Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Բայրամովը Հայաստանին մեղադրել է «նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները խախտելու համար» |tert.am|

Բայրամովը Հայաստանին մեղադրել է «նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները խախտելու համար» |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 131-րդ նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը վերջ է դրել գրեթե 30 տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող զինված հակամարտությանը», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ինչպես նշվում է, «Բայրամովը նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ հիշյալ փաստաթուղթը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիության վրա»: Իր ելույթում Բայրամովը նաև «ափսոսանքով նշել է, որ մինչ այժմ ականատես են լինում Հայաստանի կողմից նոյեմբերի 10-ի պայմանավորվածության և, ընդհանուր առմամբ, միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների խախտմանը»։ Ընդ որում, ըստ հաղորդման, Բայրամովն ընդգծել է՝ «այն փաստը, որ Հայաստանը հրաժարվել է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, ինչպես նաև տեղեկություններ հայտնել 1991-1994 թվականներին անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի մասին, լուրջ մտահոգություն է առաջացնում»:
10:34 - 22 մայիսի, 2021
Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանահայկական սահմանին վերջին լարվածությունը

Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանահայկական սահմանին վերջին լարվածությունը

Մայիսի 16-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի միջեւ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են ադրբեջանահայկական սահմանին վերջին լարվածությունը: Բայրամովը նշել է, որ երկար ժամանակ անց միջոցառումներ են ձեռնարկվել՝ ուղղված Հայաստանի հետ սահմանի ամրապնդմանը՝ տեղեկացնելով նաև Հայաստանի հետ հետ ընթացող բանակցությունների մասին: Բայրամովը ընդգծել է նաև սահմանային լարվածության ուռճացման ու քաղաքականացման անթույլատրելիությունը և բանակցային ճանապարհով այդպիսի խնդիրների լուծման կարևորությունը: Նախարարները մտքեր են փոխանակել նաև հետկոնֆլիկտային հարցերի շուրջ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
10:13 - 17 մայիսի, 2021
Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ: Այս մասին հայտնում է apa.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ-ից APA- ին հայտնել են, որ, կապված ադրբեջանահայկական սահմանին տիրող լարվածության հետ՝ Բայրամովը ասել է, թե ադրբեջանցի սահմանապահները գտնվում են Ադրբեջանին պատկանող դիրքերում, և այդ գործընթացն իրականացվում է կանոնավոր կերպով։ Ջեյհուն Բայրամովը Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ուղղած դիմումը հիմքեր չունի և ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխող շրջանակների կողմից այդ հարցը քաղաքականացնելու փորձ: Բայրամովը շեշտել է, որ «լարվածությունը պետք է լուծվի քաղաքական և բանակցային ճանապարհով»: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:
19:23 - 15 մայիսի, 2021
Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ. Բայրամով
 |tert.am|

Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Այս մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, մտքեր փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին տիրող լարվածության վերաբերյալ: Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածությունը վերացնելուն: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ սահմանում լարված իրավիճակը հնարավորինս շուտ լուծելու համար ԱՀ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը մի քանի ժամով ուղարկվել է տարածաշրջան և բանակցություններ են տարվում հակառակ կողմի հետ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
17:11 - 14 մայիսի, 2021
Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը

 |armenpress.am|

Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն  Բայրամովի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն: «Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի կողմից, ինչպես եւ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Կարևորվել է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով նման բոլոր միջադեպերը լուծումը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրադրության հետեւողական կարգավորմանը»- նշված է հաղորդագրության մեջ:
20:14 - 13 մայիսի, 2021
Հուսով ենք, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի ականապատ տարածքների քարտեզները․ Սերգեյ Լավրով |hetq.am|

Հուսով ենք, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի ականապատ տարածքների քարտեզները․ Սերգեյ Լավրով |hetq.am|

hetq.am: Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում տեսնել Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները։ Այս մասին մայիսի 11-ին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բավքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար (ՌԴ ԱԳՆ) Սերգեյ Լավրովը։ «Մենք բարձր ենք գնահատում երեք երկրների փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը, որը, չեմ ցանկանում առաջ ընկնել և նրանց փոխարեն գնահատականներ տալ, բայց արդյունավետ է գործում։ Մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ մոտ ապագայում կտեսնենք այդ աշխատանքի առաջին արդյունքները»,- ասել է Լավրովը։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է՝ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի Լեռնային Ղարաբաղում ականապատ տարածքների քարտեզները։  «Մի քանի օր առաջ Երևանում քննարկել էինք այս հարցը։ Իմ պատկերացմամբ՝ Հայաստանի իշխանությունները հասկացել են այս հարցի լուծման անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ առաջին նախնական քայլերն արդեն իսկ արվել են, ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը։ Հույս ունենք, որ այս գործընթացը զգալիորեն կարագացվի և թույլ կտա ամբողջությամբ լուծել այս խնդիրը»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Լավրովտ շեշտել է՝ Ռուսաստանը կողմ է, որ մարդասիրական բոլոր հարցերը լուծվեն առավալեգույնս օպերատիվ կերպով՝ առանց որևէ նախապայմանների, մասնավորապես զոհվածների աճյունների փոխանակումը, ռազմագերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրերը պարզելը, ինչպես նաև ականապատ տարածքների հարցը։
15:55 - 11 մայիսի, 2021
Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան |tert.am|

Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան |tert.am|

tert.am: Հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, կալանքի պայմանները ևս համապատասխանում են այդ նորմերին:Այս մասին այսօր այցով Բաքվում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է apa.az-ը:«Այդ հայ զինծառայողների հետ վերաբերվում են միջազգային հումանիտար իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, կալանքի պայմանները նույնպես համապատասխանում են այդ նորմերին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները պարբերաբար այցելում են նրանց»,- ասել է Բայրամովը:Իր խոսքում պաշտոնյան նշել է նաև, որ Ադրբեջանը շատ հաճախ Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցումներ է տեսնում և, որ հայկական կողմի նման պահվածքն ավելորդ բեռ է գործընթացի համար:
14:29 - 11 մայիսի, 2021
Այսօր Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարարը |azatutyun.am|

Այսօր Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան: Վաղը՝ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ: Մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Բաքու: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բանակցությունների առաջնային թեման, այդուհանդերձ, կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ուղղություններին», - ասել է Զախարովան: Ապրիլի 1-ին Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: 
09:44 - 05 մայիսի, 2021
Ըստ Բայրամովի՝ «գերիների հարցը լուծված է, Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն» |civilnet.am|

Ըստ Բայրամովի՝ «գերիների հարցը լուծված է, Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն» |civilnet.am|

civilnet.am: Գերիների հարցը լուծված է: 1news.az- ի փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ բին Ահմեդ ալ-Ուսայմինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանը մի երկիր է, որը պատասխանատվություն է կրում իր ստանձնած պարտավորությունների համար: Նոյեմբերի վերջին, համաձայն եռակողմ հայտարարության, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել շուրջ 70 ռազմագերիներ »,- ասել է նա: Բայրամովի բնորոշմամբ՝ «հայկական կողմը փորձում է եռակողմ հայտարարության խախտումը արդարացնել բանտարկյալների մասին շահարկումներով»։ «Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն, նրանք ռազմական գործողությունների ավարտից հետո մուտք են գործել հանրապետության տարածք», – ասել է նա:
01:03 - 09 ապրիլի, 2021
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են ԼՂ-ում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը
 |tert.am|

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են ԼՂ-ում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցը |tert.am|

tert.am: Այսօր ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքի շրջանակներում Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք, մասնավորապես, առնչվում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորմանը և տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը տարածաշրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:Նշվում է նաև, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կայանալիք հանդիպումների վերաբերյալ: 
19:46 - 01 ապրիլի, 2021
Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները |1lurer.am|

Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այվազյան-Լավրով և Լավրով-Բայրամով երկկողմ ձևաչափով փակ հանդիպումները նախատեսվում են ապրիլի 1-ին՝ այս մասին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  Ըստ նրա` Լավրով-Այվազյան-Բայրամով եռակողմ հանդիպում նախատեսված չէ: ԱՊՀ ԱԳՆ Խորհրդի նիստը տեղի կունենա հաջորդ օրը: Նախարարները կհանդիպեն նախ նեղ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով: Օրակարգում ներառվել են ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններն ընդգրկող հարցեր: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն կազմակերպության ձևաչափով բազմակողմանի համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում՝ իրավապահ և հումանիտար ոլորտներում:
13:53 - 31 մարտի, 2021
Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է. ՄԻՊ

Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին հայ գերիների վերաբերյալ: Ստորև՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը. «2021թ. մարտի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստանին»: Հայտարարությամբ նաև նշվել է, որ «նոյեմբերի 26-ին Հայաստանի Շիրակի մարզից (…) զինված անձինք ռազմագերիներ չեն»: Ադրբեջանի իշխանությունների այս հայտարարությունները պարբերական բնույթ ունեն: Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը և այն, որ չպետք է թույլ տալ փաստերի աղավաղված ներկայացում միջազգային կառույցներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում մանրամասն անդրադառնալ նշված հայտարարություններին:  Թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու ներկայում էլ առկա է ընթացող (շարունակվող) զինված հակամարտություն (ongoing armed conflict): Այս եզրահանգումն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքից և նշանակում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պաշտպանված են միջազգային իրավունքով և պետք է անհապաղ ազատ արձակվեն ու անվտանգ վերադարձվեն: Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»: Այս պահանջը միջազգային իրավունքում գործում է՝ անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց ու պետք է կատարվի առանց նախապայմանների:   Ադրբեջանի իշխանությունների վարքագիծն ու հայտարարությունները վկայում են առնվազն հետևյալի մասին. 1) նրանք արհեստական են ձգձգում հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը, 2) չարաշահում են իրավական ընթացակարգերը և նենգափոխում միջազգային իրավունքի պահանջները՝ գերիների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդումներ ու ազատությունից զրկելն օգտագործում՝ որպես պատիժ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում կոնկրետ օրինակներով ապացուցված է, որ այս պրակտիկան կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, 3) օգտագործում են  հարցը քաղաքական նպատակների համար: Խոսքն, օրինակ, վերաբերում է անկախ լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները գերիների վերադարձի հարցն օգտագործում են Արցախում տարածքների փոխանակման, սակարկությունների ու քաղաքական այլ նպատակների համար, 4) շահարկում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ գերիների վերադարձին առնչվող 8-րդ կետը և այն կապում հայտարարության այլ կետերի հետ՝ ակնհայտորեն օգտվելով առիթից, որ դրանում նշված չէ այդ պարտավորության կատարման ժամկետ: 5) դիտավորությամբ շարունակաբար հոգեկան տառապանք են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև խաղում են հայաստանյան ու արցախյան հասարակության զգացմունքների հետ, 6) իրենց պահվածքով հանրային լարվածություն են ստեղծում Հայաստանում ու Արցախում, 7) մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ չեն հրապարակում Ադրբեջանում առանց որևէ օրինական հիմքի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը: Հետևաբար, ադրբեջանական զինված ուժերի գերեվարած հայ զինծառայողներից ու քաղաքացիական անձանցից որևէ մեկին «ահաբեկիչ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է: Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից:  Ադրբեջանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հայտարարությունները գերիների վերաբերյալ ուղղակիորեն հակասում են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության կիրառության պրակտիկային: Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի: Ավելին, տեղի է ունեցել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց վերադարձ նույնպես:  Հետևաբար, նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն: Սկզբունքային առումով է անթույլատրելի է գերիների հարցը սոսկ եռակողմ հայտարարության ամսաթվով պայմանավորելը:  Եվս մեկ անգամ հստակ շեշտում ենք, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:  Նման մեխանիկական մոտեցումն անթույլատրելի է:   Վերը շարադրվածից բացի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև թվով 44 գերիների մեկ խմբով վերադարձին և ներառում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առաջ՝ պատերազմական գործողությունների փուլում գերեվարված անձանց: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը: Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական աջակցությամբ հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով:  Այս փաստը հաստատված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով:   Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հրավիրում է միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի իշխանությունների, տվյալ դեպքում՝ Արտաքին գործերի նախարարի հայտարարության վրա: Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային պահանջների բացարձակ գործողությունն ու հայկական կողմի գերիների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը առանց որևէ նախապայմանի»:
10:19 - 16 մարտի, 2021