Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սատարում ենք Հայոց բանակին և Հայաստանի, Արցախի Հանրապետություններին. 14 կուսակցություններ

Սատարում ենք Հայոց բանակին և Հայաստանի, Արցախի Հանրապետություններին. 14 կուսակցություններ

Հայաստանյան 14 կուսակցություններ հայտարարություն են տարածել։   «Կոպտորեն խախտելով բազմիցս ստանձնած միջազգային հանձնառությունները, 1994 թ. հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչը, ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է հարձակման: Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և խրախուսմամբ, Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ՝ թիրախավորելով նաև բնակավայրեր և խաղաղ բնակչությանը:Պաշտպանության բանակը հաստատակամ իրականացնում է հակառակորդին դիմակայելու իր առաքելությունը: Այս բախտորոշ պահին առաջնային է համահայկական կարողականության մեկտեղումը և միասնական համազգային պատասխանը ագրեսորին: Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություններս, ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան: Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել այս նպատակների շուրջ՝ ապահովելով ամուր թիկունք և միասնականություն: Դիմում ենք միջազգային կազմակերպություններին, հանրությանը և պետություններին՝ դատապարտելու հայ ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական հերթական պատերազմը: Հաղթանակը մերն է»,-ասված է հայտարարությունում։ «Ազատություն» կուսակցություն«Ազգային օրակարգ» կուսակցություն «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն«Բարգավաճ Հայաստան կուսակցություն»«Երկիր Ծիրանի» կուսակցություն«Ժառանգություն» կուսակցություն«Լուսավոր Հայաստան կուսակցություն»«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»«Հայրենիք» կուսակցություն«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն«Մեկ Հայաստան» կուսակցություն Նշվում է, որ հայտարարությունը բաց է միանալու համար:
18:58 - 27 սեպտեմբերի, 2020
Պարո՛ն վարչապետ, տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ՝ գնալ առաջ, շարժվել առաջ, եւ բոլորով գնանք առաջ․ Էդմոն Մարուքյան

Պարո՛ն վարչապետ, տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ՝ գնալ առաջ, շարժվել առաջ, եւ բոլորով գնանք առաջ․ Էդմոն Մարուքյան

Այո, բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց կարծում եմ, որ հիմա մենք պիտի զոհենք մեր վրա հարձակվողներին։ Մենք չպիտի զոհվենք, մենք պիտի ապրենք եւ մենք պիտի այս հարցը լուծենք ու չթողնենք մեր երեխաներին։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա կարծիքով՝ մենք այս պատերազմով այս հարցը պիտի լուծենք վերջնականապես, քանի որ չենք կարող եւս մի անգամ կանգնել, հետ գնալ, տեսնել՝ ով որտեղ եկավ կանգնեց, եւ բանակցել այդտեղից։ «Մենք ինչ ունեինք կորցնելու, կորցրել ենք։ Տարիներ շարունակ ասել ենք եկեք փխրուն խաղաղությունը պահենք, քանի դեռ բանակցում ենք։ Հիմա մենք ապրում ենք ուժեղների աշխարհում։ Աշխարհը հիմա նայում է՝ տեսնի՝ որ կողմը որքան հաջողություն կկարողանա գրանցել, էդ կողմի արձանագրածը կարձանագրի։ Ընդ որում՝ չեմ ուզում, որ այս պատերազմի համատեքստում մենք ապագայում ունենանք խոսակցություններ, թե՝ մենք սպասում էինք հրամանի եւ այլն»,- ասաց Մարուքյանը, ապա, դիմելով վարչապետին, հայտարարեց․ «Պարոն վարչապե՛տ, այսօր ռազմական դրության ուժի մեջ մտնելուց հետո դուք ստանձնել եք գերագույն-գլխավոր հրամանատարի առաքելությունը, հետեւաբար տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք առաջ գնալու հրամաններ, շարժվել առաջ եւ բոլորով գնանք առաջ։ Որովհետեւ եթե մենք էս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել, իսկ մենք արնաքամ ենք լինում արդեն 25-ից ավելի տարի՝ ամենօրյա ռեժիմով, ավելի լավ է՝ մի անգամ արնքամ լինենք, բայց վերջնական լուծենք էս խնդիրը»։
18:53 - 27 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանական խոցված ուղղաթիռի՝ համացանցում տարածվող նկարները կեղծ են |fip.am|

Ադրբեջանական խոցված ուղղաթիռի՝ համացանցում տարածվող նկարները կեղծ են |fip.am|

fip.am: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Զինված ուժերի կողմից ադրբեջանական ուղղաթիռների խոցումից հետո որոշ լրատվականներ և սոցիալական ցանցերի օգտատերեր տարածում են լուսանկարներ՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր ուղղաթիռների խոցումից։ «Համացանցում է հայտնվել ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցած ադրբեջանական ուղղաթիռներից մեկի լուսանկարը»,- գրել է hayeli.am-ը։ Լուսանկարները տարածել է նաև hraparak.am-ը։  Տարածվող լուսանկարները, սակայն, որևէ կապ չունեն արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Լուսանկարներն արվել են այս տարվա փետրվարին՝ Սիրիայում։ Լուսանկարում պատկերված է թուրքական օդուժի կողմից խոցված սիրիական Mi-17 ուղղաթիռը։  Հայկական Զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռների լուսանկարները պաշտոնական աղբյուրներում դեռ հրապարակված չեն։  Անի Ավետիսյան
18:48 - 27 սեպտեմբերի, 2020
Կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ․ ԱՆ

Կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ․ ԱՆ

Շնորհակալ ենք արյունատվության մեր կոչին արագ արձագանքելու համար: Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելուն միտված: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար: Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ: Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:
18:46 - 27 սեպտեմբերի, 2020
Հայաստանի օդային շրջաձակումից  խուսափելու համար վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները

Հայաստանի օդային շրջաձակումից խուսափելու համար վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները

Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Վարչապետ, Գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին Մեծարգո պարոն վարչապետ, մեծարգո պարոնայք նախարարներ Մենք՝ ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուներս և ավիացիոն մասնագետներս, դիմում ենք ձեզ անկանխատեսելի տևողությամբ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության կապն արտաքին աշխարհի հետ հաստատուն պահելու, ամեն կողմից շրջափակված Հայաստանի օդային շրջաձակումից ևս խուսափելու, ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու, մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար, անհապաղ իրագործել հետևյալ գործողությունները՝ 1․ Վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները և ՀՀ պետական գրանցումից դուրս բերված օդանավերի վերագրանցումը․ թվով 7 օդանավ՝ 4 Բոինգ-737։ Վերականգնել 3 А-320 օդանավերի շահագործման իրավունքը։ Ծանուցում՝ "Տարոն Ավիա" ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը միացել է մեր դիմումին, և պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն անշահախնդիր տրամադրել իր ընկերությանը պատկանող բոլոր 4 Բոինգ-737 օդանավերն իրենց անձնակազմերով, 2․ Վերականգնել COVID-19 սահմանափակումների պատճառով ավիասիմուլյատորի վրա հերթական պլանային վարժանքները բաց թողնելու պատճառով թռիչքների իրավունքը կորցրած բոլոր օդաչուների թռիչքային թույլտվություննները։ Դա մեր ավիացիոն իշխանությունների իրավասության մեջ է։ 3․ Հիմնվելով նախորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դեպի ՀՀ արտասհմանյան ընկերությունների կողմից թռիչքների զգալի մասը դադարեցնելու տրամաբանության վրա, արտաքին աշխարհի հետ ՀՀ կապը անխափան պահպանելու համար, առաջին երկու քայլերը կատարելուն՝ օդանավերը շարժակազմերով ապահովելուն զուգընթաց արագորեն նախապատրաստել և պլանավորել պահանջվող ուղղություններով թռիչքների ապահովման և թույտվությունների նոր, արագացված մեխանիզմների կիրառում ընդունող կողմերի ավիացիոն իշխանությունների հետ։ 4․ Արտակարգ իրավիճակում ՀՀ գործունեությունն ապահովող մարմիններում ներգրավել վերը նշված գործառույթները կազմակերպելու փորձ և հմտություն ունեցող մասնագետներ։ Ստեփան ՆիկողոսյանՄի-8 ուղղաթիռի հրամանատար, ՀՀ և ԱՀ Մարտական Խաչ շքանշանների ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ ՉիլինգարյանԱ-320 օդանավի հրամանատար, ՀՀ Մարտական Խաչի ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից Ավագ Ալեքսանյան,Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ալբերտ ԿարապետյանԲոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Էդուարդ ԿարապետյանԲոինգ-737 օդանավի հրամանատար․ Արցախյան պատերազմի մասնակից Արթուր ԴովլաթյանԱ-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ռաֆայել ԳևորգյանԲոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Բալդրյան,Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Հակոբ Ճաղարյան,ավիացիայի փորձագետ, Իլ-76 հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ավետիք ՍուքիասյանԱ-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Արման ԱսլանյանԱ-320 օդանավի հրամանատար Հովհաննես ԽաչատրյանԲոինգ-737 օդանավի հրամանատար Մարտին ՀարությունյանԲոինգ-3-737 օդանավի հրամանատար Ռուբեն ՀայրապետյանԲոինգ-737 օդաչու Սերգեյ ԱվագյանԲոինգ-737 օդաչու Սերգեյ ԳաբրիելյանԲոինգ-737 օդաչու Կարեն ՍարգսյանԱ-320 օդաչու Արա ՃաղարյանԲոինգ-737 օդաչու Նավասարդ Խաչատրյանթռիչքների կազմակերպման մասնագետ Արման ԱմիրխանյանԹռիչքների կազմակերպման մասնագետ Նատալիա ՊողոսյանԱվիացիոն անվտանգության և որակի կառավարման մասնագետ ՀԱմոզված ենք, որ մեր ցուցակին առանց բացառության կմիանան բոլոր օդաչուներն ու ավիացիայի ոլորտի բոլոր մասնագետները, ում հետ չենք հասցրել կապ հաստատել։ Բոլոր մասնագետներն իրենց ծառայություններն առաջարկում են անշահախնդիր, ի շահ Հայրենիքի»։
18:42 - 27 սեպտեմբերի, 2020
Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին |fip.am|

Ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում լայնածավալ պատերազմին |fip.am|

fip.am: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան լայնածավալ մարտեր սկսվեցին արցախա-ադրբեջանական սահմանում: Քանի դեռ Ադրբեջանը հայտարարում է, որ դիմել է հակահարձակման, մի շարք փաստեր վկայում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկար ժամանակ պլանավորում էին ռազմական գործողությունները։ Հաշվի առնելով, որ լայնածավալ հարձակումը (կամ հակահարձակումը) երկար նախապատրաստական աշխատանք է պահանջում և չի կարող լինել մի օրում (ինչպես պնդում է պաշտոնական Բաքուն), «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման մասին վկայող տեղեկություններ։ Քաղաքացիական մեքենաների հավաքագրում՝ ռազմական նպատակներով օգտագործելու համար Ադրբեջանական իշխանությունները, սկսած սեպտեմբերի 21-ից, առգրավում և ճանապարհային ոստիկանության հրապարակներում էին տեղակայում քաղաքացիական բնակչությանը պատկանող ավտոմեքենաները, հիմնականում՝ կիսաբեռնատար (pick-up) տեսակի։  Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը հաստատել էր այս մեքենաների առգրավումը՝ այն պայմանավորելով տեխնիկական զննության անհրաժեշտությամբ։ Ըստ պաշտոնական մեկնաբանության` պիկապ մեքենաները և հատուկ նշանակության այլ տրանսպորտային միջոցները կարող են ներկայացվել զինված ուժերի և հատուկ նշանակության ուժերի կարիքների համար` համաձայն «Ռազմական մեքենաների հաշվառման կանոնների», և ենթակա են տեխնիկական ստուգման:  Չհայտարարված զորահավաքներ էին իրականացվում Դեռ սեպտեմբերի 24-ին BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանում սկսվել է պահեստազորի հանկարծակի զորահավաք։ Զորացրվածներին  կանչում էին զինկոմիսարիատներ ու միանգամից ուղարկում  զորավարժությունների։ Այդ պահի դրությամբ ռազմական դրություն կամ համընդհանուր զորահավաք հայտարարված չէր: Լրատվամիջոցը նաև հայտնում էր, որ պահեստազորի զինվորներին չեն հայտնել նախապես, թե իրենց ուր են տանում: BBC-ն ներկայացնում էր Ադրբեջանի մի քաղաքացու պատմությունը, որին պարզապես կանչել էին զինկոմիսարիատ հաշվառվելու, ինչից հետո երկու ամսով զորավարժությունների էին տարել՝ առանց նախապես զգուշացնելու: Ավելին, հղում անելով Ադրբեջանի մոբիլիզացիայի և զինակոչի պետական ծառայությանը, լրատվամիջոցը հայտնել էր նաև, որ երկրում սկսվել է ռազմական պահուստների մոբիլիզացիա: Ավելի ուշ Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի ծառայությունը ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ դա սովորական գործընթաց է, որը պարբերաբար տեղի է ունենում:  Թուրքական օդուժը ռազմատեխնիկա էր մատակարարում Ադրբեջան Պատերազմին նախապատրաստվելու գործում նշանակալի էր Թուրքիայի «աջակցությունը»։ «Փաստերի ստուգման հարթակը» նկատել էր վերջին մի քանի օրերին Թուրքիայի, Ադրբեջանի և  այս երկրների համար զինտեխնիկայի հիմնական մատակարար Իսրայելի միջև թռիչքների անսովոր ակտիվացում։ Ռազմաօդային ուժերի այս տեղաշարժերը, ամենայն հավանականությամբ, մեկ հիմնական նպատակ ունեին՝ ռազմական տեխնիկա մատակարարել Ադրբեջան։ Համացանցում նյութեր էին տարածվում, որոնք վկայում էին, որ Ադրբեջան են տեղափոխվում նաև սիրիացի վարձկաններ: Թուրք լրագրողները առաջին գծում Այսօր առավոտյան սկսված մարտերից կարճ ժամանակ անց թուրքական լրատվամիջոցներից մի քանիսը, ինչպես թուրքական պետական հեռուստաալիք TRT-ն ու «Անադոլուն», զարմանալիորեն արդեն առաջին գծում էին և ուղիղ հեռարձակումներ էին իրականացնում։  Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ ադրբեջանական իշխանությունները, նախքան հարձակմանն անցնելը, ակտիվորեն և բացահայտ կերպով նախապատրաստվում էին ռազմական գործողությունների մեկնարկին։ Ընդ որում, դա արվում էր Թուրքիայի աջակցությամբ: Անի Ավետիսյան Լուսինե Ոսկանյան
18:38 - 27 սեպտեմբերի, 2020
Լենա Նազարյանը Չինաստանի և Վրաստանի գործընկերներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրանքները

Լենա Նազարյանը Չինաստանի և Վրաստանի գործընկերներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրանքները

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նազարյանը:Փոխխոսնակը նամակում տեղեկացրել է, որ 2020թ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը սկսել են օդային և հրթիռային հարձակում Լեռանային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը եւ բնակիչներին, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: «Սա 2020թ-ի հուլիսի ՀՀ հյուսիսարևելյան սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիայի շարունակությունն է, որի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները սպառնացել էին հրթիռակոծել Մեծամորի ԱԷԿ-ը՝ Երևանի մերձակայքում, Հայաստանում:Ավելին, Ադրբեջանի ղեկավարության վերջին ագրեսիվ ռազմատենչ հայտարարությունները, Թուրքիայի Հանրապետության հետ լայնածավալ համատեղ զորավարժությունները հստակ ցույց են տալիս, որ այդ ագրեսիան նախօրոք պլանավորված և կանխամտածված սադրանք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ»,- նշել է Նազարյանը: Ըստ Նազարյանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ի ագրեսիայով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային իրավունքի բոլոր նորմերի անտեսումը և ևս մեկ անգամ ապացուցեց, որ բանակցային գործընթացում երբևէ բարի կամքով չի գործել։«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի, այդ թվում`մոր և երեխայի կորուստները:Կոչ եմ արել մեր գործընկերներին դատապարտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների անխնա գնդակոծությունները և սպանությունները»,- եզրափակել է Նազարյանը:
18:36 - 27 սեպտեմբերի, 2020
Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցն այնպես, ինչպես կար նախկինում․ Փաշինյան

Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցն այնպես, ինչպես կար նախկինում․ Փաշինյան

Ազգային ժողովի հրատապ նիստի ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ՀՀ վարչապետին, ուղիղ եւ բաց հարց հնչեցրեց՝ այսօր մեր օրակարգում կա՞ Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։ Մարուքյանի խոսքով՝ մենք Արցախի անկախությունը չենք ճանաչել, քանի որ ընթացել են բանակցություններ, եւ քննարկվում էր, որ եթե ճանաչենք, բանակցությունը կտապալենք, հետո լայնամասշտաբ կռիվ կսկսվի, հետո Հայաստանն էլ կներգրավվի պատերազմի մեջ։ Հիմա, ինչպես նշեց Մարուքյանը, չկան բանակցություններ, լայնամասշտաբ պատերազմ է մեկնարկել, մեր օրակարգում կա՞ Արցախի ճանաչման հարցը՝ դրա շարունակական հետեւաննքերով, որից հետո Արցախում կլինի հանրաքվե, կմիանա ՀՀ-ին եւ թեման կփակենք այլեւս․ «Պիտի բաց խոսենք եւ բաց խոսում ենք»,- շեշտեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։ Փաշինյանն այս հարցը երկու մասի բաժանեց՝ ճանաչում եւ հետո, սակայն նշեց, որ հետոյի մասին ոչինչ չի ասի, քանի որ չի կարծում, թե ճիշտ է։ Նա շարունակեց, որ այո, մեր օրակարգում կա այդպիսի հարց, ինչպես եղել է նախկինում։ Իսկ արդյոք մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ ոչ, Փաշինյանը կարծում է, որ պետք է այդ հարցը լրջորեն քննարկել՝ գուցե այս հարց ու պատասխանի ընթացքում, եւ հնարավոր է՝ հանրային քննարկում էլ սկսվի այսպիսով, բայց մենք քննարկում ենք իրադարձությւոնների զարգացման բոլոր սցենարները։ Մարուքյանն էլ իր հերթին կոչ արեց ՀՀ-ում լայնամասշտաբ քննարկումներ սկսել՝ Արցախի ճանաչման հարցով։ Փաշինյանը, համաձայնելով ընդդիմադիր գործչի դիտարկման հետ, նշեց, որ քննարկել է պետք՝ ինչ փաստարկներ կան անելու դեպքում, եւ եթե չենք անում՝ ինչ փաստարկներ կան, որպեսզի հասկանանք այդ կշեռքի վրա ինչ ազդեցություն ենք ունենում, կամ ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ։
18:28 - 27 սեպտեմբերի, 2020
Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման

Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան թշնամին հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրեր, ավերելով քաղաքացիական հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ: Ցավոք, արձանագրվել են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաների շրջանում: Դատապարտելի և անթույլատրելի է խաղաղ բնակչությանը միտումնավոր թիրախավորելը, դպրոցները նշանակետի տակ վերցնելը։Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Այս պայմաններում, ինչպես նաև համավարակի լարված իրավիճակում, յուրաքանչյուրիս պարտքն է խստագույնս հետևել կառավարության որոշումներով և այլ իրավական փաստաթղթերով սահմանած կանոններին, որ պետությունը ստիպված չլինի երկու ճակատով պայքարել հակառակորդի և համավարակի դեմ:Ուստի, խնդրում եմ ցուցաբերել զգոնություն, պահպանել հակահամավարակային կանոնները, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, զերծ մնալ սադրիչ և ուսումնական գործընթացը խափանելուն ուղղված ցանկացած հայտարարությանը հետևելուց: Կրթության ոլորտի կազմակերպիչներին կոչ եմ անում խստագույնս հետևել այն կարգավորումներին, որոնք կհրապարակի լիազոր մարմինը, ոչ մի դեպքում թույլ չտալ ինքնագործունեություն:Առաջիկա ժամերին անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ շրջաբերական գրությունները կուղարկվեն հաստատություններին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ համարելով անվտանգության պահպանումը, խորհրդակցելով տարածքային կառավարման մարմինների հետ` որոշվել է, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։ Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների: Վաղն առաջին դասերը կնվիրվեն ստեղծված պատերազմական իրավիճակին և անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական կանոնները ներկայացնելուն:Մենք հաղթել ենք ու հաղթելու ենք նաև այս պատերազմում: Մեր գործն արդար է, մեր հողում ապրելու ու արարելու մեր հաստատակամությունը՝ անկոտրում»:
18:26 - 27 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանը հստակ ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը հստակ ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Այսօր չկան կարգավիճակներ, կոչումներ, դիրքեր, կարգեր, այսօր կա մեկ կերպար՝ ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, ԱՀ քաղաքացի և մարդ, որը պետք է արձանագրի մեկ բան․ կին, ծեր և երեխա սպանող Ադրբեջանի նախապայմանները չեն կարող լինել ուղենիշ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Ես կուզեմ, որ աշխարհը սա արձանագրի․ սա լինի խաչմերուկ, որից կա երկու ճանապարհ․ մեկ՝ դեպի հարցի փակում Արցախի Հանրապետության լիարժեք ազատության և ճանաչման ձևով»։ Պատգամավորի խոսքով՝ մենք, մեր բոլոր ներքին խնդիրներով հանդերձ, չենք կարող լինել այլ կերպարի մեջ, քան մեկ, միաբան ազգի ներկայացուցիչ ու կերպար։  Վարչպետը, պատասխանելով նրան, նշեց, որ Հայաստանի առաջ պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման։ «Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից։ Ես գիտեմ՝ լինելու են հարցեր՝ արդյո՞ք կարող էինք խուսափել այս իրավիճակից։ Պիտի անեինք մի բան․ համաձայնեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է՝ գուցե մի փոքր ավելի լիազորություններով։ Եթե սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել»,- ասաց վարչապետը։ 
18:21 - 27 սեպտեմբերի, 2020
Մենք մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի․ Նիկոլ Փաշինյան

Մենք մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում հատուկ նիստ է․ քննարկվում է կառավարության՝ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում ելույթ ունեցավ։ «Բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ զարգացրել է գիծը, որ կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության ինքնորոշման իրավունքից, կա՛մ ստանում ենք պատերազմ։ ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը պետք է ամուր եւ միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների եւ ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում։ Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական եւ գուցե նույնիսկ ամենակարեւոր հանգրվանն է»,- նշեց վարչապետն իր ելույթի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մեզ չպե՛տք է ընկճեն։ Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա։ «Այսօր ես չեմ եկել ասելու՝ որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։ Այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել եւ չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա։ Եւ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք, մենք ասում ենք մի բան․ ծեր, թե երիտասարդ, կին թե տղամարդ, պաշտոնյա թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի։ Մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պիտի ահղթենք, որովհետեւ մենք պարտվելու իրավունք չունենք։ Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պիտի գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի ինքնորոշված, եւ պետք է լինի անկախ, ինքնուրույն եւ հզոր, եւ հպարտ, ինչպես այսօր է եւ եղել է»,- հայտարարեց վարչապետը։ 
18:06 - 27 սեպտեմբերի, 2020
Բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը. Ռոբերտ Քոչարյան

Բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջաղջախենք թշնամուն։ Վստահ եմ․ հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունը ու հաղթանակ ապահովել»:
17:48 - 27 սեպտեմբերի, 2020