tert.am: Հյուսիսատլանտյան դաշինքը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին ասված է Կենտրոնական Ասիայում և Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայայի հայտարարությունում, որը հրապարակվել է կիրակի` Բրյուսելում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են քաղաքացիական զոհերի»,-ասված է հայտարարության մեջ:
comment.count (0)