Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Խծաբերդն ու Հին Թաղերը վերադարձնելու ուղղությամբ Արցախի ԱԳՆ-ն կոնկրետ արդյունքներ չունի, ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս լռում է

Խծաբերդն ու Հին Թաղերը վերադարձնելու ուղղությամբ Արցախի ԱԳՆ-ն կոնկրետ արդյունքներ չունի, ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս լռում է

Անցած տարվա դեկտեմբերին՝ ռազմական գործողությունների դադարից հետո, Ադրբեջանի օկուպացրած Հադրութի՝ հայկական վերահսկողության տակ մնացած Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերն անցան հակառակորդին՝ չնայած այս երկու բնակավայրերի վերաբերյալ որեւէ բառ նշված չէր եռակողմ հայտնի հայտարարության մեջ։ Այս արձանագրումն արեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 13-ին կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ նշելով, որ մեր առաջ խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով: Այսինքն, ըստ Փաշինյանի, այստեղ նրբությունն այն է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս, եւ, հետեւաբար, այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ այդ բնակավայրերը պետք հայկական ուժերի վերահսկողության ներքո լինեն, որովհետեւ նոյեմբերի 9-ի դրությամբ էլ եղել են Պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Թե դեկտեմբերից մինչ այսօր Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչություններն ինչ քայլեր են ձեռնարկել եւ ինչ արդյունքի են հասել՝ Infocom-ը փորձեց հասկանալ գրավոր հարցումներով։ Ի պատասխան մեր հարցարդումների՝ Արցախի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ Թուրքիայի եւ ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության զավթված տարածքների դեօկուպացիան Արցախի արտաքին քաղաքականության առանցքային հարցերից է, ինչը ժամանակատար եւ աշխատատար գործընթաց է․ «Այսօրվա դրությամբ, դժբախտաբար, կոնկրետ արդյունքներ դեռեւս չունենք»,- ասված է Արցախի ԱԳՆ պատասխանում։ Իսկ ահա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մերժում է տեղեկություն տրամադրել Խծաբերդն ու ՀԻն Թաղերը վերադարձնելու ուղղությամբ կատարվող դիվանագիտական աշխատանքի եւ ընթացիկ արդյունքների մասին՝ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն ընդունված «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի հիմքով, այն է՝ «ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առեւտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը եւ մարտավարությունը բացահայտող տեղեկություններ, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին»։ Խծաբերդի ու Հին Թաղերի շուրջ լարված դրություն էր ստեղծվել նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին․ այդ օրը Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղեր եւ Խծաբերդի բնակավայրերի ուղղությամբ։ Հաղորդագրության համաձայն՝ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում էին համապատասխան միջոցառումներ։ Հաջորդ օրը կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս բնակավայրերի հարցին՝ նշելով, որ տեղի դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաեւ թուրքական հատուկ նշանակության ջոկատներ: Ըստ Փաշինյանի հայտարարության՝ հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռեւս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում։ Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի էին բռնվել, դիմադրություն ցույց տվել, այդ պահի տվյալներով՝ մեր կողմից վիրավորներ ու այլ տուժածներ են եղել։ Ի վերջո, ըստ նույն հայտարարության, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո:  Հայարփի Բաղդասարյան
19:13 - 04 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Շնորհավորելով դիվանագետին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով, բայց, այդուհանդերձ, առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին:  «Պետք է մեծ ուշադրություն դարձնել տնտեսական գործընկերության խորացմանը, քանի որ այն համագործակցության զարգացման կարևորագույն ցուցիչներից է», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանում կենսունակ հայ համայնք կա, և Հայաստանը երախտապարտ է Ղազախստանին՝ համայնքի գործունեության պայմանների ու հնարավորությունների համար: Դեսպանը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և վարչապետ Ասկար Մամինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ պատրաստ է գործադրել առավելագույն ջանքերը՝ զարգացնելու հայ-ղազախստանյան քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար գործընկերությունը: Բոլատ Իմանբաևը համակարծիք է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որ տնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք չի իրացվում, և ինքն ակտիվ աշխատելու է ինչպես տնտեսական, այնպես էլ փոխշահավետ մյուս ուղղություններով: Դեսպանը բարձր է գնահատել հայ համայնքի դերը իր երկրի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Ղազախստանի խորհրդարան հայազգի պատգամավոր է ընտրվել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ղազախստանյան հարաբերությունների օրակարգի և այն հարստացնելու ուղղությամբ անելիքների շուրջ: Առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումների ներգրավման համատեքստում կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա ընթացքում: Նշելով, որ տպավորված է 2021թ. Ալմաթիում կայացած թվային ֆորումով և այս բնագավառում ղազախստանյան փորձով՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրական է համարել երկու երկրների ՏՏ համայնքների միջև գործակցությունը: Դեսպան Իմանբաևը նշել է, որ Ղազախստանում կառուցվածքային և ռազմավարական շարունակական բարեփոխումներ են իրականացվում, և այս համատեքստում կարևորում են Հայաստանի հետ փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով հարկային վարչարարության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում ռեֆորմների հաջողվածությունը: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և նշել, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը և դրանով իսկ խաթարել կայունությունը տարածաշրջանում: Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, Ադրբեջանի կողմից հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման քաղաքականության վրա՝ ընդգծելով, որ միջազգային առաջադեմ հանրությունը պետք է ջանքեր գործադրի վանդալիզմի այդ դրսևորումները կանխարգելելու համար: Վարչապետի պաշտոնակատարը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ղազախստանի նախագահին, առաջին նախագահին, վարչապետին և արդյունավետ աշխատանք մաղթել նորանշանակ դեսպանին:  
18:01 - 04 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու մասին։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝ 1. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակել ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ: 2. Կասեցնել Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում: 3. Ծառայողական քննությամբ պարզել սույն որոշման 1-ին կետով նկարագրված դեպքի հանգամանքները, պատճառները, հետևանքները, մեղավորության աստիճանը: 4. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ Լուսինե Ալեքսանյան - վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Հայկ Կեսոյան - վարչապետի աշխատակազմի իրավաբանականվ վարչությանպետ Գոռ Ալեքսանյան – վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ»,– ասվում է որոշման մեջ։
11:13 - 04 մայիսի, 2021
Մեր երկրում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան վերջին երեք տարիների ընթացքում. Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան վերջին երեք տարիների ընթացքում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի լրագրողներ, գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է ազատ մամուլի դերը երկրի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, հանրային վերահսկողության ապահովման գործում: Վստահ եմ՝ մեր երկրում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան վերջին երեք տարիների ընթացքում, ինչն իրենց զեկույցներում արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով 2019 թվականին մեր երկիրը 2018-ի համեմատ առաջընթաց էր գրանցել 19 կետով՝ զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: 2020-ին պահպանել էինք մեր դիրքերը, 2021-ին՝ 2 կետով հետ նահաջնել, ինչը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքով սահմանված որոշակի սահմանափակումներով: Այնուհանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի ամենաազատ մամուլ ունեցող պետություններից մեկը: Համոզված եմ՝ առաջիկայումն մեր երկիրը շարունակելու է առաջընթացը: Առանձնակի կարևոր եմ համարում մամուլի ներկայացուցիչների կողմից օբյեկտիվ գործունեության ապահովումը, հանրությանը լիարժեք ու բազմակողմանի տեղեկատվություն ներկայացնելը: Կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի ճգնաժամերը ցույց տվեցին այս խնդիրների ապահովման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքն է, որը պետք է պահպանենք ու զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»:
18:25 - 03 մայիսի, 2021
Մենք ունեինք հնարավորություն բռնապետություն ստեղծելու, որ խոսողները շնչելուց առաջ թույլտվություն խնդրեին. Փաշինյան |armtimes.com|

Մենք ունեինք հնարավորություն բռնապետություն ստեղծելու, որ խոսողները շնչելուց առաջ թույլտվություն խնդրեին. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: «Ուզում եմ ի պաշտպանություն դատական համակարգի մի բան ասել»: Այսօր խորհրադարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարիներով կռիվ են տվել նրա դեմ, որ ձու գողացող մարդուն կալանք էին տալիս՝ ներկայացնեկով տվյալներ. «Տարիներով պահում էին կալանքի տակ: 2001 թվականին Հայաստանում 7428 մարդ եղել է բանտերում, 2021 թվականին՝ 1967: Մենք ժողովորդին տվել ենք ազատություն: Հեղափոխությունը եղել է արդարության և արդարադատության համար: Իսկ դրանց հիմնարար սկզբունքը հետևյալն է՝ ավելի լավ է հանցագործը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Իրավաբան գործընկերներն ինձ ուղղում են, ասում են՝ սկզբունքն այպես է՝ ավելի լավ է 10 հանցագործ մնա ազատության մեջ, քան 1 անմեղ մարդ հայտնվի բանտում: Որովհետև հանցագործին այսօր չէ, վաղը կարող ես բռնել, ու արդարադատությունը կիրականանա: Իսկ երբ անմեղ մարդը 3, 5, 10 տարի բանտում է, իր երեխայի ճակատագիրն այլևս չես կարողանա վերականգնել»: Փաշինյանը շեշտեց՝ կան բազմաթիվ հանցագործներ, ովքեր ազատության մեջ են. «Բայց այսօր ՀՀ-ի բանտերում անմեղ մարդ չկա: Մենք մեր խոստումը կատարել ենք: Մենք ասել ենք՝ վենդետաներ չենք իրականացնելու: Այսօր ասում են՝ բռնապետական իշխանություն է ՀՀ-ում: 2018 թվականին մենք մեզ զրկել ենք բռնապետություն լինելու հնարավորությունից: Մենք տեսականորեն ունեինք հնարավորություն այնպիսի բռնապետություն ստեղծելու, որ խոսողները շնչելուց ու արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին ու երեք անգամ խոնարվեին»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
16:06 - 03 մայիսի, 2021
Պատերազմի ընթացքում իրավիճակի մասին բաց ներկայացնելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը. Փաշինյան |armenpress.am|

Պատերազմի ընթացքում իրավիճակի մասին բաց ներկայացնելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե պատերազմի ընթացքում իրավիճակի մասին ինչու բաց չի ներկայացվել: Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը: «Մեզ ասում են, թե ինչու մենք իրավիճակի մասին բաց չէինք ներկայացնում: Իրավիճակի մասին բաց ներկայացնելը, ասելը, թե ժողովուրդ, իրավիճակն այսպես է, նշանակում է ընդհանրապես դիմադրության ռեսուրսը սպառել, այսինքն՝ բոլոր քարտերը բացել»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով նրան, թե ինչու նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ասածներին չի հակադարձել, երբ Գասպարյանը դեռ ԳՇ պետ էր և հայտարարություններ էր անում, Փաշինյանն ասաց. «Այսինքն, երկրի վարչապետը պետք է իր ենթակայի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնի՞: 100 անգամ չե՞նք դրել այդ հարցը, ասել՝ ժողովուրդ, այսպես է իրավիճակը, կարողանալո՞ւ ենք պահել, թե՞ չենք կարողանալու, ասել են՝ այո, դժվարությամբ, բայց կպահենք: Եվ գրավոր էլ զեկուցել են, որ ոչ մի քայլ հետ սկզբունքով արևելյան օպերացիոն ուղղությամբ մենք կարողանում ենք կանգնեցնել և ջախջախել հակառակորդին: Այդ պայմաններում պետք է գնայինք ու ասեինք՝ ժողովուրդ ջան, 7 շրջանները տալիս ենք, Ղարաբաղի կեսը տալիս ենք, ինչո՞ւ պետք է ասեինք: Եթե նույնիսկ ասեինք, պետք է հանեին այդ թղթերն, ասեին, որ զեկուցել են, թե մինչև «Խաղաղ օվկիանոս պատրաստ են վերցնել, և այս ազգադավ իշխանությունը ծախեց»»: Փաշինյանը շեշտեց, որ խնդիրն այն է, որ երկրում 30 տարվա ընթացքում չեն ստեղծվել ինստիտուտներ, բաժանվել են ինստիտուտների դիպլոմներ:
16:04 - 03 մայիսի, 2021
Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց․ Նիկոլ Փաշինյան

Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց․ Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ Ազգային ժողովը պետք է ընտրեր վարչապետ, սակայն, ըստ պայմանավորվածության, քվեարկությունը չպետք է տեղի ունենար, և վարչապետի միակ թեկնածուն չպետք է ընտրվեր։  Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ ունեցավ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո, ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել, եւ այդ համակարգը հիմնված է եղել նախ եւ առաջ հայ-ռուսական համատեղ զորախումբ եւ ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համարակգ ունենալու վրա։ Ես առիթ ունեցել եմ ասելու՝ բոլոր էն մարդիկ, որոնք փորձում են ի ցույց դնել, թե կայացրած մի շարք որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել, օրինակ, Սյունիքի մարզի համար, նրանք ուղղակի իրավիճակը խոր չեն գնահատում, որովհետեւ իրականում տեղի է ունեցել հակառակը, որովհետեւ ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն այժմ իրականացվում է, ինչպես առաջ, հայ-ռուսական զորախմբի համատեղ ուժերով եւ ջանքերով, բայց դա չի նշանակում, որ ամեն տեղ պետք է մարտական դիրքեր եւ պոստեր դրված լինեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել, եւ դրանց հիմանդրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի եւ, ընդհանրապես, ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ խնդիրն այն է, որ անվտանգային համակարգը, որն ունեցել ենք եւ ունենք, տարածվել է ՀՀ սահմանների վրա, իսկ որո՞նք են այդ սահմանները․ «Այդ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ ԱԺ-ն՝ 2010-ին ընդունված «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքով, հիմա էս դահլիճում մարդիկ կան, որոնք թմբկահարում են, թե ինչո՞ւ է ՀՀ սահմանն «էստեղ», եւ ինչո՞ւ է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը, բայց էդ մարդիկ հիմա քափ-քրտինքի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանն էդտեղ ֆիքսած մարդկանց համամասնական ցուցակում տեղ զբաղեցնեն։ Մեկը կարո՞ղ է էս տրամաբանությունը բացատրել։ Կարեւոր հարց է բարձրացվում՝ կապիտալիզացնել հեղափոխության արդյունքը՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում։ Իսկ ինչքանո՞վ է դա հնարավոր։ Կա մի մոլորություն, որը բարձրաձայնում են նաեւ փորձառու մարդիկ։ Օրինակ՝ ասվում է՝ բանակցային գործընթացում ով կառուցողական մոտեցում է ցուցաբերում, նա ճնշումների չի ենթարկվում, իսկ ով ապակացուռցողական է, նա ճնշումների է ենթարկվում։ Էս պրակտիկան ինչքանո՞վ է իրականությանը համապատսխանում․ 2011 թվականին Կազանում Ադրբեջանն ուղղակի համաձայնեցված փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել, եւ ի՞նչ եղավ դրանից հետո։ Դրանից հետո Ադրբեջանը 2014 թվականին խոցեց հայկական ուղղաթիռ, 2015-ին աննախադեպ ծավալի հասցրեց սահմանային էսկալացիան, 2016-ին սկսեց պատերազմ։ Դրա արդյունքում ի՞նչ եղավ, Ադրբեջանին սկսեցին ճնշե՞լ, ո՛չ, հակառակը տեղի ունեցավ։ Ես ասացի՝ փոխվեց բանակցային տրամաբանությունը, որ ասացին՝ ոնց որ Ադրբեջանը ճիշտ է ասում, իսկ կարո՞ղ է սկսենք էդ տրամաբանությամբ շարժվել։ Ընդհանրապես, պետք է հասկանանք, լավ, պատերազմը բռնկվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, բայց էդ պատերազմը սենց միանգամից օդից ընկե՞լ է։ Բա 2016-ի ապրիլին ի՞նչ է տեղի ունեցել, բա դրան նախորդած շրջանո՞ւմ։ Բա էն ժամանակ, որ տարիներով բարձրաձայնում էինք՝ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելը բերելու է անշրջելի հետեւանքների․․․ բա քսան տարի դրա մասին խոսվել է։ Հասկանո՞ւմ եք՝ Ղարաբաղը հայկական կողմը սեփական ձեռքերով դուրս թողնի բանակցային գործընթացից՝ հանուն իշխանության։ Այո, էն ժամանակ Հայաստանը կարող էր ասել՝ ես առանց Ղարաբաղի չեմ բանակցում, ու ոչինչ տեղի չէր ունենա։ Ավելին՝ էդ որ էդպես մեծ-մեծ խոսում են։ Էկեք տեսնենք՝ 1999-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում կոնսենսուսով ինչ է ընդունվել․ փաստաթուղթ, որը կոչվում է «Եվրոպայում անվտանգության խարտիա»։ Հայաստանն ամենաբարձր մակարդակով մասնակցել եւ կողմ է քվեարկել։ Մեջբերում փաստաթղթից․ «Մարդու իրավունքների՝ ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի նրանից, որ ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պետք է ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ուշադրություն դարձրեք,- «ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաեւ հիշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական եւ կրոնական ինքնության պաշտպանության եւ խթանման միջոցներ են՝ գոյություն ունեցող պետության ներսում»։ Էս փաստաթղթին ՀՀ-ն 99-ին կողմ է քվեարկել։ Դե հիմա եկեք դնենք շարքի մեջ․ ԼՂ-ին դուրս ես թողնում բանակցային գործընթացից, ասում ես՝ նորմալ է, որ միջազգային հանրությունն ազատագրված տարածքները համարում է օկուպացված, գնում, Ստամբուլում կողմ եք քվեարկում Թվրոպայի  անվտանգության խարիտիային, որտեղ էս պարբերությունն ունի առանցքային նշանակություն, ու հետո ի՞նչ ես ուզում։ Ի՞նչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո․ տեղի է ունեցել մի պարզ բան․ մենք, որ ասել ենք՝ նույն կետից չենք սկսելու, ո՞րն է նույն կետը, երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ լավատեսության տեղ չեն թողնում Ադրբեջանի ակնկալիքները։ Մենք պետք է գնայինք-գայինք, ասեինք՝ պատերազմը պետք է կանխել ու էդ անընդունելի պայմաններն ընդունենք։ Ժողովուրդ ջան, եկեք ի վերջո խոստովանենք՝ մենք հուսահատ կռիվ ենք տվել էդ ամեն ինչի դեմ, հուսահատ կռիվ ենք տվել․․․ չենք հանձվել, կռիվ ենք տվել։ Էսօր կա էդ կռիվը, մենք նենց չի՝ կաբինետներում փակված ենք էդ կռիվը տվել։ Ես չեմ հասկանում, դա նորմալ է՞, երբ քաղաքական նպատակահարմարությամբ ասում են՝ 5000, 7000 մարդ տարավ կոտորեց։ Էդ պատերազմը իմ ընտանիքի կողքով չի անցել։ Իմ որդին եղել է առաջանգծում, էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը, իմ որդու հետ կողք-կողքի մարդիկ զոհվել են, որեւէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը, էդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է։ Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել, էնպիսի կռիվ, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը տվել է Ավարայրի դաշտում, Սարդարապատում, ու տասնյակ էդպիսի օրինակներ։ Որովհետեւ մենք համարել ենք, որ որպես ազգ, որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է պայքարենք մեր իրավունքների համար, մենք չենք հանձնվել։ Բանակցային ամբողջ գործընթացն եղել է մեր ազգային եւ պետական շահերից նահանջի գործընթաց։ Բա ի՞նչ պետք է անեինք, պետք է ասեինք՝ հա, ԼՂ բնակչություն, դե եկեք հաշվենք՝ ԼՂ ադրբեջանցի բնակչությունն ինչքա՞ն է։ Երեկ էդ մարդը (Սարգսյանը - խմբ․), ասել է ԼՂ բնակչություն, դուք լսել ե՞ք, ես ասեմ՝ ԼՂ բնակչություն, ես ասել եմ՝ ԼՂ ժողովո՛ւրդ, ինչ տարբերությո՞ւն, որ ժողովուրդը սահմանադրական սուբյեկտ է, որին պատկանում է իշխանությունը, որը ձեւավորել է իր իշխանությունը, բնակչությունը ո՞րն է։ Այո, մենք կռիվ ենք տվել, եւ ասում եմ՝ իմ ընտանիքն էդ կռվի մեջ է եղել, որեւէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու անվտանգության համար մի մմ ավելի բան եմ արել, քան մյուս հազարավոր էրեխեքի համար, որեւէ մեկը չի կարող էդպիսի բան ասել։ Նույն խրամաջջի մեջ գտնվող տղան, իմ որդու ընկերը, որը իր նման կամավոր է մեկնել, ականանետի պայթյունից զոհվել է, կողք կողքի իրար կապծ են եղել, էդ տղան զոհվել է, իմ որդին՝ չէ, ո՞վ է որոշել դա»։
14:59 - 03 մայիսի, 2021
Փաշինյանը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող 4 գործոն է տեսնում |armenpress.am|

Փաշինյանը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող 4 գործոն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստել է 4 գործոն: Այս մասին Փաշինյանն ասաց վարչապետի ընտրության համար հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում: «Ես կարծում եմ, որ այստեղ կա մեկ երկարաժամկետ, մեկ միջնաժամկետ գործոն և երկու կարճաժամկետ գործոն: Երկարաժամկետ գործոնը միանշանակ ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի բոլոր կազմակերպությունների հետևողական աշխատանքն է: Միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է և այս համատեքստում դիսոնանսը, որն առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև: Կարճաժամկետ գործոններից առաջինը՝ 44-օրյա պատերազմը և դրանում Թուրքիայի բացահայտ և ակտիվ ներգրավվածությունը, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական երկիր լինելը: Այս չորս գործոններն են, իմ համոզմամբ, որ բերել են Միացյալ Նահանգների նախագահի կողմից այդ աննախադեպ և պատմական որոշման կայացմանը»,- ասաց Փաշինյանը:
13:30 - 03 մայիսի, 2021
Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին

Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ պատերազմից կես տարի է անցել, բայց Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, եւ մեր անվտանգությունը մտահոգիչ վիճակում է․ «Ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ»։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ երբ մեր հանրային դիսկուրսը լսում է, հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։ «Մեկը կար՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեի Ալիեւի տեղը, այ հիմա կհարձակվեի (նկատի ունի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին  խմբ․)։ Հիմա մենք ճշգրտում ենք ուղղությունները, հրապարակեք, ասեք՝ կոորդինատ էսինչից էսինչը չունենք խրամատներ, էստեղ ուժեղ ենք, էստեղով չարժե հարձակվել, բայց այ էս կողքը փոքր միջանց կա, կարելի է մտնել․․․ մենք հասկանում ե՞նք՝ ինչ ենք անում ընդհանրապես»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը։ Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ առաջնագիծն ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում է, եւ նրանք շատ լավ տեսնում են, ինքն էլ որեւէ գաղտնիք չբացեց, այլ ինքն ուղղակի իր մտահոգությունն է բարձրաձայնում։ Փաշինյանը հավաստիացրեց, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ ինքը՝ Թովմասյանը, չեն կարող տեսնել այն ամենը, ինչն արվում է, որովհետեւ արվողի մեծամասնությունն արվումէ  գաղտնի։ «Այն առաջնագիծը, որը տեսանելի է, ուրեմն վատ առաջնագիծ է»,- եզրափակեց նա։
13:23 - 03 մայիսի, 2021
Բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է․ Նիկոլ Փաշինյան

Բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստն է ընթանում։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ բանակցային գործընթացի վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը շատ լավ առիթ եւ հնարավորություն է, որպեսզի բանակցային բովանդակության նոր շերտեր բացենք, որը նախկինում բացելու հարցում ունեինք որոշակի սահմանափակումներ։ Փաշինյանի խոսքով՝ Սարգսյանն իր հարցազրույցում, խոսելով ԼՂ կարգավիճակի ապագա ճշգրտման մասին, որը պիտի նախատեսվեր բանակցային գործընթացում, օգտագործեց ԼՂ բնակչություն հասկացությունը։ «Երբ կանցնեն տարիներ, եւ կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, մենք բոլորս կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից մենք իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը նշված չէ՝ որտեղ պիտի տեղի ունենա, բայց նշված է, որ ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտման հնարավորություն պիտի լինի․․․ կանցնեն տարիներ, եւ կտեսնենք, որ Սերժ Սարգսյանն ունի մտահոգություն, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ․ էս փաստից մենք իմանում ենք, որ էդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաեւ ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ։ ԼՂ բնակիչ լինելու համար պետք է բնակվել Լեռնային Ղարաբաղում։ Հարց․ ԼՂ բնակիչ ադրբեջանցիները, ըստ Սերժ Սարգսյանի հղման, Լեռնային Ղարաբաղում որտե՞ղ պետք է բնակվեին, որովհետեւ եթե իրենք բնակիչ են, իրենք պետք է որեւեէ տեղ բնակվեն։ Ես ուզում եմ այս առումով շնորհակալություն հայտնել «մերժվածին», որ այս առիթը տվեց, որովհետեւ երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին՝ բանակցային գործընթացում երբեք չի եղել այդպիսի հարց։ Հարց․ ԼՂ-ի՝ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին։ Հույս ունեմ՝ բոլորս հասկանում ենք այս հարցի պատասխանը»,-նշեց նա։ Փաշինյանի խոսքով՝ միտք է առաջ տարվում, որ ես գիտեի, որ եթե բանակցողը փոխվի, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվի․ կանցնեն տարիներ, եւ կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը, եւ կպարզվի, որ բանակցային բովանդակություն փոխվել է, ծռվել է 2015 թվականի աշնանը, 2016 թվականի ձմռանը։ Նշենք, որ այս մասին իր վերջին հարցազրույցի ժամանակ խոսել է Սերժ Սարգսյանը։ «Եթե Սերժ Սարգսյանը որոշել է բացահայտումներ անել, թող բարի լինի՝ մարդկանց պատմել 2015-ի աշնան եւ 2016-ի ձմռան իրադարձություններին, որից հետո եկել է 2016-ի գարունը, եւ եղել է ապրիլի 2։ Բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, եւ դա ապացուցող փաստաթղթեր կան, բանակցությունների արձանագրություններ, որոնց հետ ես աշխատել եմ 2018-ին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասաց նա։ Վարչապետի պաշտոնակատարը ասաց, որ Սերժ Սարգսյանն ասում է՝ մենք ուզում էինք՝ ԼՂ հարցը կարգավորվի խաղաղ եղանակով։ Հարց․ իսկ Ադրբեջանն ուզո՞ւմ էր դա արդյոք։ «Չէ՞ որ ինքը՝ «մերժվածը», 2017 թվականին իր հարցազրույցում ասում է, որ Ապրիլյան պատերազմը նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հարցը լուծել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում․ ի՞նչ են Մադրիդյան սկզբունքները․ երկու խնդիր կա՝ հանրաքվե եւ միջանկյալ կարգավիճակ։ Հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, նշանակում է հրաժարվել հանրաքվեից եւ միջանկյալ կարգավիճակից։ Բայց այստեղ ծագում է ամենասկզբունքային հարցը․ իսկ 2015-ի աշնանը եւ 16-ի ձմռանը, կարո՞ղ է պարզվել, որ միջնորդները սկսեցին պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը, եւ Մադրիդյան սկզբունքներն իրականում միայն ցուցանակ էին, որի ներքո տեղի էին ունենում ուրիշ պրոցեսներ»։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «5+2» ձևաչափին։ ««5+2», եկեք խոստովանենք, որ էդպիսի հնարավորություն, ըստ էության, երբեք չի եղել, որովհետեւ դեռեւս 2016 թվականին իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է 7 շրջանների մասին, ինքն ասում էր՝ հայկական կողմը թողնում է 7 շրջանները, իսկ ադրբեջանական կողմն ասում էր՝ ոչ։  «5+2»-ը բանակցային, այսպես ասած, պաշարն է, որ հետագայում, երբ պրոցեսն անցնի անդառնալիության կետը, այդ երկուսը նրա համար են, որ տարբեր փուլերում կողմերի համար գործընթացը կամ գործարքը դարձվի ավելի կամ պակաս գրավիչ»։ Նրա խոսքով՝ հայկական կողմն ասել է՝ մենք յոթ շրջանները հանձնում ենք, հայկական կողմն ասել է՝ մենք ընդունում ենք, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցում պետք է մասնակցի ԼՂ ամբողջ բնակչությունը, որի մեջ մտնում են նաեւ ադրբեջանցիներ, Ադրբեջանն էլի է ասել ոչ, Ադրբեջանն ամեն ինչին ասել է ոչ։ «Պատերազմի ընթացքում ես ասել եմ՝ ցանկացած բան, որին համաձայն է Հայաստանը, ամենավատ տարբերակին անգամ, հաջորդ պահին Ադրբեջանը դրան այլեւս համաձայն չէ, ինքն ուզում է ավելին։ ԱԺ ամբիոնից 2018-ին Սերժ Սարգսյանն ասել է՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, կանգնած է, որովհետեւ բանակցությունների արդյունքներից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական եւ անընդունելի են մեզ համար, եւ ասել է՝ այլեւս գոնե շատ տեւական ժամանակ մենք չպետք է հույսեր փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կթողնի իր դիրքորոշումը՝ Ղարաբաղի հարցը ուժով լուծելու համար։ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից հայտարարել է բանակցային գործընթացի ձախողման եւ պատերազմի տրամաբանության մեկնարկի մասին»,- ասաց Փաշինյանը՝ հարց ուղղելով, թե միջնորդները կարո՞ղ է Ադրբեջանի անհամաձայնության հետ համաձայն էին։ «2016 թվականի հունվարի 23-ին, 2016-ի ապրիլի 2-ին ի՞նչ է տեղի ունեցել։ Բա, էն ժամանակ էլ էի ասում, պատերազմ կանխող էիք՝ կանխեիք, բա ինչի՞ չեք կանխել»,- նշեց նա։ Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե 2018-ից հետո է բանակցությունների տրամաբանության մեջ փոփոխություն տեղի ունեցել։ «Ոչ, դա տեղի է ունեցել 2015-ին, 16-ին, եւ այդ մասին Սարգսյանն ինքը խոսել է՝ ասելով, որ Ապրիլյան պատերազմը նշանակում է մեկ բան՝ Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ հարցի կարգավորումից՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակում»,- հայտնեց վարչապետը։
13:06 - 03 մայիսի, 2021
Հիմա թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կկարողանանք հաղթահարել համավարակը. Փաշինյան |1lurer.am|

Հիմա թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կկարողանանք հաղթահարել համավարակը. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հատուկ նիստում հայտնեց, որ այսօր տիկնոջ հետ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Ուզում եմ բոլորին կոչ անել պատվաստվել անպայման, ընդ որում՝ ԱԺ պատգամավորներին էլ եմ խնդրում պատվաստվել և լուսաբանել այդ պատվաստման փաստը: Որովհետև հիմա աշխարհում կա շատ լայն քննարկում և մեծ հավանականություն, որ 2021-ի երկրորդ կեսից կարող է մտցվել կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակում»,- նշեց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Հայաստանում պատվաստանյութի բավականին մեծ պաշար կա, և հնարավորություն ունեն լայնածավալ պատվաստումներ սկսելու: «Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք հիմա թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կկարողանանք արագ տեմպերով հաղթահարել համավարակը: Միջազգային տուրիստական ընկերությունների համար շատ կարևոր չափանիշ է սահմանված, թե տվյալ երկրում պատվաստումների ի՛նչ մակարդակ է արձանագրվել: Հիմա արդեն Հայաստանի տարբեր վայրերում կարելի է տեսնել զբոսաշրջիկների, և եթե ճիշտ կազմակերպենք պատվաստման ցիկլը, կարող ենք վերադարձնել 2019-ի ծավալները: Եվ շատ կարևոր է, որ հյուրանոցները, հանրային սննդի օբյեկտները, սպասարկման ոլորտի ընկերությունները կազմակերպեն իրենց աշխատողների պատվաստման գործընթացը»,- նշեց Փաշինյանը: Նա կոչ արեց պատվաստումների մասով շահարկումների չտրվել:
12:38 - 03 մայիսի, 2021