Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Փաշինյանը հայտարարում է ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակի մասին |armenpress.am|

Փաշինյանը հայտարարում է ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ապագայի մասին խոսակցության անհրաժեշտությունը և շեշտում, որ այդ խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին ելույթի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ որպես քաղաքական, բանակցային հարց պետք է դրվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք պետք է խոսենք ապագայի մասին: Ապագայի մասին այդ խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք որպես քաղաքական հարց, բանակցային հարց պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: Բայց էլի եմ ասում՝ մենք սա պիտի ձևակերպենք ոչ թե որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային քաղաքական հարց»,- ասաց ՀՀ վարչապետը: Նա հավելեց, որ պետք է հետևողականորեն շարունակեն Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը. «Դուք տեսաք, թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում, դա ուղղակի աներևակայելի մի բան է, և կարծում եմ, որ մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում, ինչը հայատյացության, ատելության ամենամեծ դրսևորումն է: Եվ սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը նաև հայտարարեց, շարունակելու են անմնացորդ ու նվիրական պայքարը հանուն ազատ, հզոր, երջանիկ Հայաստանի: «Ու մենք հենց հիմա Հայաստանի Հանրապետության ժողովրդին Հայաստանում, Արցախում և սփյուռքում ասում ենք ուղիղ՝ սիրելի ժողովուրդ, չհուսահատվեք, չվհատվեք, գլուխներդ բարձր, որովհետև, այո, Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան»,- ասաց վարչապետը:
11:34 - 14 ապրիլի, 2021
Միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է գալ կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ ավելի շատ զիջումներ անելու խնդիր է դրել. Փաշինյան |1lurer.am|

Միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է գալ կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ ավելի շատ զիջումներ անելու խնդիր է դրել. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Հետպատերազմական շրջանում նախկինում Հայաստանը ղեկավարած անձինք հանդես են եկել հայտարարություններով, որոնք պետք է հստակ պարզաբանվեն՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույը ներկայացնելիս: Վարչապետը նշեց, որ իրականության մեջ ստեղծվել է մի ըմբռնում, թե բանակցություններում ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերող կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում նրան կառուցողական դաշտ բերելու համար: Փաշինյանն ընդգծեց՝ սա ուղղակի պարզ մոլորություն է, ժողովրդին և բոլորին մոլորության մեջ գցելու փորձ: «Առնվազն 2011 թվականից սկսած, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշումներ, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ գա կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ դրել է խնդիր, որ ավելի շատ զիջումներ անի, որ հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: Այն պնդումները, որ հանրաքվեի շուրջ պայմանավորվածություններ կան, ովքեր պետք է մասնակցեին հանրաքվեին, ուզում եմ պարզաբանել, որ սա նույնպես ժողովրդին մոլորության մեջ գցելու փորձ է: Այո՛, բանակցային փաթեթներում, այդ թվում՝ 2015-16 թվականներից հետո քննարկվող, եղել է հանրաքվեի դրույթ: Ասվել է, որ այդ հանրաքվեն պետք է արտահայտի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց չկա ընդգծում՝ իսկ որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, հանրաքվեի արիալը նկարագրված չէ, և սա սկզբունքային կարևոր հարց է, որովհետև Ադրբեջանը միշտ ունեցել է այն դիրորոշումը, որ իր սահմանադրության, տրամաբանության համաձայն՝ միջազգայնորեն իր տարածքի մաս համարվող որևէ տարածքի կարգավիճակի հարց կարող է ճշգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը: Երբ հարց է ծագել, թե ո՛նց ենք մեկնաբանելու այս դրույթը, այդ թվում՝ համանախագահներին այդպիսի հարց է առաջադրվել, պատասխանը եղել է՝ այն մեկնաբանությունը, որի շուրջ կհամաձայնվեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, այդ մեկնաբանությունն ընդունելի է։ Հաջորդ հարցը՝ իսկ ի՛նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն: Ադրբեջանի մեկնաբանմամբ՝ դա նշանակում է ներքին տեղահանվածներ, նրանց ընտանիքի անդամներ, որոնք ծնվել են դրանից հետո, և, ըստ եղած տվյալների, հայտնի իրադարձությունների բերումով Արցախյան առաջին պատերազմի համատեքստում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքից հեռացել է շուրջ 40000 ադրբեջանցի: Հաջորդ հարցը՝ իսկ ի՛նչ կոնկրետ հարց է դրվելու հանրաքվեի, ո՛վ է ձևակերպելու այդ հարցը: Այս հարցին նույնպես հստակ պատասխաններ չեն եղել»,- ասաց վարչապետը:
11:26 - 14 ապրիլի, 2021
Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի ոչ թե 5+2 բանաձևով, այլ 7 տարածքների վերադարձ․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի ոչ թե 5+2 բանաձևով, այլ 7 տարածքների վերադարձ․ Նիկոլ Փաշինյան

Շատ է շահարկվել, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո։ Վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով ԱՀ նախագահի և ԳՇ-ի հետ՝ որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի, և այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հետո ես զանգել եմ ՌԴ նախագահին և ասել եմ, որ ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով։ Այս խոսակցության համատեքստում է, որ մանրամասն քննարկում ենք ունեցել ՌԴ նախագահի հետ։ Մենք արձանագրել ենք, որ ՌԴ նախագահի հետ մենք նույն կերպ ենք ձևակերպում իրադրության հաղթահարումը։ Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել, Ադրբեջանի նախկին տեղահանվածների վերադարձի հարց է եղել։ Ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե մենք հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ, որից հետո ՌԴ նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը ասել է, որ կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, երկրորդը՝ պահանջում է, որ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը, այդ թվում՝ Շուշի, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ, և նաև ակնարկել է այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ։ Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև էս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը։ «Այսինքն՝ Ադրբեջանը մի իքս պահից կտրականապես հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը․ և սա եղել է 2016թ․ քառօրյա և 2020թ․ 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը։ Եվ հենց սա եմ նկատի ունեցել 2020թ․ սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ պատերազմի առաջին օրը այս ամբիոնից հայտարարությունն անելիս»։
10:59 - 14 ապրիլի, 2021
Օնիկ Գասպարյանը ասել է՝ ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը դադարեցնելու մասին

Օնիկ Գասպարյանը ասել է՝ ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը դադարեցնելու մասին

Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 19-ի հայտարարության այդ կետը` 4-րդ օրը պատերազմը դադարեցնելու մասին, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, Զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։ ԳՇ պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, որովհետև 2020թ․ օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած ելույթում, զեկույցում հավաստիացրել է․ «Արցախյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ն կարող է առկա ուժերով ու միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա ՀՀ ԳՇ պետի գնահատականն է եղել 2020թ․օգոստոսի 21-ին և 2020թ․ սեպտեմբերի 30-ին։ Նրա խոսքով՝ այս ամենը չի նշանակում, թե ՀՀ քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց հրադադարի վերաբերյալ երեք պաշտոնական հայտարարությունների և պայմանավորվածությունների մասին։ Նա, մանրամասն ընթերցելով նշված պայմանավորվածությունների բովանդակությունները, նշեց, որ հրադադարը երեք անգամ էլ չի կայացել, քանի որ Ադրբեջանը չի կատարել դրանք։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Ավելի վաղ զեկույցի այս կետը հերքել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
10:34 - 14 ապրիլի, 2021
Արշակ Կարապետյանը համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին

Արշակ Կարապետյանը համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին

ՀՀ Կառավարությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021 թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին»։
09:35 - 13 ապրիլի, 2021
Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերը և ՀՀ վարչապետի՝ մինչ այժմ չհրապարակված հարցազրույցը
 |1lurer.am|

Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերը և ՀՀ վարչապետի՝ մինչ այժմ չհրապարակված հարցազրույցը |1lurer.am|

1lurer.am: «Ռոսիա 1» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած վերջին աշխատանքային այցին՝ Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերի և մինչ օրս ՀՀ կառավարության ղեկավարի չհրապարակված հարցազրույցի մասին ռեպորտաժում: Վլադիմիր Սոլովյով (հաղորդավար) - Հայաստանի վարչապետը կրկին ժամանել է Մոսկվա և Վլադիմիր Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, կրկին քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես նշել է Փաշինյանը, անձնական հանդիպումները կարևոր են մոտեցումների համաձայնեցման համար։ Պավել Զարուբին (հաղորդավար) - Այժմ համավարակի պայմաններում ոչ հաճախ են միջազգային հանդիպումներ լինում, ուստի առջևում այն կադրերն են, որոնց մենք հասցրել ենք կարոտել։ Ահա թե ինչպես են կազմակերպվում նման հանդիպումները Կրեմլում։ Հայաստանի վարչապետի ավտոշարասյունը սլանում է Մոսկվայի կենտրոնական փողոցներով, այժմ մտնում է Կրեմլ։ Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ այդ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացվել էր։ Այժմ նման խստացված անվտանգության միջոցներ են գործադրվում։ Կրեմլի ներկայացուցչական կաբինետ, որտեղ էլ պետք է տեղի ունենա հանդիպումը, սեղան են տեղափոխում։ Սեղանը սկզբում դնում են Փաշինյանի աթոռի մոտ, բայց բանակցություններից առաջ որոշում են այն հեռու տանել, որպեսզի կադրում մնան միայն պետությունների առաջնորդների աթոռներն ու մեկ սեղան՝ նրանց միջև։ Ընդամենը երեք ամսում Փաշինյանը Մոսկվայում արդեն երկրորդ անգամ է, և դա համավարակի պայմաններում։ «Ռուսաստանի նախագահը,- կրկին ընդգծում է Հայաստանի վարչապետը,- հատուկ ներդրում է կատարել Անդրկովկասում իրադրության կայունացման գործում»: Այս կադրերը հետո տարբեր երկրներում կուսումնասիրեն վայրկյան առ վայրկյան, իսկ դրանցում յուրաքանչյուր շարժում ավելին է, քան պարզապես ժեստ։ Ռուսաստան-Հայաստան տնտեսական փոխգործակցությունը համավարակի պատճառով, իհարկե, նվազել է։ Գլխավոր խնդիրն այժմ ակնհայտ է: Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլև առաջ շարժվել: Վարչապետ Փաշինյանը Պուտինի խոսքին զուգահեռ, գրպանից մի թերթիկ հանեց, և սկզբում դժվար էր հասկանալ, թե ինչ թուղթ է դա, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Փաշինյանը ծրագիր էր կազմել՝ բաղկացած այն հարցերից, որոնք առավել կարևոր են իր համար, որպեսզի տեսախցիկների ներկայությամբ հնչեն այդ թեմաները։ Երբ լրագրողներին խնդրում են լքել տարածքը, այն նույն սեղանը հետ են բերում։ Օգնականները Փաշինյանին տալիս են նրա պորտֆելը։ Հայաստանի վարչապետը հանում է կարմիր թղթապանակը։ Լրագրող - Գո՞հ եք Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքից։ Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր օրակարգը շատ հագեցած էր, արդյունավետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը՝ տարածաշրջանին, անվտանգությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված շատ հարցեր։ Ես գոհ եմ, այո՛, շատ: Հիմա է, որ քննարկվում է տարածաշրջանի զարգացումը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ առաջնահերթ էր դադարեցնել արյունալի պատերազմը։ Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը նոյեմբերին ճակատագրական համաձայնագիր ստորագրեցին։ Մանրամասների մասին Ռուսաստանի նախագահն այդ ժամանակ պատմել էր մեր ծրագրին: Գլխավոր արդյունքը՝ եռակողմ հայտարարության ստորագրումը, ձեռք է բերվել և, ինչպես ցույց տվեցին անցած ամիսները, ամրապնդվում է։ Վլադիմիր Պուտին - Դադարեցնել արյունահեղությունը: Լսեք, դա ֆիլմ չէ, դա ողբերգություն է, որը տեղի է ունենում կյանքում: Լրագրող - Ո՞ր պահին, այնուամենայնիվ, ե՞րբ և ինչպե՞ս է փաստաթուղթը դարձել այնպիսին, ինչպիսին մենք բոլորս տեսել ենք այն։ Վլադիմիր Պուտին - Դա այնքան բարդ, ջանք պահանջող գործընթաց էր, իմ կարծիքով՝ բոլոր կողմերի համար։ Ըստ էության, ես ստիպված էի ստանձնել միջնորդի դերը։ Լսում էի նրանց պահանջներն ու հավակնությունները տեքստի շուրջ: Փաստացիորեն, դա իրավահավասար, համարժեք եռակողմ աշխատանք էր։ Պայքարն ընթանում էր երկու կողմից՝ յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել՝ յուրաքանչյուր ստորակետի համար։ Եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ընդդիմությունը Հայաստանում սկսեց մեղադրել Նիկոլ Փաշինյանին ազգային շահերը դավաճանելու համար։ Նախորդ հարցազրույցում Պուտինը հասկացրեց, որ Փաշինյանը մինչև վերջին րոպեն պաշտպանում էր իր երկրի շահերը։ Վլադիմիր Պուտին - Վարչապետն այն ժամանակ ասաց. «Մենք պայքարելու ենք»: Դրա համար էլ նրա հասցեին դավաճանության մասին մեղադրանքները որևէ հիմք չունեն։ Լրագրող - Վտանգ չկա՞, որ արդյունքում Հայաստանում իշխանության կգան մարդիկ, ովքեր պարզապես կհրաժարվեն իրագործել այն ամենը, ինչ ստորագրվել է։ Վլադիմիր Պուտին - Դա ինքնասպանություն կլիներ: Այժմ Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են այս պահին տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Խոսեցին, իհարկե, նաև պատվաստումների մասին, սկսվում են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումները։ Նիկոլ Փաշինյան - Առաջին խմբաքանակ շուտով կժամանի Հայաստան։ Այն ընդգրկում է մոտավորապես 15 հազար չափաբաժին, բայց մենք մոտավորապես մեկ միլիոնի կարիք ունենք։ Մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա դրանք։ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանում նույնպես պատվաստանյութի շատ մեծ կարիք կա։ Վլադիմիր Պուտին - Մեզ մոտ արտադրությունը զարգանում է, դրա համար էլ, կարծում եմ, կլուծենք այդ խնդիրը, իհարկե, ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների, ռուս սպառողների։ Նիկոլ Փաշինյան - Այսօր աշխարհում ռուսական պատվաստանյութի, հատկապես «Սպուտնիկ V»-ի հեղինակությունը բարձրանում է, և Հայաստանում նույնպես վստահությամբ են վերաբերվում այդ պատվաստանյութին։ Վլադիմիր Պուտին - Արտադրության ծավալը մեզ մոտ համադրելի է երկրի ներսում եղած պահանջարկի հետ, քանի որ ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են ուզում պատվաստվել, բայց նրանց թիվը և արտադրության ծավալը, ընդհանուր առմամբ, համընկնում են: Միաժամանակ աճում են նաև արտադրության ծավալները: Այնպես որ, մենք կքննարկենք այդ հարցը։ ՌԴ-ից Փաշինյանի մեկնման պահին Մոսկվայում ուժեղ անձրև սկսվեց։ Ռուսաստանի պետական արարողակարգն ունի ցանկացած իրավիճակում աշխատանքի սահուն կազմակերպման ստուգված կանոններ։ Մոսկվայում բանակցությունները բավական տևական էին, Հայաստանի վարչապետի ինքնաթիռը «Վնուկովո 2» օդանավակայանից մեկնեց Մոսկվայի ժամանակով 22:00-ին: Հաջորդ օրը Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի ղեկավարի հետ։ ՌԴ նախագահը նրա հետ նույնպես հանգամանալից քննարկեց Անդրկովկասի իրավիճակը։
19:40 - 12 ապրիլի, 2021
Ալեն Սիմոնյանը սխալվում է. վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները հաստատել են գերիների վերադարձի լուրը

Ալեն Սիմոնյանը սխալվում է. վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները հաստատել են գերիների վերադարձի լուրը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատություն ռադիոկայանի» եթերում հայտարարել է, թե գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել, այլ միայն հույսեր, եւ, նրա խոսքով՝ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել։  «Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որը ընդունելի է, բայց բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից եւ ծնողներից»,- մասնավորապես ասել է Ալեն Սիմոնյանը: Սակայն, իրականում, գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը երեկ երեկոյան սկսեցին շրջանառվել լրատվամիջոցներում ու սոցցանցերում, հետո ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը։ Գեւորգյանից հետո մամուլում հայտնվեց նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանի հայտարարությունը, ըստ որի՝ գերիներին բերող օդանավը վայրէջք է կատարելու էրեբունի օդանավակայանում։  Գերիների խումբ, սակայն, Հայաստան չվերադարձավ, ինչը բողոքի ալիք բարձրացրեց քաղաքացիների ու հատկապես գերեվարվածների հարազատների շրջանում։ Երբ պարզ դարձավ, որ գերիներ չեն վերադարձվել, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում տարածեց, որում ասված էր, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ Փոխվարչապետի գրասենյակը, փաստորեն, ոչ թե հերքեց այն լուրերը, որ գերիների խումբ պետք է վերադառնար Հայաստան, այլ միայն նշեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվել է: Սրան հետեւեց Civilnet-ի հարցումը փոխվարչապետի գրասենյակին: Լրատվամիջոցի ստացած պատասխանի համաձայն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը գերիների վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել, եւ որեւէ լրատվամիջոց առանձին կարգով այդ մասին կանխավ չի տեղեկացվել: Ի դեպ՝ այժմ «Սպուտնիկ» լրատվականը, որին Ավինյանի խոսնակը մեկնաբանություն էր տվել, փոխել է լուրի տեքստը, սակայն դեռեւս չփոխված տարբերակը, որտեղ Նժդեհ Հովսեփյանը հաստատել է լուրը, ինտերնետ արխիվում պահպանվել է։ Իսկ լուրն, ըստ ամենայնի, փոխվել է այն բանից հետո, երբ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ գերիների վերադարձ չէր էլ նախատեսվում, եւ որ այդ լուրը հաստատողները կեղծ պրովոկացիա են արել՝ թյուրիմացության մեջ գցելով բնակչությանը։  Մուրադովի հայտարարությունից հետո էլ լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքաթիռում եղել է նաեւ Մուրադովը, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել ենք: Թե այսքանից հետո Ալեն Սիմոնյանն ինչպես է հերքում, որ պաշտոնական աղբյուրները չեն հաստատել գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը, անհասկանալի է, քանի որ, վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները, փաստորեն, առնվազն երկու լրատվամիջոցի հաստատել են տեղեկությունները։ Բացի դրանից՝ Ավինյանի գրասենյակն ավելի ուշ ցավով հայտնել էր, որ գերիների վերադարձը հետաձգվում է, այլ ոչ թե չի էլ նախատեսվել։ Իսկ պետական կառույցների կամ պաշտոնյաների մամուլի խոսնակների գործառույթն, ի թիվս այլնի, նաեւ կառույցի կամ պաշտոնյանի մեկնաբանությունները լրատվամիջոցներին հաղորդելն է։ Հայարփի Բաղդասարյան
21:38 - 09 ապրիլի, 2021
Անգնահատելի է նրա դերը Հայաստանի ու Արցախի զարգացման գործում․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ

Անգնահատելի է նրա դերը Հայաստանի ու Արցախի զարգացման գործում․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Խոր վշտով տեղեկացա մեծանուն ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան մասին: Անգնահատելի է պարոն Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում: Ե՛վ որպես ձեռնարկատեր, և՛ որպես բարերար նա իր հայրենանվեր գործերով միշտ կմնա մեր ժողովրդի վառ հիշողություններում: Պարոն Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետի գոտու վերականգնմանը, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը, մեր ժողովրդի բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, արտերկրում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանը: Անվանի բարերարը ընդմիշտ կմնա որպես հայ ժողովրդի արժանի զավակ, ում գործունեությոնը միտված է եղել հայրենիքի առաջընթացին ու շենացմանը: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Հովնանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընդհանրապես յուրաքանչյուր հայի: Հանգչիր խաղաղությամբ, մեծանուն բարերար»,- ասված է վարչապետի ցավակցական հեռագրում:
15:36 - 09 ապրիլի, 2021
ՎԶԵԲ՝ 2020թ. ներդրումային պորտֆելը Հայաստանում եղել է ամենամեծը. Վարչապետը տեսազանգ է ունեցել ՎԶԵԲ նախագահի հետ

ՎԶԵԲ՝ 2020թ. ներդրումային պորտֆելը Հայաստանում եղել է ամենամեծը. Վարչապետը տեսազանգ է ունեցել ՎԶԵԲ նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսազանգ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորելով Օդիլ Ռենո-Բասոյին ՎԶԵԲ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը, որի արդյունավետության մասին են վկայում ֆինանսական շուկայի, ՓՄՁ, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հաջող իրականացվող ծրագրերը: Ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև շարունակական երկխոսության կարևորությունը՝ մեր երկրում կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու, ներդրումային միջավայրը բարելավելու և մրցունակ դարձնելու համատեքստում»: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 160 մլն եվրո, որը տարեկան ամենամեծ փաթեթն է գործընկերության ողջ ժամանակահատվածի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներկայացրել դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության գործողությունները: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը որևէ ջանք չի խնայում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Արցախում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց և պակաս կարևոր չէ միջազգային հանրության, ֆինանսական կառույցների արձագանքը հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է օժանդակության հնարավորությունների վրա: ՎԶԵԲ նախագահը նշել է, որ բանկը կարևորում է Հայաստանի հետ հուսալի գործընկերությունը և հետաքրքրված է ենթակառուցվածքների, էներգետիկայի, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացմամբ, նոր ծրագրերի ֆինանսավորմամբ: Օդիլ Ռենո-Բասոն արդյունավետ է համարել ՀՀ ֆինանսների նախարարության հետ  աշխատանքը, որն ամուր հիմք է երկրի հետ գործընկերության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունները հաջող կյանքի կոչելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հետագա ծրագրերի շուրջ:  Երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման ուղղությամբ համագործակցությունը: ՎԶԵԲ նախագահը կարևորել է կանանց տնտեսական ակտիվության խթանմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը տարբեր, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտում, ինչը աղքատության հաղթահարման և տնտեսական բարեկեցության կարևոր գործիքներից է: Արծարծվել են նաև ենթակառուցվածքային ծրագրերին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նշելով, որ կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերաբացումը հեռանկարային կարող է լինել համատեղ ծրագրերի համար: Վարչապետը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ՎԶԵԲ-ի 5-ամյա ռազմավարությանը, որի առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, և  հավելել, որ մեր երկիրն ուրախ կլինի հյուրընկալել ՎԶԵԲ 2024թ. տարեկան հավաքը, որի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է:
15:19 - 09 ապրիլի, 2021
Վարչապետն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին

Վարչապետն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: Վարչապետը ողջունել է ՌԴ գլխավոր դատախազի այցը Երևան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությունը հանցավորության դեմ պայքարում և առկա մարտահրավերներին դիմակայելու գործում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Իգոր Կրասնովի ջանքերը պատերազմի հետևանքով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող անձանց հետ վերադարձի ապահովման ուղղությամբ: Այս գործում ներդրվող ավանդի, իրականացվող քայլերի, ինչպես նաև իրավապահ բնագավառում արդյունավետ համագործակցության համար Նիկոլ Փաշինյանն Իգոր Կրասնովին շնորհակալագիր է հանձնել: ՌԴ գլխավոր դատախազը շնորակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել, որ հայ գործընկերների հետ համագործակցությունը կրում է վստահելի բնույթ: Իգոր Կրասնովի խոսքով՝ երկու երկրների գլխավոր դատախազությունները գտնվում են մշտական կապի մեջ, ինչը նպաստում է հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցությանը: ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է 2020 թվականի նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: ՌԴ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այդ ուղղությամբ իր ջանքերը կրում են շարունակական բնույթ և կանի ամեն ինչ՝ խնդրի լուծման նպատակով: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը առանձնակի կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը երկարատև համատեքստում ու այդ առումով արդյունավետ գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 7-ին ունեցած բանակցությունների արդյունքները:
19:10 - 08 ապրիլի, 2021
Կարևոր է, որպեսզի ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. վարչապետը՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

Կարևոր է, որպեսզի ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. վարչապետը՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, և կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր ենք իրականացրել, և շատ կարևոր է նաև այն որոշումը, որ մենք կայացրեցինք՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիր իրականացնելու հետ: Ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այս ծրագիրը մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի, համեմատելի ծրագիր է, եթե ոչ մի փոքր էլ ավելի: Նաև լավ առիթ է, որպեսզի Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ: Նախագահ Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն պարոն վարչապետ: Մեծարգո վարչապետ, ուզում եմ ֆիքսել, կրկնել, հիշել, որ այո, մենք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ հետպատերազմյան ժամանակահատվածում, այս ծանր սոցիալական իրավիճակում, ամենօրյա ռեժիմով ենք աշխատել: Մեզ հաջողվել է ոչ միայն լուծել առաջին կարևոր սոցիալական ծրագրերը, այլ նաև հստակ մշակել մեր անելիքները՝ ուղղված ապագային: Այդ առումով նշեմ, որ բավարարված եմ նրանով, ինչ մենք միասին քննարկել ենք, որն արդեն փաստաթղթավորվում և զուգահեռ կյանքի է կոչվում: Նաև ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով: Այդ համատեքստում մենք էլ ենք կարևորում Ձեր այցելությունը Մոսկվա և այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը, մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով և հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարևոր է նաև արձանագրել, որ ռուսաստանյան խաղաղապահներն այսօր անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործող անձինք են: Այդ առումով, խաղաղապահների գործունեությունը, իհարկե, պետք է արձանագրել, որ շատ արդյունավետ է և պետք է հույս ունենալ, նաև համոզված եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի:
14:58 - 08 ապրիլի, 2021