Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական, ֆինանսական և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: Զրուցակիցները քննարկել են ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը և երկուստեք կարևորել այդ ուղղությամբ համագործակցության զարգացումը: 
13:51 - 28 մայիսի, 2020
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի տեսազանգը ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի տեսազանգը ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ

Մայիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Շնորհավորելով Օլիվեր Վարհեիին հանձնակատար նշանակվելու կապակցությամբ՝ փոխվարչապետը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք իր պատասխանատու պաշտոնում՝ վստահություն հայտնելով, որ հանձնակատարի գործունեության տարիներին ՀՀ-ԵՄ սերտ գործընկերությունը էլ ավելի կխորանա։ Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար: Նա անդրադարձել է Հայաստանում համաճարակաբանական իրավիճակին և տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ գործող սահմանափակումների աստիճանական վերացմանը: Մհեր Գրիգորյանը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է նաև նոր տիպի կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարության կողմից մշակված աջակցության 16 ծրագրերի բովանդակությունը: Փոխվարչապետը նշել է, որ Կառավարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջև շարունակվում է ամենօրյա աշխատանքը՝ հստակեցնելու համատեղ գործողությունները ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու նպատակով: Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այս բարդ իրավիճակում հնարավոր եղավ ապահովել ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգի առանցքային ուղղություններում իրականացվող ծրագրերի շարունակականությունը, այդ թվում՝ դատաիրավական և ոստիկանության բարեփոխումների, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով: ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին իր հերթին բարձր է գնահատել Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային գործողությունները և վստահեցրել, որ ՀՀ փոխվարչապետի կողմից բարձրաձայնված համագործակցության ուղղությունները ՀՀ-ԵՄ օրակարգում կպահպանվեն որպես առաջնահերթություն: ԵՄ հանձնակատարը նշել է, որ Եվրոպական Միությունը կանգնած է իր գործընկերների կողքին նաև ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին է կորոնավիրուսային համավարակը, և ԵՄ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանին տնտեսության վերականգնման և զարգացման գործում, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով: Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ որպես բարեփոխումների հենասյուներից մեկի ամբողջական կիրարկման կարևորությունը: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ընդգծել է Արևելյան գործընկերության՝ որպես արժեքահեն և ներառական համագործակցության հարթակի պահպանման, ինչպես նաև ԱլԳ երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը խրախուսելու և խթանելու առանցքային նշանակությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությանը։
09:12 - 06 մայիսի, 2020
ԵՄ hանձնակատարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հակաճգնաժամային գործողությունները

ԵՄ hանձնակատարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հակաճգնաժամային գործողությունները

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին մայիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ տեսազրույցում բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային գործողությունները և վստահեցրել, որ ՀՀ փոխվարչապետի կողմից բարձրաձայնված համագործակցության ուղղությունները ՀՀ-ԵՄ օրակարգում կպահպանվեն որպես առաջնահերթություն: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, շնորհավորելով Օլիվեր Վարհեիին հանձնակատար նշանակվելու կապակցությամբ՝ փոխվարչապետը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք իր պատասխանատու պաշտոնում՝ վստահություն հայտնելով, որ հանձնակատարի գործունեության տարիներին ՀՀ-ԵՄ սերտ գործընկերությունը էլ ավելի կխորանա։ Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար: Նա անդրադարձել է Հայաստանում համաճարակաբանական իրավիճակին և տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ գործող սահմանափակումների աստիճանական վերացմանը: Մհեր Գրիգորյանը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է նաև նոր տիպի կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարության կողմից մշակված աջակցության 16 ծրագրերի բովանդակությունը: Փոխվարչապետը նշել է, որ Կառավարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջև շարունակվում է ամենօրյա աշխատանքը՝ հստակեցնելու համատեղ գործողությունները ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու նպատակով: Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այս բարդ իրավիճակում հնարավոր եղավ ապահովել ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգի առանցքային ուղղություններում իրականացվող ծրագրերի շարունակականությունը, այդ թվում՝ դատաիրավական և ոստիկանության բարեփոխումների, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով: ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին իր հերթին բարձր է գնահատել Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային գործողությունները և վստահեցրել, որ ՀՀ փոխվարչապետի կողմից բարձրաձայնված համագործակցության ուղղությունները ՀՀ-ԵՄ օրակարգում կպահպանվեն որպես առաջնահերթություն: ԵՄ հանձնակատարը նշել է, որ Եվրոպական Միությունը կանգնած է իր գործընկերների կողքին նաև ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին է կորոնավիրուսային համավարակը, և ԵՄ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանին տնտեսության վերականգնման և զարգացման գործում, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով: Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ որպես բարեփոխումների հենասյուներից մեկի ամբողջական կիրարկման կարևորությունը: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ընդգծել է Արևելյան գործընկերության՝ որպես արժեքահեն և ներառական համագործակցության հարթակի պահպանման, ինչպես նաև ԱլԳ երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը խրախուսելու և խթանելու առանցքային նշանակությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությանը։  
20:50 - 05 մայիսի, 2020
Վարակի հետևանքների չեզոքացման միջոցառումներով տրամադրված օժանդակությունն ավելի քան 62 մլրդ դրամ է

Վարակի հետևանքների չեզոքացման միջոցառումներով տրամադրված օժանդակությունն ավելի քան 62 մլրդ դրամ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 5-ին շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման քաղաքականության շուրջ քննարկումները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփվել են կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային միջոցառումների կատարման արդյունքները, ընթացիկ ցուցանիշները։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է տրամադրված տնտեսական և սոցիալական օժանդակության ծավալների մասին. այսօրվա դրությամբ օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ: Աջակցություն է ստացել շուրջ 24000 տնտեսվարող, 360000 ֆիզիկական անձ, իսկ կոմունալ վճարումների համար տրամադրված օժանդակության շահառուների քանակը գերազանցում է 1 միլիոնը: Խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն առնչվող նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին սոցիալական թիրախային աջակցության շահառուների շրջանակի ընդլայնմանը, տնտեսական օժանդակության գործիքների կիրառմանը, գյուղացիական տնտեսությունների խթանմանը և այլ հարցեր։ Դրանց վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն։  Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ հակաճգնաժամային քաղաքականությունը պետք է միտված լինի աշխատանքի խրախուսմանը և ևս մեկ անգամ ընդգծել օժանդակության միջոցառումների հասցեականության կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն այս տրամաբանությամբ և ներկայացնել առաջարկներ։
18:41 - 05 մայիսի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:Նիստի օրակարգում են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, 2019 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը: Օրակարգում է նաև առաջիկայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգի հաստատման հարցը:Քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսական արդյունաբերության զարգացման քարտեզի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագիծը, ինչպես նաև հակաճգնաժամային և կայունացմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման գործում Եվրասիական զարգացման բանկի դերի բարձրացմանն առնչվող հարցը:Նիստի մասնակիցները նաև քննարկելու են ԵԱՏՄ տարածքից ախտահանման միջոցների արտահանման սահմանափակումների վերացման հարցը:
14:00 - 29 ապրիլի, 2020
Մհեր Գրիգորյանը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկել է պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմը

Մհեր Գրիգորյանը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկել է պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, մասնավորապես՝ տեսազանգին մասնակցում էին Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման բանկի և Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչները: Տեսազանգի ընթացքում փոխվարչապետը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը: Միջազգային գործընկերներն, անդրադառնալով միջոցառումներին, դրանք օրինակելի են համարել և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցության գործիքների շրջանակներում շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեման պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ մշակված միջոցառման նախագիծն էր, որը Կառավարությունը դիտարկում է որպես ստեղծված ճգնաժամային իրավիճակում ներդրումների խթանման մեխանիզմ: Զրուցակիցները քննարկել են այս ոլորտում միջազգային լավագույն փորձը՝ ներկայացնելով մեխանիզմն առավել թափանցիկ և արդյունավետ դարձնելու միջոցները:
09:23 - 29 ապրիլի, 2020
Փոխվարչապետ Գրիգորյանը դոնորների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմը

Փոխվարչապետ Գրիգորյանը դոնորների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ. մասնավորապես, տեսազանգին մասնակցում էին Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման բանկի և Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչները:Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեսազանգի ընթացքում փոխվարչապետը միջազգային գործընկերներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը: Միջազգային գործընկերներն, անդրադառնալով միջոցառումներին, դրանք օրինակելի են համարել և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցության գործիքների շրջանակներում շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեման պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ մշակված միջոցառման նախագիծն էր, որը ՀՀ կառավարությունը դիտարկում է որպես ստեղծված ճգնաժամային իրավիճակում ներդրումների խթանման մեխանիզմ: Զրուցակիցները քննարկել են այս ոլորտում միջազգային լավագույն փորձը՝ ներկայացնելով մեխանիզմն առավել թափանցիկ և արդյունավետ դարձնելու միջոցները:
22:04 - 28 ապրիլի, 2020
Համաշխարհային բանկը պատրաստակամ է Հայաստանին աջակցել վարակի հետևանքները չեզոքացնելու գործում

Համաշխարհային բանկը պատրաստակամ է Հայաստանին աջակցել վարակի հետևանքները չեզոքացնելու գործում

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ: Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը, ՀԲ կողմին շնորհակալություն հայտնելով տեսազանգի նախաձեռնության համար, նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակում է մնալ ՀՀ առանցքային գործընկերներից մեկը: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը հատկապես այս ժամանակահատվածում: Փոխվարչապետն իր երախտիքի խոսքն է հայտնել պարոն Մյուլերին կատարած մեծածավալ աշխատանքի համար և նշել, որ պատիվ է եղել համագործակցել այսպիսի խորը գիտելիքներով և մասնագիտական հմտություններով պաշտոնյաի հետ՝ ընդգծելով, որ նա մշտապես կլինի մեր երկրի բարեկամը: Այնուհետև փոխվարչապետը շնորհավորել է Աննա Բյերդեին իր նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանք իր պատասխանատու գործում: Տեսազանգի ընթացքում հայկական կողմը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված միջոցառումները՝ նշելով, որ դրանք նաև ՀԲ խորհրդատվությունների շնորհիվ շարունակաբար բարեփոխումների են ենթարկվում՝ դառնալով առավել թիրախային և արդյունավետ Սիրիլ Մյուլերը բարձր է գնահատել կորոնավիրուսի տարածումը կանխելու և բնակչության ու տնտեսության համար դրա հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ Կառավարության ձեռնարկված քայլերը: Իսկ նորանշանակ նախագահ Աննա Բյերդեն նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Կառավարությանը այս կարևոր փուլում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսական ոլորտում Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների և դրանց հաղթահարման շուրջ: 
22:04 - 27 ապրիլի, 2020
Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների մասին |1lurer.am|

Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Լավրովը նշել էր, որ համաձայնագրերը կնքելու ժամանակ Հայաստանի համար գազի գինը շուկայականից ցածր է եղել: Նաև գործընկերության համատեքստում հիշատակել «Հարավկովկասյան երկաթուղում» հնարավոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը: «Կանդրադառնամ մի քանի կարևոր մտքերի: Նախ հարկ եմ համարում արձանագրել, որ պարոն Լավրովն իր խոսքում տրամաբանական համարեց գազի գնի հետ կապված հարցադրումը և շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ. ես դա կարևոր եմ համարում: Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր: Հարկ եմ համարում ընդգծել ևս մեկ հանգամանք՝ գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի թանկացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ: Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով կամ ընդհանրապես որևէ օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությանը Հայաստանում, ապա մեր Կառավարությունը գործել և գործում է տնտեսավարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման սկզբունքով: Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ Հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ: Միևնույն ժամանակ, Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա:
17:18 - 23 ապրիլի, 2020
Միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերով հասանելի վարկային միջոցների չափը շուրջ 1․5 մլրդ դոլար է․ անհրաժեշտության դեպքում կդիտարկենք նոր վարկային միջոցների ներգրավման հարցը․ Մհեր Գրիգորյան
 |tert.am|

Միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերով հասանելի վարկային միջոցների չափը շուրջ 1․5 մլրդ դոլար է․ անհրաժեշտության դեպքում կդիտարկենք նոր վարկային միջոցների ներգրավման հարցը․ Մհեր Գրիգորյան |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ և մինչև տարեվերջ շուրջ 3 միլիարդ դոլարի չափով միջազգային օգնություն կստանա՝ կորոնավիրուսի հետևանքով առաջած տնտեսական վնասները հնարավորինս մեղմելու, տնտեսության վիճակը կայունացնելու համար։ Tert.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությունը՝ պարզելու, թե Հայաստանը բանակցություններ վարում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, որքան գումար կհաջողվի ստանալ սահմանափակումների հետևանքները չեզոքացնելու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից նշել են, որ նմանատիպ վարկային միջոցներ հասանելի են նաև Հայաստանի համար և անհրաժեշտության դեպքում Կառավարությունը կդիտարկի նոր վարկային միջոցների ներգրավման հարցը․ «Հարկ է նշել, որ մեր գործընկերների հետ արդեն իսկ կնքված պայմանագրերով հասանելի արտոնյալ նպատակային վարկային միջոցների չափը կազմում է շուրջ 1․5 մլրդ դոլար»,- հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։ – Հայաստանի Կառավարությունը ֆինանսական օգնություն ստանալու համար բանակցություններ վարո՞ւմ է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ։ Մասնավորապես, Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի, Եվրոպայի ներդրումային բանկի, Գերմանական զարգացման բանկի և Ֆրանսիական զարգացման գործակալության հետ։ - Կառավարությունը համապարփակ բանակցություններ է վարում բոլոր միջազգային գործընկերների հետ ստեղծված իրավիճակում առավելագույն թիրախային աջակցություն ստանալու նպատակով։ Հայաստանի զարգացման գործընկերներից Եվրոպական միությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի մի շարք կառույցներ արդեն իսկ հայտարարել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, այդ թվում՝ առողջապահական անհետաձգելի կարիքների, հեռավար կրթության կազմակերպման, սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման համար ՀՀ-ին տրամադրվող աջակցության մասին։ Հայաստանի մի շարք այլ գործընկերների հետ ամենօրյա աշխատանք է իրականացվում՝ հընթացս հստակեցնելու մեր համատեղ գործողությունները։ – Եթե վարվում են բանակցություններ, որքա՞ն ֆինանսական օգնություն է ակնկալում ՀՀ կառավարությունը։ Արդեն կարող եք հստակ թիվ նշել, թե մինչև տարեվերջ որքա՞ն գումար կստանա ՀՀ-ն։ - Հաշվի առնելով, որ Կառավարությունը դեռևս գտնվում է բանակցությունների փուլում միջազգային գործընկերների հետ՝ հստակ թվերի մասին այս պահին խոսելը վաղ է։ Վստահեցնում ենք, որ աջակցության տրամադրման մասին հանրությունը կիրազեկվի ինչպես Կառավարության, այնպես էլ մեր գործընկերի պաշտոնական աղբյուրների միջոցով։
19:50 - 22 ապրիլի, 2020
Գազպրոմը հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո. փոխվարչապետը՝ գազի գնի բանակցությունների մասին  |tert.am|

Գազպրոմը հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո. փոխվարչապետը՝ գազի գնի բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Կցանկանայի իմանայի՝ ինչ փուլում, ինչ մակարդակի վրա են գազի գնի բանակցությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մենք ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմած «Գազպրոմ-Արմենիայի» հայտը: Իմ կարծիքն է, որ այդ հայտը պետք է մերժվի»,-ասաց նա և հիմնավորեց, թե ինչու: Մելքումյանը նաև ուշադրություն հրավիրեց Վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած թվին, որտեղ օտարերկյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2018թ. համեմատ 2019թ. մոտ 45 տոկոսով կրճատվել է: «Դրա մեծ մասը պարտքով ձևակերպված են, և ներկրված գազի դիմաց վճարները հետ տանելն է»,-ասաց  նա: Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ստացել է  նամակի պատասխան, որով Գազպրոմը հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո, միևնույն ժամանակ նամակում նշվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարության մակարդակով: Ինչ վերաբերում է ներդրումներին՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ մենք պետք է հասկանանք՝ ուզում ենք այդ ներդրումները, թե ոչ, եթե ուզում ենք՝ պատրաստ ե՞նք քննարկել սակագնի խնդիրը, թե ոչ:  «Մենք պետք է հասկանանք, որ չպետք է շատ չոր լինել, այսինքն կոնստրուկտիվ պետք է լինել, ի վերջո «Գազպրոմ-Արմենիան» հայկական ընկերություն է, և մենք պետք է ողջամիտ լինենք »,-ասաց նա:
18:37 - 15 ապրիլի, 2020
Կառավարության հակաճգնաժամային 1-ին միջոցառման մասով տրամադրվել են 520 միլիոն դրամի վարկային միջոցներ․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Կառավարության հակաճգնաժամային 1-ին միջոցառման մասով տրամադրվել են 520 միլիոն դրամի վարկային միջոցներ․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Կառավարության հակաճգնաժամային այն միջոցառումներին, որոնք ունեն տնտեսական բնույթ։ Նա նշեց, որ դրանցից առաջինը վերաբերում է կառավարության աջակցությանը այն կազմակերպություններին, որոնց վարկավորման կամ սուբսիդվորման վերաբերյալ որոշումները կայացվում են առևտրային բանկային համակարգի օգնությամբ։ «Սա այն դեպքն է, երբ, հաշվի առնելով, որ ծրագրերի գնահատման կարողությունները գտնվում են ֆինանսական հատվածում, և մեր բանկերն ու վարկային կազմակերպություններն են, որ ճանաչում են իրենց այն գործընկերներին, որոնց հետ ունեն երկարաժամկետ համագործակցություն և վստահություն, որ նրանց կողմից իրականացվող ծրագրերը կարող են հաջողության հասնել կառավարության ֆինանսական աջակցությամբ, կառավարությունը տրամադրում է համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ տոկոսների սուբսիդավորման եղանակով աջակցություն»,- ասաց նա։ Նախարարը հայտնեց, որ  երեկվա դրույամբ՝ 1-ին միջոցառման մասով բանկային համկարգի կողմից  բավարարված են եղել ընդհանուր արժեքով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ, փաստացի տրամադրված են  եղել 520 միլիոն դրամի վարկային միջոցներ։ «2-րդ միջոցառումը վերաբերում է  գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցության ծրագրերին։ Փաթեթը, բացառությամբ մեկ բաղադրիչի, նոր չէ, իրականացվում էր նաև մինչև ապրիլ ամիսը։ Ապրիլից սկսած՝ մենք  փոխեցինք հիմնական մոտեցումը․ տոկոսները սուբսիդավորում ենք ամբողջությամբ, ոչ թե մասնակի։ Կարևոր լրացում կատարեցինք․ մինչև 1 միլիոն դրամ արժեքով միկրովարկերն այլևս հասանելի կլինեն գյուղացիական տնտեսություններին»,- նշեց նա։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեկվա դրությամբ՝  իրենք ունեն 2-րդ միջոցառման մասով իրականացվող ծրագրերի առնրությամբ 1․1 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով հաստատված վարկային հայտեր և 600 մլն դրամ ընդհանուր արժեքով փաստացի տրամադրված վարկեր։  «3-րդ միջոցառումը վերաբերում է փոքր ձեռնարկություններին վարկային աջակցությանը։ Այս դեպքում մենք ոչ թե կազմակերպությունների ընտրությունը կատարում ենք ֆինանսական համակարգի օգնությամբ, այլ հաշվի ենք առնում այն փաստը, որ կազմակերպությունները 2019 թ․ ընթացքում ցուցաբերել են բարեխիղճ հարկային  և վարկային վարքագիծ։ Երեկվա դրությամբ ունենք բավական լավ ցուցանիշներ՝ հաշվի առնելով, որ ընդամենը 3  փաստացի աշխատանքային օր ենք ունեցել այդ վարկային հայտերը դիտարկելու և դրանց վերաբերյալ համապատասխանությունը հաստատելու համար»,- նշեց նա։ Նախարարն ասաց, որ արդեն կան 27 հայտատուներ, որոնք ընդհանուր արժեքով 280 միլիոն դրամ գումարով վարկային ռեսուրսներ կարող են ստանալ։  «Այս 4 օրերի ընթացքում ստացված 356 հայտերից մոտ 270-ը տարբեր անհամապատասխանության պատճառներով առայժմ չեն դիտարկվում, որովհետև ի սկզբանե դուրս են եղել Կառավարության կողմից հայտարարված չափորոշիչների շրջանակից։ Բայց մենք ուսումնասիրում ենք նաև այդ պատճառները՝ հասկանալու համար, թե որտեղ են խտացված այն գործոնները, որոնց փոքր փոփոխությունների արդյունքում այդ կազմակերպությունների մի մասին նույնպես առաջիկայում կարող ենք դարձնել այս վարկային ֆինանսական աջակցության շահառու»,- նշեց նա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ պարբերաբար ճշգրտումներ են արվում։ «Մենք պայամանները կճշգրտենք, կփոփոխենք ուղիղ այնքան, ինչքան մենք թիրախների շրջանակում կզգանք, որ բաց են մնացել պոտենցիալ մասնակիցներ։ Մեր ցանկությունն է, որ գործիքակազմը, որը վերաբերում է մասնավորապես տնտեսական բլոկին,  ոչ թե լինի հակաճգնաժամային գործիքակազմ, այլ եթե նույնիսկ այս պահին համարվի հակաճգնաժամային, հետագայում աշխատի ի նպաստ մասնավոր հատվածի զարգացման»,- ասաց նա։ 
14:45 - 09 ապրիլի, 2020
Գազպրոմը դեռ չի պատասխանել Հայաստանի կառավարությանը |lragir.am|

Գազպրոմը դեռ չի պատասխանել Հայաստանի կառավարությանը |lragir.am|

lragir.am: Ռուսական Գազպրոմ գազային կազմակերպությունը դեռ չի պատասխանել Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու մասին ՀՀ կառավարության առաջարկին: Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հիշեցնենք, որ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: «Դեռևս պատասխան չկա։ Կարծում եմ՝ այսօր աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և այդ իմաստով կարծում եմ՝ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,- ասաց փոխվարչապետը։ Նա անդրադարձավ նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտին՝ գազի սակագնի բարձրացման վերաբերյալ։ «Այն հարցը, որը ներկայացվել է Գազպրոմ Արմենիայի կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնց իրականացնելու կամ չիրականացնելու մասին գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ հայտի վերաբերյալ քննարկումները կսկվեն հանրային կերպով, և բոլորի համար հասկանալի կդառնա՝ ինչ ներդրումների մասին է խոսքը և ինչ նշանակություն կունենան տվյալ ներդրումներն ապագայի համար»,- ասաց նա։
13:09 - 09 ապրիլի, 2020
Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ ունենք 10 հաստատված աջակցման  միջոցառումներ, որոնցից 6-ն արդեն լիարժեք ուժի մեջ են։ «Երեկվա դրությամբ ամփոփեցինք արդեն ուժի մեջ իմպլեմենտացված միջոցառումների ընթացքը։ Միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը երեկվա դրությամբ կազմել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ։ Մենք համարում ենք, որ սա վատ արդյունք չէ, ըստ էության՝ սա երկու օրվա արդյունք է»,- նշեց նա։ Փոխվարչապետն ասաց, որ այսօր ևս մեկ միջոցառում հաստատվեց, որը վերաբերում է միկրոբիզնեսին՝ ձեռնարկատերերին, որոնք գրանցված չեն որպես ԱՁ կամ իրավաբանական անձ։ Ըստ փոխվարչապետի՝ այս միջոցառման իմպլեմենտացիոն գործընթացը շատ արագ կիրականացվի, որովհետև թիրախը հստակ է, և շտեմարանները, որոնցով պետք է աշխատել, բավականին պարզ են։  «Մենք շտեմարանների ինտենսիվ մշակման փուլում ենք և ճշգրտման աշխատանքներ ենք իրականացնում 7-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումների մասով։ 7-րդ միջոցառման սկիզբը մենք վաղը կհայտարարենք, մնացած միջոցառումների՝ 8-րդի, 9-րդի և 10-րդի փաստացի իրականացման գործընթացը ծրագրել ենք սկսել երկուշաբթի օրվանից»,- նշեց նա։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ արդեն հասանելի է 4-րդ և 6-րդ աջակցման ծրագրերի ֆինանսավուրումը, 2 օր է՝ քաղաքացիները, որոնք այս ծրագրերի շահառու են, կարողանում են ստանալ գումարը։ «4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, և 6-րդ ծրագիրը նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց մասին է, որոնք երեխաներ չունեն»,- նշեց նա։  Նախարաը հիշեցրեց, որ քաղաքացին իր՝ ծրագրերի շահառու լինել/չլինելը կարող է ստուգել արդեն գործարկված օնլայն ssa.am կայքում՝ մուտքագրելով իր տվյալները։ Կայքում նշված է նաև այն բանկը, որտեղ քաղաքացին կարող է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և ստանալ միանվագ աջակցությունը։ Զարուհի Բաթոյանը հավելեց, որ 4-րդ ծրագրի դեպքում ցանկն անընդհատ թարմացվում է։ Եթե մարդը տվյալ պահին իր անունը չի գտնում,  պետք է փորձի ավելի ուշ։  «Վաղը սկսվի ֆինանսավորումը 7-րդ ծրագրի, որը վերաբերում է հղի կանանց, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից, կամ իրենք չեն աշխատում։ ՄԵնք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ։ Այդ տվյալները մենք պետք է համադրենք մեր մյուս բազաների հետ՝ ՊԵԿ-ի, Բնակչության պետական ռեգիստրի և այլնի, և պետք է հասկանանք՝ այս խմբից ովքեր են ծրագրի շահառուները։ Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա արդեն իր աջակցությունը ստանալ։ Սա այն թիվն է, որ այս պահին իդենտիֆիկացված է»,- ասաց նախարարը։   Նա նշեց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերը դիմումի հիման վրա են իրականացվելու։ Նախորդ ծրագրերը  դիմումի անհրաժեշտություն չունեն։ 
13:05 - 09 ապրիլի, 2020
Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են

Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով:Ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր եւ մանկական սննդի համար պատրաստի մթերքներ, ինչպես նաև որոշ դեղամիջոցներ եւ բժշկական նշանակության պարագաներ:Որոշումն արդեն ուժի մեջ է մտել և տարածվում է որոշման հավելվածում նշված ցանկի ապրանքների վրա:Ուժի մեջ է մտել նաև 34 N որոշումը, որով ընդլայնվել է ս.թ. մարտի 16-ի որոշմամբ հաստատված մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող անհատական պաշտպանության միջոցներ, ախտահանման միջոցներ, առանձին բժշկական սարքավորումներ և նյութեր ներառող ապրանքների ցանկը, որոնց ներմուծման մաքսատուրքը զրոյացվել են։
16:39 - 08 ապրիլի, 2020