ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

ԵԱՏՄ-ի երկրները դեռեւս պատրաստ չեն ՉԺՀ-ի հետ առեւտրական սահմանափակումների լիակատար չեղարկմանը |armenpress.am|

ԵԱՏՄ-ի երկրները դեռեւս պատրաստ չեն ՉԺՀ-ի հետ առեւտրական սահմանափակումների լիակատար չեղարկմանը |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության երկրները դեռեւս պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:«Ներկա փուլում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների բիզնեսը դեռեւս պատրաստ չԷ պաշտպանել Չինաստանի հետ շուկաների լիաֆորմատ բացումը, ինչպես դա պահանջում են ԱԱԳ-ի ստեղծման կանոնները»,-ասել Է Նիկիշինան: Նրա խոքսով, նախքան նման բանակցություններ սկսելը, պետք Է վերլուծել այդ քայլի հնարավոր հետեւանքները:«ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունը բնավ միատարր չԷ, ուստի պահանջվում Է գնահատել օգուտներն ու ռիսկերը անդամ պետություններից յուրաքանչյուրի համար, ընդ որում՝ սեկտորների ու ճյուղերի կտրվածքով, իսկ մի շարք դեպքերում՝ կոնկրետ ապրանքների կտրվածքով»,-պարզաբանել Է նա:
08:56 - 10 ապրիլի, 2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր Է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն: Այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չեռնիցինը՝ Վաշինգտոնի Ռուսական մշակութային կենտրոնում ԵԱՏՄ-ի հետ գործարար շփումների զարգացմանը նվիրված ամենամյա խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ: «Ինչ վերաբերում Է միասնական արժույթին, ապա այստեղ պլաններ չկան: Այն քննարկվում Է փորձագետների մակարդակով, տեսականորեն: Անցումը միասնական արժույթի այժմ հնարավոր Է, բայց մենք դրան պատրաստ չենք: Մենք պետք Է մեծացնենք ազգային արժույթների բաժինը»,- նշել Է նա: «Պաշտոնապես միասնական արժույթի անցման հարցն այժմ դրված չԷ, մենք սոսկ դեպի դրան ենք գնում: Մենք պլաններ ունենք 2025 թվականին Ղազախստանի տարածքում ստեղծելու ԵԱՏՄ-ի ֆինանսական կարգավորիչ՝ հիմնարկություն, որը կլինի անկախ կազմակերպություն եւ պատասխանատու կլինի Միության ընդհանուր միասնական ֆինանսական քաղաքականության համար: Այժմ վաղաժամ Է խոսել միասնական արժույթի մասին»,- ընդգծել Է Չեռնիցինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: armenpress.am
06:47 - 20 մարտի, 2019
Աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ- համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները

Աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ- համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փնտրելու է Եվրասիական տնտեսական միության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին Հայաստանի համար հնարավոր խոչընդոտների լուծման տարբերակները: այս մասին մարտի 12-ին աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: «Այսօր միասնական եվրասիական շուկան դեռ իրականություն չէ: Դրա մասին կան կնքված համաձայնագրեր, բայց առայժմ չլուծված հարցեր կան, որոնք ընդունում են նաև ԵԱՏՄ-ում: Խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարենք: ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում միասնական սոցիալական միջավայր պետք է լինի: Այն, որ Հայաստանից արտագաղթում են ՌԴ, ասում, որ այնտեղ կենսաթոշակը բարձր է, կամաց-կամաց այս երկրներում իրավիճակը նույնանալու է: Մինչև 2023-24 թթ. համաձայնագրով նշված է, որ գնալու ենք միասնական սոցիալական մթնոլորտի ստեղծմանը, և պետք է տեսնենք՝ ինչ խոչընդոտներ ունենք այս հարցում»,- ասաց Մելքումյանը: ՀՀ ազգային ժողով 
11:11 - 12 մարտի, 2019
Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում  Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը կհաջողվի կարգավորել 2019թ. ընթացքում: «Սա կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ամբողջ ԵԱՏՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Քանի որ ԵԱՏՄ-ի ամբողջ գաղափարը միասնական տնտեսական միջավայր ստեղծելն է, միասնական տնտեսական միջավայրը կայացման համար, պետք է, որ էներգակիրների գները, որոնք կարևոր դեր ունեն ապրանքի ինքնարժեքի մեջ, լինեն հավասար ու իրար մոտ: Որովհետև, եթե, օրինակ` մեկ ապրանքի ինքնարժեքը էներգակիրների արժեքների պատճառով Հայաստանում լինի ավելի բարձր, քան, օրինակ, Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում, ապա այն, ըստ էության, կհարվածի ԵԱՏՄ գաղափարին»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այս հարցը քննարկվում է ոչ միայն ռուս գործընկերների հետ, այլ նաև ԵԱՏՄ միջկառավարական ու բարձրագույն տնտեսական խորհուրդների նիստերում ու այլ ձևաչափերում: armenpress.am
13:04 - 06 մարտի, 2019
Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 1-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալա Վենքաթեշ Վարմայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՏՀ պաշտոնական կայքը: «Հնդկաստանի տնտեսական զարգացումն իսկապես տպավորիչ է: Մենք ենթադրում ենք, որ կայուն աճը որակական առումով կփոխի երկրի դիրքերը համաշխարհային տնտեսությունում: Ընդ որում, Հնդկաստանն իրենից ներկայացնում է հսկայական շուկա: Մեր ձեռնարկությունները կցանկանան այնտեղ ավելի լայն ներկայացվածություն ունենան: Մենք նաև հետաքրքրված ենք, որ Հնդկաստանի ձեռնարկատերերն ավելի ակտիվ լինեն ԵԱՏՄ շուկաներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում: Վենքաթեշ Վարման նշել է, որ Հնդկաստանը դինամիկ ու դրական փոխգործակցություն ունի ԵԱՏՄ բոլոր երկրների հետ:  
18:23 - 02 մարտի, 2019