Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|
13:04 - 06 մարտի, 2019

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում  Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը կհաջողվի կարգավորել 2019թ. ընթացքում:

«Սա կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ամբողջ ԵԱՏՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Քանի որ ԵԱՏՄ-ի ամբողջ գաղափարը միասնական տնտեսական միջավայր ստեղծելն է, միասնական տնտեսական միջավայրը կայացման համար, պետք է, որ էներգակիրների գները, որոնք կարևոր դեր ունեն ապրանքի ինքնարժեքի մեջ, լինեն հավասար ու իրար մոտ:

Որովհետև, եթե, օրինակ` մեկ ապրանքի ինքնարժեքը էներգակիրների արժեքների պատճառով Հայաստանում լինի ավելի բարձր, քան, օրինակ, Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում, ապա այն, ըստ էության, կհարվածի ԵԱՏՄ գաղափարին»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այս հարցը քննարկվում է ոչ միայն ռուս գործընկերների հետ, այլ նաև ԵԱՏՄ միջկառավարական ու բարձրագույն տնտեսական խորհուրդների նիստերում ու այլ ձևաչափերում:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել