Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Ներկայումս տարածաշրջանում առավել հեռանկարային է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը. Զախարովա |armenpress.am|

Ներկայումս տարածաշրջանում առավել հեռանկարային է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությամբ նախատեսված տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին: Զախարովան ընդգծել է, որ երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ իսկապես տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական տրանսպորտային ուղիները: «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության, քաղաքացիների և բեռների տեղափոխման նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն ապահովում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցության միջոցների կառուցումը, որոնք կապելու են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Տնտեսական ուղիների ապաշրջափակումը և նոր ուղիների կառուցումը, ինչպես հասկանում եք, երկարատև գործընթաց է, որի հետ կապված գլխավոր հարցերը որոշվելու են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից»,- ասել է Զախարովան:   Վերջինս հավելել է, որ «ներկա պահին առավել հեռանկարային ուղղություն է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը»: «Ռուս մասնագետների աջակցությամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջանում երկաթուղային ենթակառուցվածքների՝ սահմանամերձ տարածքների նախնական ուսումնասիրություն է տեղի ունեցել»,- նշել է Զախարովան:  
19:10 - 10 դեկտեմբերի, 2020
Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է խաթարի տարածաշրջանում ներդրված ջանքերը. Զախարովան՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին |1lurer.am|

Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է խաթարի տարածաշրջանում ներդրված ջանքերը. Զախարովան՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա  Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղի թեմայից: Ռուս դիվանագետը մասնավորապես անդրադարձել է Ադրբեջանի մայրաքաղաքում զորահանդեսի ժամանակ Ալիևի ու Էրդողանի հայատյաց հայտարարություններին: «Տարածաշրջանում բարդ իրավիճակ է , շատ ջանքեր են կենտրոնացվել, որպեսզի խաղաղություն հաստատվի, դադարեցվեն ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և սկսել փախստականներին վերադարձնելու, ենթակառուցվածքների վերականգնման բարդ գործընթացը, ստեղծվի այդ տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը բնականոն հուն վերադարձնելու պայմաններ ու նախադրյալներ: Աշխատանքը շատ բարդ է: Մենք ելնում են նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Շատ ջանք է գործադրվել, շատ ուժ է կիրառվել այդ գործընթացում, և, եկեք հիշենք, որ շատ կյանք է տրվել այդ ամենի համար: Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է ջնջի այդ ամենը»,- ասել է Մարիա Զախարովան:
17:44 - 10 դեկտեմբերի, 2020
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը մոտակա ժամանակաշրջանում կկարողանա ժամանել Լեռնային Ղարաբաղ |hetq.am|

ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը մոտակա ժամանակաշրջանում կկարողանա ժամանել Լեռնային Ղարաբաղ |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը հույս ունի, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները մոտ ժամանակներս կկարողանան ժամանել Լեռնային Ղարաբաղ՝ քրիստոնեական և մուսուլմանանական սրբավայրերի պահպանման գնահատման համար։ Այդ մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 3-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան։ «Մենք հույս ունենք, որ առաքելությունը, որը ձևավորվել է հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցության շրջանակներում և ՅՈւՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանման և պաշտպանության ոլորտներում մասնագիտացած ՀԿ-ների մասնակցությամբ, մոտակա ժամանակներում կկարողանա ժամանել Լեռնային Ղարաբաղում և տեղում տա իրավիճակի օբյեկտիվ գնահատական»,- նշել է դիվանագետը։ Ռուսական արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի նախաձեռնությանը Լեռնային Ղարաբաղ ուղարկել փորձագետների, որը հաստատվել է նոյեմբերի 30-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Զախարովայի կարծիքով՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները կկարողանան տալ «բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են տարածաշրջանում քրիստոնեական և մուսուլմանական սրբավայրերի պահպանությանը և վիճակին»։ Զախարովան նշել է, որ Լավրովի և Ազուլեի հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, մասնավորապես, ռազմական գործողություններից և վանդալային գործողություններից տուժած մշակութային հուշարձանների և կրոնական օբյեկտների պաշտպանության ու պահպանության, ինչպես նաեւ տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման բնագավառում:
23:21 - 03 դեկտեմբերի, 2020
Խաղաղապահներն անհայտ կորածների և աճյունների որոնումն իրականացնում են ժամանակակից տեխնիկայի օգնությամբ. Մարիա Զախարովա |1lurer.am|

Խաղաղապահներն անհայտ կորածների և աճյունների որոնումն իրականացնում են ժամանակակից տեխնիկայի օգնությամբ. Մարիա Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ընթացող խաղաղապահ առաքելությանը: «Անցած շաբաթվա ընթացքում շարունակվել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը միտված  ջանքերը. հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել: Կայացել է ՌԴ կառավարության ղեկավար Միշուստինի ու ՀՀ վարչապետի, ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույցները: Քննարկվել են ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման հետագա քայլերն ու հոգևոր-մշակութային կոթողների պահպանմանը միտված միջոցառումները»,- հայտնել է Զախարովան: Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումն ու հրադադարի ռեժիմի վերահսկումը, պայմաններ են ստեղծել փախստականների վերադարձի համար, ապահովել են քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի, սննդամթերքի և այլ  բեռների տեղափոխման անվտանգությունը, ինչպես նաև իրականացնում են ականազերծման աշխատանքներ: Անդրադառնալով անհայտ կորած զինծառայողների ու զոհվածների մարմինների որոնումների հարցին՝ Մարիա Զախարովան հայտնել է, որ այն շատ զգայուն թեմա է թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում: «Այն գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ղեկավարության վերահսկողության տակ: Մեր խաղաղապահները որոնումներն  իրականացնում են ժամանակակից տեխնիկական միջոցներով: Լեռնային Ղարաբաղում լուծվել են մարդասիրական հիմնական խնդիրները: Այս առումով մենք սերտ շփման մեջ ենք հայկական ու ադրբեջանական համապատասխան կառույցների հետ: Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ վերադարձած փախստականների թիվը մոտենում է 30 հազարի: Օրական տեղափոխվում է հազարից 2 հազար մարդ»,- հայտնել է Մարիա Զախարովան:
18:28 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրները |1lurer.am|

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ՀՀ արտգործնախարարի՝ Մոսկվա կատարելիք այցի և երկկողմ հարաբերությունների մասին: «Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ արտգործնախարարը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: ՌԴ արտգործնախարարությունում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն միջազգային ու տարածաշրջանային հիմնախնդիրներ, երկկողմ կապերի ամբողջ համալիրը: Առանձնակի ուշադրություն կդարձվի ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում: Նախարարները կքննարկեն մեր հարաբերություններին առնչվող թեմաների լայն շրջանակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ,  ՄԱԿ,  ԵԱՀԿ և այլ ձևաչափերով»,- հայտնել է Զախարովան: Մարիա Զախարովան հիշեցրել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, տարբերվում են բարձր մակարդակներով ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, արդյունավետ միջխորհրդարանական շփումներով:   ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Մոսկվայում կայանալիք առաջիկա բանակցությունները կնպաստեն հետագա երկկողմ դաշնակցային գործակցության զարգացմանն ու Անդրկովկասում անվտանգության ու կայունությանը ամրապնդմանը:
17:42 - 03 դեկտեմբերի, 2020
Առկա միտումները ծանրակշիռ ապացույց են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընտրած ուղին ճիշտ էր. Մարիա Զախարովա |1lurer.am|

Առկա միտումները ծանրակշիռ ապացույց են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընտրած ուղին ճիշտ էր. Մարիա Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Իրավիճակը ԼՂ-ում սկսել է կայունանալ, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն արձանագրվել նաև սադրանքներ ռուսական խաղաղապահ զորախմբի նկատմամբ: Այդ մասին այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հերթական ճեպազրույցի ընթացքում:  Նրա խոսքով՝ առանց լուրջ միջադեպերի հնարավոր է լինում իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: «Նշված դրական միտումները ծանրակշիռ ապացույց են, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընտրած ուղին ճիշտ էր, և պահմանագրի դրույթները գործնականում սկսել են իրականացվել: Նման տրամադրության ունեն նաև մեր այն գործընկերները, որոնք չեն մտածում աշխահաքաղաքականության մասին՝ 0-ական արդյունքի հանգեցնող խաղերի դիրքերից ելնելով»,- ասել է Զախարովան: Զախարովին հիշեցրել է, որ  Նոյեմբերի 23-24-ին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցների շարք է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Քննարկվել են ռուսական խաղաղապահների հետագա գործունեության ձևաչափի, բնակչությանը ցուցաբերվող հումանիտար օգնության և հոգևոր-մշակութային կոթողների պահպանման հարցերը: «Այդ թեմաներին անդրադարձ է կատարվել նաև նոյեբերի 19-ին և 24-ին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի նորանշանակ իր գործընկերոջ հեռախոսազրույցների ընթացքում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի թեմայով մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել նաև Ռուսաստանի, Թուրքիայի նախագահների և Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարների միջև:  Զախարովան նաև տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահները շարունակել են տեղահանվածների վերադարձի համար ստեղծել բարենպաստ պայմաններ, իրականացրել են ականազերծում և անհետ կորածների ու մահացածների աճյունների որոնողական աշխատանքներ: Գործունեւոյթւոն է ծավալել նաև հումանիտար արձագանքման կենտրոնը, որի աշխատանքներում ներգավվել են Ռուսաստանի տասնյակ դաշնային նախարարություններ, վարչություններ և գործակալություններ: «Մշակվում է այդ կենտրոնի աշխատանքի մեջ նաև Ադրբեջանի ու Հայաստանի ոլորտային գերատեսչությունների ներգրավվածությունը, ինչպես նաև առաքվել են մարդասիրական օգնության առաջին խմբաքանակները»,- ասել է Մարիա Զախարովան: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Արցախի հարցով մոբիլիզացրել է միջազգային կառույցների ջանքերը՝ ԵԱՀԿ շրջանակում, ընդգրկվել են նաև Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, ինչպես նաև ՄԱԿ-ի ոլորտային կազմակերպությունները: «Ակտիվորեն աշխատում է Կարմի Խաչի միջազգային կոմիտեն: Ակտիվորեն աշխատում ենք ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի, Պարենի համաշխարհային ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահությա համաշխարհային կազմակերպության հետ: Բոլոր կողմերին հորդորում ենք չքաղաքականացնել հումանիտար հարցերը, անհապաղ ներգրավվել աշխատանքի մեջ, ինչը տարածաշրջանում ստեղծված հումանիտար սուր իրավիճակում խիստ անհրաժեշտ է: Դա մեծ ներդրում կլիներ հատկապես հոգևոր-մշակութային կոթողների պահպանության, տարածաշրջանում ազգամիջյան և միջկրոնական համերաշխության հաստատման գործում»,- նշել է Զախարովան:  Նա ասել է, որ նոյեմբերի 21-ին  Երևան և Բաքու այցելած ՌԴ միջգերատեսչական պատվիրակության քննարկումների ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել մարդասիրական օգնության և Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցերը: «Մենք հույս ունենք, որ միջոցառումների այն ամբողջությունը, որը Ռուսաստանը, Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացնում է, կնպաստեն Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը»,- ընդգծել է Զախարովան: «Կցանանամ առանձին անդրադառնալ Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանմանը: Մենք ողջունում ենք ԻԿԱՄՈՍ-ի, Արխիվների միջազգային խորհրդի, Թանգարանների միջազգային խորհրդի, Գրադարանների միջազգային ասոցիացիայի համատեղ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին: Այդ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները հորդորել են  հրադադարի իրագործումն ապահովող բոլոր կողմերին ապահովել հոգևոր-մշակութային, պատմական և կրոնական ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքը՝ այդ թվում 1954 թ. ընդունված՝ զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության միջազգային կոնվենցիայի շրջանակում: Ակնկալում ենք, որ   միջազգայնորեն ճանաչված այդ կազմակերպությունների փորձագիտական ներուժն ամբողջությամբ կներգրավվի դեպի տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության նախապատրաստման և ուղարկելու մեջ՝ հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ»: 
16:27 - 27 նոյեմբերի, 2020
Մարիա Զախարովան՝ ԼՂ հակամարտության գոտում վարձկանների ներգրավման մասին |1lurer.am|

Մարիա Զախարովան՝ ԼՂ հակամարտության գոտում վարձկանների ներգրավման մասին |1lurer.am|

1lurer.am: Արցախում ապօրինի զինված խմբավորումների մասնակցությամբ մշակութային կոթողների, գերեզմանների պղծման դեպքերի, այդ խմբավորումների անդամների քաղաքացիության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում ասել է. «Պետք է մենք ունենանք վանդալիզմի օրինակների տեսագրություններ, լուսանկարներ, որպեսզի կարողանանք հստակորեն որոշել տեղանքը և իսկությունը: Իսկ ինչ վերաբերում է վարձկանների քաղաքացիությանը, պետք է այդ հարցն ուղղեք այն երկրներին, որտեղից նրանք գալիս են: Ռուսաստանը նրանց հետ որևէ կապ չունի: Նոյեմբերի 17-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով «ապօրինի զինված խմբավորումներ», նկատի է ունեցել Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված անձանց: Այսինքն՝ խոսքն այն խմբավորումների մասին է, որոնց կարգավիճակը և գործողությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի պահանջներին: Ստեղծված իրավիճակին իրավական գնահատական տալու մասով կարող եմ ընդգծել, որ նշված հակամարտության հանդեպ կիրառվում են 1977 թ. Ժնևյան կոնվենցիայի թիվ 1 արձանագրության նորմերը, որոնք վերաբերում են զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը: Նշված հակամարտության կոնտեքստում տեսափոխված զինյալները համարվում են վարձկաններ, քանի որ նրանք հավաքագրվել են այլ երկրի տարածքում՝ երրորդ երկրում զինված հակամարտության մեջ ներգրավվելու նպատակով, փաստացի մասնակցել են զինված գործողություններին, ինչի համար ստացել են բարձր վարձատրություն: Բաց աղբյուրներից հասանելի տեղեկության հիման վրա մենք իմացել ենք նաև այդ վարձատրության չափը՝ ամսական մինչև 2000 դոլար: Այդ մարդիկ հակամարտող որևէ կողմի քաղաքացի չեն եղել, չեն եղել հակամարտող կողմերից որևէ մեկի զինված ուժերի ծառայողներ, չեն բնակվել այն վայրերում, որոնք գտնվել են հակամարտող կողմերից որևէ մեկի վերահսկողության տակ, նրանք չեն եղել անձինք, որոնց երրորդ երկրներն ուղարկել են հակամարտության գոտի՝ որպես իրենց զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ»: Զախարովայի պնդմամբ՝ քանի որ վարձկանները չեն կարող համարվել զինված հակամարտության օրինական մասնակից, այդ պատճառով էլ ՌԴ նախագահը նրանց անվանել է «ապօրինի զինված խմբավորումներ»:
16:12 - 27 նոյեմբերի, 2020
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերը
 |shantnews.am|

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերը |shantnews.am|

shantnews.am:  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում Անկարան աջակցել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությանը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կարող եմ ասել, որ այժմ ինտենսիվ հաղորդակցություն կա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա գործընկերների միջև: Մենք պարզապես հեռախոսազրույց ենք ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ, թուրքական կողմը սատարել է երեք երկրների կողմից երեկ ընդունված հայտարարությանը։ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները նաև մտքեր են փոխանակել ձեռնարկվելիք հետագա անհրաժեշտ քայլերի վերաբերյալ», – ասել է նա «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում:      
13:52 - 10 նոյեմբերի, 2020
Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի․ Մարիա Զախարովա |civilnet.am|

Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի․ Մարիա Զախարովա |civilnet.am|

civilnet.am: Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, Մոսկվան չի կիսում այդ հարցի վերաբերյալ Անկարայի տեսակետը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։   «Մենք շատ հստակ բնութագրեցինք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ ասելով, որ մենք չենք տեսնում այդ խնդրի ուժային, ռազմական լուծում։ Դուք հավանաբար բազմիցս լսել եք, որ Անկարայից այլ հայտարարություններ են հնչել այդ կապակցությամբ։ Ես կարող եմ միայն վերահաստատել ռուսական տեսակետը, որ մեր երկիրը չի պաշտպանում այդ ճգնաժամի լուծման ուժային ճանապարհը, և մենք հենց ձգտում ենք ու կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել Է Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
21:19 - 09 նոյեմբերի, 2020
Զախարովան խոսել է «ահաբեկչական անկլավի» վտանգի մասին
 |mediamax.am|

Զախարովան խոսել է «ահաբեկչական անկլավի» վտանգի մասին |mediamax.am|

mediamax.am: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ըստ ստացվող տեղեկությունների՝ ներկայում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արեւելքից միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների տեղափոխումը, որոնց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են»: «Ընդ որում՝ խոսքը գնում է ծայրահեղական վարձկանների մասին, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսությանը, եւ այդ ամենը չի կարող մեզ մոտ լրջագույն անհանգստություն չառաջացնել, քանի որ նման իրավիճակի զարգացման հեռանկարում ակնհայտ է նոր ահաբեկչական անկլավի առաջացումն արդեն Անկդրկովկասում: Այդ մասին Ռուսաստանը բաց հայտարարել է անմիջապես, երբ ստացել ենք համապատասխան տեղեկություններ»,- ասել է Մարիա Զախարովան: Պաշտոնական Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը, ինչպես նաեւ ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն եւ խուսափել քաղաքացիական բնակչության թիրախավորումից:  
17:45 - 05 նոյեմբերի, 2020