Ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունը կտանի լիարժեք բանակցությունների. Զախարովա |armenpress.am|
11:20 - 11 նոյեմբերի, 2020

Ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունը կտանի լիարժեք բանակցությունների. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի:

Զախարովան այս մասին ասել է «Ռոսիա -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Հայտարարությունն ակնկալում է անվերապահ անցում դեպի լիարժեք բանակցային գործընթացի՝ այս դժվար և բարդ խնդրի բոլոր ասպեկտների վերաբերյալ»,-ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել