Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով․ Արմեն Գրիգորյան

Դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով․ Արմեն Գրիգորյան

Այսօր ժամը 13:00-ի դրությամբ ադրբեջանական ԶՈՒ-երը ռազմական գործողություններ են սկսել ՀՀ սահմանի արեւելյան ուղղությամբ եւ փորձել են իրադրությունը սրել սահմանի ամբողջ երկայնքով։ Այս պահին շարունակում են մարտական գործողություններ ընթանալ, ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Հանրային հ/ը եթերում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մայիսի 12-ից սկսած ՀՀ սուվերեն տարածքում են Ադրբեջանի ԶՈՒ-երը, եւ գտնվում են՝ ՀՀ սուվերեն տարածքի խախտումով։ Այսօրվա սրացումը կապված է նաեւ Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա եւ զինված ուժեր կիրառելու հետ, բայց նրանք նաեւ փորձել են օգտագործել ՀՀ տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-երը։ Կարեւոր ենք համարում ընդգծել, որ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով եւ համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում։ Ճշտող հարցին՝ սա բանավո՞ր դիմում է, թե՞ համապատասխան ընթացակարգով է գնում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ սա բանավոր դիմում է, որը նաեւ գրավոր ընթացակարգ է ունենալու․ «Բայց մենք ուզում ենք հանրությանն ու մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում։ Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, եւ մենք հնարավորություն կունենանք Հայստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու։ Բազմիցս խոսվել է, որ ՀՀ պետական սահմանը ՌԴ-ի համար կարմիր գիծ է, եւ մայիսի 12-ից ադրբեջանցիները խախտել են այդ գիծը։ Այս առումով մենք դիմում ենք մեր դաշնակցին, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ այս օգնությունը ենթադրում է, որ եթե հնարավոր լինի այս իրավիճակը, ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա լուծել այդպես, եթե բանակցային ճանապարհով լուծել հնարավոր չի լինում, ապա տրամադրել ՀՀ-ին բավական ռազմական օգնություն, որպեսզի ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել։  
15:32 - 16 նոյեմբերի, 2021
«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին: Մինչ այդ ուզում եմ ընդգծել, որ ես որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, ով այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը: Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա: Այսօր մենք նախ կլսենք Գլխավոր շտաբի պետի՝ պարոն Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, նաև իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրերով Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, և այդ պաշտոնին նշանակվել է արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
13:26 - 15 նոյեմբերի, 2021
Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, լրատվամիջոցները կտեղեկացվեն. ԱԽՔ խոսնակ |armenpress.am|

Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, լրատվամիջոցները կտեղեկացվեն. ԱԽՔ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից մեկնաբանել են լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ: Հարցին` արդյոք մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, համապատասխանում է իրականությանը: Ի պատասխան այդ հարցին Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը նշեց. «Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա լրատվամիջոցները անպայման կտեղեկացվեն այդ մասին»: Լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների համաձայն` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ նախատեսվում է անցկացնել նաև նոյեմբերի 15-ին:
12:05 - 15 նոյեմբերի, 2021
Որոտանը օգտվում է այլընտրանքայինից, իսկ Կապան-Ճակատենը այս պահին բաց է |civilnet.am|

Որոտանը օգտվում է այլընտրանքայինից, իսկ Կապան-Ճակատենը այս պահին բաց է |civilnet.am|

civilnet.am: Գլխավոր լուսանկարը՝ Գևորգ Թոսունյանի Որոտան համայնքում նախատեսվում է, որ վաղվանից դպրոցները կանցնեն առցանց ուսուցման՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին սահմանային կետեր դնելու ու հայերի համար այն փակելու պատճառով։ Այդ մասին  հայտնեց համայնքի բնակիչ Երվանդ Ալավերդյանը։ Նա այսօր Որոտանից Գորիս գնացել է, սակայն այլընտրանքային ճանապարհով՝ շրջանցելով գիշերվանից ադրբեջանցիների կողմից փակած հատվածները։ «Այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհին միացող հատվածը վատ վիճակում է, դժվարանցանելի, հիմա էլ անձրև է գալիս ու շատ է բարդացել այնտեղով գնալը։ Այդտեղով «Ժիգուլի» կամ արտասահմանյան ցածր մեքենա չի կարող գնալ, միայն ամենագնացներով է հնարավոր անցնել։ Վերջերս սկսել են այն սարքել, բայց հիմա ավելի ակտիվ են աշխատում, մի քանի տրակտոր ակտիվ գործ է անում»,- ասաց Ալավերդյանը։ Նա նկատել է, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածով՝ ադրբեջանական անցակետով, անցնում են միայն իրանական բեռնատարները, այն էլ՝ համապատասխան մուծումներ անելուց հետո։ Իրավիճակն անորոշ է Կապան-Ճակատեն հատվածում, որի մոտ 10 կմ ճանապարհն անցնում է վիճահարույց մասերով։ Այստեղ դեռ 2020-ի դեկտեմբերից տեղակայվել են ռուս սահմանապահներ, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի վրա։ Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ գիշերը՝ 24։00-ից հետո, փորձել է Կապանից գնալ Ճակատեն, սակայն հայկական կողմը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե շինարարական աշխատանքներ են անում։  Ավելին՝ civilnet.am-ում
17:46 - 11 նոյեմբերի, 2021
Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ: Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քացաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում: Իսկ միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»:
15:08 - 11 նոյեմբերի, 2021
Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ. ԱԽ քարտուղար |armenpress.am|

Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ. ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի որևէ համայնք շրջափակման մեջ չէ:  Արմեն Գրիգորյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում մաքսակետեր դնելուց հետո Սյունիքի մարզի բնակավայրերը չեն հայտնվի շրջափակման մեջ: «Իհարկե, ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար, այդ աշխատանքները շարունակվում են: Համոզված ենք, որ կունենանք ասֆալտապատ ճանապարհ»,- ասաց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարի խոսքով` Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածին հարող բնակավայրերում որևէ կոմունիկացիոն խնդիր չի առաջանալու։
13:38 - 11 նոյեմբերի, 2021
Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ |armenpress.am|

Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն այս պահին ամբողջական տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Անդրադառնալով հարցին, թե ո՞ր իրավական հիմքով է Գորիս-Կապան ճանապարհահատվածի որոշ մասն ադրբեջանցիներինը համարվում, ԱԽ քարտուղարն ասաց, որ կա ողջամտություն, և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարությունը ելնում է այդ տրամաբանությունից։ «Սահմանագծման և սահմանազատման գործընթաց չենք ունեցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»,- նշեց Գրիգորյանը: Հարցին՝ ի՞նչ ընթացակարգով է ՀՀ քաղաքացին անցնելու Գորիս-Կապանի այն ճանապարհահատվածը, որտեղ ադրբեջանցիներն իրենց մաքսակետերն են դրել, ԱԽ քարտուղարը ասաց, որ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի: «Այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել։ Քանի որ ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա, բնականաբար, քաղաքացիներին հարմար է, որ այդ ճանապարհից օգտվեն»,- եզրափակեց Գրիգորյանը:
13:21 - 11 նոյեմբերի, 2021
Ադրբեջանցի զինծառայողների ներկայութունը, նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են․ պետք է ոչ թե լեգիտիմացնել դա, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու համար․ ՄԻՊ–ը հարցեր է ուղղել ԱԽՔ–ին

Ադրբեջանցի զինծառայողների ներկայութունը, նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են․ պետք է ոչ թե լեգիտիմացնել դա, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու համար․ ՄԻՊ–ը հարցեր է ուղղել ԱԽՔ–ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբույքյան գրառում է արել, որում անդրադառնում է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, որ ադրբեջանական կողմն այսօր գիշերը ժամը 12-ից սկսած` Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի Գորիս - Կապան ճանապարհին։ Գրառման մեջ ասվում է․ Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պարտավոր է պարզաբանել, թե [առնվազն]՝ 1. ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը. 2. արդյոք գիտակցում է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների և այլն. 3. ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ [հարակից գյուղերի] բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ և ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) և ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ. 4. ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը: Հ.Գ. Իրականում, ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայութունն ու առավել ևս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրավական հիմքերից) ի սկզբանե: Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ:
09:55 - 11 նոյեմբերի, 2021
Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի. Արմեն Գրիգորյան

Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի. Արմեն Գրիգորյան

Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։   «Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Մենք այդ աշխատանքները արդեն նախապես սկսել ենք»,–ասաց Գրիգորյանը։    Խոսելով այլընտրանքային ճանապարհի մասին՝ ասաց, որ Կապան-Տաթև ճանապարհը նույնպես պատրաստ է, և լիովին անվտանգ՝ հավելելով, որ այն պատրասրտ է ինչպես ապրանք տեղափոխելու, այնպես էլ այլ  բոլոր  տեսակի ավտոմեքենաների համար։    ԱԽ քարտուղարը ասաց, որ վերջին շրջանում կառավարության կողմից կատարված աշխատանքների արդյուքնում կարելի է ասել, որ Երևան–Կապան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում կառուցված լավագույն ճանապարհն է։ ԱԽ քարտուղարը նշեց նաև, որ այն համայնքները, որոնք գտնվում են Գորիս-Կապան ճանապարհահատվածում, այսինքն՝ Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքներ տանող հատվածներում նույնպես իրականացվում է բարեկարգման աշխատանքեր, և այդ ճանապարհները շատ մոտ ժամանակներս պատրաստ կլինեն։   Անդրադառնալով ադրբեջանական կողմից շահարկվող «Զանգեզուրի միջանցք»-ին՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ այս օրակարգում մեծ հաշվով փոփոխություն չկա, և եռակողմ աշխատանքային խմբի մակարդակով ևս մեկ անգամ հաստատվել է, որ միջանցքի տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկում, այլ բոլոր այն հարցերը, որոնք քննարկվում են տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ բացվող ենթակառուցվացքները լիելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ։    «Շատ կարևոր է նաև, որ մենք հնարավորություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվացքներից օգտվելու․ դա գնացքի ենթակառուցվացքն է։ Այս պահին աշխատանքային խմբում քննարկվում է Երևան-Թբիլիսի-Բաքու այնտեղից էլ Ռուսաստան կամ այլ երկրներ բեռնափոխադրումների հարցը»,-նշեց ԱԽ քարտուղարը։   
22:23 - 10 նոյեմբերի, 2021
Արման Թաթոյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին․ Արմեն Գրիգորյան

Արման Թաթոյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor.am-ին տված հարցազրույցում վերահաստատել է իր պնդումը, համաձայն որի  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ «Ի դեպ, քաղաքական գործունեություն ասելով ես նկատի ունեմ իր անաչառ չլինելը, որովհետև կա պատմություն։ Նա, եթե չեմ սխալվում, նշանակվել է 2016 թ․-ին, և Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին։ Մինչդեռ ՄԻՊ-ի գործառույթն է քաղաքացուն պետությունից պաշտպանելը, հատկապես՝ ավտորիտար ռեժիմում։ Հիմա ամբողջ քննադատության թիրախը իշխանությունն է։ Ես հասկանում եմ, որ գործառույթ ունի, և մարդու իրավունքների պաշտպանության հարցում որևէ խնդիր չեմ տեսնում։ Միակ խնդիրը, որ տեսնում եմ, այն է, որ քաղաքական հայտարարություններով է զբաղվում՝  իր լիազորությունների հետ որևէ առնչություն չունեցող, և այն ժամանակ որևէ հայտարարություն չէր անում, ասում էր՝ ինչու եք Սարի թաղում մութ ճանապարհներով գնացել, մեղադրում էր ցուցարարներին։ Այս տրամաբանության մեջ է իմ տեսած խնդիրը»։ Արմեն Գրիգորյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչու Արման Թաթոյանը 2016-2018 թթ․-ին չի բարձրաձայնել զնծառայողների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին․ «Երբ զինծառայողների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին է խոսում, ես կուզենայի դուք մի ուսումնասիրություն կատարեիք, 2016-2018 թթ․-ին  նա ինչպիսի՞ հարցեր է բարձրացրել, որովհետև 2018-ից սկսած մեր կառավարությունը ամենամեծ ներդրումներն է կատարել զինծառայողների բնակարանային հարցերը լուծելու համար։  10 տարուց ավելի կուտակված հարցերի մեծ մասը մենք 2018-2019 թթ․-ին լուծել ենք։ Ինչու՞ նաև դա չի արձանագրում։ Եվ ինչու՞ նա չէր բարձրացնում այդ հարցերը 2016-2018 թթ․։ Այդ հարցերի մեծ մասը կուտակված էին եղել այդ ժամանակ։ Եթե այդ ժամանակ լուծեինք, եթե մեր իշխանության գալուց հետո այն բոլոր ռեսուրսները, որոնք հատկացվել են, հնարավոր էր լինելու բոլոր հարցերը լուծել»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Rusarminfo-ին տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտարարություններ է անում։ «Նրան մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, որից հետո կկարողանա արդեն ակնհայտ քաղաքական գործունեություն ծավալել»,-ասել էր նա։ Այս հայտարարությանը նոյեմբերի 3-ի ասուլիսում արձագանքել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ ԱԽ քարտուղարը գերազանցել է իր լիազորությունները․ «Ես պաշտոնապես դիմելու եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովի ՀՀ ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»։
11:58 - 05 նոյեմբերի, 2021
Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում քննարկվել․ Արմեն Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում քննարկվել․ Արմեն Գրիգորյան

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցմանը։ Այս մասին Factor.am-ի հետ հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սահմանների ճանաչումը այլ հարցերի հետ փոխկապակցելը որևէ տեղ չտանող քննարկում է։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, այս մասով մենք պատասխան առաջարկություններ ենք ներկայացրել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին։ Այս  առումով ակնկալում ենք Ադրբեջանի քայլերը, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն սահմանների հստակեցմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Հարցին, թե արդյոք լինելու է առանձին փաստաթուղթ, որով ամրագրվելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Գրիգորյանն ասել է․ «Հայաստանը և Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, դեռ 90-ականներին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և այստեղ կոնտեքստը բնականաբար Լեռնային Ղարաբաղն է։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածքային խնդիր չի եղել, եղել է այնտեղ ապրող հայերի ինքնորոշման խնդիր, և հարցը ամբողջ ընթացքում այդ տրամաբանության մեջ է քննարկվել։ Պատահական չի, որ Ադրբեջանը,  90-ականներին միանալով ԱՊՀ-ին, Հայաստանն էլ, լինելով ԱՊՀ հիմնադիրներից մեկը, հիմնադիր փաստաթուղթ է ընդունել, որտեղ բոլորը բոլորի տարածքային ամբողջականությունը ճանաչում են, բայց դա չի խանգարել ունենալ նաև հարց, որը կքննարկվի, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում կամ աշխատանքային խմբում քննարկվել։ Կա հատուկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար ստեղծված միջազգային կառույց, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և հարցը քննարկվելու է այդտեղ՝ երկարատև լուծում ստանալու տրամաբանության շրջանակներում»։ Գրիգորյանը հիշեցրել է նաև, որ վերջերս Նյու Յորքում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ «Կարծում ենք՝ որոշ չափով վերականգնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, բայց տարածաշրջան այցով և հետագա գործողություններով այն համապարփակ բնույթ կստանա»։ Գրիգորյանը նշել է նաև, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է այցելեն Երևան, Ստեփանակերտ և Բաքու։
10:52 - 05 նոյեմբերի, 2021
ԱԽ քարտուղարը գերազանցել է իր լիազորությունները․ Արման Թաթոյանը անդրադարձել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններին |tert.am|

ԱԽ քարտուղարը գերազանցել է իր լիազորությունները․ Արման Թաթոյանը անդրադարձել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններին |tert.am|

tert.am: Այսօր մամուլի ասուլիսին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց անվտանգության գոտու անհրաժեշտութունը և նոր արտահերթ զեկույցը, որտեղ հիմնավորված են Ադրբեջանի հանցավոր արարքները։ Անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, և որ մի քանի ամիս անց հետո առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին, Արման Թաթոյանն ասաց, որ այդ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները։ «Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ։ Ես պաշտոնապես դիմելու եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովի ՀՀ ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»,- ասաց նա և նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության հետ չի կարելի շփոթել նրա հայտարարությունները, և այդ մարդու արարքները ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն։ «Այդ պաշտոնատար անձն այն անձը չէ, որ ժամանակ հատկացնեի, մանրամասն անդրադառնայի, բայց համակարգային խնդիր կա, հետևողական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով վարկաբեկելու մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը»,-ասաց նա։ Արման Թաթոյանն ասաց, որ ԱԽ քարտուղարի հայտարարություններում երկու հիմնական թեզ կա, որ կասկածի տակ է դնում ՄԻՊ-ի անաչառությունը և քաղաքական հայտարարություններ է անում։ Նա նշեց որ Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ ՀՀ ՄԻՊ-ը առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման համար։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականին, երբ Արմեն Գրիգորյանին ձերբալակել էին,  ինքն այցելել էր, պահանջել իրավունքների խախտումների քննություն իրականացել։ «Ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՄԻՊ-ին անաչառ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնում առաջնորդները, ինչի համար իրենց շնորհակալ եմ և հպարտ եմ մեր աշխատանքի համար։ Այդ ժամանակ, քանի որ իր իրավունքների համար էի աշխատում, ես շատ անաչառ էի, իսկ հիմա, երբ պաշտոնյա են դարձել,  էլ անաչա՞ռ չեմ»,-ասաց նա և նշեց, որ այսօր էլ, 2018 թվականին էլ նույն խնդիրներն են, և ոչինչ չի փոխվել։Ըստ ՄԻՊ-ի՝ այդ անձը նաև գլխավոր պատասխանատուներից է, որ այսօր ադրբեջանցիները այսպես ամրացել են մեր ճանապարհներին, և նրա հայտարարությունները մանիպուլատիվ են։
13:05 - 03 նոյեմբերի, 2021
Քննարկում ենք համատեղ անվտանգության հարցը․ Արմեն Գրիգորյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք առանց ՌԴ-ի Հայաստանը կարո՞ղ է Արցախը պաշտպանել |hetq.am|

Քննարկում ենք համատեղ անվտանգության հարցը․ Արմեն Գրիգորյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք առանց ՌԴ-ի Հայաստանը կարո՞ղ է Արցախը պաշտպանել |hetq.am|

hetq.am: «Պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, Ադրբեջանից սպասում ենք դրական ազդակ այդ մասով։ Կարծես թե սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը նշեց՝ չի կարող ասել՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի սկսում դեմարկացիայի և դելիմտացիայի գործընթացը։ Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում Խորհրդային Միության քարտեզներով առաջնորդվելուն՝ նա ասաց․ «Խորհրդային տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 1920-ականներին է սկսվել՝ 1926-1927-ին, որն ավարտվել է 1929-ին, հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը»։ Ըստ ԱԽ քարտուղարի՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքային խումբը քննարկում է թե ինչպես գործընթացը սկսել, որ քարտեզը հիմք ընդունել, այս պահին հստակ չէ, եթե այդ մասով որևէ հստակություն լինի, հանրությունը դրա մասին կիմանա։ «Միակ իրավական հիմք ունեցող հիմնական քարտեզը 1920-ականների քարտեզն է, որը, մի մասն ասում է՝ 1926 թվականի է, մի մասը՝ 1929-ը, այդ հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է»։ Նրա խոսքով՝ այն քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկման առարակա են դարձել աշխատանքային խմբում։ Խոսելով Արցախում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետների մասին՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար։ «Այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում խաղաղապահ ուժերի համար, հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը առավել երկար կմնան»: Լրագրողի հարցին՝ արդյոք առանց Ռուսաստանի Հայաստանը կարող է Արցախը պաշտպանել, ԱԽ ղեկավարն ասաց․ «Այս պահին քննարկում ենք համատեղ անվտանգության հարցը»։ Գրիգորյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին։ «Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպես կարող ենք առաջ գնալ այս գործընթացում։ Առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել ենք, որ կան դրական ազդակներ, և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը»։ Արմեն Գրիգորյանը վստահեցրեց՝ փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբում արձանագրված է՝ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը։ Լրագրողի այն հարցին՝ արդյոք ԱԽ քարտուղարը կարող է ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Գրիգորյանն ասաց․ «Միանշանակ դրա մասին բազմիցս ասել ենք։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային ժողովում հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանի զինված ուժերը հետ են քաշվել դիրքերից իր հրամանով՝ ԱԽ քարտուղարն ասաց․«Բոլոր գործոնները հաշվի առնելով է այդ որոշումը կայացվել, քննարկմանը մասնակցել են և՛ ՊՆ-ն, և՛ Գլխավոր շտաբը: Եզրահանգումը հիմնված է եղել բազմակողմանի քննարկման վրա»։
13:14 - 28 հոկտեմբերի, 2021
ՄԻՊ-ին մի քանի ամիս է մնացել․ վստահ եմ՝ ՔՊ-ն նոր թեկնածու կառաջադրի․ ԱԽ քարտուղար |panarmenian.net|

ՄԻՊ-ին մի քանի ամիս է մնացել․ վստահ եմ՝ ՔՊ-ն նոր թեկնածու կառաջադրի․ ԱԽ քարտուղար |panarmenian.net|

panarmenian.net: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ռուսարմինֆոյի» եթերում դժգոհություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունից՝ նշելով, որ նրան մի քանի ամիս է մնացել, որից հետո ՔՊ-ն նոր թեկնածություն կառաջդրի։ Գրիգորյանն ասել է նաև, թե Թաթոյանից «անաչառ հայտարարություն չի տեսել»։ Ըստ նրա, ՄԻՊ հայտարարություններն ավելի շատ քաղաքական բնույթ են կրում, և նա «հանդես է գալիս հակահեղափոխության դիրքերից»։ ԱԽ քարտուղարն ասել է, որ ՄԻՊ-ը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետագայում հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարությունների կողմից։ «Նրան մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, որից հետո կկարողանա արդեն ակնհայտ քաղաքական գործունեություն ծավալել։ Նրա ժամկետը սպառվում է և ես վստահ եմ, որ իշխող «Իմ քայլը» (ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» - խմբ․) խմբակցությունը նոր թեկնածու կառաջադրի ՀՀ ՄԻՊ պաշտոնում»,- ասել է Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև հեռակա բանավեճ է սկսվել՝ կապված 2020թ․ մայիսից ՀՀ տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ի՝ շինաշխատանքներ կատարելու կամ չկատարելու հետ։ Մասնավորապես՝ ՄԻՊ-ի պնդել էր, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ն ՀՀ քաղաքացիներին պատկանող հողատարածքներում կառուցել է մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։ ՊՆ-ն հերքել էր այս հայտարարությունը՝ նշելով, որ «ՄԻՊ գրառման մեջ առկա այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են»։ Այնուհետև ՄԻՊ-ը ապացույցներ էր հրապարակել, ՊՆ-ն էլ՝ թե պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցում պաշտպանը նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։ Այս ամենից հետո ՄԻՊ-ը որոշել էր փակել թեման։
10:28 - 23 հոկտեմբերի, 2021