էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ․ «Լուսավոր Հայաստանը» լքում է նիստերի դահլիճը․ Էդմոն Մարուքյան

Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ․ «Լուսավոր Հայաստանը» լքում է նիստերի դահլիճը․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովն այսօր տեղի ունեցած միջադեպից հետո վերսկսեց իր աշխատանքերը։ Նիստի սկզբում ելույթ ունեցավ Էդմոն Մարուքյանը, ով մեղադրեց իշխող ուժին տեղի ունեցածի վերաբերյալ որևէ արձագանք չտալու համար։ Մարուքյանն իր խոսքում մասնավորապես ասաց․ «Այն միջադեպը, որ տեղի ունեցավ դրանից անցել է մոտավորապես 3 ժամ։ Մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին։ Ես կարծում եմ , որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխոթյան հռչակված արժեքները։ Ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել։ Եթե  կասեք, որ 1996 թվականին էլ են պատգամավորին խփել, 2002-ին էլ, կամ մեկ այլ թվականին,  ես չեմ հիշում, որ խմբակցության ղեկավարին հետևից, կողքից խփեն։ Ասելիքս հետևյալն է, այն ինչ եղել է քաղաքական է և պետք է ունենա քաղաքական գնահատական, քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը և պետք է ունենա իր գնահատականը։ Մենք ակնկալում ենք գնահատական՝ թե՛ իշխող ուժի արձագանքը, թե այլ ուժերի՝ հասարակական սեկտորի այն քաղաքական գնահատականները որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին»։ Մարուքյանը սակայն հավելեց, որ  միայն քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել։ Միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ, և այն ինչ տեղի է ունեցել մեծ հաշվով հեղափոխության առաջնոդրի  պռոբլեմն է։ «Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը և ապագայում ՝ կախված քաղաքական գնահատականներից  և հետևանքներից կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,- ասաց Մարուքյանը։ Վերջինիս ելույթի ավարտից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը։
14:54 - 08 մայիսի, 2020
Որեւէ մեկի մանդատը վայր դնելու կամ նկատողության հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ |news.am|

Որեւէ մեկի մանդատը վայր դնելու կամ նկատողության հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ |news.am|

news.am: Որեւէ մեկը մանդատը վայր դնելու կամ նկատողության հետ կապված միտք չի արտահայտել, նման հարց չի քննարկվել. ես դեմ եմ, որ որեւէ մեկի մանդատը վայր դնելու հարց քննարկվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին: Հարցին, թե արդյոք նկատողություն կամ որեւէ պատիժ լինելու է Սասուն Միքայելյանի նկատմամբ, ԱԺ փոխնախագահն ասաց. «Չգիտեմ, կքննարկենք: Այո, անընդունելի է այդ սադրանքներին տրվելը, եւ ես կարծում եմ, որ հետեւություններ կանենք բոլորս եւ նման սադրանքների չենք տրվի: Հիմա հանդիպում է լինելու նաեւ մեր խմբակցության հետ: Հիմա վարչության անդամներն էին հավաքված: Վարչապետը ներկա չէր»: Կոնկրետ հարցին, թե արդյոք Սասուն Միքայելյանին մեղավոր համարու՞մ է, նա պատասխանեց. «Ես որեւէ մեկին մեղավոր կամ անմեղ չեմ հանելու. Ես ասում եմ, որ սա սադրանքների շարան է, որին մենք պետք է չտրվենք: Սա Էդմոն Մարուքյանի ոճն է: Նայեք ինձ հետ կապված միջադեպի ժամանակ իմ ելույթը. Իմ կողմից որեւէ բառ չի հնչեցվել բացի ի պատասխան հնչեցվածի, որից հետո մարդը տեղից սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում: Ուզում եք ասել, որ այդ ամենը որեւէ կապ չունի՞ այսօրվա տեղի ունեցածի հետ»:
14:38 - 08 մայիսի, 2020
Արցախի հարցում բոլորս համախմբված ենք․ Էդմոն Մարուքյան

Արցախի հարցում բոլորս համախմբված ենք․ Էդմոն Մարուքյան

Երեկ ես հանդիպել եմ ԱԳ նախարարին  և զրուցել ենք նրա հետ։ Թեման եղել է  բոլոր առկա  մտահոգությունները, շահարկումները Արցախի խնդրի հետ կապված ։ Այսօր էլ վարչապետին էի հրավիրել կրկին նույն թեմայով։ Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ դռնփակ քննարկման վերաբերյալ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը։  «Այն բոլոր հրապարակումները, որոնք արվում են այն են, ինչ կա, դրանից դուրս որևէ բան չկա և ըստ էության,Արցախի հարցը այն հարցն է, որի շուրջ  բոլորս համախմբված ենք։ Այսինքն այս մասով  տարաձայնության հարց չկա։ Ժամանակ առ ժամանակ կարիք կա նման  քննարկումներ և ճշտումներ ունենալու։ Ինձ համար Արցախի հիմնախնդրով, այս պահին եղած շահարկումները փարատված են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը։ Պատգամավորը շեշտեց, որ այս պահին Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մտահոգություններ չունի։ Նրա կարծիքով ժ, սակայն,  պետք է երկար սպասել հասնելու համար այնպիսի որոշման, որը ընդունելի լինի երեք կողմերի համար էլ։ «Ես կարծում եմ, որ Արցախի  հիմնախնդրի լուծումը  հեռու է։   Տեղյակ եմ, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա դրված։ Այդ մասին հրապարակային ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»,- եզրափակեց Մարուքյանը։ Վերջինս չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ հարցադրումներ է արել վարչապետին, միայն նշեց, որ ներքաղաքական իրադարձությունները  չեն քննարկվել։ 
13:53 - 07 մայիսի, 2020
Արտակարգ դրության ընթացքում ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել. փոխնախարարն արձագանքեց Մարուքյանին

 |armenpress.am|

Արտակարգ դրության ընթացքում ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել. փոխնախարարն արձագանքեց Մարուքյանին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության ընթացքում պարետի կողմից ընդունված բոլոր որոշումները եղել են իրավաչափ: Այս մասին վստահեցրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննակմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը: Մարուքյանի կարծիքով՝ առաջարկվող փաթեթով, ըստ էության, օրինականացվում է այն, ինչ մինչև հիմա պարետը որոշել է: «Պարետը նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավունք չուներ, բայց ընդունել է: Քանի որ պարետը չուներ սահմանափակումներ մտցնելու հնարավորություն, սակայն այդ սահմանափակումների հիմա վրա մոտ 10 հազար մարդու նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել և մարդիկ տուգանվել են, արդյոք չեք կարծում, որ այդ տուգանքները չպետք է գանձվեն,  և պետք է բոլոր վարչական արձանագրությունները չեղարկվեն, քանի որ ըստ էության դրա իրավական հենքը գոյություն չի ունեցել»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին: Գրիգորյանն արձագանքեց՝ ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել: «Սահմանադրությունը, միջազգային փորձը նախատեսում են ակտեր ընդունելու հնարավորություն: Մենք օրենսդրական կարգավորումներն ավելի  հստակեցնում ենք»,-ասաց նա ու նշեց՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը նախատեսված է կառավարության որոշմամբ, իսկ վարչական արձանագրություններն ու տուգանքները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, որը խորհրդարանն է ընդունել:
18:50 - 28 ապրիլի, 2020
Մարուքյանի համոզմամբ` Կառավարությունը չի ցանկանում պահուստային միջոցներից աջակցել քաղաքացիներին |hetq.am|

Մարուքյանի համոզմամբ` Կառավարությունը չի ցանկանում պահուստային միջոցներից աջակցել քաղաքացիներին |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն համոզման է, որ Կառավարությունը կարող է այս իրավիճակում օգտվել խնայողություններից ու աջակցել քաղաքացիներին: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության ներկայացրած նախագծի քննարկմանն ասաց պատգամավորը: Մարուքյանի խոսքով` այս նախագծով խորհրդարանը զիջում է իր լիազորությունները Կառավարությանը, ինչը սխալ է, քանի որ պետք է պահպանվի խորհրդարանին հաշվետու լինելու կարծիքը: Մարուքյանն անդրադարձավ իր այն առաջարկին, որ պետք է խնայողությունների հաշվին 100 հազարական դրամ փոխանցել շուրջ 500 հազար ընտանիքի: «Կառավարությունն ասում է` փող կա, բայց ուրիշ բանի համար է: Մեր քաղաքացիների բախտը վերջին երկու տարիներին բերել է, կապիտալ ծախսերը թերակատարվել են, ու կան խնայողություններ, դրա հաշվին կա 385 միլիարդ դրամ: Այդ գումարից  200 միլարդ դրամը խնայողության փողն է, որը կարող է ծախսվել ժողովրդին աջակցելու համար»,- ասաց Մարուքյանը: Պատգամավորի խոսքով, սակայն, Կառավարությունն այն կարծիքին է, որ այդ գումարը կարելի է ծախսել թերակատարված հարկերի համար: «500 հազար ընտանիքի հարյուր հազարական փող տվեք, 470 հազար թոշակառուների մի ամսվա լրացուցիչ թոշակ տվեք, ու այս ծախսերը  հարյուր միլիարդի չի հասնում, բայց  Կառավարությունն ասում է` պոպուլիզմ է, պոպուլիզմ կլիներ, եթե փողը չլիներ, մենք ասեինք տվեք»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանի խոսքով` ամբողջ աշխարհը գնացել է մարդկանց ուղղակի փող տալու ճանապարհով, փող են տվել, որ մարդիկ ապրեն: «Հիմա հարցնում ենք, թե ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) քանի տոկոսն եք պատրաստ ծախսել, մեր Կառավարությունը էդ հարցին չի պատասխանում, անվերադարձ ինչքա՞ն փող եք պատրաստ աջակցել, էս հարցին Կառավարությունը չի պատասխանում»,- ասաց նա: Մարուքյանը չբացառեց, որ 500 հազար ընտանիքների շրջանում կլինեն ընտանիքներ, որոնք այդ աջակցության կարիքը չունեն, սակայն ըստ նրա՝ ողբերգություն չի լինի, եթե նրանք ևս ստանան այդ աջակցությունը: «Ինչ կա դրա մեջ, մեր քաղաքացին չի, էդ մարդկանց ասում էիք` եկեք քվեարկությանը մասնակցեք, էդ ժամանակ իրենց կարիքն ունեիք, հիմա էդ մարդիկ սոված նստած են, փող ունեք դրած, չեք տալիս էդ մարդկանց: Սիրելի' հայրենակիցներ, Հայաստանը հարուստ երկիր չի, բայց խնայողություն ունենք: Կառավարությունն էդ խնայողությունը պահում է, որ մարդիկ սովի մատնվեն, հետո ծախսեն, բայց դա շատ ուշ է լինելու, պետք է ժամանակին հանել փողը ու սրսկել տնտեսության մեջ»,- եզրափակեց նա:
15:08 - 28 ապրիլի, 2020
ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված բուռն քննարկման արժանացած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում էր պատգամավորներին հնարավորություն տալ տեսակցել կալանավորված և ձերբակալված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 34 «կողմ», 79 «դեմ» ձայներ: Նախագծի շուրջ նախորդ օրը բուռն քննարկում, անհամաձայնություններ էին  եղել:  Նախագծի զեկուցող, խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրությունը սահմանում է, որ պատգամավորն ունի մուտքի և ելքի իրավունք: Պատգամավորի կարծիքով՝ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկները մեկնաբանում էին, որ դա պարզապես մուտքի և ելքի իրավունք է և ոչ ավելի, դա շփման, տեսակցության իրավունք չի ենթադրում: Եվ այս օրենքի նախագծքով իրենք ցանկանում էին լուծել այդ հարցը՝ պատգամավորներին և 48-րդ հոդվածով սահմանված մյուս անձանց՝ օրինակ նախագահին, վարչապետին, ՍԴ նախագահին ևս տեսակցելու իրավունք տալ ձերբակալված և կալանավորված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել էր, որ մեկնաբանության խնդիր չկա, քանի որ չեն կարող մեկնաբանել մի բան, որը գրված չէ: Նա հիշեցրել էր, որ այսօր պատգամավորները և անձինք, որոնք նշված են քննարկվող օրենքի 48-րդ հոդվածում, իրավունք չունեն տեսակցել կալանավորված կամ ձերբակալված այն անձին, որի համար կա վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասին: Նախագծի վերաբերյալ տարբեր ու հակասական տեսակտներ ունեին նաև պատգամավորները: Նախագծի քվեարկությունից  առաջ  Պետաիրվական հարցերի  մշտական  հանձնաժողովի  նախագահ  Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց դեմ քվեարկել դրան: Նա, մասնավորապես, նշեց, որ, «Լուսավոր Հայաստան»-ը հանձնաժողովի նիստում չի ընդունել որևէ առաջարկ, որը ներկայացվել էր կառավարության կողմից: «Եվ, ըստ էության, հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: Ցավալի է, քանի որ առնվազն այն տեսքով, որ առաջարկում էինք, կարևոր նախագիծ էր: Բայց առաջակում ենք դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ շեղվում է այն կարգավորումների տրամաբանությունից, որ ի սկզբանե նախատեսված էր»,-ասաց Վարդանյանը: Քվեարկությունից հետո «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը նշեց՝ քանի որ ԱԺ-ն անձնական ամբիցիաների տեղ չէ, և պետք է որակով օրենքներ ընդունեն, և եթե ԼՀԿ-ն կարծում է, որ նախագիծն ի սկզբանե չի եղել մեկուսի տեսակցությունների մասին, ապա  հորդորեց, որ հանդես գան առաջարկությամբ և նախագիծը վերադարձնեն առաջարկությունների ստացման փուլ: «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ գտնում են, որ նախագիծն այդ տեսքով հնարավոր է փոխել, որոշակիացնել, որ այլ մեկնաբանություններ չլինեն: «Սակայն, եթե նախագիծը չլինի էլ, գործող օրենքի իրավակարգավորմամբ մինչև 2010 թվականը կիրառվել է այսպես՝ եղել են քաղբանտարկյալներ, ում նկատմամբ տեսակցության արգելք է եղել, և  պատգամավորները, օմբուդսմենը և մնացածն այցելել են: Ինչպե՞ս եղավ, որ դուք նույն կերպ եք մեկնաբանում դրույթը, ինչպես նախկին իշխանությունները»,-ասաց Մարուքյանն ու նշեց, որ նախագիծը առաջարկությունների փուլ վերադարձնելու առաջարկ չեն ներկայացնելու:
11:45 - 15 ապրիլի, 2020
Նախագիծ՝ անհաղթահարելի ուժի (force majeure) ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ․ Էդմոն Մարուքյան

Նախագիծ՝ անհաղթահարելի ուժի (force majeure) ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ․ Էդմոն Մարուքյան

Այսօր շրջանառության մեջ ենք դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով համապարփակ կարգավորումներ ենք առաջարկում անհաղթահարելի ուժի (force majeure) ինստիտուտի և դրա կիրառության վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Մեր կողմից մասնավորապես առաջարկվել է՝- նախատեսել այն չափորոշիչները, որոնց առկայությամբ իրադարձությունը կարող է համարվել անհաղթահարելի ուժ (անկանխատեսելիություն, անհաղթահարելիություն, արտաքին ազդեցություն և այլն),- նախատեսել այդպիսի ուժի ազդեցությամբ պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման իրավական հետևանքները,- ինչպես նաև առաջարկվել է վեճի առկայության դեպքում ապացուցման բեռի հստակ բաշխում,- միաժամանակ, կարգավորումներում առավելագույնս ապահովվել է պայմանագրի ազատության (դիսպոզիտիվության) սկզբունքը։ Նախագծով առաջարկվում է օրենքին տալ հետադարձ ուժ՝ մինչև 2020թ. մարտի 16-ը՝ այն օրը, երբ հայտարարվեց արտակարգ դրություն։ Առաջարկվող նախագիծն ընդունվելու պարագայում կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների կողմից իրենց պայմանագրային պարտավորություններն օբյեկտիվորեն ապահովելու հնարավորությունից զրկված լինելու դեպքում օգտվելու այս իրավական գործիքից՝ իրենց մեղքին անհամաչափ պատասխանատվությունից (տույժեր, տուգանքներ և այլն) ազատվելու համար»,- գրել է նա։
19:30 - 01 ապրիլի, 2020
Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան |aysor.am|

Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Ժամը 17:00-ի արտահերթ նիստի մասին ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին տեղեկացրել են 17:05-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «ԱԺ նիստի ավարտից հետո բոլորս գնում ենք մեր գործերով, կոնկրետ ես եկել եմ տուն և 17:05-ին Գևորգ Գորգիսյանին է զանգել աշխատակազմի ղեկավարը և տեղեկացրել, որ ժամը 17:00-ին արտահերթ նիստ է։ Ամեն ինչ ունի սահմաններ, կարծում եմ, և սա իրականում բոլոր սահմաններն է ացնում։ԱԺ-ն ունի նախագահ, փոխխոսնակներ, ղեկավարություն։ Օրինակ՝ Լիլիթ Մակունցը, և օրինակ՝ ԱԺ ղեկավարությունը, ժամը 16:00-ին գիտեին չէ՞, որ նիստ է լինելու, կարո՞ղ էին մեզ տեղեկացնել, որ գնայինք նիստին, կարծում եմ՝ կարող էին։Այսինքն՝ նիստ են հրավիրում մարդիկ ու նիստից հինգ րոպե հետո զանգում են ընդդիմությանն ու ասում, որ արտահերթ նիստ կա։ Նախորդ արտահերթ նիսերի դեպքում, որոնք գումարվել են երկոյան ժամերին, ինձ զանգել է Արարատ Միրզոյանը, սա է ձևը», - ասաց Մարուքյանն՝ ավելացնելով. «Դուք ծածուկ նիստ եք հրավիրում և 17:05-ին տեղեկացնում, որ պատգամավորները չհասցնեն գան ու ելութ ունենան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք»։ Նա ընդգծեց՝ աշխատակազմում իրենց օգնականները լրագրողներից են տեղեկացել նիստի սկզբից հինգը րոպե առաջ, ինչի պարագայում անհնար է խմբակցությունը հավաքել։ Մարուքյանն ընդգծեց, որ նախագիծը կապ չունի կորանվիրուսի հետ, այն մտահոգիչ է ու ԼՀԿ մտահոգություններն այդպես էլ չեն փարատվել, դրա համար էլ դեմ են քվեարկել։ «Աշխարհում կա պրակտիկա, երբ խորհրդարանը մի բան մերժում է, իշխանությունը դա երկրորդ անգամ չպետք է բերի։ Հիմա ունենք իրավիճակ, երբ խորհրդարանը մերժել է, կառավարությունը նորից բերել է, որ զոռբայությամբ անցնի», - ասաց Մարուքյանը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը չէր ընդունվել։ Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը, իսկ իմքայլական պատգամավորների ձայները՝ 65 ձայն, բավարար չէին նախագծի ընդունման համար։ Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցումից հետո ԱԺ-ն գումարեց ևս մեկ արտահերթ նիստ նույն նախագիծը քննարկելու համար, որի արդյունքում նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ նիստին ներկա միայն իշխանական պատգամավորների ձայներով։ Նախագծի երկրորդ ընթերցումը կլինի այսօր ժամը 21:30-ին։
19:18 - 31 մարտի, 2020
Քաղաքացիներին հեռախոսահամարի միջոցով տեղորոշելու նախագիծը որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, վնասելու է երկրի ժողովրդավարությանը. «Լուսավոր Հայաստանը» դեմ է կքվեարկի. Էդմոն Մարուքյան |tert.am|

Քաղաքացիներին հեռախոսահամարի միջոցով տեղորոշելու նախագիծը որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, վնասելու է երկրի ժողովրդավարությանը. «Լուսավոր Հայաստանը» դեմ է կքվեարկի. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Մենք առաջարկներ չենք ներկայացրել, որովհետև գտնում ենք, որ նախագիծն իր էությամբ սխալ է, որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, և ընդհակառակը՝ վնաս է հասցնելու մեր երկրի ժողովրդավարությանը և ազատություններին: Մենք դեմ ենք քվեարկելու: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու օրենքի նախագծին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Անդրադառնալով արտակարգ դրության ժամկետի ավելացման հնարավորությանը՝ Մարուքյանը նշեց, որ ապրիլի 14-ից հետո այն կարող է երկարաձգվել կոնկրետ տարածքում, ամբողջ երկրով մեկ այլևս հնարավոր չէ երկարաձգել: «Ինչ վերաբերում է 7-օրյա կարանտինին, կարծում եմ՝ անհրաժեշտ է երկարաձգել»,- հավելեց նա: Ավելին՝ tert.am-ում
13:02 - 31 մարտի, 2020
Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը |armenpress.am|

Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով մասնավորապես առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու մեխանիզմ ներդնել:  Խմբակցությունների անունից ելույթում այս մասին ասացին պատգամավորները՝ ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված փաթեթի քննարկմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմոն Մարուքյանը նկատեց, որ մեծ գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումնասիրելու, դրանք նույնականացնելու համար, իսկ այս պահին երկիրը կանգնած է սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ: Մարուքյանն առաջարկեց սրա փոխարեն սոցիալական աջակցության ծրագրեր մշակել: «ԼՀԿ-ն դեմ է այս նախագծին, մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ դեմ են քվեարկելու: «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը հորդորեց նախագիծը հետ տանել: «Ո՞վ ասաց, թե մարդիկ անպայման հեռախոսով  պետք է  պայամնավորվեն, որ հանդիպեն: Իմ  կարծիքով՝ հանդիպումների գերակշիռ մասը տեղի է ունենում էքսպրոմտ»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: «Իմ քայլ»-ից Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ խոսվում է զանգերը ֆիքսելու արդյունավետության մասին: «Եվ հարց է բարձրացվում՝ եթե լոկացիան երևում է, որն է զանգերը ֆիքսելու իմաստը: Պատկերացնենք՝ ես ապրում եմ 10-հարկանի բազմաբնակարան շենքում, որի առաջին հարկում կա սուպերմարկետ: Եվ լոկացիան կարելի է ֆիքսել մոտ 100-150 մետր ճշտությամբ: Եվ, եթե ես հիվանդանամ ու փորձեն ստուգել բոլոր այն անձանց լոկացիաները, որոնք այդ օրերի ընթացքում եղել են իմ լոկացիայի մոտ, կստացվի շատ մեծ թիվ, և արդյունավետ չի լինի: Իմ ընկալմամբ՝ դրա համար է մտցվել զանգերի ֆիքսումը, բնական է, եթե մեկն այդ օրերի ընթացքում մի քանի անգամ զանգել է ինձ, և լոկացիան էլ ինձ մոտ է ցույց տալիս, մեծ է հավանականությունը, որ ես այդ մարդու հետ շփված կլինեմ»,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ դա ամբողջությամբ չի լուծում խնդիրը, բայց համաճարակի պայմաններում 100 տոկոսանոց միջոցառում չկա: Նա նշեց, որ ապանձնավորման և հիփոթետիկ հնարավոր վերանձնավորման հետ կապված խնդիր է տեսնում և կարծում է, որ նախարարը պետք է պարզաբանի, որ վստահության մակարդակը բարձրանա:  Արդադարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ պատգամավորների այդ բուռն ռեակցիայի պատճառն այն է, որ նրանք քիչ ժամանակ են ունեցել նախագծի ուսումնասիրության համար:  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է  նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայմանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: Հավաքվելու են, մասնավորապես, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը: Հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: 
16:12 - 30 մարտի, 2020
Սա գուցե արդյունավետ լիներ առաջին հիվանդի դեպքում, հիմա, երբ վարակակիրների թիվն անցնում է 400-ը, արդեն ուշ է. էդմոն Մարուքյանը՝ կառավարության նախագծի մասին |tert.am|

Սա գուցե արդյունավետ լիներ առաջին հիվանդի դեպքում, հիմա, երբ վարակակիրների թիվն անցնում է 400-ը, արդեն ուշ է. էդմոն Մարուքյանը՝ կառավարության նախագծի մասին |tert.am|

tert.am: «Ըստ էության, խոսքը բոլոր մեր քաղաքացիների տվյալներին է վերաբերում, թող ոչ մեկը չմտածի, որ իր տվյալներին չի վերաբերում: Ընդ որում, երբ ախտորոշվել է և մեկուսացված է, այդ օրվանից սկսած՝ հսկողության առումով ես խնդիր չեմ տեսնում: Ես խնդիր եմ տեսնում, երբ մարդը չգիտի, որ կարող է հետ գնան և իր բոլոր տվյալները ստուգեն՝ որտեղ է եղել, որտեղ է զանգել, ում հետ է շփվել: Սրանով ռետրոսպեկտիվ բացում ենք էդ պանդորայի արկղը և հետ ենք գնում և իր ամբողջ կոնտակտների շրջանակը ստուգում»,- ասաց պատգամավորը: Այս մասին ԱԺ-ում համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին նախագծի քննարկմանը այտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը գուցե արդյունավետ լիներ այն ժամանակ, երբ հաստատվեած էր առաջին հիվանդը: «Հիմա, երբ նորից 58 դեպք գրանցվեց և արդեն 400-ն անցել ենք, սա անիմաստ կարգավորում է: Արդեն ուշ է և ուշ բերել այս նախաձեռնությամբ քաղաքացիների իրավունքները սահմանափակել, անընդունելի է»,- ընդգծեց նա:
13:38 - 30 մարտի, 2020
Կառավարությունը խոզաբույծներին կառաջարկի աջակցության նոր ծրագիր |armenpress.am|

Կառավարությունը խոզաբույծներին կառաջարկի աջակցության նոր ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը մարտի 26-ի նիստում կքննարկի գյուղատնտեսության, այդ թվում՝ խոզաբուծության աջակցության ծրագիր` պետության համաֆինանսավորմամբ և 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորմամբ: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի բարձրացրած հարցին, թե Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում խոզաբույծները հատնվել են դժվար դրության մեջ, քանի որ մսի հիմնական սպառողները` ռեստորանները, չեն գործում: «Մենք վաղը կառավարության նիստում ընդունելու ենք այդ թվում գյուղատնտեսությանը, բիզնեսին մեծածավալ աջակցություն ցուցաբերելու փաթեթ: Պլանավորում ենք կառավարության վաղվա նիստում 5 փաթեթ ընդունել, որոնք կապված են այս ճգնաժամային իրավիճակի հետ»,-ասաց նա: Փաշինյանը նշեց, որ խոզաբուծության համար էլ ծրագրում ավելացրել են նոր կետ: Դրվել է վարկային կոմպոնենտ: «Բայց այնպես ենք արել, որ 0 տոկոսով լինի: Այսինքն՝ խոզաբուծության ոլորտին պարտքով փող ենք տալիս»,-ասաց Փաշինյանն ու վստահեցրեց, որ խոզաբուծության համար առաջարկելու են 0 տոկոսով վարկ` ընդ որում կառավարության համաֆինանսավորմամբ: Նա նկատեց` շատ երկրներ առաջնորդվում են փող բաժանելու տրամաբանությամբ: ՀՀ կառավարության  համար այն ընդունելի չէ: «Մենք ասում ենք, որ  մենք պետք է  օգնենք հասցեական և պետք է օգնենք այն ընկերություններին, որոնք պատրաստ են ընդունել մարտահրավերը` մրցունակ լինելու հետկորոնավիրուսային ժամանակում կամ հենց կորոնավիրուսին զուգընթաց»,-ասաց նա:  
17:48 - 25 մարտի, 2020
Էդմոն Մարուքյանը թերի է համարում դատական համակարգի բարեփոխումների փաթեթը |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը թերի է համարում դատական համակարգի բարեփոխումների փաթեթը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ըստ էության համարում է թերի` նշելով, որ կարգավորումները, սահմանվող նոր պահանջները չեն տարածվում մինչև 2017 թվականը նշանակված դատավորների վրա: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: «Փաստորեն, փաթեթն ընդունում ենք այնպես, որ 2017 թվականից հետ նշանակված դատավորների հետ կապված կարող է լինել գործընթաց, իսկ մինչև 2017 թվականին նշանակվածների նկատմամբ որևէ բան չի կարող լինել: Հիմա հարց. այսքան քննարկումները, որ դատական իշխանությունը պետք է վեթինգ անցնի, վերանայվի, ստուգվի, բարեվարքությունը նայենք, ինչպես ենք անելու: Իսկ մինչև 2017 թվականը նշանակաված դատավորների հե՞տ ինչպես ենք վարվելու»,-ասաց Մարուքյանը: Նա նկատեց, որ փաթեթում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին շատ է խոսվում: «Տպավորությունն այնպիսին է, որ այդ հանձնաժողովը մի ամենակարող հանձնաժողով է, ինչ ասես կարող է անել: Բայց այդ հանձնաժողովը գործիքներ չունի, այդ հանձնաժողովին ընդունվող փաթեթով գործիքներ չենք տվել, որ հետո պահանջենք»,-ասաց նա: Նա նկատեց` սահմանվում է, որ դատավորի թեկնածուի`հանցավոր ենթամշակույթի հետ կապը պետք է ստուգվի և հետաքրքրվեց, թե ինչպես է դա ստուգվելու: Պատգամավորը նկատեց`շատ էր խոսվում վեթինգի մասին, թե դատական իշխանությունը կզտվի, կստուգվի, կվերանայվի, այսուհետև լավ դատավորներ կնշանակվեն, սակայն փաթեթը տարածվում է վերջին երեք տարվա նշանակումների և ապագայում դատավորների նշանակման վրա:  
15:02 - 25 մարտի, 2020
Արտակարգ դրության պայմաններում ԱԺ նիստ չանցկացնելու Մարուքյանի առաջարկը չընդունվեց |armenpress.am|

Արտակարգ դրության պայմաններում ԱԺ նիստ չանցկացնելու Մարուքյանի առաջարկը չընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցություններին առաջարկեց քվորում չապահովել և նիստ չիրականացնել: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ այն որևէ ազդեցութուն չի ունենում Ազգային ժողովի գործունեություն վրա, բայց այս նորմը սահմանադիրը նախատեսել է այն պարագաների համար, երբ կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն՝ դրանով թույլ չտալով, որ Ազգային ժողովը գործի: Ես կարծում եմ, որ քառօրյա նստաշրջանը գումարելով հիմա, 130 հոգով այստեղ հավաքվելով և մեր աշխատողներին այստեղ հրավիրելով վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Եվ ես առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը, և այդ ճանապարհով նիստ չիրականացնենք»,- ասաց Մարուքյանը: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ խորհրդարանի աշխատանքը չի կարող խաթարվել արտակարգ դրության օրերին: «Այս ընթացքում՝ մինչ արտակարգ դրությունը շարունակվում է, Ազգային ժողովը չի կարող կասեցնել իր աշխատանքները: Մենք չգիտենք, թե արտակարգ դրությունը երբ կավարտվի, 30 օրով է այն, բայց սա շարունակաբար կարող է երկարել: Նույնիսկ վերլուծություն կա մի քանի ամիսների, տարվա մասին, մենք այդ ռեժիմով չենք կարող մի տարի մնալ և պետք է երկրի համար կարևոր օրենքներ ընդունենք»,- նշեց Միրզոյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը հավանության չարժանացավ, Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները:
11:05 - 24 մարտի, 2020