Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Սուրեն Պապիկյանը հայտնեց առաջիկայում ևս երկու էլեկտրագնացք Հայաստան ներմուծելու մասին |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը հայտնեց առաջիկայում ևս երկու էլեկտրագնացք Հայաստան ներմուծելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստան է ներմուծվելու ևս երկու նոր էլեկտրագնացք: Գյումրիում հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: «Մասնակցել եմ «Հարավկովկասյան  երկաթուղի» ընկերության միջոցառմանը: Ընդունել ենք 27 գերժամանակակից վագոններ, որոնք համալրել են Հարավկովկասյան երկաթուղու ունեցած շարժակազմերը: Եվս երկու էլեկտրագնացք առաջիկայում ներմուծվելու է Հայաստան: Այն ոչ միայն լինելու է Երևան-Բաթում ուղղությամբ աշխատող գնացք, այլև պետք է ամեն ինչ անենք, որ այդ գնացքը սպասարկի նաև Գյումրի- Բաթում, Գյումրի-Թբիլիսի ուղղություններով: Ու ոչ միայն Հայաստանի զբոսաշրջիկները պետք է գնան այնտեղ հանգստանալու, այլ նաև հարևան երկրից պետք է գան Հայաստանում` Գյումրիում հանգստանալու»,- ընդգծեց Պապիկյանը:
20:17 - 09 հունիսի, 2021
Սև լճի հատվածի հետ կապված բանակցությունները շարունակվում են |armenpress.am|

Սև լճի հատվածի հետ կապված բանակցությունները շարունակվում են |armenpress.am|

armenpress.am: Որևէ փաստաթուղթ այս պահին չի ստորագրվում և առկա չէ: Եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին ԱԺ ամբիոնից  ՀՀ վարչապետը մանրամասն խոսել է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «թուղթը ստորագրելու եմ», հայտարարությանը և Տավուշի 6 գյուղերի հանձնման խոսակցություններին: «Այս պահին որևէ փաստաթուղթ առկա չէ: Այսինքն՝ ցանկացած առաջարկություն, որ կարող է հնչել երրորդ կամ միջնորդ երկրի կողմից, բնականաբար, թղթային տարբերակով հա՛մ պետք է մեզ գա, հա՛մ գնա հակառակ կողմին, և այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ թուղթը եկել է այդ տեսքով, ապա մեզ ընդունելի է այդ տեսքով»,-նշեց Սուրեն Պապիկյանը վստահեցնելով՝ սա աշխատանքային պրոցես է, և այդ փաստաթուղթը ստորագրելու որևէ պայման էլ առկա չէ: Անդրադառնալով այս պահին ընթացող բանակցություններին, պատասխանատուն տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվում են: «Բնականաբար, հիմնական հատվածը Սև լճի հատվածն է, որտեղ, որոշակի հատվածներում տեղակայված են հարևան երկրի զինվորները, բայց շատ տեղերում էլ իրավիճակն այլ է: Փորձում ենք բանակցային ճանապարհով հնարավորինս դանդաղ, առանց որևէ սրացման խնդիրը լուծել: Հիմա դրանում ներգրավված են նաև մեր ռուս գործընկերները, նաև ՀԱՊԿ-ի գործընկերները»: Արմենուհի Մխոյան
16:10 - 25 մայիսի, 2021
2021-ին ՀՀ ճանապարհային ցանցի վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների ցանկն արդեն հասանելի է

2021-ին ՀՀ ճանապարհային ցանցի վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների ցանկն արդեն հասանելի է

2021թ. ՀՀ ճանապարհային ցանցի վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների ցանկն արդեն հասանելի է հետևյալ հղումներով և քարտեզի (Google Earth) վրա տեղորոշումով (ցանկում հնարավոր են որոշակի փոփոխություններ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։Միջպետական ճանապարհներhttps://armroad.am/uploads/Roads/2021-Mijpetakan.pdfՀանրապետական նշանակության ճանապարհներhttps://armroad.am/.../2021-Republican%20Roads-2.[1].pdfՏեղական նշանակության ճանապարհներhttps://armroad.am/uploads/Roads/2021-Local%20Roads_1.pdfՄիջին նորոգման ենթակա ճանապարհներhttps://armroad.am/uploads/Roads/2021-Mijin%20Norogum.pdfՀամաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ցանցի բարելավման» ծրագրի ճանապարհահատվածներhttps://armroad.am/uploads/Roads/2021-LRNIP.pdfՏրանսպորտային օբյեկտներhttps://armroad.am/uploads/Roads/2021-TO-1.pdf 
19:04 - 29 ապրիլի, 2021
«Թեղուտ» ՓԲ ընկերությունը դատի է տվել նախարար Սուրեն Պապիկյանին |armtimes.com|

«Թեղուտ» ՓԲ ընկերությունը դատի է տվել նախարար Սուրեն Պապիկյանին |armtimes.com|

armtimes.com: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲ ընկերությունը դատի է տվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Ընկերությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 11.02.2021թ. զգուշացումը: Հայցը ներկայացվել է ապրիլի 22-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին: «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Միքայել Վարդգեսյանն ասաց, որ Սուրեն Պապիկյանի կողմից ընկերությանը զգուշացում էր ուղարկվել այն մասին, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, ի հեճուկս նախարարության պահանջի, չէր ներկայացրել իրական սեփականատիրոջ, մասնավորապես՝ գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի վերաբերյալ տեղեկատվություն: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:13 - 23 ապրիլի, 2021
Եվս 25,415 մլն եվրո՝ համայնքներում սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար. Պապիկյան

Եվս 25,415 մլն եվրո՝ համայնքներում սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար. Պապիկյան

Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը` ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև կնքվել է նոր համաձայնագիր, որով ևս 25,415 մլն եվրո է նախատեսվում համայնքների զարգացման նպատակով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:    «Նոր միջոցներ ներգրավելու շնորհիվ ՍՆՏԶ-ի առաջին և երկրորդ բաղադրիչներով հնարավոր կդառնա ֆինանսավորել համայնքային սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լրացուցիչ 55 միկրոծրագիր։   Ծրագրի շրջանակում մինչ օրս մի քանի տասնյակ համայնքներում կառուցվել են մանկապարտեզներ, վերանորոգվել են դպրոցներ ու մշակութային օջախներ, արդիականացվել են ոռոգման համակարգեր, կառուցվել են ավտոկայանատեղիներ, տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ, միավորված համայնքները վերազինվել են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։   Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից»,- գրել է նախարարը:      
16:52 - 20 ապրիլի, 2021
Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծմանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում առկա չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերը և կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻՀՀ դեսպան Աբբաս Զոհուրին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
19:10 - 19 ապրիլի, 2021
ՏԿԵ նախարարը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

ՏԿԵ նախարարը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 16-ին տեսակապով հանդիպում է ունեցել Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ: Ինչպես տեղեկացրին ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շինարարության մրցութային գործընթացին առնչվող քայլերի և գործողությունների հաջորդականությունը։ Անդրադարձ է եղել նաև հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանին, պլանի շրջանակում նոր գյուղի նախագծման մրցութային գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Ըստ աղբյուրի՝ նախարար Պապիկյանը կառուցողական և արդյունավետ է որակել համատեղ ղեկավար խմբի աշխատանքները, որոնց շնորհիվ վերացվել են ծրագրի ընթացքում արձանագրված խոչընդոտները։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համագործակցության առկա տեմպի պահպանման դեպքում ջրամբարի կառուցման ծրագիրը կտեղափոխվի շինարարության փուլ։ ՀՀ ՏԿԵ նախարարությունից նաև հայտնում են, որ Օլաֆ Զիմելկան իր հերթին բարձր է գնահատել հատկապես վերջին ամիսների համատեղ թիմային աշխատանքը՝ Կապսի ջրամբարի շինարարությունը նախապատրաստելու ուղղությամբ՝ ընգծելով, որ ծրագրի ամենաբարդ և վճռորոշ փուլի՝ մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ երկուստեք հաջողված աշխատանքները կլինեն շարունակական։
19:23 - 16 ապրիլի, 2021
Դու անցար կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր․ Պապիկյանը` Մարուքյանին |1lurer.am|

Դու անցար կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր․ Պապիկյանը` Մարուքյանին |1lurer.am|

1lurer.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանը իր ելույթում պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: «Խորհրդարանում իմ գտնվելու ընթացքում միայն մի քանի վայրկյան եկել և նստել է թիվ 1 ընդդիմադիրի աթոռին և փորձում է հագնել երբեմնի թիվ 1 ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում իրեն: Պարոն Մարուքյանն ասում է՝ նայեք՝ ի՛նչ մեքենա է սպասարկում Սուրեն Պապիկյանին: Այո՛, տարածքային կառավարման նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա, Սուրեն Պապիկյանին՝ չէ, այլ այն ինստիտուտին, որը պետք է լինի այդ դերում: Հիմա, պարո՛ն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում. ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր գալիս: Էս մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, ով հրաժարվել է օրենքով իրեն հասնող բնակարանի վարձատրությունից»,- նշեց նախարարը: Պապիկյանը պահանջեց այսուհետ շատ կոռեկտ արտահայտվել այն քաղաքական ուժի և այն քաղաքական ուժի ղեկավարի հասցեին «ում շվաքի ներքո սահուն եկել բազմել են» խորհրդարանում: «Դու անցար այն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր: Իսկ ի՞նչ եք առաջարկում, չխոսե՞նք հոկտեմբերի 27-ի մասին, չխոսե՞նք մարտի 1-ի մասին, չխոսենք 30 տարի Հայաստանը թալանելու մասին: Ասում է՝ ի՞նչ եք արել, ի՞նչ է փոխվել մեր կյանքում: Պարո՛ն Մարուքյան, քարոզարշավի ընթացքում որ համայնք գնաս, իմ գերատեսչության կողմից արած աշխատանքի արդյունքը տեսնելու ես, եթե չեք տեսել կամ հիմա փորձում եք չտեսնել, ժողովուրդը տեսնում է և ինձ էլ, ձեզ էլ ցույց կտա իր տեղը»,- նշեց Պապիկյանը: Այն ուժերը, ովքեր այսօր ստանձնել են նախորդներին մաքրագործելու, մեր վրա բոլոր մեղքերը բարդելու ամոթալի պարտականությունը, պատմության համապատասխան վայրում կգտնեն իրենց տեղը՝ եզրափակեց նախարարը:
14:30 - 16 ապրիլի, 2021
Իրանում վայրէջք կատարած ինքնաթիռը գրանցված է Հայաստանում, բայց երբևէ մեր երկրում չի եղել. Պապիկյանը հորդորեց չխեղաթյուրել իրականությունը
 |1lurer.am|

Իրանում վայրէջք կատարած ինքնաթիռը գրանցված է Հայաստանում, բայց երբևէ մեր երկրում չի եղել. Պապիկյանը հորդորեց չխեղաթյուրել իրականությունը |1lurer.am|

1lurer.am: Իրանում գտնվող Fly Armenia Airways ընկերության օդանավը տեխնիկական խնդիրներ ունի, և դրանք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, հարուցված է նաև քրեական գործ: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին:  Պապիկյանն ասաց, որ հարուցված է քրեական գործ, և իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի մանրամասները: Նա վստահեցրեց, որ հայկական կողմը Իրանում վայրէջք կատարած օդանավի հարցում որևէ դերակատարություն և մասնակցություն չունի:  Ի պատասխան պատգամավորի այն դիտարկմանը, թե «ինքնաթիռն անհետացել է Հայաստանից», նախարարը հիշեցրեց, որ ինքնաթիռը գրանցված է ՀՀ-ում, բայց երբևէ ՀՀ-ում չի եղել: «Այդ ավիաընկերությունը գրանցել է երկու ինքնաթիռ, որից մեկը ՀՀ-ում երբևէ չի եղել, թռիչքի հայտը, որը ներկայացվել է Քաղավիացիայի կոմիտեին, մեկ այլ ուղղության համար է եղել, թռիչքն իրականացվել է մեկ այլ ուղղությամբ, տարընթերցման հարց այստեղ չկա: Դուք ամեն անգամ ասում եք՝ ՀՀ-ից գնացել է ինքնաթիռը, ՀՀ այդ ինքնաթիռը չի մտել, մի՛ խեղաթյուրեք իրականությունը»,- ընդգծեց Պապիկյանը: 
19:18 - 14 ապրիլի, 2021
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար, նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը։ Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր Ճաղարյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում, միաժամանակ հորդորելով աշխատակազմին՝ աջակցել նորանշանակ պաշտոնակատարի գործունեությանը և որպես պետական կառավարման կարևորագույն օղակի ներկայացուցիչներ՝ նպաստել երկրի կայունությանն ու առաջընթացին: Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև Իջևան համայնքի խոշորացման գործընթացով պայմանավորված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները և դրանց ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: Իջևանի համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում:
17:59 - 09 ապրիլի, 2021
Սուրեն Պապիկյանը ներկայացրել Տավուշի նորանշանակ մարզպետին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել Տավուշի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին:   Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:    Հանդիպմանը ներկա էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ:   Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզի զարգացմանն ուղղված ավանդի  և հատկապես՝ պատերազմական և հետպատերազմական շրջանում  սահմանամերձ մարզի առջև ծառացած մարտահրավերների  լուծմանն ուղղված գործուն ջանքերի համար։ Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Հայկ Չոբանյանին նույնպիսի կարևորություն ունեցող կառավարման  ոլորտում ստանձնած աշխատանքներում։   ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է պետության համար այս բարդ ժամականերում պետական կառավարման բոլոր օղակների  համագործակցված և փոխվստահության վրա հիմնված աշխատանքը։ «Մեր պետականության առջև ծառացած խնդիրները ստիպում են մեզ դառնալ  ավելի ամուր և տոկուն։ Միայն տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր օղակների համակարգված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք լուծել այդ խնդիրները։ Այս ճանապարհին մենք դեռ շատ անելիքներ ունենք, որոնց համար մեզ պետք է աշխատասիրություն, բարձր պատասխանատվություն և կամք»,- նշել է նա։   Շնորհավորելով մարզպետ Հայկ Ղալումյանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Իջևանի քաղաքապետի պաշտոնում իրականացրած աշխատանքների համար և վստահություն հայտնել, որ ՏԻ համակարգում  կառավարման փորձը և մարզում արդեն իսկ ստեղծված ձեռքբերումները լավ նախադրյալներ են հետագա արդյունավետ աշխատանքների համար։ «Տավուշի մարզին  ծառայությունը ծառայություն է սահմանում»,-նշել է նախարար Սուրեն Պապիկյանը և նորանշանակ մարզպետին մաղթել հաջողություններ: ԲՏԱ նախարար  Հայկ Չոբանյանը, բարձր գնահատելով 2 տարվա ընթացքում մարզում կատարված աշխատանքները, նոր ձեռքբերումներ է մաղթել մարզին՝ նորանշանակ մարզպետի գլխավորությամբ:   Մարզպետ Հայկ Ղալումյանն իր հերթին  շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ տեղեկացված է մարզի խնդիրներից և համոզված է, որ դրանք համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանան հաղթահարել։ 
16:55 - 09 ապրիլի, 2021
Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել, քննարկվել են մարզերում արված աշխատանքներն ու ծրագրերը

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել, քննարկվել են մարզերում արված աշխատանքներն ու ծրագրերը

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։ Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը` պետական գույքի համապարփակ հաշվառման, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը, ի թիվս օրակարգային հարցերի` նիստի ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Նշվել է, որ 2021 թվականին հանրապետության համայնքների կողմից ներկայացվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 800 նախնական հայտ, որոնք առաջիկայում կքննարկվեն սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովում։ Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ընթացիկ տարվա սուբվենցիոն հայտերի ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք համայնքներում կլուծեն առաջնային խնդիրներ, կբարեկարգվեն կամ կկառուցվեն կենսական ենթակառուցվածքներ։ Մարզպետներին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել նաև համավարակի և պատերազմի հետևանքով նախորդ տարվա անավարտ ծրագրերը՝ դրանց շինարարության տեմպն ու որակը պահելու և նախանշվող ժամկետներում ավարտելու նպատակով։ Մարզպետները նախարարին զեկուցել են նաև ՀՀ մարզերի՝ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքների մասին։ Համայնքների սեփական եկամուտները 2021թ․ առաջին եռամսյակում կազմել են 5 մլրդ 264 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 470 մլն դրամով։ Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր ևս: Անդրադարձ է եղել մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունից բխող 2021 թվականի տարեկան գործունեության ծրագրի մշակման և գերակայությունների սահմանման, ինչպես նաև համայնքային ծառայողների և ՏԻՄ 2021թ. վերապատրաստումների վերսկսման ուղղությամբ աշխատանքներին։
10:20 - 09 ապրիլի, 2021
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։   Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը պետական գույքի համապարփակ հաշվառման, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում:   Ի թիվս օրակարգային հարցերի նիստի ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները:   Նշվել է, որ 2021 թվականին հանրապետության համայնքերի կողմից ներկայացվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 800 նախնական հայտ, որոնք առաջիկայում կքննարկվեն սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովում։ Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ընթացիկ տարվա սուբվենցիոն հայտերի ընտորության հարցում առաջնահերթությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք համայնքներում կլուծեն առաջնային խնդիրներ, կբարեկարգվեն կամ կկառուցվեն կենսական ենթակառուցվածքներ։   Մարզպետներին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել նաև համավարակի և պատերազմի հետևանքով նախորդ տարվա անավարտ ծրագրերը՝ դրանց շինարարության տեմպն ու որակը պահելու և նախանշվող ժամկետներում ավարտելու նպատակով։ Մարզպետները նախարարին զեկուցել են նաև ՀՀ մարզերի՝ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքների մասին։ Համայնքների սեփական եկամուտները 2021թ․ առաջին եռամսյակում կազմել են 5մլրդ 264 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 470 մլն դրամով։   Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր ևս: Անդրադարձ է եղել մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունից բխող 2021 թվականի տարեկան գործունեության ծրագրի մշակման և գերակայությունների սահմանման, ինչպես նաև համայնքային ծառայողների և ՏԻՄ 2021թ. վերապատրաստումների վերսկսման ուղղությամբ աշխատանքներին։
18:15 - 08 ապրիլի, 2021
Հանքարդյունաբերական երկու ընկերության ընդերքօգտագործման իրավունքներ դադարեցվել են
 |1lurer.am|

Հանքարդյունաբերական երկու ընկերության ընդերքօգտագործման իրավունքներ դադարեցվել են |1lurer.am|

1lurer.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններով՝ Հայաստանի երկու հանքարդյունաբերական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։ Երկու ընկերություններից մեկը «Նիգ մայնինգն» է, որ հետաքրքրված էր Սյունիքի մարզի Խդեբանցի ու Թաղամիրի տեղամասերից ոսկու արդյունահանմամբ, մյուսը՝ «Ալմասար» ՍՊԸ-ն, որը ռիոլիթի արդյունահանման թույլտվություն ուներ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։    «Նիգ մայնինգ». ոսկու որոնումներ՝ «Արևիք» ազգային պարկի շուրջբոլորը    «Նիգ մայնինգ»-ը հիմնվել է 2017-ին՝ Երևանում։ Մեկ տարի անց ընկերությունը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Սյունիքի մարզում գտնվող «Արևիք» ազգային պարկի մերձակայքում ոսկու պաշարների հանդեպ։ Բնապահպանության նախարարությունը 2018-ին ընկերությանը թույլ էր տվել երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել Խդեբանցի տեղամասում։ Ընդհանուր առմամբ, երկրաբանահետախուզական աշխատանքները ներառում էին 530 հեկտար մակերես՝ Շվանիձոր և Ծավ գյուղերի տարածքներում։ Վարչական վարույթը հարուցվել է հենց այս ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված։ Ըստ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության՝ ընկերությունը չի վճարել ռեկուլտիվացիոն գումարները՝ 2.3 միլիոն դրամի չափով։ Ռեկուլտիվացիոն վճար սահմանված է Ընդերքի օրենսգրքով՝ ընդերքօգտագործման ժամանակ խախտված հողերի վերականգնման համար։ Նախարարությունը հարուցել է վարչական վարույթներ, սակայն «Նիգ մայնինգի» կողմից այդպես էլ վճարումները չեն կատարվել։ Հիմնվելով սրա վրա՝ ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է։   «Նիգ մայնինգը» երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում նաև Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում։ Սա ևս «Արևիք» ազգային պարկի հարևանությամբ է։ Հանրային լսումներն այս տեղամասի շահագործման վերաբերյալ սակայն չէին կայացել, քանի որ մեղրեցիները դեմ էին հանդես եկել հանքի հնարավոր շահագործմանը։ Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասի շահագործման նկատմամբ հետաքրքրություններ ունի նաև «ԱՏ-մետալս» ընկերությունը, որ փոխկապակցված է Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանի ընտանիքի հետ։ Հովսեփյանն ու իր որդիները ռուս գործընկերների հետ «ԱՏ-մետալսի» սեփականատերերն են։    «Նիգ մայնինգի» միակ բաժնետերը Վարդգես Ասլանյանն է՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքից։    «Ալմասար». չարդյունահանված քարեր Լոռու մարզում   Մյուս ընդերքօգտագործողը, որի իրավունքները դադարեցվել են, «Ալմասար» ՍՊԸ-ն է։ Ընկերությունը 2013-ին ստացել էր ընդերքօգտագործման իրավունք ռիոլիտ (լիպարիտ) արդյունահանելու համար, սակայն վերջին 7 տարիներին արդյունահանում չի իրականացրել, ինչը Ընդերքի օրենսգրքի խախտում է։    Բացի այդ, «Ալմասարը» չի կատարել ռեկուլտիվացիոն վճարումներ՝ 1.1 միլիոն դրամի չափով, ու նախարարությունը որոշել է դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում «Ալմասարի» ներկայացուցիչ Արսեն Մանուկյանը տեղեկացրել է, որ ընկերությունում տեղի են ունենում նոր փոփոխություններ, Մանուկյանը դառնալու է բաժնետեր, և իրականացվելու է ներդրումային ծրագիր, մարվելու են ընկերության պարտքերը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում դեռևս բաժնետերերի փոփոխություններ չկան։ «Ալմասարի» բաժնեմասերի 80 տոկոսը պատկանում է Լիդա Մազմանյանին, իսկ 20 տոկոսը՝ Մանվել Գալաչյանին։ Նրանք Վանաձորից են։    Անցյալ տարի նախարարությունը մի շարք հանքարդյունաբերական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցրեց։ Այդ ցանկում էին՝ «Պարամաունտ գոլդ մայնինգ», «Ֆորչն ռիզորսիս», «Մոլիբդենի աշխարհ», «Վարդանի զարթոնք», «Մարջան մայնինգ», «Մեգո գոլդ», «Վայք գոլդ» ընկերությունները։    Անցյալ տարի Սուրեն Պապիկյանի հրամանով մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող մի քանի ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվեց։ Դրանցից մեկը «Պարամաունդ գոլդ մայնինգն» էր, որն ընդերքօգտագործման իրավունք ուներ Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաձրի տեղամասի նկատմամբ։ Ընկերության խոշոր բաժնետերը՝ մոտ 49 տոկոսի չափով, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է, 29 տոկոսը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին, 20 տոկոսը՝ Կենտրոնական բանկի խորհրդի նախկին անդամ, գործարար Սմբատ Նասիբյանին։ Անցյալ տարի «Պարամաունդ գոլդ մայնինգը» նախարարության վարչական ակտը վիճարկելու հարցով դիմել էր վարչական դատարան։ Հայցը, սակայն, վերադարձվել էր, իսկ նոր հայցի մասին «Դատալեքս»-ում տեղեկություններ չկան։    Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղային հանքավայրում ընդերքօգտագործման իրավունք ստացած «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ի իրավունքները դադարեցվեցին 2020-ի օգոստոսին։ Ընկերությունը փոխկապակցված է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի հետ, «Վարդանի զարթոնքը» ՍՊԸ-ում 40 տոկոս բաժնեմաս ունի նրա որդի Սուրեն Այվազյանը։ Ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է, քանի որ սահմանված ժամկետներում ընկերությունը արդյունահանում չի իրականացրել։ ՏԿԵՆ-ի որոշումը դատական ատյաններում չի բողոքարկվել։    Անցած ամռանը դադարեցվեց նաև «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը։ Ընկերության բաժնետերերն են ռուս գործարարներ Դմիտրի Տրոիցկին ու Դմիտրի Կորժևը։ Այս ընկերության ընդերքօգտագործման իրավունքը ևս դադարեցվել էր այն պատճառով, որ արդյունահանում չէր իրականացրել։ «Մոլիբդենի աշխարհը» դատական ատյաններում բողոքարկում է այս որոշումը։    Մյուս ընդերքօգտագործման իրավունքից զրկված, սակայն դատական կարգով այն վերականգնած ընկերությունը «Ֆորչն ռիզորսիս» ՍՊԸ-ն է, որը իրավունք ուներ շահագործելու Հրազդանի երկաթի հանքը։ Ընկերության 28 տոկոսը պատկանում է Վարդան Այվազյանի որդուն, իսկ մնացած 72 տոկոսը՝ Վիրջինյան կղզիներում գրանցված «Քասփիան բաունթի սթիլ լիմիթիդ» ընկերությանը։    Վարչական դատարանը որոշել է վերացնել նախարարության որոշումը ու վերականգնել «Ֆորչն ռիզորսիսի» ընդերքօգտագործման իրավունքը։ 
12:07 - 07 ապրիլի, 2021