«Թեղուտ» ՓԲ ընկերությունը դատի է տվել նախարար Սուրեն Պապիկյանին |armtimes.com|
14:13 - 23 ապրիլի, 2021

«Թեղուտ» ՓԲ ընկերությունը դատի է տվել նախարար Սուրեն Պապիկյանին |armtimes.com|

armtimes.com: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲ ընկերությունը դատի է տվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ընկերությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 11.02.2021թ. զգուշացումը:

Հայցը ներկայացվել է ապրիլի 22-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին:

«Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Միքայել Վարդգեսյանն ասաց, որ Սուրեն Պապիկյանի կողմից ընկերությանը զգուշացում էր ուղարկվել այն մասին, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, ի հեճուկս նախարարության պահանջի, չէր ներկայացրել իրական սեփականատիրոջ, մասնավորապես՝ գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի վերաբերյալ տեղեկատվություն:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել