Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա


 |armenpress.am|

Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից բերվող օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ: Այս մասին հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է բարդ: Ռազմական իրավիճակը պահպանվում է: Այս պայմաններում` իրավիճակի շուտափույթ ապաէսկալացման և բանակցային գործընթացի վերսկսման նպատակով շարունակում ենք ջանքեր ներդնել, ինչպես ազգային մակարդակով,  այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով: Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ: Վստահ ենք խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության հարցում»,- ասել է Զախարովան: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ, ցավոք, հաջողություն չունեցավ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման հասնելու միջազգային հանրության հերթական փորձը:
18:21 - 29 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ի և Իրանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ ԼՂ-ում հրադադարն այլընտրանք չունի. Զախարովա

ՌԴ-ի և Իրանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ ԼՂ-ում հրադադարն այլընտրանք չունի. Զախարովա

Ռուսաստանը և Իրանն ունեն նույն մոտեցումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հիմնական հարցերում, մասնավորապես՝ այն հարցում, որ հրադադարի ռեժիմն այլընտրանք չունի: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։ «Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր՝ Ռուսաստանի և Իրանի ղեկավարները բազմիցս քննարկել են Լեռնային Ղարաբաղի գոտում իրավիճակի սրացման թեման։ Մենք նշում ենք, որ կողմերի դիրքորոշումները համընկնում են իրավիճակի կարգավորման կարևորագույն կետերի վերաբերյալ, մասնավորապես՝ ներկայիս փուլում ամենակարևոր հարցում, որ զինադադարին այլընտրանք չունի, և պետք է սկսվի բանակցային գործընթաց։ Մենք գիտենք, որ Թեհրանում աջակցում և բարձր են գնահատում Ռուսաստանի համապատասխան ջանքերը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասել է նա։ Զախարովան նշել է, որ Մոսկվան կշարունակի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ երկխոսությունը Թեհրանի հետ և իր աշխատանքում հաշվի կառնի Իրանի գաղափարներն ու իրավիճակի վերաբերյալ գնահատականները: «Իրանի հավասարակշռված դիրքորոշումը կարևոր է հակամարտության կողմերի համար»,- ասել է Զախարովան։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
19:48 - 22 հոկտեմբերի, 2020
ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության հարցը


 |armenpress.am|

ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը: Այս մասին հոկտեմբերի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռազմական փորձագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները այդ հարցը պահում են ամբողջական վերահսկողության տակ: Այն մեզ անհանգստացնում է, մենք այդ մասին խոսել ենք նաև հրապարակային, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ հրապարակային աշխատանքները տարվում են շատ ակտիվորեն, որովհետև այն իսկապես մեզ համար հանդիսանում է լուրջ խնդիր»,- ասաց Զախարովան:
18:32 - 22 հոկտեմբերի, 2020
Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ երկու երկրների արտգործնախարարները կմասնակցեն ուրբաթ օրը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ երկու երկրների արտգործնախարարները կմասնակցեն ուրբաթ օրը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ երկու երկրների արտգործնախարարները կմասնակցեն այսօր Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Երևանը և Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը, այժմ նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են ընթանում»,- ասել է Զախարովան: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունները` զոհվածների դիերը և գերիներին փոխանակելու նպատակով: Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այդ հարցով խորհրդակցություն իրականացնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել էին Մոսկվա: 
11:37 - 09 հոկտեմբերի, 2020
Ռուսաստանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը Մոսկվայում․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը Մոսկվայում․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը Մոսկվայում, խորհրդակցություններ են ընթանում նման բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների վերաբերյալ, հայատարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ։ Ի միջի այլոց, մենք առաջարկել ենք տրամադրել մոսկովյան պլատֆորմ, որպեսզի կազմակերպենք Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Մենք կողմերի հետ խորհրդակցություններ ենք վարում այս ձևաչափով բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների վերաբերյալ», - ասել է Զախարովան ճեպազրույցում:
19:01 - 08 հոկտեմբերի, 2020
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլ լուծում չունի, քան խաղաղ կարգավորումն է. Զախարովա |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլ լուծում չունի, քան խաղաղ կարգավորումն է. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված ռազմական գործողությունների առաջին րոպեներից հետևում է իրադարձություններին և մշտական կապի մեջ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր պետությունների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանն առաջին րոպեներից աշխատանքներ է տանում, բոլոր կողմերի հետ կապի մեջ է, այդ թվում այն երկրների, որոնք այսպես կամ այնպես ներգրավված են: Ամեն ինչ արվում է, որպեսզի օգնենք երկրներին` կարգավորել այս հակամարտություն և վերադառնալ խաղաղ բանակցություններին»,- ասել է Զախարովան: ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ խնդիրը չունի այլ լուծում, բացի խաղաղ կարգավորումից: «Պատերազմում են երիտասարդները և, ցավոք, զոհվում են նրանք, ովքեր դեռ չեն էլ սկսել ապրել: Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին: Եթե ինձ կախարդական փայտիկ տային և հարցնեին, թե ինչ կցանկանայիր, ես կասեի, որ ցանկանում եմ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Սա իմ անկեղծ ցանկությունն է»,- նշել է Մարիա Զախարովան:
19:21 - 30 սեպտեմբերի, 2020
Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ․ Մարիա Զախարովա |civilnet.am|

Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ․ Մարիա Զախարովա |civilnet.am|

civilnet.am: Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ, նախապես հայտնի էր նրա դիրքորոշումը, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի հայտարարությունն այն մասին, որ կաջակցի Ադրբեջանին թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում։  «Բոլորովին չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ այլ երկրի մեթոդաբանությունը։ Մեզ մոտ հռետորաբանությունը տարբեր է, և հայտարարությունները տարբերվում են»,- ասել է Զախարովան՝ հայտարարելով, որ Ռուսաստանը Թուրքիա չէ, և դա «բառիս բուն իմաստով դա պետք է հասկանալ»։ «Դա մեր պատմությունն է, հակամարտությունների կարգավորման մեր մեթոդներն էլ իրենց պատմությունն ունեն»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում։
11:56 - 30 սեպտեմբերի, 2020
Բաքուն Զախարովայի «նկատողությունից» հետո խմբագրել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի պատասխանը |tert.am|

Բաքուն Զախարովայի «նկատողությունից» հետո խմբագրել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի պատասխանը |tert.am|

tert.am: Ադրբեջանը ստիպված է եղել փոփոխություն կատարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի մոսկովյան հանդիպման վերաբերյալ հաղորդագրության սկզբնական տեքստում այն բանից հետո, երբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության Լավրովի խոսքերը ճիշտ չի մեկնաբանել, գրում է eadaily.com-ը։Հաղորդվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի կայքում հրապարակված տեքստում նշվել է, որ Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար «խոչընդոտ» է անվանել։«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը։ Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում կողմ է հանդես գալիս Ադրբեջանին հինգ գրավյալ շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտահաղորդակցային համակարգի վերականգնմանը»,- խորհրդարանի կայքում հրապարակված տեքստի համաձայն՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը՝ խորհուրդ տալով «որպես ճշմարտություն ընդունել բացառապես Մոսկվայի դիրքորոշումը, այլ ոչ թե այլ մեկնաբանություններ»:«Ինչ վերաբերում է նախարար Լավրովի մեջբերումների ճշգրտությանը, ապա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հարցին և սկզբունքորեն այդ հարցերն ուղղել այն աղբյուրներին, որոնք տարածել են այդ տեղեկատվությունը»,- ասել է Զախարովան չորեքշաբթի կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Ավելին՝ tert.am-ում
13:44 - 24 սեպտեմբերի, 2020
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ «Նովիչոկ» տեսակի նյութ երբեք չի արտադրվել ՌԴ-ում և ԽՍՀՄ տարածքում
 |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ «Նովիչոկ» տեսակի նյութ երբեք չի արտադրվել ՌԴ-ում և ԽՍՀՄ տարածքում |tert.am|

tert.am: Ռուսաստանի դիրքորոշումն առ այն, որ երկրում երբևէ չի մշակվել «Նովիչոկ» մարտական թունավոր նյութը, մեկնաբանության կարիք չունի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ սեպտեմբերի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ: Զախարովային խնդրել են մեկնաբանել, թե արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ ՌԴ-ում և ԽՍՀՄ-ում երբեք չի մշակվել և չի արտադրվել «Նովիչոկ» տեսակի նյութը, թե այն գոյություն ունեցել է այլ անվան տակ: «Մենք բազմից հայտարարել ենք, որ ո՛չ Խորհրդային Միությունում, ո՛չ Ռուսաստանում, ի տարբերություն Արևմուտքի երկրների, «Նովիչոկ» պայմանական անվան տակ որևէ նյութի գիտահետազոտական կամ փորձարարական աշխատանքներ երբեք չեն տարվել»,- ընդգծել է Զախարովան:  
22:41 - 23 սեպտեմբերի, 2020
Զախարովան լիբանանահայերի՝ Արցախում բնակություն հաստատելու մասին

 |factor.am|

Զախարովան լիբանանահայերի՝ Արցախում բնակություն հաստատելու մասին |factor.am|

factor.am: Մոսկվան ճշտված տեղեկություններ չունի Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ լիբանանցի փախստականների հոսքի մասին։ Այսօր հրավիրված ճեպազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք լսել ենք Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների՝ իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքներում Լիբանանը լքած հայերին տեղակայելու մտադրության մասին։ Կարդացել ենք հաղորդագրությունները, լիբանանահայ երկու ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հայտնել Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ լիբանանցի փախստականների հոսքի մասին ճշտված տվյալներ չունենք»,- հավելել է նա։ Զախարովայի խոսքով՝ անհրաժեշտ է համարում կենտրոնանալ արցախյան հիմնախնդիրը, այդ թվում՝ փախստականների և տեղահանված անձանց խնդիրները լուծելուն ուղղված բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ։
20:34 - 17 սեպտեմբերի, 2020
Զախարովան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ հայտարարությունները զրպարտություն է համարում |shantnews.am|

Զախարովան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ հայտարարությունները զրպարտություն է համարում |shantnews.am|

shantnews.am: Մոսկվան ընտրություններին միջամտելու վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները դիտավորյալ զրպարտություն է համարում: Այս մասին սեպտեմբերի 11-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այսպես է նա մեկնաբանել ամերիկյան իշխանությունների որոշումը պատժամիջոցներ սահմանել երեք ռուսաստանցիների և Ուկրաինայի մեկ քաղաքացու նկատմամբ՝ ամերիկյան ընտրություններին ենթադրյալ «միջամտության» պատճառով:«Միևնույն ժամանակ, շրջանառվում են որոշ չափով ձանձրացրած ակնարկներ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը խաթարելու փորձերի մասին»,- ասել է Զախարովան: Նա շեշտել է, որ Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված չեն միջամտելու այլ երկրների ընտրական գործընթացներին: «Ես կցանկանայի ևս մեկ անգամ հիշեցնել մեր ամերիկացի գործընկերներին. Ռուսաստանի Դաշնությունը չի խառնվել, չի խառնվում և չի պատրաստվում որևէ կերպ ազդել ԱՄՆ-ի և այլ երկրների ընտրական գործընթացների վրա»,- ասել է նա: Արտաքին գործերի նախարարության խոսնակը հիշեցրել է, որ Մոսկվան մեկ անգամ չէ, որ ամերիկացիներին առաջարկել է քննարկել և լուծել բոլոր համապատասխան հարցերը «հարգալից երկխոսության շրջանակներում խաղաղ և ապաքաղաքականացված կարգով», բայց այդպես էլ պատասխան չի ստացել:
15:51 - 11 սեպտեմբերի, 2020
Ռուսաստանը պատասխանել է Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը
 |pastinfo.am|

Ռուսաստանը պատասխանել է Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը |pastinfo.am|

pastinfo.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասին՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված հայտարարությանը։ Նրա խոսքով՝ վստահություն չկա, որ Բեռլինում երկակի խաղ չեն վարում։ Մեկնաբանությունը հրապարակվել է կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, Զախարովայի ֆեյսբուքյան էջում։ Նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Գերմանիան մինչեւ հիմա չի փոխանցել Ռուսաստանի Գլխավոր դատախազության հարցման պատասխանը, որն ուղարկվել էր դեռեւս օգոստոսի 27-ին: «Որտեղ է այդ «հրատապությունը», որը պնդում եք։ Այն շատ է պակասում հենց գերմանական կողմի մոտ՝ դատելով Բեռլինի Արդարադատության վարչության պրոֆիլային բաժնի հայտարարություններից, որը միայն «ուսումնասիրում է հարցումը, իսկ հավանության մասին որոշումը կընդունվի անհրաժեշտության դեպքում՝ իրավասու դաշնային մարմինների հետ համաձայնեցմամբ»», — գրել է Զախարովան ։ Զախառովան նաեւ չի բացառել, որ Գերմանիան միտումնավոր է արգելակում գործի հետաքննության գործընթացը։
14:45 - 06 սեպտեմբերի, 2020