Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Ապաշրջափակումը կարևոր է տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու համար․ԱԽ քարտուղարն ասել է Նորվեգիայի դեսպանին

Ապաշրջափակումը կարևոր է տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու համար․ԱԽ քարտուղարն ասել է Նորվեգիայի դեսպանին

Հոկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին, տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակը:Հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել այդ օրակարգն առավել ընդլայնելու և համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը մասնավորապես ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն, օրենքի գերակայությունը, կրթությունը և էներգետիկ անվտանգությունն այն ոլորտներն են, որոնց շրջանակներում կարող են առավել զարգանալ հայ-նորվեգական հարաբերությունները: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի: ԱԽ քարտուղարը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու հրամայականում: Երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:
16:19 - 22 հոկտեմբերի, 2021
ՀՀ-ն պատրաստ է ճանապարհ տրամադրել, բայց դրանք լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ․ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Tasnim-ին

ՀՀ-ն պատրաստ է ճանապարհ տրամադրել, բայց դրանք լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ․ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Tasnim-ին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը: ԱԽ քարտուղարի գրասենյակը ներկայացրել է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ: ԱՅն վերահրապարակում ենք ստորև. «Tasnim» լ/գ - Շնորհակալություն հնարավորություն ընձեռելու համար: Կառաջարկեմ այս հարցազրույցի ընթացքում անդրադառնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և մեր երկկողմ հարաբերություններին: Սկզբում սկսենք հայ-իրանական հարաբերություններից, որովհետև այն ավելի հետաքրքիր է և մասնավորապես 2018թ-ին Պարոն Փաշինյանի գլխավորությամբ իշխանության ձևավորումից հետո թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներում մեր երկու երկրների միջև հարաբերությունները գնալով զարգանում են: Այս զարգացումն ընդդեմ խոսակցությունների, շշուկների և կեղծ տեղեկատվության է, թե իբր Հայաստանում ձևավորված նոր կառավարությունն արևմտամետ է և այս իշխանության կառավարման շրջանում Իրանի և Հայաստանի հարաբերությունները կսրվեն: Այս համատեքստում ուզում եմ հարցնել` ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը մտադի՞ր է շարունակել մինչև 2020թ. գրանցված հայ-իրանական փոխգործակցության արդյունքներն ու ընթացիկ ծրագրերը:Ա. Գրիգորյան - Շնորհակալություն հարցազրույցի հրավերի համար: Ինչ վերաբերվում է հարցերին, նախ ուզում եմ նշել, որ մեզ տարբեր տեսակի մեղադրանքներ են ներկայացվել ինչ-որ արտաքին ուղղություն ունենալու վերաբերյալ: Բայց մենք բազմիցս նշել ենք, որ հայաստանամետ ուժ ենք և մենք հետապնդում ենք Հայաստանի Հանրապետության շահերը և սպասարկում ենք այդ շահերը: Այս կոնտեքստում ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ հարևան Իրանի հետ: Նաև դա է պատճառը, որ 2018թ-ից սկսած, մենք զարգացնում ենք մեր հարաբերություններն Իրանի հետ տնտեսական, անվտանգային, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները հենց 2020թ-ի հունիսի 20-ի ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց Իրանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին: Այս հայտարարությունը նաև հաստատում է Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայտարարությունը նաև ստացավ միս ու արյուն երկու երկրների բարձր մակարդակով հանդիպումների տրամաբանության մեջ: Այսինքն՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև տեղի ունեցած վերջին երկու հանդիպումները հաստատեցին մեր հարաբերությունների այդ բնույթը: Օգոստոսին Փաշինյանը Թեհրանում հանդիպեց նախագահ Ռայիսիին և այնուհետև Դուշանբեյում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը. կարճ ժամանակահատվածում երկու հանդիպում: Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ բոլոր այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:«Tasnim» լ/գ - Տնտեսական և քաղաքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխանություններն ի՞նչ նպատակներ և ծրագրեր ունեն:Ա. Գրիգորյան - Տնտեսական առումով առաջնային ոլորտներից է էներգետիկ համագործակցությունը: Գիտեք, որ այս ոլորտում Իրանն և Հայաստանն ինտենսիվ համագործակցում են: Մենք Երևանում սպասում ենք Իրանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներին, որպեսզի ավելի ինտենսիվ քննարկենք ոչ միայն Հայաստանի և Իրանի սահմանին, այսինքն Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն, այլ նաև ենթակառուցվածքային այլ ծրագրերի հնարավորությունն և այստեղ մենք ինտենսիվ աշխատում ենք: Ինչպես նշեցի՝ վերջերս վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռայիսիի միջև երկու հանդիպումների օրակարգը ներառել է նաև տնտեսության ոլորտը և քննարկվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որպեսզի էլ ավելի ինտենսիվ աշխատենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու և մերձեցնելու համար:«Tasnim» լ/գ - Շուրջ երկու շաբաթ է անցել պատերազմի մեկ ամյակից, որն ողջ տարածաշրջանն տակնուվրա արեց: Այդ պատերազմից հետո տարբեր տարատեսակ ճգնաժամեր, խնդիրներ առաջացան: Այս ճգնաժամի առաջացրած խնդիրներից մեկն էլ վերաբերում է հրադադարի հաստատման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ստորագրմանն, որը ստորագրվեց երեք կողմերի՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև ու տարակարծությունների առիթ դարձավ: Երկրորդ հարցն, որը տարբեր հարցեր առաջացրեց՝ վերաբերվում է ապաշրջափակման գործընթացին և Նախիջևանը Մեղրիին կապող ճանապարհին ու Լաչինի միջանցքին, որը Հայաստանը կապում է Ղարաբաղին: Այս հարցերը և հատկապես Կովկասյան տարածաշրջանը մեծ կարևորություն ունեն Իրանի համար: Կխնդրեի այս հարցերի վերաբերյալ ձեր պարզաբանումները ներկայացնեիք:Ա. Գրիգորյան - Իսկապես, եռակողմ հայտարարությունից հետո տարբեր թեմաների շուրջ տարբեր քննարկումներ են եղել և տարբեր մոտեցումներ են ներկայացվել: Ոչ միայն նոյեմբերի 9-ը, այլ նաև պատերազմը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Եվ իսկապես, պատերազմը տարածաշրջանի վրա ահռելի մեծ ազդեցություն է ունեցել: Այն նաև դաշտ է բացել, որպեսզի ահաբեկիչները և այլ պետության զինված ուժերը ներկա գտնվեն մեր տարածաշրջանում: Սրա արդյունքում ընդհանուր տարածաշրջանում ապակայունություն է ստեղծվել: Մենք բազմիցս բոլորին զգուշացրել ենք սրա մասին, բայց այդ զգուշացումները չեն օգնել, որ մենք կարողանանք կանխել այս գործընթացը: Ինչ վերաբերվում է ապաշրջափակմանն՝ ուզում եմ նշել, որ դրա մասին կոնկրետ նշված է ինչպես նոյեմբերի 9-ի, այնպես էլ հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում: Ուզում եմ հստակ նշել, որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք: Չնայած դրան, Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջանցքի քննարկում կա: Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանն երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Այս մոտեցումը մենք փոխանցել ենք ոչ միայն մեր գործընկերներին, այլ պարբերաբար հրապարակային նշել ենք սրա մասին: Ավելին ասեմ, նախընտրական շրջանում հենց Կապան քաղաքում՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ միջանցք չի եղել, չկա և չի լինելու: Գիտեք, որ այս ընտրությունների ընթացքում մենք ստացել ենք բացարձակ աջակցություն ժողովրդի կողմից, ինչը նշանակում է, որ հանրությունն ևս աջակցում է մեզ՝ միջանցք չտրամադրելու հարցում: Այսինքն սա նաև հանրային ընկալում է, որ միջանցք չպետք է լինի: Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել:«Tasnim» լ/գ - Ռուսաստանի փոխվարչապետը վերջերս հայտարարել է, որ անցնող ինն ամիսների ընթացքում փոխվարչապետների աշխատանքային խմբում միջանցքի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել, միջանցքի հարց չկա: Հակառակ այդ հայտարարությանն Իլհամ Ալիևը հայտարարում է, որ միջանցքը բացելու են, լինի դա բանակցությունների միջոցով, թե՝ ուժի: Արդյո՞ք Ալիևի այս հայտարարությունը սպառնալիք է, թե՞ որպես ուժի ցուցադրություն է փորձում ներկայացնել:Ա. Գրիգորյան - Դուք շատ ճիշտ նշեցիք, որ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ միջանցքի մասին որևէ քննարկում չկա և փոխվարչապետների մակարդակում ստեղծված աշխատանքային խմբում միջանցքի մասին որևէ հարց չի քննարկվում: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանն ու Ռուսաստանն այս հարցում ունեն միասնական մոտեցում: Ինչ վերաբերվում է Ալիևի հայտարարություններին՝ նա փորձում է բանակցություններից դուրս հայտարարություններ անել, որն որևէ կերպ չի նպաստում բանակցային գործընթացի դրական առաջընթացին:«Tasnim» լ/գ - Այսինքն իր հայտարարություններն ընթացող բանակցությունների շրջանակից դու՞րս են:Ա. Գրիգորյան - Այո: Ինչ վերաբերվում է ուժի ցուցադրությանն, ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ներուժը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն: Այս մասով կարող ենք ասել, որ կա միջազգային կոնսենսուս:«Tasnim» լ/գ - Իրանը հայտարարել է, որ սահմանների անխախտելիությունը իր կարմիր գիծն է և թույլ չի տա, որ Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունենան: Բայց այդ հավաստիացումներից դուրս կան նաև շշուկներ և որոշ տեսակետներ, համաձայն որոնց հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն կայացվի՝ համաձայն որի տարածքների փոխանակում տեղի կունենա: Հայաստանը հարավում միջանցք կտրամադրի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն էլ Հայաստանին տարածք կտրամադրի հյուսիսում: Այսինքն` Սյունիքը կտրվի Ադրբեջանին և դրա փոխարեն Հայաստանն Ադրբեջանի հյուսիսային տարածքից մի հատված կստանա: Այս տեսակետներն այնքան տարածված են Իրանում, որ Իրանի հասարակության, բնակչության և իշխանական շրջանակների մոտ կա մտահոգություն, որ հնարավոր է վարագույրների հետևում ստվերային համաձայնություններ լինեն: Այս առընչությամբ խնդրում ենք, որ Դուք շատ հստակ ու պարզ այս շշուկների և մտահոգությունների վերաբերյալ Ձեր ուղերձը հղեք:Ա. Գրիգորյան - Իսկապես, դրանք շշուկներ են, ավելին՝ կեղծ շշուկներ: Քանի որ հնարվորություն կա խոսելու իրանական հանրության և պաշտոնատար անձանց հետ հրապարակային՝ ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն երբե՛ք, կրկնում եմ երբե՛ք, որևիցե բանակցություն չի վարել Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: Մենք չե՛նք վարել բանակցություն, չե՛նք վարում բանակցություն և չե՛նք վարելու բանակցություն Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ: Դուք ինքներդ նշեցիք, որ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ միջանցքի վերաբերյալ որևէ քննարկում չկա: Մենք ինքներս հայտարարել ենք, որ այդպիսի բանակցություններ չենք վարել և չենք վարելու: Ընդհանրապես միջանցքի թեման փորձում են փոխկապակցել Լաչինի միջանցքի հետ: Ի դեպ այդ բանակցությունները միշտ հրապարակային են եղել և բոլորը գիտեին, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ բանակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվ երբ որ Ադրբեջանը սկսում է խոսել Հայաստանում այդպիսի միջանցք ունենալու տարբերակի մասին, դա ամբողջովին խախտում է Լաչինի միջանցքի տրամաբանությունը: Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մաս և փոխկապակցելով Նախիջևանի միջանցքին, նա կարծես թե փորձում է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս: Եվ իսկապես, վերադառնալով շշուկների թեմային կամ տարածքային փոխանակումներին՝ ուզում եմ հստակ նշել, որ նման որևէ հարց երբեք չի քննարկվել և չի քննարկվելու: Հնարավոր է միայն քննարկել ապաշրջափակման տրամաբանության մեջ, ինչպես նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում է: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների տրամաբանության մեջ Հայաստանը հնարավորություն է ստանալու օգտագործել Ադրբեջանի տարածքն ասիական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապվելու համար: Այսինքն՝ մենք հնարավորություն ենք ստանալու օգտվել Ադրբեջանի ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներից: Ադրբեջանն էլ իր հերթին՝ հնարավորություն է ստանալու օգտվել Հայաստանի ճանապարհներից և կապվել Նախիջևանի հետ: Այս ենթակառուցվածքների ապաշրջափակման լայն կոնտեքստում ավելի կարևոր մի ուղղություն կա: Երևանը հնարավոր է երկաթգծի ենթակառուցվածքների միջոցով Նախիջևանով հասնի Ջուլֆա (Իրան), իսկ այնտեղից մինչև Պարսից ծոց և Չաբահար նավահանգիստ. բոլոր ենթակառուցվածքները բացվում են մեզ համար: Իրանն էլ հնարավորություն է ստանում կապվել Երևանի, Թբիլիսիի հետ, ինչպես նաև արտահանել ապրանքներ և ծառայություններ դեպի Եվրոպա: Մենք ապաշրջափակումն այսպես ենք տեսնում:«Tasnim» լ/գ - Դուք խոսեցիք ճանապարհների ապաշրջափակման մասին, այդ համատեքստում ուզում եմ անդրադառնալ Հայաստանի տարածքում հյուսիսը հարավին կապող ճանապարհին, որով իրանական բեռնատարները տարանցում են իրականացնում: Այստեղ խնդիրներ են առաջացել և գիտենք նաև, որ Հայաստանն այլընտրանքային ճանապարհ է կառուցում: Խնդրում եմ, այս հարցերի վերաբերյալ մի փոքր պարզաբանեք:Ա. Գրիգորյան - Դուք ճիշտ նշեցիք, իսկապես որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված, բայց Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է առաջին այլընտրանքային ճանապարհը պատրաստ ունենալ մինչև տարվա վերջ: Կարելի է ասել՝ սա ընդհանուր առմամբ կարճաժամկետ խնդիր է: Բայց մի ավելի կարևոր ծրագիր կա: Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավի՝ Սիսիանից մինչև Իրանի սահման ճանապարհի ծրագիրը: Այս ծրագիրը 1մլդ դոլարից ավել արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք: Եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա մենք կարծում ենք, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ:
14:11 - 14 հոկտեմբերի, 2021
Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը ինտենսիվ աշխատում է Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ:  Իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Իսկապես որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված, բայց Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է առաջին այլընտրանքային ճանապարհը պատրաստ ունենալ մինչև տարվա վերջ: Կարելի է ասել՝ սա ընդհանուր առմամբ կարճաժամկետ խնդիր է: Բայց մի ավելի կարևոր ծրագիր կա: Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավի՝ Սիսիանից մինչև Իրանի սահման ճանապարհի ծրագիրը: Այս ծրագիրը 1 մլրդ դոլարից ավել արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք»,- ասել է Գրիգորյանը:  Նրա խոսքով՝ եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա ՀՀ-ում կարծում են, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Գրիգորյանի գնահատմամբ՝ սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ:
11:25 - 14 հոկտեմբերի, 2021
Արմեն Գրիգորյանը վերահաստատում է՝ Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը վերահաստատում է՝ Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է՝ Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց:  Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Նա նշել է, որ եռակողմ հայտարարությունից հետո տարբեր թեմաների շուրջ տարբեր քննարկումներ են եղել և տարբեր մոտեցումներ են ներկայացվել: «Ոչ միայն նոյեմբերի 9-ը, այլ նաև պատերազմը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Եվ իսկապես, պատերազմը տարածաշրջանի վրա ահռելի մեծ ազդեցություն է ունեցել: Այն նաև դաշտ է բացել, որպեսզի ահաբեկիչները և այլ պետության զինված ուժերը ներկա գտնվեն մեր տարածաշրջանում: Սրա արդյունքում ընդհանուր տարածաշրջանում ապակայունություն է ստեղծվել: Մենք բազմիցս բոլորին զգուշացրել ենք սրա մասին, բայց այդ զգուշացումները չեն օգնել, որ մենք կարողանանք կանխել այս գործընթացը: Ինչ վերաբերվում է ապաշրջափակմանն՝ ուզում եմ նշել, որ դրա մասին կոնկրետ նշված է ինչպես նոյեմբերի 9-ի, այնպես էլ հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում: Ուզում եմ հստակ նշել, որ այդտեղ չկա միջանցքի մասին ոչ մի խոսք: Չնայած դրան, Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ միջանցքի քննարկում կա: Ուզում եմ հստակ նշել, որ Հայաստանն երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց»,- ասել է Գրիգորյանը: Նա հավելել է, որ այս մոտեցումը փոխանցել են ոչ միայն գործընկերներին, այլ պարբերաբար հրապարակային նշել են սրա մասին: «Ավելին ասեմ, նախընտրական շրջանում հենց Կապան քաղաքում՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ միջանցք չի եղել, չկա և չի լինելու: Գիտեք, որ այս ընտրությունների ընթացքում մենք ստացել ենք բացարձակ աջակցություն ժողովրդի կողմից, ինչը նշանակում է, որ հանրությունն ևս աջակցում է մեզ՝ միջանցք չտրամադրելու հարցում: Այսինքն սա նաև հանրային ընկալում է, որ միջանցք չպետք է լինի: Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, բացել ճանապարհներն, այսինքն գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Բայց բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ ու այս առումով մենք և՛ հրապարակային ենք խոսել, և՛ մեր գործընկերներին ենք սրա մասին ասել»,- նշել է Արմեն Գրիգորյանը:
11:00 - 14 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու Արցախում․ ԱԽ քարտուղար |azatutyun.am|

Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու Արցախում․ ԱԽ քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում, հուշում են, որ Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու այնտեղ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե այսօր սեղանին կա՞ սցենար, թե ինչ է անելու Հայաստանը, եթե չորս տարի անց Ադրբեջանը հրաժարվի ռուս խաղաղապահների ներկայությունից, ինչի իրավունքն ունի եռակողմ փաստաթղթով։ Նշելով, որ այդ թեման, բնականաբար, իրենց օրակարգում է՝ ԱԽ քարտուղարը տեղեկացրեց՝ այն քննարկում են նաև ռուս գործընկերների հետ՝ հասկանալու, թե այդպիսի հնարավոր զարգացման դեպքում ինչպես են համատեղելու քայլերը։ Գրիգորյանն ասաց՝ ամեն ինչ անելու են, որ Ռուսաստանն ավելի երկար մնա Արցախում, քան նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ «Այսինքն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երկարաժամկետ է նախատեսված, բայց հնարավոր դեպքում, երբ որ Ադրբեջանը չի համաձայնում, մենք կփորձենք համատեղել մեր ուժերը և խնդրին լուծում գտնենք և բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի խնդիրը կարգավորենք, բայց այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են, մեզ հուշում են, որ Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու», - ասաց ԱԽ քարտուղարը։
12:42 - 07 հոկտեմբերի, 2021
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին․ անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին․ անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

Հոկտեմբերի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, տեղեկացնում է ԱԽՔ գրասենակը։Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգիստի կարևորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում:Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:Կողմերը նաև մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է, որ Թեհրանը ամենաբարձր մակարդակով փորձելու է զարգացնել հարաբերությունները եղբայր և բարեկամ Հայաստանի հետ:
19:41 - 04 հոկտեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂ կոնֆլիկտը ավարտված չէ․ Արմեն Գրիգորյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂ կոնֆլիկտը ավարտված չէ․ Արմեն Գրիգորյան

ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջան այցը ևս մեկ անգամ ապացուցում է դա։ Այս մասին երեկ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը նաև ասել է, որ Հայաստանի տարածքում չի կարող գոյություն ունենալ սուվերեն միջանցք։ «Միջանցքներ կամ ճանապարհներ հնարավոր է՝ բացվեն, որից նաև կարող են օգտվել ադրբեջանցիները, կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվի, այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»։ Պետրոս Ղազարյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն է հայտնել խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա հետաքրքվել է ՝ Հայաստանը նույնպես պատրա՞ստ է հանդիպմանը։ «Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել և քննարկել հարցեր։ Եթե իսկապես պատրաստակամություն լինի, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- պատասխանելով հարցին՝ նշել է ԱԽ քարտուղարը։  Անդրադառնալով այս տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցման վերաբերյալ հարցին, Գրիգորյանն ասել է․ «Մենք շարունակում ենք քննարկումները ՀԱՊԿ-ի հետ, որպեսզի փորձենք լուծում գտնել»,-հավելելով, որ փորձում են խաղաղ ճանապարհով կարգավորել հարցը։  
14:16 - 02 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը:  «ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ կատարվեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Կողմերը անդրադարձել են նաև հայ-ամերիկյան համագործակցության մի շարք ոլորտների՝ վերահաստատելով երկկողմ ռազմավարական երկխոսության վերսկսման մտադրությունը: Այս համատեքստում դեսպան Թրեյսին ողջունել է Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով  ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը:
21:47 - 28 սեպտեմբերի, 2021
ԼՂ խնդիրը կարգավորված չէ․ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել  է ինքնորոշման հարց․ Արմեն Գրիգորյանը արձագանքը ՄԱԿ-ում Ալիևի ելույթին

ԼՂ խնդիրը կարգավորված չէ․ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել  է ինքնորոշման հարց․ Արմեն Գրիգորյանը արձագանքը ՄԱԿ-ում Ալիևի ելույթին

Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջան բացելու և նաև կայունություն ապահելու մասին, և այդ տրամաբանության շրջանակներում պետք է կարգավորնեք նաև հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Ինչպես նաև դրա մասին խոսել ենք բարձր մակարդակով և քաղաքական տարբեր մակարդակներում հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  Վերջինս շեշտեց, որ Հայաստանը հարաբերությունները կարգավորում է Թուրքիայի հետ, և պետք է տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ ԼՂ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ ՄԽ-ն է։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից բոլոր համանախագահների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում պետք է մի կարևոր հարց քննարկել․ դա կարգավիճակի հարցն է։ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և ԼՂ կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը, և այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Անհասկանալի է Ադրբեջանի նման հայտարարությունները»,- ասաց Գրիգորյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը կա՛մ պետք է տարածքային պահանջներ ներկայացնի, կա՛մ լավ հարաբերություններ հաստատի հարևան պետությունների հետ, Գրիգորյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել է ինքնորոշման հարց։ «Սրա մասին երևի 30 տարուց ավել խոսել ենք։ Եվ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորել ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Հայտնի սկզբունքներից մեկը հենց հանդիսանում է ինքնորոշման իրավունքը։ Ինչ վերաբերում է նախապայմաններին, գիտեք, որ նույնիսկ մեզնից առաջ, նախկին իշխանությունների օրոք հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև եթե նախապայմաններ են լինում դժվար է լինում որևէ հարցով առաջ գնալ։ Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների։ Գոյություն ունեցող բոլոր հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»,- ավելացրեց Գրիգորյանը։  Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակը՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ բնականաբար անդրադարձ եղել է․ «Քննարկվել է իրավիճակը, և՛ հայկական, և՛ իրանական կողմը մտահոգություն ունի ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս հարցը բոլոր մակարդակներում քննարկվում է, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա։ Հարցի լուծման հետ կապված բանակցություններ ընթանում են»։ Այն հարցին, թե արդյո՞ք Գորիս-Կապան ավտոճանապարհը երթևեկության համար անվտանգ է, Գրիգորյանը պատասխանեց․ «Ըստ նոյեմբերի 9-ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների՝ այդ ճանապարհը հայկական կողմը պետք է կարողանա անվտանգ օգտագործել։ Իհարկե, այդ ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան և մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի որևէ խնդիր չառաջանա և հույս ունենք, որ այդ ճանապարհը անվտանգ կկարողանանք օգտագործել։ Այդ ճանապարհի հետ կապված Ադրբեջանը անընդհատ պրովոկացիաներ է կատարում, Հայաստանի կողմից դատապարտող և այլ տեսակի հայտարարություններ եղել են, այդ խնդիրը քննարկվել է նաև ՌԴ մեր գործընկերների և ադրբեջանցիների հետ, որպեսզի նման իրավիճակ այլևս չկրկնվի»։
12:54 - 24 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը: Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերը ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին: Դեսպան Զոհուրին նկատեց, որ հայ-իրանական հարաբերությունները  համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվեց առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ: Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և  նույնպես կարևորում է  հարցի արագ լուծումը:  Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:  Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:
14:34 - 22 սեպտեմբերի, 2021
Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Արմեն Գրիգորյան

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման սկզբում ողջունելով իր ռուս գործընկերոջը՝ Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև փոխգործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրվածության մասին: Այնուհետև, քարտուղարները քննարկեցին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրեց դեռ մայիս ամսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում անընդունելի է՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:  Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հնարավորության մասին, Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը: Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորեց ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը, նշելով որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:  Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, մինչդեռ ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունը ամբողջությամբ: Նա հույս հայտնեց, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը հայրենիք: Իր խոսքում Նիկոլայ Պատրուշևն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին, այս հարցում կարևորեց Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:
17:27 - 15 սեպտեմբերի, 2021
Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Գրիգորյանն այս մասին հայտեց Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Հաճախակի են փոխայցելությունները, տարբեր մակարդակի շփումները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում և մեր տեսակետները համաշխարհային օրակարգի կարևոր հարցերի շուրջ հիմնականում համընկնում են»,- ասաց Գրիգորյանը: Ըստ արտաքին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` միջխորհրդարանական կապերը ավանդաբար ակտիվ են եղել և մեծ տեղ են զբաղեցրել երկու երկրների հարաբերություններում: «Զրույցի ընթացքում կարևորեցինք երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը»,- հավելեց Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն համակարծիք են`առկա է տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ. «Պատրաստվում ենք ձեռնարկել գործնական քայլեր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Հատկապես կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտները: Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն ունենալու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցերը»,- նշեց Գրիգորյանը: ԱԳ նախարարի պարտականությունները  կատարող Արմեն Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև գործում է մուտքի առանց վիզաների ռեժիմը, որը լրացուցիչ գործիք է գործարարների շփումների ակտիվացման և զբոսաշրջային այցերի քանակի մեծացման համար:
13:48 - 16 օգոստոսի, 2021
Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը: Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը և Ուրուգվայը աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի և ուրուգվայցիների միջև շարունակաբար ամրապնդվող արժեքային ու աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող կիլոմետրերի հեռավորությունը»,- ասաց Գրիգորյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը ցավով նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել: «Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդրի, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները և քաղաքացիական պատանդները: Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի հետ համերաշխությանը»,- եզրափակեց Գրիգորյանը:
13:05 - 16 օգոստոսի, 2021
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը

Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը  ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող  սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվեց իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական  կարգավորման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձան նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։ Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծեց ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրեց, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։
12:49 - 09 օգոստոսի, 2021