ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արմեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին ազատել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», նշված է ազատման հրամանում:
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին
մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար», - նշված է նշանակման հրամանում։
Նշենք, որ Գրիգորյանն ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր այս տարի հուլիսի 14-ին։
comment.count (0)