Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ. փետրվարին հանդիպելու որոշում է կայացվել |tert.am|

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ. փետրվարին հանդիպելու որոշում է կայացվել |tert.am|

tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հաջորդ ամիս կայանալիք հանդիպման մասին, որի ձևաչափը, համաձայն կանադական աղբյուրի, դեռևս հստակեցված չէ: Այս մասին հայտնում է REUTERS լրատվական գործակալությունը:Լրատվականը նշում է, որ Թրյուդոն առաջին արտասահմանցի ղեկավարն է, որը շնորհավորել է Բայդենին` երդմնակալության արարողության առթիվ: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կարևորել են ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ռազմավարական նշանակությունն ու քննարկել լայնածավալ օրակարգով համագործակցությունը՝  ներառյալ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:«Բայդենը իսկապես սիրում է Կանադան: Նա հասկանում է, որ մենք Միացյալ Նահանգների գործընկերն ու դաշնակիցն ենք, ինչը վերջին չորս տարիներից հետո կտրուկ փոփոխություն է», - ասել է կանադական գաղտնի աղբյուրը:Երկու երկրների ղեկավարները խոսել են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու կարևորության, մայրացամաքային և Արկտիկայի պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և Կանադայի փափուկ փայտանյութի արտահանման մաքսատուրքերի փոփոխության անհրաժեշտության մասին: 
11:34 - 23 հունվարի, 2021
Այսօր մենք նշում ենք ժողովրդավարության հաղթանակը. Բայդենը խոստացել է լինել «բոլոր ամերիկացիների» նախագահը
 |tert.am|

Այսօր մենք նշում ենք ժողովրդավարության հաղթանակը. Բայդենը խոստացել է լինել «բոլոր ամերիկացիների» նախագահը |tert.am|

tert.am: ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, որը րոպեներ առաջ է ստանձնել երկրի առաջնորդի պարտականությունները, խոստացել է լինել «բոլոր ամերիկացիների նախագահը», այդ թվում և նրանց, ովքեր իրեն չեն աջակցել: Ինչպես փոխանցում է CNN-ը, նման ելույթով Բայդենը հանդես է եկել երդմնակալության արարողության ժամանակ: «Ես նույնքան ջանասիրաբար կաշխատեմ նրանց համար, ովքեր ինձ չեն աջակցել, որքան և նրանց համար, որոնք աջակցել են»,- նշել է Բայդենը: Բացի այդ, Բայդենը կոչ է արել ամերիկացիներին միավորվել: «Գիտեմ, որ մեզ բաժանող ուժերը խորն են և իրական են: Սակայն գիտեմ նաև, որ դրանք նոր չեն: Մեր պատմությունը մշտական պայքար է ամերիկյան իդեալի, որը կերտել ենք միասին և տգեղ իրականության՝ ռասիզմի և վախի միջև, որը մեզ պառակտել է»,- հավելել է նորընտիր նախագահը:  
21:38 - 20 հունվարի, 2021
Բայդենը պաշտոնակալությունից հետո կդադարեցնի արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին |armenpress.am|

Բայդենը պաշտոնակալությունից հետո կդադարեցնի արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին |armenpress.am|

armenpress.am: Հունվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնող Ջոզեֆ Բայդենը պաշտոնակալությունից անմիջապես հետո կկարգադրի դադարեցնել արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին: Այդ մասին հաղորդվում Է դեմոկրատի անցումային անձնախմբի կայքում: «Այսօր իր հայտարարության մեջ ընտրված նախագահ Բայդենը կնշի արտակարգ դրության ռեժիմի գործողության անհապաղ դադարեցման մասին, որն օգտագործվել Է որպես առիթ այլ հիմնադրամներից միջոցներն արգելապատի կառուցման համար վերաուղղորդումն արդարացնելու նպատակով,- ասված Է հաղորդագրության մեջ: Հայտարարությունը կբովանդակի արգելապատի կառուցման նախագծերն անհապաղ դադարցենելու կարգադրություն, որպեսզի կատարվի դրանց ֆինանսավորման եւ կապալառուների ընտրման ժամանակ մեթոդենի օգտագործման օրինականության հանգամանալից վերլուծություն, ինչպես նաեւ հիմնադրամների վերաուղղորդման լավագույն միջոցների որոշման համար, որոնք նախորդ վարչակազմի կողմից հատկացվել են արգելապատի կառուցմանը»: Բայդենը մտադիր Է նաեւ հունվարի 20-ին ստորագրել մի շարք այլ փաստաթղթեր, որոնք մեղմացնում են ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը: Խոսքը վերաբերում Է այն երիտասարդների համար արտաքսման տարկետման վերադարձին, որոնց ԱՄՆ են բերել տակավին երեխա ժամակ: Այն սահմանվել Էր Բարաք Օբամայի օրոք, բայց չեղյալ Է հայտարարվել Թրամփի օրոք: Բայդեը նաեւ կստորագրի հրամանագիր, որը վերացնում Է մի շարք արաբական եւ աֆրիկյան երկրների ներկայացուցիչների ԱՄՆ մուտքի՝ Թրամփի մտցրած սահմանափակումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:42 - 20 հունվարի, 2021
Ջո Բայդենն առաջադրել է պետքարտուղարի տեղակալների թեկնածուներին |tert.am|

Ջո Բայդենն առաջադրել է պետքարտուղարի տեղակալների թեկնածուներին |tert.am|

tert.am: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Պետքարտուղարության վետերաններ Ուենդի Շերմանին և Վիկտորյա Նուլանդին առաջադրել է պետքարտուղարի տեղակալների պաշտոնում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում ավելով Բայդենի շտաբին, սպառազինության վերահսկողության հարցերով արտաքին քաղաքականության գերատեսչությունում կզբաղվի զենքի չտարածման հարցով փորձագետ Բոնի Ջենքինսը: Ուենդի Շերմանի թեկնածությունն առաջադրվել է պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում: Օբամայի վարչակազմում վերջինս ղեկավարել է Իրանի հետ միջուկային հարցի քննարկումներում բանագնացների թիմը:   Պետքարտուղարի ևս մեջ տեղակալի պաշտոնում առաջադրվել է Բրայան Մաքքիոնը, որն արտաքին քաղաքականության հարցում Բայդենի վաղեմի օգնականներից է: Վիկտորիա Նուլանդի թեկնածությունն առաջադրվել է պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում: 
19:46 - 16 հունվարի, 2021
Հայկ Հաջինազարյանը կղեկավարի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչությունը |factor.am|

Հայկ Հաջինազարյանը կղեկավարի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչությունը |factor.am|

factor.am: Հայազգի Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում պաշտոն է ստանձնել, նա կղեկավարի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչությունը: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների ընտրված նախագահի և փոխնախագահի համատեղ հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Բայդենի շտաբը հետաձգել էր նորընտիր նախագահի երդմնակալության փորձը ու մեկնաբանել նոր նշանակումները: Սպիտակ տունը նշել է, որ նորանշանակ պաշտոնյաները որակյալ ու փորձառու մասնագետներ են, պատրաստ առաջին իսկ օրը «արդյունք ցույց տալ»: Հայկ Հաջինազարյանը Բայդենի նախընտրական քարոզչության մամուլի քարտուղարն էր Արեւմտյան Փենսիլվանիայում: Դրանից առաջ նա տեղեկատվական աջակցություն էր ցուցաբերում Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում ընտրությունների ժամանակ: Շարունակությունը՝ factor.am-ում։
14:15 - 16 հունվարի, 2021
Թրամփի կուսակիցը հունվարի 21-ին Ներկայացուցիչների պալատում կբարձրացնի Բայդենին պաշտոնանկ անելու հարցը |tert.am|

Թրամփի կուսակիցը հունվարի 21-ին Ներկայացուցիչների պալատում կբարձրացնի Բայդենին պաշտոնանկ անելու հարցը |tert.am|

tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Մարջորի Թեյլոր Գրինը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության հաջորդ օրը բարձրացնել վերջինիս դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը։«Ես կցանկանայի ամերիկյան ժողովրդի անունից հայտարարել, որ մենք պետք է գործենք՝ վստահ լինելով, որ մեր առաջնորդները պատասխանատվության են ենթարկվում․ մենք չենք կարող ունենալ Միացյալ Նահանգների նախագահ, որը պատրաստ է չարաշահել նախագահի պաշտոնը և հեշտությամբ կաշառվել օտարերկրյա կառավարությունների՝ չինական և ուկրաինական էներգետիկ ընկերությունների կողմից»,- Newsmax-ի թղթակցին ասել է նա՝ հավելելով, որ հունվարի 21-ին կբարձրացնի Ջո Բայդենի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը։Գրինի խոսքով՝ իր քայլով մտադիր է ապացուցել, որ «Կոնգրեսում կան հանրապետականներ, որոնք պատրաստ են կանգնել և պայքարել ամերիկացիների համար»։
13:47 - 14 հունվարի, 2021