Ջո Բայդենն առաջադրել է պետքարտուղարի տեղակալների թեկնածուներին |tert.am|
19:46 - 16 հունվարի, 2021

Ջո Բայդենն առաջադրել է պետքարտուղարի տեղակալների թեկնածուներին |tert.am|

tert.am: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Պետքարտուղարության վետերաններ Ուենդի Շերմանին և Վիկտորյա Նուլանդին առաջադրել է պետքարտուղարի տեղակալների պաշտոնում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում ավելով Բայդենի շտաբին, սպառազինության վերահսկողության հարցերով արտաքին քաղաքականության գերատեսչությունում կզբաղվի զենքի չտարածման հարցով փորձագետ Բոնի Ջենքինսը:

Ուենդի Շերմանի թեկնածությունն առաջադրվել է պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում: Օբամայի վարչակազմում վերջինս ղեկավարել է Իրանի հետ միջուկային հարցի քննարկումներում բանագնացների թիմը:  

Պետքարտուղարի ևս մեջ տեղակալի պաշտոնում առաջադրվել է Բրայան Մաքքիոնը, որն արտաքին քաղաքականության հարցում Բայդենի վաղեմի օգնականներից է:

Վիկտորիա Նուլանդի թեկնածությունն առաջադրվել է պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել