Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացնում՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով

Մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացնում՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով

Մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով։ Նրանք հայտարարեցին, որ Հանրապետության հրապարակից քայլերթ են իրականացնում դեպի Հայաստանում ՌԴ դեսպանություն, ապա ասացին, որ այս պահին շարժվում են դեպի Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ։  Երիտասարդներից մեկը նշեց, որ իրենց պայքարը քաղաքական ու կուսակցական չէ, իրենց պայքարը իրենց արժանապատվության համար է՝ հանուն հայաստանի, հանուն Արցախի։ Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: 
11:59 - 15 դեկտեմբերի, 2022
Փաշինյանը նշեց, որ մշտական կապի մեջ է Արցախի նախագահի հետ՝ իրադարձությունների զարգացումները և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով

Փաշինյանը նշեց, որ մշտական կապի մեջ է Արցախի նախագահի հետ՝ իրադարձությունների զարգացումները և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին անդրադարձի ժամանակ նշեց, որ ՀՀ դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդարանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, ՀԿ-ները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները նախ և առաջ Լեռնային Ղարաբաղին ցեղասպանության կամ հայրենազրկման ենթարկելու նպատակ ունեն․ «Ադրբեջանը շարունակաբար իրագործում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա»։ Վարչապետը հավելեց, որ լիարժեք պաշտպանում է ՀՀ ԱԺ-ի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը։ Նա դիվանագիտական ծառայությանը, ԱԳՆ-ին հանձնարարեց այս ուղերձը արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին։ «Մշտական կապի մեջ եմ ԼՂ նախագահի հետ, իրադարձությունների զարգացումները և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով»,- ասաց նա։
11:43 - 15 դեկտեմբերի, 2022
Ճգնաժամը առաջացել է Ադրբեջանի՝ իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով․ Նիկոլ Փաշինյան

Ճգնաժամը առաջացել է Ադրբեջանի՝ իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով․ Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել։ Ընդ որում, այդ ճգնաժամը առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով։ Այս մասին կառավարության նիստի սկզբում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը և ներկայացնելով մի շարք տվյալներ։ «Լաչինի միջանցքի փակումը 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորմամբ, որ նշված հայտարարության 6-րդ կետի hամաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապաh զորախմբի վերահսկողության ներքո և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը»,- հայտարարեց Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի կողմից 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումները քրոնիկ բնույթ են կրում, և այդ խախտումները հետևյալն են, որ հայտարարության առաջին կետում արձանագրվում է ԼՂ հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին։  Փաշինյանը հիշեցրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Խծաբերդ, Հին Թաղեր, Փառուխ բնակավայրերի օկուպացիան․ «Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել դրանից առաջ և հետո ԼՂ-ում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները ԼՂ-ի ետ շփման գծում շարունակում են պարբերական բնույթ կրել։ Առաջին կետի կոպտագույն խախտում է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիան։ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կոպիտ ոտնաարում են նաև հրադադարի ռեժիմի ամենօրյա խատումները Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Վերը նշված գործողությունները խախտում են այդ թվում եռակողմ հայտարարության երրորդ կետը, ըստ որի՝ ԼՂ-ում ձևավորվում է շփման գիծ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո։ Ադրբեջանի շարունակական պնդումները, թե ԼՂ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է»։ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց նաև, որ Ադրբեջանը կոպտորեն և շարունակաբար խախտում է նաև հայտարարության 7-րդ կետը, համաձայն որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձնակատարի աշխատակազմի վերահսկողության ներքո․ «Մինչև այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել ԼՂ։ Մինչև այժմ ԼՂ Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն։ Փախստականները վերադառնում են ԼՂ տարածք։ Այս ձևակերպումը նշանակում է, որ կա ԼՂ և ԼՂ-ն ունի տարածք և ասելով, թե ԼՂ գոյություն չունի և չընդունելով նման տարածքային միավորի գոյությունը, Ադրբեջանը, ըստ էության, հայտարարում է, որ փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն եռակողմ հայտարության, այլև հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է»։ Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում․ «Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը նույնպես ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է նաև 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի․ «ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարությունը չի նախատեսում, նման բան չի նախատեսում նաև ՀՀ-ի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ Բնականաբար, անհեթեթ և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստւմ է տվել որևէ մեկի»։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ն պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը տարածաշրջանի և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է՝ հավելելով, որ եռակողմ հայտարարությունը այս գործընթացում սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, հետևաբար ՀՀ-ն ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը և շահագործմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ։ «Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
11:31 - 15 դեկտեմբերի, 2022
Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը այս առումով․ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին

Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը այս առումով․ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և ԼՂ-ում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը։  «Պետք է արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը այս առումով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ մինչ այժմ Լաչինի միջանցքում ստեղծված իրադրության վերաբերյալ չկա որևէ պաշտոնական արձագանք Ռուսաստանի Դաշնությունից։ Դեկտեմբերի 12-ին, երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը Շուշիի հատվածում, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցավ նախ Իլհամ Ալիևի, ապա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ վերջինիս հետ զրույցում «առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային, լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնմանն ուղղված նախագծերին»։ Իսկ ՀՀ կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:  Փաշինյանի այս հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանը։ Իրանից և Վրաստանից դեռևս արձագանքներ չկան։ Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
11:24 - 15 դեկտեմբերի, 2022
Լեռնային Ղարաբաղի հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից. Մարուքյան
 |armtimes.com|

Լեռնային Ղարաբաղի հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: «Ինչո՞ւ է Ադրբեջանը պատժում Լեռնային ղարաբաղի 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխաներին: Ես պնդում եմ, որ Ադրբեջանը դա անում է բնակչության դեմ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ժողովրդավարական ընտրության համար, որը պահպանվում է արդեն 30 տարի»: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով. «Այսօր Լեռնային Ղարաբաղը գազ չունի և ամբողջովին արգելափակված է։ ԼՂ հայերը սպասում են արձագանքի և իրական քայլերի միջազգային հանրության կողմից»: Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
11:20 - 15 դեկտեմբերի, 2022
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացելու միջանցքը և ապահովելու ազատ տեղաշարժը․ Կանադայի ԱԳՆ

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացելու միջանցքը և ապահովելու ազատ տեղաշարժը․ Կանադայի ԱԳՆ

Կանադայի ԱԳՆ-ն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանը՝ ընդգծելով, որ ուշադրությամբ հետևում է միջանցքի փակմանը։  «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացելու միջանցքը և ապահովելու ազատ տեղաշարժը՝ հնարավոր հումանիտար հետևանքներից խուսափելու համար»,- նշված է կանադական գերատեսչության թվիթերյան գրառման մեջ։ Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: 
10:38 - 15 դեկտեմբերի, 2022
Մարդիկ, օգտվելով առիթից, բարձրացրել են դիզվառելիքի գինը. մենք կզբաղվենք նրանցով, անձնական զանգերն էլ չեն օգնի. Վարդանյան
 |armtimes.com|

Մարդիկ, օգտվելով առիթից, բարձրացրել են դիզվառելիքի գինը. մենք կզբաղվենք նրանցով, անձնական զանգերն էլ չեն օգնի. Վարդանյան |armtimes.com|

armtimes.com: «Արդեն երրորդ օրն է, ինչ Արցախը գտնվում է բլոկադայի մեջ, 72 ժամ է անցել արդեն, բայց ես տեսնում եմ արցախցիների համախմբվածությունը և համոզված եմ, որ մենք այս ամենից դուրս կգանք պատվով»: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ ճանապարհներ չեն փակվել անգամ առաջին և երկրորդ արցախյան պատերազմների ժամանակ, բնակչությունը մշտապես կարողացել է ստանալ սնունդ, դիզվառելիք, այլ անհրաժեշտ պարագաներ, այժմ  տեղի ունեցողը աննախադեպ իրողություն է: Պետնախարարը նշեց, որ կան անհատներ, որոնք բարձրացրել են դիզելային վառելիքի գները՝ օգտվելով շրջափակման փաստից և վառելիքի սուղ պաշարներից: Այս դեպքում, ըստ պետնախարարի, ահազանգերը ստացվել են թեժ գծին և իրենք զբաղվում են արդեն այդ հարցով: «Բոլոր մարդիկ հավասար են, մենք թույլ չենք տա առիթից օգտվել, անգամ անձնական զանգերն ու կապերը չեն օգնի»,-վստահեցրեց Վարդանյանը: «Իրենք (բնապահպան ներկայացող ադրբեջանցիները-խմբ.)  հայտարարում են, թե թույլ են տալիս, որ քաղաքացիական մեքենաներն անցնեն: Իրենք ով են, որ թույլ տան կամ թույլ չտան: Թույլ է տալիս մի կին, ով ներկայանում է ինչ-որ մարդու իրավունքերի պաշտպանության կազմակերպության ղեկավար, ո՞վ է ինքը, որ թույլ տա: Լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները կեղծ են, մի հավատացեք»,-հավաստիացրեց Ռուբեն Վարդանյանը: Պետնախարարը հիշեցրեց, որ թեժ գծի հեռախոսահամարներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, բայց իրենք արձահանքելու են յուրաքանչյուր հարցի և վստահ են, որ համախմբված կերպով կկարողանան հաղթահարել այս փորձությունն էլ:
10:32 - 15 դեկտեմբերի, 2022
Մեծ Բրիտանիան հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի վերաբերյալ բոլոր պարտավորությունները․ Լեո Դոքըրթի

Մեծ Բրիտանիան հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի վերաբերյալ բոլոր պարտավորությունները․ Լեո Դոքըրթի

Լաչինի միջանցքի արգելափակումը և ձմռանը գազամատակարարումը խափանելը լուրջ հումանիտար հետևանքներ են առաջացնում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին: «Մեծ Բրիտանիան հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի վերաբերյալ բոլոր պարտավորությունները»,- գրել է բրիտանացի նախարարը։ Նա նաև հավելել է, որ տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:   
10:27 - 15 դեկտեմբերի, 2022
Արցախի ՆԳ նախարարությունը մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով

Արցախի ՆԳ նախարարությունը մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:  Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:   
10:20 - 15 դեկտեմբերի, 2022
Ընդգծվել է հասցեական արձագանքի անհրաժեշտությունը. Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ընդգծվել է հասցեական արձագանքի անհրաժեշտությունը. Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ։ Նախարար Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:  Հայկական կողմն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի խնդրին, Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը։  Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի, ռազմատենչ հռետորաբանության և հայատյացության իր քաղաքականությունը և առավելապաշտական մոտեցումները, այդպիսով խաթարելով Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը։ Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում թուլացնելու լարվածությունը և ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների։ 
10:05 - 15 դեկտեմբերի, 2022
Եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք. Արտակ Բեգլարյան

Եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով երեկվանից Երևանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անժամկետ նստացույց է անում, գիշերը  գրել է. «Շուրջ հազար քաղաքացի (այդ թվում՝ բազմազան հանրային-քաղաքական գործիչներ) են եկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցի վայր՝ զորակցություն հայտնելու Արցախին: Իսկ հիմա գիշերում ենք այստեղ շուրջ 20 հոգով՝ մի կարևոր սկզբունքով, որ եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ու աջակիցներին:Շատերն են հարցրել, թե ինչպես կարող են օգնել Արցախին: Հակիրճ թվարկեմ յուրաքանչյուր հայի առաջիկա օրերի հիմնական անելիքներն իմ պատկերացմամբ՝1. Քաղաքացիական անհնազանդության գործողություններով միջազգային հանրությանը (հատկապես ՄԱԿ-ից, ԵՄ-ից ու հինգ երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) պահանջել հասցեական հայտարարություններ ու գործնական գործողություններ վերացնելու Արցախի շրջափակումն ու կանխելու նորանոր հանցագործություններ:2. Սոցցանցերի բոլոր գրառումներում անդրադառնալ Արցախի կարևորությանն ու կարիքներին, ստեղծագործական լուծումներով բոլոր հնարավոր տեղերում խոսել Արցախի մասին՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարաններին ուղղված:3. Պահանջել (ըստ կարիքի՝ նաև աջակցել) պետական պաշտոնյաներին ու հանրային գործիչներին առավելագույն գործնական քայլեր ձեռնարկել Արցախի համար միջազգային արագ ու արդյունավետ արձագանքման և Արցախի պաշտպանության ապահովման ուղղությամբ:4. Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես իրենց երկրներում պահանջեն կառավարություններից գործնական քայլեր Ադրբեջանին սանձելու և Արցախին պաշտպանելու ուղղությամբ:5. Իսկ Արցախում գտնվող մեր հայրենակիցները հարկ է ամուր ու վճռական լինեն այս ժամանակավոր զրկանքներին դիմագրավելու հարցում, քանի որ զիջման ու նվաստացման ենթակա Հայրենիք չունենք:ԱՐՑԱԽԸ ԵՂԵԼ Է ՈՒ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ»։ 
09:49 - 15 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «կողմերին» կոչ է անում ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը |1lurer.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «կողմերին» կոչ է անում ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շուրջ: Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը: «Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ: Գուտերիշը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների: Գլխավոր քարտուղարը հաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման պահպանվող ջանքերին: Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:     
09:34 - 15 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը քննարկվեց ԱՄՆ Կոնգրեսի լսումներին |amerikayidzayn.com|

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը քննարկվեց ԱՄՆ Կոնգրեսի լսումներին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը մասնակցել է Հարավային Կովվկասի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի լսումներին ու պատասխանել կոնգրեսականների հարցերին Վաշինգտոն ժամանած ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա հետ այսօր հնարավորություն կունենամ ուղղակիորեն քննարկել այս հարցը և կշարունակեմ ճնշում գործադրել ազատ տեղաշարժի վերականգնման համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ի պատասխան Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հարավային Կովկասի մասին լսումներին կոնգրեսական Ջիմ Կոստայի հնչեցրած հարցին՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացության վերաբերյալ։ Կոնգրեսականը իր քննադատությունը հայտնեց Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ շեշտելով՝ չեմ կարծում, որ Բաքուն ձգտում է խաղաղության, այլ ընդամենը օգտվում է Ուկրաինայում պատերազմի հանգամանքներից: Այս համատեքստում նա նաև սխալ որակեց 907-րդ բանաձևի չեղարկումն ու Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: «Երբ երկու կողմերը բանակցում են, Ադրբեջանը շրջափակում է Հայաստանի և Արցախի միջև ճանապարհը, որը մարդասիրական կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև փակում գազատարը դեպի Արցախ՝ 120 հազար մարդ թողնելով ձմռան կեսին առանց ջեռուցման: Չեմ կարծում, որ դա բարեխիղճ մոտեցման դրսևորում է»,- ասել է Կոստան: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հիշեցրեց, որ պետքարտուղարությունն այս առիթով կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, քանի որ դրա արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական ծանր հետևանքների ու խափանի խաղաղ գործընթացը: Դոնֆրիդի կարծիքով` բանակցային գործընթացի առանցքային մարտահրավերներից է կողմերի միջև վստահության բացակայությունը: «Վարչակազմը ձգտում է խթանել երկխոսությունը, որպեսզի կողմերը հասկանան միմյանց և փոխադարձ հասկանան մտահոգությունները: Եթե ավելի կոնկրետ, ապա արտգործնախարարներն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա: Հույս կար, որ նրանք կհասնեին ընդհանուր հայտարարի մինչև այս տարվա վերջ, սակայն պարզ չէ՝ արդյոք հնարավոր կլինի հասնել դրան այդ ժամկետում»,- նշել է նա: Ըստ նրա՝ այսօր առկա է եզակի հնարավորություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին նպաստելու համար, ուստի Վաշինգտոնը ակտիվորեն ներգրավված է բանակցային գործընթացում երկկողմ, եռակողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ սերտորեն համագործակցելով Եվրամիության և այլ գործընկերների հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հանդիսանան այս քննարկումների առանցքային բաղադրիչներ: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս հնարավորության պատուհանը կարող է փակվել, ուստի հրատապության զգացում ունենք այս հարցում: Կարծում եմ, որ այսօրվա իրավիճակի առանձնահատկությունը մասամբ կապված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, որը փոխում է տարածաշրջանի դինամիկան»,- նկատել է Դոնֆրիդը: Շարունակությունը՝ amerikayidzayn.com -ում
09:20 - 15 դեկտեմբերի, 2022