ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «կողմերին» կոչ է անում ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը |1lurer.am|
09:34 - 15 դեկտեմբերի, 2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «կողմերին» կոչ է անում ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շուրջ: Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը:

«Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

Գուտերիշը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Գլխավոր քարտուղարը հաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման պահպանվող ջանքերին:

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել