Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետների փոփոխության նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց |hetq.am|

Պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետների փոփոխության նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետներում փոփոխություններ են նախատեսվում։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 94 կողմ ձայնով։Այս նախագծի երկրորդ ընթերցումը քննարկվելու է հատուկ ընթացակարգով՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։Գործող իրավակարգավորմամբ՝ պայմանագրային զինծառայության կարող են անցնել մինչև 36 տարեկան արական սեռի ներկայացուցիչները։ Կառավարությունն առաջարկում է տարիքային շեմը բարձրացնել մինչև 40 տարեկանը։«Պատիվ ունեմ» ծառայության ժամկետը 3-ից իջեցվում 2 տարվա։
06:43 - 31 մայիսի, 2019
Պատգամավորների հետ հանդիպումն այս պահին գոհացնում է, մեր բարձրացրած խնդիրները քննարկվելու են. «Գուդվին-Բետ»-ի տնօրեն |tert.am|

Պատգամավորների հետ հանդիպումն այս պահին գոհացնում է, մեր բարձրացրած խնդիրները քննարկվելու են. «Գուդվին-Բետ»-ի տնօրեն |tert.am|

tert.am: ԱԺ–ում պատգամավորների հետ հանդիպումից հետո «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանը հայտարարեց, որ այս պահին գոհացնում է հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները: «Այս պահին, ինչ պահանջ որ ունեին աշխատակիցները, ինչի համար հավաքվել էին, ինչի համար փողոց էին փակել... այո, գոհացնում է հանդիպումը: Պատգամավորները լսել են մեր բոլոր պահանջները և պարոն Թունյանը խոստացել է, որ առաջիկա օրակարգում դրանք քննարկվելու են»,- նշեց նա:«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի տնօրենը վստահեցնում է, որ իրենք «Վիվառոբետ» ընկերության դեմ պայքարելու խնդիր չունեն, այլ պայքարում են իրենց ընկերության հետագա գործունեության համար: «Մեր ընկերությունը, եթե էլեկտրոնային սարքավորումների միջոցով համակցված վիճակախաղ չի կազմակերպում, հնարավորություն չի տրվում դրանք գոնե կազմակերպել բուքմեյքերական կետերի տիրույթում, մենք ստիպված ենք լինելու օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 10 օր հետո անմիջապես փակվել, որովհետև այլ ֆինանսական հնարավորություններ չունենք մոտակա 6 ամիսներին մուծելու հաջորդ մեկ տարվա պետական տուրքը և այլ ֆինանսական հարցեր կարգավորել»,- ասաց Սարգիս Միքայելյանը:Հաշվի առնելով խաղամոլության հետ կապված անհանգստությունը՝ թե՛ ժողովրդի, թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ կառավարության ղեկավարի մոտ, «Գուդվին-Բետի» տնօրենը հայտարարեց, որ պատրաստ են դադարեցնել գործունեությունը. «Բայց այս պարագայում նախագիծը ծառայում է այլ նպատակի՝ այն մարդկանց, ովքեր ինտերնետ տիրույթում ուժեղ են: Մենք ստիպված ենք լինում փակվել: Եթե այսօր ոլորտում գործում են 4 բուքմեյքերական ընկերություններ, այս նախագիծը կոնկրետ ծառայում է այն ընկերության շահերին, որն այս տիրույթում առաջատարն է, դա «Վիվառոբետն է»,- ասաց նա:
10:44 - 29 մայիսի, 2019
Ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ հաստատեց նիստերի օրակարգի երկրորդ մասը. նիստը շարունակվում է |armenpress.am|

Ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ հաստատեց նիստերի օրակարգի երկրորդ մասը. նիստը շարունակվում է |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ լիագումար նիստերի օրակարգում ներառեց երկրորդ մասում ընդգրկված հարցերը: Մայիսի 29-ին առաջին քվեարկությամբ քվորում չլինելու արդյունքում այն չէր հաստատվել: «Օրակարգի նախագիծը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը, որտեղ առկա է 19 հարց, ենթակա է պարտադիր քննարկման: Այսինքն, այսպես, թե այնպես մենք ունենք օրակարգ: Երկրորդը մասը քվեարկությամբ չհաստատվեց: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն նման դեպքերում, երբ օրակարգային հարցերը փաթեթով չեն հաստատվում, քվեարկության են դրվում առանձին-առանձին»,-մեկնաբանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Երկրորդ մասում ընդգրկված Է 22 հարց: Արարատ Միրզոյանը նշեց՝ քանի որ քվեարկության արդյունքները մեծ հաշվով կրում էին տեխնիկական պատճառներ, առաջարկեց բոլոր խմբակցությունների չառարկելու դեպքում կրկին փաթեթով դնել քվարկությամբ: Նիստերի օրակարգի երկրորդ մասը քվեարկությամբ հաստատվեց, ստացավ 96 կողմ ձայն: Նիստը շարունակվում է:
08:29 - 29 մայիսի, 2019
Խորհրդարանը մերժեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց գնումները թափանցիկ դարձնելու առաջարկն օրակարգ ներառելու հարցը |hetq.am|

Խորհրդարանը մերժեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց գնումները թափանցիկ դարձնելու առաջարկն օրակարգ ներառելու հարցը |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը լիագումար նիստի օրակարգ ներառելու հարցը, որով ընդդիմադիր խմբակցությունը փորձում էր պետական պաշտոնատար անձանց գնումները դարձնել թափանցիկ։ Ըստ գործող օրենքի՝ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։«Մենք նման տեղեկատվություն ունեցել ենք, և այն դարձել է գաղտնի 2017 թվականից սկսած, այն բանից հետո, երբ 2014 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր գործուղումների ժամանակ մինչև մի քանի հարյուր հազար դոլարի հասնող ծախսեր է արել։ Հետո ինֆորմացիան տեղ է գտել մամուլում և մեծ աղմուկ բարձրացրել։ Դրանից հետո նախկին ռեժիմը որոշել էր, որ այսուհետ պետք է գործի թաքուն, որ առաջին դեմքերի ծախսերը հանրային որևէ հնչեղություն չստանան»,-ասաց Գորգիսյանը։Պատգամավորը թվարկեց վերջին տարիներին առաջին դեմքերի կատարած ծախսերը՝ 2014-ին՝ 507 մլն դրամ, 2015-ին՝ 546 մլն դրամ, 2016-ին՝ 454 մլն դրամ։«Հանրությունը որևէ կերպ տեղեկացված չէ` դա ինչպես է ծախսվում, մեր բերած նախագիծը կապ չունի անվտանգության թուլացման հետ, խոսքը գնում է ոչ մանրկակրկիտ հրապարակելու մասին, ուղղղակի գնման արժեքների մասին, այլ ոչ թե երբ, որտեղից ինչ ձեռք բերվեց, ուղղակի ընդհանուր ծախսերի մասին, որպեսզի կարողանանք թույլ չտալ հնարավոր չարաշահումները»,-ասաց պատգամավորը։Տեղեկացնենք, որ այս հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավորների և Գևորգ Գորգիսյանի միջև վիճաբանություն է առաջացել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որն ուղեկցվել է փոխադարձ վիրավորանքներով։Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։«Նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» օրենքից հանել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց բառը։ Պետական պահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, վարչապետի թեկնածուին՝ մինչ վարչապետ նշանակվելու հարցի լուծումը։ «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ վերը նշված անձանց անվտանգության և պետական ծառայության գնումների գաղտնիքի ապահովությունը, որում ներառված են արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սպասարկման, սպառազինության, ռազմամթերքի ձեռքբերումը, գաղտնի է»,-ասաց նա։Պատգամավորը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին և հարցը չներառել օրակարգ՝ կարևորելով դրա լրջությունը։«Չգիտեմ՝ ոնց պարոն Գորգիսյանը չի հասկանում կամ իրեն չեն ասել` ինչպես անի։ Ես եկել էի խնդրելու, որ այսօր քննարկենք պարոն Գորգիսյանի վարքագիծը պաշտպանության հանձնաժողովում, բայց էթիկայի հանձնաժողով ստեղծում են մի մարդու համար, ով համապատասխանում է էթիկայի նորմերին»,-ասաց Պողոսյանը։«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այս նախագծին դեմ են քվեարկել «Ելք» խմբակցության պատգամավորներով, երբ փոփոխություններ են արվել, ու այդ գնումները դարձել են գաղտնի։«Նախագիծն անվտանգության առումով որևէ խնդիր չի առաջացնում, այն ուղղակի թափանցիկություն է ապահովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար»,-ասաց Մարուքյանը։«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն արձագանքեց՝ հանձնաժողովում մանրամասն քննարկել են այդ հարցը։«Սա խորհրդարանական երկիր է, մենք խորհրդարանական մեծամասնություն ենք, և այո՝ մենք որոշել ենք, որ մեր երկրի բարձրագույն ղեկավարության համար այս օրենքով կա սպառնալիք։ Մենք որպես խորհրդարանական երկրի իշխող մեծամասնություն որոշել ենք, որ փոփոխությունները սպառնալիք կլինեն բարձրագույն ղեկավարության համար, և դեմ ենք քվեարկելու նախագծին»,-ասաց նա։«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը մի քանի տող մեջբերեց նախագծից. «Ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, եթե չեք տեսնում ազգային անվտագության խնդիր, դա ձեր խնդիրն է»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դեմ են քվեարկելու նախագծին։«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ, դիմելով Էդմոն Մարուքյանին, ասաց, որ վերջինս մանիպուլյացիաներ է անում՝ վկայակոչելով «Ելք» դաշինքի անունը։«Պատմական փաստեր են տեղի ունեցել, իրավիճակ է փոխվել, «Ելք» դաշինքի հայտարարությունները խնդրում եմ այլևս չվկայակոչել»,-ասաց նա։ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով` քանի որ քննարկվում է նաև խորհրդարանի նախագահի ծախսերի գաղտնիության կամ թափանցիկության հարցը, ձեռնպահ կքվեարկի։Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց 15 կողմ, 64 դեմ և 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
08:17 - 29 մայիսի, 2019
«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան. երթեւեկությունը դադարեցված է |news.am|

«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան. երթեւեկությունը դադարեցված է |news.am|

news.am: «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում, նրանք պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում: Այս պահին երկկողմանի փակ է Բաղրամյան պողոտան, երթեւեկությունը դադարեցված է: Ցույցի հարյուրավոր մասնակիցներ բողոքում են մայիսի 23-ի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ հավանության տված որոշմանը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին»:Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Ըստ այդմ, օրենքն ընդունվելուց հետո պետք է փակվեն բուքմեյքերական ընկերությունները, սակայն օրենքը չի վերաբերում օնլայն ծառայություններին:Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»): Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարեւոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում:
07:39 - 29 մայիսի, 2019
Խորհրդարանը մերժեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու ԼՀԿ-ի նախագիծն օրակարգ ներառելը |hetq.am|

Խորհրդարանը մերժեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու ԼՀԿ-ի նախագիծն օրակարգ ներառելը |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների կատարումը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը։ Նախագիծը չէր ստացել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի այլ երկրում գտնվող ՀՀ քաղաքացի համարվող կենսաթոշակառուի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը չխոչընդոտվի տեխնիկական խնդիրների պատճառով։ Գործող օրենքով` Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին մինչ այդ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով: Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լիազորագրի գործողության ժամկետը երկարացնել՝ այն դարձնելով 15 տարի։Նախագիծը ներկայացրեց ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, որի խոսքով՝ փոփոխությունների նպատակը այն կենսաթոշառակուների իրավունքների պաշտպանությունն է, ովքեր տարիներ շարունակ աշխատել են ու վճարել հարկեր, սակայն մեկնելով արտերկիր` զրկվում են կենսաթոշակառուի իրավունքից։ Նախագծով առաջարկվում էր նաև փոփոխություն այն դրույթում, որը վերաբերում է ծանր անկողնային հիվանդ կենսաթոշակառուներին, որպեսզի օրենքով չլինի այնպիսի կարգավորում, որ նման մարդիկ իրենք դիմեն նախարարություն ինչ-որ թղթերի համար, այլ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցներն այցելեն նման մարդկանց։ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը` ասելով, որ հանձնաժողովում այն բուռն քննարկվել է։«Մեզ մոտ հարց է առաջանում, թե ինչու լիազորագիրը պետք է տրվի 15 տարի ժամանակով, քանի որ լիազորագրի առավելագույն ժամկետը օրենսդրության համաձայն երեք տարի է։ Տասնհինգ տարով լիազորագիր տալը ռիսկեր է պարունակում, չենք կարող իմանալ, թե նման ժամկետով լիազորագիր տալը ինչ ռիսկեր է պարունակում. մահվան դեպքեր կարող ենք ունենալ, որի մասին ՀՀ-ն կարող է չիմանալ, քանի որ մահվան դեպքերը գրանցվում են, երբ ՀՀ-ում կան կտակի և այլ քաղաքացիաիրավական բնույթի այլ հարցեր»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ոլորտում կա խնդիր, սակայն ավելի համալիր լուծում պետք է տրվի։Վարման կարգով արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովում նախագծի ոչ միաձայն քվեարկությունն այն մասին է վկայում, որ խորհրդարանում հարցը քննարկման կարիք ունի։ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ հարցը հրատապ է, իրենք կողմ են քվեարկելու, որ նախագիծն ընդգրկվի օրակարգ։ ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ` Գևորգ Պետրոսյանն էլ հիշեցրեց, որ կա ՍԴ որոշում, ըստ որի` անձի կենսաթոշակը հավասարեցված է որպես անձի սեփականություն, ուստի, հաշվի առնելով դա, պետք է նախագիծը քննարկել խորհրդարանում։«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ թվային և այլ տեխնիկական հարցեր կան: «Քանի որ օրակարգն առանց այն է լ շատ ծանրաբեռնված է, առաջարկում եմ հարցի քննարկումը տեղափոխել հանձնաժողով, լուծումներ գտնել և բերել էստեղ»,-ասաց նա։Այնուհետև հարցը դրվեց քվեարկության և մերժվեց 38 կողմ, 47 դեմ և 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ։
07:00 - 29 մայիսի, 2019
ԱԺ-ն իր անվտանգությունն ապահովելու նպատակով ռենտգենային նոր զննող սարքեր է ձեռք բերելու․ մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի համար |armtimes.com|

ԱԺ-ն իր անվտանգությունն ապահովելու նպատակով ռենտգենային նոր զննող սարքեր է ձեռք բերելու․ մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի համար |armtimes.com|

armtimes.com։ Ազգային ժողովը որոշել է ուժեղացնել իր անվտանգության համակարգը։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշմամբ չորս նոր ռենտգենային զննող սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ԱԺ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է 85 միլիոն դրամ։Նախագիծը մշակել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ Ազգային ժողովի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահանջով՝ իրականացվել է առկա սարքավորումների ուսումնասիրություն, և համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հասցեագրված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan 519 s/n 064588N և Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավորումները շահագործվում են դեռևս 1998թ. և արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի: Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետևանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար և բավականին ծախսատար: Ինչպես նշված է նախագծում՝ ՀՀ ԱԺ Բաղրամյան անցակետում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումը այլևս վերանորոգման և շահագործման ենթակա չէ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տալու նպատակով:Կառավարության որոշմամբ խորհրդարանին արդեն թույլատրվել է գնման գործընթաց իրականացնել։Ձեռք բերվելիք ռենտգենային զննող սարքերից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ՀՀ ԱԺ նախագահի մուտքի մոտ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում հստակեցրեց, որ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձեւ սարք։ Մնացյալ սարքերը նախատեսված են խորհրդարանի մուտքերի անցակետերի համար։Հարցին՝ ինչի՞ց ելնելով է ԱԺ նախագահի անվտանգության համար հավելյալ միջոց տրամադրվում, այն դեպքում, երբ վերջինիս աշխատասենյակի մոտ պետական պահպանությունը հսկողություն է իրականացնում, ԱԺ աշխատակազմից պատասխանեցին, որ նշյալ միջոցների տրամադրումը բխում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից, որոնց համաձայն՝ պետական պահպանությունը պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման եւ պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ է, որն իրականացվում է իրավական կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական եւ այլ միջոցառումների համակցության հիման վրա, եւ նույն օրենքի համաձայն՝ պետական պահպանություն տրամադրվում է նաեւ ԱԺ նախագահին։Շարունակությունը՝ armtimes.com
13:49 - 28 մայիսի, 2019