Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:Քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մարզադպրոցի նախկին տնօրենն օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր պաշտոնավարման ընթացքում՝ 2016-2018 թվականներին ՊՈԱԿ-ում տարբեր հաստիքների է հրամանագրել 7 անձանց, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված ընդհանուր՝ շուրջ 16.860.000 դրամ աշխատավարձերի գումարները յուրացվել են:
09:52 - 19 մայիսի, 2019
Շիրակ մարզի ներդրումային ֆորումին նախատեսվում է ներկայացնել գաղափարների ամբողջական փաթեթ |armenpress.am|

Շիրակ մարզի ներդրումային ֆորումին նախատեսվում է ներկայացնել գաղափարների ամբողջական փաթեթ |armenpress.am|

armenpress.am։ Գյումրիում հուլիսին նախատեսվում է իրականացնել ներդրումային ֆորում: Շիրակի մարզպետարանը հաջորդ շաբաթ արդեն կհայտարարի բիզնես գաղափարների ներկայացման հայտերի մասին: Նախատեսվում է ֆորումին ներկայացնել 100 գաղափար ներառող փաթեթ: Փաթեթը ներկայացնելու համար կօգտագործվեն մարզի մասնագիտական ռեսուրսները: Մարզպետարանին ներկայացված գաղափարներից դուրս կբերվեն ամենահետաքրքիրները: Այս մասին մայիսի 15-ին մարզպետի գործունեության 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:Մարզպետը, անդրադառնալով առկա խնդիրներին, նշեց, որ Շիրակում աղքատության և անօթևանության մարտահրավերների հաղթահարումն է այսօր գերխնդիր: «Անօթևանությունը մեր մարզի ամենացավոտ խնդիրն է: Այսօր սոցիալական առումով ամենածանր դեպքերը հենց անօթևանության հետ կապ ունեն: Պետությունն այսօր կամք ունի այս հարցին մոտենալու, բայց նախ պետք է այդ ծավալները հասկանանք: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնախումբը միտված է հավաքագրել ողջ անհրաժեշտ ինֆորմացիան և իրականացնել քարտեզագրում: 3 հազար 226 ընտանիքի խնդիր է այսօր, բայց խնդիրն ավելի խորն է. կան նաև ընտանիքներ, ովքեր տնակներում չեն, բայց չունեն օթևաններ՝ բնակվում են ծանոթ -հարազատների տանը կամ այլ կառույցներում»,-նշեց Տիգրան Պետրոսյանը: Սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության հետ կապված մարզպետը նշեց, որ 49 սուբվենցիոն հայտ ներկայացվել է ՀՀ կառավարություն: Մարզի համայնքների կողմից ներկայացված հայտերի շրջանակներում ընդհանուր 1 մլրդ 90 մլն դրամի ներդրում է կատարվելու: Ներկայացված ծրագրերի մեծ մասը՝ փողոցաշինության, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի նորոգման, լուսավորության, վերականգնող էներգիայի, մեքենասարքավորումների ձեռքբերման և այլ աշխատանքների հետ են կապված:  Ավելին՝ armenpress.am
10:57 - 16 մայիսի, 2019
Շիրակում դատախազությունը բացահայտել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված մոտ 85 մլն դրամի վնաս

Շիրակում դատախազությունը բացահայտել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված մոտ 85 մլն դրամի վնաս

2019 թվականի առաջին 4 ամիսներին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության տակ գտնվող վարույթներով հարուցվել է կոռուպցիոն բնույթի 26 քրեական գործ՝ բոլորն էլ դատախազների կողմից: Նշված քրեական գործերով նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Քրեական գործերը հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու, կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներով:Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում. 12 դեպք՝ տեղական ինքնակառավարման ոլորտ,10 դեպք՝ կրթության ոլորտ,1 դեպք՝ կադաստրային գործունեության ոլորտ,1 դեպք՝ զորակոչային ոլորտ,1 դեպք՝ բանկային ոլորտ,1 դեպք՝ առողջապահության ոլորտ:2019 թ. ընթացքում հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից 2-ը դպրոցի, 1-ը արհեստագործական ուսումնարանի տնօրեններ: Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական նոր քաղաքականության՝ կոռուպցիոն յուրաքանչյուր գործով պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելուց հետո քննարկման առարկա է դարձվում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ տվյալ անձանց պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու կամ նրանց պաշտոնից ազատման, այլ կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու նպատակով համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու հարցը: Այդ համատեքստում մարզի դատախազի ներկայացրած միջնորդագրերի հիման վրա առերևույթ կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար մեղադրվող մեկ պաշտոնատար անձ պաշտոնից ազատվել է, իսկ թվով 14 պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական ներգործության տարբեր միջոցներ: 2019 թ. 4 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 84.978.091 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 9.350.000 դրամ: Նշված արդյունքները 3 անգամ գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:
07:55 - 15 մայիսի, 2019
Շիրակի մարզի Ազատան համայնքում ինչ-որ մարդիկ գումար են բաժանում՝ դրա դիմաց պահանջելով անձնագրային տվյալներ եւ ստորագրություն |armtimes.com|

Շիրակի մարզի Ազատան համայնքում ինչ-որ մարդիկ գումար են բաժանում՝ դրա դիմաց պահանջելով անձնագրային տվյալներ եւ ստորագրություն |armtimes.com|

armtimes.com։ Երկու օր առաջ տարաբնույթ խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ Շիրակի մարզի Ազատան համայնքում ինչ-որ մարդիկ գումար են բաժանում՝ դրա դիմաց պահանջելով անձնագրային տվյալներ եւ ստորագրություն:Մասնավորապես Մուրադ Գրիգորյանը, որը նախկինում հանդիսանում էր ՀԱԿ-ի Գյումրու կառույցի ղեկավարը, ֆեյսբուքի իր էջում գրեց հետեւյալը. «Կասկածելի ակցիա է կատարվում մեր մարզում՝ Շիրակում: Վիվասելի կողմից բարեգործության անվան տակ ժողովրդին բաժանվում է դրամ՝ յուրաքանչյուրին 3000-ական դրամ, միակ պայմանով, որ համաձայնվեն անձնագիրը ձեռքում պահած նկարվել: Ի դեպ, արդեն տարածվել է, որ հավաքագրող բրիգադիրները մեկ անձի համար ինչ-որ տեղից ստանում են 10 000 դրամ և որ այդ նկարները ուղարկվելու են Եվրոդատարան՝ ի պաշտպանություն Քոչարյան Ռոբերտի: Մարզի իրավապահներին կխնդրեի պարզել այս տեղեկատվության իսկությունը և օրինականությունը: Օգնության կարգով. պարզելը սկսել Ազատանի կենցաղի տանը կատարվող դրամաբաշխումից»: Պարզվել է, որ Ազատանում իրականում գումար բաժանել են: Ովքե՞ր, որտեղ՞, ինչպե՞ս են բաժանել եւ ի՞նչ նպատակով: Այս հարցերը եւս ունեն պատասխաններ: Ազատանում գումար բաժանել են քարտաշ Գերասիմն ու էլեկտրիկ Աղասին: Երկուսն էլ Ազատանի բնակիչ են: «Հարությունյան Աղասի եւ Գերասիմ Պապիկյան: Գերասիմը քարտաշ տղա է, ըստից, ընդից քար է կտրում, տանում ծախում է, որ գլուխը պահե, էն մեկն էլ էլեկտրիկ է, սովորական արենդատոր է էլցանցի, երեկ իրանց ղեկավարությունից սկսած սաղին խառնել են իրար: Էդ Քոչարյանն էս երկրում էնքան ընկավ, ընկավ, որ քաղաքական դաշտում դրանց վրա՞ հենվավ: Երկու ջահել տղա են, ինչ-որ խաղ կա, ամերիկյան կաշիլյոկ են ասում, ինչ են ասում, Յուքոմի խաղերից է ոնց որ, խաղում են, ներդրումներ են կատարում, դրանից ինչ-որ գումար են շահում, համ իրենք են փող աշխատում, համ էլ էդ մասնակից շահառուներին են տալիս: Ընդամենն ըդքան բան: Ոչ մեկից ոչ ստորագրություն են վերցրել, ոչ էլ ուրիշ բան, ոչ էլ ՎիվաՍելի հետ կապ ունի սա»,-ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:Կարդալ ավելին՝ armtimes.com
14:28 - 13 մայիսի, 2019
Մարալիկցիները բողոքում են Սոցիալական ապահովության ծառայության պետի դեմ. |news.am|

Մարալիկցիները բողոքում են Սոցիալական ապահովության ծառայության պետի դեմ. |news.am|

news.am: Շիրակի մարզի Մարալիկ համայնքի բնակիչները այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ցույց էին անում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց՝ բողոքելով Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դեմ։ «Բողոքի ցույցը Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դեմ է, որը մայիսի 8-ին ծառայողական կապով զանգահարել է Շիրակի մարզի Մարալիկի տարածքային բաժնի պետ Ռուզաննա Հարությունյանին եւ ասում, որ գործող համայնքապետ Արտակ Գեւորգյանի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորի, որ այլեւս չկանգնեն հրապարակում եւ դադարեցնեն բողոքի ակցիաները»,–պատմեց ցուցարարներից Աշոտ Թորոսյանը։ Ցուցարարը հայտնեց, որ Ռուզաննա Հարությունյանը իր մայրն է եւ նրանից է տեղեկացել զանգի մասին, այլ մանրամասներ չգիտի. «Քանի որ Սուրեն Ղամբարյանը զանգահարել է Մարալիկի տարածքային բաժնի պետին, մենք կոռուպցիոն ռիսկ եւ ուղղորդում ենք տեսնում, կարելի է ենթադրել, որ նա որեւէ շահ ունի։ Հնարավոր է, որ նա պատվեր է կատարում»։  Ցուցարարների հետ հանդիպել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը եւ խոստացել պահանջը քննարկել։ Նրանք իրենց բողոքի ցույցը շարունակելու են Մարալիկում։
11:41 - 13 մայիսի, 2019
Մարզպետարանում ստեղծված աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ կիրականացնեն համայնքներում |armenpress.am|

Մարզպետարանում ստեղծված աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ կիրականացնեն համայնքներում |armenpress.am|

armenpress.am։ Շիրակի մարզպետարանում ստեղծվել է 2 աշխատանքային խումբ՝ համայնքներում ուսումնասիրություններ կատարելու համար: Մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն այս մասին հայտնեց մարզային խորհրդի նիստի ժամանակ: Պատճառը մարզի համայնքներում հայտնաբերված չարաշահումներն են:Մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները 2018 թվականին հայտնվել էին դատախազության ուշադրության կենտրոնում: Դատախազության ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են չարաշահումներ դրամական աջակցություն տրամադրելու ընթացքում, խախտումներ են հայտնաբերվել համայնքային սեփականություն գույքի օգտագործման տրամադրման կամ օտարման գործընթացներում, համայնքապետարաններում մի շարք հաստիքներ զբաղեցվել են համայնքապետների մտերիմների կողմից, ովքեր հիմնականում աշխատանքի չեն ներկայացել, կամ նրանց հաճախելիությունը պատշաճ չի եղել:
07:25 - 10 ապրիլի, 2019