Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
ՄԻՊ-ի հայտարարությունը Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչների ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքների մասին

ՄԻՊ-ի հայտարարությունը Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչների ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքների մասին

Սյունիքի մարզ երկօրյա այցի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելել է Արավուս, Խոզնավար, Ներքին Խնձորեսկ և մի շարք այլ սահմանային բնակավայրեր: Այցի կապակցությամբ հայտարարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը: «Քննարկումներ ունեցանք Գորիսի քաղաքապետի, Տեղ համայնքի ու նրա վարչական շրջանների ղեկավարների, համայնքապետարանների անձնակազմերի, ինչպես նաև գյուղերի բնակիչների հետ: Կարևոր էին քննարկումները ՀՀ զինված ուժերի անձնակազմերի հետ, որոնք տանում են հերոսական ծառայություն: Այցի արդյունքների վերաբերյալ ստորև ներկայացնում եմ մի քանի եզրահանգում. Պետական կառավարման մարմինների աշխատանքի ու համակարգման թերությունների պատճառով ոչ միայն չլուծված են մնում սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերող խնդիրները, այլև սահմանազատումների ու սահմանագծումների հետ կապված նոր մարտահրավերներն այդ խնդիրները կարող են ավելի խորացնել: Սա առաջնահերթ վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները: Պետական կառավարման մարմինները՝ յուրաքանչյուրն իր կարգավիճակով, պարտավոր են հատուկ ուշադրության ներքո պահել, լինել նախաձեռնողական սահմանային բնակավայրերի բնակիչների բարձրացրած այն հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են պետական սահմանին. դա այս օրերի բացառիկ գերակայություններից է: Դարձյալ պնդում եմ, որ սահմանազատումների կամ սահմանագծումների հարցը չի կարող լուծվել Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ չի կարող լուծվել նաև GPS համակարգով: Այս հարցը պահանջում է մասնագիտական մոտեցումներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները հաստատում են, որ, օրինակ, Սյունիքի մարզի մի շարք սահմանային բնակավայրերում այդ մոտեցումների կիրառման արդյունքում ոչ միայն լրջորեն վտանգվել են սահմանային բնակիչների կյանքի, նրանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքները, այլ դա խնդրահարույց է ՀՀ պետական սահմանների անվտանգության տեսանկյունից: Դրանից բացի, առաջացել է անորոշ վիճակ հենց սահմանային բնակիչների համար: Եթե մեխանիկական հիմք է ընդունվում Google քարտեզը կամ GPS համակարգը, ապա ինչպե՞ս բացատրել, որ, օրինակ, Արավուս գյուղի հետ կապված՝ ուղիղ հակասություն է առաջանում այդ բնակավայրերի տարբեր տարիների հողօգտագործման քարտեզների միջև:  Արդյունքում՝ մարդիկ զրկվում են մասնավոր սեփականություն հանդիսացող, իսկ համայնքը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենսական կարևորության գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից: Ինչպե՞ս է ստացվում, որ 1991 թվականին այդ հողատարածքները մարդկանց հատկացվել են սեփականության իրավունքով, իսկ հետո՝ 2004 թվականին նրանց տրամադրվել են այդ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող կադաստրային նոր վկայականներ: Արավուսի դեպքում, ինչպես տեղեկացրել է վարչական շրջանի ղեկավարը, խոսքը գնում է 9 հեկտար մասնավոր սեփականություն և գրեթե 34 հեկտար համայնքային սեփականություն համարվող հողատարածքների մասին: Տեղ խոշորացված ողջ համայնքի դեպքում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է համայնքի ղեկավարը, խոսքը մոտավոր հաշվարկով 2000 հեկտարից ավելի միայն մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքների մասին է: Խնդիրը կապված է նաև մարդկանց ֆիզիկական անվտանգության ու կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների հետ (Խոզնավար, Խնածախ, Ներքին Խնձորսեկ, Արավուս և այլն): Անհրաժեշտ է իրականացնել տարբեր տարիների քարտեզների համադրման ու ուսումնասիրության համապարփակ աշխատանքներ ու նաև պարզել՝ արդյոք ադրբեջանական կողմից հիմք ընդունվող քարտեզների տարբերակներն անվիճարկելի են: Անհրաժեշտ է հասկանալ նաև՝ ինչու է ադրբեջանական կողմն առնվազն Սյունիքի մարզի այն վայրերի հետ կապված, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, անվերապահ հիմք ընդունում Գուգլ (Google) քարտեզային հավելվածները կամ GPS համակարգերը: Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերով բացակայում է պետական կառավարման մարմինների (ոչ համայնքային) անմիջական հաղորդակցությունը սահմանային գյուղերի բնակիչների հետ: Այդ պատճառով անարդարացի, իրենց չվերաբերող ծանրաբեռնվածություն է առաջանում ՀՀ զինված ուժերի անձնակազմերի համար, որոնք ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների հետ միասին իրականացնում են անձնուրաց ծառայություն: Անհամաչափ ծանրաբեռնվում են նաև համայնքային մարմինները: Այս ամենն էլ ստեղծում է շարունակվող անորոշություն հենց առաջին հերթին սահմանային բնակիչների մոտ: Պետական կառավարման մարմինները պարտավոր են հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ տեղեկություններ նրանց վերաբերող հարցերի մասին: Սա քաղաքացիների երաշխավորված իրավունքն է ու դա երաշխավորելու պետության ուղիղ պարտավորությունը: Ընդ որում, պարտադիր չէ բոլոր աշխատանքներն անել հրապարակային, առավել ևս, որ գործ ունենք զգայուն հարցերի հետ: Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է: Այս այցի բոլոր արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Կիրականացվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն պարզաբանումներ»,- գրել է Արման Թաթոյանը:
14:39 - 14 դեկտեմբերի, 2020
Google GPS-ի հիման վրա ՀՀ պետական սահմանների սահմանազատում իրականացվել չի կարող. ՀՀ ՄԻՊ

Google GPS-ի հիման վրա ՀՀ պետական սահմանների սահմանազատում իրականացվել չի կարող. ՀՀ ՄԻՊ

Գուգլ քարտեզի (Google Map) կամ գուգլ գլոբալ տեղորոշման համակարգի (Google GPS)-ի հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Գուգլ քարտեզի (Google Map) կամ գուգլ գլոբալ տեղորոշման համակարգի (Google GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող: Անհասկանալի է` գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ արդյոք պարզել ենք` ալգորիթմային ի՞նչ համակարգեր կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրվել առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները: Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է: Սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն: Այս հարցը պետք է լինի մեր երկրի բացառիկ գերակայությունների թվում, բոլորի առաջնահերթ ուշադրության կենտրոնում»:
09:22 - 14 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ը Սյունիքում ուսումնասիրել է բնակիչների խնդիրները. բարձրաձայնել են սահմանազատումների մասին |armenpress.am|

ՄԻՊ-ը Սյունիքում ուսումնասիրել է բնակիչների խնդիրները. բարձրաձայնել են սահմանազատումների մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուսումնասիրել է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բարձրաձայնած խնդիրները դեկտեմբերի 11-ին և 12-ին կատարած աշխատանքային այցի ժամանակ: Այցի ընթացքում նա եղել է Ներքին Խնձորեսկ, Արավուս, Խնածախ, Խոզնավար համայնքներում: «Պատերազմական գործողությունների ավարտից հետո խնդիրներ են առաջացել սահմանազատումների հետ կապված: Այդ ամենն առաջնահերթ կապ ունի գյուղացիների և այն գյուղերի անվտանգության հետ, որոնք սահմանամերձ են դառնում: Խոսքը մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է: Այն գյուղերը, որտեղ մենք եղանք, օրինակ՝ Արավուսում, Խնածախում, Խոզնավարում մարդիկ ունեն արոտավայրեր, որտեղ անորոշ վիճակ է: Կան նաև մասնավոր հողատարածքներ և դրա հետ կապված նույնպես վիճակն անորոշ է: Այս հարցն ուղիղ կապ ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանության հետ, հարցերն առնչվում են տեղեկություններ ստանալու իրավունքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը»,- նշեց Թաթոյանը և հավելեց, որ գյուղացիներին հետաքրքիր է, թե ինչ սահմանազատումներ են իրականացվելու, ինչ զարգացումներ են նախատեսված: Նրա խոսքով՝ սա կարևորագույն հարց է, հատկապես Ադրբեջանի շարունակվող քաղաքականության պայմաններում: ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել նաև Սյունիքի մարզում գտնվող զինծառայողների հետ, քննարկումներ է անցկացրել կորպուսի հրամանատարի հետ: «Այստեղ կան հարցեր, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին, սակայն գլխավոր հարցը գտնվում է կառավարության իրավասության տակ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը: Թաթոյանը նշեց, որ առանձին քննարկում են ունեցել նաև Գորիսի քաղաքապետի հետ, իսկ Տեղ համայնքի ղեկավարի հետ էլ խոսել են առկա խնդիրների մասին:
18:50 - 12 դեկտեմբերի, 2020
Թուրքիայի և ադրբեջանի նախագահների ելույթները ՀՀ ժողովրդի կյանքին ուղղված բացահայտ սպառնալիք են, բացահայտ ահաբեկում, որոնք միջազգային իրավունքի բացարձակ արգելքների ներքո են․ ՀՀ ՄԻՊ

Թուրքիայի և ադրբեջանի նախագահների ելույթները ՀՀ ժողովրդի կյանքին ուղղված բացահայտ սպառնալիք են, բացահայտ ահաբեկում, որոնք միջազգային իրավունքի բացարձակ արգելքների ներքո են․ ՀՀ ՄԻՊ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող ռազմական միջոցառման ժամանակ այդ երկրի նախագահը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանա լիճը և Երևանը [Հայաստանի Հանրապետություն] Ադրբեջանի պատմական հողեր են: Դրանից հետո Թուրքիայի նախագահը փառաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղսապանությունը և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը  կազմակերպողներին ու կատարողներին: Նշվածից բացի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահների ելույթները լի են եղել ողջ հայ ժողովրդին, Հայաստանի ողջ բնակչության կյանքին, առողջությանն ուղղված սպառնալիքներով, վիրավորանքներով ու ատելություն բորբոքող արտահայտություններով: Այս մասին գրառում է կիատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները հաստատում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահի այսօրվա ելույթներում ատելության ու թշնամանքի այն նույն շեշտադրումներն ու խոսքերն էին, որոնք ադրբեջանական զինվորականներն այս պատերազմի ընթացքում օգտագործում են հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց դաժանաբար սպանելիս կամ բացառիկ ցինզիմով անմարդկային վերաբերմունք դրսևորելիս: Նման ելույթներն են, որ տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ, անպատժելիության բացահայտ խրախուսում ու այդ ամենի պետական ամենաբարձր մակարդակով հովանավորում: 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ: Դրանք դաժանությամբ այնպիսի արարքներ են, որոնք նույնիսկ գիտական հետազոտություններ են պահանջում՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ աստիճանի դաժանությունների է ընդունակ մարդ էակը: Թուրքիայի նախագահը հայերի դեմ ուղղված ատելություն բորբոքող ու Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված սպառնալիքներով լի իր ելույթում նշել է, թե այսօր Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն է: Հաստատված փաստ է, որ այս մարդիկ երիտթուրքեր են, որոնք Օսմանյան կայսրությունում կազմակերպել ու կատարել են Հայոց Ցեղասպանությունը՝ ուղեկցելով այն սպանություններով, առողջության խեղումներով, խոշտանգումներով ու բռնաբարություններով: Նրանցից, մասնավորապես, Էնվեր փաշան Հայոց Ցեղասպանության տարիներին եղել է դաժանությունների գլխավոր կազմակերպիչների թվում՝ որպես Օսմանյան կայսրության ռազմական նախարար (1913-1918 թթ.), իսկ Ջևադ բեյը՝ անմիջականորեն կազմակերպել ու կատարել է ցեղասպան գործողությունները՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով Կոստանդնուպոլիս (ներկայում՝ Ստամբուլ) քաղաքի պարետը և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ «Թեշքիլաթը մահսումե» թուրքական պետական Հատուկ կազմակերպության անդամ՝ գեներալ-մայորի կոչումով: Ավելին, այս անձինք, մասնավորապես՝ Նուրի փաշան, ով Էնվեր փաշայի եղբայրն էր, Կովկասյան իսլամական բանակի շարքերում մասնակցել են Բաքվում հայերի 1918 թվականի սեպտեմբերի զանգվածային ջարդերին, որոնք ուղեկցվել են խոշտանգումներով ու բռնաբարություններով: Թուրքիայի նախագահի կողմից այս անձանց փառաբանելը ու այն էլ դա անելը զորահանդեսի ժամանակ ընթացող հրապարակային ելույթով ցեղասպանության բացահայտ մտադրություն է: Այդ ելույթի ակնհայտ նպատակն է էլ ավելի բորբոքել ատելությունը: Այս ամենին գումարվում են նաև երկու նախագահների ակնհայտ կեղծ պնդումներն այն մասին, թե հայերն իրականացրել են ադրբեջանական կամ թուրքական կրոնական օբյեկտների կամ արժեքների ոչնչացում: Այս ելույթները Հայաստանի ողջ ժողովրդի, քաղաքացիական ողջ բնակչության կյանքին, առողջությանն ուղղված բացահայտ սպառնալիք են, բացահայտ ահաբեկում, որոնք միջազգային իրավունքի բարցարձակ արգելքների ներքո են: Նշված ելույթները հաստատում են նաև այս պատերազմի ընթացքում էթնիկ զտումների ու տեռորիստական մեթոդներով ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունն Արցախում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային համաշխարհային հանրությանը կոչ է անում ձեռնարկել հիմնարար կանխարգելիչ միջոցներ այս բացարձակ դատապարտելի երևույթներին, որոնք ոտնահարում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային ողջ համակարգը։
21:31 - 10 դեկտեմբերի, 2020
Մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա յուրաքանչյուր իրավունքի երաշխավորումը համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում բոլորիս կարևորագույն առաքելությունն է. ՄԻՊ

Մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա յուրաքանչյուր իրավունքի երաշխավորումը համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում բոլորիս կարևորագույն առաքելությունն է. ՄԻՊ

Մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա յուրաքանչյուր իրավունքի երաշխավորումը համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում բոլորիս կարևորագույն առաքելությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այսօր՝ դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը: 1948 թվականին հենց այս օրը ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ մարդու իրավունքները, խաղաղությունն ու զարգացումը դարձնելով աշխատանքի կարևոր հիմնասյուններից: 2020 թվականն ուղեկցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների համատարած ու համակարգային խախտումներով, տեղի ունեցան դաժանություններ, խոշտանգումներ ու անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր միայն այն պատճառով, որ նրանք հայ են: Ցավոք, այս ամենը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» հռչակած «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը մեզ համար չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք: Յուրաքանչյուրս պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի լիարժեք պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա յուրաքանչյուր իրավունքի երաշխավորումը համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում բոլորիս կարևորագույն առաքելությունն է: Մարդու իրավունքների պաշտպանության օրը ցանկանում եմ արժևորել այն իրավապաշտպանների, լրագրողների ու փաստաբանների դերը, որոնք ամեն օր կատարում են իրենց աշխատանքը հանուն մարդու իրավունքների երաշխավորման։Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի սահմաններում իմ ամենօրյա աշխատանքն ու ջանքերը ուղղված են մեր երկրում մարդու իրավունքների ապահովման գործող կառուցակարգերի կատարելագործմանը, հասարակական իրազեկվածության բարձրացմանը, առկա խնդիրների վերհանմանն ու դրանց լուծմանը բարձր նպաստ բերելը՝ երեխաներից մինչև տարեցներ, լինի դա փակ կամ խնամքի հաստատություն, իրավապահ մարմին կամ համայնքային հաստատություն»,- նշել է ՄԻՊ-ը։
11:25 - 10 դեկտեմբերի, 2020
Հայաստանին է վերադարձվել երեք տարեց քաղաքացիական գերի, ինչպես նաև մեկ տարեց անձի դի․ Արտակ Բեգլարյան

Հայաստանին է վերադարձվել երեք տարեց քաղաքացիական գերի, ինչպես նաև մեկ տարեց անձի դի․ Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ: Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում: Նշված անձանց հարազատներն արդեն պատշաճ կերպով տեղեկացվել են նրանց վերադարձի մասին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համադրում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքները, որոնց շրջանակներում համապատասխան գործողություններ ենք կատարելու վերադարձված անձանց իրավունքներին առնչվող հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մենք նաև շարունակում ենք համատեղ ջանքերը գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության և պետական լիազոր մարմիններին հնարավորինս աջակցելու, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում առնչվող հարցերի բարձրացման ուղղությամբ»:
09:26 - 10 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում են ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ. ՄԻՊ

Ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում են ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ. ՄԻՊ

Ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում  են ներքին թշնամանք` նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Այս մասին ասվում է ՄԻՊ տարածած հայտարարությունում: «Քիչ առաջ ավարտեցինք հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները: Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Կից նյութերում առկա տեքստի տառացի մեջբերումն է. «հենց թուրքերը հարձակվում են Արցախի վրա էս ղարաբաղցիք էլ հարձակվում են Երևանի վրա»: Տեքստի մյուս մասը պարունակում է քաղաքական բովանդակություն ունեցող թշնամանք, ուստի այն չեմ հրապարակում հասկանալի պատճառներով: Ակնհայտ է, որ հայաստանցի-արցախցի արհեստական թեմայի շահարկումը, այդ հիմքով ատելություն հրահրելը նպատակ ունի առաջացնել լարվածություն մեր հասարակությունում՝ վտանգելով մեր համերաշխությունն ու համախմբվածությունը: Մեր ձեռք բերած ապացույցներն, իհարկե, շատ ավելին են: Այս հրապարակումով ներկայացնում եմ դրանցից միայն մի քանիսը ՝ որպես մեկ դեպքով օրինակ: Այս փուլի ապացույցները վերաբերում են պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին: Եվս մեկ անգամ խնդրում եմ ցուցաբերել զգուշություն սոցիալական ցանցերից օգտվելիս, չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն): Բոլոր ապացույցները անհրաժեշտ իրավական ձևակերպումներով կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»:
23:14 - 09 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ը ՀԴՄ-ի կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների հարցով դիմել է ՍԴ

ՄԻՊ-ը ՀԴՄ-ի կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների հարցով դիմել է ՍԴ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների հարցով դիմել է Սահմանադրական դատարան: Թաթոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները: «Այս հարցով Բարձր դատարանից հետ էի վերցրել որոշ ժամանակ առաջ հասցեագրած դիմումս, քանի որ Կառավարության հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ բարեփոխումներով արագ լուծում կտրվի այս հարցին: Սակայն հաշվի առնելով, որ դրանից հետո Կառավարությունը չընդունեց, որ առկա է սահմանադրականության խնդիր ու այդպիսով փոփոխություններ չեն իրականացվել՝ նորից եմ դիմել Սահմանադրական դատարան, հաշվի առնելով, որ խնդիրը շարունակում է մնալ արդիական»,- գրել է Թաթոյանը:  Թաթոյանը նշել է, որ խոսքը վերաբերում է Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300 հազար դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1 միլիոն դրամի չափով: «Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։ Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման»,- գրել է ՄԻՊ-ը: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ` վերոնշյալ վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ «Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից»,- եզրափակել է Թաթոյանը:
10:47 - 09 դեկտեմբերի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանն հաղորդագրությունը՝ ոստիկանություն այսօր կատարած այցերի արդյունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանն հաղորդագրությունը՝ ոստիկանություն այսօր կատարած այցերի արդյունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր պաշտպանի աշխատակազմում գործել է 5 աշխատանքային խումբ՝ կապված հավաքների հետ։3 խումբ այցեր է իրականացրել ոստիկանության Երևանի քաղաքի բաժիններ, 1 խումբ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով, ևս 1 խումբ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ։  Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ վարչական ձերբակալման ենթարկված 33 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։  Բաժիններում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների վերաբերմունքի առնչությամբ որևէ բողոք կամ վատ վերաբերմունքի դեպք չի արձանագրվել:  Արձանագրվել են տեղեկություններ և հրապարակումներ անհամաչափ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ 4 դեպքով, որոնցից 2-ը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումների հիման վրա, իսկ մյուս 2-ը՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում:  Բոլոր 4 դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման մասին տվյալները վերաբերել են փողոցից ոստիկանության բաժին բերման ենթարկելուն, այդ թվում՝ 2 դեպքով ոստիկանության հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելիս կամ այդ տրանսպորտային միջոցում:  Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել հրապարակված տեղեկություններն առ այն, որ մեկ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն: Նշված բոլոր հարցերը կլինեն մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո. մշտական կապ է պահպանվում փաստաբանների հետ:  
22:42 - 08 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։  Հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանին են ներկայացվել ոչ միայն ադրբեջանական վայրագությունների ու խոշտանգումների ապացույցներ, որոնք կատարվել են էթնիկ հայերի նկատմամբ, այլ նաև մտահոգություն է հայտնվել, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստականորեն ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները՝ խաղալով հայ հասարակության հույզերի հետ։  ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների համար առաջնահերթ է գերիների հանդեպ արժանապատիվ վերաբերմունքն ու նրանց անվտանգ վերադարձը: Դատապարտելով գերիների նկատմամբ բռնությունը՝ նա շեշտել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը։  
22:23 - 08 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ը ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարին է փոխանցել Ադրբեջանի դաժանությունների ապացույցները

ՄԻՊ-ը ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարին է փոխանցել Ադրբեջանի դաժանությունների ապացույցները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենին։ Այս մասին հայտնում են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել է պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանությունները։ «Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: Հենց այս ամենի արդյունքն է, որ հանգեցրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում էթնիկ հայերի նկատմամբ անմարդկային դաժանությունների ու վայրագությունների»,- եզրահանգել է Արման Թաթոյանը: Պաշտպանը ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները: Արման Թաթոյանը Լարս Ասլան Ռասմուսենին է փոխանցել էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական կողմի դաժանությունների ապացույցներ և շեշտել, որ գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր:  
21:27 - 08 դեկտեմբերի, 2020
Պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում կամ դեպք. ՀՀ ՄԻՊ

Պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում կամ դեպք. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.   «Հարգելի՛ հայրենակիցներ,   Մեր երկրի համար պատասխանատու այս օրերին բոլորիս առավել քան անհրաժեշտ են համախմբվածություն և համերաշխություն։   Պետական մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասությանը համապատասխան պարտավոր է սեփական գործողություններով երկրում երաշխավորել իրավունքի գերակայությունը, ապահովել մարդու իրավունքների բարձր պաշտպանությունը:   Երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հրամայականը յուրաքանչյուրիցս պահանջում է զգոնություն ու առավել մեծ ուշադրություն մեր խոսքի ու վարքագծի հանդեպ՝ հանուն մեր երկրում համերաշխության ու խաղաղության մթնոլորտի ապահովման։ Այս օրերին կարևոր դեր ունեն հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքն ու պահվածքը՝ ծառայելով որպես համախմբվածության ու համերաշխության օրինակ:   Անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից՝ չպետք է թույլ տալ, պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում կամ դեպք:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով՝ արտակարգ գրաֆիկով:   Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները մարդու իրավունքների պաշտպանության նպատակով»:      
13:45 - 08 դեկտեմբերի, 2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է նոր զեկույցի մասին, որը կուղարկվի միջազգային մարմիններին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է նոր զեկույցի մասին, որը կուղարկվի միջազգային մարմիններին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով նոր զեկույցի մասին, որը կուղարկվի միջազգային մարմիններին: «Մեր համատեղ նոր զեկույցն է՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»:  Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք են:  Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճած թիրախում ունենալով երեխաների:  Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի:Հրապարակվում են մի շարք հատվածներ զեկույցից: Այն կուղարկվի միջազգային մարմիններին: Շնորհակալ ենք Անժելա Էլիբեգովային և Սամվել Մարտիրոսյանին՝ համագործակցության համար զեկույցը կազմելիս»,- գրել է Թաթոյանը։       FacebookTwitterԱվելին...
23:08 - 07 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա հարուցվել է քրեական գործ |pastinfo.am|

ՄԻՊ-ի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա հարուցվել է քրեական գործ |pastinfo.am|

pastinfo.am: «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ՄԻՊ-ին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալու կամ նրան վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտ ստորագրելուց հետո Երևանի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են իրականացվել։ Նոյեմբերի 20-ին բողոքի ակցիաները ցրելու համար ներգրավված են եղել նաև դիմակավորված ոստիկաններ։ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ նրանց ներգրավումը հանրային վայրում, այն էլ՝ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու, մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի։ ՄԻՊ-ի այս հայտարարությանը հաջորդել էր նրան ուղղված սպառնալիքներ, ոմն Գրիգորյան նշել էր, թե «այլ տարբերակ չկա, անհրաժեշտ է պարկը գլխին հագցնել և կոտրել գլուխները» ու մի շարք այլ արտահայտություններ։ Արձանագրենք, որ, թեև ՄԻՊ-ը ՀՀ-ում ամենաարդյունավետ գործող համակարգերից մեկն է, այդուհանդերձ վերջին շրջանում պարբերաբար, կարծես թե, նպատակաուղղված թիրախավորում են հենց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ կապված իշխանությունների գործողությունների վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարությունների հետ։
16:32 - 07 դեկտեմբերի, 2020