ՄԻՊ-ի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա հարուցվել է քրեական գործ |pastinfo.am|
16:32 - 07 դեկտեմբերի, 2020

ՄԻՊ-ի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա հարուցվել է քրեական գործ |pastinfo.am|

pastinfo.am: «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ՄԻՊ-ին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալու կամ նրան վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտ ստորագրելուց հետո Երևանի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են իրականացվել։ Նոյեմբերի 20-ին բողոքի ակցիաները ցրելու համար ներգրավված են եղել նաև դիմակավորված ոստիկաններ։ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ նրանց ներգրավումը հանրային վայրում, այն էլ՝ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու, մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի։

ՄԻՊ-ի այս հայտարարությանը հաջորդել էր նրան ուղղված սպառնալիքներ, ոմն Գրիգորյան նշել էր, թե «այլ տարբերակ չկա, անհրաժեշտ է պարկը գլխին հագցնել և կոտրել գլուխները» ու մի շարք այլ արտահայտություններ։ Արձանագրենք, որ, թեև ՄԻՊ-ը ՀՀ-ում ամենաարդյունավետ գործող համակարգերից մեկն է, այդուհանդերձ վերջին շրջանում պարբերաբար, կարծես թե, նպատակաուղղված թիրախավորում են հենց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ կապված իշխանությունների գործողությունների վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարությունների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել