Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Տավուշի մարզի դատախազությունը ապօրինի անտառահատումներին նպաստող կոռուպցիոն չարաշահումների կանխմանն ուղղված միջնորդագիր է ներկայացրել

Տավուշի մարզի դատախազությունը ապօրինի անտառահատումներին նպաստող կոռուպցիոն չարաշահումների կանխմանն ուղղված միջնորդագիր է ներկայացրել

Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Էդուարդ Հարությունյանը մարզի տարածքում ապօրինի ծառահատումների մի քանի խնդիրների կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին: Մարզի դատախազությունում իրականացված՝ 2019թ. հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերից 54-ով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 54 քրեական գործ, որոնցից՝ 41-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ենթակա մասնաճյուղերի տարածքներում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով՝ բուսական աշխարհին պատճառված ընդհանուր 263.6մլն ՀՀ դրամ վնասով: Հարուցված 41 քրեական գործերից 29-ի դեպքում անտառխախտման մասին արձանագրություններով ապօրինի ծառահատումներ կատարած անձանց ինքնությունը պարզված չէ: Ուշագրավ է, որ նշված 29 դեպքերով պետությանը հասցված վնասը կազմել է 258.6մլն ՀՀ դրամ, կամ ընդհանուր վնասի ավելի քան 98 տոկոսը: Մինչդեռ մնացած 12 դեպքերում, երբ արձանագրությունները կազմվել են ապօրինի ծառահատում կատարած անձանց ինքնության պարզմամբ, վնասի չափը կազմել է ընդամենը 5 մլն ՀՀ դրամ: Թեև 2019թ. հուլիսից արձանագրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի նվազում, սակայն դա առավելապես պայմանավորված է իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումներով և մարզի տարածքում ԲԸՏՄ-ի հետ համատեղ ոստիկանության հսկիչ անցագրային հենակետերի տեղակայմամբ: Սակայն այդ միջոցառումները բավարար արդյունավետ չեն կարող լինել առանց ապօրինի ծառահատումները կանխարգելող առաջնային օղակի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի՝ անտառպահպանության համար պատասխանատու պաշտոններում (մասնաճյուղի տնօրեն, անտապապահ և անտառապետ) նշանակված անձանց կողմից ապօրինի ծառահատումների և բնափայտի ապօրինի մթերմանը նպաստող գործոնները վերացնելու: Մասնավորապես, եզակի չեն դեպքերը, երբ այդ պատասխանատու պաշտոններում նշանակվում են անձինք, որոնք ոչ միայն անտառահատումների առնչությամբ տարաբնույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար ենթարկվել են քրեական հետապնդումների, այլ նաև նրանց վերաբերյալ առկա են մեղադրական դատավճիռներ: Օրինակ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի 2019թ. օգոստոսի 8-ի հրամանով որպես անտառապահ է նշանակվել անձ, ում դեռևս 2018թ. հունվարին մեղադրանք է առաջադրվել «Իջևանի անտառպետության» պահաբաժնի անտառապահի պաշտոնում պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալու համար և դատավճռով դատապարտվել 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման: Կամ՝ այլ քրեական գործով մեկ այլ պահաբաժնի անտառապահի պաշտոնն զբաղեցնող անձին մեղադրանք է առաջադրվել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի համար, որի արդյունքում բնակիչը հնարավորություն է ունեցել տևական ժամանակ այդ պահաբաժնի տարածքում կատարել ապօրինի ծառահատումներ և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառել պետությանը: Չնայած նշված գործով 2019թ. սեպտեմբերին կայացվել է մեղադրական դատավճիռ, սակայն նա մինչ օրս շարունակում է պաշտոնավարել՝ տեղափոխվելով Խաչարձանի անտառպետության պահաբաժին: Մեկ այլ դեպքում անտառապահը բնակիչներին անվճար թափուկ վառելափայտ տրամադրելու պատրվակով թույլ է տվել իր հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող անձին իր պահաբաժնից ապօրինի պատրաստել և դուրս բերել վառելափայտ, ինչի համար 2018թ. ապրիլի 16-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի: Նշված քրեական գործի քննության ընթացքում նա ազատվել է հիշյալ պաշտոնից, սակայն հետագայում նշանակվել է Այգեհովիտի անտառպետության պահաբաժնի անտառապահ: Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով անհրաժեշտ է համարել քննարկման առարկա դարձնել հիշյալ անտառապահների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, այդ պաշտոններում կատարվող նշանակումների ժամանակ ընտրություն կատարելիս դրսևորել բծախնդրություն: Ապօրինի անտառահատումների դեպքերի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ շարունակում են կոռուպցիոն սխեմաներ գործել նաև ոչ արտադրական նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման գործընթացում: Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապետերը, անտառապահները, հանցավոր համաձայնության գալով փայտանյութի առք ու վաճառքով զբաղվող անձանց հետ, տարբեր քաղաքացիների անվամբ լրացված անվճար տրամադրվող թափուկ փայտանյութի տոմսով անտառից մթերում և իրացում են իրականացնում՝ նպաստելով փայտանյութի ապօրինի շրջանառությանը: Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով բարձրացրել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերի ղեկավարների կողմից նշված գործընթացն անմիջական և ամենօրյա հսկողության տակ վերցնելու, ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցերը:  
12:38 - 03 դեկտեմբերի, 2019
Տավուշում անցկացվել են հանրային քննարկումներ. ներկայացվել են միավորման ենթակա համայնքների փնջերը

Տավուշում անցկացվել են հանրային քննարկումներ. ներկայացվել են միավորման ենթակա համայնքների փնջերը

ՀՀ մարզերում համայնքների միավորման նախնական փնջերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է իր հանդիպումները մարզպետարանների պաշտոնատար անձանց, մասնագետների, ինչպես նաև շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։Նախնական քննարկումների արդյունքում միավորման ենթակա համայնքների փնջերը ներկայացվում են համայնքների բնակչությանը՝ ավելի լայն ու ընդգրկուն հանրային քննարկումների նպատակով: ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքներում կազմակերպված քննարկումներին հաջորդել են ՀՀ Տավուշի մարզի միավորվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ նման ձևաչափով հանդիպումներ և քննարկումներ հունիսի 24-ից 26-ը կազմակերպվել են Իջևան, Վազաշեն, Այգեհովիտ, Ազատամուտ, Կիրանց, Աճարկուտ, Ն.Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Ակնաղբյուր, Լուսահովիտ, Խաշթառակ, Ենոքավան, Գետահովիտ համայնքներում, որոնց բնակիչներին ներկայացվել են իրենց համայնքների միավորման վերաբերյալ մոտեցումները, համայնքների միավորման նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումները, տրվել են պարզաբանումներ բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ:
08:41 - 29 հունիսի, 2019
Տավուշում կա 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը. մարզպետ |lragir.am|

Տավուշում կա 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը. մարզպետ |lragir.am|

lragir.am: Տավուշի մարզպետ Հայկ Չոբյանյանը «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» գործարար համաժողովում ներկայացրեց մարզի զարգացման ռազմավարությունը: Նա ասաց, որ իր ներկայացրածը ուղերձներ են, որոնք ուղղված են նեդրողներին:«Բնությունը մեզ շռայլորեն պարգևատրել է, մնացածը պատկանում է մարդուն, որպեսզի համարձակ երազանք ունենալու կարողության շնորհիվ կարողանանք իսկապես Տավուշը դարձնել լավագույն վայրը ապրելու համար»,- ասաց նա:Մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը, ըստ Չոբանյանի, պետք է զարգացնել հատկապես պատմամշակութային տուրիզմի առումով, որովհետև հենց այդ տարածաշրջանում են գտնվում հիմնական պատմամշակութային հուշարձանները:«Երկրորդ առավելությունը, որն ունի Նոյեմբերյանը, այն է,որ գտնվում է ՀՀ դարպասի վրա, և կառավարության նպատակն է Վրաստանի 8 մլն-ոց տուրիստական շուկան ուղղորդել դեպի Հայաստան: Թբիլիսիից մինչև Իջևան նույն հեռավորությունն է, ինչ Երևանից դեպի Իջևան: Մենք պետք է մեր տուրիստական քաղաքականությունը տանենք երկու օդանավակայանների համակողմանի կիրառման ուղղությամբ: Մենք պետք է ունենանք մշտական երթուղի Թբիլիսիի օդանավակայանից մինչև Դիլիջան, որ տուրիստական շարժը մեծանա: Պետք է ամբողջ ճանապարհին ստեղծել նոր տուրիստական գողտրիկ հանգրվաններ: Դրանիցից մեկը Աճարկուտ գյուղն է, որն ունի 200 բնակիչ և որը աշխարհի ամենագողտրիկ գյուղերից մեկն է և որի շրջակայքում կա 30-ից ավելի պատմամշակութային հուշարձան»,- ասաց նա:Իջևանի տարածաշրջանը ՀՀ ամենամեղմ կլիմա ունեցող տարածաշարջանն է, հետևաբար, ըստ մարզպետի, այն պետք է առանձնացնել առողջարանային ու վերականգնողական տուրիզմի համար: Այդ ուղղությամբ արդեն կան ծրագրեր:Մարզի զբոսաշրջային թիվ մեկ բրենդ համարվող Դիլիջանում առաջիկայում պետք է զարգանա կրթական ու ինտելեկտուալ տուրիզմը, որտեղ արդեն կան լուրջ պայմաններ:«Դիլիջանում ունենք կրթական այնպիսի հագեցվածություն, որը չկա ՀՀ ոչ մի բնակավայրում: Մենք ունենք միջազգային դպրոց, որտեղ սովորում են նաև հայերեն, ունենք ՀՀ առաջավոր դպրոցներից մեկը՝ Այբը, ունենք Թումո տեխնոլոգիական կենտրոնը, մեկ տասնյակ տեխնոլոգիական կենտրոններ»,- ասաց Չոբանյանը: Դիլիջանում կրթական տուրիզմի զարգացումը, ըստ մարզպետի, քաղաք կբերի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ: Եվ սա առաջին հերթին կոչ է Սփյուռքի հայրենակիցներին, որպեսզի նրանց երեխաները կրթվեն այստեղ, ասաց նա:«Տուրիզմը դա հյուրանոցը չէ, որ կառուցվում է, այն հանգրվաններն են, որոնք մենք ստեղծում ենք: Մենք մեծ զարկ ենք տալու հնագիտական տուրիզմին: Դիլիջանի հարևանությամբ ունենք դամբարանադաշտ, որն ունիկալ է նաև ամբողջ աշխարհում»,- ասաց նա:Հայկ Չոբանյանը խոսեց նաև մարզի գյուղատնտեսության զարգացումից:«Մեզ մոտ հապալաս է աճում 3000 մետր բարձրության վրա և զեյթուն է աճում 380 մետր բարձրության վրա: Այս բազմազանությունը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական ցանկացած ճաշակի ներդրող ունենալ Տավուշում: Այնպես որ, համեցեք և ներդրումներ կատարեք Տավուշի գյուղատնտեսությունում: Եվ ուզում եմ հայտարարել որ առաջիկա տարիներին գյուղատնտեսությունն ամենամեծ ներդրումները պետք է ներգրավի Տավուշում: Մենք ունենք 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը: Եվ մենք ունենք շուրջ այդքան էլ անտառային տարածք, որ պակաս գյուղատնտեսական նշանակություն չունի»,- ասաց մարզպետը:Տավուշի ամենամեծ առանձնահատկությունն, ըստ Չոբանյանի, հասանելիությունն է արտաքին շուկաներին:Հայկ Չոբանյանը նշեց նաև այն կենտրոնները, որոնց զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մարզի համար: Դրանցից մեկը Ազատամուտ համայնք է, որը գտնվում է տարբեր տարծաշրջանների խաչմերուկում:«Ազատամուտը քաղաքային մշակույթ ունեցող բնակավայր է, պետք է լինի քաղաք, և մենք պետք է իրեն զարգացնենք այդ ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ Ազատամուտը հավակնում է դառնալ նաև հատուկ տնտեսական գոտի իր սահմանամերձ կարգավիճակով: Եվ Ազատամուտի հետագա տնտեսական զարգացումը իրականում կարող է խթան լինել ամբողջ մարզի տնտեսական զարգացման համար»,- ասաց նա:Հաջորդ կետը Բագրատաշենի միջազգային հատուկ տնտեսական գոտու ստեղծումն է, որի կարիքն, ըստ մարզպետի, կա, ներառյալ ազատ տնտեսական գոտու կարգավիճակը:«Եվ մենք նախնական դիտարկում ենք Բագրատաշենի օդանավակայանի տարածքը, որը 7.5 հա տարածք է: Եվ սա արդեն ոչ թե տարածաշրջանային, այլ համապետական նշանակության կարևոր կետ կարող է հանդիսանալ: Ինչպես գիտեք, այդտեղ հատվում են Տավուշի ու Լոռու մարզերը, և ըստ էության այսպիսի կենտրոն ունենալով՝ մենք հսկայական առավելություն ու առաջընթաց կարող ենք ապահովել հատկապես եվրասիական շուկայի հետ հարաբերություններին առումով»,- ասաց նա:Հայկ Չոբանյանը հավելեց, որ դեռ պաշտոնավարման սկզբից իրեն հռչակել է Տավուշի բիզնես օմբուդսմեն, իրենք գործարարների պաշտպանն ու գործընկերն են, ամեն ինչ պետք է անեն, որ ստեղծեն մեխանիզմներ՝ գործարարության զարգացման համար:
09:36 - 22 հունիսի, 2019
Տավուշում փայտածուխի արտադրության բացասական հետևանքները հաստատվել են

Տավուշում փայտածուխի արտադրության բացասական հետևանքները հաստատվել են

Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է, որ համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ անգամ գերազանցում են հարեւան այլ համայնքների ցուցանիշներին: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:Մասնավորապես, եթե 20000 բնակիչ ունեցող Իջեւան քաղաքում ալերգիկ ռինիտ գրանցվել է 4 բնակչի, 2700 բնակիչ ունեցող Գետահովիտում՝ 1, ապա 2800 բնակիչ ունեցող Ազատամուտում՝ 50 բնակչի մոտ:Համեմատական կարգով՝ Ազատամուտում բարձր են նաեւ ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները:Հաշվի առնելով ուսումնասիրության նման մտահոգիչ արդյունքները, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանձնարարել է, որպեսզի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջական հաշվետվություն պատրաստվի, մշակվի առաջարկությունների փաթեթ, գործողությունների ծրագիր, համապատասխան գրություններ կուղարկվեն գերատեսչություններին:Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ հանձնաժողովի գործենության նպատակը ոչ թե որեւէ աշխատատեղ փակելն է կամ տնտեսվարողներին իրենց գործունեությունից զրկելը, այլ’ համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ’ փայտածուխի արտադրության ռիսկերի նվազեցումը, արտադրության արդյունավետության բարձրացումը:Հանձնաժողովը տնտեսվարողներին առաջարկել է արդիականացնել արտադրության պրոցեսը, ինչը հնարավորութուն կտա կատարել արտանետվող գազերի եկրորդական այրում: Խոսքը կոնվեկցիոն վառարանների կիրառման մասին է, որոնց մեկը հատի միջին արժեքը 150 հազար դրամ է:Տավուշի մարզպետարանը նախատեսում է իրականացնել 2 պիլոտային ծրագիր:
13:51 - 12 հունիսի, 2019
Նոյեմբերյանյան թնջուկ․ առաջարկ, թե՞ «առաջարկով» փաթեթավորված ճնշում ՏԻՄ-ի վրա

Նոյեմբերյանյան թնջուկ․ առաջարկ, թե՞ «առաջարկով» փաթեթավորված ճնշում ՏԻՄ-ի վրա

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, 1in.am-ի եթերում անդրադառնալով մարզպետարաններին ուղղված քննադատությանը՝ կապված համայնքներին, տվյալ դեպքում՝ Նոյեմբերյան համայնքին ուղղված նամակի հետ, որով առաջարկում են վերացնել իրենց տարածքներում հանքարդյունաբերությունն արգելող որոշումները, ասաց․ «Մեր խնդիրը՝ Մարզպետարանի խնդիրը, տեղական ինքնակառավարման օրենսդրության շրջանակներում այն է, որպեսզի աջակցենք համայնքապետարաններին, որպեսզի իրենք իրականացնեն իրենց լիազորությունները առավելագույնս և առավելագույնս գրագետ կերպով․ էդ թվում տեղական ինքնակառավարման օրենսդրության իրենց լիազորությունների շրջանակում։ Նույն հանքարդյունաբերության առումով այսօր համայնքներին տրված է ամենամեծ լիազորությունները և իրենք են, ըստ էության, առաջին և հիմնական որոշումը կայացնում ոչ միայն հանքի արդյունահանման, այլ ընդհանրապես հանքի հետազոտության և հետագա ճակատագրի հետ կապված։ Եվ մեր խնդիրն է, որպեսզի այն որոշումները, որոնք որ կայացվում են համայնքապետարաններում, դրանք ճշգրիտ լինեն ՀՀ օրենսդրության շրջանակներում, և մենք չենք կարող արգելել որևէ ավագանու որևէ որոշում կայացնել։ Մենք առավելագույնս կարող ենք իրենց ուղղորդել կամ ճշգրտել կամ օգնել, որպեսզի իրենք այդ ամենը իրականացնեն օրենքի շրջանակներում, որպեսզի վաղը-մյուս օրը իրենք չկանգնեն խնդիրների առաջ։ Տվյալ նամակագրությունը վերաբերում է 2018 թ․-ին Նոյեմբերյանի ավագանու կողմից կայացրած որոշմանը և այս շրջանակում մենք ուղղակի ընդհանուր շրջաբերականով (դա ամբողջ ՀՀ-ում է կայացվել) տեղեկացրել ենք, որ՝ խնդրում ենք ձեր որոշումների ժամանակ հաշվի առնել օրենսդրության այս-այս կետերը։ Ընդամենը դա։ Բայց որևէ արգելանքի մասին խոսք չկա։ Ես գիտեմ՝ վերջին օրերին՝ երեկ կամ երեկ չէ առաջին օրը, հարցազրույց էր եղել Նոյեմբերյանի քաղաքապետի հետ և էնտեղ ձևակերպումներն իսկապես այդպիսին էին, որ մարզպետարանն արգելում է և այլն։ Ես հայտարարում եմ, որ մարզպետարանը այս գործառույթների շրջանակում չի կարող արգելել և, մասնավորապես, Տավուշի մարզպետարանն այդպիսի արգելք չի դրել։ Մենք ունենք նամակագրությունը և պատրաստ ենք նաև տրամադրել այն, որտեղ ուղղակի հստակ նշված է, որ խնդրում ենք ավագանու որոշումների ժամանակ հաշվի առնել ՀՀ այսինչ օրենքի այսինչ կետերը, այսքան բան։ Մենք մանրամասնություններ չենք տվել, մենք տվել ենք օրենքի համապատասխան կետերին հետևելու առաջարկություն և, ճիշտն ասած, չեմ հասցրել քաղաքապետի հետ քննարկել, թե այդ հարցազրույցը կոնկրետ ինչին է վերաբերում, ինչու են այդպես խիստ եղել ձևակերպումները, բայց ասեմ՝ այդտեղ մտահոգվելու որևէ խնդիր չկա, ավելին՝ մենք մի քանի անգամ արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ կոնկրետ Տավուշի մարզում հանքարդյունաբերության ոլորտի հեռանկարների հետ կապված և մենք գտնում ենք, որ հանքարդյունաբերությունը մեր ամենաառաջնահերթ, ամենագերակա ոլորտը չէ, մենք ունենք բազմաթիվ ճանապարհներ մեր տարածաշրջանը և Տավուշում ապրող բնակչին հարուստ և երջանիկ դարձնելու, և Աստված չտա, որ հասնենք այն վիճակին, որ ստիպված լինենք դա անել բնության և քաղաքացու հաշվին»։ Չնայած մարզպետի այն պնդումներին, որ նամակում ընդամենը տրվել է օրենքի համապատասխան կետերին հետևելու առաջարկություն, Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի՝ համայնքի ղեկավարներին ուղղված նամակում հստակ նշվում է․ «Անհրաժեշտ է 1-ամսյա ժամկետում Տավուշի մարզպետարան ներկայացնել ավագանու կողմից օրենքի խախտումով ընդունված որոշումների առկայությունը և դրանք անվավեր ճանաչելու մասին տեղեկատվությունը»։ Իսկ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի՝ մարզպետներին ուղղված նամակում պահանջվում է առաջարկել համայնքներին «խախտումներով» ընդունված որոշումները, մասնավորապես՝ համայնքներում հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ, մեկամսյա ժամկետում անվավեր ճանաչել, իսկ հակառակ դեպքում դրանք վիճարկել դատական կարգով։
19:00 - 29 մայիսի, 2019
ԱՄԷ դեսպանատունը օգնություն է տրամադրել Տավուշի մարզի կարիքավոր ընտանիքներին |armenpress.am|

ԱՄԷ դեսպանատունը օգնություն է տրամադրել Տավուշի մարզի կարիքավոր ընտանիքներին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքներում մայիսի 22-ին շուրջ 250 կարիքավոր ընտանիք սնունդ պարունակող արկղեր ստացան։ Ինչպես հայտնեցին ՀՀ Տավուշի մարզպետարանի Բարեգործական ծրագիրն իրականացվեց Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ: ԱՄԷ դեսպանատան ներկայացուցիչներին ողջունեց Իջևանի փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի կողմից շնորհակալագիր հանձնեց դեսպանատան ներկայացուցիչներին և շնորհակալական խոսքեր փոխանցեց դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Ջաաբին։ «Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը, և այս ծրագիրը հանդիսանում է իրականացվող նախաձեռնությունների մի մաս։Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։ Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկայիս տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։
12:09 - 23 մայիսի, 2019
Գյուղատնտեսական տեխնիկա սահմանամերձ գյուղերին

Գյուղատնտեսական տեխնիկա սահմանամերձ գյուղերին

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ և Ծաղկավան համայնքների սիրելի բնակիչներ , ինչպես Ակնաղբյուր և Խաշթառակ համայնքներում կարողացանք կյանքի կոչել ՄԱԿ-ի ծրագրերը, այնպես էլ` ձեր մոտ: Տեղեկացնում եմ, որ ձեռք է բերվելու կոմբայն, որը, հուսամ կթեթևացնի ձեր աշխատանքը և առիթ կլինի չմշակվող գյուղատնտեսական հողերի մշակման համար։ Այս ծրագիրը իրականություն դարձավ ՄԱԿ-ի աջակցությամբ, որը իր վրա վերցրեց ծախսերի 80%-ը, ինչպես նաև իմ կողմից ծրագրում ներգրավված մեր հայ ներդրողների, ովքեր իրենց վրա վերցրեցին ծախսերի 20%-ը, որի հնարավորությունը համայնքը չուներ։Հույս ունեմ և անում եմ ամեն ինչ, որ նման ծրագրերը շարունակական լինեն Տավուշի մարզում, իսկ ներդրողների ներգրավվածությունը ավելի ու ավելի մեծանա մարզի զարգացման գործում: Շնորհակալություն բոլորին այս ծրագիրը կյանքի կոչելու համար»:
06:00 - 23 մայիսի, 2019
Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը |tert.am|

Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը |tert.am|

tert.am։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը նախօրեին այցելել են Տավուշի մարզ, որտեղ հանդիպում են ունեցել համայնքի ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Գյուղնախարարության պաշտոնյաները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, դրանցում կատարված նոր փոփոխություններն ու նախաձեռնությունները, անդրադարձել հետագա քայլերին ու ռազմավարական ուղղություններին, ինչպես նաև պատասխանել են ներկաների հարցերին։ «Մենք խնդրեցինք կազմակերպել այս հանդիպումը, որպեսզի հնարավորություն ունենանք հակիրճ ներկայացնել ձեզ, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում գյուղոլորտը զարգացելու համար և որ ամենակարևորն է` լսենք ձեր հարցերն ու առաջարկները: Մեր ցանկությունն է՝ միասին աշխատել, որպեսզի մեր երկրում գյուղատնտեսությունը, որը տնտեսության կարևորագույն ճյուղերից է և ապահովում է ՀՆԱ-ի 25%-ը, 21-րդ դարին համահունչ զարգանա», - նշել է Արտակ Քամալյանը: Փոխնախարարն իր խոսքում անդրադարձել է ոլորտում առկա հիմնական մարտահրավերներին և խնդիրներին, որոնց թվում առանձնահատուկ կարևորել է հողերի կոնսոլիդացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ հանրապետությունում առկա 450 հազար հեկտար վարելահողերից 200 հազարը ներկայումս չի օգտագործվում Նա տեղեկացրել է, որ եթե սեփականատերը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում կամ չի ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ և հողն անմշակ է թողնում, նրան կառաջարկվեն տարբերակներ, որպեսզի և՛ սեփականատերը եկամուտ ստանա իր չաշխատող կապիտալից և՛ երկրի գյուղնշանակության հողերը մշակվեն և զարգանա գյուղատնտեսությունը։ Հողատերերին կառաջարկեն վաճառել կամ վարձակալության տալ իրենց չօգտագործվող հողատարածքը, ընդ որում պատրաստ են նաև աջակցել վարձակալին գտնելու հարցում, կստեղծվի հարթակ, որի միջոցով պետությունն այդ անմշակ հողը երկարաժամկետ վարձակալության կհանձնի և գումարը կփոխանցի սեփականատիրոջը, սեփականատերերը նաև հնարավորություն կունենան օգտվել հողը պետությանը վաճառելու տարբերակից։ Օրենսդրական փոփոխություններն այժմ մշակման փուլում են, ստեղծված է աշխատանքային խումբ, օրենսդրական նախաձեռնությունը կդրվի հանրային լայն քննարկման՝ տեղեկացրել է Քամալյանը։  Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է այս տարի անասնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված երկու նոր ծրագրերին, որոնք վերաբերում են «խելացի» անասնաշենքների կառուցմանն ու վերակառուցմանը և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռք բերման նպատակով 2 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրմանը։ Նա նշել է, որ տավուշցիներն առավել հետաքրքրված են «խելացի» անասնաշենքների կառուցման ծրագրով. մարզից 14 հայտ է ստացվել, որոնք բոլորն էլ բավարարվել են։Փոխնախարարը տեղեկացրել է, որ ապահովագրական ընկերությունների հետ բանակցություններ են ընթանում ծրագրերի շրջանակում ձեռք բերվող գյուղատնտեսական կենդանիները՝ որպես գրավի առարկա ընդունելու ուղղությամբ:  
10:25 - 18 մայիսի, 2019
Տավուշում ներդրումային ծրագրերի ծավալն ավելացել է 5 մլրդ դրամով |armenpress.am|

Տավուշում ներդրումային ծրագրերի ծավալն ավելացել է 5 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզում այս տարի հաստատված ներդրումային ծրագրերի ծավալը կազմում է 20 մլրդ դրամ: Եվս 60 մլրդ դրամի ծրագրեր գտնվում են ընթացի մեջ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:«Այս պահի դրությամբ ծրագրերի գնահատականը 20 մլրդ դրամ է: Սա այս տարվա հաստատված ծրագրերի ծավալն է: Ունենք ևս 60 մլրդ դրամի ընթացքի մեջ գտնվող տարբեր ներդրումային ծրագրեր: Այսինքն՝ միասին 80 մլրդ դրամի ծրագրեր կան, որոնք ընթացքի մեջ են»,-ասաց մարզպետն ու հավելեց, որ արդեն փաստացի հաստատված ծրագրերով կա 5 մլրդ դրամի աճ: Հաստատված ծրագրերի մեջ են ինչպես մասնավոր ներդրումներ, այնպես էլ պետական սուբսիդիաներ: Կան նաև օտարերկրյա ուղղակի և անուղղակի ներդրումներ: Կան այգեգործական ծրագրեր՝ ընկույզի, թուզի, արքայանարինջի, խաղողի: Ներդրումային ծրագրերի մեջ են նաև ենթակառուցվածքային, թեթևարդյունաբերական, զբոսաշրջային ծրագրեր:
15:51 - 17 մայիսի, 2019
Տավուշի մարզի Նավուր գյուղում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան |aysor.am|

Տավուշի մարզի Նավուր գյուղում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան |aysor.am|

aysor.am: Տավուշի մարզի Նավուր գյուղում առաջիկա մեկ ամսում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան, այսօրվա լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նա նշեց, որ գործարանը հնարավորություն կտա շրջակայքի գյուղացիական տնտեսություններին ավելացնել իրենց արտադրական հնարավորությունները: «Առաջիկա 1 ամսվա մեջ գործարկվելու է մսի վերամշակման՝ խոզապուխտի գործարան: Արդեն իրականացվում են սարքավորումների տեղադրման աշխատանքները: Այս փուլում մեծ արտադրամաս չի լինելու, ապահովվելու է շուրջ 50 հոգու զբաղվածություն։ Այն լինելու է մթերման կետ»,- ասաց մարզպետը։ Նա նկատեց, որ գործարանը հնարավորություն կտա մեծացնել շրջակա համայնքների գյուղացիական տնտեսությունների՝ խոզաբուծության արտադրական հնարավորությունները։
13:38 - 17 մայիսի, 2019
«Վերադարձ» ծրագրով նախատեսվում է 5000 ընտանիք վերադարձնել Տավուշ |panarmenian.net|

«Վերադարձ» ծրագրով նախատեսվում է 5000 ընտանիք վերադարձնել Տավուշ |panarmenian.net|

panarmenian.net։ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում կիրականացվի «Վերադարձ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2025 թվականը մարզ վերադարձնել մոտ 5000 ընտանիքի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:«Մեր նպատակն է հայտնաբերել այն ընտանիքներին, որոնց վերադարձը հայրենիք հավանական է, և նրանց համար ստեղծել կենսաապահովման նվազագույն պայմաններ, այսինքն՝ բնակվելու, աշխատելու, ամսական արժանապատիվ եկամուտ ունենալու հնարավորություն: Այսօր արդեն աշխատում ենք կոնկրետ ընտանիքների հետ, ձևավորում ենք գործընկերության շրջանակը: Հիմնական մեր խնդիրն է, որ վերադառնան սահմանամերձ բնակավայրեր»,-ասել է նա:Չոբանյանն ասել է, որ թեև ծրագրի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, սակայն այս պահին մարզ վերադարձած 10 ընտանիք է հաշվառվել:
12:51 - 17 մայիսի, 2019
Մենք շուտով կունենանք Տավուշի ռադիո եւ Տավուշի հեռուստատեսություն. մարզպետ |news.am|

Մենք շուտով կունենանք Տավուշի ռադիո եւ Տավուշի հեռուստատեսություն. մարզպետ |news.am|

news.am: Շուտով կլինի առաջին ուսումնական ծրագիրը՝ դպրոց–ֆերմա, դպրոց–այգի, որի հիման վրա մենք գյուղտնտեսությամբ զբաղվող անձանց կսովորեցնենք եւ արագ կմտցնենք շուկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։Նրա խոսքով առաջիկայում կլինեն ավելի երկարաժամկետ գյուղատնտեսական եւ կրթական ծրագրեր։ «Առաջիկա մեկ տարվա ընթացքում Տավուշում կստեղծվի առնվազն 1 գյուղատնտեսական քոլեջ, որը կլինի դուալ կրթությամբ, զուգահեռաբար մեր երեխաները ոչ միայն կսովորեն այլեւ կաշխատեն եւ նույնիսկ կվաստակեն եւ շատ արագ կմտնեն աշխատաշուկա»,– ասաց մարզպետը։Չոբանյանը հպարտությամբ նշեց նոր ծրագրի մասին. «Մենք շուտով կունենանք Տավուշի ռադիո եւ Տավուշի հեռուստատեսություն, որը հատկապես խորհրդատվական նշանակություն կունենա մեր տարածաշրջանի համար։ Կլինեն խորհրդատվական եւ մասնագիտական ծրագրեր, որոնք պիտի նպաստեն մեր տնտեսությանն, մշակույթի եւ կրթական ոլորտի զարգացմանը»։  
12:48 - 17 մայիսի, 2019
2018-ին ոռոգել ենք 4500 հա տարածք, առաջիկա մեկ տարվա ընթացքում սա կրկնապատկելու ենք. Տավուշի մարզպետ |news.am|

2018-ին ոռոգել ենք 4500 հա տարածք, առաջիկա մեկ տարվա ընթացքում սա կրկնապատկելու ենք. Տավուշի մարզպետ |news.am|

news.am: Եթե Հայաստանում եղել ես, բայց Տավուշում չես եղել, ուրեմն Հայաստանում չես եղել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։Նրա խոսքով, իրենց նպատակը եղել է այնպիսի մեխանիզմերի ներդրումը, որով կկարողանան ի կատար ածել իրենց առջեւ դրված ցանկացած խնդիր. «Ամենամեծ ձեռքբերումը, որ մենք ունենք, դա մարզի ամբողջ մարդկային ներուժի ներգրավումն է մեր ծրագրերի մեջ»: Չոբանյանը նշեց, որ առաջիկա մի քանի տարիներին Տավուշի հիմնական ներդրումային հնարավորությունները գյուղատնտեսության ոլորտում կլինեն. «Մենք օգտագործում ենք մեր գյուղատնտեսական ներուժի չնչին տոկոսը։ Մենք մեր զարգացումը եւ տնտեսության զարգացումը, մարզի եւ հայրենիքի զարգացումը դիտարկում ենք կենսական արժեշղթայում, առաջին կետից մինչեւ վերջին կետը պետք է տեսանելի լինի մեզ համար։ Դրվագային, որեւէ ներդրում մենք իրավունք չունենք թույլ տալու, որովհետեւ մենք դրանով կարող ենք պոտենցիալ ներդրողի համար վաղը, մյուս օրը խնդիր ստեղծել»,– ասաց Չոբանյանը։Մարզպետի խոսքով բոլոր ոլորտներում արմատական փոփոխություններ են արվում, դրանցից ամենաառաջնայինը ոռոգվող տարածքների ընդլայնումն է։«2018թ.–ին մենք ոռոգել ենք 4500 հա տարածք, առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք սա կրկնապատկելու ենք։ Նախորդ 5 տարիների ընթացքում գրեթե փոփոխություն չի եղել այդ թվի մեջ։ Մեր հավակնությունը կրկնապատկելն է։ Դա նշանակում է, որ ըստ էության մենք կրկնապատկելու ենք մեր առաջադեմ գյուղատնտեսությունը, որովհետու առանց ոռոգման առաջադեմ գյուղատնտեսություն չի լինելու։ Գյուղատնտեսությունը եռապատկելու ենք, քառապատկելու ենք»,– ասաց մարզպետը։
11:52 - 17 մայիսի, 2019