Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ. վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ. վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Այս ծրագիրը մենք նախապատրաստել ենք շատ մեծ խանդաղատանքով և մեծ սպասումներով ու հույսերով: Ծրագրի իմաստը և նպատակն այն էր, որ Սփյուռքի երիտասարդ մասնագետները գան և ներգրավվեն Հայաստանի պետական կառավարման մարմիններում, աշխատեն մի որոշակի ժամանակաշրջան, իրենց հետ բերեն նոր դիտանկյուն, նոր հայացքներ, նոր թարմություն, կողքից կարողանան տեսնել և քննել՝ ինչ է կատարվում: Բայց պետք է խոստովանել, որ ծրագիրը հենց սկզբից ուղեկցվեց մի շարք բարդություններով. նախ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց, ապա համընկավ մեզ համար ամենաբարդ, դժվար և դաժան ժամանակաշրջանի՝ պատերազմի հետ: Եվ, իհարկե, այս առումով ժամանակաշրջանը ամենանպաստավորը չէր, չնայած, մյուս կողմից, գուցե թե ամենաբարդ շրջանում ձեր այստեղ ներկա գտնվելն ինչ-որ առումով շատ մեծ բարոյական աջակցություն էր մեզ բոլորիս, այն նախարարություններում և գերատեսչություններում, որտեղ դուք ներգրավված եք եղել: Եվ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել նաև, որ այս դժվար, չափազանց դժվար ժամանակշրջանը ներսից կիսել եք մեզ հետ: Եվ հիմա՝ այս թեման և գաղափարը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, ավելի հրատապ և ավելի սուր է դառնում, որովհետև այն մարտահրավերները, որոնք կան երկրի առաջ, իհարկե, մեր ազգային ինտելեկտուալ և ընդհանրապես ներուժի համախմբման միջոցով է հնարավոր լուծել: Բայց մենք նման ձևակերպումներ անելիս և բանաձևեր կազմելիս պետք է շատ կոնկրետ ձևակերպենք, թե ինչ նկատի ունենք, և ընդհանրապես այս հարաբերություններում ինչն է, որ պետք է փոխենք և ինչպես է, որ պետք է փոխենք: Բայց դա ավելի երկար խոսակցության հարց է: Ես հիմա կուզենայի նաև լսել ձեզ, մասնավորապես, պարոն Սինանյան, Ձեր կարծիքը ծրագրի ընթացքի վերաբերյալ: Եվ նաև մտքեր փոխանակենք, թե ինչ տպավորություններ ունեն մասնակիցները և կառավարության ներկայացուցիչները ծրագրի, նրա հետագայի, շարունակականության և արտահայտման ձևերի մասին»: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշել է, որ անդրանիկ «իԳործ»-ի ընթացիկ արդյունքները վկայում են, որ այն համապատասխանում է դրա հիմքում դրված տեսլականին: Մասնակցության շուրջ 800 դիմում է ստացվել, այս տարի մասնակիցների թիվը 49-ն է, ծրագիրը մեկամյա է: Սփյուռքահայ մասնագետները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Թաիլանդ, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Կիպրոս, Նիդերլանդներ, Շվեդիա, Չինաստան, ՌԴ, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա: Ընդ որում, մասնակիցներ են ժամանել նաև պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Նրանք աշխատանքի են անցել 19 պետական կառույցում՝ հնարավորություն ունենալով սեփական փորձն ու գիտելիքները ներդնելու տարբեր ոլորտների բարելավման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև ծրագրի սոցիալական կողմին և տեղեկացրել, որ մասնակիցների մի մասը հայրենադարձման որոշում է կայացրել և Հայաստան տեղափոխվել ընտանիքներով: Ինչ վերաբերում է գործնական ասպեկտին, Զ. Սինանյանի խոսքով՝ սփյուռքահայ մասնագետները 3-4 ամսվա աշխատանքի ընթացքում արդեն որոշակի հաջողություններ են արձանագրել ցուցադրելի արդյունքների՝ մշակված ծրագրերի, առաջարկների, տեսքով: Ծրագրի մասնակիցները նաև այցելել են Արցախ: «իԳործ»-ի մասնակիցները ներկայացրել են իրենց, այն աշխատանքը, որ իրականացնում են պետական տարբեր գերատեսչություններում, ինչպես նաև վարչապետի հետ կիսվել տպավորություններով և հարցեր ուղղել նրան: Երկխոսության շրջանակում Նիկոլ Փաշինյանը նրանց հետ մտքեր է փոխանակել հետպատերազմյան իրավիճակներում անելիքների, Հայաստանի վերափոխման ու առաջընթացի, տնտեսության զարգացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, կրթության բարեփոխման, նորարարական և գիտելիքահեն մտածելակերպի խթանման, տարբեր ոլորտներում ՏՏ զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի ամրապնդման, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության ուղղությամբ աշխատանքի, մշակույթի տարածման շուրջ:«իԳործ»-ցիները շնորհակալություն են հայտնել ՀՀ Կառավարությանը՝ նման ծրագիր նախաձեռնելու համար, որը հնարավորություն է տալիս գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանը՝ հատկապես այսօրվա դժվարին իրավիճակում: Նրանք հայտնել են, որ արդեն ունեն հաջողության պատմություններ, հանդես են եկել որոշակի նախաձեռնություններով, ծրագրերի առաջարկներով և շարունակելու են աշխատել: Վարչապետն ընդգծել է՝ այս ծրագրով կառավարությունը նպատակ ունի համազգային հավաքական ջանքերն ի մի բերել ու մեկտեղել մայր հայրենիքի զարգացման գործում, որպեսզի, բացի հոգևոր ամուր հիմնարար կապից, Սփյուռքը հայրենիքի հետ կապվածության նաև այլ հարթակներ ունենա: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է հետադարձ կապը և հորդորել «իԳործ»-ի մասնակիցներին՝ արձանագրել խնդիրները, ներկայացնել լուծման առաջարկներ:
19:33 - 26 հունվարի, 2021
Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը

 |armenpress.am|

Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Այս մասին Գևորգյանն ասաց՝ անդրադառնալով Խաչատրյանների ընտանիքի պահանջի վերաբերյալ կայացված վճռին: «Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի եւ իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- ասաց Գևորգյանը:Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով` Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված գրառման համար: 
19:07 - 26 հունվարի, 2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-բելառուսական կապերի հետագա ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով և հետաքրքրված է փոխշահավետ ծրագրերով: Վարչապետն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո ձևավորված իրավիճակին՝ դրա առնչությամբ կարևորելով Բելառուսի հավասարակշռված դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանք է տարվում: Ալեքսանդր Կոնյուկը նշել է, որ Հայաստանին ու Բելառուսին, երկու ժողովուրդներին շատ բան է միավորում, առկա է սերտ փոխգործակցություն, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար: Բելառուսի դեսպանը կարևորել է տարածաշրջանային կայուն իրավիճակի պահպանումը և նշել, որ Բելառուսը պատրաստակամ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման, տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շուրջ՝ ընդգծելով մեծ ներուժի առկայության հանգամանքը: Այդ առումով վարչապետը կարևորել է առևտրատնտեսական հարցերի միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, խորհրդարանական ինտենսիվ համագործակցությունը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում Երևան-Մինսկ չվերթի անընդհատ, անխափան աշխատանքը, ինչն ապահովվել է կողմերի սերտ փոխգործակցության շնորհիվ: Վարչապետը խնդրել է իր ողջույնները փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և վարչապետ Ռոման Գոլովչենկոյին:
17:17 - 22 հունվարի, 2021
Վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: «Այսօր անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով անցկացնում ենք խորհրդակցություն, առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է խորհրդակցությանն Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր կքննարկվեն ընթացիկ հարցերը, որոնք այս պահին կան օրակարգում:
11:21 - 22 հունվարի, 2021
Եթե մեկը կարծում է, որ Փաշինյանը պնդում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն տրամաբանելու խնդիր ունի. Սուրեն Գրիգորյան |tert.am|

Եթե մեկը կարծում է, որ Փաշինյանը պնդում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն տրամաբանելու խնդիր ունի. Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Երեկ Նաիրա Զոհրաբյանը վարչապետին ասել է, որ հոկտեմբերի 18- ին եղել է հնարավորություն, որ պատերազմը դադարեցվի՝ Շուշին մնա հայկական, և վարչապետը պատասխանել է, որ պատերազմի օրերին տարբեր քննարկումների ժամանակ և դրան նախորդած բանակցության գործընթացի ամբողջ ընթացքում չի եղել մի այնպիսի ժամանակ, որ չքննարկվի փախստականների հետ վերադառնալու հարցը. ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինքն է՞լ է կասկածում, որ Շուշին հայկական է, քանի որ Փաշինյանի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընդդիմության, քաղաքացիների և Շուշիի քաղաքապետի մոտ: «Մինչև Շուշիի ազատագրումը, Շուշիում բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ և, ըստ այդմ, հռետորական հարց է հնչեցրել վարչապետը, ասել է՝ ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկական Շուշի՞ է, հիմա եթե որևէ մեկը դրանից բխեցնում է, որ վարչապետը պնդում է կատարել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն այդ մարդը կա՛մ հայոց լեզու հասկանալու խնդիր ունի, կա՛մ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի: Վարչապետը, ըստ էության, հարց է տվել, ասել է՝ եթե Շուշի քաղաքում 90 տոկոս ադրբեջանական բնակչություն է, դուք համարում եք դա հայկակա՞ն, թե ոչ, սա է եղել իր հռետորական հարցը, թող ամեն մեկն իր պատասխանը տա ու իր հետևությունները անի»,- նշեց նա:
14:01 - 21 հունվարի, 2021
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. քրգործերով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման աշխատանքային խումբ կձևավորվի

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. քրգործերով պետությանը պատճառված վնասի փոխհատուցման աշխատանքային խումբ կձևավորվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել. Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1․ Քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաև նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի: 2․ Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի: 3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը քրեական գործերով՝ պետությանը կամ համայնքին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման ոլորտում ծագած խնդիրների կանոնակարգման նպատակով իրավական կարգավորումների վերանայման և դրանց գործնական կիրառման լուծումներով համակարգի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
13:55 - 21 հունվարի, 2021
Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է կոնտր-հուշագիր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ի պատասխան վարչապետ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագրի, առաջարկել է կոնտր-հուշագիր: Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցներում:  ԼՀԿ ղեկավարը հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն առաջարկել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվեն, որ վարչապետի հրաժարականից հետո ԼՀԿ-ն չի առաջադրի թեկնածություն՝ տվյալ պարագայում Մարուքյանի թեկնածությունը: «Սակայն ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելու օրակարգ է: Անցումային կառավարության մեր թեկնածուն ես եմ, և պետք է առաջադրվեմ»,-ասաց Մարուքյանն ու հավելեց՝ չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է:   Մարուքյանը, սակայն, նկատեց, որ ԲՀԿ-ի իրենց գործընկերների հետ միասին 45 հոգի են, եթե գումարեն «Իմ քայլը»-ից դուրս եկած 5 պատգամավորին, ստացվում է 50: Ընդ որում այդ 50-ն էլ պայմանական է: Այսպիսով, Մարուքյանը նկատեց, որ իշխանության կողմնակից պատգամավորի թիվը 82 է լինում: «Եթե իրենք վստահ չեն իրենց 82-ի վրա, որ հնարավոր է, որ ես առաջադրվեմ, ինձ ընտրեն, դա ուրիշ քննարկման հարց է: Եթե վստահ են, ապա ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու»,-ասաց նա: Մարուքյանը հայտնեց, որ Փաշինյանին կոնտր-հուշագիր է առաջարկել: «Առաջարկել եմ՝ եկեք ստորագրենք հուշագիր, որ ես ընտրվում եմ, մինչև հուշագիրը ստորագրելը պայմանավորվում ենք, որ օրինակ հոկտեմբերի 1-ին հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում: Եվ պայմանավորվում ենք 3 ուժերով, որ մարդ չենք առաջադրում, և խորհրդարանը հոկտեմբերին ցրվում է, երբ երկիրը կայունացած է լինում, և գնում ենք ընտրությունների: Դա եղել է իմ առաջարկած կոնտր հուշագիրը վարչապետին»,-ասաց Մարուքյանը: Նրա խոսքով, սակայն, համաձայնություն չի եղել, չկա հուշագիր, չկա հրաժարական, չկան ընտրություններ: Սակայն ընտրության ճանապարհը բոլորին հայտնի ճանապարհն է: «Եվ, երբ իրենք ասում են, որ այդ ճանապարհը չի լինի առանց ընդդիմության հետ հուշագրի, դուրս է գալիս, որ 45-ը կամ 50-ը մեծ է 82-ից»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ ինքն առաջադրվելու է:
13:26 - 21 հունվարի, 2021
Երբ ասում եք՝ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչի կամ ում հետ եք համեմատում. Փաշինյան
 |1lurer.am|

Երբ ասում եք՝ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչի կամ ում հետ եք համեմատում. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին՝ արդյոք Հայաստանը ձախողել է համավարակի դեմ պայքարը:  «Երբ ժամանակին քննադատում էին, որ ՀՀ կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, բերվում էր կոնկրետ երկրների օրինակներ և համեմատում այնտեղ տիրող իրավիճակի հետ: Հիմա այդ երկրներում դեպքերի թիվն ավելի է, մահերի թիվն ավելի է, քան Հայաստանում: Ոչ ոք ժամանակին չէր ասում՝ եկեք սպասենք, հետո կամփոփենք արդյունքները:  Երբ ասում եք՝ ձախողել է, ինչի կամ ում հետ եք համեմատում: Այո, մարդկությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել է, բայց իրողություն է, որ այդ հիվանդության բուժում գոյություն չունի, քանի դեղամիջոցը չի գտնվել: Այն հիմքը, որը դառնում էր Կառավարությանն ուղղված ձախողման մեղադրանք, այսօր գոյություն չունի»,- ընդգծեց վարչապետը:     
20:59 - 20 հունվարի, 2021
Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չենք ունեցել. վարչապետ
 |1lurer.am|

Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չենք ունեցել. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, ըստ էության, մենք չենք ունեցել, և միֆ է, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել: Այդ մասին խորհրդարանում, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ հոկտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրվել է եռակողմ հայտարարություն, դրանից հետո եղել են Ֆրանսիայի, և ԱՄՆ նախագահների միջնորդությունները: «Դա կարևոր է արձանագրել՝ նշելու, որ Հայաստանը արել է քայլեր՝ կանգնեցնելու պատերազմը»,- ասաց նա:  Փաշինյանը շարունակում է պնդել, որ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն է և այսօր էլ կրում է այդ պատասխանատվությունը: «Այդ պատասխանատվությունը նոյեմբերի 9-ով չի ավարտվում, այն շարունակվում է մինչև օրս: Եթե գտնեինք, որ պետք է հրաժարական տայինք, կտայինք, և դա կլիներ շատ հեշտ լուծում և անպատասխանատու լուծում: Մենք կկրենք քաղաքական պատասխանատվությունը, նաև բարոյական պատասխանատվությունը մեր ժողովրդի առջև, և դրանից որևէ մեկը չի խուսափի»,- ընդգծեց վարչապետը: 
20:44 - 20 հունվարի, 2021