Եթե մեկը կարծում է, որ Փաշինյանը պնդում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն տրամաբանելու խնդիր ունի. Սուրեն Գրիգորյան |tert.am|
14:01 - 21 հունվարի, 2021

Եթե մեկը կարծում է, որ Փաշինյանը պնդում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն տրամաբանելու խնդիր ունի. Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Երեկ Նաիրա Զոհրաբյանը վարչապետին ասել է, որ հոկտեմբերի 18- ին եղել է հնարավորություն, որ պատերազմը դադարեցվի՝ Շուշին մնա հայկական, և վարչապետը պատասխանել է, որ պատերազմի օրերին տարբեր քննարկումների ժամանակ և դրան նախորդած բանակցության գործընթացի ամբողջ ընթացքում չի եղել մի այնպիսի ժամանակ, որ չքննարկվի փախստականների հետ վերադառնալու հարցը. ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինքն է՞լ է կասկածում, որ Շուշին հայկական է, քանի որ Փաշինյանի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընդդիմության, քաղաքացիների և Շուշիի քաղաքապետի մոտ:

«Մինչև Շուշիի ազատագրումը, Շուշիում բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ և, ըստ այդմ, հռետորական հարց է հնչեցրել վարչապետը, ասել է՝ ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկական Շուշի՞ է, հիմա եթե որևէ մեկը դրանից բխեցնում է, որ վարչապետը պնդում է կատարել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն այդ մարդը կա՛մ հայոց լեզու հասկանալու խնդիր ունի, կա՛մ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի: Վարչապետը, ըստ էության, հարց է տվել, ասել է՝ եթե Շուշի քաղաքում 90 տոկոս ադրբեջանական բնակչություն է, դուք համարում եք դա հայկակա՞ն, թե ոչ, սա է եղել իր հռետորական հարցը, թող ամեն մեկն իր պատասխանը տա ու իր հետևությունները անի»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել