Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Երևանի Նոր Նորք վ/շ-ում, Չարենցավանում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ համայնքներում 11 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Երևանի Նոր Նորք վ/շ-ում, Չարենցավանում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ համայնքներում 11 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 20․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 7-րդ զանգվածի (ամբողջությամբ), Սարգիսաշեն թաղամասի, Դավիթ Բեկի փողոցին հարակից առանձնատների, բազմաբնակարան շենքերի և հանրային օբյեկտների, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի, Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10ա, 10, 12, 18 բազմաբնակարան շենքերի, Գեղամա փողոցի, Չարենցի փողոցի թիվ 1–ից 42 առանձնատների և հարակից հանրային օբյեկտների, ժամը 09․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի գազասպառողների գազամատակարարումը:«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
12:39 - 17 օգոստոսի, 2020
Փաշինյանը մասնակցեց Սևան քաղաքում Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կետրոնի բացմանը |armenpress.am|

Փաշինյանը մասնակցեց Սևան քաղաքում Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կետրոնի բացմանը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Սևան քաղաքում Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Բացման արարողության ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ կենտրոնը սոցիալական ոլորտի ծառայություններ է մատուցելու Սևան համայնքի և շրջակա բնակավայրերի շուրջ 13 հազար քաղաքացիների: «Այս կենտրոնը Համաշխարհային բանկի աջակցութամբ ստեղծված 24-րդն կենտրոնն է, որ բացվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս կենտրոնն իր հարկի տակ է առել զբաղվածության, սոցիալական աջակցության, սոցիալական ծառայության տարբեր ծառայություններ, այն սպասարկելու է Սևանի շրջակայքում բնակվող շուրջ 13 հազար քաղաքացիների»,- ասաց Բաթոյանը: Զարուհի Բաթոյանը հավելեց, որ այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզում ևս 2 նմանատիպ կենտրոն կբացվի, իսկ 2020թ. ընթացքում ևս 8 նման կենտրոն կբացվի Հայաստանի տարբեր համայնքներում: Բացման հանդիսավոր արարողությունից հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շրջայց կատարեցին Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում:
16:41 - 14 օգոստոսի, 2020
Պետական միջոցներով միջին նորոգման է ենթարկվում Սեւան-Մարտունի Գետափ միջպետական ճանապարհի 25,5 կիլոմետրանոց հատվածը

Պետական միջոցներով միջին նորոգման է ենթարկվում Սեւան-Մարտունի Գետափ միջպետական ճանապարհի 25,5 կիլոմետրանոց հատվածը

Օգոստոսի առաջին օրերից    Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս-Հայրավանք հատվածի 25,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեցԳեղարքունիքի մարզպետարանի  քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 1 միլիարդ 510 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 944 միլիոն 990 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲՊրոյեկտ»կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի եւ միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում:Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: : «Ասֆալտբետոնյավերինշերտիտեղադրումըկկազմի 226 հազար 757 քառակուսիմետր: Եվս 1611 քառակուսի մետր մակերես կասֆալտապատվի մուտքերում եւ իջատեղերում:Միջին նորոգման ենթարկվող ճանապարհահատվածի ողջ երկարությամբ կտեղադրվեն ճանապարհային երթեւեկության նշաններ, կկատարվի գծանշում: Ճանապարհաշինական հեևրթական խոշոր ծրագրի իրականացումը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, քանի որ այն մեր մարզը կապում է մի կողմից Իրանի Հանրապետության, մյուս կողմից՝ Արցախի հետ: Ֆրեզման ու հեռացման ենթակա ասֆալտբետոնյա հին շերտը, մոտ 10 հազար խորանարդ մետր ծավալով, կտրամադրվի համայնքներին՝ երկրորդական փողոցներում հարթեցման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:                                                                                                                                                                                                
12:56 - 13 օգոստոսի, 2020
Վարդենիս քաղաքի զբոսայգու տարածքում կառուցվում է ներառական խաղահրապարակ |armenpress.am|

Վարդենիս քաղաքի զբոսայգու տարածքում կառուցվում է ներառական խաղահրապարակ |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու տարածքում արդեն մի քանի օր է, ինչ ընթանում են ներառական խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, ծրագիրն իրականացվում է Վարդենիսի համայնքապետարանի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, «Համահայկական հիմնադրամի»  եւ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի» համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 10 միլիոն դրամ, որտեղ Վարդենիսի համայնքապետարանի ներդրումը կազմում է շուրջ 1 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ եւ ավարտին կհասցվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: «Այս ծրագիրն ամբողջացնում է Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու վերակառուցման ու բարեկարգման գործընթացը, որը սկսվել էր նախորդ տարի, սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Վարդենիսի ներառական խաղահրապարակն իր բովանդակությամբ երկրորդն է Հայաստանում՝ Սիսիանից հետո: Հատուկ խնդիրներ ունեցող երեխաների զբաղմունքի եւ ժամանցի համար ստեղծվում են բոլոր հարմարավետ պայմանները: Միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու զբոսայգին ավելի բարետես, ավելի ժամանակակից  դարձնելու խնդիրը»,- ասաց Վարդենիս համայնքի ղեկավարը: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով օգոստոսի 12-ին Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու շինհրապարակ է այցելել  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
12:55 - 13 օգոստոսի, 2020
Գեղարքունիքի մարզպետը շրջայց է կատարել Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքներում

Գեղարքունիքի մարզպետը շրջայց է կատարել Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքներում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․   «Երեկ այցելեցի Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքների շինհրապարակներ՝ դիտարկելու սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող շինարարությունների ընթացքը:   Կարճաղբյուր համայնքում եղա 3-րդ և 15-րդ փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները: Այդ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը:   870 գծամետր ասֆալտապատում է արվել կենտրոնական փողոցում: Եվս 180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինաշխատանքներն ավարտված են մոտ 90 տոկոսով: Դիտարկման ըմթացքում նկատեցի շինարարական աշխատանքի որակի հետ կապված խնդիրներ` ինչի առնչությամբ հրահանգեցի շտկել թերությունները»։
09:54 - 13 օգոստոսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Արտաշիսյան, 79 շենք, Շիրակի 29 շենք, Աէրացիա թաղամաս, 1/10, 2/10 շենքեր, Մանթաշյան, 4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան, 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մայիսի 9, 5 շենք, Օրբելի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վաղարշյան, 19/1 շենք, Դրոյի 12 և 18 շենքեր, Հ.Քոչար, 7 շենք, Համբարձումյան, 10 շենք, Սունդուկյան, 2 շենք, Սունդուկյան, 28 շենք, Կոմիտասի պողոտա, 24/2 շենք, Սևքարեցի փողոցի սեփակա տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արարատյան մաքսատուն և «Հայհաստոց» ՍՊԸ, Արամի 64, 72 շենքեր, Հերացի 16 շենք, Արամի 90, 92 շենքեր, Եր․ Քոչար 23 շենք, Դեմիրճյան 19, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ծերենցի 11/1 շենք, Նորաշեն թաղամաս, 19 շենք, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 28 շենք, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 17 շենք, Դավթաշեն 1-ին թաղամաս, 49 շենք և հարակից ոչ բակիչ բաժանորդներ, Ռոստոմի փողոցի 33-81 սեփական տներ, Քրիստափորի փողոցի 36-59 սեփական տներ, Քրիստափորի 7-49, 75-190 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 5-րդ միկրոշրջան, Գալշոյան, 8/1 շենք, Նորքի 7-րդ միկրոշրջան, Կարախանյան, 19 շենք, Նորքի 8-րդ միկրոշրջան, Մինսկի 3, 34 շենքեր, Ավան, Բրյուսովի թաղամաս, 70 շենքեր, Ավան-Առինջ, Բաբաջանյան 2/10 շենք, Աշխաբադի 7 (1/4), Տաշքենդի նրբանցք, 15 (1/16) շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կոտայքի մարզ 11։00-16։00 Զովունի համայնք (ամբողջությամբ) Գեղարքունիքի մարզում 11:00 – 16:00 Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ, գյուղեր, «Վիվասել», «Բիլայն», «Յուքում», բջջային կայաններ, «Թուֆենկյան» հյուրանոց և «Դարանակ» ՓՀԿ։
10:06 - 08 օգոստոսի, 2020
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը հիմնանորոգվում է

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը հիմնանորոգվում է

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը, որի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։   «Սևան-Մարտունի­Գետափ միջպետական ճանապարհի Երանոս-Ծակքար 7-կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով:   Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնե ծածկույթի հին շերտի ֆրեզման և հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման և ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնե վերին շերտի ծածկույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, ևս 2 հազար 200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում և իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր:   Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթևեկության նշաններով և գծանշումներով: Միջպետական նշանակության այս ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգման էր ենթարկվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով, 2003 թվականին: Աշխատանքներն ընթանում են սահմանված չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ:   Օգոստոսի 5-ի դրությամբ աշխատանքներն արդեն կատարված են ավելի քան 50 տոկոսով»,-գրել է մարզպետը:
10:58 - 07 օգոստոսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Մոսկովյան, 28 շենք, Սարյան, 24Ա շենք, Սարյան 24Բ շենք, Աբովյան, 62 և 66 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 4-րդ միկրոշրջանի Ա․ Հովհաննիսյան, 22, 24, 24/1, 26 շենքեր, Գյուլիքևխյան, 23, 23/1, 25, 25/1, 25/2, 29, 31, 31/1, 31/2, 35, 35/1, 37, 39 շենքեր, Բակունցի փողոց, 1-ին նրբանցք, 5 շենք, Բակունցի 2-րդ նրբանցք, 4, 5, 6 շենքեր, թիվ 141 դպրոց, թիվ 258 մսուր մանկապարտեզ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 1-ին միկրոշրջան, Սաֆարյան, 14 շենք, Նորքի 2-րդ միկրոշրջան, Գայի 27, Բագրևանդի 32/4 շենքեր, Նորքի 5-րդ միկրոշրջան, Գալշոյան 14 շենք, Նորքի 7-րդ միկրոշրջան, Կարախանյան, 20 շենք, Նորքի 8-րդ միկրոշրջան, Մինսկի 1, 55 շենքեր, Ավան, Բրյուսովի թաղամաս, 69 շենք, Թումանյան թաղամաս, 12/2 շենք, Ավան, Խուդյակով փողոց, 84/3 շենք, Ավան- Առինջ, Տաշքենդի նրբանցք, 7 (1/14) շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Միկոյան 25 շենք, Անդրանիկի 110 շենք, Դավիթաշեն 1-ին թաղամաս, 48 շենք, Ֆուչիկի 14 շենք, Հալաբյան 45 շենք, Դավիթաշեն 2-րդ թաղամաս, 28 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Օրբելի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ, 5, 5/3 10, 11 շենքեր, տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Քոչար փողոցի 25 շենք, Համբարձումյան, 12/5, 111/3 շենքեր, Ա.Ավետիսյան, 36, Գյուլբենկյան, 22 շենք, Սունդուկյան, 23 շենքի 1-ին մուտք, Լեփսիուսի 3ա, 10ա շենքեր, Հայ-Ամերիկյան համալսարան, Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, Վերին Չարբախ, 2-րդ փողոցի տներ, Կարմիր Բլուր փողոցի տներ, Բագրատունյաց պողոտա, 17 շենք, Մանանդյան, 13, 15, 20, 22 շենքեր, Եղբայրության 9 շենք, Մանթաշյան, 7, 28, Եղբայրության 10, 12 շենքեր, Եղբայրության 3, 3ա, 5 շենքեր, Մանանդյան, 9, 9ա, 14, 16, 16ա, Նիզամի 13 շենքեր, Եղբայրության 11, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արագածոտնի մարզում 11։00-12։00 Ոսկեհատ և Ագարակ գյուղեր (մասնակի), Գեղարքունիքի մարզում 10։30-17։30 Գավառ քաղաքի N 4 միջնակարգ դպրոցը հարող տարածքի բաժանորդներ, «Հացառատ քունջ» կոչվող տարածքի բնակիչ բաժանորդներ, «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» առևտրային բազա, հարող տարածքների բաժանորդներ, գազի գրասենյակ և դրան հարող տարածքի բնակիչ բաժանորդներ:
09:29 - 07 օգոստոսի, 2020
ՀԷՑ-ից պարզաբանում են Սևան քաղաքում և Ղուկասավան գյուղում հոսանքազրկումների պատճառները |armenpress.am|

ՀԷՑ-ից պարզաբանում են Սևան քաղաքում և Ղուկասավան գյուղում հոսանքազրկումների պատճառները |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի և Արարատի մարզի Ղուկասավան գյուղի էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին ի պատասխան՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ից հայտնում են, որ պատճառը կայծակներն ու քամիներն են։ Մեզ հետ զրույցում՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը նշեց, որ Սևանում կայծակի հետևանքով վնասվել է տրանսֆորմատորը։ «Այս պահին աշխատանքներ են տարվում և մոտ 1 ժամվա ընթացքում կվերականգնվի, իսկ Ղուկասավանում հաճախակի անջատումների պատճառը հոսանքի լարերի մեջ մտած ծառերի ճյուղերն են։ Այս պահին այնտեղ հոսանքն անջատել են, որպեսզի այդ ճյուղերը հանվեն և ապահովեն անխափան էլեկտրաէներգիա։ Գյուղի բնակիչներն էլ այս պահին հավաքված են և հետևում են տարվող աշխատանքներին»,- նշեց Սարջանյանը։
14:45 - 03 օգոստոսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևանում՝ 11:00-17:00 Պապովի, Տիմիրյազովի փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 1, 7 փողոցների սեփական տներ, Հ․Հովհաննիսյան փ․119 շենք, Մարկվարտի, Կարմիր Բլուր փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղ 21փողոցի սեփական տներ, Աղյուսագործների փ. 59–99 սեփական տներ, Նար-Դոսի փ. 48 - 60 /զույգ/ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Րաֆֆու փ. 87 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5,5/3,10,11 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 5-11, Ղափանցյան 5/9 – 14/5, Քանաքեռ 5 փ․ 3-126 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։ Գեղարքունիքի մարզում՝ 10։00-16։00 Արտավազդ գյուղ, «Ճամբար Շին Շողիկ», «Զեփյուռ», «Նաիրիտ», «Լուսաշող», «Հասմիկ» հանգստյան գոտիներ «Եղևնիներ», «Անի Ռեզորթ», «Շեյխ հաքային ջրերի գործարան և բնակելի շենքեր, «Խոտոր-ջուր», «Էլիանորա», «Հովիտ», «Նաիրի ռեզորթ», «Տաք ջուր», «Երկրաբան» Հանքավան գյուղ, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությոնների բջջային կայաններ և ոչ բնակիչ-բաժանորդները, Լոռու մարզում՝ 10:00-14:00 Ակներ, Հաղպատ, Ծաղկաշատ գյուղեր։ Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոց, Հաղթանակի պողոտայի սկզբնամաս, Ռիժկովի ճեմափողոց, Բագրատունյաց օղակ, ՇՄ դատախազություն, Կառոնա խանութ, «Ֆասթկրեդիտ» գրասենյակ, «Ֆաետոն» և «Հացատուն» ռեստորաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:  
09:09 - 03 օգոստոսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Թավրիզյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծ.Աղբյուր փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5, 10, 11 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․48, 48/1, 48/2, 48/3, 50, 50/1, 50/2, 52/1 շենքեր, Արտաշիսյան փ․86, 88, 88ա, Շիրակի փ․1, 2, 3 , 22 շենքեր, Շիրակի փ․ 2-րդ նրբ․ 1, Շիրակի փ․ 16, 18շենքեր, Ներքին Չարբախ 3, 7 փողոցների սեփական տներ; 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ; 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Ներքին Շենգավիթ 9 փողոց 2, 3 հանրակացարաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-15։00 Բուժգույք ՊՈԱԿ, «Ձուկ» գործարան, Ձկնապաշտպան տնտեսություն, «Մայամի», «Մուլտի Գրուպ», «Բեղլու», «Ռ.Հայրապետյան» հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Լոռու մարզում՝ 10:00-14:00 Ակներ, Հաղպատ, Ծաղկաշատ գյուղեր:
09:19 - 31 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և Գեղարքունիքում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և Գեղարքունիքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10:00-16:00 Շիրակի 4-րդ նրբ. 9-րդ շենք, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5 փող. 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող. 55/32, Գ.Նժդեհի 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող. 43, 47 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կիևյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-15։00 Սևան քաղաքի Սայաթ-Նովա փ. 18-20 շենքեր, Աբովյան փ. 1-3 սեփական տներ և բազմաբնակարանային շենքեր, Չարենց փ. 170-238 սեփական տներ, «Բողբոջ» մանկապարտեզ, Հացի գործարան, Սևանի ոստիկանության բաժին, Դատարանի և Դատախազության շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Լճափ, Հայրավան, Բերդկունք և Ծովազարդ գյուղերն ամբողջությամբ, «Ալիք» ՍՊԸ գազալցակայան, Բերդկունք՝ «Վեոն Արմենիա» ՓԲԸ, Հայրավանքի ոռոգման պոմպակայան, Ծովազարդ՝ «Արտաշես» ՍՊԸ, «Օ. Գալստյան» և «Ռ․Սահակյան» ԱՁ-ներ, «Պալունի» ԱՁ գազալցակայան։
09:21 - 30 հուլիսի, 2020
Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում

Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում

Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։Հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերվել նոր հեմոդիալիզի ապարատ: Այն շատ կարեւոր է հաստատությունում բուժում ստացողների համար, քանի որ հին սարքավորումները մաշված էին ու դժվարությամբ էին ծառայում իրենց նպատակին: Այժմ արդեն ծառայությունը մատուցվում է նորագույն սարքավորումներով: Վիրահատական բաժանմունքի համար գնվել է ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով արդեն կատարվում է բարդ վիրահատություններ: Ռենտգեն սարքավորումը թե՛ տրավմատոգոլոգիական, թե՛ այլ կարգի վիրահատությունների ժամանակ անսխալ կողմնորոշելու է վիրաբույժներին: Մի կողմից հեշտանում են վիրահատությունները մյուս կողմից՝ դրանք կատարվում են ճշգրտորեն: Ձեռք է բերվել նաև վերջին սերնդի հեմոտոլոգիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի՝ իրականացնել նաև COVID-19 - ով հիվանդների արյան ընդհանուր քննություն։ Սարքավորումների ձեռքբերման համար ԲԿ-ի տնտեսված միջոցներից ծախսվել է 16 միլիոն դրամ: Բոլոր երեք սարքավորումներն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին: Լիահույս եմ, որ տեխնիկական վերազինումից հետո Գավառի բժշկական կենտրոնում էականորեն կբարելավվի բուժսպասարկումը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:
17:24 - 27 հուլիսի, 2020