Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերվել նոր հեմոդիալիզի ապարատ: Այն շատ կարեւոր է հաստատությունում բուժում ստացողների համար, քանի որ հին սարքավորումները մաշված էին ու դժվարությամբ էին ծառայում իրենց նպատակին: Այժմ արդեն ծառայությունը մատուցվում է նորագույն սարքավորումներով:
Վիրահատական բաժանմունքի համար գնվել է ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով արդեն կատարվում է բարդ վիրահատություններ: Ռենտգեն սարքավորումը թե՛ տրավմատոգոլոգիական, թե՛ այլ կարգի վիրահատությունների ժամանակ անսխալ կողմնորոշելու է վիրաբույժներին: Մի կողմից հեշտանում են վիրահատությունները մյուս կողմից՝ դրանք կատարվում են ճշգրտորեն:
Ձեռք է բերվել նաև վերջին սերնդի հեմոտոլոգիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի՝ իրականացնել նաև COVID-19 - ով հիվանդների արյան ընդհանուր քննություն։ Սարքավորումների ձեռքբերման համար ԲԿ-ի տնտեսված միջոցներից ծախսվել է 16 միլիոն դրամ: Բոլոր երեք սարքավորումներն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին:
Լիահույս եմ, որ տեխնիկական վերազինումից հետո Գավառի բժշկական կենտրոնում էականորեն կբարելավվի բուժսպասարկումը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:
comment.count (0)