Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

ԱՄՆ Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Պենտագոնի տարեկան ծախսերի օրինագիծը |azatutyun.am|

ԱՄՆ Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Պենտագոնի տարեկան ծախսերի օրինագիծը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց տարեկան ռազմական ծախսերի օրինագիծը (NDAA)՝ 740 միլիարդ դոլարի չափով։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 սենատոր, դեմ՝ 13-ը։ Հանրապետական ու դեմոկրատ սենատորները այս հարցում համագործակցության են գնացել, համոզելու համար նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա չկիրառի խոստացած վետոն։ Մինչ Թրամփի պաշտոնից հեռանալը օրինագիծն ուղարկվելու է նրա ստորագրությանը։ Օրինագիծը պաշտպանողները հույս ունեն, որ փաստաթղթին երկու կուսակցությունների կողմից մեծ աջակցությունը նրան կհամոզի հրաժարվել վետոյի գաղափարից, սակայն Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը միտքը չի փոխել; Կիրակին հանած, նա 10 օր ժամանակ ունի 3 տարբերակներից մեկն ընտրելու համար՝ ստորագրել օրինագիծը, վետո դնել կամ թողնել, որ ավելի ուշ այն ուժի մեջ մտնի առանց իր ստորագրության։ Օրինագծի կողմակիցները գտում են, որ Թրամփի հայտնած անհամաձայնությունները կապված են տեխնիկական բնույթի հարցերի հետ, որոնց պատճառով չպետք է խանգարել Պենտագոնի համար կարևոր օրենքի ընդունմանը։
16:59 - 12 դեկտեմբերի, 2020
Իրանը կրկին բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի մասին գործարքի հարցով. Զարիֆ
 |tert.am|

Իրանը կրկին բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի մասին գործարքի հարցով. Զարիֆ |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն այլևս բանակցություններ չի վարի արդեն իսկ բանակցութությունների արդյունքում համաձայնեցված պայմանագրի շուրջ:Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, Զարիֆը բացառել է իրանական միջուկային նախագծի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հավանականությունը:Նրա խոսքով՝ «Վաշինգտոնը դուրս է եկել գործարքից, բայց ոչ ՄԱԿ-ից, այնպես որ ԱՄՆ-ն ստիպված է կատարել իր պարտականությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի շրջանակներում»:Իրանցի նախարարն այս հայտարարությամբ հանդես է եկել, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը վերջերս կրկին նշել է, որ պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին:
23:35 - 03 դեկտեմբերի, 2020
Թրամփի շտաբը դատական հայց կներկայացնի Նևադայում գրանցված ընտրակեղծիքների վերաբերյալ

 |armenpress.am|

Թրամփի շտաբը դատական հայց կներկայացնի Նևադայում գրանցված ընտրակեղծիքների վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները մտադիր են չորեքշաբթի դատական հայց ներկայացնել Նևադա նահանգում ընտրությունների արդյունքների հարցով: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շտաբի փաստաբաններից մեկը՝ Ջես Բինալը: «Պատրաստվում ենք ապացույցներ ներկայացնել քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին, կեղծիքների հազարավոր դեպքեր են գրանցվել միայն Նևադայում: Օրինակ, մենք փաստեր ունենք, որ ավելի քան 40 հազար մարդ կրկնակի է քվեարկել: Դա իսկական կեղծիք է»,- ասել է փաստաբանը: Բացի այդ, նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք նշված են փոստով քվեարկածների ցուցակում, սակայն նրանք անգամ քվեարթերթիկ չեն ստացել և չեն քվեարկել ընդհանրապես:   Նևադայի Գերագույն դատարանը նոյեմբերի 24-ին հաստատել է ընտրությունների նահանգային արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տանում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Մի շարք ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Բայդենը հավաքել է հաղթելու համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայնը, սակայն Թրամփը չի ընդունում իր պարտությունը՝ հայտնելով, որ երկրով մեկ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել:
21:28 - 02 դեկտեմբերի, 2020
ԱՄՆ նախագահական ընտրություններ. Բարը ոչ մի կեղծիք չի հայտնաբերել |1lurer.am|

ԱՄՆ նախագահական ընտրություններ. Բարը ոչ մի կեղծիք չի հայտնաբերել |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարն ասել է, որ իր գերատեսչությունն ուսումնասիրել է վերջին նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի հանգամանքները, և չեն հայտնաբերվել լայնամասշտաբ խախտումներ, որոնց մասին Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել՝ հաղորդում է BBC-ն: Չնայած Բարը համարվում է Թրամփի քաղաքական դաշնակիցը, նրա խոսքերը հակասում են նախագահի պնդումներին, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են: Քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքների համաձայն՝ ԱՄՆ նոր նախագահ է ընտրվել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, որը ստացել է 306 ընտրիչի ձայն, մինչդեռ հաղթանակի համար բավարար էր 270-ը: Թրամփն ունի 232 ձայն: Թրամփը դեռ հրաժարվում է ընդունել պարտությունը և շարունակում է անհիմն պնդել, որ ինքը իրականում հաղթել է, իսկ Բայդենը հաղթանակն ապահովել է կեղծիքների միջոցով: Ամերիկյան դատարանները, սակայն, մեկը մյուսի հետևից մերժում են հանրապետականների շտաբի հայցերը, իսկ նահանգները շարունակում են պաշտոնապես հաստատել ընտրությունների արդյունքները: Իր ամենամոտ խորհրդականներին Թրամփն ասել է, որ մտադիր է 2024-ին կրկին առաջադրվել նախագահական ընտրություններում:
11:05 - 02 դեկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն Է վարել Բայդենի հետ |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին հեռախոսազրույցն Է վարել Բայդենի հետ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենն առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության ամրապնդումը Վաշինգտոնի եւ համաշխարհային կազմակերպության միջեւ: Այդ մասին ասված Է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության՝ նոյեմբերի 30-ին տարածված հաղորդագրության մեջ: «Գլխավոր քարտուղարն ուրախ Էր հաղորդակցվելու ընտրյալ նախագահ Բայդենի հետ՝ նրան անձամբ շնորհավորելու համար: Նա ընդգծել Է սկզբունքային կարեւոր դերը, որը խաղում Է ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ համագործակցության ամրապնդումը»,- նշված Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են ՄԱԿ-ում, Գուտերիշն «սպասում Է հնարավորության աշխատելու ընտրյալ նախագահի եւ նրա անձնախմբի հետ, որպեսզի գործընկերություն հաստատի կարեւոր շատ խնդիրների լուծման համար, որոնք այսօր ծառացած են աշխարհի հանդեպ, ներառյալ կորոնավիրոուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, խաղաղության եւ անվտանգության պահապնումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ հումանիտար կարիքների բավարարումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:27 - 01 դեկտեմբերի, 2020
Թրամփը կազատի Սպիտակ տունը, եթե Ընտրիչների կոլեգիան ճանաչի Բայդենի հաղթանակը |azatutyun.am|

Թրամփը կազատի Սպիտակ տունը, եթե Ընտրիչների կոլեգիան ճանաչի Բայդենի հաղթանակը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը երեկ ասել է, որ կլքի Սպիտակ տունն այն դեպքում, եթե Ընտրիչների կոլեգիան հաղթող ճանաչի Ջո Բայդենին։ «Իհարկե, ես կգնամ, և դուք գիտեք այդ մասին»,- երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գործող նախագահը: Բարձրաստիճան հանրապետական գործիչները մինչ այդ տարբեր առիթներով նկատել են տվել, որ Ընտրիչների կոլեգիայի որոշումից հետո Թրամփը կազատի Սպիտակ տունը, սակայն երեկ առաջին անգամ այդ մասին անձամբ Թրամփն է հայտնել: Գործող նախագահը միաժամանակ ասել է, թե «Ընտրիչների կոլեգիան մեծ սխալ կգործի, եթե որոշի ճանաչել Բայդենի հաղթանակը»: Ընտրիչների կոլեգիան այս տարվա դեկտեմբերի 14-ին պետք է ժողով գումարի և պաշտոնապես ազդարարի, թե ով է հաղթել նախագահական ընտրություններում: Բայդենը վաստակել է կոլեգիայի անդամներից 306-ի, իսկ Թրամփը՝ 232-ի աջակցությունը: Թրամփը պնդում է, որ դեմոկրատակաները տարբեր եղանակներով կեղծել են ընտրոությունները: Նա չի ճանաչել պարտությունը և չի շնորհավորել Բայդենին, սակայն Սպիտակ տունը նոյեմբերի 23-ին ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների գործակալությանը պաշտոնապես թույլատրել է կապ հաստատել Բայդենի թիմի հետ և կատարել անցումային ժամանակաշրջանում օրենքով նախատեսված ընթացակարգային գործողությունները: Դրանց շարքում են Բայդենի թիմին ֆինանսական միջոցների և գրասենյակների տրամադրումը, դաշնային մակարդակի պաշտոնյաների հետ հանդիպումների կազմակերպումը և անվտանգության ոլորտում տեղեկատվությունների փոխանցումը:
13:24 - 27 նոյեմբերի, 2020
Թրամփը կրկին պահանջել է վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները |armenpress.am|

Թրամփը կրկին պահանջել է վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել Է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման մասին եւ պահանջել վերանայել դրանք: Այդ մասին հաղորդել Է The Hill հրատարակությունը: «Այդ ընտրություններում դեմոկրատները պարտվել են: Նրանք խարդախություն են արել: Դրանք եղել են կեղծված ընտրություններ»,-ասել Է Թրամփը մի խումբ հանրապետականների հետ Փենսիլվանիայում կազմակերպված հանդիպմանը: «Մենք պետք Է շրջենք ընտրությունների արդյունքները»,-ասել Է Թրամփը, պնդելով, որ ինքը ապացույցներ ունի, որոնք անհրաժեշտ են քվեարկության արդյունքները փոխելու համար: The Hill-ը հիշեցնում Է, որ մի շարք նահանգներում քվեարկության արդյունքները վերանայելու վերաբերյալ Թրամփի իրավաբանական թիմի ներկայացրած հայցերը մերժվել են եւ այդ նահանգներում ճանաչել դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:09 - 26 նոյեմբերի, 2020
Թրամփն իր վարչակազմին թույլ է տվել սկսել իշխանությունը Բայդենին փոխանցելու գործընթացը |hetq.am|

Թրամփն իր վարչակազմին թույլ է տվել սկսել իշխանությունը Բայդենին փոխանցելու գործընթացը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ընդհանուր ծառայությունների վարչակազմի ղեկավար (GSA) Էմիլի Մերֆիին հանձնարարել է սկսել Ջո Բայդենի թիմին իրավասությունների փոխանցման գործընթացը։ Այդ մասին Դոնալդ Թրամփը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Նա գրել է, որ Մերֆիին և իր թիմին խորհուրդ է տալիս «անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, հատկապես նախնական արձանագրությունների մասով»։ Թրամփը նաև ընդգծել է, որ այս ամենը չի նշանակում, թե ինքն ընդունում է ընտրությունների արդյունքները և պատրաստ է շարունակել պայքարը դատարաններում։  GSA-ի ղեկավարը Բայդենին տեղեկացրել է իշխանության փոխանցման գործընթացի մեկնարկի մասին։ Իր նամակում, որը հրապարակել է CNN-ը, Մերֆին ընդգծել է, որ Սպիտակ տունն իր վրա ճնշում չի գործադրել իրավասությունների փոխանցման գործընթացը հետաձգելու համար։    
22:47 - 24 նոյեմբերի, 2020
Ջո Բայդենի շտաբը հայտնել է նախագահի վարչակազմի առանցքային պաշտոնների թեկնածուների անունները |hetq.am|

Ջո Բայդենի շտաբը հայտնել է նախագահի վարչակազմի առանցքային պաշտոնների թեկնածուների անունները |hetq.am|

hetq.am: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի ընտրված թեկնածու Ջոզեֆ Բայդենի շտաբը հայտնել է նախագահի վարչակազմի առանցքային պաշտոնների թեկնածուներին։ Ցանկը հրապարակվել է Բայդենի շտաբի պաշտոնական կայք էջում։ Նախատեսվում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կգլխավորի Էվրիլ Հեյնսը, որը Բարաք Օբամայի նախագահության տարիներին զբաղեցրել է նախագահի ազգային անվտանգության խորհրդականի առաջին տեղակալի պաշտոնը։ Նա կլինի առաջին կինը, որը կգլխավորի ամերիկյան հետախուզությունը։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջարկվել է Էնթոնի Բլինկենի թեկնածությունը։ 2015-2017 թվականներին նա եղել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի տեղակալը։  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում առաջադրվել է Ջեյք Սալիվանի թեկնածությունը։ Նա 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ավագ խորհրդականն է եղել։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին էլ առաջադրվել է Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի պաշտոնում։ Նախատեսվում է նաև, որ ներքին անվտանգության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ալեխանդոր Մայորկասը, որը 2013-2016 թվականներին եղել է ներքին անվտանգության նախարարի տեղակալ։ Նա կլինի առաջին լատինաամերիկացին, որը զբաղեցնելու է այդ պաշտոնը։  Գլխավոր գանձապետի պաշտոնում նույնպես առաջին անգամ կին կլինի։ Այդ պաշտոնին կնշանակվի Ջանեթ Ելենը, որն Օբամայի նախագահության տարիներին զբաղեցրել է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնը։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
21:21 - 24 նոյեմբերի, 2020
Պենտագոնը հաստատել է իր մասնակցությունը Բայդենին իշխանության փոխանցման գործընթացում |tert.am|

Պենտագոնը հաստատել է իր մասնակցությունը Բայդենին իշխանության փոխանցման գործընթացում |tert.am|

tert.am: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ծանուցում է ստացել իշխանությունը Ջո Բայդենի վարչակազմին փոխանցելու վերաբերյալ և տեղեկացրել է նախարարության մակարդակով այդ ոլորտում աշխատանքների մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Ավելի վաղ ԱՄՆ դաշնային կառավարությունում Ընդհանուր ծառայությունների վարչությունը փաստացիորեն  դեմոկրատ թեկնածուին ճանաչէլ էր որպես ընտրությունների հաղթող և հայտարարել էր իշխանության փոխանցումը սկսելու պատրաստակամության մասին:«Նախարարությունը ծանուցագիր է ստացել առ այն, որ նախագահի լիազորությունների փոխանցման մասին օրենքի համաձայն՝ Ընդհանուր ծառայությունների վարչության պետը որոշակի ռեսուրսներ և ծառայություններ է տրամադրել Բայդենի և Հարիսի անցումային շտաբներին: Մենք անմիջապես կսկսենք իրականացնել աջակցություն տրամադրելու մեր ծրագիրը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
11:16 - 24 նոյեմբերի, 2020
Բայդեն Թրամփին կոչ է արել սահուն կերպով փոխանցել իշխանությունը |factor.am|

Բայդեն Թրամփին կոչ է արել սահուն կերպով փոխանցել իշխանությունը |factor.am|

factor.am: Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ նախագահ ընտրվելու մասին, կոչ է արել հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ համագործակցել իր անցումային թիմի հետ, նախ և առաջ՝ համաճարակի դեմ պայքարում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ հանրապետականները շփոթված են, իսկ մի քանի նահանգներում քվեարկության արդյունքները կասկածի տակ դնելու փորձերը ձախողվում են։ Բայդենը նաև հայտարարել է, թե ով է լինելու Սպիտակ տան ապագա ղեկավարի տեղակալը։ Ակնկալվում է, որ Բայդենի վարչակազմի ձևավորման ժամանակ այս կարևոր պաշտոնը կստանա նրա նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջեն Օ՛Մելլի Դիլոնը։ Երկուշաբթի Դելավեր նահանգի Վիլմինգթոն քաղաքում հրավիրված ասուլիսում Բայդենը բարձրաձայնել է երկու հիմնական խնդիր՝ իշխանության փոխանցում և կորոնավիրուսի պատվաստանյութի տարածում:Նրա խոսքով՝ որքան շուտ իր անցումային թիմի անդամները հասանելիություն ունենան կորոնավիրուսի պատվաստանյութը տարածելու՝ վարչակազմի ծրագրին, այնքան ավելի սահուն կլինի իշխանության փոխանցումը:
15:22 - 17 նոյեմբերի, 2020
Չինաստանը շնորհավորում է Ջո Բայդենին հաղթանակի կապակցությամբ |azatutyun.am|

Չինաստանը շնորհավորում է Ջո Բայդենին հաղթանակի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Պեկինը շնորհավորել է ընտրյալ նախագահ Ջո Բայդենին ընտրություննեում հաղթելու կապակցությամբ: «Չինաստանը հարգում է Ամերիկայի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում է դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին, միաժամանակ մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները կամփոփվեն ամերիկյան համապատասխան օրենքով»,- այսօր հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: Ջո Բայդենին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են մեծ թվով պետություններ և միջազգային հաստատություններ: Ռուսաստանը դեռ պաշտոնապես չի շնորհավորել Բայդենին, սակայն ընդգծել է, որ «Կրեմլը պատրաստ է համագործակցել ԱՄՆ հաջորդ նախագահի հետ»: Գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հրաժարվում է ճանաչել մրցակցի հաղթանակը և շնորհավորել նրան:
13:48 - 13 նոյեմբերի, 2020
Ամերիկացի կոնգրեսականները ԼՂ հարցով նամակ են հղել Բայդենին |shantnews.am|

Ամերիկացի կոնգրեսականները ԼՂ հարցով նամակ են հղել Բայդենին |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը ԼՂ խնդրի առնչությամբ նամակով դիմել են ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին: «Ողջունելով խաղաղության հաստատումը՝ խորապես անհանգստացած ենք այս գործարքի կտրուկ ու երկարաժամկետ հետևանքներով։ Այն չի կարգավորում ԼՂ կարգավիճակի հարցը: Այս ողբերգական ելքից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԱՄՆ-ը և միջազգային հանրությունն վճռական գործեին։ Ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ հնարավորություն ունեք նոր քաղաքականություն որդեգրել տարածաշրջանում, որը վերստին կուղղորդի մեր արտաքին քաղաքականությունը դեպի ժողովրդավարություն, մարդու և ինքնորոշման իրավունքներ: Կոնգրեսականներն ակնկալում են Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ քաղաքականության վերանայում, բացի այդ նշում, որ ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի կապերը Հայաստանի հետ, կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով: Նրանք նշում են, որ այս շաբաթ ձեռք բերված զինադադարը չի նպաստում հիմնական տարածքային վեճի կարգավորմանը կամ կայուն խաղաղության ապահովմանը։ ԱՄՆ-ը պետք է աշխատի Մինսկի խմբի հետ՝ ԼՂ ապագա կարգավիճակը սահմանելու այնպես, որ այն հանապատասխանի ինքնորոշման իրավունքին։
09:25 - 13 նոյեմբերի, 2020