tert.am: Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն այլևս բանակցություններ չի վարի արդեն իսկ բանակցութությունների արդյունքում համաձայնեցված պայմանագրի շուրջ:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, Զարիֆը բացառել է իրանական միջուկային նախագծի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հավանականությունը:
Նրա խոսքով՝ «Վաշինգտոնը դուրս է եկել գործարքից, բայց ոչ ՄԱԿ-ից, այնպես որ ԱՄՆ-ն ստիպված է կատարել իր պարտականությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի շրջանակներում»:
Իրանցի նախարարն այս հայտարարությամբ հանդես է եկել, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը վերջերս կրկին նշել է, որ պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին:
comment.count (0)