Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

«Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը

«Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը: Վարչապետը պետքարտուղար Լըմուանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումները և երախտագիտություն հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար: «Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու և մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:Պետքարտուղար Լըմուանը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ոգուն համահունչ Ֆրանսիայի նախագահը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու արցախահայությանը: Այդ նպատակով Ֆրանսիան արդեն երկրորդ հումանիտար առաքելությունն է ուղարկում: Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է օժանդակել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությանը:Զրուցակիցները կարևորել են միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից օժանդակության ցուցաբերումը:Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության անդամների հետ:Ողջունելով նրանց՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, բարձր եմ գնահատում այն առաքելությունը, որով ժամանել եք: Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը: Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆրանսիայի հայության գործունեությունը, որը նրանք ծավալում են Հայաստանում: Այս առումով մենք չէինք էլ կասկածում, որ Ֆրանսիայի հայ համայնքը և դուք կշտապեք լինել Հայաստանի և Արցախի կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ առաքելության համար: Իհարկե, հիմա դժվար ժամանակներ ենք ապրում, և համոզված եմ, որ մեր բարեկամների և մեր հայրենակիցների աջակցությամբ Հայաստանը և Արցախը այս դժվարին իրավիճակը կհաղթահարեն»:Ժան-Բատիստ Լըմուանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի համար և ներկայացրել պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են պետական, միջազգային մարդասիրական, մասնավոր կազմակերպությունների, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկայեֆը, Ազնավուր հիմնադրամի ղեկավարությունը:Պատվիրակության անդամներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանը և Արցախը կարող են լիարժեք հենվել Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի աջակցության վրա, որը վկայում է հայ-ֆրանսիական սերտ բարեկամության մասին, և որը շարունակական է լինելու:Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի մարդասիրական օժանդակության պատվիրակության անդամներին աջակցության խոսքերի և կատարած աշխատանքի համար և խնդրել իր ջերմ ողջույններն ու երախտագիտության խոսքերը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
16:25 - 28 նոյեմբերի, 2020
Լըմուանը Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության մեջ որոշ կետեր |armenpress.am|

Լըմուանը Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության մեջ որոշ կետեր |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 10-ին  Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել: Այս  մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Ուսումնասիրել ենք նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը և, բնականաբար, այնտեղ կան կետեր, որոնք հաշվի առնված չեն, որոնց պետք է անդրադառնալ: Դա արդեն քաղաքական կողմն է: Դա պետք է արվի, հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում: Երեկ հանդիպել եմ ՀՀ  արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ, իսկ այսօր հանդիպել եմ ՀՀ վարչապետ Փաշւինյանի հետ և քննարկել այս բոլոր հարցերը»,- ասաց Լըմուանը:
16:18 - 28 նոյեմբերի, 2020
Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը.Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդի Ռամային

Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը.Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդի Ռամային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ալբանիայի բարեկամ ժողովրդին` Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։   Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-ալբանական միջպետական հարաբերությունները և ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
15:24 - 28 նոյեմբերի, 2020
Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան
 |pastinfo.am|

Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան |pastinfo.am|

pastinfo.am: Վարչապետի յուրաքանչյուր միտք, ըստ էության, ավելի են խորացնում քաղաքական անհանդուրժողականությունը հասարակության շրջանում և ավելի է վնասում մեր ազգային և պետական շահերին,-այս մասին ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա տեսաուղերձում արտահայտած այն մտքին, որ երկրում կան քաղաքական խմբեր, որոնք պատերազմը ցանկանում են տեղափոխել Հայաստան և երկրում քաոս ստեղծել: Նշենք, որ վարչապետն այսօր անդրադարձել էր նաեւ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետ այցելությանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել իր հանձնարարությամբ։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտառոց ոչինչ չկա ու ոչ էլ քաղաքական քննարկումների առարկա պետք է դառնա այդ հարցը՝ ասելով. «ինչ ցոփության մասին է խոսքը, երբ վարչապետի ընտանիքի անդամը վարչապետի հանձնարարությամբ գնում է հրամանատարական կետ, կարող է Բադեն-Բադեն է գնացել»։ Ըստ նրա՝ Աննա Հակոբյանը գնացել էր բարոյական աջակցություն ցույց տալու։ «Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը, այս դեպքում երկրի ղեկավարին, որը նման բան է թույլ տվել պետք է ենթարկել առնվազն քաղաքական պատասխանատվության »,-ասաց Սիմոնյանը:      
22:01 - 27 նոյեմբերի, 2020
«Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են». Արցախում ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները Փաշինյանի հետ հանդիպման մասին
 |tert.am|

«Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են». Արցախում ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները Փաշինյանի հետ հանդիպման մասին |tert.am|

tert.am: Կառավարության շենքի առջև այսօր ժամը բողոքի ակցիա իրականացնող՝ Արցախում ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներից մի քանիսին ընդունեց  Նիկոլ Փաշինյանը։ Ծնողներից մեկը նշեց․ «Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են, նույնիսկ ասացին, որ ձեր ձայնը ավելի բարձր է, քան այն ծնողների որոնց երեխաներիը արդեն զոհվել են։ Փորձում են մաինպուլյացիայի ձևով մեզ խեղճացնեն։  Ամենայն հավանականությամբ, պատասխանը կլինի բացասական, թեև վարչապետը ասաց, որ լավագույն դեպքում ակնկալում ենք արձակուրդ»։ Մեկ այլ ծնող նշեց, որ իրենց պահանջն է, որ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին վերադարձնեն Հայաստանում  տեղակայված իրենց զորամասերում իրենց ծառայությանը շարունակելու համար․«Արձակուրդի մասին խոսվեց, որին մենք համաձայն չենք, չենք ուզում արձակուրդ, ուզում ենք երեխաներին այստեղ բերել։ Մեր կողմից առաջարկ եղավ հիմնադրամից վերցրած գումարները օգտագործել պայմանագրային ծառայողներին ուղարկելու և մեր երեխանեին փոխարինելու համար։ Մենք Փաշինյանին ասեցինք, որ Կառավարությունը, պաշտպանության նախարարությունը մոռացել է զինվորի մասին, ասեց՝ մեր ուշադրության կենտրոնում է, բայց չեմ հավատում»։
21:58 - 27 նոյեմբերի, 2020
Վարչապետը ԿԽՄԿ ներկայացուցիչներին մտահոգություն է հայտնել աշխատանքների ծավալների կապակցությամբ

Վարչապետը ԿԽՄԿ ներկայացուցիչներին մտահոգություն է հայտնել աշխատանքների ծավալների կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից  գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների  վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը: Քլեր Մեյթրոն մանրամասն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ Պաշտպանության բանակի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից: Միաժամանակ, անհետ կորածների և դիերի հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում տիկին Մեյթրոն առանձնակի ընդգծել է ՀՀ ՊՆ-ի կողմից կոնկրետ տեղանքների նշումներով տրամադրված քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը:  Որոնողական աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նա նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը:        Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերը նշված հարցերում արդյունավետ համագործակցությանը, գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
21:18 - 27 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ եւ 4-րդ կետերը՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով: 2. Էդուարդ Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ավիատոմսի (Երեւան-Մոսկվա), օրապահիկի եւ գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասվում է որոշման մեջ։
20:28 - 27 նոյեմբերի, 2020
Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին՝ կատարած աշխատանքի համար, գոհունակություն հայտնել համատեղ աշխատանքից և հավելել, որ նրա պաշտոնանկությունը չունի որևէ քաղաքական դրդապատճառ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Տիգրան Խաչատրյանի ներուժը դեռևս կներգրավվի տնտեսության հետագա զարգացման գործում: Կառավարության ղեկավարը հաջողություններ է մաղթել Վահան Քերոբյանին հետագա գործունեության մեջ և նշել. «Պարոն Քերոբյանը պետական համակարգ է գալիս մասնավոր հատվածից: Վերջին անգամ, երբ մենք առնչվել ենք միմյանց հետ, դա եղել է այն առիթով, որ պարոն Քերոբյանը քննադատում էր Կառավարությանը, թե գործադիրը բավարար ուշադրությամբ չի լսում բիզնեսին, մասնավոր հատվածին: Եվ, ահա, նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին, մասնավոր հատվածին և այդ ոլորտի խնդիրները բարձրաձայնել Կառավարությունում և ոչ միայն բարձրաձայնել, այլև անմիջապես զբաղվել դրանց լուծմամբ»: Վարչապետի խոսքով՝ Վահան Քերոբյանի թեկնածության շուրջ քննարկումներ է ունեցել Արդյունաբերողների և գործարարների միության, Ազգային ժողովի գլխադասային երկու հանձնաժողովների հետ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս բանաձևը, կոմբինացիան նախարարի կարգավիճակում առավել էֆեկտիվ կդարձնի պարոն Քերոբյանի աշխատանքը: «Սա, ըստ էության, մի մոդել է, որ մենք պիտի փորձարկենք և տեսնենք, թե նա որքանով է աշխատում, երբ իսկապես առիթ կա խնդիրների իմացությամբ գալ անմիջապես ոլորտից և այստեղից այլ հայացքով նայել ու փորձել իրականությունը դարձնել ավելի լավը»,- ասել է Կառավարության ղեկավարը:Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նախարարության անձնակազմին համագործակցության համար: «Պարոն վարչապետ, չի եղել այնպես, որ երկու տարիների ընթացքում մեր պատասխանատվության ոլորտում գտնվող որևէ խնդիր, որ նկատված է և ունի լուծման առաջարկ, Ձեր գլխավորությամբ կառավարության քննարկմանը ներկայացնենք և դա մնա անարձագանք: Հուսով եմ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք լուծել խնդիրների մի զգալի մաս: Շատ դժվար ժամանակներ են եղել՝ փոփոխական, որովհետև միշտ գործոնները, որոնք ի հայտ են եկել տնտեսության վերջին, հատկապես ավելի քան 9-10 ամիսների ընթացքում, անսպասելի ուժով են ազդել տարբեր ոլորտների վրա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ դեպքերում եղել են արձագանքներ մասնավոր հատվածից, որ կառավարության որոշումները, հատկապես հակաճգնաժամային միջոցառումների տեսքով, ունեցել են թիրախային, կետային նշանակություն, դրական փոփոխություններ առաջացնելու նախադրյալ ստեղծող ազդեցություն: «Կարծում եմ, որ հենց այդպես էլ մասնավոր հատվածը սպասում է, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը շարունակի գործել: Շատ ուրախ եմ, որ պարոն Քերոբյանը գալիս է մասնավոր հատվածից՝ լավ պատկերացնելով այն խնդիրները, որոնք այնտեղ կան: Ըստ էության, նա ունի աշխատանքի նույն ձեռագիրը, կարևորում է նույն արժեքները: Մաղթում եմ մեծ հաջողություններ, ուզում եմ վստահեցնել, որ նախարարության անձնակազմը պրոֆեսիոնալ է, գիտի իր խնդիրները և Ձեր առաջնորդությամբ, պարոն Քերոբյան, կշարունակի խնդիրները լուծել, ինչպես առնվազն մինչև հիմա: Հուսով եմ և հավատում եմ, որ հաջողությունները երկար սպասել չեն տա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման հնարավորություն ընձեռելու համար և Տիգրան Խաչատրյանին՝ նախորդ երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Չնայած ես քննադատել եմ, բայց, միևնույն է, հարգանքի և հիացմունքի արժանի է Ձեր աշխատանքը, որովհետև այն թիմը, որը ձևավորվել է, այն խնդիրները, որոնք առաջացել են մինչև այս տարվա առաջին եռամսյակի ավարտը, փայլուն ձևով լուծվել են: Պարզապես, իմ կարծիքով, կորոնավիրուսը և պատերազմական իրավիճակը նոր իրողություններ են առաջ բերել, և մարտահրավերների կարգը փոխվել է: Այսինքն՝ թե՛ արագության, թե՛ խնդիրների մասշտաբի առումով մենք այժմ ամբողջությամբ ուրիշ իրականության մեջ ենք: Կարծում եմ՝ այն թիմը, որի հետ այսօր առիթ ունեցա ծանոթանալու, ի վիճակի է լուծել այդ խնդիրները, որովհետև զգում եմ այդ կրակը և մեր երկրի առաջ ծառացած ոչ այդքան հեշտ խնդիրների լուծման մղումը: «Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը:
18:09 - 27 նոյեմբերի, 2020
Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին՝ պատերազմին հատուկ կանոններով․ Նիկոլ Փաշինյանը

Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին՝ պատերազմին հատուկ կանոններով․ Նիկոլ Փաշինյանը

Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին, ասվել է պատերազմին հատուկ կանոններով, ասվել է հավատով ու նպատակով՝ ամեն րոպե բեկել եւ փոխել իրավիճակը, իսկ դրա համար պետք է փայփայել մարտական ոգին, եւ նույնիսկ պարտությունների մասին հայտարարել այնպես, որ դա չկոտրի զինվորին։ Այս մասին այսօրվա հեռուստաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր կարեւոր նպատակ է ձեռքբերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եթե հաջողվի՝ մշտական դարձնելը։ Այսօր կարեւոր նպատակ է ՀՀ-ի եւ Արցախի կայունությունն ու անվտանգությունն ապահովելը, Լաչինի միջանցքի անխափան ու անվտանգ գործելը, Արցախի ու Հայաստանի տուժած շրջանները վերականգնելը, իսկ դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները»,- նշեց նա։ Վարչապետը հայտնեց, որ այս օրերին անհետ կորածների, մեր գերեվարված զինվորների հարզատների հետ է հանդիպել, լսել նրանց պահանջներն ու բողոքները։ «Նրանք ճիշտ են, եւ մենք պետք է արագ գործենք, բայց, ցավոք, դա կախված է ոչ միայն մեզնից»,- հավելեց նա։ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց դրանց շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում։ Նա հավաստիացրեց, որ անպայման կգտնեն լուծումներ։ «Բայց այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում նաեւ տրածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը, խնդիր, որի լուծումը կփոխի ոչ միայն տարածշևջանի, այլեւ Հայաստանի կերպարը»,- եզրափակեց վարչապետը։
14:13 - 27 նոյեմբերի, 2020
Գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է ձախողման պատասխանատվությունը, ասուլիս է տալիս, «բացահայտումներ» անում․ Նիկոլ Փաշինյան

Գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է ձախողման պատասխանատվությունը, ասուլիս է տալիս, «բացահայտումներ» անում․ Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է։ Իսկ դա ենթադրում է նաեւ, որ մասնավորապես Գեղարքունիքի մարզում ՀՀ ԶՈՒ-երը պետք է տեղակայվեն ՀՀ-ի պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով․ ես հիմա խոսում եմ կոնկրետ Քարվաճառի հատվածում։ Այս մասին այսօր տեսաուղերձի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով։ Ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանում, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Ընդհանրապես, սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, եւ ուզենք-չուզենք՝ պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելն արվում է մի նպատակով՝ նրանք ուզում են պատերազմը տեղափոխվել Հայաստան։ ՀՀ իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին»,- նշեց Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին, որ քաղաքացիները այլևս չեն վստահում պաշտոնական տեղեկատվությանը, վարչապետն ասաց, որ դրա համար հիմնավորում է բերվում, թե իբր պատերազմի ընթացքում կառավարությունը եւ վարչապետը սխալ տեղեկություններ են փոխանցել հանրությանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրականությունը բոլորովին այլ էԼ «Պատերազմի մեկնարկին եւ հընթացս տեղի ունեցած իմ բոլոր ելույթներում ես գործնականում ասել եմ ամեն ինչ, ասել եմ մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակներով եւ ձեւերով, ասել եմ այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնպիսի տեղեկություն, որ կարող է անթույլատրելի լինել կամ սպառնալ մեր ազգային անվտանգությանը։ Պաշտոնական մարմինները մի՞թե չեն ասել, որ մարտեր են ընթանում Հադրութի մերձակայքում, Մարտունու, Շուշիի եւ Քարինտակի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ փակ է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը, չի՞ ասվել Սյունիքում ինքնապաշտպանության խմբեր ձեւավորելու մասին․ ի՞նչ էր նշանակում այդ ամենը, ուրիշ ինչպե՞ս պետք է ասվեր․․․աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ։ Ասվել է նաեւ մեր զինվորների, սպաների, գեներալների հերոսությունների մասին, մի՞թե դա սուտ է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ պատերազմական գործողություններն ընթացել են Սոթքից մինչեւ Հորադիզ։ Նրա խոսքով՝ Սոթքից մինչեւ Հաթերք հատվածում, չնայած առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց դրանք հընթացս հետ են վերցվել, եւ մինչեւ պատերազմի վերջին օրն այդ գիծը լիարժեք կանգուն էր։ Եղնիկների հատվածում մինչեւ վերջին օրը հակառակորդն, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել։ Մինչեւ վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են։  «Այս ամենը պահածների արածն ի՞նչ է, եթե ոչ հաղթական, կանգուն իրավիճակ։ Այդ մարդիկ հերոսական կռիվ են տվել, նաեւ նրանց կյանքերը փրկելու համար եմ գնացել նոյեմբերի 9-ի որոշմանը։ Ցավոք, իններորդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի։ Եվ այն գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է այդ ձախողման պատասխանատվությունը, հիմա ասուլիսներ է տալիս, «բացահայտումներ» անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրգործ է հարուցված, մյուս դրվագով էլ հետաքննություն է ընթանում։ Իմ տիկնոջն է թիրախավորում՝ մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության մեծ մասը լքել է վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը․ այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա է՞ր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում նկարագրել՝ որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ, ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ ահսցնելը հանցագործություն է՞ր, չէի իմացել»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե վարչապետի հանձնարարութամբ վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը ՊԲ հրամանատարական կետ՝ ՊԲ-ին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով, այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկուքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ մարդիկ տեսնեն՝ վարչապետի ընտանիքի անդամն է Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է։ Նրա խոսքով՝ ոմանք Ստեփանակերտից հետ են կանչվել խուճապ տարածելու եւ աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, եւ այս հարցերն ըստ կարգի դեռ կպարզաբանվեն։
14:03 - 27 նոյեմբերի, 2020
Կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել․ թույլ չենք տալու․ Նիկոլ Փաշինյան

Կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել․ թույլ չենք տալու․ Նիկոլ Փաշինյան

Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր՝ ընդ որում՝ արտաքին ուժերին համընթաց, գործում են բավական երկար ժամանակ, մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը դարձրել են իրենց հիմնական անելիքը։ Այս մասին այսօր տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ երեկ ոմանք խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին։ «Նման պահվածքը գուցե ունենա հազար ու մի բացատրություն։ Նման պահվածքի քննադատությունը գուցե ունենա հազար ու մի հակադարձում, ոմանք, գուցե ալիքի մեջ ընկնելով, ոչ մի չարամիտ բան նկատի չեն ունեցել, բայց այս ամենի խորքից մենք պիտի դուրս բերենք այդ խրախճանքը նախաձեռնողների նպատակը։ ՀՀ-ում ու դրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, որոնք փորձում են քաոս սերմանել մեր երկրում, նրանք ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձն ապահովելու համար։ Մենք սա թույլ չենք տալու, ոչ թե նրա համար, որ կառչած ենք իշխանությունից, այլ որովհետեւ դա չի ուզում ժողովուրդը»,- ընդգծեց նա։ Վարչապետը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ու ստորագրման հանգամանքների մասին արդեն խոսել է, չի ուզում կրկնել ասվածը, վերահաստատեց համոզմունք, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար։ «Ինչպես հասանք մենք այս կետին, ինչ հանգամանքներում ու ժամկետում, որտեղի՞ց մեկնարկեց այդ կետը, ինչ զարգացում ստացավ, ինչ հանգրվան ստացավ, սրանք անպայման պատասխան ստանալու հարցեր են։ Բայց դա մանրամասն եւ տեւական աշխատանք է։ Այդ հարցերի պատասխանները դեռ կուսումնասիրվեն, կգտնվեն, բայց այսօր ունենք հրատապ հարցեր, որոնցից կարեւորագույնը ՀՀ-ում անվտանգություն եւ կայունություն ապահովելն է, եւ դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ դա հաճելի չի հնչում, նոյեմբերի 9-ի համաձայնություններն իրագործելն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ասաց, որ այդ հայտարարությունը դատափետելն իրենց քաղաքական գործունեության հիմքում դրած ուժերից շատերը չեն ասում՝ առաջարկո՞ւմ են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից, եթե այո, ի՞նչ սցենար են նկարագրում եւ ինչի կբերի այդ սցենարը։
13:46 - 27 նոյեմբերի, 2020