Ժամկետային զինծառայողների ծնողները զինվորների կեցության հետ կապված մտահոգություններ են հայտնել Նիկոլ Փաշինյանին
19:02 - 27 նոյեմբերի, 2020

Ժամկետային զինծառայողների ծնողները զինվորների կեցության հետ կապված մտահոգություններ են հայտնել Նիկոլ Փաշինյանին

Քիչ առաջ ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի ամմուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված:

Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները»,-ասված է խոսնակի ֆեյսբուքյան գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել