ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Անընդունելի է ոստիկանության կողմից էլեկտրոնային սարքերով, անձի կամքին հակառակ, նույնականցման իրականացումը․ ՄԻՊ

Անընդունելի է ոստիկանության կողմից էլեկտրոնային սարքերով, անձի կամքին հակառակ, նույնականցման իրականացումը․ ՄԻՊ

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից ոստիկանության տարբեր բաժիններ կատարած արագ արձագանքման այցերի արդյունքում արձանագրված շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման /ինքությունը պարզելու/ ձևավորված արատավոր պրակտիկային։ Այս առումով, Պաշտպանը դեռևս 02.05.2022թ. արված հայտարարությամբ նշել է, որ այն դեպքում, երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, Ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։ Հատկապես անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով անձանց անտեղյակությունն օգտագործելով կամ առանց նրանց իմացության՝ գաղտնի։ Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը հարկ է համարում ևս անձանց իրազեկել, որ՝   1. Բերման ենթարկված անձինք /անկախ քրեական կամ վարչական վարույթի շրջանակում արգելանքի վերցվելու հանգամանքից/ փաստացի արգելանքի վերցվելու պահից օգտվում են լռելու հիմնարար իրավունքից։ 2. Լռելու իրավունքն իրենից ենթադրում է ինչպես որևէ կերպ վարույթն իրականացնողին բանավոր տեղեկություններ չհայտնելու, այնպես էլ նյութեր չտրամադրելու հնարավորությունը։ 3. Այն դեպքում, երբ անձինք հրաժարվում են վարույթն իրականացնող մարմնին տեղեկություններ հայտնել, այդ թվում՝ իրենց անձնական տվյալները, վերջիններս օգտվում են իրենց լռելու իրավունքից։ Անձանց կողմից տեղեկություններ չհայտնելու կամ լռելու իրավունքի իրացման եղանակ է հանդիսանում նաև ոստիկանության ծառայողներին իր կենսաչափական տվյալների չտրամադրումը, այդ թվում՝ լուսանկարահանման կամ տեսանկարահանման եղանակով։ Այլ կերպ ասած, այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույնականացվելուց, վերջինս օգտվում է լռելու իրավունքից, և չի ցանկանում տրամադրել այնպիսի տվյալներ, որով կնույնականացվի էլեկտրոնային սարքի միջոցով։ 4. Անձի նույանականցման կամ վերջինիս ինքնությունը պարզելու պարտականությունը կրում է վարույթն իրականացնողը՝ իր գործիքակազմում ունեցած այլ միջոցների օգտագործման եղանակով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույանակացվելուց /լուսանկարվելուց/ ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց և հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը։ Հարգելի քաղաքացիներ, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ չի թույլատրվում Ձեր կամքին հակառակ ոստիկանության ծառայողի կողմից Ձեզ էլեկտրոնային սարքերի կիրառմամբ լուսանկարելու միջոցով նույնականացնել։ Պաշտպանը հորդորում է նման իրավիճակներում զանգահարել Պաշտպանի աշխատակազմում գործող թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով կամ այդ տեղեկությունները հայտնել ոստիկանության բաժիններ այցելող Պաշտպանի արագ արձագանքման խմբերի աշխատակիցներին։ Միաժամանակ, Պաշտպանը Ոստիկանության ծառայողներից պահանջում է դրսևորել իրավաչափ վարքագիծ, հարգել քաղաքացիների լռելու իրավունքը՝ դրա դրսևորման բոլոր եղանակներով, զերծ մնալ անձանց կամքին հակառակ էլեկտրոնային սարքերով լուսանկարելով նույնականացնելու ձևավորված պրակտիկայի շարունակությունից։ Պաշտպանը նաև տեղեկացնում է, որ անկախ այն հանգամանքից՝ անձինք հրաժարվել են վերոնշյալ եղանակով նույանականացվելուց, թե՝ ոչ, վերջիններիս վարչական ձերբակալման առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Դա այն առավելագույն ժամանակահատվածն է, երբ վարույթն իրականացնողը կարող է քաղաքացուն պահել արգելանքի տակ անհրաժեշտ վարութային գործողություններ կատարելու նպատակով։ Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ վերջինիս անձը պարզված լինել կամ չլինելու հանգամանքից։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև պահանջում է, որ Ոստիկանության ծառայողները զերծ մնան անհրաժեշտ տվյալներ չտրամադրելու դեպքում 3 ժամից ավել պահելու սպառնալիք հնչեցնելուց։ Բոլոր նման դեպքերը Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվում են, և Պաշտպանը հետևողական է լինելու այդ դեպքերի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
11:35 - 04 մայիսի, 2022
ՄԻՊ-ն ահազանգում է. քաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերի մասին

ՄԻՊ-ն ահազանգում է. քաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի ներկայացուցիչներն մայիսի 4-ին այցելել են ոստիկանական բաժիններ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների դեպքերով բերման ենթարկվածներին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար։ Այդ մասին ՄԻՊ հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է հետևյալը․ «Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են թվով 8 ոստիկանության բաժիններ՝ Երևանում՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 125 անձանց։  Պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի ոստիկանության բաժնում բերման ենթարկված թվով 8 անձի, իսկ ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 10 անձի Գեղարքունիքի մարզում։ Այսօրվա արագ արձագանքման այցերի արդյունքում բացի Ոստիկանության կողմից կայուն պրակտիկա դարձած՝ անձին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգերի կոպիտ խախտումներից ՄԻՊ արագ արձագանքման խմբերի այցերի արդյունքում արձանագրվել են նաև հետևյալ առավել դատապարտելի դեպքերն ու խախտումները. Մասնավորապես՝ լայնամասշտաբ բնույթ են կրել ոստիկանության ծառայողների կողմից բողոքի ակցիա իրականացնող անձանց հետ վիճաբանության բռնվելու և դրա շրջանակում քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերը։ Նման վարքագիծը որևէ պարագայում չի կարող ընդունելի համարվել ոստիկանության ծառայողի համար, վերջինս սահմանափակված է իր պետական ծառայողի կարգավիճակով և պարտավոր է ձեռնպահ մնալ հավաքի մասնակից անձանց հետ նման վիճաբանությունների և ծառայողի կարգավիճակից չբխող տոնայնության ու ոճի «խոսակցությունների» մեջ ներքաշվելուց կամ առավել ևս՝ նման «խոսակցություններ» իր կողմից նախաձեռնելուց։ Առավել քան նախորդ օրերին, զանգվածային բնույթ են կրել քաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը, երբեմն դրանք դրսևորվել են քաղաքացիներին քարշ տալով մեքենա նստեցնելով, մարմնական վնասվածքներ հասցնելով (երկու անձի դեպքում գրանցվել են կոտրվածքներ), բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ձեռքեր ոլորելով, գլուխը ներքև հրելով։  Արագ արձագանքման խմբերի կատարած այցերի շրջանակում գրեթե բոլոր անձինք դժգոհել են հատկապես Ոստիկանության զորքերի (սև համազգեստով ոստիկանների) կողմից դրսևորած ակնհայտ կոպիտ, ագրեսիվ, անհամաչափ ուժ ու բռնություն կիրառելու դեպքերից։  Մասնավորապես, քաղաքացիներից մեկը առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները ոտքով հարվածել են որովայնի շրջանին։ Այդ տեղեկությունը հաստատել են նաև տվյալ քաղաքացու հետ նույն վայրից բերման ենթարկված այլ անձինք։ Հատկապես մտահոգիչ է 02.05.2022թ.-ին ՀՀ ԱԺ պատգամավորների բերման ենթարկելու փորձերը, իսկ մեկ դեպքում էլ՝ պատգամավորին բերման ենթարկել են, սակայն բաժնի մոտ ազատ են արձակել։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջիններս ազատությունից կարող են զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը գիտի անձի՝ պատգամավորի կարգավիճակ ունենալու մասին, պետք է ձեռնպահ մնա վերջինիս բերման ենթարկելու փորձերից։ Այցերի ընթացքում վեր են հանվել նաև բողոքի ակցիաներին չմասնակցող անձանց բերման ենթարկելու դեպքեր։  Այսպես՝ ըստ որոշ բերման ենթարկված անձանց պնդումների, իրենք թեև դիտարկման նպատակով գտնվել են հարակից տարածքում, սակայն բուն հավաքին չեն մասնակցել։  Այս տեսանկյունից խնդրահարույց է ոչ տարբերակված մոտեցում ցուցաբերելու ոստիկանության գործելաոճը։ Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների ներկայացրած պահանջը կատարելուց հետո, այնուամենայնիվ, անձինք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Մասնավորապես՝ արձանագրվել են ճանապարհները բացելու պահանջը քաղաքացիների կողմից կատարելուց հետո վերջիններիս բերման ենթարկելու դեպքեր։  Պաշտպանն արձանագրում է, որ այս իրավիճակներում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով բերման ենթարկելը ի սկզբանե ապօրինի է և անթույլատրելի։  Ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնա առանց հիմքերի և հիմնավորումների արդեն իսկ ներկայացված պահանջը կատարած անձանց բերման ենթարկելուց։ Պաշտպանի մշտադիտարկումը վեր է հանել մի քանի դեպքեր, երբ ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանի նկատմամբ դրսևորվել է վիրավորական վարքագիծ, մեկ դեպքում էլ՝ ոստիկանության ծառայողին վնասվածք հասցնելու դեպք։ Պաշտպանը Ոստիկանությանը կրկին հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով:  Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Այսօր ևս մշտադիտարկումների և անձանց հետ զրույցների արդյունքում արձանագրվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցության դեպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են ավելի ագրեսիվ և անկաշկանդ։  Պաշտպանը պահանջում է բացառել նույնականացման հնարավորություն չընձեռող հանդերձանքով ոստիկանների մասնակցությունը իրականացվող միջոցառումներին»։
11:04 - 04 մայիսի, 2022
Որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են չզրուցել ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն չհայտնել․ ՄԻՊ

Որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են չզրուցել ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն չհայտնել․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին կատարված արագ արձագանքման այցերի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են նաև որոշ փաստաբանների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Մասնավորապես՝ որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։ Այս առնչությամբ հարկ է հատուկ ընդգծել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներ են և նրանց մասնագիտական աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության տեսանկյունից: Շատ կարևոր է Պաշտպանի հաստատության և փաստաբանների միջև վստահությունը և համագործակցությունը։ Դա նախևառաջ բխում է ազատությունից զրկված անձանց շահերից։ Հետևաբար, կոչ եմ անում զերծ մնալ վնասաբեր գործողություններից, որոնք կարող են ոտնահարել Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը և բացասաբար անդրադառնալ փաստաբանի մասնագիտական հեղինակության վրա։ Միևնույն ժամանակ, հավասարապես կարևոր է շեշտել, որ վերջին օրերի արագ արձագանքման այցերի ընթացքում բազմաթիվ փաստաբաններ դրսևորել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ գործընկերային ու համագործակցային մոտեցում, ինչը նպաստել է Պաշտպանի հաստատությունում ոստիկանության խնդրահարույց գործելակերպերի և անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ավելի համապարփակ պատկեր ստանալուն և խախտումներն արձանագրելուն։ Պաշտպանի հաստատության և փաստաբանների պալատի միջև ավանդաբար ձևավորված է բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն, որը ծառայում է մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությանը»։
21:46 - 03 մայիսի, 2022
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ

 |armenpress.am|

Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Հանրային մեծ հնչեղության արժանացած վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ դեպքը ողբերգական է, և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևելու է գործընթացին և հետամուտ է լինելու, որ մեղավոր անձը ենթարկվի պատասխանատվության: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Քանի որ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է իրականացվել, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ մենք հենց նույն օրը գրություն ենք ուղարկել գլխավոր դատախազություն կոնկրետ գործընթացի մանրամասներին տեղեկանալու և նաև այս հարցը մեր հսկողության ներքո պահելու համար»,- ասաց պաշտպանը: «Լինելով մարդ, ով մանրամասն զբաղվել է նաև ոստիկանության բարեփոխումներով և հատկապես շատ ենք անդրադարձել հենց այդ ուղեկցող ծառայությունների առանձնահատկություններին ֆունկցիոնալության տեսակետից, պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհում ուղեկցող ծառայությունների գործառույթը շատ դեպքերում չընկալվածության խնդիր ունի: Բայց կոնկրետ դեպքում ցավալի էր տեսնել, որ ուղեկցող ծառայությունը ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում: Սա որևէ արարողակարգով կամ կանոնով կարգավորված չէ:  Առնվազն մինիմալ հումանիզմ է, որ առաջին հերթին պետք է  օգնություն ցույց տալ և հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկել: Ցավալի է նաև, որ շատ դեպքերում մեր հանրային խոսույթում չհարգվեց  այդ ընտանիքի զգայունությունը, և այն դարձավ հանրային քննարկման թեմա,  ինչը շատ ցավալի է»,-ասաց Քրիստիննե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ուղեկցող  ծառայության ֆունկցիոնալությանն ու պատրաստվածությանը  պետք է անպայման անդրադառնան ընթացող բարեփոխումների շրջանակներում. «Ես ինքս նույնպես  բարձրացնելու  եմ այս հարցը, որովհետև սա լուրջ մարտահրավեր է»,-եզրափակեց պաշտպանը: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
18:04 - 03 մայիսի, 2022
Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի. ՄԻՊ

 |armenpress.am|

Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի ինչպես ցանկացած ժողովրդավարական պետությունում, այնպես էլ Հայաստանում: Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Ձեր գործունեությամբ դուք պետական իշխանության բոլոր ճյուղերի գործունեության, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման կարևորագույն երաշխավորն եք: Եվ այս առումով պատահական չէ, որ լրատվությունն ու մամուլը շատ հաճախ համեմատվում, նշվում է որպես չորրորդ իշխանություն»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը: Նա նշեց, որ արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում ու ներկա  ժամանակներում լրագրողներից նաև շատ կարևոր ջանքեր են պահանջվում՝ փոփոխվող նոր երևույթների լուսաբանումը հավուր պատշաճի իրականացնելու համար: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց՝ ուրախ է, որ պաշտպանի գրասենյակում լավ ավանդույթ կա, և իրենք հնարավորություն ունեն իրենց  մասնագիտական գիտելիքը և փորձառությունը (զգայուն կամ նեղ մասնագիտական հարցերի տեսանկյունից) նմանատիպ հանդիպումների շրջանակում կիսել նաև լրագրողների հետ: «Ինչու եմ կարևորում մեր մասնագիտական գիտելիքների փոխանակումը, որովհետև, իմ կարծիքով, մենք շատ նման առաքելություն ենք իրականացնում, մեր մանդատի բերումով պաշտպանի հաստատությունը  մարդկանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, և դրանցից  կարևորագույնի՝ խոսքի ազատության իրավունքի իրացման հարցերը, գտնվում են նաև ձեր մանդատի ներքո: Այս առումով ուզում եմ հատուկ շեշտել լրագրողների դերակատարումը՝ հատկապես հանրությունը կրթելու և իրավագիտակցությունը  բարձրացնելոը հարցում»,- եզրափակեց պաշտպանը:
15:08 - 03 մայիսի, 2022
ՄԻՊ հայտարարությունը արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ

ՄԻՊ հայտարարությունը արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ․   Ինչպես արդեն հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից իրականացրել են արագ արձագանքման այցեր Ոստիկանության թվով 8 բաժիններ բերման ենթարկված թվով առավել քան 151 անձանց։   Իրականացված այցերի արդյունքներով արձանագրվել են Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ։ Դրանց զգալի մասի ուսումնասիրությունը վկայում է արձանագրվող խախտումների շարունակականության մասին։ Ստորև ներկայացնում ենք հիմնականները։   1. Զանգվածային բնույթ են կրում առանց որևէ պահանջ ներկայացնելու, առանց քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառների և հիմքերի պարզաբանման, առանց Ոստիկանության ծառայողների կողմից ներկայանալու, առանց անձանց վերջիններիս նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու արատավոր և անթույլատրելի գործելաոճը։   Կատարված արագ արձագանքման այցերի շրջանակում արձանագրվել են անգամ դեպքեր, երբ մեկ ժամից ավելի ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիները տեղյակ չեն եղել իրենց բերման ենթարկելու պատճառների և հիմքերի մասին։   Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անկախ անձի նկատմամբ վարչական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ավարտից՝ անձինք պահվել են Ոստիկանության բաժիններում մինչև լրանա օրենքով սահմանված 3 ժամը։   Այս առումով Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերոնշյալ 3 ժամն այն առավելագույն ժամկետն է, որում Ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել, միաժամանակ, մինչև այդ ժամկետի լրանալն անձի մասնակցության վարույթային գործողությունների ավարտից հետո, անձը պետք է անմիջապես ազատ արձակվի, անկախ վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պահից 3 ժամը լրացած չլինելու հանգամանքից։   Վերոնշյալ՝ օրենքից չբխող գործելաոճի շարունակականությունը հատկապես մտահոգիչ է նախորդ շաբաթ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունների, կոչերի և իրավասու մարմիններին ուղղված գրությունների առկայության պայմաններում։   Կատարված այցերի շրջանակում արձանագրվել է նաև դեպք, երբ քաղաքացին ոստիկանության կողմից բերման ենթարկվելիս ստացել էր ձեռքի փակ վնասվածք, որի պայմաններում թեև Ոստիկանությունը զանգահարել էր շտապօգնության ծառայություն, սակայն քաղաքացու ձեռքի վնասվածքի ախտորոշման և բուժման հետագա ընթացքը, ըստ Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների դիրքորոշման, պետք է կատարվեր քաղաքացու միջոցների հաշվին։   Նման մոտեցումը ևս, գտնում ենք, որ ընդունելի չի կարող համարվել այն պայմաններում, երբ վնասվածքը ստացվել է Ոստիկանության ծառայողների կողմից անձին բերման ենթարկելիս կիրառած ուժի արդյունքում։   Մեկ այլ դեպքում, Ոստիկանության ծառայողների հորդորով քաղաքացու կողմից մեքենան առաջ վարելու հետևանքով տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում ոստիկանները, ըստ քաղաքացու ներկայացրած պնդումների, պահանջել են առանց ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու և հետագայում ապահովագրական հատուցում ստանալու համար այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու վարի մեքենան, ինչից հետո վերջինիս բերման են ենթարկել ըստ անձի՝ կրկին անհամաչափ ուժի կիրառմամբ, այդ թվում՝ մեքենայում ոտքով կոկորդին սեղմելով։ Քաղաքացու պնդմամբ, ոստիկաններից մեկը նաև վիրավորական արտահայտություններ է կատարել քաղաքացու նկատմամբ։   Ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնում արձանագրվել են նաև դեպքեր, երբ բերման ենթարկված անձանց ազատ չեն արձակել անգամ վարչական ձերբակալման համար նախատեսված առավելագույն ժամկետի՝ 3 ժամի լրանալուց հետո մոտ 30-40 րոպե։ Այս առումով ևս Պաշտպանն արձանագրում է, որ 3 ժամն ազատությունից զրկելու առավելագույն ժամանակահատվածն է, դրանից հետո անձանց ազատության սահմանափակումն ապօրինի է և խիստ դատապարտելի։   Մեկ այլ տարածված խնդիր է եղել անձին՝ իր կամքին հակառակ՝ էլեկտրոնային սարքերով նույնականացնելը։ Նման խնդիր արձանագրվել է ինչպես Ոստիկանության Արաբկիրի, այնպես էլ Էրեբունու բաժիններում։ Այս առումով Պաշտպանը պարզաբանում է, որ այն դեպքում, երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, Ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։   Հատկապես անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով անձանց անտեղյակությունն օգտագործելով կամ առանց նրանց իմացության՝ գաղտնի։   2. Պաշտպանի աշխատակազմում իրականացվող ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում ևս արձանագրվել են մի շարք խախտումներ և մտահոգիչ դեպքեր։   Նախ, մի շարք լրատվական միջոցներով տարածված տեսանյութի ուսումնասիրությունից երևում է քաղաքացուն բերման ենթարկելիս Ոստիկանության 4-6 ծառայողների կողմից նրա նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, իսկ մեկ ծառայող էլ բերման ենթարկվող անձի գլխի շրջանում մի քանի հարվածներ է հասցնում։ Պաշտպանը խստորեն դատապարտում է Ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, Ոստիկանության ծառայողի կարգավիճակից դուրս, օրենքը խախտող նման գործելակերպը։   Մյուս կողմից ողջունելի է, որ Ոստիկանության կողմից վերը նշված դեպքի առնչությամբ մի քանի ժամ անց տեղեկություն հրապարակվեց, որ նշված ոստիկանության ծառայողի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Այդուհանդերձ, Պաշտպանի կողմից նշված դեպքի կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ նման դեպքերի բացառման և մեղավորների նկատմամբ պատժի անխուսափելիության ապահովման նպատակով։   ԶԼՄ ուսումնասիրությամբ արձանագրվել է նաև բերման ենթարկված անձանց փաստաբան ներկայացած անձի բերման ենթարկման դեպք։   Ոստիկանության կողմից ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու գործելակերպերում շարունակել է խնդրահարույց մնալ անհամաչափ ուժի գործադրումը։ Միևնույն ժամանակ ուսումնասիրված որոշ դեպքերում ակնհայտ է նաև ակցիայի մասնակիցների կողմից տվյալ տարածքում հասարակական կարգի ու անվտանգության ապահովմամբ զբաղվող ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ անելու, ուսադիրներ ու տարբերանշաններ պոկելու ու այլ սադրիչ վարքագիծը։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ քաղաքացիներին բերման ենթարկելիս, եղել են դիմակներով։ Մինչդեռ, հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող:   Բացառիկ դեպքերը պարտադիր պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ: Ոստիկանության ծառայողները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին:   3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ականատես է եղել ՊՊԾ ղեկավարի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնության կիրառման դեպքի, ինչը Պաշտպանն անթույլատրելի և դատապարտելի է համարում, հատկապես այն դեպքում, երբ արարքն իրականացվում է ոչ թե շարքային ծառայողի, այլ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից։   Հանրային վայրում ծառայություն իրականացնող պետական ցանկացած ծառայողի կողմից պետք է բացառվի բռնության ցանկացած դրսևորում, հատկապես մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ։   Նշված դեպքի վայրում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն անմիջապես պարզաբանումներ է ստացել ինչպես լրագրողից, այնպես էլ ՊՊԾ ղեկավարից։   4. Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներով բռնության կոչերի ու անհանդուրժողականության դրսևորումները շարունակում են խնդրահարույց մնալ։   Պաշտպանի հաստատության կողմից իրականացված մամուլի ուսումնասիրությունները վեր են հանել հանրային տրամադրությունների բևեռացման մի շարք դատապարտելի դեպքեր։   Օրինակ, մայիսի 1-ին՝ հավաքի ընթացքում որոշ ԶԼՄ-ներ ակտիվորեն տարածել են տարբեր պաշտոնյաների լուսանկարների այրման տեսանյութեր, որոնց առնչությամբ չեն գտնվել հավաքի կազմակերպիչների դատապարտող արձագանքները։   ԶԼՄ-ն իր հերթին միջոցներ չի ձեռնարկել նշված նյութերի տարածումը կանխելու, ինչպես նաև այդ հրապարակումների ներքո ծավալված ատելություն տարածող մեկնաբանությունները հեռացնելու համար։   Միևնույն ժամանակ ողջունելի են որոշ պատգամավորների կողմից հնչեցված բռնության մերժման, դատապարտման ու ակցիաների ընթացքում ակցիաներին չմասնակցող քաղաքացիներին հանդուրժողականության կոչեր անելու դեպքերը։   Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձանց կողմից այս կամ այն կերպով փորձ է արվել արդարացնել կամ ողջունել ոստիկանության կամ պետական այլ ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման դրսևորումները, ինչը խիստ մտահոգիչ և դատապարտելի է, հաշվի առնելով ինչպես վերջիններիս հանրային մեծ լսարանի առկայությունը, այնպես էլ առկա հանրային լարված տրամադրությունները։   5. Ամփոփելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է վերը նկարագրված դեպքերով ոստիկանության ծառայողների կողմից դրսևորված օրենքից չբխող գործելակերպերը։ Միևնույն ժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ թե այսօրվա, և թե նախորդիվ օրերին Պաշտպանի աշխատակազմի և Ոստիկանության միջև ձևավորվել է արդյունավետ հաղորդակցություն՝ նշված դեպքերին օպերատիվ արձագանքելու և նոր խախտումները կանխարգելելու նպատակով։   Ոստիկանության ղեկավարությունը դրևսորել է պատրաստակամ և բարձրացված խնդիրներին արագ արձագանքող մոտեցում։ Պաշտպանի հաստատության արձանագրած խնդիրներն ու դրանց լուծման մանրամասն առաջարկությունները կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն։   Միաժամանակ, Պաշտպանը հավաքներ և բողոքի ակցիաներ իրականացնող անձանց և հանրային դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած տեսակի բռնության դրսևորումից, միմյանց և ոստիկանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքից, վիրավորանքից և ցանկացած տեսակի այլ անհարգալից վերաբերմունքից, ինչպես նաև հատուկ հոգածություն դրսևորել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ։
17:45 - 02 մայիսի, 2022
Մեր երկրում հիմա էլ առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ․ ՄԻՊ

Մեր երկրում հիմա էլ առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի առթիվ։ Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր աշխատանքի օրն է, որը խորհրդանշում է 19-րդ դարի վերջին մեկնարկած աշխատանքային իրավունքների պաշտպանության համար պայքարող աշխատավորների շարժումն ու պահանջատիրությունը։ Սակայն հայկական բազմադարյա մշակույթն ու գրականությունը հարուստ են աշխատանքն ու աշխատավորին գովերգող ու փառաբանող ստեղծագործություններով։ Աշխատանքը ներկայացվում է որպես կենարար բարիք ու օրինակելի առաքելություն, իսկ հանրության կոլեկտիվ ջանքը՝ որպես պետության կառուցման ու ամրապնդման երաշխիք։ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ուսումնասիրությունները վկայում են, որ մեր երկրում հիմա էլ առկա են աշխատանքային իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերներ։ 2021 թվականի ընթացքում «ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակ» խորագիրը կրող հարցմամբ պարզվել է, որ հարցվածների 16.7%-ը չունի աշխատանքային պայմանագիր, իսկ ևս 13.9%-ի դեպքում տրվել է միայն աշխատանքի ընդունման հրաման։ Այլ կերպ ասած, աշխատանքային հարաբերությունների իրավական ամրագրման կայուն պրակտիկայի բացակայության պատճառով աշխատողները շարունակում են զրկված մնալ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված երաշխիքներից ու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հասանելիությունից: Շարունակում է խնդրահարույց մնալ արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովման հարցը: Հարցվողների 7.2%-ը նշել է, որ ամեն օր իրականացնում է արտաժամյա աշխատանք, սակայն այդ աշխատանքի դիմաց հավելավճար ստանում է այն երբևէ իրականացնողների միայն 28.4%-ը։ Աշխատանքում առողջության համար վտանգավոր կամ վնասակար գործոնների ազդեցության բարձր մակարդակի առկայության մասին հարցվողները նշել են հատկապես պաշտպանության, շինարարության, վերամշակող արտադրության, առողջապահության ոլորտներում աշխատողները: Առաջնահերթ է շարունակում մնալ բոլոր աշխատողների համար աշխատանքային հավասար հնարավորություններ ապահովելուն միտված գործողությունների անհրաժեշտությունը՝ սկսած աշխատավայրի ֆիզիկական հարմարեցումից մինչև մտածելակերպի ու աշխարհայացքի փոփոխություն: Ուստի, անհրաժեշտ է շարունակել ջանքերն աշխատանքային իրավունքների վերաբերյալ անձանց իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Պետությունը պետք է ապահովի ու զարգացնի աշխատողներին իրավախորհրդատվություն և ուղղորդում տրամադրող ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ լավագույնս օգտագործելով հասարակական կազմակերպությունների ու արհմիությունների ներուժը։ Շնորհավորում եմ աշխատանքի օրվա առթիվ և մաղթում բոլորին փնտրել, ստեղծել ու գտնել օգտակար աշխատանքի ու զբաղվածության միջոցով սեփական ներուժը լավագույնս իրացնելու հնարավորություններ»։
13:03 - 01 մայիսի, 2022
Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք․ ՄԻՊ

Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք․ ՄԻՊ

Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։ Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հայտարարությունում: «Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշատադիտարկումները ցույց են տալիս, որ հանրային խոսույթում, հատկապես՝ զանգվածային լրատվության միջոցներով ու սոցիալական ցանցերով, գնալով բարձրացվում է ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի մակարդակը։  Համացանցի ու մամուլի բևեռացված հեղձուկը, բռնության կոչերը, դրանց չդատապարտումը, դեռ մի բան էլ տարածումը, որպես բռնության դեպքեր նյութականանում են փողոցում՝ հանրության աչքի առջև։ Չկա տարրական նրբանկատություն անձանց վշտի ու կսկիծի նկատմամբ. քաղաքականացվում է բացարձակ ամեն բան, բոլոր կողմերից ու որքան հնարավոր է անխնա։ Ցավալի է արձանագրել, որ այդ գործում ակտիվորեն ներգրավված են գործող ու նախկին պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ, ում գործը պետք է լինի պետության առջև ծառացած հսկայական մարտահրավերների լուծման ուղղությամբ շահագրգիռ քննարկումներ իրականացնելը։ Քննարկումներ, որտեղ երաշխավորված լսելի են տարբերվող ու հակադրվող կարծիքները, քննարկումներ, որոնք հարստացվում են տարբեր փորձագետների կարծիքներով, քննարկումներ, որոնք զերծ են գռեհկությունից, քննարկումներ, որտեղ ագրեսիայի, ավելի բարձր ու ավելի ծայրահեղ մի բան ասելու անզուսպ մղման փոխարեն հաղթում է փաստերի վրա հիմնված վերլուծությունը, տրամաբանությունը, միտքը և լուծումը։ Անձինք իրավունք ունեն իրացնել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և իրենց քաղաքական այլ իրավունքները։ Լինել քաղաքացի նշանակում է ունենալ իրավունքներ և դրանք իրացնել պատասխանատու կերպով։ Անձանց քաղաքական իրավունքների սահմանափակման փորձերը որևէ հասարակության լավ տեղ չեն տարել։  Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։ Հավասարապես անմարդկային է նման վարքագիծը հրապարակային չդատապարտելը, մեր կողքին կանգնած բռնարարի ձեռքը չբռնելը, բռնությունն ու ագրեսիան չմերժելը։ Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք։ Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։
11:27 - 01 մայիսի, 2022
ՄԻՊ-ը ոստիկանությանը կոչ է անում ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ

ՄԻՊ-ը ոստիկանությանը կոչ է անում ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են այցեր իրականացնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մի շարք ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Կենտրոնի, Արաբկիրի, էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Շենգավիթի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ: Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված թվով 35 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը: Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել թվով 7 անչափահաս անձինք, որոնցից մեկը՝ 13 տարեկան: Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից: Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից: Վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել, և նա Ոստիկանության բաժնից ազատ է արձակվել: Զանգվածային լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերի մշտադիտարկման արդյունքում և Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, հեռախոսազանգի իրավունքից օգտվելու և այլ իրավունքներ), անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր: Ոստիկանության բաժիններում արձանագրվել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին իրականացված այցի շրջանակում արձանագրվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական ձերբակալման ենթարկված անձը ազատ է արձակվել, սակայն ելքի և մուտքի գրանցամատյանում բացակայել է նրան ազատ արձակելու ժամի վերաբերյալ ճշգրիտ գրառումը, այն դեպքում, երբ անձը ենթադրաբար ծանոթացվել և իր ստորագրությամբ հաստատել է կատարված գրառումների իսկությունը: ՀՀ ոստիկանության Կենտրոնական, Մալաթիայի և Շենգավիթի բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են նաև վարչական ձերբակալման ենթարկված անձի հեռախոսազանգի իրավունքից օգտվելու խոչընդոտներ, որոնք Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ վերացվել են: Ոստիկանության Կենտրոնական բաժին իրականացրած այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված փաստաբան Ալեքսան Թումասյանի հետ, ով տեղեկացրել է, որ չի մասնակցել բողոքի ակցիային, այլ Ոստիկանության ծառայողին ներկայացրել է, որ քաղաքացին հանդիսանում է իր վստահորդը՝ փորձելով պարզաբանում ստանալ քաղաքացուն վարչական ձերբակալման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ: Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգը կատարվում է մի շարք իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների դրսևորմամբ: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից որևէ օրինական պահանջ չներկայացնելը, անձանց ազատությունից զրկելու հիմքերը չպարզաբանելը, վերջիններիս նվազագույն իրավունքները չպարզաբանելը, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից ոչ համաչափ ֆիզիկական ուժի կիրառումը կրում են շարունակական բնույթ: Ելնելով վերոգրյալից՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ոստիկանությանը կոչ է անում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների իրացման հնարավորությունները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկումների իրականացումը, այդ թվում՝ ծայրահեղ ու վտանգավոր խոսքի դրսևորումների մասով:
10:45 - 29 ապրիլի, 2022
ՄԻՊ-ի հատուկ ուշադրության ներքո է հավաքներին երեխաների մասնակցությունը

ՄԻՊ-ի հատուկ ուշադրության ներքո է հավաքներին երեխաների մասնակցությունը

Հավաքներին երեխաների մասնակցությանը և նրանց իրավունքների իրացման ապահովման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո: Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, իրականացվում է ինչպես աշխատակազմի մշտադիտարկման արդյունքների, այնպես էլ բողոքների ուսումնասիրություն` հիմք ընդունելով գործող իրավակարգավորումները, վերաբերելի միջազգային կանոններն ու պրակտիկան: Այս նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ հոգեբան-փորձագետը, այցեր են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, որտեղ աշխատակազմի տեղեկություններով բերման ենթարկված անձանց մեջ եղել են նաև երեխաներ: Այցերի ընթացքում առանձնազրույցներ են իրականացվել երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև՝ հավաքներին մասնակցած այլ անձանց հետ, ովքեր այցերի պահին գտնվել են ոստիկանության ստորաբաժանումների մոտակայքում: Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ ոստիկանության բաժիններ ներկայացված երեխաները հիմնականում եղել են 16-17, իսկ մեկը՝ 13 տարեկան: Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից: Այս նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ հոգեբան-փորձագետը, այցեր են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, որտեղ աշխատակազմի տեղեկություններով բերման ենթարկված անձանց մեջ եղել են նաև երեխաներ: Այցերի ընթացքում առանձնազրույցներ են իրականացվել երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև՝ հավաքներին մասնակցած այլ անձանց հետ, ովքեր այցերի պահին գտնվել են ոստիկանության ստորաբաժանումների մոտակայքում: Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ ոստիկանության բաժիններ ներկայացված երեխաները հիմնականում եղել են 16-17, իսկ մեկը՝ 13 տարեկան: Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից: Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից: Առանձնազրույցների ընթացքում երեխաները հայտնել են, որ մինչև ոստիկանության բաժիններ հասնելը չի ներկայացվել և պարզաբանվել իրենց իրավունքները, այդ թվում՝ չեն տեղեկացրել, թե իրենց ոստիկանության, որ բաժին են տեղափոխում, ինչ հիմքով և նպատակով: Որոշ երեխաներ նշել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց չեն պարզաբանել նաև վարչական և քրեական ձերբակալման հասկացությունների տարբերությունները, իսկ տրամադրվող տեղեկություններն ոչ միշտ են իրենց համար հասկանալի եղել: Օրինակ՝ 13 տարեկան երեխայի ընկալմամբ ինքը ոստիկանների կողմից բերման է ենթարկվել հավաքին մասնակցելու համար: Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է նաև, որ ոստիկանության ծառայողները երեխաներին, որոշ դեպքերում ծառայողական ավտոմեքենաներ են նստեցրել անհամաչափ ուժի գործադրմամբ, իսկ որոշների պնդմամբ՝ նաև ֆիզիկական ցավ պատճառելով: Այցի պահին առանձնազրույցներին մասնակցած երեխաները գտնվում էին կայուն հուզական վիճակում: Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության բաժիններում ոչ միշտ է հասանելի եղել երեխաների հուզական կայուն վիճակի ապահովման պայմաններ։ Մինչդեռ, պետության պոզիտիվ պարտավորությունները և միջազգային չափորոշիչները պահանջում են, որ իրավապահ մարմինների հետ շփվելիս երեխայի համար ապահովված լինի երեխայակենտրոն միջավայր՝ բացառելու ոստիկանական գործողության ցանկացած բացասական ազդեցությունը անչափահասի իրավունքների իրացման վրա։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մշտադիտարկումները վկայում են նաև, որ անչափահասներին ոստիկանության բաժիններ տեղափոխելիս ոչ միշտ է կիրառվում տարբերակված, մասնավորապես, երեխայակենտրոն մոտեցում, ինչի հետևանքով արձանագրվում են երեխայի լավագույն շահի խախտման դեպքեր: Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ երեխային առնչվող բոլոր հարցերում սկզբունքային նշանակություն ունի նրա լավագույն շահի ընկալումը իրավապահ մարմինների կողմից՝ որպես բացարձակ արժեք: Այցերի և մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների պահանջով Պաշտպանը գրություններ կհասցեագրի իրավասու պետական մարմիններին:
10:25 - 29 ապրիլի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում ներկայացրել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության դրսևորումները

Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում ներկայացրել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության դրսևորումները

Ապրիլի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի (LICRA) ներկայացուցիչների, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի (AFAJA) ներկայացուցիչների հետ: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հետևողականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության դրսևորումները, որոնք արտահայտվել են ինչպես 2020թ պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Ներկայացվել է արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության քաղաքականության դրսևորումները, ի թիվս այլնի, շփման գծին մոտ գտնվող գյուղերի բնակչության ահաբեկման ու ուժի կիրառման դրսևորումները։ Անդրադարձ է կատարվել էթնիկ ու կրոնական ատելությամբ պայմանավորված պետական քաղաքականության այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են ավարի պուրակը, հայկական ժառանգության նմուշների ու հայկականության հետքերի վերացման Բաքվի վարչակազմի կոնկրետ գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական պետության ղեկավարի՝ ատելություն հրահրող ու հայատյացության խոստովանություն հանդիսացող հայտարարություններին։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների ու պահվող անձանց չվերադարձման ադրբեջանական մոտեցման պատճառների, միջազգային իրավական գործընթացների մասին։ Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչներն անընդունելի ու դատապարտելի են համարել ռազմավարի պուրակի բացման ու երիտասարդ սերնդին ատելությամբ դաստիարակելու գործելակերպերի վերաբերյալ՝ շեշտելով, որ նման կազմակերպվածությամբ ատելության քաղաքականությունը նոր հանցագործություններ կարող է ծնել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդու իրավունքների պաշտպանության ու առաջմղման հարցերում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության վերաբերյալ։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ու Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ գործնական զրույց է ծավալվել ընթացքի մեջ գտնվող ու ծրագրված գործողությունների, ինչպես նաև արդյունքների հասնելու համար ջանքերի համատեղման անհրաժեշտության շուրջ։
09:58 - 29 ապրիլի, 2022
Հավաքներին երեխաների մասնակցության հետ կապված հարցերը գտնվում են ՄԻՊ-ի հատուկ ուշադրության ներքո

Հավաքներին երեխաների մասնակցության հետ կապված հարցերը գտնվում են ՄԻՊ-ի հատուկ ուշադրության ներքո

Հավաքներին երեխաների մասնակցությանը և նրանց իրավունքների իրացման ապահովման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Իրականացվում է ինչպես աշխատակազմի մշտադիտարկման արդյունքների, այնպես էլ բողոքների ուսումնասիրություն` հիմք ընդունելով գործող իրավակարգավորումները, վերաբերելի միջազգային կանոններն ու պրակտիկան: Այս նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ հոգեբան-փորձագետը, այցեր են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, որտեղ աշխատակազմի տեղեկություններով բերման ենթարկված անձանց մեջ եղել են նաև երեխաներ: Այցերի ընթացքում առանձնազրույցներ են իրականացվել երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև հավաքներին մասնակցած այլ անձանց հետ, ովքեր այցերի պահին գտնվել են ոստիկանության ստորաբաժանումների մոտակայքում: Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ ոստիկանության բաժիններ ներկայացված երեխաները հիմնականում եղել են 16-17, իսկ մեկը՝ 13 տարեկան: Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից: Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից:  Առանձնազրույցների ընթացքում երեխաները հայտնել են, որ մինչև ոստիկանության բաժիններ հասնելը չի ներկայացվել և պարզաբանվել իրենց իրավունքները, այդ թվում՝ չեն տեղեկացրել, թե իրենց ոստիկանության, որ բաժին են տեղափոխում, ինչ հիմքով և նպատակով: Որոշ երեխաներ նշել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց չեն պարզաբանել նաև վարչական և քրեական ձերբակալման հասկացությունների տարբերությունները, իսկ տրամադրվող տեղեկություններն ոչ միշտ են իրենց համար հասկանալի եղել: Օրինակ՝ 13 տարեկան երեխայի ընկալմամբ ինքը ոստիկանների կողմից բերման է ենթարկվել հավաքին մասնակցելու համար: Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է նաև, որ ոստիկանության ծառայողները երեխաներին, որոշ դեպքերում ծառայողական ավտոմեքենաներ են նստեցրել անհամաչափ ուժի գործադրմամբ, իսկ որոշների պնդմամբ՝ նաև ֆիզիկական ցավ պատճառելով: Այցի պահին առանձնազրույցներին մասնակցած երեխաները գտնվում էին կայուն հուզական վիճակում: Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության բաժիններում ոչ միշտ է հասանելի եղել երեխաների հուզական կայուն վիճակի ապահովման պայմաններ։ Մինչդեռ, պետության պոզիտիվ պարտավորությունները և միջազգային չափորոշիչները պահանջում են, որ իրավապահ մարմինների հետ շփվելիս երեխայի համար ապահովված լինի երեխայակենտրոն միջավայր՝ բացառելու ոստիկանական գործողության ցանկացած բացասական ազդեցությունը անչափահասի իրավունքների իրացման վրա։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մշտադիտարկումները վկայում են նաև, որ անչափահասներին ոստիկանության բաժիններ տեղափոխելիս ոչ միշտ է կիրառվում տարբերակված, մասնավորապես, երեխայակենտրոն մոտեցում, ինչի հետևանքով արձանագրվում են  երեխայի լավագույն շահի խախտման դեպքեր:  Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ երեխային առնչվող բոլոր հարցերում սկզբունքային նշանակություն ունի նրա լավագույն շահի ընկալումը իրավապահ մարմինների կողմից՝ որպես բացարձակ արժեք: Այցերի և մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների պահանջով Պաշտպանը գրություններ կհասցեագրի իրավասու պետական մարմիններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
22:50 - 28 ապրիլի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում ներկայացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց հարազատների հետ իր շփումների մանրամասները

Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում ներկայացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց հարազատների հետ իր շփումների մանրամասները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ապրիլի 27-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ, դեսպան Բրիս Ռոքֆոյի և Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատը, հաստատության ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև կիսվել է հաստատության առաջնահերթություններով: Անդրադառնալով Պաշտպանի հաստատության կողմից Արցախ և Հայաստանի սահմանամերձ համայնքներ այցելությունների հետևություններին՝ Պաշտպանը ներկայացրել է արցախահայության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող ճնշումները, այդ թվում՝ հոգեբանական, ապա նաև կոնկրետ ֆիզիկական անձեռնմխելիության ու անվտանգության համար ստեղծված անելանելի պայմանները, որի վերջնանպատակը Արցախի հայաթափումն է։ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաև գերության մեջ գտնվող ու անհայտ կորած անձանց հարազատների հետ իր շփումների մանրամասները, մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից գերիների ու պահվող անձանց անմիջապես վերադարձնելու հարցում իր միջազգային պարտավորություններն ու եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությունը շարունակաբար չկատարելու վերաբերյալ։ Ֆրանսիայի ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնը հանդիպման ընթացքում ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր առաքելությունը։ Տիկին Բորիոնը նախանշել է այն մարտահրավերները, որոնք այժմ առկա են գլոբալ մակարդակում մարդու իրավունքների համընդհանուր բնույթի ընկալման համար, ցավալիորեն նշելով, որ ժամանակակից հակամարտություններն այդ հարցում ամենամեծ մարտահրավերներն են։ Կողմերը նախանշել են նաև կանանց հզորացման օրակարգում համագործակցելու իրենց պատրաստակամությունը։ Քրիստիննե Գրիգորյանը տիկին Բորիոնին հրավիրել է Հայաստան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ դեսպան Բրիս Ռոքֆոյը մտահոգություն է հայտնել պատերազմից հետո առկա չհանգուցալուծված հումանիտար հարցերի վերաբերյալ։ Դեսպան Ռոքֆոյը բարձր է գնահատել գերության մեջ գտնվող ու անհայտ կորած անձանց ընտանիքների տարբեր խնդիրների լուծումը պաշտպանի կողմից մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և աջակցելու մոտեցումը։ Հանդիպումների շրջանակներում Քրիստիննե Գրիգորյանը նաև շեշտել է Արցախում միջազգային կազմակերպությունների ու ընդհանրապես՝ միջազգային ներկայացվածությունն ավելացնելու անհրաժեշտությունը՝ որպես արցախահայության իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման լրացուցիչ երաշխիք։
10:07 - 28 ապրիլի, 2022
Վարչական ձերբակալման և բերման ենթարկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները․ ՄԻՊ

Վարչական ձերբակալման և բերման ենթարկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները․ ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն օրվա ընթացքում այցելել են Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան էջից․  «Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ ապրիլի 27-ին, Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ՝ Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել  արգելանքի վերցված թվով 46 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը: Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել թվով 5 անչափահաս անձինք, որոնցից մեկը մինչև 16 տարեկան: Պաշտպանի աշխատակազմի միջամտությամբ վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել և նա անմիջապես ազատ է արձակվել: Հրապարակված տեսանյութերի և Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են  անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր: Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ինչպես այսօրվա, այնպես էլ նախորդիվ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է ակցիա իրականացնող անձանց նկատմամբ: Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները: Բացի դրանից, Ազատության պողոտայում իրականացված ակցիայի ընթացքում արձանագրվել է Ոստիկանության ծառայողների կողմից անձի տրանսպորտային միջոցը վնասելու  մեկ դեպք: Ոստիկանության բաժիններում արձանագրվել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր, այդ թվում՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրականցված այցի շրջանակում արձանագրվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական ձերբակալման ենթարկված անձը ազատ է արձակվել, սակայն գրանցամատյանում բացակայել է նրան ազատ արձակելու ժամի վերաբերյալ համապատասխան գրառումը, այն դեպքում, երբ անձը ենթադրաբար ծանոթացվել և իր ստորագրությամբ հաստատել է կատարված գրառումների իսկությունը: Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: Սոցիալական ցանցի ու մամուլի հրապարակումների մշտադիտարկման առաջին արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դերակատարները՝ թե իշխող և թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց քաղաքական օրակարգը սատարող հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անձինք օգտագործում են խիստ դատապարտելի, երբեմն ծայրահեղ սադրիչ բառապաշար, հանրությանը դիմում են վտանգավոր կոչերով։ Հանրային ու քաղաքական պատասխանատու դերակատարներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անպատասխանատու, հանրության շրջանում ներքին բախման տանող վտանգավոր ու անօգտակար խոսույթից, առաջարկում ենք կոնկրետ հարցերի շուրջ մասնագիտական ու հանրային քաղաքակիրթ քննարկումներով զբաղեցնել հանրային օրակարգն ու իրենց ընտրողներին։ Բացի այս, զանգվածային լրատվության միջոցների կողմից քաղաքական գործընթացները լուսաբանող նյութերի ներքո տարածվում են ծայրահեղ վտանգավոր քննարկումներ, այդ թվում՝ կեղծ օգտատերերի ակտիվ մասնակցությամբ, արվում են ատելություն գեներացնելու և երբեմն էլ բռնության չքողարկված կոչեր։ Խիստ կարևորելով զանգվածային լրատվության միջոցների դերը հանրությանը մասնագիտական, որակյալ ու ճշտված տեղեկություն տրամադրելու առաքելությունը, ինչպես նաև հանրային խոսույթում բևեռացված ու ատելության խոսքի մակարդակն իջեցնելու ու փաստարկված քննարկումներ խթանելու գործելակերպերը, անհրաժեշտ է, որ նյութերի ներքո ծավալվող նմանատիպ մեկնաբանությունները հեռացնելու համար զանգվածային լրատվության պատասխանատուների կողմից միջոցներ ձեռնարկվեն և բավարար ռեսուրսներ հատկացվեն։ Սոցիալական մեդիայի տիրույթում ևս, լսարան ունեցող օգտատերերին Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում հեռացնել իրենց գրառումների ներքո ծավալվող ատելության ու բռնության (երբեմն անգամ իբրև կատակ ներկայացվող) գրառումներն ու կոչերը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկումների իրականացումը, այդ թվում՝ ծայրահեղ ու վտանգավոր խոսքի դրսևորումների մասով»:
23:20 - 27 ապրիլի, 2022