Գեղամ Գևորգյան

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, գյուղատնտեսության նախկին նախարար։

Ծնվել է 1987թ․ հունիսի 29-ին։ 2004 – 2008թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում,  բակալավրի աստիճան։

2009թ.-2011թ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության փորձագետ։  2011-2012թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմում աշխատել է որպես իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:

Դիմակների նոր խմբաքանակի ձեռքբերման դեպքում դրանց գինը կբարձրանա․ ՏՄՊՊՀ նախագահ

Դիմակների նոր խմբաքանակի ձեռքբերման դեպքում դրանց գինը կբարձրանա․ ՏՄՊՊՀ նախագահ

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացնելով շուկայում տիրող իրավիճակը, ասաց. «Երեկ մոտ իննսուն դեղատներում դիտանցում ենք կատարել,չհաշված ցանցերը։ Դիմակների խնդիրնը հետևյալն է, տեղի է ունեցել դիմակների արտահանում, ընդ որում ոչ խոշոր վաճառողների կողմից,խոշոր դեղատնային ցանցերը դիմակ չեն արտահանել։ Այս պահին կան ցանցեր, որ դիմակ գոյություն չունի, բայց գին չի բարձրացվել, փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում, նույնիսկ մեզ ուղարկում են, որ List.am-ում են դիմակ վաճառում, բայց դրանք  տնտեսվարող սուբյեկտներ չեն և մեր հսկողության տակ չեն գտնվում։ Դրսի մեր գործընկերները հայտարարել են, որ աշխարհում կա դիմակների դեֆիցիտ և գների բարձրացոըն, այսինքն, եթե նոր խմբաքանակներ կարողանան ձեռք բերել, կլինի թանկ», - ասաց նա։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորած դիմակներ։ Պահեստավորված դիմակներ ունեն նաև խոշոր դեղատնային ցանցերը։ Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ ախտահանիչ նյութերի քանակի խնդիրն առաջացել է մեկ-երկու օրվա ընթացքում, որովհետև կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի մասին իմանալուց հետո քաղաքացիները մեծ քանակությամբ սկսել են գնել ախտահանիչ նյութեր։ Սակայն դեղատներում ախտահանիչ նյութերի դեֆիցիտ չկա։ 
12:54 - 02 մարտի, 2020
ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հաջորդ հանդիպումը կայանալու է Երևանում

ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հաջորդ հանդիպումը կայանալու է Երևանում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 28-ին  Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը: Խորհրդակցության ընթացքում Գեղամ Գևորգյանը բարձրացրել է ՀՀ-ում դեղամիջոցների որոշակի խմբի նկատմամբ գների կարգավորման մեխանիզմների ներդրմանը, ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների միջև տեղեկատվական համագործակցության բարելավման, տեղեկատվության փոխանակման նպատակով միասնական հարթակի ստեղծմանը վերաբերող հարցեր: ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես նշել է, որ ՀԲ «Պետական համակարգի արդիականացման» ծրագրի շրջանակում Հայաստանում աշխատանքներ են իրականացվում թվային հարթակի ներդրման ուղղությամբ, ինչը հնարավորություն կընձեռի  շուկայական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության  աշխատանքների բարելավման համար և հասանելիություն կապահովի այլ պետական մարմինների տեղեկատվական բազաներին՝ առաջարկելով դիտարկել նմանատիպ հարթակի ներդրման հնարավորության հարցը  նաև ԵԱՏՄ-ի շրջանակում, ինչը հավանության է արժանացել:  Միաժամանակ առաջարկվել  է ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմիններին այս հարցում կիրառել Հայաստանի փորձը: Դեղամիջոցների որոշակի խմբի նկատմամբ գների կարգավորման մեխանիզմների ներդրման առաջարկի հետ կապված խորհրդակցության շրջանակում որոշում է կայացվել համատեղ ջանքերով սկսել ԵԱՏՄ հարթակում ակտիվ քննարկումներ ծավալել դեղամիջոցների զուգահեռ ներմուծման համակարգի ներդրման հարցի շուրջ՝ արձանագրելով, որ զուգահեռ ներմուծման գործընթացների կիրառման անհնարինությունը կամ դրա իրականացումը ոչ ամբողջ ծավալով մրցակցային խնդիրներ է ստեղծում ոլորտում՝ պատճառ դառնալով շուկայում դեղերի բարձր գների ձևավորման:  Գեղամ Գևորգյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ աշխատանքներ են տարվում դեղերի գների կարգավորման մեխանիզմների ուղղությամբ, մասնավորապես, որոշակի խումբ դեղամիջոցների համար  բացթողնման սահմանային գների, ինչպես նաև մեծածախ և մանրածախ վերադիրների սահմանման համար՝ այս համատեքստում ընդգծելով  ԵԱՏՄ մրցակցային մարմինների միջև ակտիվ համագործակցությունը: Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող 2020 թվականին նախատեսված խորհրդակցությունը ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի առաջարկությամբ տեղի կունենա  Երևանում:
19:28 - 28 փետրվարի, 2020
Ուզում ենք հասկանալ, ինչու գյուղացիները պայմանագիր չեն կնքում. Գեղամ Գևորգյան |lragir.am|

Ուզում ենք հասկանալ, ինչու գյուղացիները պայմանագիր չեն կնքում. Գեղամ Գևորգյան |lragir.am|

lragir.am: Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ Սպայկա ընկերության այն հայտարարությանը, որ մթերումները դադարեցնում են: «Մենք բոլոր թե մթերողների, թե արտահանողների հետ հանդիպում ենք, աշխատանք ենք տանում: Այս պահին դեռևս լուրջ անհանգստացնող բան չկա, որովհետև Սպայկան իր հայտարարության մեջ ասում է, որ ոչ թե չի մթերելու, այլ ասում է՝ եթե ֆինանսական միջոցների խնդիր լինի… դեռևս չկա նման խնդիր, մենք աշխատանքները շարունակում ենք: Բայց առիթն օգտագործելով՝ ուզում եմ ասել, որ մեր բոլոր մթերողներին մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, որպեսզի գնան ու պայմանագրեր կնքեն: Բայց հիմա գյուղացիները չեն կնքում, մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու չեն կնքում: Մենք անընդհատ փորձում ենք ասել՝ պայմանագրային հարաբերությունների մեջ մտեք, մի սպասեք վերջին պահին: Մենք այս պահին ունենք ֆինանսական ռեսուրսներ և բոլորին կարող ենք տալ»,- Գևորգյանը: Նա նշեց, որ Սպայկա ընկերությունը հանրապետության թարմ պտուղ-բանջարեղենի շուրջ 20 տոկոսի մթերումն ու արտահանումն էր ապահովում:  
09:59 - 11 ապրիլի, 2019
Կառավարությունը 10 տոկոսով սուբսիդավորելու է շահառուի վարկը խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար |armenpress.am|

Կառավարությունը 10 տոկոսով սուբսիդավորելու է շահառուի վարկը խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու, մատչելիություն ապահովելու նպատակով կտրամադրվի պետական աջակցություն` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով: ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ վարկերը տրամադրվելու են 5 տարի մարման ժամկետով , առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվելու է 10 տոկոսային  կետը: «Այնպես որ, շահառուին վերջնականապես կտրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին 0 տոկոսով է հասնելու ֆինանսական ռեսուրսը»,- ասաց Գևորգյանը: Ծրագրի շրջանակում ձեռք բերվող մեկ գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկային արժեքը 1 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր մեկ շահառուի վարկի առավելագույն չափը՝ 3 միլիոն դրամ: «Այսինքն` մեկ տնտեսավարող սուբյեկտ կարող է ձեռք բերել առնվազն 300 խոշոր եղջերավոր կենդանի, ընդ որում՝ կարող է ձեռք բերել ինչպես արտասահմանից ներմուծելով Հայաստանի Հանրապետության տարածք, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում առկա տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից: Նախատեսվում է 2019-24 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տնտեսավարողների կողմից ձեռք կբերվի 10 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի  խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ: Համեմատության համար ասեմ, որ վերջին տարիներին` 2013-2018 թվականների ընթացքում, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 2195 խոշոր եղջերավոր կենդանի: Ընդ որում՝ դրանց խմբաքանակի մեջ մեծ բաժին է ընկնում նաև ժամանակին պետության աջակցությամբ ներմուծված խոշոր եղջերավոր կենդանիներին»,- ընդգծեց Գևորգյանը: Ըստ նախագծի` 2019-28 թվականների ընթացքում հանրապետությունում կարտադրվի շուրջ 25 միլիարդ դրամ արժեքով կաթ և միս:
09:26 - 29 մարտի, 2019