Դիմակների նոր խմբաքանակի ձեռքբերման դեպքում դրանց գինը կբարձրանա․ ՏՄՊՊՀ նախագահ
12:54 - 02 մարտի, 2020

Դիմակների նոր խմբաքանակի ձեռքբերման դեպքում դրանց գինը կբարձրանա․ ՏՄՊՊՀ նախագահ

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացնելով շուկայում տիրող իրավիճակը, ասաց.

«Երեկ մոտ իննսուն դեղատներում դիտանցում ենք կատարել,չհաշված ցանցերը։ Դիմակների խնդիրնը հետևյալն է, տեղի է ունեցել դիմակների արտահանում, ընդ որում ոչ խոշոր վաճառողների կողմից,խոշոր դեղատնային ցանցերը դիմակ չեն արտահանել։ Այս պահին կան ցանցեր, որ դիմակ գոյություն չունի, բայց գին չի բարձրացվել, փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում, նույնիսկ մեզ ուղարկում են, որ List.am-ում են դիմակ վաճառում, բայց դրանք  տնտեսվարող սուբյեկտներ չեն և մեր հսկողության տակ չեն գտնվում։ Դրսի մեր գործընկերները հայտարարել են, որ աշխարհում կա դիմակների դեֆիցիտ և գների բարձրացոըն, այսինքն, եթե նոր խմբաքանակներ կարողանան ձեռք բերել, կլինի թանկ», - ասաց նա։

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորած դիմակներ։ Պահեստավորված դիմակներ ունեն նաև խոշոր դեղատնային ցանցերը։

Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ ախտահանիչ նյութերի քանակի խնդիրն առաջացել է մեկ-երկու օրվա ընթացքում, որովհետև կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի մասին իմանալուց հետո քաղաքացիները մեծ քանակությամբ սկսել են գնել ախտահանիչ նյութեր։ Սակայն դեղատներում ախտահանիչ նյութերի դեֆիցիտ չկա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել