Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Մակունցը Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության օրակարգի առաջմղման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը

Մակունցը Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության օրակարգի առաջմղման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը

Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնի և Ջեքի Սփիրի հետ։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:   «Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ, ինչպես նաև կոնգրեսականների ուշադրությանն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերն ու ապակառուցողական և ռազմատենչ հայտարարությունները։   Այդ համատեքստում դեսպան Մակունցը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ աջակցելու խաղաղության օրակարգի առաջմղմանը։   Դեսպան Մակունցն անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի` Վաշինգտոն կատարած այցին և կայացած հանդիպումների արդյունքներին»,- նշված է գրառման մեջ։  
10:54 - 07 հունիսի, 2022
«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|

«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է` քաղաքական նշանակումներն ԱԳ նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է, և ամենևին ոչ բոլոր նախարարներն են կարիերային դիվանագետներ: Խորհրդարանում ասաց ԱԳ նախարարը՝ պատասխանելով պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե նախարարն ինչ դիրքորոշում ունի այն հարցում, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումներ են արվում: Արարատ Միրզոյանն արձագանքեց` մի շարք երկրներում նմանատիպ պրակտիկա է գործում նաև դեսպաններ նշանակելու հարցում: «Դա եղել է մինչև 2018-ի հեղափոխությունը, նաև հեղափոխությունից հետո, պատերազմից առաջ, պատերազմից հետո, կլինի նաև ապագայում: Եթե վերջին մի քանի քաղաքական նշանակումներից եք հարցնում, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ դեսպանները մեր լավագույն դեսպաններից են»,- ասաց նա: Հիշեցնենք, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումների շարքին են դասվում նախկին պատգամավոր Լիլիթ Մակունցի` Միացյալ Նահանգներում, նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի` Գերմանիայում, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանի` Իսպանիայում, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի` ՌԴ-ում նշանակումները: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն էլ հիշեցրեց, որ մի շարք երկրներում Հայաստանը դեսպանատան գործունեության համար տարածքներ է վարձակալում, նա հետաքրքրվեց, թե կան արդյոք հաշվարկներ` տարածքներ ձեռք բերելն արդյոք ավելի շահեկան չի լինի: «Շատ լուրջ ֆինանսիստ պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե տնօրինում ես քո գույքը, շատ ավելի շահավետ է, քան վարձակալությունը: Մենք որդեգրել ենք քաղաքականություն, աստիճանաբար, ըստ առաջնահերթությունների քիչ-քիչ փորձենք անցնել դրան, հիմա էլ կա, մինչև մեզ էլ արվել է»,- ասաց Միրզոյանը: Գլխավոր նկարը՝ «Ֆոտոլուր» գործակալության
15:19 - 06 հունիսի, 2022
Դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել «House Democracy Partnership» հանձնախմբի նախագահ, կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մակունցը կարևորել է 2020թ․ ՀՀ ԱԺ անդամակցությունը, որպես գործընկեր, «House Democracy Partnership» հանձնախմբին և բարձր գնահատել երկու օրենսդիր մարմինների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և այդ կապակցությամբ ընդգծել ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հետագա լարվածությունը զսպելու գործում։  Հանդիպմանը դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ արժանացած «Պատվո Մեդալը» հայ-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
10:07 - 31 մարտի, 2022
Մակունցը Ֆրենք Փալլոնի և Ադամ Շիֆի հետ հեռավար հանդիպմանը ներկայացրել է Փարուխ գյուղ ներխուժումը և ընդգծել է ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը

Մակունցը Ֆրենք Փալլոնի և Ադամ Շիֆի հետ հեռավար հանդիպմանը ներկայացրել է Փարուխ գյուղ ներխուժումը և ընդգծել է ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը

Մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ. տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: «Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փարուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Դեսպան Մակունցն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում»,- ասված է հաղորդագրությունում:
11:23 - 26 մարտի, 2022
Դատարանը Իսագուլյանին պարտավորեցրել է հերքել Մակունցի մասին արված հայտարարությունները |factor.am|

Դատարանը Իսագուլյանին պարտավորեցրել է հերքել Մակունցի մասին արված հայտարարությունները |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին հերքել այդ ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Լիլիթ Մակունցի մասին հնչեցված՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Մասնավորապես, դատարանը պարտավորացրել է Իսագուլյանին լրատվության մի քանի միջոցներով հրապարակայնորեն հերքել Մակունցի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ մտքերը՝ «Այդ փողերը Վրաստանից Հայաստան են ներկրել Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը. Գառնիկ Իսագուլյան» և «Գառնիկ Իսագուլյան. Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է մեկ ու կես ամիս առաջ» վերտառությամբ հրապարակումների ներքո տարածված իրականությանը չհամապատասխանող (զրպարտող) փաստացի տվյալները։ Դատարանը նաև պարտավորեցրել է Գառնիկ Իսագուլյանին համապատասխան լրատվության միջոցներով հրապարակայնորեն հերքել Լիլիթ Մակունցի վերաբերյալ 2020 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացված «Գառնիկ Իսագուլյանը բացահայտումներ է անում» վերտառությամբ և «Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ մինչև հեղափոխությունը Փաշինյանի թիմը 48 միլիոն դոլար է ստացել» վերտառությամբ հրապարակումների ներքո տարածված իրականությանը չհամապատասխանող (զրպարտող) փաստացի տվյալները։ Շարունակությունը՝ factor.am-ում
12:18 - 15 փետրվարի, 2022
Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար
 |1lurer.am|

Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար՝ տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, անվտանգային միջավայրը և տարածաշրջանային զարգացումները: Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխան: ԱՄՆ ռազմածովային քոլեջը, որը հիմնադրվել է 1884 թ. որպես ռազմածովային նավատորմի սպաների համար մասնագիտական ուսուցման առաջադեմ դասընթաց, կրթում և զարգացնում է առաջնորդներին իրենց կարիերայի որոշակի փուլերում՝ ԱՄՆ-ի կառավարական հաստատություններից և գերատեսչություններից, ինչպես նաև միջազգային ռազմածովային ուժերից:
12:38 - 04 հունվարի, 2022
ԱՄՆ սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին

ԱՄՆ սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեկտեմբերի 1-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ, տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը։ Դեսպան Մակունցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և տեղեկացրել այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին։ Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչի առթիվ սենատոր Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը։
11:45 - 02 դեկտեմբերի, 2021
Լիլիթ Մակունցը ԱՄՆ ԱԽ Եվրոպական հարցերով գլխավոր տնօրենին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  ստեղծված իրավիճակը

Լիլիթ Մակունցը ԱՄՆ ԱԽ Եվրոպական հարցերով գլխավոր տնօրենին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ ունեցավ ԱՄՆ Անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը և դրանց վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը: Դեսպան Մակունցը շեշտեց իրավիճակի հետագա առավել սրման կանխումն ապահովելու համար միջազգային հանրության թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։ Դեսպանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը և դրանց վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը: Դեսպան Մակունցը շեշտել է իրավիճակի հետագա առավել սրման կանխումն ապահովելու համար միջազգային հանրության թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը:
22:49 - 16 նոյեմբերի, 2021