Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ ունեցավ ԱՄՆ Անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Ամանդա Սլոթի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Դեսպանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը և դրանց վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը:
Դեսպան Մակունցը շեշտեց իրավիճակի հետագա առավել սրման կանխումն ապահովելու համար միջազգային հանրության թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Դեսպանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական ինքնիշխան տարածքում ստեղծված իրավիճակը և դրանց վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումն ու արձագանքը:
Դեսպան Մակունցը շեշտել է իրավիճակի հետագա առավել սրման կանխումն ապահովելու համար միջազգային հանրության թիրախային դատապարտող կոչերի անհրաժեշտությունը:
comment.count (0)