Բաշար ալ-Ասադ

Բաշար Հաֆեզի ալ-Ասադը (սեպտեմբերի 11, 1965, Դամասկոս, Սիրիա) Սիրիայի նախագահն է, Բաաս կուսակցության սիրիական ճյուղի նախագահը։
 
Ծնվել է երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Հաֆեզ ալ-Ասադի ընտանիքում, որը պատկանում է մուսուլման փոքրամասնություն համարվող ալավիտներին: Երբ Բաշշարը 5 տարեկան էր, նրա հայրը դարձավ Սիրիայի նախագահ, իսկ ավելի ուշ սկսեց գլխավորել Բաաս կուսակցությունը։
 
Նախնական կրթությունը Բաշշար ալ-Ասադը ստացել է Դամասկոսում գտնվող արաբա-ֆրանսիական «Հուրիա» քոլեջում։ 1982 թ.-ին նա ավարտել ուսուցումը եւ ստացել բակալավրի կոչում։ 1988 թ.-ին կարմիր դիպլոմով ավարտել է Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետի ակնաբուժական բաժինը, որից հետո աշխատել է Տիշրին զինվորական հոսպիտալում։
 
1991 թ.-ին (այլ տվյալներով՝ 1992 թ.-ին) նա մեկնել է Մեծ Բրիտանիա՝ պրակտիկան անցկացնելով Western Eye Hospital ակնաբուժական կենտրոնում։ Արտասահմանում Ասադը իր անվան փոխարեն օգատագործել է կեղծանուն, որպեսզի ոչ ոք չիմանա, որ իր հայրը Սիրիայի նախագահն է։
 
2000 թ.-ի հունիսի 10-ին Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը սրտի անբավարարությունից մահանում է։ Հաջորդ օրը նախագահի պաշտոնակատար երկրի առաջին փոխնախագահը Բաշշար ալ-Ասադին շնորհում է գեներալ-լեյտենանտ զինվորական կոչում եւ նշանակում բանակի գերագույն հրամանատար։ Հունիսի 20-ին իշխող կուսակցության նիստում Բաշար ալ-Ասադը ընտրվում է կուսակցության գլխավոր քարտուղար եւ նրա թեկնածությունը առաջադրվում է նախագահական ընտրություններում։ Հուլիսի 10-ին երկրում անցկացվում է ընտրություններ, որի արդյունքում Սիրիայի նախագահ է դառնում Բաշարը՝ հավաքելով 97,29 % ձայն: 2007 թ.-ի մայիսի 27-ին նա վերընտրվում է։
Էրդողանը դժգոհ է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Ասադին |ermenihaber.am|

Էրդողանը դժգոհ է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Ասադին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան մեկնելուց առաջ խոսել է Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են։  Լրագրողներն Էրդողանից հետաքրքրվել են, թե արդյոք նախորդ շաբաթ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, որևէ փոփոխություններ կան Իդլիբի հարցում։  Ըստ Էրդողանի՝ այժմ Ռուսաստանի հետ Թուրքիան բանակցություններ է վարում ինչպես Իդլիբի, այնպես էլ Լիբիայի հարցով։  Թուրքիայի նախագահը նշել է, որ  Իդլիբի հարցով Թուրքիան բանակցում է ոչ միայն ՌԴ նախագահի, այլև Ռուսաստանի  արտգործնախարարության, հետախուզական ծառայության  և գերատեսչությունների մակարդակով։  Էրդողանը նշել է, որ Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման հետևանքով, Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք, ինչը մեծապես մտահոգում է Անկարային։ Նա նաև պնդել է, որ Թուրքիան իր ձեռքի տակ ապացույցներ ունի, որ Մոսկվան Ասադի ուժերին աջակցում է թե օդից, թե ցամաքից։ 
11:00 - 26 փետրվարի, 2020
Ասադ. «Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու» |ermenihaber.am|

Ասադ. «Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու» |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո գտնվող Հալեպի որոշ շրջաններ ազատագրելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նշենք, որ փետրվարի 16-ին Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ զինյալ խմբավորումների դեմ իրականացրած գործողությունների շնորհիվ իրենց վերահսկողության տակ են առել Հալեպից արևմուտք գտնվող շրջանները:  Ասադը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ սա միայն Սիրիայի կառավարական զորքերի ընդլայնման և հակակառավարական զինյալ ուժերին վերջնականապես պարտության մատնելու սկիզբն է: «Վաղ թե ուշ պարտվելու են (Սիրիայի ընդդիմադիր ուժեր): Մեր վերահսկողությունից դուրս գտնվող Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու»,-ասել է Ասադը: Թուրքական լրատվամիջոցներում Ասադի այս հայտարարությունը որակվել է իբրև Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերին ուղղված սպառնալիք:
11:33 - 18 փետրվարի, 2020