Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձագելու մեր հնարավորությունները Ապրիլյան պատերազմով սպառվել են․ Նիկոլ Փաշինյան

Տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձագելու մեր հնարավորությունները Ապրիլյան պատերազմով սպառվել են․ Նիկոլ Փաշինյան

Այսօր մի հայտարարություն եք արել, որը որոշակի տարընթերցումների տեղիք կարող է տալ․ որքանով ես եմ ծանոթ՝ Շուշիի հարցը որեւէ բանակցային փաթեթի մաս չի կազմել։ Այս մասին այսօր՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։  «Խնդրում եմ սրա վերաբերյալ պարզաբանում տաք»,- ասաց Հայրապետյանը։  Նշենք, որ այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը հայտնել էր, որ  եղել են առաջարկներ, ինչպես պատերազմից առաջ, որ կարող էր պատերազմը կանխվել, եթե հանձնվեին յոթ շրջաններն ու Շուշին՝ առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման։ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Տաթևիկ Հայրապետյանի պնդմանը, ասաց, որ նա խոսում է բանակցային փաթեթների մասին․ իսկ բանակցային որեւէ փաթեթ կյանքի կոչվե՞լ է։ «Մենք բանակցային փաթեթ ասելով՝ նկատի ունենք թղթեր, որոնք գոյություն են ունեցել։ Եւ հաջորդ հարցը, որ այդ բանակցային կոնտեքստում պիտի ծագի՝ իսկ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, ո՞ր դեպքում է, որ որեւէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում իմ ունեցած քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂ կարգավիճակից եւ տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշիից։ Այո, բանակցային փաթեթներ եղել են, դա ինչ է, թուղթ է, որի վրա կարող ես գրել նույնիսկ քո լավագույն ցանկությունները։ Բայց էդ բանակցային փաթեթներից որեւէ մեկն իրագործվե՞լ է։ Ոչ մեկը չի իրագրոծվել, եւ ես ասացի՝ էդ տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձագելու մեր հնարավորությունները ապրիլյան պատերազմով սպառվել են։ Եւ մենք 2016-ի ապրիլից հետո ունենք երկու ընտրություն․ կամ հրաժարվել մեր իրավունքներից, կամ փորձել պաշտպանել մեր իրավունքները»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հիմա թուղթ են ցույց տալիս, ասում են՝ Շուշիի մասին բան չկա։ Է բան չկա, դրա համար էդ թուղթը չի իրագործվել։ «Այնքան թղթեր կան, Կազանի թուղթն էլ կա, կյանքի է՞ կոչվել, դրանից առաջ ուրիշ թուղթ էլ կա, կյանքի է՞ կոչվել, իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ չի կոչվել, էդ լավ փաստաթղթերը չեն ուզե՞լ ստորագրել, ինչ-որ դավադրություն է՞ եղել։ Ոչ։ Երբ ինձ հարցնում են պարամետրերի մասին՝ ո՞ր պայմաններում էր ինչ հնարավոր, ես պատասխանում եմ, չեմ ասում՝ թուղթ կա, որի մեջ գրված էր սա կամ նա։ Ես ասում եմ այս արդյունքը հնարավոր էր ապահովել միայն այս պայմաններում։ Հիմա կարելի է մի թուղթ հրապարակել, որտեղ գրած լինի՝ ԼՂ-ն ՀՀ մաս է կամ անկախ պետություն է՝ 5 հազար քմ-ով, ու պտտել, ասել՝ տեսե՜ք՝ ինչ փաստաթուղթ է եղել։ Մեր պրոբլեմն էն է, որ ինչճոր տեղ եղած թղթերին ավելի շատ ենք հավատացել, քան իրողություններին։ Այսինքն՝ ի՞նչ են ուզում ասել, ուզում են ասել՝ ինչ-որ իրավիճակում հնարավոր է եղել ավելի լավ բան, եւ ՀՀ կառավարությունը դրանից հրաժարվել է՞»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև վեևահաստատեց օնլայն ասուլիսի ժամանակ ասված միտքը, որ շատ հանրապետականներ այսօր ի ցույց են դնում 2018-ի իրենց գրառումները՝ ասելով, որ ԼՂ-Ի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու։ Կա երեք տարբերակ․ կա՛մ այդ մարդիկ մարգարե են, կա՛մ մեր կառավարությունն ու անձամբ ես դավադիր եմ, կա՛մ այդ մարդիկ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը։ «Բա ապրիլյան պատերազմը որ կանգնեցվեց, ո՞նց կանգնեցվեց, ինչի՞ համար, ի՞նչ պայմանով։ Մեկը հասկացա՞վ՝ ապրիլյանն ինչի կանգնեց, ինչի՞ պայմանով։ Էդ ո՞նց եղավ՝ էն պատերազմը կանգնեց, սա՝ չէ»․- նշեց վարչապետը, ինչին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչորյանը տեղից արձագանքեց՝ «ես գիտեմ, հանձնաժողովի զեկույցը կլինի։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ թող ոչ մեկն իրեն մարգարեի տեղ չդնի, նրանք գիտեին՝ հարցն ուր է հասել։ «Մեր սխալը գուցե էն է, որ մենք չենք եկել ժողովրդին ասել՝ գիտեք ինչ, սենց վիճակ է, բայց մյուս կողմից էլ կարող էր տպավորություն ստեղծվել, թե մենք հրաժարվում ենք պայքարից, բայց ես ռազմական դրության առաջին օրը ամբիոնից ասել եմ՝ հենց հիմա կարող ենք պատերազմը կանգնեցնել, եւ ասել եմ՝ ինչ պայմանով, ստեղից ասում էին՝ ոչ-ոչ-ոչ, հիմա ասում են՝ ինչի՞ չեք կանգնեցրել»,- ասաց վարչապետը։  
15:28 - 16 նոյեմբերի, 2020
Հենց Դուք պիտի առաջարկեք ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները․ Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հենց Դուք պիտի առաջարկեք ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները․ Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պետք է արձանագրենք, որ մեր պետության նկատմամբ տեղի է ունեցել դավաճանություն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Ես նկատի չունեմ Ձեր ստորագրած հայտարարությունը, նկատի ունեմ այն իրողությունը, որ մենք միայն պատերազմի ընթացքում արձանագրեցինք, որ ունենք տոտալ անպատրաստ վիճակ, որը վերաբերում էր ընդհանրապես անվտանգության բոլոր մարմիններին, պաշտպանական գերատեսչությանը, դիվանագիտական ամբողջ համակարգին։ Պետք է խոստովանենք, որ Դուք ու Ձեր թիմը ձախողել եք այյս բոլոր ուղղություններով, եւ ավելի մեծ դավաճանություն է, որ ցայսօր ՊՆ, ԱԳՆ ղեկավարները, ԱԽ քարտուղարը շարունակում են պաշտոնավարել։ Առնվազն Դուք նաեւ պիտի հորդորեիք նրանց ժամ առաջ հրաժարական տալ եւ դրանով ավելի հասկանալի ու ընկալելի դառնալ հասարակությանն ու դժգոհ շրջանակներին: Այս իրավիճակից ելքը բացառապես Ձեզանով եմ պայմանավորում»,- ընդգծեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ հենց վարչապետը պիտի առաջարկի ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ասելով, որ յուրաքանչյուր օղակի գործունեությունը վերլուծվում է, կարվեն հետեւություններ։ «Ինչ վերաբերում է անելիքներին՝ մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության եւ օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է։ Այսօր ես չեմ կարծում, որ մենք այդ հնարավորությունն ունենք, որովհետեւ մենք խնդիր ունենք ՀՀ-ում վերականգնելու անվտանգությունն ու օրինականությունը, եւ ժողովրդավարական քննարկում ծավալելեու հնարավորությունը։ Կառավարության առաջին խնդիրն այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավոր կլինի խոսել մյուս անելիքների մասին։ Ես ասել եմ, որ մեր խնդիրն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում հետագա որեւէ զարգացում չվտանգի ժողովրդի իշխանության լինելիությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա ասելով՝ նկատի ունի՝ բացառված է, որ ինքը որեւէ այնպիսի քայլ անի, որի արդյունքում կվտանգվի ազատ, օրինակ, արդար թափանցիկ ձեւով իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությունն ու իրավունքը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքն այդպիսի քայլ երբեք չի անի, իսկ որ ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորություն պիտի ունենա եւ էդ խոսքի արտահայտման եզրահանգումը պիտի կասկած չհարուցի, աներկբա է։ «Մենք, այո, գնալու ենք այդ ճանապարհով՝ ապահովելով նախ հանրային կայունությունը, անվտանգությունը եւ համերաշխությունը։ Իսկ վերջինն ինչպե՞ս է հնարավոր ապահովել ամենահակադիր տեսակետներ ունեցող քաղուժերի միջեւ․ դրա համար կա մի պայման․ բոլոր քաղաքական ամսնակիցները եւ գործող անձինք հստակ արձանագրեն, որ դատապարտում են բռնության որեւէ դրսեւորում եւ իրենց գործիքակազմում որեւէ պարագայում չի լինելու բռնության դրսեւորում։ Մյուս կողմից, ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգն ի վիճակի է կանխել այդպիսի որեւէ դրսեւորում»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։
15:02 - 16 նոյեմբերի, 2020
Վարչապետի հայտարարությունը, թե ՄԻՊ-ը չի դատապարտել նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում․ Արման Թաթոյան

Վարչապետի հայտարարությունը, թե ՄԻՊ-ը չի դատապարտել նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում․ Արման Թաթոյան

ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ը։ «Մարդու իրավունքների պաշտպանի դատապարտող հայտարարությունը տարածվել է հենց այդ գիշեր, երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել՝ առաջնային հրամայական համարելով իրար նկատմամբ բռնության որևէ դեպքի, անգամ բռնության որևէ կոչի կամ հնարավորության բացառումը։ Իրականացվել է իրադարձությունների անհապաղ դիտարկում՝ ապահովելով կապ իրավապահ մարմինների հետ: Մարդու իրավունքների պաշտպանի այդ հայտարարությամբ առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությանը՝ որակելով այն անընդունելի ու դատապարտելի արարք ու որ առավել ևս դա, ըստ այդ պահի տվյալների, տեղի էր ունեցել երեխայի ներկայությամբ։ Ավելին, դրանից անմիջապես հետո խոսել եմ առողջապահական համապատասխան մարմինների հետ՝ կապված պարոն Միրզոյանի առողջական վիճակի հետ: ՀՀ խորհրդարանի ղեկավարին ևս մեկ անգամ մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Նորից եմ հայտարարում, չնայած քանիցս արձանագրել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ մասնավոր անձանց, կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու, կոնկրետ մարդկանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու իրավասությամբ: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ցավալի իրադարձությունները կանխելու, դրանք հետագայում բացառելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը երաշխավորելու ուղիղ պարտավորություն ունեն պետական իրավասու մարմինները: Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է: Պետությունը պարտավոր է կանխատեսել երկրի ներսում ու այն էլ ռազմական դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխավորման համար իրավապահ մարմինների անհրաժեշտ քանակությամբ ու մասնագիտացմամբ ծառայողների առկայություն երկրում: Մարդը, քաղաքացին պարտավոր չէ հանդուրժել իր իրավունքների խախտումները, այդ թվում՝ բռնությունն այն պատճառով, որ պետական իրավասու մարմինները չեն կարողացել ապահովել նրա անձնական անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ: Պետությունը պարտավոր էր կանխատեսել նման հնարավոր զարգացումներ՝ հաշվի առնելով, որ պատերազմական գործողությունների ավարտի հետ կապված անսպասելի զարգացումները տեղի ունեցան հանրությանն այդ զարգացումներին պատշաճ ձևով չնախապատրաստելու պայմաններում: Այս պահին էլ Մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է իրավապահ մարմինների հետ սերտ կապի մեջ ու բարձր եմ գնահատում նրանց գործառույթների դերը մեր երկրում՝ հատկապես այս պատասխանատու օրերին: Իրավապահ մարմինների գործընկերները տարել են գիշերուզօր աշխատանք ու հաճախ գործել բարդ իրավիճակներում: Այդուհանդերձ, պետք է անել այնպես, որ խոսքը գնա ոչ թե նման ցավալի դեպքերի հետևանքների վերացման, այլ դրանց կանխարգելման մասին։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այս գիշերվա գրառման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, ապա այն կշռադատված, հիմնավորված արձագանք էր, որն ուղղված էր ողջ հանրությանը, ուներ կանխարգելիչ նպատակ ու հիմնված էր վերջին օրերին արձանագրված հիմնական գործոնների վերլուծության վրա` 1) զինվորական համազգեստով ու զինված անձանց՝ ատելություն, վիրավորանք ու սպանության սպառնալիքներ պարունակող ուղերձներ առաջնագծից ու դրանց լայն տարածում, 2) նույնաբնույթ ուղերձներ մի շարք քաղաքացիական անձանց կողմից, 3) հանրային առանձին, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ուղղակի կամ անուղղակի ատելության ու բռնության սպառնալիքների հրապարակային տարածում, 4) Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանին ատելություն, բռնության կոչեր ու սպանության սպառնալիքներ պարունակող տեսանյութի ցուցադրում, 5) սոցիալական ցանցերում ատելություն, բռնության կոչ, հայհոյանք ու սպառնալիքներ պարունակող ագրեսիվ գրառումների ու մեկնաբանությունների կտրում աճ՝ գլխավորապես կեղծ օգտահաշիվներից՝ կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով: Այս հայտարարությամբ ևս մեկ անգամ բոլոր քաղաքացիներին խնդրում եմ, իսկ հանրային պաշտոնյաներից ուղղակի պահանջում եմ անել ամեն ինչ՝ ապահովելու համար երկրում համերաշխություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ: Այս հիմնարար սկզբունքը պետք է գիտակցեն ուղղակի բոլորը՝ անկախ նրանից պաշտոնյա են, թե պաշտոնյան չեն, ինչ քաղաքական կամ այլ տեսակի հայացքներ ունեն: Եվս մեկ հստակ արձանագրում բոլորի համար, որը հաճախ շահարկումների պատճառ է դառնում. Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը հստակ է՝ ուղիղ ազդեցությամբ պաշտպանել մարդուն պետական կամ ցանկացած այլ հանրային մարմնից կամ պաշտոնյայից: Հետևաբար, պաշտոնյաներն իրենց լիազորությունների իրականացման կամ չիրականացման, դրանց հետևանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ակնկալել չեն կարող»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։
14:33 - 16 նոյեմբերի, 2020
Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միայն իր հրաժարականի օրակարգով. ԲՀԿ

Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միայն իր հրաժարականի օրակարգով. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է. «Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնվազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը, գուցեև, հնարավորություն տար մեղմացնելու արհավիրքը, նվազեցնելու զոհերը և տարածքային կորուստները: Նիկոլ Փաշինյանը մեր բոլոր հրապարակային կոչերն ու իրեն ուղղված հանդիպման առաջարկը մերժել է: Այսօր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով»:
13:32 - 16 նոյեմբերի, 2020
Վարչապետը հերքեց, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին ավելի նպաստավոր պայմաններում

Վարչապետը հերքեց, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին ավելի նպաստավոր պայմաններում

ՀՀ վարչապետն  այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր նրան, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին, ինչպես պնդում են՝ ավելի նպաստավոր պայմաններում։ Հարց է հնչել, որ եթե դա ճիշտ է, ապա ինչո՞ւ չի ստորագրվել, եթե ոչ, ապա ինչպես կպարզաբանի վարչապետը հանգամանքը, որ խաղաղապահները Շուշիի ընկելուց առաջ արդեն տեղափոխվում էին Հայաստան։ «Վերջին փաստը բացարձակապես անհիմն տեղեկություն է, այդպիսի բան չկա, խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո։ Տարբեր փաստաթղթեր նույնպես չեն եղել, եղել են առաջարկներ, ինչպես պատերազմից առաջ, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Արդբեջանին՝ այդ թվում Շուշին, եւ առանց կարգավիճակի»,- ասել է վարչապետը։ Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց կա, վերջինս պատասխանել է, որ իր օրակարգում մտնում է Հանրապետությունում կայունություն եւ անվտանգություն ապահովելը։ «Ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով այն պնդմանը, թե արդյոք հանրային վստահությունը վարչապետի նկատմամբ բավարար է, որ նա մասնակցի Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին Ադրբեջանի հետ, Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ կառավարությունը պետք է բանակցի այդ բանակցություններին։ «Բայց հիմա տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձեւավորման գործընթաց, եւ եթե պարզվի, որ հանրային վստահությունը բավարար չէ, մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին, եթե կմասնակցենք, ուրեմն բավարար է»,- հավելել է Փաշինյանը։ Վարչապետտի խոսքով՝ Արցախի ՊԲ-ն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի, որովհետեւ Արցախի ՊԲ-ն Արցախի ՊԲ-ն է։ «Երբ ես խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, նրանց մի հսկայական մասը հենց Արցախի ՊԲ-ի զինվոր է։ Սա նշանակում է, որ Արցախի ՊԲ-ն կա եւ շարունակելու է գոյություն ունենալ, պետք է զարգանա եւ երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակ է ունենալու Արցախի ՊԲ-ն ռուս խաղաղապահների մուտքից հետո։
13:12 - 16 նոյեմբերի, 2020
ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները․ Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները․ Նիկոլ Փաշինյան

Իհարկե ճիշտ չէ։ Այս մասի այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս Մարգարիտա Սիմոնյանի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցություն է եղել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ «Ես այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցել եմ ընդամենը հինգ խոսակցություն․ երեք անգամ ԱՄՆ նախագահի խորհրդական Օ՛Բրայանի հետ, երկու անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ։ Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական, այլ ամերիկյան առաջարկները։ Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի ընդհանրապես չեն քննարկվել, մինչեւ ՌԴ նախագահի հետ ես մշտական եմ կապի մեջ եղել, օր է եղել՝ մենք հինգ-վեց անգամ հեռախոսով զրուցել ենք։ Դա բացարձակ անհեթեթություն է, եւ, թույլ տվեք ասել, դա այնքան բացահայտ փաստ է, որ նման մանիպուլյացիաները պարզապես տարօրինակ են»,- ընդգծեց վարչապետը։ Պատասխանելով նաև այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք ընդդիմախոսներին թիրախավորելը՝ Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցչեց, թե ով է ում թիրախավորում եւ ինչպես։ «Կարող ենք տասնյակ եւ հարյուրավոր օրինակներ ցույց տալ, որ իշխանության ներկայացուցիչներն են թիրախավորում։ ԱԺ նախագահի հետ տեղի ունեցածը․․․ փառք աստծո, ՀՀ-ում վերջին երկուսուկես տարվա ընթացքում որեւէ ընդդիմադիրի հետ նման բան կամ գոնե մոտիկ բան տեղի չի ունեցել, եւ ես համոզված եմ տեղի չի էլ ունենա։ Հարց է՝ ով է ավելի շատ թիրախավորվել վերջին երկուսուկես տարվա ընթացքում։ Եթե նույնիսկ ցանկանա, իշխանությունը ենթակառուցվածներ չունի՝ թիրախավորելու»,- նշեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ատելության խոսքը պետք է բացառել, բայց դրա համար պետք են գործողություններ՝ ոչ միայն իշխանության կողմից։ «Նոյեմբերի տասի գիշերը ԱԺ-ի, կառավարության, պաշտոնական կեցավայրի դեմ տեղի ունեցած հարձակումները, բռնությունները, գույքի ոչնչացումը քաղուժերի մեծ մասը չի դատապարտել․ ինչո՞ւ, սա տարօրինակ չէ՞, մի՞թե կարող է պատճառ լինել այն, որ իրենք են դա կազմակերպել։ Հետեւաբար, եթե չեն դատապարտել, ինչպե՞ս կարող են կառավարությանը մեղադրել ատելության խոսք տարածելու մեջ»,- ընդգծեց նա։
12:46 - 16 նոյեմբերի, 2020
Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկբնական շրջանում․ Նիկոլ Փաշինյան

Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկբնական շրջանում․ Նիկոլ Փաշինյան

Շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է։ Ես կարդացի Արցախի նախագահի գրառումը, որտեղ ասվում էր Շուշիի մատույցներում հարյուրից ավելի մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել։ Բա եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորները ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել։ Այս մասին այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե  ինչու եւ ինչպես է ընկել Շուշին։ Դուք նշել եք, որ պատերազմը դադարեցնելու համար պահանջում էին հանձնել Շուշին, ո՞ր կողմն է նման պահանջ ներկայացրել, պատերազմի սկզբից ռազմական գործողությունները դադարեցնելու համար ինչ տարբերակներ են Ձեզ առաջարկվել ռուսական եւ ադրբեջանական կողմերից։ «Կային հայտարարություններ, թե կան կոնրետ տվյալներ, անուններ, որոնք պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել։ Իրավապահները այդ հայտարարության հեղինակին հրավիրել են, ես տեղյակ եմ, որ փորձել են նրանից ստանալ կոնկրետ ետղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչի մասին է խոսքը եւ ինչպես է դա տեղի ունեցել, եւ, ինչքանով տեղյակ եմ, հայտարարության հեղինակը խուսափել է կոնկրետ պատասխաններ տալ։ Եզրակացությունը հետեւյալն է․ եթե կա դավաճանություն, եւ ինչ-որ մեկը հայտարարում է, որ դրա մասին կոնկրետ տեղեկություն ունի, իսկ հետո իրավապահներին հրաժարվում է կոնկրետ տեղեկություն տալ, ստացվում է մասնակցություն դավաճանությանը, եթե ասվում է՝ իրավապահներին չի վստահում, դրա համար չի հայտարարում, թող հրապարակային հայտարարի՝ ինչ է տեղի ունեցել իրականում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է․ շարունակաբար ներթափանցում է տեղի ունեցել քաղաք, եւ, ցավոք, ընկել է Շուշին։ Հարցին, թե որ կողմն է պահանջ ներկայացրել հանձնել Շուշին, ու պատերազմի սկզբից ռազմական գործողությունները դադարեցնելու համար ինչ տարբերակներ են առաջարկվել ռուսական եւ ադրբեջանական կողմերից, վարչապետը պատասխանեց ամեն անգամ, երբ մի որեւէ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմերի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Ադրբեջանի համար։ «Շատ կարեւոր է հասկանալ, թե կարո՞ղ էինք մենք խուսափել պատերազմից․ այո, կարող էինք, եթե համաձայնեինք հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին։ Բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որն ուզում էինք վարել․ ոչ, դա չէր։ Եվ Արցախի ՊԲ-ն, ՀՀ կառավարությունն ու ԶՈՒ-ն որոշեցին ընդունել նետված մարտահրավերը։ Ցավոք, դրա ընդունումը չբերեց այն արդյունքներին, որը բոլորս կցանկանայինք, բայց նաեւ այն պատճառով, որ պարտության անխուսափելիության խոսույթը առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում։ Եվ այսօր քաղաքական գործիչներ, որոնք պատերազմի առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր Հայաստանի կառավարությանը մեղադրում են դավաճանության մեջ»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բովանդակային տարբերություն չկա շուտի եւ ուշի մեջ․ Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկբնական շրջանում։ «Քանի դեռ թեկուզ տեսական հնարավորություն կար այդ ամենը պաշտպանելու, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն, Արցախի ՊԲ-ն որոշել են կռիվ տալ մինչեւ վերջ, եւ հերոսաբար, մինչեւ վերջին վայրկյանը կռիվ են տվել։ Ցավոք, մենք չենք կարողացել այդ խնդիրը լուծել, մե՞նք ենք դրա պատասխանատուն, այո, մենք ենք պատասխանատուն, որովհետեւ վերջին 2,5 տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիներով չարվածը։ Դրա համար, իհարկե, պատասխանատու ենք»,- ընդգծեց վարչապետը։
12:28 - 16 նոյեմբերի, 2020
Ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է․ Նիկոլ Փաշինյան

Ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսին անդրադարձավ նաև անհետ կորածների թվին։ Հարց․ին, թե ինչ աշխատանքներ են կատարվում անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնի՞ է արդյոք՝ քանի՞ անհետ կորած ունենք, վարչապետը դրական պատասխանեց։ «Հիմա կոնկրետ թիվ չհարապարակեմ, բայց մենք ունենք թիվ, ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է, մենք հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ մենք նույն եզրակացությանը կհանգենք, մենք հույս ունենք, որ մի մասին ողջ կգտնենք, եթե ոչ ողջ-առողջ։ Երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, որը նախկինում համարվում էր անհետ կորած»,- նշեց նա։ Գերիների փոխանակման ժամկետների վերաբերյալ վարչապետը նշեց, որ այն տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո։ «Առաջարկներ կային, որ սգո օր հայտարարվի, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ մենք մարմինների փոխանակումը կհասցնենք ավարտին եւ հնարավորություն ունենանք հարգանքի տուրքը մատուցել նաեւ պետական մակարդակով կայացված որոշումների շրջանակում։ Կարեւոր եմ համարում, որ այս ընթացքում երաշխավորենք զոհված զինծառայողների ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինծառայոնղերի համար նախատեսված սոցերաշխիքները, եւ կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, եւ մենք ունենք վստահություն, որ այդ ամենը կարվի պատշաճ մակարդակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
12:05 - 16 նոյեմբերի, 2020
Եկել էր իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում․ Նիկոլ Փաշինյան

Եկել էր իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմի ընթացքում Անվտանգության խորհրդի գոնե երկու նիստ ենք ունեցել, որին մասնակցություն են ունեցել ՀՀ նախագահը, Վեհափառ հայրապետը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել նաեւ քաղաքական ուժերի հետ։ Այս մասին այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն պնդմանը, որ եթե ԱԺ պատգամավորները, ընդ որում՝ ոչ միայն «Իմ քայլ»-ի, նախարարները, կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտարարության բուն քննարկումից եւ ընդունված որոշումից, արդյոք չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում եւ ճգնաժամի մեջ են։  «Ընդհանուր առմամբ, միտումների մասին նրանք տեղյակ են եղել, իհարկե, կոնկրետության հետ կապված նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետեւ եկել էր մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, այդ որոշումները կայացվել են այդ սահմանափակ ժամանակահատվածում՝ խորհրդակցելով ԶՈՒ ԳՇ-ի եւ Արցախի քաղաքական ղեկավարության հետ, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում, որոնք պետք էր կոնկրետ արձագանքել»,- ասաց վարչապետը։ Հարցին, թե չի՞ կարծում, որ օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձեւավորել նշված ինստիտուտների գործունակ իրավահաջորդներին, Փաշինյանը պատասխանեց, որ ինստիտուտները գործում են եւ կգործեն։ «Հիմա ես կարեւորում եմ, որ ՀՀ-ում կայանությունը եւ հանրային անվտանգությունը լիովին երաշխավորենք, այսօր պետք է կենտրոնանանք այն խնդրի վրա։ Եվ խորհրդարանը, նախագահը, մնացյալ ինստիտուտները այսօր պետք է ոչ թե չգործեն, այլ պետք է գործեն, եւ մեր բոլորի գործունեությունը պետք է ուղղված լինի անվտանգությունը եւ կայունությունը ապահվելուն։ Իմ համոզմամբ՝ այդ ինստիտուտները գործունակ են եւ ունեն գործելու մանդատ եւ լիազորություն»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը։
11:49 - 16 նոյեմբերի, 2020
Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը․ Նիկոլ Փաշինյան

Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը․ Նիկոլ Փաշինյան

Սեփական կետ ասելով՝ ես նկատի ունեի, որ մենք փորձում ենք եւ փորձելու ենք չհամաձայնվել «տարածքներ՝ ոչնչի դիմաց» տրամաբանությանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է հիմա վարչապետի սեփական կետը բանակցություններում, քանի որ վերջինս իր պաշտոնավարման սկզբում ասել էր՝ բանակցությունները սկսում է իր սեփական կետից։ «Մենք պետք է վերլուծենք, եւ ձեւակերպենք այն օրակարգը, որ ունենք այսօրվա իրավիճակի շուրջ եւ պետք է սպասարկենք այդ օրակարգը՝ մասնավորապես կենտրոնանալով ԼՂ կարգավիճակի հարցի վրա։ Ամենակարեւոր խնդիրը, որ ԼՂ-ի ժողովուրդը պետք է ապրի ԼՂ-ում, եւ կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ ու նոր կարեւորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում, ինչպես նաեւ հումանիտար, կոմունիկացիոն, տրանսպորտային եւ այլ հարցեր»,- նշեց նա։ Վարչապետն անդրադարձավ նաև հարցին, թե տարբեր քաղուժեր բարձրաձայնում են, որ ստորագրված հայտարարության կետերը կարելի է ավելի հայանպաստ դարձնել․ ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա։ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ընդգծեց, որ որեւէ քաղաքական ուժից չի ստացել առաջարկ, որ նրանք գիտեն ինչպես ավելի լավը դարձնել։ «Բայց ես էլի ուզում եմ ասել, որ խնդիրն այն է, որ այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը, ցավոք, մենք ունեցել ենք տվյալ իրավիճակում։ Ըստ էության, հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը, ինչը, կարծում եմ, համենյան դեպս այսօր իրատեսական խնդիր չէ նման ձեւակերպում անելու համար։ Ինչ վերաբերում է բանակցային հետագա գործընթացին՝ այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոն դեռ մեկնաբանությունների կարիք ունեն, եւ այդ մեկնաբանությունների ընթացքում բոլոր առաջարկներն ի մի կբերվերն, լավագույնները կփորձենք կյանքի կոչել»,- ասաց նա։
11:33 - 16 նոյեմբերի, 2020
Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար․ Նիկոլ Փաշինյան

Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար․ Նիկոլ Փաշինյան

Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, տեղի ունեածի համատեքստում կրում է պատասխանատվությունը։ Այս մասին այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդունում է պատասխանատվությունը, որ պատերազմը իր վարած քաղաքականության հետեւանքն է նաեւ, եւ եթե ոչ, ապա ով է այն պաշտոնյան, որը պատասխանատու է տարածքային կորուստների, զոհերի ու գաղթականների համար։ «Եվ ես ինձ հաշիվ եմ տալիս, որ էս փաստի բերումով պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ, բայց որպեսզի տվյալ դեպքում դատավաոր-ժողովուրդը կարողանա եզրահանգումների գալ, ինքը պետք է տիրապետի գործի հանգամանքներին։ Այսինքն՝ պետք է խոսակցություն տեղի ունենա, հենց նույն զինվորներին, ընդդիմությանը, կառավարությանը լսելը, բոլորին լսելը էս պրոցեսի շատ կարեւոր մասն է»,- նշեց նա։ Վարչապետը հայտնեց, որ կարևոր  է արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել։ «Իսկ տեղի է ունեցել հետեւյալը․ 2018-ի մայիսի դրությամբ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը մեզնից առաջ հատել էր չվերադառնալիության կետը, երբ, ըստ էության, հարցը մտել էր «տարածքներ՝ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ։ Հիմա եթե ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, որ շատ հանրապետականներ էսօր ի ցույց են դնում 2018-ի իրենց գրառումները, կանխատեսումները՝ ասելով, որ ԼՂ-Ի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու, եւ այլն։ Էստեղ կա երեք տարբերակ․ կամ էդ մարդիկ մարգարե են, կամ մեր կառավարությունն ու անձամբ ես դավադիր եմ, հատուկ եկել եմ Արցախի համար պրոբլեմներ ստեղծելու, եւ կամ էլ էդ մարդիկ պարզապես էդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը, ուր է հասել, եւ ինչ անխուսափելի պահանջներ եւ կոնսենսուս կա ՀՀ-ի առաջ»,- ասաց վարչապետը։ Հիմա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, իր վարած քաղաքականությունն այդ համատեքստում եղել է փորձել չհամաձայնել այդ ամենի հետ, փորձել փոխել տրամաբանությունը։ «Եվ, ըստ էության, հիմա կարող ենք ասել, որ ցավոք, այո, մեզ դա չի հաջողվել, որովհետեւ, ըստ էության, մենք կանգնած ենք եղել եւ կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ առանց որեւէ նախապայմանի։ Մենք չենք կարողացել փոխել էդ տրամաբանությունը եւ գուցե փոխելու հնարավորթյունները ճիշտ չենք գնահատաել, բայց, մյուս կողմից, եթե ճիշտ չենք գնահատալել, պետք է համակերպվեի՞նք դրա հետ։ Ես, օրինակ, չէի կարող դրա հետ համակերպվել, եւ փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունն այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար, փորձել եմ ամեն ինչ անել, որ մեր ԶՈՒ-ի մարտունակությունն ու զինվածության մակարդակն էականորեն բարձրանա»,- ընդգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ հարցի համատեքստում իրենց մեղադրում են հակադարձ բաների մեջ, օրինակ, մեղադրում, ասում են՝ դուք ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ, բայց մյուս կողմից մեղադրում են, որ ավելի վաղ չենք ստորագրել թուղթ, որպեսզի էդ տարածքները հանձնվեն։ «Մեզ մեղադրում են հա՛մ հանձնելու, հա՛մ չհանձնելու մեջ։ Ավելի շուտ չստորագրելու մասով ես ասացի, որ մեր բանակը կռվել է այնքան ժամանակ, մինչեւ այդ դիմադրությունը ունեցել է կոնկրետ իմաստ, նպատակ՝ ռազմավարական եւ մարտավարական։ Եւ մեզ մյուս կողմից էլի մեղադրում են հակադարձ բաների մեջ, մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, մեղադրում են, որ մենք զոհերից խուսափելու համար եւ մեր 20-35 հազարանոց խմբավորման շրջափակումը թույլ չտալու համար գնացել ենք այդպիսի քայլերի։ Այս ամենի պատասխանատվությունն առաջին հերթին իմն է, բայց այդ պատասխանատվությունը լիարժեք կրելու համար ես հարկ եմ համարում, որ բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար»,- եզրափակեց վարչապետը։
11:21 - 16 նոյեմբերի, 2020
Իմ գրառման վերաբերյալ շահարկումները համարում եմ անտեղի․ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն․ Նիկոլ Փաշինյան

Իմ գրառման վերաբերյալ շահարկումները համարում եմ անտեղի․ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն․ Նիկոլ Փաշինյան

Երեկվա գրառման վերաբերյալ կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում։ Այս մասին այօսր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ եմ ես գրել․ դուք տեղյակ եք, որ ամսի 9-ից հետո առաջնագծից կամավորներ, զինվորներ տեսանյութեր են հրապարակում, որտեղ աջակցության խոսքեր են ասում կառավարության հասցեին եւ տալիս որոշ գնահատականներ, վերլուծություններ։ Ես գրել եմ՝ ապշած եմ տղաների խորագիտությունից։ Շատ դեպքերում այնտեղ հնչում են շատ խորը վերլուծություններ, եւ դրանց համար հիմք են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հենց այդ զինվորների աչքի առաջ։ Գրել եմ՝ տղե՛րք, դուք ճիշտ եք։ Այսինքն՝ շատ իրադարձությունների իրենց մեկնաբանության հետ ես համաձայնում եմ։ Գրել եմ՝ սպասում եմ ձեզ Երեւանում։ Ահա այս նախադասույթունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի եւ բախումների կոչ կա։ Եթե մեր սիրելի հայրենակիցներն ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երեւում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են եւ վերադառնում իրենց ընտանիքներ։ Եվ այդ մարդկանցից շատերը, խմբեր, նույնիսկ առանձին ջոկատներ ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, եւ ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ իրենց հետ հանդիպումը կկազմակերպեմ եւ իրենց հետ կքննարկենք հարցերը»,- հավելեց նա։ Փաշինյանն ասաց, որ հաջորդ նախադասությամբ ինքը գրել է՝ «վերջնականապես լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ «Իհարկե, այստեղ բավականին կոշտ ձեւակերպում է, բայց, հաշվի առնելով, որ երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաեւ պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում (նկատի ունի ԲԴԽ նախագահի հայտարարությունը,-խմբ․), այս ձեւակերպումն օգտագործել եմ, եւ սա ինչ է նշանակում․ նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերդարձից հետո եւ նրանց հետ խոսակցության արդյունքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել եւ այլն։ Ո՞վ, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը, եւ ինձ համար շատ կարեւոր է շփվել տղաների հետ, լսել նրանց գնահատականները։ Ի դեպ, քանի որ խոսքը բախման մասին է, ասեմ, որ ոչ մեկը ՀՀ եւ Երեւան չի վերադառնում զինված, որովհետեւ դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ գտնվող իրավապահների ներկայացուցիչներն այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, այնտեղ նրանք իրենց զենքերը սահմանված կարգով հանձնում են»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։ Փաշինյանը հայտնեց, որ ինքը երեկ այս թեմայով զրույց է ունեցել Ռազմական ոստիկանության պետի հետ, որպեսզի բացառեն որեւէ մեկի կողմից զենքերով Երեւան հասնելը։ Հիմա, վարչապետի խոսքով, իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձեւերով։ Իհարկե, ըստ Փաշինյանի, այստեղ մի նուրբ հարց կա, որ առաջնագծից հրապարակված տեսանյութերի մեջ երբեմն շատ կոշտ բառապաշար է հնչում եւ դա մտահոգիչ է։ Նա ուշադրություն հրավրեց փաստի վրա, թե ինչը կարող է դրա համար պատճառ հանդիսացած լինել․ «Մենք տեսանք, թե նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերն ինչ տեղի ունեցավ Երեւանում․ հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց, Ազգային ժողովի շենքը, Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերը չդադապարտեցին։ Սա շատ կարեւոր հանգամանք է, նույնիսկ ՀՀ ՄԻՊ-ն այդ հարձակումները չդատապարտեց, եւ դատապարտման խոսքեր հնչեցրին առաջնագծում եղող զինվորները»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ, իհարկե, Հայաստանում պետք է բացառվի ատելության խոսքն ու քաղաքացիական բախումը։ «Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, էդ ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում։ Ես ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգը, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ունեն բավարար ներուժ՝ նման բան թույլ չտալու համար։ Հիմա հարց կհնչի․ եթե այդպես էր, ինչո՞ւ նոյեմբերի տասի գիշերն այդ ամենը չկանխվեց եւ չկանխարգելվեց․ շատ պարզ պատճառով․ նույն ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, նույնիսկ ՊՊԾ-ի մի շատ հսկայական հատված առաջնագծում էր, եւ, ըստ էության, մայրաքաղաքում շատ սահմանափակ ուժեր կային ե՛ւ ոստիկանությունից, ե՛ւ ԱԱԾ-ից, ե՛ւ ՊՊԾ-ից։»,- նշեց վարչապետը։ Վարչապետը ընդգծեց, որ այս իրավիճակում իր գրառման վերաբերյալ շահարկումները համարում է անտեղի։ «Եվ համարում եմ, որ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն, եւ ես չեմ համարում, որ եթե նրանք ուզում են ինձ հետ հանդիպել ու ես համաձայն եմ հանդիպել, դրա մեջ դատապարտելի որեւէ բան կա։ Նրանք են ճշմարտության կրողը, եթե պարզվի, որ կա դավադրություն, թող բացահայտվի՝ բոլոր մեղավորները պատժվեն։ Բայց, կներեք, Երեւանից հեշտ չի գնահատական տալ նրանց համար, որոնք ամբողջական ինֆորմացիայի չեն տիրապետում»,- ասաց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ռազմաքաղաքական դավադրություն չկա, բայց պետք է լսել նաեւ տղաներին, որովհետեւ դրվագների մասին են խոսում, պարզաբանվի, հասկացվի՝ ինչ եւ ինչու է տեղի ունեցել։ «Ի՞նչ է նշանակում քաղաքացիական պատերազմի կոչ, երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է անո՞ւմ։ Ո՞րտեղ է էդպիսի բան գրած, չի կարելի էդպիսի մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել։ Եթե առաջնագծի զինվորներին քաղաքական կամ ընթացիկ իրավիճակի հանգուցալուծման մեջ ներքաշելու խնդիր լինի, կառավարությունը բոլոր լծակներն ու լիազորությններն ունի։ Ռազմական դրության մասին ռեժիմը հնարավորութուոն է տալիս նաեւ ԶՈՒ-ին ներգրավել՝ աջակցելու, հասարակական կարգը պահպանելու եւ այլ հարցերում։ Դրա համար սոցցանցում գրառում անելու անհրաժեշտություն կա՞, եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ նայել։ Հույս ունեմ՝ մեր հայրենակիցները ճիշտ են հասկացել, իսկ նրանք, որոնք ճիշտ չէին հասկանցել, կվերանայեն իրենց գնահատակնները այս մեկնաբանությունից հետո»,- ասաց վարչապետը։
11:06 - 16 նոյեմբերի, 2020
Վարչապետի գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների. Էդուրարդ Աղաջանյան

Վարչապետի գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների. Էդուրարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրարդ Աղաջանյանը պարզաբանում է ներկայացրել վարչապետ Փաշինյանի վերջին գրաման վերաբերյալ․ «Վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։ Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։ Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։ Ողջախոհություն բոլորիս»։
02:59 - 16 նոյեմբերի, 2020