Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Հայաստանն էական առաջընթաց է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվում

Հայաստանն էական առաջընթաց է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնում է, որ Հայաստանն էական առաջընթաց է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվում: ՀՀ արդարադատության նախարարն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2020 թվականի արդյունքները: Հայաստանը շարունակում է զգալիորեն աճ գրանցել՝ այս տարի ևս 7 միավորով բարելավելով նախորդ տարվա արդյունքը: Այսպես, ունենալով 49 միավոր՝ Հայաստանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը (2019 թվականին՝ 77-րդ հորիզոնական, 2018 թվականին՝ 105): ԹԻ-ն նշում է, որ 49 միավորով Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է, որը 15 միավորով բարելավել է արդյունքը 2012 թվականից ի վեր։ Հայաստանը որդեգրել է բարեփոխումներ իրականացնելու աստիճանական մոտեցում՝ հանգեցնելով հակակոռուպցիոն կայուն և դրական բարեփոխումների։ Միաժամանակ, ԹԻ նշմամբ դատական համակարգում առկա խնդիրները դեռևս շարունակում են մարտահրավեր լինել կոռուպցիայի դեմ պայքարում լիարժեք հաջողելու համար։ Հիշեցնեմ, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են այն առումով, որ գնահատում է պետության իրականացրած քայլերի վերաբերյալ քաղաքացիների ընկալումը։ Վստահ եմ՝ հակակոռուպցիոն հետևողական ու իրական բարեփոխումները, դատաիրավական համակարգի բարեփոխումները կնպաստեն նաև մեր զինված ուժերի հզորացմանը: Շնորհավոր Հայոց բանակի օրը... Փառք ու պատիվ հայրենիքի մեր պաշտպաններին... Խոնարհումս իրենց կյանքը մեր հայրենիքին նվիրած հայորդիների հիշատակին»,- գրել է Բադասյանը:
11:12 - 28 հունվարի, 2021
Քրիստիննե Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի իր գործընկերոջն է ներկայացրել դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Քրիստիննե Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի իր գործընկերոջն է ներկայացրել դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փոխնախարար Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել դրա արդյունքում իրականացված և իրականացվող ծրագրերի կարևորությունն ու փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։ Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և շեշտել, որ Արդարադատության նախարարությունը ԵԽ երևանյան գրասենյակի բարեփոխումների ծրագրերի հիմնական գործընկերն է։ Եվրոպացի գործընկերոջ հետ զրույցում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերջին զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել հակակոռուպցիոն դատարանների, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, քրեական արդարադատության ոլորտում ընթացող միջոցառումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման ծրագրերին և այլն։ Արդարադատության փոխնախարարը վերահաստատել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունները ու նշել, որ, չնայած դժվար ժամանակներին, ՀՀ Կառավարությունը շարունակում է առաջ շարժվել և իրականացնել բոլոր ոլորտային ռազմավարություններով նախատեսված միջոցառումները։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող ղեկավար հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերը և համագործակցության հեռանկարները։
18:08 - 26 հունվարի, 2021
Պատերազմի մասնակիցներից կամ նրանց հարազատներից կատարողական ծախսեր չեն գանձվի․ նախագիծ |hetq.am|

Պատերազմի մասնակիցներից կամ նրանց հարազատներից կատարողական ծախսեր չեն գանձվի․ նախագիծ |hetq.am|

hetq.am: Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում, որով հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում: Գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ պայմանավորված հետևանքների հիմքով՝ պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը ներելու իրավական հիմք սահմանված չէ, այդ իսկ պատճառով էլ արդարադատության նախարարությունը վերը նշված փոփոխություններն է առաջարկում։  
19:57 - 22 հունվարի, 2021
Ինչ կառուցվածք է ունենալու ներքին գործերի նախարարությունը․ նախագծերի փաթեթը հրապարակվել է |hetq.am|

Ինչ կառուցվածք է ունենալու ներքին գործերի նախարարությունը․ նախագծերի փաթեթը հրապարակվել է |hetq.am|

hetq.am: Հայաստանի արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։ Այս փաթեթով նախատեսվում է փոփոխություն կատարել թվով 22 օրենքներում։  Ըստ ներկայացված նախագծերի փաթեթի՝ ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններն են լինելու ոստիկանությունը, ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։ Նախարարության ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է հանրապետության նախագահը։ Վերջինս պայմանավորված է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը հանրապետության նախագահի կողմից նշանակելու սահմանադրական լիազորությամբ։ Այդուհանդերձ, նշանակումը կատարվելու է վարչապետի առաջարկությամբ, որին նախորդելու է ներքին գործերի նախարարի միջնորդությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու վերաբերյալ։ Նախարարության կազմում ստեղծվելիք քննչական դեպարտամենտի ծառայողները ունենալու են ոստիկանության ծառայողի օրենսդրական կարգավիճակ, միևնույն ժամանակ հարկ է նշել, որ քննչական դեպարտամենտը չի ներառվելու ոստիկանության կազմում։ Ըստ նախագծի` ՆԳՆ քննչական դեպարտամենտը սկզբնական շրջանում զբաղվելու է միայն ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությամբ։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ 2019թ․ գրանցվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների 1667 դեպք։ Շարունակությունը՝ hetq.am-ում
14:23 - 21 հունվարի, 2021
Սահմանվել են շենք-շինություն ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները. Բադասյան |1lurer.am|

Սահմանվել են շենք-շինություն ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները. Բադասյան |1lurer.am|

1lurer.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հարցը, որով վերանայվում է ֆիզիկական անձի կողմից առանց օրենքով սահմանված հիմքերի և առանց օրինական տիրապետողի թույլտվության՝ շենք, շինություն, հողամաս կամ այլ տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները: «Մասնավորապես՝ խնդիր էր առաջանում ոստիկանության ներխուժումը վերացնելու մասով լիազորելու հետ կապված: Որովհետև առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր, հաճախ ներխուժումն ուղեկցվում էր նաև շարժական գույքի տեղադրմամբ, և խնդիր էր առաջանում՝ ինչպես այդ հարցերը կարգավորել: Այս նախագծով մանրամասն կարգավորել ենք թե՛ ոստիկանությանը դիմելու, թե՛ լիազորելու կարգն ու պայմանները, թե՛ մանրամասնել ենք կոնկրետ իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս: Ի թիվս այլ հարցերի՝ նաև կարգավորվել են պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տարածքում շարժական գույք տեղադրելու դեպքում սեփականության իրավունքի խախտման վերացման մեխանիզմները ոստիկանության միջոցով»,- նշեց Բադասյանը:
12:27 - 21 հունվարի, 2021
Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց |1lurer.am|

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին:   Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատարանների ստեղծմամբ կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն՝ նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:  Նախարարը մանրամասնեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում ևս մասնագիտացվածությունն ապահովելու համար առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ 25 դատավորով:  Իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն, ըստ Բադասյանի, կունենա 10 դատավոր: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորով:
15:11 - 13 հունվարի, 2021
Տուգանքի 50 տոկոսը սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում այն կհամարվի պատշաճ կատարված․ նախագիծ |hetq.am|

Տուգանքի 50 տոկոսը սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում այն կհամարվի պատշաճ կատարված․ նախագիծ |hetq.am|

hetq.am: Հայաստանի արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկվում է վարչական տուգանքի առնվազն 50 տոկոսը օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում, տուգանքի վճարման պարտավորությունը համարվել պատշաճ կատարված։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» հետևյալ օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։  Նկարագրելով առկա իրավիճակը` արդարադատության նախարարությունը հայտնում է` Ճանապարհային երթևեկության ոլորտում կատարված վարչական իրավախախտումների և արտակարգ դրության ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տուգանքների ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում։ Այս իրավիճակը, ըստ նախարարության, ծանրաբեռնում է ոստիկանության և Վարչական դատարանի աշխատանքը։ Բացի այդ, վերոգրյալ վարչական ակտերը կամովին չկատարելու հետևանքով դրամական այդ պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, ինչն էականորեն բարձրանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծանրաբեռնվածությունը։ Արդարադատության նախարարությունը նաև մի քանի վիճակագրական տվյալներ է ներկայացրել, մասնավորապես ասվում է, որ 2019-2020թթ․ ընթացքում Ճանապարհային ոստիկանության վարչական ակտերի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ներկայում ընթացքի մեջ է 71 030 կատարողական վարույթ, իսկ արտակարգ դրության ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով կայացված վարչական ակտերի հիման վրա 2020թ․ դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ հարուցվել է 24 857 կատարողական վարույթ։ Այս նախագծով արդարադատության նախարարությունը ցանկանում է խրախուսել նշանակված տուգանքի վճարման պարտավորության կամովին կատարումը։ Ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը համարել պատշաճ կատարված։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:37 - 13 հունվարի, 2021
Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել |armenpress.am|

Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են ակցիա` պահանջելով նախարարությունից գաղտնազերծել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Մոսկվայում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպմանը: Հանդիպման և փաստաթղթի ստորագրման մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի հրապարակվել, սակայն որոշ լրատվամիջոցներ հունվարի 7-ի երեկոյան շրջանառեցին տեղեկություն այն մասին, որ արդարադատության նախարարությունում մուտք է արվել պայմանագրի նախագիծը՝ իբր ձևակերպումները Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով: Բողոքի ակցիայի կազմակերպիչ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ հանրությունը պետք է տեղեկանա, թե Փաշինյան-Ալիև հունվարի 11-ի հնարավոր հանդիպմանն ինչ փաստաթուղթ է ստորագրվելու և ինչ դրույթներ են դրանք պարունակում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արդեն հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե արդարադատության նախարարությունը ստացել է պայմանագրի նախնական տարբերակը:
13:21 - 08 հունվարի, 2021
Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։«ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ արդարադատության նախարարությունում մուտք է արվել պայմանագրի նախագիծը, որը նախատեսվում է ստորագրել Մոսկվայում: Տարածված տեղեկատվության համաձայն՝ պայմանագրի նախագիծը ուղարկվել է արդարադատության նախարարություն ՝ ձևակերպումները Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:
10:00 - 08 հունվարի, 2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարումների չափերն ավելացնելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարումների չափերն ավելացնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումների դրույքաչափերը: Oրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 90 «կողմ» ձայներով: ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը: Այժմ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին: Օրենքի նախագծի ընդունման դեպքում` ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով. Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 1500 դրամ 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 3000 դրամ 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 5500 դրամ 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 8500 դրամ 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 000 դրամ   Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափով. Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 000 դրամ 1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 000 դրամ 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 000 դրամ 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 000 դրամ 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 000 դրամ
18:40 - 28 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ն քննարկում է անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները կրճատող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները կրճատող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող, մահացած ճանաչելու գործող ժամկետները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նախագծով կրճատում ենք անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները, եթե դրանք պայմանավորված են եղել ռազմական գործողություններով»,-ասաց Բադասյանը: Նա հիշեցրեց, որ գործող Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե 1 տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Ներկայացված նախագծով ժամկետը դարձվում է երեք ամիս: Նախագծով սահմանվում է. «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին»: Նախարարի խոսքով՝ այսինքն, եթե անձի բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում, ապա շահագրգիռ անձանց դիմումով դատարանները կարող են անձին անհայտ բացակայող ճանաչել, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վրա դիմել հատուցման հիմնադրամին՝ հատուցում ստանալու համար: Գործող քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից 2 տարի հետո: Ներկայացված նախագծով մահացած ճանաչելու ժամկետը 2 տարուց դառնում է 1տարի՝ ռազմական գործողությունների սկսելու պահից: Կարգավորումները տարածվում են սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
13:33 - 28 դեկտեմբերի, 2020
Նախատեսվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը |hetq.am|

Նախատեսվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը։ Այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ նախարարության՝  այդպես հանձնաժողովն արդյունավետ կիրականացնի օրենքով ստանձնած պարտավորությունները՝ հաշվի առնելով, որ աշխատանքների ծավալն էականորեն ավելանում է։ Առաջարկվող փոփոխությամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը կազմված կլինի 65 աշխատակցից։ Կառավարության որոշմամբ՝ հանձնաժողովի համար սահմանվել է 40 անձից բաղկացած անձնակազմ, որից մասնագիտական գործառութային պարտավորությունների իրականացման համար վեց վարչությունների միջև բաշխվել են 21 հաստիքներ։ Այսինքն՝ օրենքից բխող մասնագիտական գործառույթների համար հանձնաժողովը տնօրինում է 21 հաստիքներ։ Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ սա «անհամարժեք է հանձնաժողովի վեց վարչությունների աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու համար»։ Անձնակազմի քառասուն հաստիքից նվազեցվել են աջակցող գործառույթ իրականացնող մի շարք հաստիքներ, մասնավորապես՝ հանձնաժողովի հինգ անդամ, հանձնաժողովի նախագահի և անդամների 6 օգնական, որոնցից մեկը՝ մամուլի գծով պատասխանատու, գլխավոր քարտուղար, գլխավոր քարտուղարի օգնական, սպասարկող անձնակազմի վեց հաստիք, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ, փաստաթղթաշրջանառության մասնագետ և այլն։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
20:18 - 26 դեկտեմբերի, 2020
Արդարադատության նախարարությունը դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնող նախագիծ է մշակել

Արդարադատության նախարարությունը դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնող նախագիծ է մշակել

ՀՀ Արդարադատության նախարարությունը նոր օրինագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որը նպատակ ունի նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նախագծով ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում»,- գրել է Բադասյանը: Արդարադատության նախարարը հավելել է, որ նախագծի ընդունման դեպքում կլինեն սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, ովքեր կքննեն նշված գործերը, ինչը կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարձրացնի ցածր հանրության վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով, մյուս կողմից կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քրեական գործերի քննության արագությանը։ «ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ ազդեցություն կոնկրետ գործերի քննության մասով, սակայն իր լիազորությունների շրջանակում, քաղաքականության մշակմամբ, ամեն ինչ արել և անում է դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»,- նշել է նախարարը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, ապահովել ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը,  կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:
17:32 - 24 դեկտեմբերի, 2020