ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ԱԱԾ փոխգնդապետ Համբարձում Սարգսյանի նկատմամբ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել |factor.am|

ԱԱԾ փոխգնդապետ Համբարձում Սարգսյանի նկատմամբ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Համբարձում Սարգսյանի նկատմամբ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել՝ կապված նրա գործառնական պարտականությունների կատարման հետ։ Այս մասին հայտնում են ԱԱԾ քննչական դեպարտամենտից։ Համբարձում Սարգսյանն այն փոխգնդապետն է, որը նոյեմբերի 11֊ին գնացել էր Դաշնակցության գրասենյակ՝ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու համար։ ՀՅԴ անդամները նկարահանել էին գործընթացը, որի ժամանակ Իշխան Սաղաթելյանը, դիմելով փոխգնդապետ Համբարձում Սարգսյանին, ասել էր. «Ես քո հետ կգամ, բայց խոստանո՞ւմ ես, որ վաղը կգաս Նիկոլի հետևից»: Փոխգնդապետը, Սաղաթելյանի ձեռքը սեղմելով, չէր ընդդիմացել։ Հստակեցնող հարցերին ի պատասխան՝ կառույցից փոխանցել են, որ փոխգնդապետը շարունակում է հանդիսանալ ԱԱԾ զինծառայող և քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա: Շարունակությունը՝ factor.am-ում։
10:43 - 20 նոյեմբերի, 2020
Արտերկրում գտնվող որոշ անձինք փորձում են սոցցանցերի հայ օգտատերերից կորզել անձնական տվյալներ. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել

Արտերկրում գտնվող որոշ անձինք փորձում են սոցցանցերի հայ օգտատերերից կորզել անձնական տվյալներ. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ արտերկրում գտնվող որոշ օգտատերեր  սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածում են հայ­տարարություններ, որոնցում ներկայանալով որպես մի­ջազգային ֆինան­սական կառույցների ներ­կայաց­ուցիչ­ներ, վարկային պարտավորու­թյուն­նե­րի կատար­ման, ինչպես նաև կենցաղային ֆինանսա­կան խնդիրների լուծ­ման հարցում աջակցու­թյուն ցուցաբերելու պատրվա­կով, փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ: Մաս­նավորապես՝ www.facebook.com  սոցիալական ցանցի «Dawaasuren Nymsuren» էջի օգ­տատերը, նշված սոց­ցանցի տարբեր խմբերում և հայալեզու գրառումների մեկնա­բանություն­ներում տարածում է հայտարարություն, որում ներկայա­նալով որպես 25 տարվա փորձ ունեցող ֆինանսա­կան կառույցի աշխատա­կից՝ աջակցու­թյուն է առաջարկում բանկերի նկատմամբ պարտավորու­թյունների կա­տարման, շինարարական ծրագրերի իրականացման և ֆի­նանսական դժվարություն­ների հաղթահարման հարցում: Փաստացի, շահավետ պայմաններով գու­մար տրամադրելու քողի տակ, փորձ է արվում ստա­նալ ամբողջական անձ­նական տվյալներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիներից խաբեությամբ ձեռք բեր­ված անձնական տվյալները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրա­պետությունում և Արցախի Հանրապետությունում անձի, հասարա­կության ու պետության անվտան­գության դեմ ուղղված գործու­նե­ություն իրակա­նացնելու նպատա­կով, ազգաբնակչությանը հորդորում ենք համա­ցանցում չարձագանքել կասկածելի բո­վանդակու­թյամբ նմանատիպ հայտա­րա­րու­թյուն­ներին, սոցիալական ցան­ցերում շփումների ընթացքում անծանոթ անձանց չտրա­մադրել անձնական տվյալներ, դրսևորել զգոնություն և աչալրջու­թյուն:
17:52 - 19 նոյեմբերի, 2020
Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ․ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը

Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ․ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել «Սիսական» կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Նրա պաշտպան Արամ Վարդեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտեմ՝ բոլորս չենք վերականգնվում գեներալ-գնդապետ Հակոբյանի բացահայտումներից, բայց տեղեկացնեմ. երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ՝ պատկերացրիք ԱԱԾ և դատախազության վճռականությունը և մեր ճշմարտության, ստի և ապօրինության դեմ պայքարը: Դատարանը կալանավորման միջնորդությունը ՄԵՐԺԵՑ»։ Մեր տեղեկություններով՝ որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանը։ Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որը սկզբնապես մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Դատախազությունը նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը մերժել էր՝ սեփական նախաձեռնությամբ այլ հիմքով ինքնաբացարկ հայտնելով:
17:17 - 19 նոյեմբերի, 2020
Պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից և գանք ճիշտ եզրակացությունների. վարչապետը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին

Պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից և գանք ճիշտ եզրակացությունների. վարչապետը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին: Վարչապետը նշել է, որ մեր պետությունն այժմ ապրում է բավականին դժվար և ծանր ժամանակներ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարողանա կատարել պետության ողնաշարի իր դերակատարումը:  «Համոզված եմ, այդպես էլ տեղի կունենա: Իհարկե այժմ ժամանակներ են, երբ մենք պետք է վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Պետք է ասեմ, որ իմ եզրակացությունը շարունակում է մնալ նույնը: Մեզ համար ամենաբարդ և ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երկրում, այնուամենայնիվ, ցավոք, ինստիտուտների կայացման պատշաճ մակարդակի չենք կարողացել հասնել: Ըստ էության, 2018 թվականից հետո մենք պետական կառավարման համակարգից դուրս բերեցինք համակարգային կոռուպցիան և օլիգարխիան, բայց այս ընթացքում չկարողացանք նույնքան արդյունավետ արդեն իսկ այլ տրամաբանության մեջ գոյություն ունեցող համակարգեր ձևավորել: Սրա համար կային օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, որովհետև օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության դեպքում ինձ համար ամենամեծ խնդիրը և մարտահրավերը եղել է այն, որ մի կողմից պետք է այնպես անել, որ համակարգը, կներեք այդ բառի համար, չջարդվի, մյուս կողմից, որ համակարգը համապատասխանի նոր ժամանակների մարտահրավերներին: Այս առումով, սա մի բարդ խնդիր է, որը մենք դեռ չենք լուծել և պետք է լուծենք: Ազգային անվտանգության ծառայության անունը լսելիս պետք է մարդիկ անկախ իրենց հայացքներից, աշխատանքի վայրից, բնույթից, կրթական ցենզից զգաստանան, ոչ թե ինչ-որ նեգատիվ կոնտեքստով, այլ հասկանալով, որ գործ ունենք պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ, որն առաջին հերթին ապահովում է պետության անվտանգությունը, քաղաքացու անվտանգությունը և այսպես շարունակ: Բայց արդյոք այդ մակարդակը մեզ բավարարում է: Ես չեմ կարծում, որ մենք հիմա այդպիսի իրավիճակ ունենք, և մեր խնդիրն է հենց այս իրավիճակը նոր նշաձողի բարձրացնելը, այնպիսի նշաձողի բարձրացնելը, որ հենց դա տեղի ունենա մեր հանրային գիտակցության մեջ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա բարդ շրջանում է ստանձնել պաշտոնը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Քյարամյանի ներուժը կօգտագործվի մեր պետության կայացման հետագա գործընթացներում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին՝ կատարած բարդ աշխատանքի համար, որովհետև նա էլ ավելի բարդ իրավիճակում է ստանձնել պաշտոնը: «Ուզում եմ պարոն Աբազյանին և բոլոր ներկաներին հաջողություններ մաղթել: Մենք պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից, խոսենք, քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու, ինչու է այդպես ստացվել: Պետք է կարողանանք գալ ճիշտ եզրակացությունների: Իհարկե, համոզված եմ, այն, թե ինչ տեղի ունեցավ և ինչու, ամենաշատ տեղեկատվությունը կենտրոնացած է հենց այս դահլիճում: Բայց շատ կարևոր է այդ տեղեկատվությունը կարողանալ մշակել, վերլուծել և դրանից հետևությունների հանգել, որովհետև այդ ինֆորմացիայի ահռելի ծավալը կարելի է ուղղակի ունենալ, բայց չկարողանալ, ի վիճակի չլինել ըմբռնել, ի վիճակի չլինել մշակել, ի վիճակի չլինել եզրակացությունների հանգել: Այնպես որ, մեզ շատ բարդ, ծանր աշխատանք է սպասվում, այդ թվում՝ հանրային և պետական անվտանգությունը պահպանելու իմաստով: Մենք պետք է այդ մարտահրավերը ընդունենք, դիմակայենք՝ որպես նպատակ ունենալով մեր պետության հզորացումը, որպես նպատակ ունենալով մեր պետության իրական ինստիտուտների կայացումը, որպես նպատակ ունենալով այնպիսի իրավիճակ ստեղծելը, երբ մեր պետական շահերի պաշտպանության մասին մեր հայտարարություններն ապահովագրված կլինեն կոնկրետ ինստիտուցիոնալ երաշխիքներով, որ մենք մեր դրած նշաձողերը կարողանանք հաղթահարել»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ԱԱԾ աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար: «Ինձ համար մեծ պատիվ է ԱԱԾ համակարգում թեկուզ կարճ ժամանակահատված ծառայելը: Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել պարոն Աբազյանին, շատ բարդ ժամանակահատվածում է ստանձնում այս կարևոր պաշտոնը: Վստահ եմ, որ պարոն Աբազյանը կհաջողի և Աստված թող պահապան լինի բոլորիս»,- ասել է Քյարամյանը: Իր հերթին, Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին վստահության համար և նշել, որ գործընկերների հետ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ձևով գործի Սահմանադրությունը: «Զբաղեցրած դիրքի ցանկացած պաշտոնյա անկախ իր պատկանելիությունից՝ անօրինականության դեպքում մեր կողմից արժանանալու է օրենքով սահմանված բոլոր պատիժներին: Եվ նաև ուզում եմ իմ գործընկերներին շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 27-ից սկսված և մինչև օրս տեղի ունեցող գործընթացներում իրականացրած հայրենասեր և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի համար»,- ասել է ԱԱԾ նորանշանակ տնօրենը:
13:01 - 19 նոյեմբերի, 2020
Քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ  չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ․ ԱԱԾ

Քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ․ ԱԱԾ

ՀՀ  ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ  չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայումս 10 անձի նկատմամբ խափանման միոջոց է ընտրվել կանալանավորումը, 5 անձ ձերբակալվել է, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Ընդ որում, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել և քրեական հետապնդումներ հարուցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրած, ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ կամ գույքի  ոչնչացում, վնասում իրականացրած, ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող առանձնատնից գույքի բացահայտ հափշտակություններ կատարած անձանց նկատմամբ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ յոթ տասնյակից ավելի անձանց ինքնությունը, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ: Քրեական հետապնդումներ են հարուցվել և իրականացվել նաև սոցիալական ցանցերում լայն տարածում ստացած տեսագրություններում պատկերված անձանց գերակշիռ մասի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած իգական սեռի երկու ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի, ՀՀ կառավարության շենքում՝ վարչապետի ընդունարանի դուռը վնասող, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ, գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած, «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում զանգվածային անկարգության կազմակերպիչների, նույն վայրում բռնություն գործադրելու կոչ անող անձանց, որոնց գերակշիռ մասը վարույթն իրականացնող մարմնին տվել է խոստովական ցուցմունքներ և զղջացել կատարածի համար: Միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից հետևողականորեն միջոցներ են ձեռնարկվել զանգվածային անկարգության կազմակերպիչներին կամ ղեկավարներին հայտնաբերելու ուղղությամբ, որի ընթացքում քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների, դեպքին ականատես անձանց հարցաքննություններով, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերված տեսախցիկների զննությամբ արդեն իսկ ձեռք են բերվել փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության և զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունները հենց դեպքի վայրում ղեկավարելու, ուղղորդելու վերաբերյալ: Մասնավորապես՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների ընթացքում հատկապես հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների համախոհների ակտիվ դերակատարության վերաբերյալ, ովքեր աչքի են ընկել դեպքի վայրում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացնելու կամ նույնաբնույթ այլ ակտիվ վարքագծով:   Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչների կամ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:
14:09 - 18 նոյեմբերի, 2020
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ինքնաբացարկ է հայտնել Աշոտ Մինասյանի կալանավորման գործով |armtimes.com|

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ինքնաբացարկ է հայտնել Աշոտ Մինասյանի կալանավորման գործով |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ինքնաբացարկ է հայտնել Սիսական կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորման գործով։ Որոշումը հրապարակվել է այսօր՝ ժամը 11։00-ին։ Տեղեկությունը հաստատեցին դատավորի աշխատակազմից։ Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որը մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Երեկ հրավիրված դատական նիստին մեղադրող դատախազները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, որն էլ հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Մինասյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը հայտարարել էր, որ ինքնաբացարկի գրավոր կոնկրետ հիմք իրենց չի ներկայացվել։ Դատախազության հանրային կապերից էլ մեզ խոստացան միջնորդության հիմքերի վերաբերյալ տեղեկություն տրամադրել ավելի ուշ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:14 - 17 նոյեմբերի, 2020
Պատերազմում զոհվել է ԱԱԾ ՍԶ 46, վիրավորվել՝ 191 զինծառայող․ 2-ի գտնվելու վայրն անհայտ է

Պատերազմում զոհվել է ԱԱԾ ՍԶ 46, վիրավորվել՝ 191 զինծառայող․ 2-ի գտնվելու վայրն անհայտ է

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում կազմակերպել է օրենքով սահմանված և իրավիճակով պայմանավորված համապատասխան աշխատանքների իրագործումը: Պաշտոնական գործընթացներին զուգահեռ Ազգային անվտանգության մարմիններն ակտիվորեն ներգրավվել են նաև բուն ռազմական գործողություններին, և համակարգի բազմաթիվ ծառայողներ իրենց հերոսական մասնակցությունն են ունեցել հայրենիքի պաշտպանության վեհ գործին: Սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում հավերժ հերոսացել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել են 191 հերոս հայորդիներ, քաջարի սահմանապահներից 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռևս ճշտվում է: Հավերժ փառքի, գնահատանքի ու մեծարումի արժանի բոլոր ծառայակիցների ընտանիքները մշտապես գտնվելու են ազգային անվտանգության համակարգի ուշադրության կենտրոնում, և արվելու է առավելագույն հնարավորը՝ վերջիններիս աջակցելու և սատարելու հարցերում, որի ուղղությամբ ՀՀ ԱԱԾ ղեկավարության կողմից տրվել են համապատասխան հստակ հանձնարարականներ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս իր խոնարհումն է բերում բոլոր հերոսացած ծառայակիցների հիշատակին, շուտափույթ ապաքինում ցանկանում բոլոր վիրավոր գործընկերներին և կրկին ընդգծում, որ նրանց անուններն այլևս իրենց հաստատուն տեղն ունեն համակարգի նշանակալի պատմության փառահեղ էջերում:
12:31 - 16 նոյեմբերի, 2020
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու |armenpress.am|

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը` նշելով, որ չի կարող ասել, թե երբ այն կհրապարակվի։ Փաստաբանը տեղեկացրեց, որ ներկայացվել է նաև Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն, սակայն դատարանը, նկատի ունենալով հանգամանքը, որ արդեն իսկ սկսել էր ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, միջնորդությունը չի միացրել բողոքին և քննում է առանձին։ Ավելի վաղ Վանեցյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ հայտնելով, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
21:18 - 15 նոյեմբերի, 2020
Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ |hetq.am|

Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ |hetq.am|

hetq.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր է ճանաչել ազատամարտիկ Աշոտ Մինասյանի ձերբակալման որոշումը։ Այս մասին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ։ Հիշեցնենք որ Մինասյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման նախապատրաստման, 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը բողոքարկել է ձերբակալման որոշումը։ Մինասյանը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
21:12 - 15 նոյեմբերի, 2020
ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց Վահրամ Բաղդասարյանին, Արթուր Վանեցյանին և Աշոտ Մինասյանին |azatutyun.am|

ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց Վահրամ Բաղդասարյանին, Արթուր Վանեցյանին և Աշոտ Մինասյանին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Մեղադրանքն առաջադրվեց Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։ «Քննիչներն ամեն կերպ փորձում էին անել մի հնարք, որ ձերբակալման իրավաչափությանը զուգահեռ քննվի կալանավորման միջնորդությունը, դա իրենց չհաջողվեց մեր գործողությունների արդյունքում», - ասաց Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում։ 
17:17 - 15 նոյեմբերի, 2020