ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն ազատ կարձակվի |azatutyun.am|
12:14 - 16 նոյեմբերի, 2020

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն ազատ կարձակվի |azatutyun.am|

azatutyun.am: Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանն ազատ կարձակվի։

Դատարանն այսօր ոչ օրինաչափ ճանաչեց Բաղդասարյանի ձերբակալությունը և մերժեց նրան կալանավորելու մասին ԱԱԾ միջնորդությունը։

Երեկ էլ ազատ արձակվեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը նրանց մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման նախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Նրանք մեղադրանքները չեն ընդունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել