«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքի համար անկյունաքարային են երկրի անվտանգության հիմնախնդիրները. Խաչիկ Գալստյան |armenpress.am|

«Պատիվ ունեմ» դաշինքի համար անկյունաքարային են երկրի անվտանգության հիմնախնդիրները. Խաչիկ Գալստյան |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքը ԼՂ հիմնախնդիրն ու հայրենիքի անվտանգության հիմնահարցը անկյունաքարային է համարում:  «Պատիվ ունեմ» դաշինքի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը մամուլի ասուլիսին ընդգծեց, որ, եթե չլինի անվտանգություն՝ չի լինի նաև խաղաղություն, չլինի խաղաղություն՝ չի լինի կայունություն, չլինի կայունություն՝ չի լինի նաև զարգացում և, վերջապես, չլինի զարգացում՝ չի լինի բարեկեցություն: «Դաշինքի համար անկյունաքարային է հայրենիքի անվտանգության հիմնահարցը և ԼՂ հիմնախնդիրը»,- շեշտեց դաշինքի անդամը: Խաչիկ Գալստյանը նշեց, որ իրենք շոշափել են հասարակական կարծիքը, նայել են հասարակական տրամադրությունները, ստացել թարմ սոցիոլոգիական տվյալներ, ինչպես նաև ի մի բերել հանդիպումները: «Ուսումնասիրով այս ամենը՝ վստահաբար կարող եմ ասել, որ ի դեմս «Պատիվ ունեմ» դաշինքի, մենք ստանալու ենք մեր ընտրողների պատկառելի թվով ձայները: Մեր ձայները կլինեն այնպիսին, որ ապագայի կառավարությունն առանց «Պատիվ ունեմ» դաշինքի անհնար կլինի պատկերացնել»,- նշեց Գալստյանը: Նա նաև հայտնեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական խմբերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին հասցրել են լինել ՀՀ տարբեր մարզերում՝ Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Արարատում: Գալստյանի խոսքով՝ հունիսի 10-ին «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ գտնվում է ՀՀ հարավային սահմաններում: Նրա խոսքով՝ դաշինքի անդամները նաև ակտիվ են Երևանում՝ տեղի են ունենում բակային հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ:
14:38 - 10 հունիսի, 2021
«Պատերազմի 3-րդ, 4-րդ օրն արդեն անհրաժեշտ էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց կապիտուլյանտն իր մեջ ուժ կամ խելամտություն չգտավ». Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին |tert.am|

«Պատերազմի 3-րդ, 4-րդ օրն արդեն անհրաժեշտ էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց կապիտուլյանտն իր մեջ ուժ կամ խելամտություն չգտավ». Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին |tert.am|

tert.am: ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի թիվ 1 համարը հանդիսացող Արթուր Վանեցյանն այսօր Соловьёв LIVE հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել Վլադիմիր Սոլովյովին, որում անդրադարձել է Արցախյան խնդրին, Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական հարաբերություններին ու մասնավորապես ՌԴ-ի մասնացությանն Արցախյան վերջին պատերազմում:Սոլովյովը, դիմելով Վանեցյանին, նշել է՝ ինքը շատ պահանջներ է լսել Ռուսաստանի հասցեին, այդ թվում նաև իր հայ ընկերներից, թե ինչու Ռուսաստանը զորքեր չի մտցնում, թե ինչու չի գործում ՀԱՊԿ-ի պայմանագիրը:«Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ դուք չեք ճանաչել Ղարաբաղը, դուք չեք ասել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է: Այն պայմանագրի հովանու տակ չէ: Ի՞նչ եք դուք պահանջում ՌԴ-ից, երբ ՀՀ-ի իշխանություններն իրենց մեջ ուժ չգտան ասելու, թե ինչ կարգավիճակ ունի Արցախը, ինչ կարգավիճակ ունի Լեռնային Ղարաբաղը»,- հարցրել է Սոլովյովը, ինչին ի պատասխան՝ Վանեցյանը նշել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները սխալ են վարվել, և որ Արցախը պետք է ճանաչվեր պատերազմի 3-րդ, 4-րդ օրը:Ի պատասխան այս պնդմանը՝ Սոլովյովը նշել է. բայց չէ՞ որ Ռուսաստանն իրապես փրկել է Ղարաբաղը: Եթե չլինեն ռուս խաղաղապահները, ապա հայտնի չէր լինի, թե որտեղ կլինեին ադրբեջանցի զինվորականները, Վանեցյանը նշել է. «Ռուսաստանն իրապես փրկել է Ղարաբաղը, Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է, բայց պետք է հասկանալ, թե ինչու այսպես ստացվեց: 3 տարի շարունակ Հայաստանի նոր իշխանություններն անընդհատ փչացրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հիշեք կապիտուլյանտի, նրա պոպուլիստական թիմի բոլոր հայտարարությունները, և կհասկանաք, թե ինչ է եղել: Ես առհասարակ մտածում էի՝ ՌԴ-ն կարող էլ լրիվ այլ կերպ վարվել: ՌԴ-ն հստակորեն օգնել է, Ռուսաստանը շարունակում է օգնել: Այսօր Ղարաբաղում, Արցախում մարդիկ են ապրում, և այդ մարդիկ ապրում են ռուս խաղաղապահների հովանու ներքո: Պետք չէ այդ մասին մոռանալ»: 
13:35 - 09 հունիսի, 2021
Այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության․ Դավիթ Հարությունյան

Այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության․ Դավիթ Հարությունյան

Ցավով պետք է նշեմ, որ այս իշխանությանը  գերիների խնդիրը ընդհանրապես չի մտահոգում, երբեք չի մտահոգել ։  Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ նոյեմբերյան հայտարարություն մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, իսկ գերիների հերցին ընդհանարպես անդրադարձած է շատ ընդհանուր տերմինաբանությամբ։ Այսինքն երբ խոսքը վերաբերում էր հողերը վերադարձնելուն, ապա այս իշխանությունը շատ հստակ վերցնում է պարտավորություններ և նշում է ժամկետներ, երբ խոսքը գնում է գերների վերադարձին՝ որևէ ժամկետ չեք գտնի։ Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ասուլիս ընթացքում ասաց Դավիթ Հարությունյանը։ Վերջինս հավելեց․ «Այս ձեռագիրը մենք տեսնում ենք հետագա ողջ գործունեության ընթացքում՝ հունվարյան հայտարարության մեջ որևէ խոսք չեք տեսնի գերիների մասին, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին նախագծի մասին որևէ խոսք չեք գտնի գերիների մասին։ Այս իշխանությունը գերիների հարցը մատնել է անտարբերության»։ Անդրադառնալով ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականին և հրաժեշտի խոսքի բովանդակությանը, Հարությունյանը նշեց, որ իր կարծիքով այդ հայտարարության մեջ դետալները քիչ էին, սակայն Այվազյանը հստակ ներկայացրել է իրավիճակը։  «Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչ հիմնական բանակներ կան, կամ ինչ հիմնական ուժեր կան յուրաքանչյուր երկրում, որը պայքարում է անվտանգության համար՝ դա Զինված ուժերն են և հետո դիվանագիտական կորպուսը։ Երեք տարի շարունակ ամեն ինչ արվեց, որպեսզի ջախջախվի մեր Զինված ուժերը, որպեսզի կազմալուծվեն և հետագայում արվեցին քայլեր, որ ջախջախվի մեր դիվանագիտական կորպուսը, այսինքն այսօր այդ մարտադաշտում մենք նույնպես զինվոր չունենք, ինչպես սահմանին»,- ավեալցրեց Հարությունյանը։ Լրագրողի այն հարցին, թե ինչպես Հարությունյանը կմեկնաբանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը՝ նախկինում զինվորներին մատակարարավող սննդի մասին, Հարությունյանը պատասխանեց, թե չի կարող պատասխանել զառանցանքների։  «Չեմ կարող պատասխանել մի մարդու, ում կարծիքով Զինված ուժերի հիմնական սկզբունքը ելակն է, ամենևին իմ ասածը չի նշանակում, թե մեր զինվորները եղել են սոված, նման բան չի եղել։ Ուղղակի այդ մարդը երբևէ չծառայելով չի պատկերացնում ինչ է Զինված ուժերը, իհարկե այդտեղ ռեստորանային սննունդ չի մատակարարվում, այն ինչ ինքն ասում է զառանցանք է։ Մեկ այլ զառանցանք  է այն, որ իրեն հաջողվել է  վերջին ժամանակաշրջանում ապահովել ավելի շատ թե՛ զենք, թե՛ ռազմամթերք, և վերազինել բանակը, որովհետև իրականում նա արել է հակառակը։ Նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձևով դրանով իսկ քայքայելով մեր Զինված ուժերը ։ Իհարկե, դա միակ ուղղությունը չի եղել, այլ ուղղություններով նույնպես քայլեր են արվեն Զինված ուժերը քայքայելու համար»,- եզրափակեց Հարությունյանը։
13:24 - 09 հունիսի, 2021
«Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն». Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի տված ժամկետի մասին |news.am|

«Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն». Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի տված ժամկետի մասին |news.am|

news.am: Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով. Սերժ Սարգսյանի ասածը հետեւյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելու, խոսելու ենք փաստերով: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը: «Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ այն քարոզչությունը, որը վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ. «Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Այդպես էլ 3 տարում չդարձավ քաղաքական դեմք: Մենք գործ ունենք սոցիոպատիկ երեւույթների հետ, առավել եւս նման տիպի մարդիկ այդպես են արձագանքում իրենց գահավիժող վարկանիշին: Կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում փաստը, որ վարկանիշը գահավիժում է: Ավելին, մեկ հանդիպման ժամանակ նա ասում է նախադասություններ, մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր եւ ստիպված յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դա կոմպենսացնել բռնության կոչեր հնչեցնելով: Ինչքան էլ հետո փորձեն ասել, որ քաղաքական վենդետա, կադրային ջարդ բառերը քաղաքական տերմինաբանություն են, կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ նման մտքեր չեն առաջանում, որ խոսքը քաղաքակիրթ տերմինաբանության մասին է: Ակնհայտ է, որ փորձում է հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը կհանգեցնի միգուցե եթե այսպես շարունակվի, նաեւ ներքին բախումների: Սա անթույլատրելի է»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին,  իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»:
12:53 - 09 հունիսի, 2021
14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

hetq.am: 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից բացի Կենտրոնական ընտրական հանձնաժողով գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում նաև կուսակցությունները և դաշինքները: Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հայտարարագրերն ըստ գրանցման հերթականության: Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Ընտրությանը մասնակցում են 26 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Առանձին մասնակցող կուսակցություններից և դաշինքներում ընդգրկված կուսակցություններից 14-ի հայտարարագրերը դատարկ են. ոչ եկամուտ են հայտարարագրել, ոչ դրամական միջոց ու գույք: 1. «Արդար Հայաստան» կուսակցություն Կուսակցությունը վերջերս՝ 2021թ. մայիսի 21-ին է ստացել պետական գրանցում: Այդ իսկ պատճառով կուսակցության հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն Վերը նշված ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 11 մլն 478 հազար 500 դրամ, որը գոյացել է անդամավճարներից և նվիրատվություններից: Հաշվին առկա դրամական միջոցները համեմատաբար քիչ են՝ 506 հազ. 482 դրամ: Հայ ազգային կոնգրեսն ունի մեկ անշարժ գույք, որը Սարյան փողոցի վրա գտնվող կուսակցության շենքն է: Տարածքը կազմում է 297 քմ: 3․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Կուսակցությունը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Եկամուտները կազմում են մոտ 69 մլն դրամ, որից 39 միլիոնը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացած մասը՝ անդամավճարները և նվիրատվությունները: ՔՊ կուսակցությունը հայտարարագրել է նաև ֆինանսական միջոցներ, որը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 22 մլն 240 հազար դրամ:  4․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է: Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 19-ին: Այդ պատճառով հայտարարագիրը դատարկ է: Չի հայտարարագրվել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ: 5․ «Ազատություն» կուսակցություն Կուսակցությունը որևէ գույք չի հայտարարագրել՝ ոչ շարժական, ոչ անշարժ: Եկամուտները կազմել են 10 մլն 565 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար, որը գոյացել է կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և ընտանիքի անդամի վճարումներից: 6․ «Պատիվ ունեմ» դաշինք Դաշինքի մեջ մտնում է երկու՝  «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները: «Հանրապետական» կուսակցությունը հայտարարագրել է 78 միավոր անշարժ գույք՝ հողատարածքներ և շենք-շինություններ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Կուսակցությունն ունի մեկ ավտոմեքենա՝ 1993թ. արտադրության «Վազ 2121»: Հանրապետական կուսակցության եկամուտները կազմել են մոտ 211 մլն 200 հազար դրամ, որից 5 մլն 208 հազար դրամը՝ պետական բյուջեից ստացած օրենքով նախատեսված ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից, նվիրատվություններից, վարձակալությամբ տրված տարածքների դիմաց ստացած վճարումներից ստացած գումարներն են: Կուսակցությունը նշված ժամանակահատվածում հայտարարագրել է դրամական միջոց՝ 2 մլն 784 հազար դրամ: «Հայրենիք» կուսակցությունը ոչ եկամուտ է հայտարարագրել, ոչ դրամական միջոց: Ըստ հայտարարագրի՝ կուսակցությունն ունի 3 անշարժ գույք, որից երկուսն օգտագործում է վարձակալության հիմունքներով, մեկը՝ անհատույց: 7․ «Միասնական Հայրենիք» ուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է պետական գրանցում ստացել՝ 2021թ. մայիսի 25-ին: Այդ իսկ պատճառով ոչինչ հայտարարագրված չէ: 8․ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 21-ին: Հայտարարագրված որևէ գույք չկա: 9․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 61 մլն 914 հազար դրամ, որից 7 մլն 57 հազարը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից և նվիրատվություններից ստացածը: Կուսակցության հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 32 մլն 500 հազար դրամ: «Լուսավոր Հայաստան»-ը վարձակալական հիմունքներով օգտագործում է 5 միավոր շենք-շինություն՝ Երևան, Գյումրի, Մարտունի, Հրազդան, Եղեգնաձոր համայնքներում: 10․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն Կուսակցությունը թեև պետական գրանցում ստացել է 2018թ. սեպտեմբերի 28-ին, սակայն որևէ գույք, դրամական միջոց, եկամուտ չի հայտարարագրել: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 11․ «Հանրապետություն» կուսակցություն Կուսակցության եկամուտը կազմել է 10 մլն դրամ, որը գոյացել է անդամավճարներից: Իսկ դրամական միջոցները կազմել են մոտ 1 մլն 30 հազար դրամ: Կուսակցությունը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել: 12․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն Կուսակցությունը գրանցվել է 2018թ․, սակայն որևէ գույք, դրամական միջոց և եկամուտ չի հայտարարագրել: 13․ «Ազատ Հայրենիք» Դաշինք Դաշինքի մեջ մտնում են 5 կուսակցություն՝ Պահպանողական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարների Դաշինք կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը, Հայ կառուցողական կուսակցությունը և Հայաստանի կանաչների կուսակցությունը: Պահպանողական կուսակցությունը թեև գրանցվել է 1991թ․, սակայն, ըստ հայտարարագրի, ոչ գույք ունի, ոչ եկամուտ ու դրամական միջոցներ: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: Նույնը նաև 2003թ․ պետական գրանցում ստացած Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության դեպքում: Հայտարարագրի բոլոր սյունակները դատարկ են: Հայ կառուցողական և Հայաստանի կանաչների կուսակցությունները դարձյալ ոչինչ չեն հայտարարագրել: Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը միայն եկամուտ է հայտարարագրել՝ 120 հազար դրամ: Կուսակցության եկամուտը գոյացել է երկու նվիրատվություններից: 14․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է միայն կառավարության կողմից պետբյուջեի միջոցներից հատկացրած աջակցությունը՝ 9 մլն 151 հազար դրամ: Իսկ կուսակցության հաշվին եղել է 573 հազար դրամ:  «Բարգավաճ Հայաստանը» ոչ գույք, ոչ էլ այլ եկամուտ չի հայտարարագրել: Ստացվում է, որ կուսակցությունը նույնիսկ անդամավճար չի հավաքել: 15․ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտը գոյացել է միայն անդամավճարից՝ 3 մլն 685 հազար դրամ: Կուսակցության հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 1 մլն 565 հազար դրամ: «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության հայտարարագրի մնացած տողերն ազատ են: 16․ «5165 Ազգային Պահպանողական Շարժում» կուսակցություն Կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2005թ․: Կուսակցությունը չի հայտարարագրել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ ու եկամուտ:  Շարունակությունը՝ hetq.am-ում
11:11 - 09 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ |armenpress.am|

Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ և հեծանվաերթ: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վաղ առավոտից լինելու են Շիրակի մարզում: Ժամը 11:00-ին նրանք կլինեն Մեծ Մանթաշում, ապա կուղևորվեն Արթիկ, Մարալիկ, Ազատան, Ախուրյան: Մարզային քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Վարդանանց հրապարակում՝ ժամը 18:00-ին: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Երևանում: Ժամը 19:00-ին Նոր Նորք վարչական շրջանում Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ հանրահավաք կանցկացվի:  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 3-րդ օրը երկու խմբով են աշխատելու: Առաջին խումբը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ կլինի Կոտայքի և Լոռու մարզերում: Արշավը կմեկնարկեն Հրազդան քաղաքից ժամը 11:30-ին, այնուհետև կայցելեն Չարենցավան, Աբովյան, Քասախ, Աշտարակ, Ապարան, Սպիտակ: Մարզային այցելությունները կեզրափակեն ժամը 19:00-ին Վանաձոր քաղաքում: Երկրորդ խումբը շրջելու է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Թումանյանի անվան այգում ժամը 11:00-ին կլինի հանդիպում լրագրողների հետ, ապա կլինեն 12:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, իսկ ժամը 17:00-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից տարածքի «Բուենոս Այրես»-ի այգում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ շարունակելով քարոզարշավը՝ հունիսի 9-ին «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում հանդիպելու է երիտասարդության ու քաղհասարակության հետ: Հանդիպումը վարելու են Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, քննարկվելու է նախընտրական ծրագիրը, կլինեն ելույթներ և հարցուպատասխան: «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում ժամը 12:00-ին տեղի կունենա դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի և ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Արշավը մեկնարկելու է 10:00-ից՝ Աբովյան քաղաքից, այնուհետև լինելու են Չարենցավանում, Հրազդանում, իսկ Գեղարքունիքի մարզում այցելելու են Սևան: Քարոզարշավն ամփոփելու են Երևանում՝ Ավան վարչական շրջանում, որտեղ քայլերթով քարոզարշավ կիրականացնեն: «Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է մայրաքաղաքում՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Հանրահավաքներ են լինելու ժամը 17:00-ից սկսած: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 9-ին՝ լինելու է Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ին նրանք կլինեն Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում, 18:00-իմ Հրազդանի Սահմանադրության հրապարակում: Որոշ ուժեր քարոզարշավը շարունակում են ասուլիսային ձևաչափով: «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը և «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ հանդիպմանը կխոսեն քաղաքական արշավի կազմակերպման իրենց ռազմավարության մասին:  «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրը հեծանվաերթ է իրականացնելու Երևանի փողոցներում: Ստրատեգիական առումով «ՔՈ»-ի շրջիկ խմբերն ամբողջ քարոզարշավի ընթացքում իրազեկման ակցիաներ են անցկացնելու՝ դռնեդուռ անցնելով: «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հանդիպումը կմեկնարկի առավոտյան 09:00-ին Նոր Նորք վարչական շրջանի Սբ Սարգիս եկեղեցու մոտից: 
09:43 - 09 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 1

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 1

22:37- «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում  հայտարարել է Ասրյանը՝ նշելով, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է ընտրությունները չեղարկել։ |tert.am|22:00- Հայակենտրոն փայլուն դարաշրջանից առաջ կարևոր նախապայման է փորձել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ նոր դաշնակցություն ձեռք բերել և նաև մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի, նաեւ հեռավոր Հնդկաստանի հետ ապահովել հայ ժողովրդի արտաքին նոր, բազմաբևեռ քաղաքակնությունը: Նախեւառաջ իրավաքաղաքական գնահատական պետք է տալ նախկին բոլոր ռեժիմներին, երկրորդը՝  դրանից բխող անցումային արդարադատությունն է, երրորդը՝ նոր սահմանադրության ընդունումը, չորրորդը՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ վերջինը՝ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը:  Հավաստիացնում ենք, որ կոալիցիա չենք կազմի նախկին և ներկա իշխանությունների հետ: [Ազգային-ժողովրդավարական բևեռ] |Armtimes.com|21:42- Իմ խոսքի տերն եմ և ընտրություններից հետո կոալիցիա չեմ կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես գնում եմ մենակ` իմ թիմի հետ: Իմ ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է, որ ունենամ մեծ թվով ձայներ: Ես պայքարել եմ, միակ մարդն եմ եղել, որ ասել եմ՝ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա, ինձ ձերբակալել են: Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Ծառուկյանը Փաշինյանի հետ կոալիցիա է կազմելու: Նման խոսակցությունները խայտառակություն են, սուտ լուրեր են։ Ժողովուրդ ջան, ով որ իր խոսքը գործ է դարձրել, նրան էլ ընտրեք։ [Գագիկ Ծառուկյան] |factor.am|21:28- Ընտրողներին իմ անձնական ուղերձն է՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին, հայտարարել որ մեր կուսակցության համակիրն են և ժամանակին ճիշտ որոշում են կայացրել։ ՔՈ կուսակցությունն ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ընտրությունը վերացնելու է ներքին ուժերը ջլատող թշնամանքը, ատելությունը։ Ընտրելով մեզ դուք ընտրում եք փոփոխությունների և, ի վերջո, կայունության, խաղաղության ու բարեկեցության ճանապարհը։ Մեր ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ [ՔՈ ՍԴԿ առաջին համար Սուրեն Սահակյան]21:14- Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, թե ով ինչ է արել, ով որքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է: Դուք այլևս ճիշտ դուրս չեք գալու, էն բայղուշությունը, որ քաղաքացիական պատերազմ եք կանխատեսում, իրականություն չի դառնալու: Ժողովրդի առաջ կանգնող ուժ չկա, եթե պետք լինի, հունիսի 21-ին ժողովուրդը դուրս կգա Հանրապետության հրապարակ, բոլորին հատ-հատ դուելի կկանչի: Եթե շատ բայղուշությունները շարունակեք, կհայտնվեք հարյուր հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ, բառիս բուն և փոխաբերական իմաստով. որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ: [Փաշինյանը՝ ի պատասխան Տեր-Պետրոսյանի խոսքին, թե Փաշինյանի բանավեճի հրավերը մերժել է, քանի որ վերջինիս համար այն կարող է ինքնասպանություն լինել] |hetq.am| 21:07- Շատերը գլուխ են գովում Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով, բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը, էդ հաղթանակը նրա՞ համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնեն։ Էդ հաղթանակով գլուխ գովացող շատերը` Հայաստանի երեք նախկին ղեկավարների գլխավորությամբ, մսխեցին էդ հաղթանակը քյաբաբնոցներում, խաշանոցներում և իրենց բանկային հաշիվներում… Թույլ չենք տալու ամեն ստահակ մեզ մեղադրանք առաջադրի, էս պատմության մեջ մենք մեղադրվող չենք, մեղադրող ենք։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արմավիր գյուղում] |hetq.am|20:50- Տուրիզմը հասել է մինչև Գորիս և մինչև Կապան չի շարունակվել, այն պետք է հասցնել Կապան։ Պետք է կառուցենք ճանապարհներ, Հյուսիս-Հարավ մայրուղին պետք է սկսվեր կառուցվել Սյունիքում։ Իրատեսական եմ համարում, որ Սյունիքում կարող է տեղակայվել ՌԴ ռազմաբազա, բայց եթե ուզում ենք՝ մեզ հարգեն, պետք է ունենանք սեփական Զինված ուժեր։ Ռուսական բազան, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, անկասկած, բայց եթե ուզում ենք մեր կշիռը այդ հարաբերությունում պատշաճ մակարդակի վրա լինի, մեզանից ինչ–որ բան պետք է ներկայացնենք, այլ տարբերակով չեն հարգում պետություններին։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Կապանում]20:42- Մեր կուսակցությունը քարորզարշավի նորամուծություններ Է արել՝ միկրոֆոններով չենք խոսելու, բակեր չենք մտնելու, մարդկանց անդորրը չենք խաթարելու։ Մարդկանց հրավիրում ենք` Հյուսիսային պողոտայի մեր շարժական շտաբում ներկայացնելու քարոզչական նորամուծություններն ու մարտավարությունը: Մեր քարոզարշավի նորամուծությունը շրջիկ շտաբն է, իսկ բուկլետի փոխարեն քաղաքացիներին ենք տալու մեր թերթոնները: [«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան]20:17- «Վերելք» կուսակցության քարոզարշավը մեկնարկել է պահեստազորի զինվորականների հետ հանդիպումով: Մեկ ամիս առաջ ստեղծված ուժը ռազմաքաղաքական ուղղվածություն ունի: Քաղաքականություն են մտել առաջին հերթին բանակի ու անվտանգության հարցերը լուծելու համար: Առաջնային ծրագրերում են նաև ռազմարդյունաբերության ու զինվորականների սոցիալական հարցերը: Կուսակցությունը նաև առաջարկելու է երկարօրյա դպրոցների ստեղծումը: |1lurer.am|20:14- Նախընտրական քարոզարշավի իրենց մեկնարկը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամները տվեցին Երևանի կենտրոնում՝ քաղաքացիներին նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության առաջին համարը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ չնայած նորաստեղծ քաղաքական միավոր են, սակայն պատրաստ են գրավել ընտրողի ուշադրությունը, և որ իրենց համար նպատակ է ազգային քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետություն կառուցելը, ինչի համար պետք է ունենալ քաղաքական լծակ: Ընտրություններն էլ միջոց է, և որ ինչպես իրենց անվանումն է՝ «Զարթոնք», փորձելու են արթնացնել մարդկանց: |1lurer.am|20:08- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները, որպես նախընտրական քարոզարշավի մեկնարկ, երթ են անցկացրել Երևանի կենտրոնում՝ անցորդներին բաժանելով վարդեր ու կուսակցության թռուցիկները: |1lurer.am|19:51- Մենք երբեք չենք ընդունելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Մենք պահանջելու ենք, որ Կապանի, Գորիսի նաեւ Սոթքի հատվածում նրանք հետ գնան, մենք ավելին ենք տվել: Նրանք 5-10 կմ ավել են եկել առաջ: Այս գյուղերը տալու թուղթը դեռ ի կատար չի ածված: Ընտրեք ինձ կամ մեկ ուրիշին՝ ոչ Նիկոլին, եւ ես գալու եմ, ասեմ՝ թքած ունեմ ձեր ստորագրած թղթի վրա: Նույնիսկ եթե Ռուսաստանն ասի: Թքած ունեմ, չեմ տալիս եւ վերջ: Նիկոլը չի կարող ասել՝ թքած ունեմ: Չի կարող, որովհետեւ պարտվել է, դարձել է Ալիեւի հարճը բառիս բուն իմաստով: [ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյան] |news.am|19:33- Այս ընտրությունները պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Մեր խնդիրը ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը, ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ [Սերժ Սարգսյան] |tert.am|19:26- Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սյունիքի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն։ Նա նշել է, որ խիստ կարևոր է քարոզարշավի օրինական, պատշաճ ընթացքի ապահովումը: Դրա խիստ անհրաժեշտությունն ակնառու է հատկապես Սյունիքում՝ նկատի ունենալով սահմանային անվտանգության ապահովման խնդիրները: Ըստ Դավթյանի՝ իրավապահները պարտավոր են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ թույլ չտալու ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ միջամտություն՝ պետական և ՏԻՄ մարմիններում վարչական լծակների կիրառման, հեղինակությունների գործադրման և որևէ այլ եղանակով։19:12- Հանրային հեռուստաընկերությունը արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնել է «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր։ Դրանք անցկացվելու են երկու խմբով: Հունիսի 8-ի և 11-ի  հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ, իսկ հունիսի 16-ին և 17-ին հրավիրվում են նախընտրական ցուցակները գլխավորող գործիչները: Բանավեճերը կհեռարձակվեն հունիսի 8-ին, 11-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 22:00-ին:18:04- Մեր ազգի մեծամասնությունը, բոլոր  քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չեն հասկացել այն ճշմարտությունը, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի։ Հիմա դեռ կրկնում են՝ դե ոչինչ, եթե Ռուսաստանը չէ գործակիցը, ԱՄՆ-ն կլինի, Իրանը կլինի։ Սա նշանակում է, որ ոչ թե հին պատմության, այլ մեր օրերի, վերջին երեք տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել, բացարձակապես։ [Լևոն Տեր- Պետրոսյան]17:54- Շարունակվում են քննարկումները «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի շուրջ: Դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանն ու ծրագրի աշխատանքային խմբի համակարգող Արփինե Հովհաննիսյանն այսօր հանդիպել են արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտների փորձագետների հետ, քննարկել նշված ոլորտներին առնչվող ծրագրային դրույթներ: [«Հայաստան» դաշինք]17։41- Կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի։ Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։ Երկու կողմն էլ չեն խղճելու, դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։ Ավելի վտանգավոր զարգացումների մասին չեմ ուզում խոսել, թե դա ինչի կբերի։ Այսինքն՝ ստեղծվում է մի վիճակ, որ այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական նորմալ ազգերը սթափության պահ են ապրում, հասկանալու պահի լրջությունը, հակառակը նրանք այդ պահը օգտագործում են երկրի վիճակը ավելի խոր փոսը նետելու համար։ [Լևոն Տեր-Պետրոսյան]   17։36- Մի հետաքրքիր դրվագ էլ կա, որն ամենաշատն է քննարկվում, թե ինչու ես ու Քոչարյանը մերժեցինք Փաշինյանի՝ բանավեճի հրավերը։ Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի այլ մենամարտի եմ հրավիրում, ի դեպ ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից, մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով, խղճացի, որովհետև այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել, դա ես չեմ ասում, այլ ինքը 2009թ․-ին։ Ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   17։34- Ինձ համար իսկապես հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը ում է իրեն մրցակից համարում՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ամբաստանյալ Սերժ Սարգսյանի՞ն, մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի՞ն։ Ո՞վ է իր մրցակիցը։ Արդյո՞ք սա այնպիսի ընտրական գործընթաց է, որտեղ գիտակցված ընտրության միջավայր է ձևավորվել։ Կարծում եմ՝ մեր ժամանակահատվածի ամենադժգույն ընտրություններն են լինելու, երբ իշխանության պայքարի մեջ ընդգրկված են գողեր, ավազակներ, հանցագործներ, որոնք չեն պատժվել, մարդիկ, որոնք ամբաստանվում են։ [«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյան]   17։24- Քարոզարշավի առաջին օրը «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: |tert.am|   17։03- Ոչնչի առջև չեն կանգնելու, որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք, ո՛չ Քոչարյանի, ոչ Փաշինյանի․ մենք տեսել ենք, թե նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար։ Հիմա չգիտեմ Աստվածաշնչի վրա կերդվեն, թե Ղուրանի մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ մեկի խոսքին, կներեք, ես արդեն կարող  եմ կասկածել այդ մարդու խելքի կամ մակարդակի վրա։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   16։58- Սրանք սովորական ընտրություններ չեն։ Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում, և առայժմ, իմ կանխազգացմամբ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։ [ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան]   16։39- «Ազատ Հայրենիք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը, որը դաշինքում երկրորդ համարն է, պարզաբանեց, որ քարոզարշավը հուշահամալիրից սկսելու խորհուրդը հետևյալն է. «Ծիծեռնակաբերդը մեր ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից է, որը ոչ միայն հավերժացնում է մեկուկես միլիոն մահացած հայերի՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այլ դեպի ապագա մեր հավատքի և վստահության հենարանն է, և մենք որոշեցինք այս խորհրդանիշով սկսել մեր քարոզարշավը»: |armtimes.com|   16։33- ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը ներառյալ կլինի արձակուրդում։   16։24- Մեր ծրագիրը քաղաքական իրատեսությունն է, որովհետև գիտենք, որ բոլոր հաղթանակները ձեռք են բերվում, եթե քո պետական քաղաքականությունը խարսխված է իրատեսական, ստրատեգիական հաշվարկների վրա, աշխարհաքաղաքական իրողությունների ճիշտ գնահատականի վրա։ Այսինքն, հաշվի են առնվում և՛ երկրի ռեսուրսները, և՛ նրա շուրջ ստեղծված իրավիճակը և միջազգային նորմերը ու քաղաքականությունը կառուցվում է համաձայն այդ իրավիճակների։ Մենք նաև գիտենք, որ մեր պետությւոնը պարտվում է այն ժամանակ, երբ շեղվում է այս ճիշտ ճանապարհից, երբ բռնում է արկածախնդրության ճանապարհը, սին, ազգայնական երազանքների ճանապարհը, ցնորամտության ճանապարհը, երբ մենք աշխարհից պահանջում ենք ավելին, քան կարող է տալ։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան]   16։19- Ընտրության ամբողջ տրամաբանությունը ոչ թե ընդդիմություն մասին է, այլ իշխանության, թե ինչ խոստումներ են տվել, ինչ կարգախոսներով են եկել և ինչ են արել փաստերով։ Օրինակ ասեն՝ գործազրկությունը, աղքատությունը եղել են այսքան տոկոս, մենք սարքել ենք այսքան։ Ես ասում եմ, որ ես դարձել եմ նախագահ ծայրահեղ աղքատությունը եղել է 21 տոկոս, երբ ես պաշտոնաթող եմ եղել՝ 3․1 տոկոս է եղել։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   15։39- Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում ԶԼՄ-երը լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։ Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։ [ՀՀ Ոստիկանություն]   15։14- Մեր ուժը Արշակունիների դամբարանի մոտից է սկսում շարժումը. այն մեր արմատների, հայկական թագավորության հզորության խորհրդանիշն է: Սկսում ենք հենց այդտեղից, իրազեկելու ենք քաղաքացիներին: Ժամանակ շատ չունենք, այդ պատճառով փորձելու ենք լինել բոլոր մարզերի և Երևանի բոլոր բնակավայրերում: Հանդիպելու ենք մեր քաղաքացիներին և ընտրողներին։ Առավոտյան ժամը 9-ից տասը հոգուց բաղկացած խմբեր արդեն իսկ մեկնել են ՀՀ տարբեր մարզկենտրոններ և քաղաքներ: [«5165 շարժման» հիմնադիր Կարին Տոնոյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյան] |armtimes.com|   15։10- Մենք չունենք «զոմբիներ», մենք չունենք «ժեխ» և այլն, մերժում եմ ես նման կատեգորիաները, նման որակումները։ Մենք ունենք մոլորված ժողովրդի մի զանգված, որոնց հետ պետք է աշխատել, որոնց պետք է համոզել, որոնց պետք է բերել մեր դաշտ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   14:35- Այսօր տալիս ենք մեկնարկը խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է՝ ընտրություն հանրապետության և կայսրության միջև: Եվ մեր՝ բոլոր քաղաքական միավորներիս պարտքն է կարողանալ ոգեշնչել մեր հանրությանը՝ քվեարկել հօգուտ հանրապետության, հօգուտ Հայաստանի և հօգուտ պայծառ հայրենիքի։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյան] |factor.am|   14:31- Պատերազմական իրավիճակներում «Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի չունի: Այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորների թվերից: Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, երբ թշնամիդ կանգնած է սահմանին․ այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում։ Ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու ենք միայն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը մոտ է: [«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան] |armenpress.am|   13։40- ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։ [ՔԿ]   13։26- Քարոզարշավ օր 1. հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը։   13։21- Ոստիկանության պետը և ղեկավարությունը պատրաստակամ են հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի և ղեկավարների հետ՝ քարոզարշավն ու բուն ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու, հասարակական կարգի և մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման նպատակով։ Քարոզարշավի պատասխանատուներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ոստիկանություն և ակնկալել օպերատիվ արձագանք՝ համապատասխան ծառայությունների կողմից։ [ՀՀ Ոստիկանություն]   12։44- Մենք գիտենք, որ առաջնային խնդիրը, որը այսօր ծառացել է ՀՀ-ի, մեր բոլորի առջև, անվտանգությունն է, որը պետք է ցավով նշենք, այօրվա Հայաստանում նվազագույնը շատ վատ վիճակում է։ Բոլոր համակարգերը, որոնք այս կամ այն կերպ ապահովում էին ՀՀ անվտանգությունը, քայքայված են։ Առաջնայինը պետք  է վերականգնենք հարաբերությունները մեր դաշնակից, ինչու ոչ մեր զինակից, եղբայրական գործընկերոջ՝ ՌԴ հետ։ Նաև անհրաժեշտություն ենք տեսնում ՌԴ հետ կնքել նոր ռազմաքաղաքական պայմանագիր, որը ավելի լավ կհամապատասխանի իրավիճակներին, որի առջև այսօր կանգնած է ՀՀ-ն։ Պետք է դադարել խաղալ անվտանգության հետ, պետք է շատ հստակ հասկանալ, որ եթե մենք ուզում ենք ապրել անվտանգ երկրում, ապա ՌԴ հետ մեր հարաբերությունների ընդլայնումը անխուսափելի է։ [ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյան]   12։32- Մինչև քարոզարշավը մեր բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին ժողովրդին հուզող երկու հիմնական հարց․ առաջինն անվտանգություն է՝ իր բազմաթիվ բաղադրիչներով․ այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Հաջորդ հացը տնտեսական իրավիճակն է։ Ունենք խոր անկում, գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ ՀՀ-ում, և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ] |tert.am|   12։17- Ոչ մի քննարկում չի եղել պաշտոններ զբաղեցնելու մասին, ուղղակի քննարկում է եղել գնալ ԱԺ։ Աշխարհում պետական կառավարման համակարգում կա 2 անընդունելի վիճակ․ առաջինը կոռուպցիան է, որ պետք է զրոյական վիճակում լինի, երկրորդը պաշտոնյայի անարդյունավետ լինելն է։ Իսկ ՀՀ-ում կան կիրթ, բանիմաց, փորձ ունեցող, բարի, ազնիվ մարդիկ, որոնք կարող են այս կամ այն օղակում ի նպաստ ՀՀ-ի աշխատել։ Դա վերաբերում է ինձ, Ձեզ, բոլորին։ Ես չեմ ճանաչում պարոն Ավինյանին, չգիտեմ՝ ինչ հակասության մասին է խոսքը, իր հետ չեմ շփվել։ [«ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը՝ ընտրություններից հետո փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին]   12։09- Քանի որ ռեսուրսները կուտակված են 2-3 ուժերի մոտ, իսկ այս ընտրությունները՝ նախորդների պես, ռեսուրսների պայքար են, մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր՝ լիդերներ, ու 20+ այլ՝ մանր-մունր ուժեր՝ աուտսայդերներ: Այս կոնտեքստում եթե նայենք, ապա կլինեն անակնկալներ, քանի որ մեր շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հանրության մոտ բոլորովին այլ տրամադրություններ են. քաղաքացիներն իրականում ավելի շատ հակված են ԱԺ-ում առողջ ուժեր տեսնելուն: [«Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Միսկարյան] |lragir.am|   12։05- Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]   11։58- Այս թիմը հասնելու է նրան, որ ստի համար քրեական պատասխանատվություն սահմանվի Հայաստանում, որովհետև արդեն հասկացանք, որ պաշտոնյայի սուտը անշառ, կենցաղային սուտ չէ, այն ունի ծանր հետևանքներ երկրի համար, և դա պետք է քրեորեն պատասխանատվության ենթարկվող արարք լինի մեր օրենսդրությամբ։ [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   11։51- Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է խախտում ԲՀԿ կողմից: Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է լուսանկարի հայտարարությունը։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ … թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Ակնհայտ է, որ ԲՀԿ վարչապետի թեկնածուի անունից նման առաջարկ կատարելը ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող խոստում։ [Ընտրությունների վերահսկման կոմիտե]   11։50- Մեզ համար հունիսի 21-ը այն գիծն է, որից հետո միասնականությունը պետք է վերականգնվի, ավելին՝ լարվածությունը այն մակարդակի է, և այնքան է սրվելու այդ երկու բևեռների կողմից, որ մարդկանց, սովորական քաղաքացիներին, իրենց հետևորդներին տանելու են բախումների, քաղաքացիական պատերազմի։ Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն՝ որպես այլընտրանքային ուժ, հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի այս կողմերին համերաշխություն և հաշտություն, այլապես, եթե կողմերից մեկը հաջողություն ունեցավ օրակարգը հետևյալն է լինելու՝ ոչնչացնել մյուսի կողմին։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]   11։42- Սա հերթական ընտրություն չէ, սա մեր գոյության պատերազմն է։ Այո, պատերազմ է, որովհետև մենք պետք է փրկենք այն, ինչ մնացել է մեր պետականությունից, որովհետև դա պետք է մեր երեխաների ապագայի համար։ Ահռելի քանակի գործ կա անելու, և այս պարագայում բոլորս, ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է լծվի այս մեծ խնդիրը լուծելու գործին։ [«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ Ագարակում քարոզարշավի ժամանակ] 11։40- Մեկը կա՝ վախենում է գալ և բանավեճի մասնակցել, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով։ Ես ենթադրում եմ, որ տվյալ սուբյեկտը ստիպված է զենք վերցնել, որովհետև Նաիրի Հունանյանը բանտում է։ Մյուսն էլ ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ինքս ինձ կգնդակահարեի։ Իսկ որ վերջին 10 տարվա՝ ՀՀ զենք-զինամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվել քեզնից հետո, ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար։ Իսկ որ մոնտեկառլոների կազինոներում զինվորից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ։ [«ՔՊ» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Փարաքարում քարոզարշավի ժամանակ՝ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների]   11։35- Այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, մեր ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով: Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]   11։30- «Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը սկսում է Երևանում և Սյունիքի Մեղրի-Ագարակ քաղաքներում, այնտեղ է մեր քարոզչական թիմը՝ Գևորգ Գորգիսյանի, Տարոն Սիմոնյանի, Անի Սամսոնյանի գլխավորությամբ, և այլ պատգամավորներ։ Մենք այստեղ ենք մյուս խմբով։ Առավոտյան ժամը 8-ից մետրոյի «Երիտասարդական» կայարանից սկսել ենք բուկլետներ բաժանել, հիմա շարունակում ենք մեր քայլարշավը Երևան քաղաքի կենտրոնով։ Մեր հիմնական ուղերձը երկրի ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն և վերջում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է։ [ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան]   11։27- Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ ՀՀ ընտրողի առջեւ դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են ժամանակային ու ֆիզիկական հնարավորությունները՝ իրագործելու այդքան անհրաժեշտ կենդանի շփումը մեր եւ ձեր միջեւ։ Ուստի խնդրում ենք ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով: Ինչու «Արդար Հայաստանը» չգնաց դաշինքի որեւէ ուժի հետ․ ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը եւ համոզված լինելով, որ անհրաժեշտ բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից՝ մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի: [«Արդար Հայաստան» կուսացկության նախագահ Նորայր Նորիկյան]   10։56- Իմ կոչը թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին՝ քարոզարշավի մեկնարկին․1.  Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։2.  Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։3.  Մոռացե´ք գործող իշխանությունը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։4.  Մի´ տրվեք որևէ սադրանքի [«Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան]   10։43- Ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն: Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: [Գլխավոր դատախազություն]   10։38- Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին  բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը։ [ԿԸՀ]   10։00- Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները: Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են։ [Դանիել Իոաննիսյան]   09։40- ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման, բացահայտման համար: ԱԱԾ-ն հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում է, որ ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկելու է իրադրությունից բխող համարժեք գործողություններ՝ նկարագրված հանցավոր արարքները բացահայտելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ: [ՀՀ ԱԱԾ]   09։19- Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն:   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 2
23:10 - 07 հունիսի, 2021
Այս ընտրությունը անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու վերջին շանս ստանալու համար է․ Սերժ Սարգսյան

Այս ընտրությունը անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու վերջին շանս ստանալու համար է․ Սերժ Սարգսյան

Տեսնում եմ, որ շատերդ զարմացած եք, որ արարողակարգով առաջինը նախատեսված էր իմ ելույթը, բայց խոսեց պարոն Վանեցյանը։ Կարծում եմ՝ դա ճիշտ է. ես եմ առաջարկել և իմ այդ քայլով մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ գեներալ Վանեցյանը գլխավորում է մեր դաշինքի նախընտրական ցուցակը, ուրեմն ամեն տեղ ինքը պետք է լինի առաջինը, ինքը պետք է առջևից գնա, ինքը պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես` իմ փորձով, իմ հնարավորություններով և իմ խորհուրդներով անհրաժեշտ պահին կանգնած եմ նրա թիկունքին, կանգնած եմ ձեզնից յուրաքանչյուրի թիկունքին: Այնպես որ, ամեն ինչը ճիշտ է: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ գործընկերներ, այսօր, ոչ սովորական պայմաններում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ինչպես գիտեք, այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին։ Մեզ բոլորիս պարտադրվեցին արտահերթ ընտրությունները Հայրենիքի համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցինք մարտահրավերն և պատրաստ ենք այս կռիվը կամ, ինչպես մեր էպոսում է ասվում, վերջին զարկը տալու հանուն Հայաստանի ապագայի: Սեփական աթոռը Հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու` արտահերթ ընտրությունների ճանապարհը, որին ի սկզբանե մենք դեմ էինք: Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը իր օրինակով է մեր ժողովրդին ցույց տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը։ Մեր դաշինքը, ինչպես գիտեք, գլխավորում է Արթուր Վանեցյանը։ Տարբեր առիթներով վերջին շաբաթներին արդեն խոսել եմ Արթուր Վանեցյանի անբասիր ծառայության, հայրենասիրության և նրա գլխավորած կուսակցության հետ Հանրապետականի դաշինք կազմելու պատճառների մասին։ Գալիք երկու շաբաթվա ընթացքում մեր թեկնածուները մեզ հետ միասին կշրջեն Հանրապետության բոլոր մարզերով, և մեր ծրագրով՝ ապագայի մեր պատկերացումներով կներկայանանք մեր ժողովրդի դատին։ Մենք վճռական ենք տրամադրված: Մեր թիմի յուրաքանչյուր անդամ՝ ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք և պատիվ՝ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար: Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ։ Այս անգամ, ցավոք, ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է։ Այս ընտրությունը Հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Այս ընտրությունը անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ կամ, նույնիսկ, վերջին շանս ստանալու համար է։ Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները կամ ձեր զավակները իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները` որպես կորուսյալ Հայրենիքի ևս մի հատվածի մասին պատմող հուշ։ Սիրելի՛ թիմակիցներ, նախորդ երեք տարիներն Հանրապետականը անցավ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ ատելության խոսքի թիրախ, ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք ու չընկրկեցինք։ Իմ ու իմ թիմակիցների համար այժմ հեշտ է ասել՝ «մենք զգուշացնում էինք», «մենք կանխատեսել էինք» և այլն։ Բայց դրանք այսօր արդեն անօգուտ խոսքեր են. այդ խոսքերը հետ չեն բերելու ո՛չ մեր 5000 նահատակված տղաներին, ո՛չ էլ մեր հայրենիք Արցախի կորսված 75 տոկոսը, ո՛չ տուն են կառուցելու 35.000 փախստականի համար և ո՛չ էլ վերականգնելու են մեր ազգային արժանապատվությունը: Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար ամենաթանկը՝ իրենց կյանքը տված մեր հերոսները այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենա: Հայաստանը այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների հարգանքն ու վստահությունը։ Այս պոպուլիստ և անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում՝ որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում, ու դատապարտվենք դանդաղ մահվան։ Եվ հիմա հենց այդ վիճակում ենք: Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վերհառնելու հնարավորություն են։ Այս օրերին երբեմն նկատում ենք, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել։ Ես երբեք չեմ եղել «սև-սպիտակի» կամ կործանարար այլ ջրբաժանների կողմնակից։ Իմ գործունեությամբ միշտ փորձել եմ համերաշխություն ու միասնականություն ապահովել մեր երկրի ներսում։ Մեր խնդիրը երկրում կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ Չկա երկու բևեռ։ Այս դասը պետք է բոլորը սովորած լինեին արդեն։ Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ` իր սպասարկուներով, իսկ մյուս կողմում՝ ժողովուրդ և առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր։ Մեր նպատակը ոչ թե հերթական բևեռացմանն ու պառակտումներին տանելն է, այլ բոլորի հաղթանակով կապիտուլյանտների իշխանությանը ջախջախիչ պարտության մատնելը։ Ես հաճախ եմ լսում իմ բազմահազար թիմակիցներից, այդ թվում՝ այստեղ ներկա շատերից, արդյո՞ք ընտրություններում հաղթանակի դեպքում, ինչում ես ավելի քան վստահ եմ, պատեհապաշտները դարձյալ չեն հայտնվի մեր շարքերում՝ իմ ներողամտության կամ, գուցե, ոչ հիշաչարության արդյունքում: Ասեմ այսպես՝ այս ծանրագույն ազգային ճգնաժամում, երբ մեր պետությանը թե՛ ներսից, թե՛ դրսից պատերազմ է հայտարարված, պետք է անկարևոր համարենք ամեն ինչ, բացի պատերազմի ելքը մեր օգտին դարձնելը: Ուստի, բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, կրկնում եմ` այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը, և իրենք էլ մեզ հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարերենք` քանի որ Հայրենիքից թանկ ոչինչ չկա, հակառակ դեպքում՝ ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ: Եվ վերջում երկու խոսք մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռ մոլորության մեջ են: Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը։ Թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ Արդեն 27 օր է՝ մեր ինքնիշխան տարածքում են գտնվում թշնամական զորամիավորումները։ Ամեն օր հովիվներ ու զինվորներ են գերեվարվելու։ Թշնամին նոր գյուղեր ու ավաններ է գրավելու։ Ձեզ չեն հարգելու ոչ դրսում, ոչ ներսում. անարգելու են։ Մենք դառնալու ենք «իզգոյ» պետություն ու ժողովուրդ, որի հետ ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել: Դիմում եմ նաև իմ այն հայրենակիցներին, որոնք հիասթափված են ու անտարբեր. Հայե՛ր, իմ սիրելի՛ հայեր, դուրս եկեք այդ անտարբերության մահաբեր ու կործանարար թմբիրից: Կոչ եմ անում մեր բոլոր համակիրներին, օգտագործե՛ք այս քարոզարշավը դեռևս նիկոլիզմով ախտահարված ձեր ընկերների ու բարեկամների հետ զրուցելու, նրանց հարցերին պատասխանելու համար։ Օգնեք նրանց։ Նրանք ձեր քույրերն ու եղբայրներն են։ Եղեք համբերատար ու անկեղծ։ Մենք մեր հերոս նահատակներին, իրենց առողջությունը Հայրենիքի զոհասեղանին դրած զինվորներին, սպաներին ու նրանց սերունդներին հաղթանակած և հզոր Հայրենիք ենք պարտք։ Պարտք փակելը նորմալ մարդու համար արժանապատվության հարց է, պատվի հարց է, իսկ մենք պատիվ ունենք: Աստված բոլորիս զորավիգ»։
23:00 - 07 հունիսի, 2021
Համաներում կհայտարարենք նրանց, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած․ Սերժ Սարգսյան  |tert.am|

Համաներում կհայտարարենք նրանց, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Այս ընտրությունները պետություն ունենալու և չունենալու միջև է, հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է։ Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։Նա նշեց, որ իրենց խնդիրը կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ «Չկա երկու բևեռ, այս դասն արդեն բոլորը պետք է սովորած լինեն։ Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ՝ իր սպասարկուներով, իսկ մյուս կողմում ժողովուրդ և առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր»,–ասաց նա։ Սերժ Սարգսյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց․ «Բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը և իրենք էլ մեր հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարարենք, քանի որ հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Հակառակ դեպքում ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ»,-ասաց նա։ Դիմելով, իր բնութագրմամբ, մոլորյալներին՝ նա նշեց․ «Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը»։
19:35 - 07 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը մարզերում մեկնարկել է Տավուշից |tert.am|

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը մարզերում մեկնարկել է Տավուշից |tert.am|

tert.am: Այսօրվանից մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը հանրապետության մարզերում: Քարոզարշավի առաջին օրը դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել  է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: Տավուշցիներին առավելապես հետաքրքրել  են «Պատիվ ունեմ» դաշինքի մոտեցումներն ու լուծման առաջարկները՝ կապված մեր երկրի  անվտանգության, սահմանամերձ համայնքերի պաշտպանվածության ու հետագա զարգացման, Արցախի հիմնախնդրի լուծման, մեր պետության և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների, գերիների վերադարձման հետ:
17:23 - 07 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը |armenpress.am|

Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 7-ից մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից՝ ժամը 11:00-ից: Առաջին կանգառը Փարաքարն է՝ Մշակույթի տան դիմաց, ապա 11:40-ին՝ Էջմիածնում՝ կրկին Մշակույթի տան դիմաց: 13:20-ին կուսակցությունը լինելու է Գայ գյուղում՝ գյուղապետարանի դիմացի այգի, 14:00-ին՝ Գեղակերտում՝ Մշակույթի տան դիմաց, 14:40-ին՝ Մեծամոր քաղաքում՝ Մշակույթի տանը, 15:50-ին Մրգաշատում՝ Մշակույթի տան դիմաց, Փշատավանում՝ Մշակույթի տան դիմաց, 17:40-ին՝ գյուղ Արմավիրում՝ Մշակույթի տան դիմաց, 18:35-ին՝ Քարակերտում՝ Մշակույթի տան դիմաց: Վերջին կանգառը լինելու է քաղաք Արմավիրը՝ Հրապարակում: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է ժամը 11-ից և Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մշակույթի տան դահլիճում, այնուհետև 12:30-ին Մեղրի քաղաքի մշակույթի պալատում հանդիպումներ է ունենալու ժողովրդի հետ: 14:30-ին՝ Քաջարանում՝ Ֆ. Պետրոսյանի անվան հրապարակում և 18:30-ին Կապանի Գ. Նժդեհի անվան հրապարակում հանրահավաքներ են լինելու: «Պատիվ ունեմ» դաշինքը ժամը 12:00-ին քարոզարշավ կիրականացնի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից, ապա վերադառնալու են Երևան, որտեղ կլինի ծրագրի հաստատման, քարոզարշավի մեկնարկի արարողություն: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը նախընտրական քարոզարշավը սկսելու է Արմավիրի մարզից: Նրանք ժամը 14:00-ին քայլերթ են իրականացնելու Էջմիածնի ակումբի մոտից մինչև հրապարակ, այնուհետև 16:30-ին նախատեսվում է հավաք Արմավիր քաղաքի նորաբաց այգում: Ժամը 17:30-ին դաշինքի թիմը լինելու է Խանջյան գյուղում, իսկ 20:30-ին քարոզչական օրն Արմավիրի մարզում եզրափակելու են հավաքով՝ «Մեյմանդարի» շուկայում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ հունիսի 7-ին ժամը 11:00-ից սկսել են իրենց քարոզարշավը Կասկադ համալիրի ՝ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ժամը 17:30-ին՝ Աբովյան քաղաքից: Ժամը 19:00-ին նրանք կլինեն Նոր Հաճնում: «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ը քարոզարշավը սկսել է 11։00-ից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից, այնուհետև 13:30-ին լինելու են Սարուխան գյուղում, 13։30-ին՝ Գանձակում, 15։00-ին՝ Գավառում: Ժամը 18։30-ին քարոզարշավի առաջին օրը Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կամփոփի Նորատուս համայնքում։ Ազգային-ժողովրդավարական բևեռը քարոզարշավն սկսում է մամուլի ասուլիսով և դրամահավաքով, որոնք տեղի կունենան Ուրարտու ռեստորանային համալիրում (Պռոշյան փողոց, Ձորափի 1)՝ մամուլի ասուլիսը՝ ժամը 18։00-ին։ Դրամահավաքի երեկույթը սկսվում է նույն օրը՝ ժամը 19։00-ին, ռեստորանային համալիրի դահլիճում։  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության քարոզարշավը մեկնարկելու է Նուբարաշեն վարչական շրջանից: 17:00-ից Նուբարաշենի կենտրոնական զբոսայգու հարևանությամբ հանդիպում   քաղաքացիների հետ. 19:30 Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնի դահլիճ.  20:00-ից քայլերթ Էրեբունի Մասիվում
12:40 - 07 հունիսի, 2021
Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին. Սերժ Սարգսյան

Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին. Սերժ Սարգսյան

Մենք, երևի թե, մեր իշխանության ժամանակ ունեցել ենք այս թերությունը․ համեմատաբար քիչ ենք շփվել մարդկանց հետ, քիչ ենք խոսել մեր կատարածի մասին և, միգուցե, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, պայմանավորված էր նաև դրանով, եթե ուղիղ ասեմ՝ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ: Այս մասին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դրա հետ միասին, սակայն, մենք չենք ստել, հասարակությանը մանիպուլյացիաների չենք ենթարկել, մեր հասարակությանը չենք բաժանել սևերի և սպիտակների, հարուստների և աղքատների, նորերի ու հների, ընդհակառակը ցանկացել ենք միավորել մարդկանց, որովհետև հատկապես մեր պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է:Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին, չի կարող թև ու թիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտության դեպքում համալրել նրանց շարքերը»,- նշել է նա:
22:40 - 06 հունիսի, 2021
Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

tert.am: «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 31-ից հունիսի 5-ին անցկացված հարցումների արդյունքներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընթացիկ վարկանիշները, արտահերթ ընտրությունների, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակության կարծիքը:«Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 22,4 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 20,6 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 4,2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,9 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 2,1 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության օգտին և այլն։
20:17 - 05 հունիսի, 2021