Ինֆոքոմ

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 (թարմացվող)

00։25- Մենք ևս 50 թեստ քիչ առաջ  անցկացրեցինք, այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 թեստ, և բացի այն թվերից, որ ես քիչ առաջ հրապարակեցի,  ուսում եմ ասել, որ ևս 7 թեստի արդյունքներ դրական են, բայց ուզում եմ շտապելով ասել, որ դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ և որևէ ախտանշան չեն ունեցել մինչ այս պահը։ Ինչո՞վ է պայմանավորված թեստերի դրական լինելը․ մենք որոշեցինք պրոակտիվ էքսպերիմենտ կատարել՝ հասկանալու համար մեր կողմից մեկուսացված շրջանակի մոտ վիրուսի առկայությունը և այնպես ստացվեց, որ մեր անցկացրած թեստերից 12-ում դրանք եղան դրական, սակայն նրանք մեկուսացման օրվանից մինչ այս պահը որևէ գանգատ չեն ցուցաբերել։ Այսինքն վիրուսը պարզապես առկա է նրանց օրգանիզմում։ [Արսեն Թորոսյան] Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների թիվը այս պահին  52 է։ 23:05- Մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան] 21:45- Վիվա-ՄՏՍ-ն անցել է  գործունեության արտակարգ ռեժիմի։ Սպասարկման կենտրոնները չեն գործելու՝ մարտի 17-ից սկսած: Վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Մոբիդրամ հավելվածից, Վիվա-ՄՏՍ-ի առցանց վճարման (https://cabinet.mts.am/Epay2/) համակարգից, ինչպես նաև առցանց այլ համակարգերից ու վճարային տերմինալներից:21:35-Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`✅Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք✅Թարգմանիչներ✅Տվյալների բազա լրացնողներ✅Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք: Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում: Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15։ [ՀՀ ԱՆ] 21:05- Ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայության և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացնում եմ, որ✅ Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։✅ Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։✅ 3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։✅ 10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից։ [Արսեն Թորոսյան]21:00- Այսօրվանից ի վեր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողներին մատակարերելու ենք սննդամթերք։ Առաջին խմբաքանակի մատակարարումն արդեն հաջող կերպով կազմակերպված է։ Բոլոր շահագրգիռ կազմակերպությունները ևս կարող են միանալ նախաձռնությանը։ [Բեկոն Պրոդուկտ]20:50- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ուսումնական կիսամյակի հնարավոր երկարացումից խուսափելու և բաց թողնված դասերի կուտակումն ու դրանց հավելյալ լրացումը կրճատելու նպատակով անցնում է ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելուն։20:20- ՏՄՊՊ հանձնաժողովը պայքարում է գնաճի դեմ։ Կարծում եմ, որ գնաճի դեմ կարող ենք պայքարել մենք ինքներս՝ սպառողներս, երբ պայմանավորվենք, որ «խուճապային» գնումներ չենք իրականացնի։ [Նիկոլ Փաշինյան]19:55- Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող։ Այն կարող է տեղի ունենալ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսուն օր հետո։ [Նիկոլ Փաշինյան]19:50- ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղից առաջիկա օրերի ընթացքում կկազմակերպվեն մամուլի ասուլիսներ (12:00-ին, 16:00-ին, 20:00-ին)՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու համար: Ասուլիսները հեռարձակվելու են Հանրային հեռուստաընկերությամբ (բաց հաճախականությամբ) և ՀՀ կառավարության յութուբյան ալիքով:19:45- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` 6 ամիս ժամկետով:19:30- Տեղյակ եք, որ կորոնավիրուսի միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս` այն առանձնապես վտանգավոր է 70-ից բարձր տարիքի անձանց համար։ Այս պահին 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունենք, նրանցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուսները նույնիսկ ջերմություն չունեն։ Իրավիճակը կարելի է համարել կառավարելի։ Այսօրվա դրությամբ ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ, որտեղ բավական մեծ թվով մարդ է աշխատում, բայց, կարծես թե, կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, սակայն այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, և սա է հենց արտակարգ դրություն սահմանելու որոշման պատճառը։ [Նիկոլ Փաշինյան]19:25- Մենք այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի ուժեղացած և՛ տնտեսական, և՛ հանրային, և՛ առողջապահական իմաստներով։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 2020 թ․ ընթացքում ճգնաժամի հետևանքով աշխարհի համախառն արդյունքը կրճատվելու է 2 տրիլիոն դոլարով։ Սա նշանակում է, որ տնտեսական դաշտում այդքան տարածք նաև ազատվելու է։ Իհարկե, մենք էլ ենք վնասվելու, բայց նաև որոշակի տարածքներ են ազատվելու, և մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու այդ տարածքներում Հայաստանի ներկայությունն ավելացնելուն և Հայաստանի տնտեսական գործունեությունն առավելագույնս խթանելուն։ [Նիկոլ Փաշինյան]19:20- Վիզաների ծառայության գործունեությունը դադարեցվում է մարտի 17-ից մինչև հետագա ծանուցում: Հետևաբար, վիզաների ծառայություն գործերը ներկայացնելու նպատակով վերցված հանդիպումները չեղարկվում են: [ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն]19:17- Այնպիսի միջոցները, որոնք ենթադրում են` պիտի տեղի ունենան քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակումով, ՀՀ Սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում, իսկ անձնական ազատությունների սահմանափակում հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում: Արտակարգ դրություն էլ հնարավոր է, երբ սահմանադրական կարգի նկատմամբ կա անմիջական սպառնալիք։ Տվյալ դեպքում սահմանադրական կարգին անմիջական սպառնալիք է գնահատվել այն, որ, ըստ էության, սպառնալիքի տակ է հայտնվում սոցիալական պետության հայեցակարգը, երբ քաղաքացիները ունեն առողջության, առողջության պահպանման իրավունք, եւ այդ իրավունքը կարող է հայտնվել անպաշտպան իրավիճակում, ու տվյալ դեպքում պետությունը պարտավոր է արտակարգ միջոցներ ձեռնարկել այդ իրավունքը ապահովելու համար։ [Նիկոլ Փաշինյան]19:15- Ամենախիստ սահմանափակումները վերաբերում են տեղեկատվության սահմանափակմանը։ Խոսքը վերաբերում է բացառապես կորոնավիրուսի հետ կապված տեղեկությունների տարածմանը։ Այդ տեղեկությունները պետք է համապատասխանեն պաշտոնական տեղեկություններին։ Հույս ունեմ՝ այս ընթացքում Հայաստանի բոլոր քաղաքացիները համոզվել են, որ կառավարությունը րոպե առաջ ամենադետալացված տարբերակով տեղեկությունները ներկայացնում է հանրությանը, և դա եղել է առաջին օրերից մեր ռազմավարությունը։ [Նիկոլ Փաշինյան]19:07- ՀՀ-ում այսօր, իմ ստացած զեկույցների համաձայն, պարենի բավարար պաշարներ կան, և եթե նույնսիկ արտահանման հետ կապված պրոբլեմներ առաջանան, ինչը գոնե այս պահի դրությամբ չկա, Հայաստանում որևէ պարենային դեֆիցիտ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի առաջանա։ Մյուս ապրանքատեսակների ներկրումները նույնպես իրականացվում են բավարար չափով, և պարետը համաձայն որոշումներ կայացնելու լիազորություններ ունի՝ ապրանքատեսակների ներկրումը ՀՀ ապահովելու համար։ [Նիկոլ Փաշինյան]19:00- Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով հիվանդացությամբ 30 դեպք, որոնցից 19-ը առնչվում են Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության արարողության հետ, եւս 3 հոգի առնչվում են ախտորոշված առաջին դեպքի հետ, եւ ամենամտահոգող դեպքն այս պահի դրությամբ երեկ ախտորոշվածներն են, որոնք արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այնտեղ ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է․ այդ մարդիկ կմեկուսացվեն։ [Նիկոլ Փաշինյան]18:40- ՀՀ-ում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, ՀՀ բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է՝ բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ՝ արտարժույթով: [Նիկոլ Փաշինյան]18:30- Հավաքներն ամբողջ հանրապետությունում արգելեցինք, իսկ թաղումներ, հարսանիքներ, 20 հոգուց ավելի մարդ ներառող միջոցառումներն արգելվում են միայն այն վայրերում, որոնք սահմանվում են պարետի կողմից: Այսինքն՝ պարետն առողջապահության նախարարության եզրակացության հիման վրա որոշում է, որ պետք է մեր քաղաքացիներին խնդրենք՝ այդ տարածքներում նման միջոցառումները սահմանափակեն: [Նիկոլ Փաշինյան]18:20- Պայմանավորվեցինք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առևտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաև իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները կփոխեն պայմանները բանկերի հետ: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առևտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն: [ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան]18:08- Կոնվերս Բանկը հայտնում է, որ ֆիզիկական անձանց վարկերի մարումը հետաձգում է մինչև մայիսի 15-ը, իսկ իրավաբանական անձանց կցուցաբերվի անհատական մոտեցում։18։00- Մինչև մայիսի 15-ը ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցների կողմից վարկային մարումներ չիրականացնելը չի համարվի ժամկետանց և տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու։ [Արդշինբանկ] 17։56- ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը: Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: |armenpress.am| 17։48- Փառք Աստծո, մինչ այս պահը Արցախում չունենք վարակվածության դեպք: Կոչ անենք մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում։  Անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի: Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիները կվերադառնան իրենց բնակության վայրերը: [Նիկոլ Փաշինյան] 17։30- Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17։00-ն ներառյալ՝ ժամկետով հայտարարվում է  արտակարգ դրություն: [Նիկոլ Փաշինյան] 17։25- ՀՀ կառավարությունը քննարկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն: 17։13- Հայաստանի կենտրոնական բանկը հայտնում է, որ մարտի 16-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել: Փակվել են միայն Երևան քաղաքի առևտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղերը՝ այդ առևտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաևՎՏԲ Հայաստան բանկի Էջմիածին մասնաճյուղը,Ամերիա բանկի Էջմիածին մասնաճյուղը,Յունիբանկի Էջմիածին մասնաճյուղը,Այ Դի բանկի Էջմիածին մասնաճյուղը,Ակբա Կրեդիդ Ագրիկոլ բանկի Էջմիածին և Մեծամոր մասնաճյուղերը: 17։09-‼️Հայտարարություն՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի հետ Նոր տիպի կորոնավիրուսի (#COVID19) վարակի Արցախի Հանրապետություն (ԱՀ) ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք՝ ☑️Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից։ ☑️Արտասահմանյան այցելություններ կազմակերպել խիստ անհրաժեշտության դեպքում՝ առաջնորդվելով Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ։ ☑️Ժամանակավորապես խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից։ ☑️Ներկայումս վերոնշյալ երկրներում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ( հղում՝ https://www.mfa.am/hy/COVID-19/2020/03/11/dip-c/10146) հետ։ Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում): Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ԱՀ քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի հետ։ Կոնտակտային տվյալներ՝ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժինՀեռ․՝ (+374 47) 94 14 18Էլ. փոստ՝ consular[@]mfa.nkr.amhttp://www.nkr.am/…/anno…/2020-02-27/MFA-comment-coronavirus 16:58- Մարտի 15-ի ժամը 23։00-ից փակ է Էջմիածին քաղաքի 27 մուտքերից 24-ը։ Մյուս 3 մուտքերից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս, մարդկանց ելումուտը իրականացվում է հատուկ հսկողության ներքո:164 ջերմող քաղաքացու թույլ չի տրվել Էջմիածնից դուրս գալ։ [shantnews.am] 16։57- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ: Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց, դրանց կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։ 16։27- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինկայի կողմից սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր խրոնիկ պացիենտներին հորդորում ենք մնալ տանը: Նրանց տնային պայմաններում կայցելեն տեղամասի թերապևտներն ու մանկաբույժները, ինչի արդյունքում տրված դեղատոմսի համաձայն պոլիկլինիկայից ստացվող դեղորայքը բուժքույրները կփոխանցեն պացիենտներին: Ինքնազգացողությանն առնչվող այլ հարցերով կարող եք կապ հաստատել շուրջօրյա սպասարկվող հետևյալ հեռախոսահամարներով` (011) 89-03-03, 89-03: Գործում են նաև (010)64-59-20, (011)64-59-20, մանկական բաժանմունքի համար` (010)63-58-21, (011)63-58-21 հեռախոսահամարները:[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ] 16։16- Կառավարության նիստն ընդմիջվեց 1 ժամով՝  արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագծում փոփոխություններ կատարելու և վերջնական տեսքով ներկայացնելու համար։ Այն կմեկնարկի 17։15-ին։ 15։58- Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց, Առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և պետական կառավարման համակարգի այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը: 15։56- Պարետի ցուցումով ՀՀ համապատասխան համայնքի վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները՝ - համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի. - անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում. - սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում. - անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ. - տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք: 15։54- Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերում և կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, որոնք իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` ՀՀ կառավարության սահմանած կարգով: 15։ 52- Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական բոլոր կրթական հաստատությունները, ինչպես նաև ՀՀ-ում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության: 15։51- Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը: 15։46- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).- շարքային և կրթսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.- պարետի ցուցումով` այլ գործունեություն: 15։41-Քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`- զբոսանքները.- քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը.- կալանավորված անձանց և դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքը.- կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքով զբաղվելը.- շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.- պարետի ցուցումով` այլ գործունեություն: 15։40-Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են` - հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).- կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը: 15։39-Արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.- կրոնական, ծիսական միջոցառումները.- համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.- ժամանցային միջոցառումները.- տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.- պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ: 15։38- Հայաստանի  ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: 15։36- Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 15։31- ՀՀ կառավարությունը քննարկում է ՀՀ ամբողջ տարածքում 2020-ի մարտի 16-ից ժամը 17։00-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը մինչեւ 09։00-ն ներառյալ՝ արտակարգ դրություն հայտարարելու հարցը։ 15։19- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը: 15։11- Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին։ ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով: [ՊՆ] 15։08- «Վեոլիա Ջուր» ընկերությունը  բաժանորդներին և սպառողներին կոչ է անում այցելել ընկերության Բաժանորդների սպասարկման գրասենյակներ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ առաջացած խնդիրն անհետաձգելի բնույթ է կրում և անձնական ներկայություն է պահանջում: 14։42- Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերք: Չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Նման ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն: 14։33- Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փուլի՝ ապրիլի 8-ին և 14-ին նախատեսված հանդիպումները Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև հետաձգվել են անորոշ ժամկետով: Հանդիպումների անցկացման վերջնաժամկետը 2020 թ. դեկտեմբերն է:  [ՀՖՖ] 13։58- Վանաձորի համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող բոլոր հիմնարկները փակ են։ Աշխատում է միայն քաղաքապետարանը, ընդ որում համայնքապետը թույլատրել է անչափահաս երեխա ունեցող մայրերին չգալ աշխատանքի։Վանաձորում չեղարկվել են քաղաքապետարանի և մարզպետարանի կողմից կազմակերպված բոլոր մարզական ու մշակութային միջոցառումները։  Յուրաքանչյուր երթուղուց հետո ախտահանվում են հասարակական տրանսպորտային միջոցները։|azatutyun.am| 13։54- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:, ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվող իրենց աշխատակիցների  համար ապահովել են հեռահար աշխատանքային պայմաններ։Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օգտվել օնլայն։ [ԿԲ] 13։25- Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան:Կոտայքի մարզպետարանը այսօրվանից անցել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու ռեժիմին:Խոսքը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը։ Նշեմ, որ մարզպետարանում տեղադրված են ախտահանիչ լուծույթով տարաներ:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը] 13:20- ՀԿԵ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի կանխարգելման համար։ Մասնավորապես դա վերաբերվում է կայարանների և ներհանրապետական էլեկտրագնացքների ախտահանման ինտենսիվությանը, ուղևորների հետ շփվող անձնակազմի անհրաժեշտ դիմակներով և պարագաներով ապահովմանը: Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ մարտի 17-ից ՀԿԵ վարչական շենք, դեպոներ, գծային տնտեսություններ մուտք գործելուց դիստանցիոն ստուգվելու է բոլոր աշխատողների ջերմությունը: Բարձր ջերմություն ունեցողներն ուղղվելու են բժշկական հետազոտության:|armtimes.com| 11։00- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գտնվող բոլոր հաստատություններում՝ ծերանոցներում, երեխաների խնամքի, հոգեկան առողջության կենտրոններում, շարունակվում է պահպանվել կարանտինի ռեժիմը: Բոլոր տեսակի այցելությունները դադարեցված են: Ամենօրյա ռեժիմով կենտրոնների տարածքն ախտահանվում է, տրամադրվում են ախտահանիչ միջոցներ, սահմանված է տեղերում աշխատող բժիշկների խիստ հերթափոխություն։ [Սոցապ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան] |armenpress.am|   10։56- Կորոնավիրուսի տարածման պատճռով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն այս շաբաթ աշախատելու է օնլայն ռեժիմով:    10։54-  Էջմիածնի քաղաքապետարանը մարտի 16-ից հանրային սննդի կետերում, ինչպես նաև մթերային և բանջարեղենային խանութներում բաժանելու է բժշկական սպիրտ ու քլոր։ |armenprss.am|   10։50- Հարգելիներս, երբ ուսումնական հաստատությունների աշխատանքը դադարեցվում է, դա արվում է կանխարգելման նպատակով: Հասկանում եմ, որ երեխաները տանը նստած ձանձրանում են, բայց օրը մի քանի անգամ ասում ենք, հնարավորինս քիչ շփումներ պետք է լինեն: Սոցիալական պատասխանատվությունը շատ կարևոր է: [Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյան]   10:38- Ցավալի է, որ մեր քաղաքացին Հայաստան ժամանելուց հետո չի գիտակցել պահի լրջությունը և անհրաժեշտ պատասխանատվությամբ չի վերաբերվել իր առողջությանը՝ թաքցնելով առողջական խնդիրները, հետևաբար նաև վտանգել է իր ընտանիքի և, առհասարակ, հանրության առողջությունը։ Այնուամենայնիվ, սոցիալական ցածր պատասխանատվությունը չի կարող հիմք հանդիսանալ որևէ մեկին թիրախավորելու, վիրավորելու կամ հայհոյելու համար։ Ես լիովին հասկանում եմ մարդկանց զայրույթը այս դեպքի առնչությամբ, բայց այս պահին այդ մարդուն վիրավորելը կամ ավելին՝ ատելության խոսքի թիրախում պահելը, որը գնալով տարածվում է սոցիալական ցանցերում, որևէ կերպ չի կարող փոխել իրավիճակը։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կնոջ մասին] |hetq.am|   10։23- Հայաստանում նոր կորոնավիրուսի  վարակի տարածումը կանխարգելելու նպատակով տեղեկացնում ենք, որ ՄԻՊ-ը շարունակելու է աշխատել բնականոն աշխատանքային գրաֆիկով՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելման ցուցումներին։ Խնդրում ենք Ձեր իսկ առողջության ապահովության համար ՄԻՊ-ին բողոք հասցեագրել առցանց եղանակով՝ 📧 [email protected] հասցեով կամ փոստով՝ 📬 Երևան 0002, Պուշկինի 56ա հասցեով: Ինչպես խորհրդատվության, այնպես էլ դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Պաշտպանին կարող եք դիմել նաև բանավոր՝ զանգահարելով 116 անվճար կամ (096) 116-100 թեժ գիծ շուրջօրյա հեռախոսահամարներին։   10։15- ՀՀ փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է ✅մինչև մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) մասնակցելուց, այդ օրերին նշանակված դատական նիստերը և քննչական գործողությունները հետաձգելու միջնորդություններ ներկայացնելով.✅ատարել գրավոր ընթացակարգով նախատեսված դատավարական գործողությունները (օրինակ՝ հայցադիմումի պատասխան ներկայացնել, բողոք ներկայացնել).✅ ձեռնպահ մնալ մեկուսարաններում (ձերբակալման վայրերում) գտնվող վստահորդներին հանդիպելուց, բացառությամբ անհետաձգելի դեպքերի.փաստաբանական հարցումները կատարելիս առավելագույնն օգտվել էլեկտրոնային հարթակներից (e-cadastre.am, e-register.am).✅փաստաբանների պալատի հետ հարաբերություններում գրություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով.վարակված լինելու ռիսկով մեկուսացման դեպքում տեղեկացնել Փաստաբանների պալատին:Փաստաբանների պալատը մարտի 23-ը սահմանափակելու է նաև քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ: Փաստաբանների պալատի, այդ թվում՝  հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների մի մասին կտրվի տնից աշխատելու հնարավորություն (նախապատվությունը տրվելու է երեխաներ ունեցող, առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաև 60 և ավելի տարիք ունեցող աշխատակիցներին):   10։10- ԱՆ-ի առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից❗️ կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։❗️ Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։❗️ Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից։❗️ Կչեղարկեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությունը ցանկացած բնույթի հավաքներին, նիստերին, միջոցառումներին, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անցկացվում են հեռակա կարգով։❗️ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվում են։❗️ Քաղաքացիներին կոչ ենք անում օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից՝ վճարումներ կատարելու և դիմումներ մուտք անելու համար։✔️ Դիմումների համար՝ http://arcanc.yerevan.am/am/fast-app/✔️ Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր։ [Երևանի քաղաքապետարան]   10։07- Բոլորիս սպառնացող վտանգները արդյունավետ կառավարելու համար արտակարգ դրության հայտարարումը անխուսափելի է թվում։ Մենք շարունակելու ենք հանրաքվեի գործընթացի նկատմամբ վերահսկողական պատշաճ գործիքակազմ ձևավորելուն, ինչպես նաև «այո»-ն բացառող տիրույթում հանրությանն ասելիք ունեցող ուժերին հարթակներ տրամադրելուն ուղղված մեր հանձնառության կենսագործումը, քանի դեռ արտակարգ դրություն հայտարարված չէ։ [«Ոչ» քարոզչական կողմ]   09:35- Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին՝ ժամը 08։00-ից, երկրի տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը։ Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ: ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարըով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով: [Ղազախստանում ՀՀ դեսպանատուն]   09:29- Հեռախոսազրույց ունեցա ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանիհետ, որի ընթացքում հայտնեցի մտահոգությունս մեր համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ: Պարոն Թաթոյանի հետ համակարծիք էինք, որ անթույլատրելի և խիստ դատապարտելի են կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիության, պատվի ու արժանապատվության իրավունքների կոպտագույն խախտումները: ՄԻՄ-ը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել ինչպես բարձրաձայնված խնդիրը, այդպես էլ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված մի քանի հարցեր: Խնդրում, հորդորում և պահանջում եմ զերծ մնալ մեր համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև վերջինիս լուսանկարները տարածելուց. դա դատապարտելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից։ [Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան]   08:56- Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեk երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։ [Արսեն Թորոսյան]   08:53- Պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, մենք այդ հարցն էլ կկարգավորենք։ Խնդրում եմ չափազանցված գնումներ չանել, ավելորդ աժիոտաժ չտարածել, վստահել միայն կառավարության և պետական մարմինների կողմից տարածվող լուրերին։ [Նիկոլ Փաշինյան]   08:43- Մեկ ու կես- երկու ժամվա ընթացքում կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն։ Եթե խորհրդակցության արդյունքներով որոշվի, որ անհրաժեշտ է հանրապետությունում կամ նրա առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարել, կկայացվի նաև այդ որոշումը։ Եթե նույնիսկ արտակարգ դրություն հայտարարվի, շատ բանով չի փոխի մեր կյանքը, ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի, ինչպես երեկվանից մենք դա անում ենք Էջմիածնում։ [Նիկոլ Փաշինյան]   08:31-  Մեր թեստի պատասխանները ստացվեցին գիշերը, բարեբախտաբար բացասական էին։ Առավոտից աշխատանքի վայրում եմ։ Այսօր կարևոր հարցեր պիտի քննարկենք և կարևոր որոշումներ պիտի կայացնենք՝ վերլուծելով առկա իրավիճակը։ Մասնավորապես, պիտի պատասխանենք հարցին, թե արդյոք կարիք կա Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու։ [Նիկոլ Փաշինյան]   08:25- Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող ժամանեց Զվարթնոց օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի։ [Արսեն Թորոսյան]    08:00- Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին: Ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են առողջապահական անվտանգության միջոցառումները: Վերջիններիս թռիչքի ընթացում ուղեկցելու են բուժաշխատողներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում: [Տիգրան Ավինյան] Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16.03.20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15.03.20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող)        
00:39 - 17 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16.03.20 (թարմացվող)

23։05 Ըստ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի` մարտի 16-ի, ժամը 18:00 դրությամբ աշխարհում գրանցվել է 173551 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 153 երկրում գրանցվել է 92474 դեպք: [Առողջապահության նախարարություն]18:08- Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել Է 30-ով և հասել 93-ի:17:55- Հաշվի առնելով զանգվածային միջոցառումների արգելքը ԱՄՆ տարածքում՝ հանրապետականների նախընտրական շտաբը կսկսի իրականացնել «աննախադեպ առցանց ու թվային քարոզարշավ»։ Այդ մասին այսօր հայտարարել է Դոնալդ Թրամփի քարոզարշավի ղեկավար Բրեդ Պարսկալը։17:40- Ռումինիայում երեսունօրյա արտակարգ դրություն է մտցվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։  [Ռումինիայի նախագահ Քլաուս Յոհաննիս]  17։07- Բավարիայի դաշնային նահանգի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն (EM)՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Բավարիայում փակ են բոլոր պետական հիմնարկները, որոնք ինչ-որ կերպ կապված են ժամանցի հետ: [ Վարչապետ Մարկուս Զյոդեր] 17:04 - Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք Է գրանցվել երկրում վարակի տարածման սկսվելուց ի վեր: Մահացել Է 297 մարդ, ապաքինվել Է 521 հոգի:  |armenpress.am| 17:02- Մարոկոյի Մուհամեդ 6-րդ թագավորը կառավարությանը ցուցում Է տվել ձեռնամուխ լինել անհապաղ 10 մլրդ դիրհամ (մոտավորապես 1 մլրդ դոլար) ծավալով հատուկ ֆոնդի ստեղծմանը, որը նախատեսված կլինի երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար: [Այդ մասին ասված Է միապետի դիվանատան հաղորդագրության մեջ] |armenpress.am|  16։28 - Իտալաամերիկյան "Fiat Chrysler" ավտոմեքենաների արտադրողը երկուշաբթի հայտարարեց, որ մինչև մարտի 27-ը կասեցնում է Եվրոպայի տարածքում գործող իր ձեռնարկությունների մեծ մասի գործունեությունը։ 16։25 - Կանադայի Քվեբեկ նահանգի տեղական ինքնակառավարման մարմինները կարգադրել են փակել բարերը, թատրոնները, մարզային ակումբները: Ռեստորանները կշարունակեն աշխատանքը 50% ծանրաբեռնվածությամբ, 70-անց մարդկանց կոչ է արվում մնալ տանը։ 16։24 - Իրանում առնվազն 129 մարդ Է մեկ օրում մահացել կորոնավիրուսից, զոհերի թիվը հասել Է 853-ի, վարակված Է 14 հազար 991 մարդ: 16։22 - Մարոկոյի Մուհամեդ 6-րդ թագավորը կառավարությանը ցուցում Է տվել ձեռնամուխ լինել անհապաղ 10 մլրդ դիրհամ (մոտավորապես 1 մլրդ դոլար) ծավալով հատուկ ֆոնդի ստեղծմանը, որը նախատեսված կլինի երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար: 15։25 - Աշխարհի յոթ գերտերությունների` ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի առաջնորդներն այսօր հեռախոսակապի միջոցով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ համակարգված քայլերը։ 15։17 - Իբրև կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոց, Գերմանիան մասամբ փակեց սահմանները հինգ հարևան պետությունների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրքի ու Դանիայի հետ։ Սահմանի հատումը թույլատրվելու է միայն հատուկ դեպքերում։ Այս սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների ու Գերմանիայի սահմանային գոտիներում ապրող այն քաղաքացիների վրա, որոնք աշխատում են հարևան երկրներում։  14։59 - Ռուսաստանում դեռ չկան հիմքեր COVID-19-ի պատճառով արտակարգ դրություն մտցնելու համար։ Այս մասին ասել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ պաշտոնական տվյալների, այս պահի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է հիվանդության 66 դեպք։ 14։55 - Universal Music աշխարհի խոշորագույն ձայնագրման ստուդիայի ղեկավար  Լուսիան Գրեյնջը հոսպիտալացվել է, երբ իր մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը, գրում է Variety ամսագրիը։ 14։48 - Կորոնավիրուսի տարածաման պատճառով  աննախադեպ թվով մարդիկ ամբողջ աշխարհով մեկ աշխատում են տնից, օգտագործելով տարբեր առցանց հարթակներ։ Microsoft ընկերության մի շարք հավելվածներ սկսել են խափանումներով աշխատել։ Ընկերությունը հայտարարել է, որ մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ ու փորձում կարգավորել առաջացած խնդիրները։ 14:39- Լիբանանն անցել է արտակարգ իրավիճակի, բոլոր ռեստորանները, առևտրի կենտրոնները ու բոլոր այլ ձեռնարկությունները, բացի առաջին անհրաժեշտության ծառայություններից, դադրեցնում են աշխատանքները։ Քաղաքացիներին կոչ  է արվում մնալ տանն ու դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Բեյրութի միջազգային օդանավակայանը կփակվի չորեքշաբթի օրը,առնվազն մինչև մարտի 29-ը։ 14:30- Մարտի 18-ից սկսած 14 օր ժամկետով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները, բացառությամբ՝ օդային բեռնափոխադրումների և տարանցիկ չվերթների։Ներկայումս չեղարկվել են Դոհա-Երևան և Երևան-Դոհա ուղղությամբ իրականացվող բոլոր չվերթները բացառությամբ Երևան-Դոհա մարտի 17-ի չվերթից: [Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն] 14:17- Իրանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով հսկողություն կսահմանեն երկրի ներսում քաղաքացիների ուղեւորությունների նկատմամբ նահանգներից դուրս գալիս, անհրաժեշտության դեպքում ավտոմեքենաները հետ կդարձվեն դեպի տուն: [Իրանի նախագահ Հասան Ռոհանի] |armenpress.am| 14:07- Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից փակել Վրաստանի բոլոր սահմանները, արգելել արտասահմանցիների մուտքը Վրաստան:Կփակվեն նաև Բակուրիանի և Գուդաուրի հանգստավայրերը: [Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանի]|aliq.ge| 14։03- Ուկրաինական հյուպատոսական ծառայությունները ժամանակավորապես դադարեցրել են քաղաքացիների ընդունելությունն ու այցագրերի տրամադրումը` կապված Ուկրաինայում հաստատված կարանտինի հետ: [ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայություն]|tert.am| 13:48- Երկուշաբթի Ավստրիայում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 959-ի, հաղորդում է Ավստրիայի Առողջապահության նախարարությունը: 13։40- Իտալիայում կորոնավիրուսի համաճարակն աննախադեպ արտակարգ իրադրություն Է երկրի ողջ հետպատերազմյան պատմության ընթացքում, բայց վիրուսի տարածման առավելակետին, գիտնականների կարծիքով, դեռեւս չենք հասել։ Գիտնականները մեզ ասում են, որ մենք դեռեւս չեն հասել առավելակետին, սրանք առավել վտանգավոր շաբաթներն են, եւ առավելագույն զգուշավորություն Է անհրաժեշտ: Մենք չեն կարող թուլացնել զգոնությունը: Սա վերջին տասնամյակների ամենակարեւոր մարտահրավերն Է: Հաղթելու համար հարկավոր Է 60 մլն իտալացիների պատասխանատու ներդրումը։ [Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե] 13։30- Չինաստանը կոչ է անում շահագրգիռ երկրներին անհապաղ վերացնել պատժամիջոցներն Իրանի դեմ՝ կորոնավիրուսի պատճառով։Ներկայումս կառավարությունն ու Իրանի ժողովուրդը պայքարում են համաճարակի դեմ, և այդ պայքարը մտել է վճռական փուլ: Այս ժամանակահատվածում Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների պահպանումը միայն կխորացնի իրավիճակը։ [Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հեն Շուան] 13։15- Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի տեղեկատվությամբ, կորոնավիրուսով հիվանդ անչափահասների առողջական վիճակը դեռևս բավարար է գնահատվում:Էզուգբայան հույս է հայտնել, որ նրանց առողջական վիճակը կշարունակվի նույն կերպ:Կլինիկայում կորոնավիրուսով վարակված 4 անչափաս է բուժվում: |aliq.ge| 13:05- Կորանվիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել են 9 եվրոպական երկրից դեպի Թուրքիա կանոնավոր չվերթները։Մարտի 15-ի դրությամբ դադարեցվել է մասնավորապես  Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Նիդերլանդների հետ օդային հաորդակցությունը։ |ermenihaber.am| 12։55- Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը՝ կորոնավիրուսի նոր տիպի համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով: Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ մարտի 16-ից ժամանակավորապես փակված է ռուս-վրացական սահմանը, քաղաքացիների տեղաշարժը՝ դադերացված: [ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն] 10:50- Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում մահացել է 368 մարդ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը անցել է 1800-ը: Իսպանիայում գրանցվել է 97 մահվան դեպք, մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 300-ի, Ֆրանսիայում 29 մարդ է մահացել վերջին 1 օրվա ընթացքում, ընդհանուր թիվը մոտ 120 է: Մեծ Բրիտանիայում մեկ օրում ևս 14 մարդ է մահացել, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 35-ի: Իսպանիայում այսօրվանից կարանտին է։ Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը ինքն էլ կարանտինում է. նրա կինը վարակվածների թվում է: |azatutyun.am| 10:34- Մարտի 16-ից բոլոր օտարերկրացիները, որոնք ժամանում են Պեկին (բոլոր չվերթները ժամանելու են միայն Պեկինի միջազգային օդանավակայան) համապատասխան նախնական զննումից հետո կենտրոնացված տեղափոխվելու են հատուկ նախատեսված կուտակման կետ՝ 14 օրյա կարանտին անցնելու նպատակով։ Այն իրականացվելու  կառավարության կողմից հաստատված վայրերում՝ հյուրանոցներում՝ ուղևորների հաշվին։ Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, նույն օրվա ընթացքում մեկնելու պարագայում, սպասում են  օդանավակայանի հատուկ վայրում, ապա ուղեկցվում իրենց հաջորդ թռիչքի տերմինալ։ Իսկ հաջորդ օրը մեկնելու պարագայում տեղավորվում են պետության կողմից նշված հյուրանոցում՝ իրենց հաշվին, ապա ուղեկցվում հաջորդ թռիչքի տերմինալ։ Պեկինի իշխանությունները զգուշացնում են, որ առողջության հետ կապված, ինչպես նաև նախքան Պեկին ժամանելը իրականացրած ճամփորդությունների մասին կեղծ տեղեկության տրամադրման համար նախատեսվում է պատասխանատվություն՝ այդ թվում և քրեական։ [Չինաստանում Հայաստանի դեսպանություն]   10:30- Թեև շարունակվում են շահարկումները նոր կորոնավիրուսի կենդանական ծագման հավանականության մասին, մինչ օրս հիվանդության տարածումն ու զարգացումը պայմանավորված է եղել մարդուց մարդ փոխանցմամբ:✅ Չկա որևէ ապացույց, որ շները դեր են խաղում COVID-19-ի տարածման գործում: Որպես ընդհանուր կանոն՝ ցանկացած տեսակի կենդանիների հետ շփվելուց առաջ և հետո ձեռքերը պետք է լվանալ:✅ ԱՀԿ-ն համաճարակի բռնկման պատճառով մարդու առողջությանն առնչվող տեղեկատվության տարածման իրավասու մարմինն է և առաջնային աղբյուրը:✅ Առողջ անասունի միսը, որը լավ եփված է, անվտանգ է օգտագործման համար:✅ Մարդիկ չպետք է մորթեն, վաճառեն, կամ սպառեն այն վայրի կամ ընտանի կենդանիների միսը, որոնք հիվանդ են կամ մահացել են անհայտ պատճառներից: Չպետք է օգտագործել վայրի կենդանիների հում միս կամ այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում եմ վայրի կենդանու չեփած արյուն:✅Կենդանիների ցանկացած արտասովոր հիվանդություն կամ մահացության դեպք պետք է հաղորդվի կենդանիների առողջությամբ զբաղվող համապատասխան մարմիններին: [ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն]   10:26- Մինչև մարտի 31-ը փակվում են Լոս Անջելեսի բոլոր բարերը, գիշերային ակումբներն ու ռեստորանները։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Էրիկ Գարչետտին։   10:25- Ջեկ Մա հիմնադրամը որպես օգնություն ԱՄՆ է ուղարկում 500,000 թեստ ու մեկ միլիոն բժշկական դիմակ:   09։58- Թուրքիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու  12 նոր դեպք։ Դեպքերի ընդհանուր քանակը հասել է 18-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առղջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։   09։57- Իրանում գրանցվել է  մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ քանակը: Անցած շաբաթ օրը երկրումմ նոր տեսակի վարակի զոհ է դարձել 113 մարդ: Մահերը գրանցվել են 24 ժամվա ընթացքում: Այժմ Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 724-ի։ |tert.am|   09։55- Նյու Յորքի իշխանությունները նոր կորոնավիրուսով ախտահարման դեպքերի աճի պատճառով հրամայել են մարտի 17-ից փակել բոլոր բարերն ու ռեստորանները։  Նյու Յորքում կորոնավիրուսից արդեն 5 մարդ է մահացել: |tert.am|   09։54- Մեքսիկայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը։   09։53- Արևմտյան Ավստրալիայի նահանգի ղեկավարությունը սառեցրել է բոլոր տեսակի կոմունալ վճարները, հանրային տրանսպորտի ուղեվարձերն ու մեքենաների հարկերը։   09։45- ԱՄՆ Համաճարակների կառավարման ու կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս ԱՄՆ-ում 8 շաբաթով չեղարկել կամ հետաձգել 50 և ավել մարդու համար նախատեսված միջոցառումները։   09։39- Մարտի 15-ին՝ կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից հետո, Բահամներում անմիջապես ձեռնարկվել են միջոցներ․ փակվում են բոլոր դպրոցները, արգելվում է այն օտարեկրոցիների մուտքը, որոնք վերջին 20 օրվա ընթացքում եղել են բարձր ռիսկայնության երկրներում, այն է՝ Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա, որոնց ավելացել են նաև Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան, եվրոպական երկրները։ Վերոնշյալ երկրներից վերադարձող Բահամների քաղաքացիները կմեկուսացվեն։   09։31- Կիրակի օրվանից սկսած՝ Պանամա կկարողանան մուտք գործել միայն երկրի քաղաքացիներն ու կացության իրավունք ունեցող անձինք, որոնք սահմանն անցնելուց հետո պետք է անցնեն 14-օրյա պարտադիր կարանտին։ Այս մասին հայտարարել է Պանամայի նախագահ Նիտո Կորտիզոն։   09։25- Մարտի 16-ի դրությամբ աշխարհում գրացվել է կորոնավիրուսով վարակման 169 610 դեպք (14 ժամում` + 6 959 դեպք), կորոնավիրուսի վարակից բուժվելու 77 776 դեպք (14 ժամում` + 1 557 դեպք), մահվան 6 518 դեպք (14 ժամում` + 449 դեպք), վիրուսի առկայությունը հաստատված է 157 երկրում (14 ժամում՝ + 1 երկիր)։   08։30- Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընդունել է մարտի 16-ից երկրում կարանտին հայտարարելու մասին որոշում։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15.03.20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)            
23:57 - 16 մարտի, 2020
Կառավարությունը բաժանվել է երկու մասի․ մի մասը զբաղվում է կորոնավիրուսի կանխարգելմամբ, մյուս մասը՝ տնտեսական պրոբլեմները լուծելով․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը բաժանվել է երկու մասի․ մի մասը զբաղվում է կորոնավիրուսի կանխարգելմամբ, մյուս մասը՝ տնտեսական պրոբլեմները լուծելով․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասաց, թե կան մասնավոր ընկերություններ, որոնք իրենց աշխատողներին զգուշացնում են, որ աշխատանքից բացակայություններն անհարգելի են լինելու և չեն վճարվելու։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե կառավարությունը ինչ գործիքակազմ կարող է կիրառել հարցը լուծելու համար։  Բաքոյանը նաև անդրադարձավ համաշխարհային տնտեսության վերադասավորումներին։ «Մենք պետք է կարողնանք այդ վերադասավորումների մեջ դիրք զբաղեցնել։ Հիմա նավթային շուկաներում գների տատանումներ են տեղի ունենում, շուրջ 50 տոկոսով գները նվազել են, արդյո՞ք մենք պատրաստվում ենք  նավթամթերք գնել, որն ուղղակիորեն կապված է նաև մեր տնտեսության հետ»,- հարցրեց նա։  Պատասխանելով նրա հարցերին՝ վարչապետը նշեց․ «Իհարկե, նավթամթերքի գներն անկում են ապրել, դա բացասական ազդեցություն է ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա, արտահանման մեր պոտենցիալի վրա և ենթադրվող տրանսֆերների վրա։ Բայց վառելիքը ենթադրաբար պիտի էժանանա, և եթե այս պրոցեսը շարունակական լինի, գյուղատնտեսական միավոր արտադրանքի ինքնարժեքի նվազում տեղի կունենա։ Գուցե շատ ապրանքներ, որոնք ինքնարժեքի պատճառով նախկինում այլ շուկաներում մրցունակ չէին, հիմա կարող են այդ շուկաներում մրցունակ դառնալ»։ Վարչապետի խոսքով՝ կան նախնական տեղեկություններ, որ, օրինակ, մեզ համար հետաքրքրություն ներկայացնող երկրներից մեկում այս տարի 35 միլիարդ դոլարի գյուղատնտեսական մթերքների շուկա է ի հայտ գալիս կորոնավիրուսի պատճառով։  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք երկու ուղղությամբ են որոշել աշխատել։ «Առաջին ամենակարևոր խնդիրը, որը պարետատան և պարետի վրա դրված է, հետևյալն է․ նրանք պետք է ապահովեն, որ մենք օր առաջ մարդկանց ոչ թե ասենք՝ տնից դուրս մի՛ եկեք, այլ ասենք՝ դո՛ւրս եկեք, սկսենք աշխատել։ Երկրորդ ուղղությունը հետևյալն է․ մենք տնտեսական հնարավորությունների գեներացմամբ պետք է զբաղվենք, այդ թվում նաև՝ տնտեսվարողներին ինչպես աջակցել, որ դա էլի դառնա ոչ թե սոցիալական նպաստի նման բան, որը մարդուն ավելի ու ավելի հետ է պահում սեփական մրցունակությունն ավելացնելուց, այլ ինչպես աջակցենք, որ այդ աջակցության արդյունքում տնտեսությունը և բիզնեսը դառնան ավելի մրցունակ»։  Փաշինյանը նշեց, որ կառավարությունը բաժանվել է երկու մասի․ մի մասը զբաղվում է կորոնավիրուսի կանխարգելմամբ, մյուս մասը զբաղվում է տնտեսական պրոբլեմները լուծելով և հնարավորություններն օգտագործելով։  
21:00 - 16 մարտի, 2020
Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմը հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան

Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմը հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ նիտին «Լուսավոր Հյաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշնյանին, թե ինչու է որոշվել, որ արտակարգ իրավիճակում պարեկը պիտի լինի ոչ թե վարչապետը, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետը պատասխանեց, որ իրենց գործողությունների տրամաբանությունը եղել է հետևյալը․ հունվարի 30-ից գործող աշխատանքային խումբը փոխել է կարգավիճակը, նոր կարգավիճակով է աշխատում, և հետևաբար, գլխավոր պարեկ է Տիգրան Ավինյանը։ Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի մեկ այլ հարցի, թե արդյո՞ք թիրախային աջակցություն տրվելու է մարդկանց, քանի որ այս օրերին շատերը չեն աշխատելու, վարչապետը պատասխանեց․ «Փորձեմ այս ընթացքում մեր վարած ամբողջ քաղաքականության տրամաբանությունը ներկայացնել։ Այստեղ կա երկու շահ․ մեկը Ձեր ասածն է, որ մարդը, որպեսզի գնա, իր էլեկտրաէներգիայի գումարը վճարի,  եկամուտ պիտի ստանա, երկրորդ շահը այն է, որ նա չվարակվի կորոնավիրուսով։ Եթե մենք այս երկու մոտեցումներից որևէ մեկը բացարձակացնեինք, հաղթահարելը շատ ավելի դժվար էր լինելու, և դրա համար մենք փորձում ենք այպիսի լուծումներ։  Մենք չենք ասել՝ վերջ, բոլոր ռեստորանները Հայաստանում պետք է փակվեն, որովհետև հասկանում ենք, որ այդ միջոցը պետք է արդրացված և արդյունավետ լինի, որովհետև երբ այդ բոլոր ռեստորանները փակում ենք, այդ բոլոր ռեստորանների մատուցողներին ասում ենք՝ դուք այդտեղից եկամուտ չեք ստանալու։ Դրա համար մենք օպերատիվ այդ որոշումները կկայացնենք՝ ըստ համաճարակաբանական իրավիճակի»։ Իսկ Մարուքյանի այն հարցին, թե արդյո՞ք մարզերն ապահովված են լինելու վարակն ախտորոշող թեստերով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ միայն թեստ ունենալը բավարար չէ, պետք է լինեն նաև ախտորոշող լաբորատորիաներ, իսկ այդպիսիք Հայաստանում այս պահին երեքն են։ «Մարզի բնակիչը դիմում է կա՛մ ոստիկանություն, կա՛մ շտապ օգնություն, և այնտեղի բժշկական անձնակազմն արդեն ցուցումներով հասկանում է՝ այս մարդը պետք է թեստի հասնի՞, թե՞ չէ»,- նշեց վարչապետը։
20:12 - 16 մարտի, 2020
Կառավարությունում տեղի կունենա խորհրդակցություն․ կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունում տեղի կունենա խորհրդակցություն․ կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Մեր թեստի պատասխանները ստացվեցին գիշերը, բարեբախտաբար բացասական էին։ Առավոտից աշխատանքի վայրում եմ։ Այսօր կարևոր հարցեր պիտի քննարկենք և կարևոր որոշումներ պիտի կայացնենք՝ վերլուծելով առկա իրավիճակը։ Մասնավորապես, պիտի պատասխանենք հարցին, թե արդյոք կարիք կա Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ ձեզ կոչ անել, որ շարունակեք հետևել այն բոլոր հորդորներին, որոնք հրապարակվել են կառավարության, ԱՆ-ի կողմից։ Երեկվանից նոր տվյալներ չունենք կորոնավիրուսի վերաբերյալ, միակ նորությունն այն է, որ կորոնավիրուսի դեպք արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, բայց նա երեկվա վարակվածներից մեկն է։ Երեկ 28 թիվն եմ հրապարակվել, դրանից հետո վարակված չկա։  Գիշերը աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու համար՝ ովքեր են կոնտակտավորները, որ նրանց մեկուսացնենք»,- կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ ասել է վարչապետը։  Վերջինս նշել է, որ մեկ ու կես- երկու ժամվա ընթացքում կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն։ Եթե խորհրդակցության արդյունքներով որոշվի, որ անհրաժեշտ է հանրապետությունում կամ նրա առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարել, կկայացվի նաև այդ որոշումը։ «Եթե նույնիսկ արտակարգ դրություն հայտարարվի, շատ բանով չի փոխի մեր կյանքը, ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի, ինչպես երեկվանից մենք դա անում ենք Էջմիածնում։Կորոնավիրուսը վտանգ պարունակում է 70 և ավելի տարիք ունեցողների համար, նրանց նկատմամբ լինենք ուշադիր։ Մյուսների պարագայում միակ վտանգն այն է, որ մենք կվարակենք ուրիշներին։ Տարիքով մեծ և խրոնիկ հիվանդություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում եմ և կոչ եմ անում տանը մնալ»,-  հավելեց Փաշինյանը։  Իր խոսքի վերջում Փաշինյանն ընդգծեց, որ պարենի խնդիր չկա և հորդորեց մեծաքանաակ գնումներ չկատարել։ «Պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, մենք այդ հարցն էլ կկարգավորենք։ Խնդրում եմ չափազանցված գնումներ չանել, ավելորդ աժիոտաժ չտարածել, վստահել միայն կառավարության և պետական մարմինների կողմից տարածվող լուրերին»,- եզրափակեց վարչապետը։
09:15 - 16 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 (թարմացվող)

22։12- Մեր ընտանիքը մինչև այժմ Սևանում է։ Մեր մեկուսացման առիթը Բրազիլիայից եկող լուրերն էին։ Շաբաթ օրը մենք ստացանք բացասական թեստ։ Այսօր նոր արձանագրված դեպքը Մեղրիից եկող բնակչի մոտ է։ Ես այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել։ Նոր թեստ հանձնեցի, պատասխանը կլինի գիշերը, եթե պատասխանը լինի դրական, ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը։ Եթե ոչ, կվերադառնամ Երևան։ [Նիկոլ Փաշինյան] 22։05- Էջմիածինեցիներին պետք է խնդրենք 23։00-ից քաղաքից առկա 27 ելքերից օգտվել 3-ից Էջմիածին-Երևան Էջմիածին-Աշտարակ Էջմիածին-Մասիս [Նիկոլ Փաշինյան]   22։04- Այս պահին ունենք 28 ախտորոշված դեպք։ [Նիկոլ Փաշինյան]   22։03- Առաջին պացիենտը դուրս կգրվի բուժումով։ Նրա վերջնական տեստը բացասական է։ [Նիկոլ Փաշինյան]   21:51- Շիրակի մարզում այս պահի դրությամբ վիրուսակիր լինելու հաստատված դեպք չկա։ Ռիսկային երկրներից մոտ օրերս վերադարձած մեկ երիտասարդի տեղափոխում են Երևան նմուշառումն այնտեղ իրականացնելու նպատակով։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]   21։39- Դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար: Միաժամանակ, ընդգծելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր ջանքի գործադրման կարևորությունը, ԲԴԽ-ն հորդորում է-  դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական նիստերին ներկայանալուց, բացառությամբ ԶԼՄ ներկայացուցիչներից, որոնց հորդորում ենք ապահովել հնչեղություն ունեցող գործերի ուղիղ հեռարձակումը,- դատավարության կողմերին բավարարվել դատական նիստերին իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայությունը պարտադիր է,- հանձնարարում է դատական կարգադրիչների ծառայությանը բացառել դատարաններում մարդկանց կուտակումները,- հանձնարարում է դատարանների նախագահներին, Դատական դեպարտամենտին և Դատական կարգադրիչների ծառայությանը ապահովել աշխատակիցների որոշ մասի աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ [ԲԴԽ]   21։29- Ախտահանվում են նաև միկրոավտոբուսները. գործընթացն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ԱՆ-ի ցուցումով այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել համայնքը: Երեկվանից ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը՝ ավտոբուսները, տրոլեյբուսները, մետրոն։ [Երևանի քաղաքապետարան]   20:20- Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով խստիվ հորդորում ենք ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից հնարավորության դեպքում օգտվել առցանց եղանակով: Ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում էլ-ստորագրության առկայության դեպքում առցանց հասանելի են հետեւյալ ծառայությունները՝✅ անհատ ձեռնարկատիրոջ սկզբնական պետական հաշվառում, անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալների փոփոխություն,✅ նմուշային ձևի փաստաթղթերով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սկզբնական գրանցում ևընկերության գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխություն,✅ Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից տեղեկատվության ստացումը նույնպես կարող եք իրականացնել առցանց տարբերակով:Գործակալությանն ուղղված այլ տեսակի դիմումները կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեով: Հրատապ հարցերի և համակարգից օգտվելիս խնդիրների լուծման նպատակով կարող եք զանգահարել +374 (10) 201445 հեռախոսահամարով։ [ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն]   20։05- Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն: Այսօր կլինի ևս մեկ թարմացում:[Արսեն Թորոսյան]   20։03-  Այսօր տեղի է ունենալու Հռոմից թռիչք։ Հայաստան հասնելուն պես մեր հայրենակիցները կգտնվեն կարանտինում։ Մեր որոշ հայրենակիցներ էլ, իմանալով կարանտինի մասին, փորձել են այլ ճանապարհով վերադառնալ։ Բայց անկախ չվերթից՝ Իտալիայից եկած քաղաքացիները կարանտինի կենթարկվեն։ [Տիգրան Ավինյան]   20։02- Առողջապահության նախարարությունը ձեռք  է բերելու թեստեր, որոնք 15 րոպեի ընթացքում ցույց են տալիս պատասխանները։ [Տիգրան Ավինյան]   20:01- Մենք  շատ կարճ ժամկետում կունանք ծրագիր, որով կփորձենք մեղմել բացասական հետևանքները։ Տեղեկացրել էինք, որ պետական գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել աշխտակացիների մի մասի աշխատանքը հեռահար եղանակով կազմակերպել։ Վաղը այս որոշման մեջ կավելացվեն բազմազավակ մայրերը և հղի կանայք։ Հեռահար աշխատանքի իրականացումը հնարավոր է իրականացնել նաև մասնավոր ոլորտում։ [Տիգրան Ավինյան]   19:55- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ ՊԲ ժամկետայի զինծառայող Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը: Աշոտ Փաշինյանը որևէ տեսակի արձակուրդ չի ստացել, քանի որ, ինչպես տեղեկացված եք, կորոնավիրուսի ներթափանցումը ԶՈւ կանխելու նպատակով բոլոր արձակուրդները հետաձգվել, չեղարկվել են։ [ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան]   19:42- Ելնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակից՝ պահանջում եւ կոչ ենք անում➡️զերծ մնալ ու խուսափել զանգվածային միջոցառումների (հարսանիք, նշանդրեք, ծնունդ, հուղարկավորություն եւ այլն) ու մարդկային մեծ կուտակումների, հավաքների մասնակցելուց։➡️Հատկապես ուշադիր լինել ու սահմանափակել երեխաների ու 60 տարեկանն անց եւ խրոնիկ հիվանդություներով անձանց շփումները։➡️Սուր շնչառական վարակների նշանների դեպքում (չոր կտրուկ հազ, 37 աստիճանից բարձր ջերմություն, շնչահեղձություն) ինքնամեկուսանալ ու չզբաղվել ինքնաբուժությամբ, անհապաղ հեռախոսով կապվել ձեր ընտանեկան բժշկի կամ տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ՝ բուժման հետագա գործողությունները կազմակերպելու համար։➡️Չայցեցել նաեւ ոչ պարենային խանութներ, հանրային սպասարկման օբյեկտներ (գեղեցկության սրահներ, արհեստանոցներ եւ այլն)։➡️Հատկապես գյուղական բնակավայրերի բնակիչներին տեղեկացնում ենք, որ բոլոր համայնքներում ստեղծված են մոբիլ խմբեր, որոնցում ընդգրկված են նաեւ ձեր վարչական ղեկավարներն ու գյուղական բուժաշխատողները, եւ ինչ-ինչ հարցերի կամ խնդիրների դեպքում անմիջապես դիմեք նրանց։ [Սյունիքի մարզպետարան]   18։54- Անվտանգության նկատառումներից ելնելով` Ռիո մոլը ևս փակ կլինի մարտի16-ից 23-ը։Կաշխատի միայն Երևանի Սիթի սուպերմարկետը՝ հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու կարևորությունը։   18։51- Մարտի 16-23-ը Տաշիր առևտրի կենտրոնը չի գործի։ Այս որոշումը բխում է հանրային շահերից, քանի որ մեզ համար առաջնայինը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն է: Վստահ ենք, որ համընդհանուր պայքարի շնորհիվ կկարողանանք հաղթահարել կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։ [Տաշիր առևտրի կենտրոն]   18։39-  Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար հայտարարում ենք, որ մարտի 16-ից մինչև մարտի 23-ը չեն գործի «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը: Նշված օրերին անխափան կաշխատեն «Կարֆուր» սուպերմարկետը, տոնվաճառներում գործող մթերային խանութները, սննդի բազան, ինչպես նաև առևտրի կենտրոններում գործող դեղատները և Հայէկոնոմբանկի մասնաճյուղերը: [«Սիլ» գրուպ ընկերություն]   18։19-  «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատան մուտքի դիմաց գրված է, որ կանխարգելիչ միջոցառումներից ելնելով` ԲԿ-ն արգելում է տեսակցության մուտքը ծննդատուն այն քաղաքացիների համար, որոնք վերջին 21 օրերի ընթացքում ժամանել են Չինաստանից, Իտալիայից, Իրանից, Սինգապուրից, Կորեայից: Բոլոր այցելուները ծննդատուն և բժշկական կենտրոնի գլխավոր մուտք մտնելուց հետո ստուգվում են ջերմաչափով: |hetq.am|   18։13- Սիրելի քաղաքացիներ, առաջարկում եմ ինքնակազմակերպվել  ու ձեռք բերել ալկոհոլային նյութեր, մաքրող միջոցներ և այլ նյութեր, որոնք կտրամադրվեն ռիսկային իրավիճակում գտնվող ընտանիքներին: Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքները ամենախոցելիներն են այս համաճարակային իրավիճակում: Կան շատ թաղամասեր, որտեղ առկա է հոսող ջրի խնդիր, ընտանիքները չունեն ֆինանսական և այլ ռեսուրսներ անհրաժեշտ հիգիենայի պարագաներ գնելու համար: Եկե՛ք ձեռք բերենք անհրաժեշտ նյութեր և տրամադրենք տվյալ ընտանիքներին:  Անհրաժեշտ նյութերը կհավաքենք Մարտի 19-ին, ժամը 12:00-ից, որից հետո հավաքված նյութերը կտրամադրենք ընտանիքներին: [Տաթև Խաչատրյան] Միջոցառման հղումը   18:02-  Մարտի 15-ին ԱԻՆ-ում Փրկարար ծառայության տնօրենը անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը: Հանձնարարվել է 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության անձնակազմի հետ իրականացնել կրկնակի հրահանգավորում, որ առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները: Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին ու ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնարարվել է իրենց ստորաբաժանումներում ստեղծել 5-10 փրկարարից բաղկացած հատուկ վարակազերծման խմբեր։ [ԱԻՆ]   17:53- Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հետևողականությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները: Հոգևոր հովիվներին տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ՝ ի մասնավորի կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ: Մայր Աթոռում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը: Վաղը Վեհափառի նախագահությամբ գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։ [Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյան]   17:48- ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն:   17:40- Այսօր մասամբ փակ էին Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, հանրությանը «լեժանկաներ» անունով հայտնի հագուստի փոքր կրպակները:  Այս օրերի համար չկան հիգիենիկ կանոնները պահելու պայմաններ: Մարդիկ ազատ ելումուտ են անում տաղավարներով: Տարածքում դժվար է նաև ախտահանիչ միջոցներ ձեռնարկելը: Էջմիածնի համայնքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը ասաց, որ ոստիկանության հետ համատեղ քայլեր են ձեռնարկում քաղաքում բացօթյա առևտուրը դադարեցնելու ուղղությամբ: Պայմանավորվածություն են ձեռք բերել հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի չեղարկեն լայնամասշտաբ միջոցառումները: 2 հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են, և մինչև օրվա վերջ պարզ կլինի նաև նրանց դիրքորոշումը: |hetq.am|   17:21- Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է:  Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել: Հ.Գ. հարգելի լրագրողներ, նյութը վերնագրելիս բարեխիղճ եղեք և նշեք, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]   17:08- «Զանգակ» հրատարակչությունը մարտի 16-ից փակելու է «Դալմա գարդեն մոլ» «Ռիո մոլ» և «Մեգամոլ Արմենիա»-ի գրատները, իսկ 17-ից՝ Աբովյան և Կոմիտասի մասնաճյուղերը:   17:06- Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե այս պահին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանողներին տարհանում են, չի համապատասխանում իրականությանը: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն ուսանում են ավագ դպրոցի ծրագրով, իսկ մինչև մարտի 23-ը  կրթական հաստատություններում դասերն ու աշխատանքները դադարեցված են, հետևաբար վարժարանի սաներին ևս տրամադրվել է արձակուրդ:[ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]   17:05-  Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր հայրենակիցները դեռևս Հռոմի օդանավակայան ճանապարհին են: Վերջիններիս Հայաստան տեղափոխող թռիչքը դեռ տեղի չի ունեցել: Խնդրում ենք ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16:27-  Megamall Armenia-ն մարտի 16-ից մինչ մարտի 23-ը փակ կլինի, սակայն Yerevan City-ն չի դադարեցնի իր գործունեությունը և բաց կլինի 24 ժամ։   16:03- Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով խաղացանկից հանել է մարտի 14-ից 23-ը հայտարարված ներկայացումները: Գնված տոմսերը կարող եք վերադարձնել տոմսարկղ մինչև տվյալ ներկայացման օրը ներառյալ՝ ժամը 12-ից 19:00:   15:55- Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետական, Տոֆաշեն համայնքներում հերթական, իսկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: ԿԸՀ կողմից ընտրությունները կամ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ առկա չէ, այսինքն՝ ԿԸՀ-ն չի կարող դադարեցնել քվեարկությունը կամ ընտրությունների ընթացքը: ՏԸՀ-ներն ապահովվել են ախտահանող նյութերով։ [ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյան]   15:15- «Զվարթնոց» օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը, սակայն չի բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։ Այս պահի դրությամբ նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:14:48- «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը և PlayLab խաղային կենտրոնները որոշում են կայացրել փակել բոլոր սրահները  մարտի 16-ից 23-ը:14:40- Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքի տարբեր թաղամասերի մարդաշատ փողոցների ու մայթերի քլորամաքրման աշխատանքները: Ախտահանվում են նաև կանգառներն ու հասարակական վայրերում տեղադրված նստարանները:14:35- Արտահանողներին տեղեկացնում ենք, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պաճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս խնդրով պայմանավորված՝ կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում: Այդ կապակցությամբ դիմում ենք տնտեսվարողներին հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցնելու բեռնափոխադրումները նշված ուղղությամբ: Մշտական օպերատիվ կապի մեջ լինելով մեր գործընկերների հետ՝ անմիջապես հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային պայմանները թույլ տան վերադառնալ բնականոն բեռնափոխադրումներին: [ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյան] 14:29- Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ մայրը, ով Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է, երբևէ նոր կորոնավիրուսային վարակի առաջին դեպքին՝ այսքան քննարկվող կնոջը, չի հետազոտել: Վերջապես դադարեցրեք այս իրավիճակում մոլորության մեջ գցել հանրությանը և փորձել խաթարել նրանց հավատն առ պետական ու տեղական մարմիններ։ [Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան]14:25- Հայտնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների և նաև նոր տիպի կորոնավիրուսի չտարածման նպատակով ռուս-վրացական սահմանին իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված, վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]14:18-Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից: 21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում: [Արսեն Թորոսյան]14:10- Վանաձորի քաղաքապետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակից կանայք, որոնք ունեն մանկահասակ կամ դպրոցական տարիքի՝ խնամքի կարիք ունեցող երեխաներ, կարող են աշխատանքի չներկայանալ։ [Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան]14:00- #Հայաստան Վաղվանից չեն գործի Արտ Լանչի 20 սննդի կետեր: Իսկ այն կետերը, որտեղ կշարունակվեն աշխատանքները, կիրականացվի խստացված ռեժիմ։13:45- Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը:✅ Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու են ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկեր` ուսումնական հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները դասերն ապագայում վերսկսվելուց հետո պատշաճ կազմակերպելու համար:✅ Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար:✅ Կազմվել են նախարարության աշխատակիցների խոցելի խմբերի ցանկեր` աշխատանքը հեռավար կազմակերպելու համար:✅ Վաղվանից խիստ միջոցառումներ կիրականացվեն նախարարությունում հակահամաճարակային գործողությունների շրջանակներում` աշխատակիցների ջերմաչափումներ, ձեռքերի ախտահանում և այլն:✅ Հանձնարարվել է թանգարանների և թատրոնների հետ մշակել և կազմել առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար: [Արայիկ Հարությունյան]13:40- Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։ Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀդեսպանության աշխատակիցները: [Իտալիայում Հայաստանի դեսպանություն]13:28- Երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար չի նշվում Էջմիածնի դպրոցի համարը: Շփման շրջանակը մեկուսացվում է: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]13:20- Բազմամարդ պատարագ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հազվադեպ կարելի էր հանդիպել քաղաքացիների, որոնք դիմակ էին կրում։ Հավատացյալները մոտենում և հոգևորականից օրհնություն էին խնդրում։ 12:30- Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Նա հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։[ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]12:20- Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը մարտի 15-ից տեղափոխվում են։ Կոչ ենք անում խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։ [ՀՀ ԿԸՀ]12:00- Դալմա Գարդեն մոլը մարտի 16-ից մինչև մարտի 23-ը փակ կլինի՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։11:30- Խորհուրդ է տրվում խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրան, Չինաստան, Հվ Կորեա, Ճապոնիա, ԱՄՆ և ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից։ Կորոնավիրուսի վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից, պետք է  ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: [ՀՀ ԱԳՆ]11:20- ✅ Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը:✅ Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը:✅ Ըստ անհրաժեշտության՝ Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին:✅ Մարզը ներկայացնող բժիշկները պատրաստ են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել մարզային ենթակայության բժշկական հաստատություններում:✅ ՀՀ Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն:✅Մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ուղեգծերը սպասարկող տրանսպորտային միջոցներն օրվա ընթացքում պարբերաբար ախտահանվում են: [Արմավիրի մարզպետարան]11:10- Կորոնավիրուսով պայմանավորված «Երևան Մոլ»֊ը չի աշխատի մարտի 16-23֊ը։ Չեն գործելու նաև «Երևան Մոլ»-ի կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։11:05- Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենքը ոչ ոք չի կարող մուտք գործել կամ լքել այն: Շենքում է ընկերության ղեկավարությունը և մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75-հոգանոց անձնակազմը: Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը ՀՀ օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայաններում: Որոշումը կայացվել է համատեղ՝ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։10:40- Տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը։ [Տիգրան Ավինյան]10:30- Ձևավորում է մեկ ընդհանուր շտաբ Առողջապահության նախարարության, ուժային կառույցների, տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ, որը զբաղվում է որոնողական աշխատանքներով, և այս պահի դրությամբ բավականին արդյունավետ այդ աշխատանքները իրականցվում են։ Մեր գրասենյակը, ԱՆ-ն ու ԱԳՆ-ն կրկին ամենօրյա ռեժիմով աշխատանքի մեջ են լինելու։ [Տիգրան Ավինյան]10:00- Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտի ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Ընդհանուր առմամբ ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն: Հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերություններին ևս ուղարկվել են առողջապահության նախարարի ցուցումները և հորդորել ենք, որպեսզի նրանք ևս իրականացնեն նմանատիպ աշխատանքներ։ [Երևանի քաղաքապետարան]09:30- Ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հվ Կորեայում և Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։ Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից։ [Արսեն Թորոսյան]Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող)Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20
22:51 - 15 մարտի, 2020
Այս պահին ունենք 28 ախտորոշված դեպք․ Նիկոլ Փաշինյան

Այս պահին ունենք 28 ախտորոշված դեպք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի երկրորդ թեստի պատասխանն էլ է բացասական եղել, ինչը նշանակում է, որ նա դուրս է գրվելու։ Վարչապետ տեղեկացրեց, որ ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք փոխկապակցված են: Այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 28 է։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ ժամը 23։00-ից Էջմիածին քաղաքի 27 ելքերից բաց են լինելու միայն 3-ը՝ Էջմիածին-Երևան, Էջմիածին-Աշտարակ և Էջմիածին-Մասիս։ Քաղաքից դուրս գալուց առաջ բնակիչների ջերմությունը չափելու են, այն քաղաքացիները, որոնց մոտ նկատվելու է բարձր ջերմություն, ինքնամեկուսացվելու են։  Վարչապետն ու իր ընտանիքը շարունակում են մեկուսացած լինել Սևանում։ «Մեր մեկուսացման առիթը Բրազիլիայից եկող լուրերն էին։ Շաբաթ օրը մենք ստացանք բացասական թեստ։ Այսօր նոր արձանագրված դեպքը Մեղրիից եկող բնակչի մոտ է։ Ես այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել։ Նոր թեստ հանձնեցի, պատասխանը կլինի գիշերը, եթե պատասխանը լինի դրական, ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը։ Եթե ոչ, կվերադառնամ Երևան»,- նշեց նա։ Վարչապետի խոսքով՝ կառավարությունում կլինեն քննարկումներ՝ հետագա քայլերի, սպասվելիք հանրաքվեի վերաբերյալ։  «Կառավարությունը վաղը կքննարկի նաև Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը , եթե անհրաժեշտ լինի»,- ասաց նա։ Անդրադառնալով վարակված պացիենտներին՝ վարչապետը նշեց, որ նրանցից միայն 2-ի մոտ է առկա թոքաբորբ, մյուսները կա՛մ պարզապես ջերմություն ունեն, կա՛մ նույնիսկ ջերմություն չունեն։ «Այս վիրուսը պակաս սարսափելի է, քան H1N1 վիրուսը։ Այս պահին որևէ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա։
22:37 - 15 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող)

22։20-Սիրելի հայրենակիցներ,Հանուն ձեր և ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն։Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, եթե դուք անհրաժեշտ լրջությամբ չվերաբերեք իրավիճակին, ճիշտ չգնահատեք ձեր անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը և հնարավոր հետևանքները ինչպես երրորդ անձանց, այնպես էլ անմիջականորեն ձեր և ձեր սիրելիների համար, չպահպանեք պարզ կանոնները։Խոհեմություն և առողջություն բոլորին։ [Արարատ Միրզոյան] 22։00-Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ: [Արսեն Թորոսյան] 20:36-Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:Ինչպես նաև` առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների, բնավ չկարևորելով բնակության վայրը: [ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան] 20։30- Ֆեյսբուքի հայկական տիրույթում գրում են, որ հայ-իրանական սահմանը բաց է մարդատար մեքենաների համար։ Օգտատերերից մեկը նշել էր, թե երկու պարսկական մեքենա՝ իրանցի ուղևորներով, անցել է «Թասի ոլորաններ» կոչվող հատվածով։ Կառավարության՝ մարտի 2-ի որոշմամաբ արգելվել է Իրանի քաղաքացիների մուտքը Հայաստան և ՀՀ քաղաքացիների ելքը դեպի իրան։ Որոշումով չի արգելվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Իրանից դեպի Հայաստան։ Սահմանը հատած բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են, ինչը հավաստվել է ՀՀ անձնագրի առակայությամբ։ Նրանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդությանը բնորոշ որևէ կասկածելի ախտանշան չի արձանագրվել։ |infocheck.am| 20։14- ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ենթակա բուժհիմնարկների գործադիր տնօրենների ու նախարարության պատասխանատուների մասնակցությամբ: Հանձնարարվել է բուժհիմնարկներում դադարեցնել բոլոր պլանային վիրահատության դեպքերը և խիստ սահմանափակել քաղաքացիների այցելությունները հիվանդներին, դադարեցնել երկրորդային գնումները և ֆինանսական միջոցները ուղղել միայն դեղերի, ախտահանիչ նյութերի, բժշկական նշանակության ապրանքների ու պարագաների ձեռք բերմանը և այն օգտագործել խիստ խնայողաբար:   19։58- Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, թանգարանները, գրադարանները, մանկապատանեկան ստեծագործության կենտրոնները, մարզադպրոցները, արվեստի և երաժշտական դպրոցները։ Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: [քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]   19։54- Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հեռահար աշխատանքի համար նախատեսված տեխնոլոգիաների ցանկում hայկական Կրիսպ (Krisp) ընկերությունն իր աղմուկի հեռացման հայտնի հավելվածով հայտնվել է Ֆորբս պարբերականի լավագույն 5 հավելվածների շարքում։ Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ պատրաստվում են անվճար փաթեթներ տրամադրել հայկական կազմակերպություններին։ Կրիսպը (Krisp) հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ տեխնոլոգիան է աշխարհում։ Ծրագիրը հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա: [Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն]   19։49- Հայաստանում կորոնավիրուսով վարակման էպիկենտրոնը դարձած Էջմիածնի պոլիկլինիկայում մոտ 10 օր է՝ չի աշխատում թոքերի նկարման ռենտգեն սարքը: ԲԿ-ի  թերապևտ-թոքաբան Ալվարդ Սամսոնյանի խոսքով՝ քաղաքում ընդամենը 3 ռենտգեն ապարատ կա, իրենցը չի աշխատում, սարքը վնասված է՝ արդեն 15 օրից ավելի: Հիվանդանոցի ռենտգեն բժշկուհին և տեխնիկը մեկուսացված են, Ծաղկաձորում են: Այսօր պոլիկլինիկայում հերթապահում էր ընդամենը մեկ թերապևտ թոքաբան։ |hetq.am|   19։09- Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի, իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին:  Կենտրանական բանկը հորդորել է առևտրային բանկերին վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար: Ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ԿԲ-ի թեժ գծին՝ 010592697 հեռախոսահամարով։ [ՀՀ ԿԲ]   18։48- Կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշմանը հետևելով՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակվելու է նաև Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասնաշենքը: Միաժամանակ, շարունակելու է գործել գիտահետազոտական մասը՝ բացառությամբ ընթերցասրահի։   18։46- Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է առաջիկա ներկայացումները:   18։10- Սպիրտով ախտահանվում են Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները։ Խնդրում ենք՝ նույն գործողությունն իրականացնեն նաև տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունները։[Քաղաքապետ Մամիկոն Ասլանյան] 18։00- Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 16-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը, տեղի չի ունենալու՝ կորոնավիրուսով պայմանավորված։   17։53- Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը՝ Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ: [Արսեն Թորոսյան]   17։38- Երեկ մենք քննարկում ենք ունեցել, ունենք շատ հստակ որոշում, որ ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի մեծ տնտեսաան հնարավորություններով։ Որոշեցինք, թե ինչ պետք է աենք, որ տնտեսական խնդիրներ չունենանք։ [Նիկոլ Փաշինյան]   17։36- Եվրոպայի ռիսկային երկրներից եկող բոլոր քաղաքացիները կմեկուսացվեն։ [Նիկոլ Փաշինյան]   17։32- Որոշ ժամանակ ձեր շփումները սահմանափակե՛ք․ սիրելի՛ էջմիածինցիներ։ Անգամ նրանք, ովքեր ջերմություն չունեն, բայց շփվել են նշանդրեքի մասնակիցների հետ, թող ինքնամեկուսանան։ [Նիկոլ Փաշինյան]   17։17- Մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։  Պարզ չէ, թե արդյո՞ք Երևանի ուղղությունը սպասարկող ավիաընկերությունները (MAУ, SkyUp) մարտի 16-ից կամ 17-ից դադարեցնելու են թռիչքները, թե՞ ոչ, քանի որ նախագահ Վ․ Զելենսկին իր 13․03․2020թ․ ելույթում նշել է, թե 3 օրից փակվում են կանոնավոր թռիչքները, իսկ «Ուկրաինական ավիաուղիներ»-ն առայժմ չի կարող պատասխանել այդ հարցին։ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել հարցը և ձեր ուշադրությանը կներկայացնի հնարավոր սեղմ ժամկետում։ [Ուկրաինայում ՀՀ դեսպանատուն]   17։00- Չվերթների չեղարկման հետևանքով «Արմենիա» ավիաընկերությունը ֆինասական կորուստներ է ունենում:  Մոտավորպես կես միլիոն դոլարից ավել վերադարձ է եղել: [«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյան] |tert.am|   16։57- Երկուշաբթի մենք հատուկ ուղեցույցներ կհրապարակենք եւ կուղարկենք կազմակերպություններին՝ կանոնների պահպանման հետ կապված, կհայտարարենք դպրոցականների հեռավար ուսուցման ծրագրերի մասին, որպեսզի մեր երեխաները շարունակեն կրթվել տներում: [ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան] |news.am|   16։51- Երեկ Բավրայի անցակետից մեկուսացված ուկրաինացի երկու վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]   16։36- Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները: Նախապես հայտարարված համերգների համար գնված բոլոր տոմսերը ենթակա են վերադարձի:   16։30- ԱԺ աշխատակազմի կողմից ձեռք են բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը: Խնդրում եմ ԱԺ շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները: ԱԺ հարգելի՛այցելուներ, խնդրում եմ՝ մո՛ւտք գործեք  շենք՝ միայն ձեզ հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ: Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին։ [ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյան]   16։10- «Արմենիա» ավիաընկերությունը շարունակում է իրականացնել Թբիլիսի - Երևան - Մոսկվա չվերթը` բոլոր երկրների քաղաքացիների համար, քանի որ դա տրանզիտ չվերթ է, ուղևորները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դուրս չեն գալիս օդանավից։ |azatutyun.am|   16։02- Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք  ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ, և մեծաքանակ  գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ, և  հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից: [ՏՄՊՊՀ]   15։45- ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում: Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, ԶՈՒ անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը:   15։40- «Զվարթնոց» օդանավակայանը նորմալ հունով աշխատում է, բայց կան որոշակի չեղարկված չվերթներ: «Qatar Airways» ընկերությունը չեղարկել է Դոհա-Երևան չվերթը, «Belavia» ընկերությունը՝  Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Երևան-Դուբայ,  «Ryanair» ընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ և «Pegas Fly» ընկերությունը ևս չվերթ է չեղարկել»։ |tert.am|   15։30- Անձնակազմի անդամները, որոնք աշխատանքի բերումով կարիք են ունենալու շփվել այդ ուղեւորների հետ, ունենալու են հատուկ պաշտպանիչ միջոցներ, ինչը եւս իր հերթին թույլ է տալու նվազեցնել վարակման որեւէ դեպք: Բացի այդ՝ նրանց ժամանումից հետո անմիջապես կատարվում են ախտահանման աշխատանքներ բոլոր այն տարածքներում, որտեղով նրանք անցնում են։ [Համաճարակաբան Հայկ Կարապետյանը՝ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար հատուկ չվերթի մասին]    15։27- Վստա՛հ եղեք, որ որևէ մեկից որևէ տեղեկություն չի թաքցվում, հետևե՛ք պաշտոնական լրահոսին։ Խնդրում եմ մեր՝ կանխարգելմանն ուղղված կոչերը տարածել ձեր շրջապատում և օրինակ ծառայել, որ մնացածն էլ հետևեն ձեր օրինակին։ [Արսեն Թորոսյան]   15։25- Պացինենտներից 14-ն իրենց բավարար են զգում, և միայն 1-ի մոտ կա թոքաբորբ, որը բժիշկների հսկողության տակ է։ Չենք մոռանում մեր բոլորիս անձնական, սոցիալական պատասխանատվության մասին այս վարակիչ հիվանդության դեմ պայքարի գործում և պահպանելով այդ պարզ կանոնները այս փոքր-ինչ արտակարգ իրավիճակում՝ փորձում ենք ազգովի դրա դիմացն առնել։ [Արսեն Թորոսյան]   15։20- Եթե անխուսափելիորեն պետք է գտնվեք շատ կամ թեկուզ քիչ մարդկանց շրջապատում, խորհուրդ եմ տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, որ 1-2 մետր է, և նվազագույնի հասցնել անմիջական շփումը ձեռքսեղմման, համբուրելու, գրկախառնվելու ձևով։ [Արսեն Թորոսյան]   15։17- Հնարավոր է՝ ինֆորմացիայի բացակայության կամ այլ պատճառով լինեն որոշ անձինք, որոնք դեռ չեն բացահայտվել։ Դրա համար ուզում եմ խնդրել հետևել մեր վերջին օրերի կոչերին՝ օգտագործել առիթն ընտանիքի անդամների հետ ավելի շատ անցկացնելու և քիչ շփվել մեր մյուս համաքաղաքացիների հետ, չհաճախել հանրային  միջոցառումների։ Ոչ շտապ բոլոր հանրային միջոցառումները խստորեն խորհուրդ եմ տալիս հետաձգել։ [Արսեն Թորոսյան]   15։10- Մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ թե՛ առանձին բնակավայրում, թե՛ շենքում։ Մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ։ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին և մեկուսացրել ենք։ [Արսեն Թորոսյան]   14։47- Շիրակի մարզում երեք քաղաքացի կորոնավիրուսի թեստ է հանձել, դրանց պատասխանները հայտնի կլինեն օրվա երկրորդ կեսից հետո։ Քաղաքացիներն օտարերկրացի են, նրանց մոտ Բավրայի անցակետում տաքություն են նկատել և անմիջապես տեղում մեկուսացրել են։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան] |azatutyun.am|   14։40- Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի մինչև մարտի 23-ը։ |armenpress.am|   14։30- Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին և միտումներին, դրա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պահանջվում է իշխանությունների և բնակչության կողմից խնդրի լրջության գիտակցում, ինքնակազմակերպում, բարձր պատասխանատվություն և կարգապահություն:   14։25- Մարտի 14-ին՝ Երևանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքներով երթևեկությունն ավարտվելուց հետո, ԱՆ-ի ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով մետրոպոլիտենի Էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը։ Կիրառվելու են սահմանված կարգով ԱՆ-ի կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ, որոնց օգտագործման ցուցումներում նշված են վիրուսային վարակների դեպքում օբյեկտների ախտահանման եղանակները: [Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյան]   14։05- Այս պահին հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա: Արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել։ Հանրապետությունում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ: Այս ընթացքում ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ, սակայն արտանդրանքի քանակը փոքր է: [ՏՄՊՊՀ]   13։55- «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը։   13։50- Հանրապետությունում կորոնավիրուսի վտանգի կանխարգելման խնդիրներից և ձեր անվտանգությունից ելնելով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց: Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև «e-payments» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարով՝ 060-570-435:   13:45- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, նրանք ջերմություն չունեն: Թե’ Աննա Հակոբյանը, թե’ վարչապետը այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: [Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյան] |armenpress.am|   13։40- Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ։ [ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան]   13։35- Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց: Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է: Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ։ [Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան]   13։30- Հայ-վրացական սահմաններից քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող որոշումից հետո մեծ թվով ջավախքահայեր հատել են հայ-վրացական սահմանը և մուտք գործել Հայաստան։ Քանի որ սահմանի փակումը նախնական 10 օրով է հայտարարվել, նրանք մտավախություն են ունեցել, որ այն հնարավոր է երկարացնեն, և իրենք չեն կարողանա մեկնել ՌԴէ արտագնա աշխատանքների։ Սահմանը հատած ջավախքցիները պատմեցին, որ սահմանին միայն ջերմաչափում էին քաղաքացիներին, այլ հատուկ ախտահանիչ միջոցներ չէին կիրառվում։ |hetq.am|   13։20- Եթե տանն եք եւ չեք ցանկանում հայտնվել սուպերմարկետների մեծ հերթերում, որտեղ կա նաեւ հավանական վարակակիրներին հանդիպելու հնարավորություն, կարող եք ձեր առեւտուրն անել առցանց: Հայաստանում օնլայն սուպերմարկետների պակաս չկա, եւ ընտրությունը մեծ է: Նշենք մի քանիսը՝ www.sas.am, www.supermarket.am, www.parma.am: Այս տիպի առեւտուրը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շփումներն անհատների հետ, քանի որ հանդիպում եք միայն առաքիչին՝ ապրանքը ստանալիս: |itel.am|    13։15- Կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված՝ երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ սահմանված կարգով: Լրատվամիջոցներին խնդրում ենք «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքները: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]   13։00- Մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։ Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հերքում էտարածվող լուրերը՝ հայտնելով, որ Արցախում կորոնավիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա,  և իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները։ |infocheck.am|   12։50- Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին: Փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր Կամերային նվագախմբի չորս համերգներով, սակայն ստեղծված իրավիճակում տեղի իշխանությունները հորդորել են զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից: |hetq.am|   12։42- Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ: [Արսեն Թորոսյան]   12։40- Կարելի է օգտագործել մեր իրականության մեջ աշխատող մեկ այլ մեխանիզմ, երբ թեկնածուն անցնում է համայնքներով և բարձրախոսով դիմում է բնակչությանը (2017-ին ԵԼՔ դաշինքի օրինակով)՝ միևնույն ժամանակ հատուկ շեշտելով, որ մնացեք տանը և պատուհաններից ու պատշգամբներից լսեք, խուսափեք մոտիկ շփումից։ Արցախում այսպիսի մոտեցումը նույնպես կարող է աշխատել։ Վստահ եմ, որ մեթոդը կարող է նպաստել ու ստիպել, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ ավելի կենտրոնանա հենց իր նախընտրական ծրագրի ներկայացման վրա, այլ ոչ թե երկրորդ նախադասությունից հետո սկսի քննարկել ուրիշներին։ [Թևան Պողոսյանը՝ Արցախի ընտրությունների մասին]   11։50- ՀՀ-ում մարտի 15-ի դրությամբ կորոնավիրուսի պատճառով մշակութային միջոցառումներ չեղարկելու որոշում չկա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի հանրային կապերի բաժնից: |panarmenian.net|   11։35- Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների՝ դիմակների, ձեռնոցների, ախտորոշիչ սարքերի առաջին խմբաքանակը: Դրանք կհանձնվեն Առողջապահության նախարարությանը՝ հետագա բաշխումը կազմակերպելու համար։ |amerkayidzayn.com|   11։15- Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է։ Բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]   10։30- Հակաքաղցկեղային բուժում ստացող հիվանդներին՝  Խուսափել հասարակական վայրեր այցելելուց. Խուսափել համբուրվելուց, այլ երկրներից ժամանած մարդկանց և սերտ շփումներից ծանոթ- անծանոթների հետ.  պահպանել հիգիենայի կանոնները և հաճախակի լվացվել. ջերմություն կամ այլ սիմպտոմների առկայության դեպքում չստանալ քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի հերթական կուրսը՝ թաքցնելով գանգատները. Բարձր ջերմություն , հազ հևոց և այլ գանգատների դեպքում դիմել բուժող բժշկին և առողջապահության նախարարության թեժ գծին 8003 համարով։ [«Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական ծառայության ղեկավար Հայկուհի Գյոկչյան]   10։20- Օրենքը նախատեսում է 2 ձևակերպում հանրաքվեի կասեցման հետ կապված՝ ռազմական կամ արտակարգ դրության հայտարարում: Նշվածով պայմանավորված, եթե համապատասխան ընթացակարգերով կլինեն որոշակի իրավական ակտեր, որոնք կվերաբերեն գործընթացը կասեցնելուն, այդ դեպքում կկասեցվի գործընթացը: [ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրաքվեն դադարեցնելու մասին] |armtimes.com|   10։00- Երևանի քաղաքապետի կարճատև արձակուրդը ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին, ինչպես և նախատեսված էր արձակուրդ մեկնելու օրը: Նա այս ամբողջ ընթացքում եղել է Երևանում, որևէ վարակով վարակված չէ:  Նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման հարցում համայնքային մարմինները իրենց վերապահված գործողություններ են անում՝ հետևելով առողջապահության նախարարության հրահանգներին: [Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]   09:30- Այժմ ամենաակտիվ և թեժ կետը շարունակում է մնալ Էջմիածինը։ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը հասել է մոտավորապես 100-ի, և մենք Էջմիածինը պետք է պահենք ուշադրության կենտրոնում: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|   08:52- Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս էր կասկածվում: Ես ու Աննան կինքնամեկուսացվենք: Աննան եղել է Բրազիլիայում, ողջագուրվել է Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ: Բրազիլիայի նախագահի դեպքը հերքվեց, մենք ջերմությունները չափեցինք, ջերմություն չունենք, ամեն դեպքում մեկուսացված պայմաններում կմնանք: Վաղը առավոտյան թեստ կհանձնենք: [Նիկոլ Փաշինյան]   08:50- Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում: Բացի այդ, այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից: Ընդհանուր առմաբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: [Արսեն Թորոսյան]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20
22:20 - 14 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող)

21։24- Իտալիայում վերջին մեկ օրում գրանցվել է վիրուսի ռեկորդային` 3497դեպք,  175 մահ, ընդհանուր վարակակիրների թիվը ՝ 21,157 է։  21։11-Դանիայում գրանցվել է առաջին մահը կորոնավիրուսից։ 21։09-Լատվիան երեքշաբթի օրվանից փակում է իր սահմանները բոլոր օտարերկրացիների համար։ 21։08- ԱՄՆ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսից մահվան 50 դեպք։ 20։20- Սիրիան փակում է բոլոր դպրոցներն ու չեղարկում բոլոր միջոցառումները, թեև վարակվելու որևէ դեպքի մասին պաշտպոնապես չի հայտարարվել։   20։09- Եգիպտոսը 2 շաբաթով կփաակի բոլոր դպրոցներն ու համալսարանները:   20։08- Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան հայտնել է, որ այն պացիենտը, որն առաջինն էր վարակվել կորոնավիրուսով, այսօրվա անալիզների համաձայն, ապաքինվել է: Երբ կրկին բացասական պատասխան ստանան, արդեն կարող են ասել, որ պացիենտն ապաքինված է: |shantnews.am|   20։03- ԱՄԷ-ն մարտի 17-ից ժամանակավորապես դադարեցնում էն ցանկացած տեսակի վիզաների տրամադրումը բոլորին՝ բացառությամբ դիվանագետների։ Սա արվում է՝ ի պատասխան կորոնավիրուսի պանդեմիայի մասին ԱՀԿ-ի հայտարարությանը։ Որոշումը չի վերաբերում այն մարդկանց, որոնք արդեն հասցրել են վիզաներ ստանալ մինչեւ այս որոշման ընդունումը։ |news.am|   19։37- Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 1,365 նոր դեպք, 97 հոգի մահացել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում ընդհանուր առմամբ վարակվածների թիվը կազմել է 12,729, որոնցից 611-ը մահացել է։   19։16- Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 1,365 նոր դեպք, 97 հոգի մահացել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում ընդհանուր առմամբ վարակվածների թիվը կազմել է 12,729, որոնցից 611-ը մահացել է։   19։14- Բրիտանական Jet2 ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Իսպանիա, այդ թվում՝ Բալեարյան և Կանարյան կղզիներ: Ընկերությունից նշել են, որ թռիչքները չեղարկվել են՝ ի պատասխան Իսպանիայի կառավարության ընդունած սահմանափակումների: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հինգշաբթի 15-օրյա արտակարգ դրություն է հայտարարել ողջ երկրում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:  |tert.am|   18։55- Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երեքշաբթի օրվանից Հորդանանը կասեցնում է բոլոր տեսակի օդային ուղևորափոխադրումները՝ ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա։   18։54- Հարավային Աֆրիկայում վարակվածների թիվը հասել է 38-ի։   18։49- Մարտի 14-ին՝ բրիտանական ժամանակով առավոտյան 9։00-ի դրությամբ, Անգլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,140 դեպք, վարակվածներից 21-ը մահացել է։   18։40- Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների համատեղ որոշմամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Սարփիի անցակետը ժամանակավորապես կփակվի: Սահամնափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Թուրքիայի հետ օդային ելումուտը սովորական ռեժիմով կշարունակվի, ինչպես նաև սովորական աշխատանքը կշարունակվի Վալեի և Կարծախի անցակետերում: |aliq.ge|   18։30- Կորոնավիրուսով վարակված ևս 10 հիվանդ մահացել է Միացյալ Թագավորությունում։   18:27-Մալայզիան հայտնել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպքի  մասին. բոլոր դեպքերը կապված են կրոնական միջոցառման հետ, որն անցկացվել է երկրի մայրաքաղաք Կուալա Լումպուրի արվարձանում։Երկրի առողջապահության նախարարությունը  հայտնում է, որ երկրում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր 238 մարդ: |news.am|   18։03- Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբն այսօրվից հանրային կյանքի ու միջոցառումների խիստ սահմանափակումներ է մտցրել: Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով զանգվածային բոլոր միջոցառումները մեկ ամսով հետաձգվում են: Երկրում չեն գործում բոլոր կինոթատրոնները, թանգարանները, թատրոնները, զվարճանքի կենտրոններն ու մարզասրահները:  Կարանտինը կամ բուժման ռեժիմը խախտող քաղաքացիները կենթարկվեն խիստ պատասխանատվության: Հատուկ միջոցներ կկիրառվեն նաև կեղծ տեղեկություններ տարածող և խուճապ սերմանող լրատվամիջոցների ու անձանց նկատմամբ: |azatutyun.am|   18։01- Դուբայը չեղարկել է մարտին կայանալիք բոլոր միջաջոցառումները և  արգելել հյուրանոցներին հարսանիքներ կազմակերպել։   17։57- Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսի տարածումը երկրում կանխելու գործողությունների պլանը: Նախատեսվում է մարտի 15-ից փակել Ռուսաստանի սահմանները Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Այդ անցակետերով Ռուսաստան մտնելու արգելքը չի վերաբերում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնական պատվիրակություններին: Երեկվա դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 45 մարդ կա։ |azatutyun.am|   17։23- Մարտի 14-ի դրությամբ աշխարհում գրացվել է կորոնավիրուսով վարակման 149 215 դեպք (9 ժամում` + 3.405 դեպք), կորոնավիրուսի վարակից բուժվելու 73.713 (9 ժամում` + 1.183 դեպք), մահվան 5.602 դեպք (9 ժամում` + 166 դեպք), Վիրուսի առկայությունը հաստատված է 147 երկրում (9 ժամում՝ + 8 երկիր)։   17։18- Գերմանիայի առողջապահության նախարար Ջենս Շպանը կոչ է արել Իտալիայից, Շվեյցարիայից ու Ավստրիայից վերադարձողներին ինքանմեկուսացվել մինչև 2 շաբաթ ժամկետով։   17։07- Միացյալ Թագավորությունում ստորագրահավաք էր ձեռնարկվել կոչով, որ կառավարությունն արգելի զանգվածային միջոցառումներն ու մուտքը դեպի երկիր։ Ստորագրողների թիվը գերազանցել է 110․000-ը, ինչը նշանակում է, որ հարցը պետք է քննարկվի խորհրդարանում։   17։02- Հնդկաստանում գրանցել է կորոնավիրուսից մահվան 2-րդ դեպքը։ Մահացածը 68-ամյա կինն է։ Նա վարակվել է որդուց, որը եղել է Իտալիայում ու Շվեյցարիայում։   16։57- Մադրիդի ղեկավար մարմինները հորդորել են քաղաքի բնակիչներին մնալ տանը։   16։48- Չորրորդ մարդն է մահացել Բելգիայում կորոնավիրուսով վարակի հետևանքով։ Ավելի վաղ Բելգիայի Առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ շաբաթ օրվա դրությամբ երկրում կորոնավիրուսով  վարակվելու դեպքերի թիվն արդեն 689 է, մեկ օրում  գրանցվել է 133 նոր դեպք: |aysor.am|   16։26- Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը ճանաչել են որպես արտակարգ և անխուսափելի հանգամանք: Այս մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետի հրամանագրում արված փոփոխություններում։ Ռուսաստանի դպրոցականների ծնողները պետք է իրենք որոշեն՝ անհրաժե՞շտ է արդյոք, որ իրենց երեխաներն այցելեն դպրոց, թե՞ ոչ: Գործատուներին պարտավորեցրել են աշխատանքի չկանչել այն աշխատակիցներին, որոնք պետք է կարանտինում լինեն կորոնավիրուսի տարածման հետևանքով  վատ վիճակում գտնվող այս կամ այն երկիր այցելելուց հետո: |armenpress.am|   16։13- Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում առնվազն 2 շաբաթով փակվում են բոլոր դպրոցները, աշակերտներն անցնում են հեռակա ուսուցման։   16։10- «Արմենիա» ավիաընկերությունը շարունակում է իրականացնել Թբիլիսի - Երևան - Մոսկվա չվերթը` բոլոր երկրների քաղաքացիների համար, քանի որ դա տրանզիտ չվերթ է, ուղևորները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դուրս չեն գալիս օդանավից։ |azatutyun.am|   16։08- Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսը բնութագրում է որպես կանխատեսված աղետ, ինչը հնարավորություն է տալիս ձեռնարկել ավելի ընդլայնված միջոցառումներ՝ օգտագործելով աղետների արձագանքնման համար նախատեսված պետական ֆոնդերը։   15։42- Այսօր Վրաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի ներքին տարածման առաջին դեպքը: Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի 30 հաստատված դեպք կա, որից 2-ը Իրանից են եկել, մեկը՝ Իսպանիայից, իսկ 12-ը ճանապարհորդում էին Իտալիայում, 10-ը՝ կոնտակտ են ունեցել Իտալիայից ժամանած 12 վարակակիրների հետ: |aliq.ge|   15։31- Ավստրիան 4.4 միլիարդ եվրո կհատկացնի՝ որպես ֆինանսական աջակցություն կորոնավիրուսից տուժածների համար։   15։30- Լոնդոնում ծնված նորածնի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։   14։50- Լիտվան, կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, փակում է մուտքը օտարերկրացիների համար և վերականգնում ԵՄ-ի հետ սահմանային հսկողությունը: Սահմանափակումները դեռևս չեն տարածվի բեռնափոխադրումների վրա: Լիտվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 դեպք: |armenpress.am|   14։43- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 30-ի: Վրաստանում այս պահի դրությամբ կարանտինային գոտում է մնում 418 հոգի, հատուկ ուշադրության տակ է նրանցից 54-ը: |aliq.ge|   14։30- Ռուսական խոշոր ավիաընկերությունը` «Աերոֆլոտ»-ը, կրճատում է դեպի Եվրոպա թռիչքների քանակը: Ռուսաստանը մարտի 16-ից սահմանափակում է չվերթները Եվրոպական միության, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ: Մինչ այդ սահմանափակվել էին չվերթները Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի հետ: |armenpress.am|   14։18- Ֆիլիպիններում գրանցվել կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 98-ի։   14։17- Ռուանդայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։   14։15- Zara ապրանքանիշի սեփականատեր Inditex կազմակերպությունը փակում է ցանցի բոլոր խանութները Իսպանիայում։   14։10- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19-ի, նրանցից երեքը կարանտինային պայմաններում բուժում ստանալուց և ապաքինվելուց հետո դուրս են գրվել: |tert.am|   13։34- Մարոկկոն դադարեցնում է ավիափոխադրումները Բելգիայի, Գերմանիայի, Նիդերլանդների ու Պորտուգալիայի հետ։   13։33- Չեխիան փակում է խանութների մեծ մասը, կշարունակեն գործել մթերային խանութները, դեղատները, բանկերն ու գազալցակայանները։ Արգելվում են նաև արտերկրյա ճանապարհորդությունները, ինչպես նաև օտարերկրացիները մուտքը երկիր։   13։30- Ինդոնեզիայում մահացության դեպքերը հասել են 5-ի։   13։10- Կորոնավիրուսի կասկածով Ուկրաինայի Չորնովիցկի մարզում հոսպիտալացվել է մայրն իր երկու երեխայի հետ: Նրանք երկրի սահմաններից դուրս չեն եղել, բայց հաղորդակցվել են մի մարդու հետ, որը Ուկրաինա է վերադարձել Իտալիայից և հոսպիտալացվել է COVID-19-ի կասկածով։ Վերջին տվյալներով Ուկրաինայում կորոնավիրուսի երեք դեպք է հայտարարվել: |armenpress.am|   13։05- Հոլիվուդյան խոշոր կինոարտադրող ընկերությունները սառեցնում են իրենց նախագծերը՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Netflix ստուդիան մարտի 16-ից դադարեցնում է աշխատանքն ԱՄՆ-ի և Կանադայի տարածքում անխտիր բոլոր սերիալների ու ֆիլմերի վրա: Սահմանափակումը երկու շաբաթով է: Disney ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է մի քանի ֆիլմերի նկարահանումները, որոնցում ներգրավված են իրական դերասաններ: |shantnews.am|   12։55- Ավստրիայում շաբաթ օրը նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 98-ով և հասել է 602-ի: |armenpress.am|   12։25- Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 145 հազարի շեմը: Վարակման դեպքերի թվով առաջինը Չինաստանն է` 80973 դեպք, երկրորդը` Իտալիան` 17660 դեպք, Իրանը՝ 11364 դեպքով երրորդն է, Հարավային Կորեան՝ 8086 դեպքով՝ չորրորդը, հինգերորդն Իսպանիան է` 5232 դեպքով: Մահացությունների թիվը հատել է 5400-ի շեմը, կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 71600 մարդ: |armenpress.am|   12։20- Պուերտո Ռիկոյում գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու առաջին 3 դեպքերը։   12։05- Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով 19 անձ թեստավորման է ենթարկվել, և բոլոր պատասխանները բացասական են: Ինֆեկցիոն հիվանդանոցում ներկայումս կա 44 պացիենտ: |aliq.ge|   11։36- Apple-ը փակում է Չինաստանից դուրս գտնվող իր բոլոր խանութները մինչև մարտի 27-ը: Փակված խանութների ժամավճարով աշխատող բոլոր աշխատակիցների աշխատավարձը կպահպանվի։   11։35- Ֆուտբոլի Գերմանիայի և Իտալիայի հավաքականների ընկերական խաղը չեղարկվել է: Որոշման համար հիմք է ծառայել ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսը: Ընկերական հանդիպումը նախատեսված էր մարտի 31-ին Նյուրնբերգում: |armenpress.am|   11։30- Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան 2 շաբաթով փակում է դպրոցները, այսօր այս մասին հյատարարել է քաղաքապետ Անյես Բասվեդան։   11։15- Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը, ըստ նախնական տվյալների, առողջացել է։ Բժիշկը նշել է, որ նախօրեին պացիենտը թեստավորում է անցել և գրանցվել է բացասական արդյունք։ 24 ժամվա ընթացքում պացիենտը ևս մեկ թեստավորում պետք է անցնի՝ կորոնավարակն ամբողջությամբ բացառելու նպատակով։ |aliq.ge|   11։10- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բժիշկը հայտարարել է, որ նախագահի համար նոր տեսակի կորոնավիրուսի թեստ անցկացնելու անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով՝ Թրամփն օրերս բրազիլական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ սահմանափակ շփում է ունեցել այն մարդու հետ, որի մոտ երեք օր անց վիրուսի ախտանշաններ են հայտնաբերվել։ |tert.am|   10։55- Այսօր՝ քնելուց առաջ, մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց: Այն մասին, թե երբ կրկին կգրկախառնվենք, իսկ ընտանիքով առևտուր անելու հնարավորությունը իրական տոն կթվա: Կմտածենք այն օրվա մասին, թե ինչպես մեր կյանք կվերադառնան սուրճը՝ սրճարաններում, գրկախառնությունները, միմյանց հպված մարդկանց լուսանկարները: Կմտածենք այն մասին, թե ինչպես իրողությունն անցյալ կդառնա, իսկ մեր բնականոն կյանքը՝ նվեր՝ անսպասելի և հիասքանչ: [Հռոմի Պապի ուղերձը՝ իտալացիներին] |armtimes.com|   10։50- Չինաստանում կորոնավիրուսից առաջացած թոքաբորբով վարակումների ընդհանուր թիվը հասել է 80.824-ի, մեկ օրում 1430-ը բուժվել է։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 3189-ի: |aysor.am|   10:35- Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել մարտի 16-ից փակել բոլոր դպրոցնելրը COVID-2019 կորոնավիրուսային վարակի պատճառով: Երկրի կառավարությունը նաև որոշել է ժամանակավորապես փակել կինոթատրոնները. թատրոնները, թանգարաններն ու գրադարանները: |tert.am|   10:32- Կոլումբիան կորոնավիրուսի պատճառով կփակի Վենեսուելայի հետ սահմանը։ Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ դիտարկում է Բրազիլիայի և Կոլումբիայի հետ սահմանները փակելու հարցը, սակայն երկրներին խնդրում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հարցերում համագործակցության եզրեր գտնել։ |tert.am|   10:17- ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը Պետդեպարտամենտ է կանչվել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերից հետո այն մասին, որ նոր կորոնավիրուսը Ուհան քաղաք կարող էին բերել ամերիկացի զինծառայողները: |tert.am|   10:15- Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին նա հայտարարել է կանադացիներին ուղղված ուղերձում։ Կանադայի վարչապետը հորդորել է երկրի բնակիչներին զերծ մնալ ճանապարհորդելուց։ |tert.am|   10:10- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցման օրենդրական փաթեթը։ Այդ որոշումով կորոնավիրուսի թեստավորումը դառնում է անվճար, իսկ հիվանդներին ապաքինվելու համար կտարամադրվի վճարվող արձակուրդ։   10:00- Լատինական Ամերիկա կասեցնում է թռիչքները Եվրոպայից։   09:30-Լոնդոնի վազքի մարաթոնի օրը փոփոխվել է աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով: Մարաթոնը, որը նախատեսված էր ապրիլի 26-ին, տեղափոխվել է հոկտեմբերի 4-ին: |armenpress.am|   09:24- «Լիվերպուլ» ակումբը Պրեմիեր լիգայի հետաձգամն պատճառով դադարեցրել է մարզումները, իսկ ֆուտբոլիստներըը մարզավիճակ պետք է պահեն տանը: Անգլիայի առաջնությունը նախատեսված է վերսկսել ապրիլի 3-ին: Կատալոնական «Բարսելոնա»-ն ևս մարզումներ չի ունենա առաջիկա օրերին: |armenpress.am|   09:23- Սաուդյան Արաբիան 2 շաբաթվ կասեցնում է բոլոր միջազգային չվերթները։   09:21- Նորվեգական Cruise Line Holdings ընկերությունը, որն իրականացնում է մի շարք ծովային նավարկություններ, հայտարարել է, որ չեղարկում է բոլոր տեսակի ճանապարհորդությունները մարտի 13-ից մինչև ապրիլի 11-ն ընկած ժամանահատվածը։   09:20- Հարավարևելայան Ասիայի երկրները, այդ թվում՝ Վիետնամը, Կամբոջիան, Թաիլանդը, Ֆիլիպպիները, խստացնում են Եվրոպական երկրների հետ ավիահողորդակցությունը։   09։18- Կիրակի օրվանից Նոր Զելանդիա մուտք գործած յուրաքանչյուր ոք՝ ներառյալ քաաքացիներին ու մշտական բնակության իրավունք ունեցող անձինք, պարտադիր պետք է ինքնամեկուսանա 14 օրով։   09։17- Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրում փակվում են բոլոր դպրոցները, աշակերտներն անցնում են առցանց ուսուցման, ինչքանով դա հնարավոր կլինի։   09։16- Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Սուրինամում։   09։15- Ուրուգվայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։   09։05- Կանադան փակում է խորհրդարանը։ Վարչապետ Թրուդոն կոչ է արել Կանադայի քաղաքացիներին զերծ մնալ ցանկացած տեսակի ճանապարհորդություններից։   09։04- Ուզբեկստանը կասեցնում է ավիահողարդակցությունը Ֆրանսիայի, Իսպանիայի ու Միացյալ Թագավորության հետ, ինչպես նաև արգելում է Իտալիայի, Իրանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հարավային Կորեայի ու Չինաստանի քաղաքացիների մուտքը երկրիր։   09։03- Բոսնիան մտցնում է պատրադիր 2-շաբաթյա կարանտին երկիր վերադարձող բոլոր բոսնիացիների համար։   09։02- Կիպրոսը 2 շաբաթով արգելում է բոլոր օտարերկրացիները մուտքը երկիր։   09։00- Հարավային Աֆրիակայում գտնվող Էսվատինի պետությունում, որը նախկինում կոչվում էր Սվազիլենդ, գրանցել է հիվանդության առաջին դեպքը։ Ախտահարվածը 33 տարեկան կին է, որը փետրվարի վերջին վերադարձել է ԱՄՆ-ից։   08։58- Մավրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։   08։57- Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է հաջորդ շաբաթվանից բոլոր զանգվածային միջոցառումներն արգելոլու մասին որոշումը։   08։55- Մարտի 14-ի դրությամբ աշխարհում գրացվել է կորոնավիրուսով վարակման 145,810 դեպք (18 ժամում` + 10,492 դեպք), կորոնավիրուսի վարակից բուժվելու 72,530 (18 ժամում` + 2,885 դեպք), մահվան 5,436 4․981 դեպք (18 ժամում` + 455 դեպք), Վիրուսի առկայությունը հաստատված է 139 երկրում (18 ժամում + 19 երկիր)։   08:42- ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան դարձել է կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն։ Օրեցօր բազմաթիվ երկրներ իրենց սահմանները փակում են օտարերկրացիների համար, իսկ երբեմն նաև սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք վերադառնում են օտարերկրյա պետություններից։ |hetq.am|   08:40- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի պատճառով։ Նա հանձնարարել է բացել արտակարգ կենտրոններ յուրաքանչյուր նահանգում, իսկ հիվանդանոցներին՝ մշակել ու կիրառել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան։ Երեկվա դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1629 դեպք, 41 մարդ մահացել է։ |armenpress.am|   08:35- Երկու օրից Ուկրաինան ժամանակավորապես կփակի արտասահմանցիների մուտքը երկիր, ինչը պայմանավորված է արագորեն տարածվող կորոնավիրուսով։ Արտասահմանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն կտրվի վերադառնալ հայրենիք, սակայն բոլոր նրանք, որոնք վերադարձել են վիրուսի օջախ հանդիսացող երկրներից, կհետազոտվեն և կգտնվեն մշտական հսկողության տակ։ Երկրում գրանցվել է մահվան առաջին դեպքը։ Մահացածը վերջերս էր վերադարձել Լեհաստանից։ |hetq.am|   08:30- Աֆրիկյան 54 պետություններից կորոնավիրուսով վարակակիր ունեն արդեն 18-ը։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)
21:24 - 14 մարտի, 2020
Մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ․ Արսեն Թորոսյան

Մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։ Նա մասնավորապես ասաց, որ մինչ օրս ունենք մոտ 200 մեկուսացված անձ թե՛ առանձին բնակավայրում, թե՛ շենքում։ Մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփում ունեցած լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ։ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերվել են գրեթե բոլոր շփվածներին։ «Հնարավոր է՝ ինֆորմացիայի բացակայության կամ այլ պատճառով լինեն որոշ անձինք, որոնք դեռ չեն բացահայտվել։ Դրա համար ուզում եմ խնդրել հետևել մեր վերջին օրերի կոչերին՝ օգտագործել առիթն ընտանիքի անդամների հետ ավելի շատ անցկացնելու և քիչ շփվել մեր մյուս համաքաղաքացիների հետ, չհաճախել հանրային  միջոցառումների։ Ոչ շտապ բոլոր հանրային միջոցառումները խստորեն խորհուրդ եմ տալիս հետաձգել։ Պացինենտներից 14-ն իրենց բավարար են զգում, և միայն 1-ի մոտ կա թոքաբորբ, որը բժիշկների հսկողության տակ է։ Չենք մոռանում մեր բոլորիս անձնական, սոցիալական պատասխանատվության մասին այս վարակիչ հիվանդության դեմ պայքարի գործում և պահպանելով այդ պարզ կանոնները այս փոքր-ինչ արտակարգ իրավիճակում՝ փորձում ենք ազգովի դրա դիմացն առնել։  Վստա՛հ եղեք, որ որևէ մեկից որևէ տեղեկություն չի թաքցվում, հետևե՛ք պաշտոնակն լրահոսին։ Խնդրում եմ մեր՝ կանխարգելմանն ուղղված կոչերը տարածել ձեր շրջապատում և օրինակ ծառայել, որ մնացածն էլ հետևեն ձեր օրինակին»,- հավելեց Արսեն Թորոսյանը։
15:31 - 14 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող)

22:15- Վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ֆինանսական կամ այլ տիպի վնասի դեպքում, սեփական միջոցներից պետությանը հատկացնել այն ծավալի ֆինանսական ռեսուրս, որն անհրաժեշտ կլինի։22:00- Կորոնավիրուսով վարակի ընդհանուր դեպքերի թիվը գերազանցեց 140.000-ը։ Ներառված չեն վերջին 24 ժամում Ֆրանսիայում և Իտալիայում գրանցված դեպքերը։21:53- Իտալական «Սամպդորիայի» ևս չորս ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով՝ Ա սերիայի ֆուտբոլիստների շրջանում վարակակիրների թիվը հասցնելով 6-ի։ Ավելի վաղ  կորոնավիրուս էր հաստատվել թիմի  մեկ այլ հարձակվողի և  «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ։21:38- Պերուն հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից 30 օրով կասեցնում է Եվրոպա մեկնող ու Եվրոպայից վերադարձող բոլոր թռիչքները։21:32- Հունաստանի առողջապահության գերատեսչությունները հայտարարել են հակավիրուսային միջոցառումների խստացման մասին։ Մասնավորապես, փակվում են բոլոր բարերը, ռեստորանները, արագ սննդի կետերն ու գեղեցկության սրահները։ Սուպերմարկետներն ու դեղատները կարող են շարունակել աշխատել սովորական ռեժիմով։21:30- Վենեսուելայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։21:28- Անգլիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգվել են մինչև 2021թ մայիս։21:15- Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում որոշել ենք մարտի 16-ին  արտակարգ հանդիպում կազմակերպել G7-ի բոլոր ղեկավարների հետ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Մենք կհամակարգենք պատվաստանյութերի և բուժումների վերաբերյալ հետազոտությունները, նաև  կաշխատենք տնտեսական և ֆինանսական միջոցառումների ուղղությամբ։ [Էմանուել Մակրոն]21:13- Շվեյցարիան փակում է բոլոր դպրոցները։ Կառավարությունը նաև որոշում կայացրեց մոտ 10 միլիարդ շվեյցարական ֆրանկ հատկացնել որպես օգնություն վիրուսի համաճարակից տուժած գործարարների համար։21:11- Մեծ Բրիտանիայում դպրոցները կմնան բաց այնքան ժաման, մինչև որ կառավարությունը փակման որոշում կայացնի: [Մեծ Բրիտանիայի կրթության քարտուղար Գևին Ուիլյամսոն]21:05- Apple-ի՝ հունիսին կայանալիք ծրագրավորողների ամենամյա WWDC 2020 կոնֆերնսն այս տարի առաջին անգամ կանցկացվի առցանց։21:04- Եվրոպան դարձել է կորոնավիրուսի համավարակի կենտրոն: Մեկ օրվա ընթացքում այդ տարածաշրջանից վարակման ու մահվան ավելի շատ դեպքերի մասին ենք հայտարարություն ստացել, քան Չինաստանից էինք ստանում հիվանդացության պիկի ժամանակ: [ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուս]21:00- Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Իրանի անվտանգության աշխատակիցները կդատարկեն Իրանի բոլոր քաղաքների փողոցները առաջիկա 24 ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել է պաշտոնական հեռուստաալիքը։ Որոշումը կայացվեց նրանից հետո, երբ ԱՀԿ-ն նշեց, որ Իրանը պետք է խստացնի վարակի դեմ ձեռնարկվող միջոցները։20:30- Առաջիկա հանգստյան օրերին նախատեսված Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են։ Նախատեսված էր դրանք անցկացնել առանց հանդիսականների, սակայն ղեկավարությունը որոշել է ռիսկի չդիմել։ Երկրում Ֆուտբոլային մրցաշարերը դադարեցվել են մինչև ապրիլի 2-ը, որից հետո կընդունվի իրադրությանը համապատասխան որոշում։20:05- Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Facebook-ի իր էջում նա գրել է, որ անցկացված թեստը բացասական արդյունք է տվել, ապա հորդորել է չհավատալ կեղծ լուրերին։ Ավելի վաղ բազմաթիվ միջազգային պարբերականներ հայտնել էին, որ Բոլսոնարուի՝ կորոնավիրուսի առկայության առաջին թեստը դրական է:19:17- Չինական Ալիբաբա առցանց առևտրայի հարթակի կողմից հիմնադրված Ջեկ Մա բարեգործական հիմնադրամը հայտարարել է, որ ԱՄՆ-ին կնվիրի 500,000 թեստ ու մեկ միլիոն դիմակ։19:15- Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հյուրանոցներին, ռեստորաններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային և էքսկուրսիաներով զբաղվող կազմակերպություններին հնարավորություն է տրվել 4 ամսով երկարաձգել եկամտային ու սեփականության հարկերի վճարումը: Խոսքը մոտ 18.000 կազմակերպության ու 50.000 ֆիզիկական անձի մասին է: [Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա] 19:02- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11.364-ի, որոնցից 514-ը մահացել է: Միաժամանակ, վարակվածներից 3.529-ն առողջացել է: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրին:18:50- Մեծ Բրիտանիայի խնամքի կենտրոններն արգել են ցանկացած տեսակի այցելություններ։ 18:46- Իսպանայի կառավարությունը կհայտարարի արտակարգ իրավիճակ: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը անցել են 4,200-ը, իսկ մահացածների թիվը՝ 120-ը։ Իտալիայից հետո Իսպանիան 2-րդ ամենաշատ դեպքեր գրանցած եվրոպական երկրին է։ Հիշեցնենք, որ Իտալիայում վարակվածների թիվը գերազանցել է 15,000-ը, 1,000-ից ավել մարդ մահացել է։ 18:42 -Մալդիվներում աշխարհում առաջին կղզային առողջարանն են բացել այն զբոսաշրջիկներին մեկուսացնելու համար, որոնք կարող են ախտահարված լինել COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել Է Մալդիվների կառավարությունը։ 18:30 - Ներկայում վարակվածների թիվն ամբողջ աշխարհում ավելացել Է մինչեւ 134 հազար, մահացել Է 5055 մարդ՝ ախտահարվածների մոտավորապես 3,75 տոկոսը: |ՏԱՍՍ|18:16- Ուկրաինայում այսօր գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ Այն գրանցվել է Ժիտոմիրի շրջանում, մահացածը 71-ամյա կին է, որի մոտ հիվանդությունն ախտորոշվել է մարտի 12-ին։18:12- Ըստ Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության, երկրում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսի 798 գրանցված դեպք, 290-ով ավելի, քան երեկ։ 18:10- Վրաստանը կփակի սահմանը ցանկացած պետության հետ, որը վտանգ կներկայացնի կորոնավիրուսի տարածման տեսանկյունից: Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ: Ռիսկերի նվազեցման համար մենք սահմանին միջոցներ կձեռնարկենք ցանկացած երկրի նկատմամբ: [Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը ժամանակավոր փակելու հավանականության վերաբերյալ]18:04- ԵՄ տնտեսության համար կորոնավիրուսը խոշորագույն շոկ է դարձել, բայց չպետք է պերմանենտ վնաս պատճառի: ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումն անհնար է կանգնեցնել, հնարավոր է միայն դրա տարածումը դանդաղեցնել, ինչի համար կպահանջվի Եվրամիության տնտեսական կյանքի դանդաղեցում։ ԵՄ-ն առավելագույնս կմեղմի կորոնավիրուսի հետեւանքով տուժած ձեռնարկություններին պետական օգնության տրամադրման կանոնները: Մենք պատրաստ ենք ավելին անել այն բանին զուգահեռ, թե իրավիճակն ինչպես կզարգանա։ [Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն]18։02- Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մինչեւ 18 հազար ընկերություն, որոնք վնաս են կրել նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, 4 ամսով կազատվեն հարկերի վճարումից: |news.am|   18։00- Մալթա ժամանող յուքարնչյուր ոք պետք է պարտադիր 2-շաբաթյա կարանտին անցնի, այսօր հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Աբելան։   17։56- Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 45-ի: Հիվանդության նոր դեպքեր են հայտնաբերվել Մոսկվայում (5 դեպք), Սանկտ Պետերբուրգում (3 դեպք), մեկական հիվանդ Լենինգրադյան, Մոսկովյան շրջաններում, ինչպես նաև Պերմի երկրամասում: Հիվանդ քաղաքացիները եղել են երկրներում, որտեղ կորոնավիրուսի տարածման առումով անբարվոք վիճակ է՝ Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա: |panarmenian.net|   17։54- Բուլղարիայի խորհրդարանը երկրում մեկ ամսով արտակարգ դրություն է մտցրել՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:  Արտակարգ դրություն հայտարարելը տեղական իշխանություններին հնարավորություն է տալիս փակել մանկապարտեզները, դպրոցները, համալսարանները, չեղարկել հանրային միջոցառումները: Բուլղարիայում հաստատված է հիվանդության 23 դեպք, մեկ մարդ մահացել է: |aysor.am|   17։54- Ավստրիան Իտալիայի օրինակով փակում է բոլոր խանութները՝ բացառությամբ մթերայինների ու դեղատների։   17։53- Ֆրանսիան խստացնում է հակավիրուսային միջոցառումները։ Այսօր հայտարարվել է, որ արգելվում են 100+ զանգվածային հավաքները նախկին հազարի փոխարեն։   17։52- Ռումինիայի վարչապետի պաշտոնակատար Լյուդովիկ Օրբանն այսօր հայտարարել է, որ ինքը և իր գլխավորած Ազգային լիբերալ կուսակցության մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ 14 օրով ինքանամեկուսանում են, քանի որ կուսակցության մի ներկայացուցչի մոտ կորանավիրուս է աշխտորոշվել։   17։50- Մալդիվներում աշխարհում առաջին կղզային առողջարանն են բացել այն զբոսաշրջիկներին մեկուսացնելու համար, որոնք կարող են ախտահարված լինել կորոնավիրուսով: Հյուրանոցը կառուցել են 10 օրում՝ Վիլիվարու կղզում, որը գտնվում Է Մալե մայրաքաղաքից 24 կիլոմետր հեռավորության վրա: Բուժանձնակազմն այստեղ անվճար Է աշխատելու մեկուսացվածների համար, իսկ ֆինանսավորումը կատարվելու Է կառավարության հաշվին: |armenpress.am|   17։45- Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում մեկ օրում ավելացել Է ավելի քան հազարով, ախտորոշվել Է վարակման 4209 դեպք, 120 մարդ մահացել Է: |armenpress.am|   17։43- Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտենկորոնավիրուսի տարածման պատճառով որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցումավազքը: Որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19-ին «Պանատինաիկոս» մարզադաշտում` առանց հանրության ներկայության: |tert.am|   17։40- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կարծիքով պետությունները պետք է ավելի լավ համակարգեն գործողությունները՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ։ Ջոնսոնը անցած մի քանի օրվա ընթացքում հարցը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի հետ։ Այօսր ևս պետք է այդ հարցը քննարկի։ Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ջոնսոնի պաշտոնական խոսնակը։   17:05- Վրացական իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնել Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ավելի վաղ Հարավային Օսիան փակել էր Վրաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը՝ կորոնավիրուսի պատճառով: Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 25 դեպք: |aysor.am|   17:00- Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 500-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է վարակվելու 11․364 դեպք: Ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 3259 մարդ: |panarmenian.net|   16:55- Ադրբեջանի ևս 4 քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նրանք վերադարձել են Իտալիայից և Իրանից։ Հիվանդները հոսպիտալացվել են հատուկ ռեժիմով հիվանդանոցներում: Նրանց վիճակը նորմալ է, բուժումը շարունակվում է։ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16-ի: |panarmenian.net|   16։40- Եթովպիան գրանցեց կորոնավիրուսի առաջին դեպքը։ Հիվանդը 48-ամյա ճապոնացի տղամարդ է, որը մարտի 4-ին Եթովպիա է ժամանել Բուրկինա Ֆասոյից։   16։30- Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1100 -ը։ |aysor.am|   16:27- Իհարկե, մենք զգում ենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Սա չի նշանակում, որ ինչ-որ բան խստացվում է, համենայնդեպս, տարրական միջոցառումները մեր գործընկերների հանդեպ հարգանքի դրսևորում են: Մենք շատ հաճախ ենք հարբուխով և հազով աշխատանքի գնում: Պարզապես, այս իրավիճակում ավելի լավ է դրան վերաբերվել կրկնակի ուշադրությամբ: [ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |aysor.am|   16:25- Չեխիայի կառավարությունն այսօր որոշում է ընդունել մարտի 16-ից արգելել արտասահմանյան այն քաղաքացիներ մուտքը Չեխիա, որոնք այդ երկրում կեցության իրավունք չունեն: Կարգելվի նաև Չեխիայի քաղաքացիների ելքը երկրից: Մարտի 13-ի տվյալներով՝ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 117 դեպք, հիվանդներից 2-ը գտնվում են ծանր վիճակում: |tert.am|   16:20- Մարտի 13-ի դրությամբ աշխարհում գրացվել է  կորոնավիրուսով վարակման  135․318 դեպք (առավոտվանից + 6,975 դեպք),  կորոնավիրուսի վարակից բուժվելու 69․645 (առավոտվանից + 1․321 դեպք),  մահվան 4․981 դեպք (առավոտվանից + 261 դեպք),Վիրուսի առկայությունը հաստատված է 120 երկրում (առավոտվանից + 4 երկիր)։   16։10- Բելգիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է՝ հասնելով 556-ի։ Նախօրեին 399 դեպք է գրանցվել: |aysor.am|   16։05- Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: Տեսակոնֆերանսի նպատակը արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ակտիվացումը և ամբողջ աշխարհում ուսումնական գործընթացի խանգարումները նվազագույնի հասցնելու ռազմավարությունների մշակման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն է:   16։00- Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական համակարգի աշխատակազմը դիմել է երկրի կառավարությանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հիվանդների բուժման համար օգտագործվեն նաև մասնավոր հիվանդանոցները, եթե կորոնավիրուսի տարածվածության պատճառով պետական բուժհիմնարկների կարողությունները չբավարարեն։   15։50- Իտալիայի իշխանությունները պատրաստ են ձեռնարկել նոր, ավելի կոշտ միջոցներ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար, եթե կառավարության վերջին որոշումները չունենան ակնկալվող արդյունքը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Լուչիանա Լամորջեզեն։ |aysor.am|   15:40- Կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սաքելարոպուլուի երդման արարողության օրակարգում. արարողությունը կանցկացվի գրեթե առանց հյուրերի և խիստ կանխարգելիչ միջոցառումներով։ |aysor.am|   15:35- Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները մինչև ապրիլի 3-ը հետաձգվել են: Պատճառն աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակն է: |armsport.am|   15:22- Երկուշաբթի օրվանից Խորվաթիայի բոլոր դպրոցները կփակվեն։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում մինչ օրս պաշտոնապես գրանցվել է վարակի 27 դեպք։   15:20- ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թարմփը նշել է,  որ կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ կառավարության բացթողումների համար պատասխանատու է երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման։ Թրամփի խոսքով՝ տասնամյակներ շարունակ Համաճարակների կառավարման ու կանխարգելման կենտորնը դիտում էր ու ուսումնասիրում իր թեստավորման համակարգը, բայց ոչինչ չէր անում։ Նախագահ Օբաման ձեռնարկեց փոփոխություններ, որոնք իրավիճակն էլ ավելի բարդացրին։   14։45- Կորոնավիրուսի պատճառով Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է 2 շաբաթով: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը ևս դադարեցվել է, բայց հայտնի չէ՝ որքան ժամանակով։ |armenpress.am|   14։30- Կորնավիրուսի պատճառով Ուեֆան հետաձգել է մյուս շաբաթ տեղի ունենալիք Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի բոլոր խաղերը։   14։25- Մեքսիկայի համաճարակաբանական ծառայության ղեկավարը հայտնել է կորոնավիրուսով վարակվելու երեք նոր դեպքի մասին. վարակված քաղաքացիները ավելի վաղ այցելել են Իսպանիա և Ֆրանսիա: Երկրում կորոնավիրուսով վարակների դեպքերի ընդհանուր թիվը հասել է 15-ի։ |aysor.am|   14։20- Չինաստանի ԱԳՆ  խոսնակ Գեն Շուանը չի հաստատել վերջերս ստացված տեղեկությունը, թե ամերիկյան զինուժը կորոնավիրուսը բերել է Ուհան: Շուանը շեշտել է, որ գիտնականները պետք է փնտրեն հիվանդության աղբյուրը: Այս հարցում, ինչպես ասել է դիվանագետը, անհրաժեշտ է լսել մասնագետների կարծիքը: Նա նաև հավելել է, որ հիվանդության տարածման ֆոնին վիրուսի աղբյուրի վերաբերյալ շատ ոչ հուսալի և ոչ գիտական տարբերակներ են առաջ գալիս, որոնք «սևացնում են» Չինաստանը: |shantnews.am|   14։17- Մադրիդի ղեկավարությունը չի բացառում, որ քաղաքը փակվի։ Այս մասին այսօր հայտնել է Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինեզ–Ալմեյդան այն բանից հետո, երբ տարածաշրջանում վարակվածների թիվը գերազանցել է 2000-ը։   14։15- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին հորդորել է պատրաստ լինել կորոնավիրուսի պատճառով հարազատների կորստին, քանի որ վարակվածների թիվը կարող է շատ ավելին լինել, քան պաշտոնական տվյալները: Ըստ գիտնականների՝ երկրում կարող է լինել մինչև 10 հազար վարակակիր մարդ: |aysor.am|   14։12- Բուլղարիան դարձավ վերջին եվրոպական երկիրը, որը հայտարարել է արտակարգ դրություն։ Երկրի խորհրդարանը միաձայն ընդունել է որոշում երկրում մտցնել արտակարգ դրություն այն բանից հետո, երբ վարակվածների թիվը հասել է 23-ի։ Սահմանափակվում են թռիչքները դեպի վարակվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրները, ինչպես նաև՝ այդ երկրներից մուտքը, փակվում են դպրոցներն ու համալսարանները, ոստիկանությունը տրվում է թույլտվություն միջամտել այն դեպքերում, երբ խախտվում են վարակված մարդկանց մեկուսացման պայմանները։ Կառավարությունը նաև կվերանայի 2020թ բյուջեն՝ հատկացնելու ֆինանսական միջոցներ երկրի առողջապահական համակարգին։   14։10- Չեխիայի հանրապետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ։ Փակվում են բոլոր սպորտային համալիրները, թատրոնները, կինոթատրոնները և այլ ժամանցային վայրերը, կասեցվում են մշակութային, կրոնական, համայնքային միջոցառումներն ու հանդիպումները։ Կառավարությունը նաև կարգադրում է, որ բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից վերադարձող քաղաքացիները ինքնմեկուսացվեն։   14։05- Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն հայտարարել է քաղաքում արտակարգ դրություն սահմանելու մասին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Ներկայումս վարակված է 95 քաղաքացի: Ըստ նրա` ճգնաժամային ժամանակահատվածը կարող է տևել ևս կես տարի: Պարոն Բլազիոյի որոշմամբ՝ Նյու Յորքի աշխատողների 10 տոկոսը  (մոտ 35 հազար) աշխատողներ կկատարեն իրենց պարտականությունները հեռակա կարգով: |aysor.am|   13։55- Նեպալի կառավարությունը մինչև ապրիլի վերջ կասեցրել է զբոսաշրջային մուտքի արտոնագրերի տրամադրումը և չեղարկել լեռնագնացների բոլոր արշավները, այդ թվում՝ դեպի Էվերեստ: Դա պայմանավորված է նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկմամբ: |panarmenian.net|   13։40- Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի վարակից մահվան առաջին դեպքը: Ադրբեջանի մահացած քաղաքացին վերադարձել էր Իրանից: Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 15 է: |aliq.ge|   13։35- Վարակն անձնագիր չունի: Մենք պետք է համատեղենք ջանքերը, կազմակերպենք մեր պատասխան գործողությունները, համագործակցենք: Մենք անպայման պետք է միջոցներ ձեռնարկենք, բայց պարտադիր չէ, որ դա լինի ազգային սահմանների փակումը։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ի պատասպան Դոնալդ Թրամփի՝ Շենգենի գոտուց ԱՄՆ մուտքն արգելելու որոշմանը] |aliq.ge|   13։25- Ղազախստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրի 2 քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սա վարակի առաջին գրացված դեպքն է Կենտրոնական Ասիայում։ 2 վարակված քաղաքացիները վերադարձել են Գերմանիայից ու այժմ հոսպիտալացված են Ալմաթիի մասնագիտացված հիվանդանոցում։   13:15- Չինաստանի ողջ տարածքում վերջին 24 ժամերին կորոնավիրուսի ընդամենը 8 նոր հաստատված դեպք է գրանցվել: Նույն ժամանակահատվածում կորոնավիրուսի հետևանքով 7 մարդ է զոհվել: Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է կորոնավիրուսի ծագման օջախ Հուբեյ նահանգում: Հարավային Կորեայի իշխանությունների տեղեկություններով ևս կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը օրեցօր նվազում է: Վերջին 24 ժամերին կորոնավիրուսի 110 նոր դեպք է արձանագրվել: 177 մարդ ամբողջությամբ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ |azatutyun.am|   13:10- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումով պաշտոնապես կասեցվել են բոլոր պետական ծառայողների ցանկացած տեսակի այցերն արտերկիր: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական խորհրդի կարգադրությունները: |tert.am|   12։45- ՉԺՀ-ից բուժաշխատողների բրիգադ Է ժամանել Հռոմ՝ իտալացի գործընկերներին օգնություն ցուցաբերելու կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում: Չինաստանի մասնագետներն իրենց հետ բերել են բժշկական և պաշտպանիչ անհրաժեշտ նյութեր։ Ավելի վաղ չին բուժաշխատողները ժամանել Էին Իրան եւ Իրաք՝ օգնություն ցուցաբերելու ինֆեկցիան հաղթահարելու գործում: |armenpress.am|   12:25- Քենիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, որից հետո կառավարությունը որոշում է կայացրել արգելել բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները։ Վարակվածը կին է, որը Մեծ Բրիտանիայով Քենիա է վերադարձել ԱՄՆ-ից։   12։05- Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին կորոնավիրուս ունի։ Իրանի իշխանությունները խոստովանել են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում որոշակի դժվարությունների են բախվում, ինչի հիմնական պատճառը երկրի դեմ կիրառվող պատժամիջոցներն են: Իրանի կենտրոնական բանկը նախօրեին հայտարարեց, որ պաշտոնապես դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (IMF)` երկրին շուրջ 5 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու խնդրանքով: |azatutyun.am|   11։55- Թուրքիայում կորոնավիրուսով ախտահարման երկրորդ դեպքն է գրանցվել։ Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ բոլոր քայլերը ձեռնարկվում են վարակի տարածումը կանխելու համար։ |tert.am|«Անցյալ գիշերվա թեստը շատ վատ պատասխան է տվել: Մենք ևս մեկ հիվանդ ունենք: Մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք վարակի տարածումը կանխելու համար: Մենք կլուծենք այս խնդիրը»,-հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարը:   11։50- Առավորտյան երբ արթնացա, ունեի ջերմություն, ու կոկորդս էր ցավում։ Ես անմիջապես կապ հաստատեցի Քվինսլենդի առողջապահության վարչության հետ ու հանձնեցի կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը դրական էր։  Քվինսլենդի առողջապահության վարչության կարգադրությամբ՝ բոլոր ախտորոշվածերը պետք է հոսպիտալացվեն, ուստի ես ևս հետևեցի նրանցխորհրդին։ Ես ինձ լավ եմ զգում ու կտեղեկացնեմ դեպքերի զարգացումների մասին։ [Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դոթոն]   11:40- Բելգիայում մարտի 12-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո որոշվել է փակել կրթական հաստատություներն ու ժամանցի վայրերը: Մթերային խանութներն ու դեղատները բաց կմնան, բոլոր մյուս խանութները շաբաթվա ընթացքում բաց կլինեն և կփակվեն հանգստյան օրերին: Հասարակական տրանսպորտը շարունակելու է աշխատել: |tert.am|   11։20- Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել Է յոթով, վարակվածների թիվն ավելացել Է ութով, ապաքինվել Է ևս 1318 մարդ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում։ |armenpress.am|   11:02- ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 1645-ի, մահացել Է 41 մարդ: |armenpress.am|   11։00- Ե՞րբ է ԱՄՆ-ում հայտնվել առաջին հիվանդը։ Քանի՞ մարդ է վարակված։ Ի՞նչ են հիվանդանոցների անունները։ Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի բանակն է  համաճարակը բերել Վուհան։ Եղե՛ք թափանցիկ: Հրապարակե՛ք ձեր տվյալները: ԱՄՆ-ը պարտավոր է մեզ բացատրություն տալ։ [Չինաստանի ԱԳՆ խոսնակ] |civilnet.am|   10։55- ԱՄՆ ֆոնդային շուկան փակվել է վերջին 33 տարվա ընթացքում անկման խոշորագույն ցուցանիշով: Մարտի 12-ի երեկոյի դրությամբ՝ Dow Jones, S&P 500, Nasdaq և Russell 2000 ֆոնդային ցուցիչներն արձանագրել են 9-12% անկում: Եվրոպական բորսաները 5-6% անկում են արձանագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայից դեպի ԱՄՆ մուտքի երեսնօրյա արգելքի մասին հայտարարության ֆոնին: Այս հայտարարության հետևանքով 5%-ով նվազել է նավթի գինը: |tert.am|   10։45- Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Ք. Ջահանփուրի տեղեկացմամբ՝ վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 1,075 դեպք, որից 75-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ վարակվել է 10,075 մարդ, որից 429-ը մահացել է: Ապաքինվել է 3,276 հիվանդ: Մարտի 12-ին ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել աջակցել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում: |armtimes.com|   10։35- Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը։ Մահացածը 76 տարեկան տղամարդ է, որը գնացել էր Մեքքա ուխտագնացության և Հնդկաստան վերադառնալուց հետո՝ փետրվարի 29-ին, իրեն վատ զգացել։ Նա մահացել է երեքշաբթի օրը, որից հետո անալիզները բացահայտել են, որ տղամարդը վարակված էր կորոնավիրուսով։ Այժմ իշխանությունները փորձում են հայտնաբերել այն մարդկանց շրջանակը, որոնց հետ նա շփումներ է ունեցել։   10։30- Walt Disney կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիորուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ժամանակավորապես կդադարեցնեն իրենց աշխատանքը Walt Disney World-ը և Disneyland Paris–ը։ Որոշումն ուժի մեջ է մտնում՝ կիրակի օրվանից սկսած, ու կպահպանվի մինչև մարտի վերջ։   10։10- Հունվարի 20-ին կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր՝ Հարավային Կորեան հայտարարել է, որ ուրբաթ օրն ավելի շատ մարդ է ապաքինվել, քան վարակվել, ինչը հույս է ներշնչում, որ Չինաստանից հետո ամենախոշոր համաճարակի տարածումը դանդաղել է։   10։00- Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածությունը։ Հիշեցնենք, որ երեկվանից, երբ դեռ հայտնի չէին անալիզների պատասխանները, Թրուդոն ինքնամեկուսացվել էր ու աշխատում էր տնից։   09։40- Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնն ասել է, որ մարդիկ կարող են զբաղվել իրենց առօրյա գործերով, ինչպես միշտ։ Բայց, ամեն դեպքում, երկուշաբթի օրվանից սկսած, խորհուրդ է տրվում խուսափել մասսայական միջոցառումներից, որտեղ հավաքված կլինի 500 ու ավելի մարդ՝ բացի դպրոցներ ու համալսարաններ այցելելուց, նաև զերծ մնալ անհարկի ճանապարհորդություններից։ Միաժամանակ Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է․ «Դպրոցներ այցելելն անվտանգ է։ Երբ կդառնա վտանգավոր, մենք կփակենք այդ կոնկրետ դպրոցներն ու կաշխատենք դպրոցների աշխատակիցների հետ, որպեսզի դպրոցները վերաբացվեն պատշաճ ժամանակ»։   09։20- Նորվեգական թագավորական ընտանիքին, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սերեյդին և արդյունաբերության նախարար Իսելին Նյուբեին, կարանտին են տեղափոխել պաշտոնյաների և արքայական անձանց արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո: |aysor.am|   09։10- Սինգապուրը երկուշաբթի օրվանից արգելում է մուտք կամ փոխադրում այն մարդկանց համար, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են Իտալիայում, Իսպանիայում, Ֆարնսիայում կամ Գերմանիայում։ Նույն սահմանափակուն արդեն գործում է Հարավային Կորեա, Չինաստան ու Իրան այցելած մարդկանց համար։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան
22:22 - 13 մարտի, 2020
Կորոնավիրուսի կանխարգելման տարածված, բայց կասկածելի արդյունավետությամբ միջոցները |bbc.com|

Կորոնավիրուսի կանխարգելման տարածված, բայց կասկածելի արդյունավետությամբ միջոցները |bbc.com|

bbc.com: Կորոնավիրուսի տարածման հետ մեկտեղ տարածվում են վիրուսից պաշտպանվելու տարբեր խորհուրդներ։ Միշտ չէ, որ որակավորված մասնագետներն են տալիս այդ խորհուրդները, և դրանց օգուտը հաճախ զրոյական է լինում։ Ստորև ներկայացնում ենք, թե որքանով են արդյունավետ վիրուսի կանխարգելման նպատակով առաջարկվող տարբեր մեթոդները։ 1․ Սխտոր Սոցցանցերի շատ օգտատերեր խորհուրդ են տալիս սխտոր ուտել՝ վարակը կանխելու համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատում է, որ սխտորն առողջ սնունդ է, որն ունի որոշ հակամանրէային հատկություններ, բայց չկա որևէ ապացույց, որ այն պաշտպանում է նոր կորոնավիրուսից։ Սխտորն ինքն իրենով վտանգավոր չէ, եթե մարդիկ, որոնք այն օգտագործում են բուժման նպատակով, հետևում են նաև բժշկի ցուցումներին։ Բայց եթե ինչ-որ մեկը սկսի նախընտրել այս և այլ «ժողովրդական» մեթոդներն ու անտեսի որակավորված մասնագետների խորհուրդները՝ այն կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Բանջարեղենն ու մրգերն օգտակար են առողջության համար, սակայն անօգուտ են այս նոր վիրուսի կանխարգելման համար։ Մեծ քանակությամբ սխտոր ուտելն ինքնին կարող է խնդիրներ առաջացնել։ Օրինակ՝ The South China Morning Post-ը հայտնել էր, որ մի կին կոկորդի ցավով հայտնվել էր հիվանդանոցում՝ կես կիլոգրամ սխտոր ուտելուց հետո։   2․ «Կախարդական հավելումներ» Յութուբյան հայտնի բլոգեր Յորդան Սաթերն իր թվիթում  գրել էր, որ հանքային հրաշք հավելումը (MMS - "miracle mineral supplement")  փրկում է կորոնավիրուսից։ Նշված հավելումը պարունակում է քլորի երկօքսիդ։ Սաթերը և կարծիքի այլ առաջատարներ քարոզում էին «հրաշք միջոցի» օգտագործումը դեռևս կորոնավիրուսի բռնկումից առաջ։ Դեռ հունվարին Սաթերն իր թվիթում գրել էր, որ քլորի երկօքսիդն արդյունավետ միջոց է քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար, բայց այն կօգնի խուսափել նաև նոր կորոնավիրուսային վարակից։ Դեռ անցյալ տարի ԱՄՆ Պարենի և դեղերի վերահսկողության ծառայությունը զգուշացրել էր, որ քլորի երկօքսիդի անվտանգությունն ու արդյունավետությունը չեն ապացուցվել ուսումնասիրություններ միջոցով, և դրա օգտագործումը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, լուծ և ջրազրկման ախտանիշներ։ ԱՄՆ-ի նշված ծառայությանը միացել էին նաև այլ երկրների համապատասխան ծառայությունները։ 3․ Տնային պայմաններում պատրաստված ձեռքի գել Ամբողջ աշխարհում մարդիկ ձեռք են բերում ձեռքերի ախտահանման միջոցներ։ Այս օրերին շատ խանութներում սպառվել է ձեռքերի ախտահանող միջոցների պաշարները, և համացանցում մեծ հայտնիություն են վայելում տան պայմաններում ձեռքի գել պատրաստելու ցուցումները։ Սակայն տնային պայմաններում պատրաստվող գելերից որոշները նախատեսված չեն մարդու մաշկի համար։ Խանութում վաճառվող ձեռքի գելերը սովորաբար պարունակում են ոչ միայն սպիրտ (60-70%), այլ նաև փափկեցնող միջոցներ, որոնք չեն կարող յուրաքանչյուրիս ձեռքի տակ լինել։ Երբեմն բաղադրատոմսերում խորհուրդ է տրվում օգտագործել ալկոհոլային խմիչքներ, սակայն ամենաուժեղ ալկոհոլային խմիչքի դեպքում էլ սպիրտի պարունակությունը 60 %-ից բարձր չէ։ BBC-ի ռուսական ծառայության գիտության գծով թղթակից Նիկոլայ Վարոնինը խորհուրդ է տալիս ձեռքերի ախտահանիչ միջոցները տան պայմաններում պատրաստել միայն 60 և ավելի բարձր տոկոսանոց սպիրտով։ 4․ Հեղուկ արծաթ Ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմ Բեյքերի շոուի հյուրերից մեկը խորհուրդ է տվել կոլոիդ արծաթ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Կոլոիդ արծաթը հեղուկ է, որում լուծված են արծաթի փոքր մասնիկներ։ Ըստ հեռուստաշոուի հյուրի՝ այն 12 ժամվա ընթացքում սպանում է կորոնավիրուսի որոշ տեսակներ։ Հեղուկ արծաթի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետության մասին լուրերը տարածվում են սոցիալական ցանցերում և հատկապես այն համայնքներում, որոնք թերահավատորեն են վերաբերվում «ավանդական» բժշկությանը։ Այս միջոցի օգտագործումը խրախուսողները գտնում են, որ այն կարող է բուժել տարբեր հիվանդություններ և հանդիսանալ հակաբակտերիալ միջոց։ Սակայն ԱՄՆ իշխանությունները զգուշացնում են, որ հեղուկ արծաթի օգտակարությունը դեռ ապացուցված չէ։ Դրա օգտագործումը կարող է առաջացնել լրացուցիչ բարդություններ՝ երիկամների ֆունկցիայի վատթարացում, ցավեր և մաշկի գույնի անդառնալի փոփոխություն։ Բժիշկները նշում են, որ, ի տարբերութուն երկաթի և ցինկի, արծաթը մարդու մարմնում որևէ գործառույթ չի կատարում։ Ֆեյսբուքն այժմ հետևում է հեղուկ արծաթի օգտակարության մասին գրառումներին և մերժում դրանց հրապարակումը՝ նշելով, որ գրառման մեջ առկա է ոչ ճիշտ տեղեկատվություն։ 5․ 15 րոպե պարբերությամբ ջուր խմել Ֆեյսբուքում հայտնվել է հրապարակում, որտեղ, հղում անելով մի «ճապոնացի բժշկի», խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ ջուր խմել՝ բերանի խոռոչը վիրուսից մաքրելու համար։ Բժիշկներն այս խորհրդին թերահավատորեն են մոտենում․ վիրուսը փոխանցվում է շնչառական ուղիներով։ Անգամ, երբ այն հայտնվում է բերանի խոռոչում, ջուր խմելն այդ դեպքում չի օգնում։ Չնայած, ընդհանուր առմամբ, ջուր խմելն օգտակար է։ 6․ Խմել տաք ջուր, ընդունել տաք լոգանք և հրաժարվել պաղպաղակից Քիչ տարածում չունեցավ նաև UNICEF-ին վերագրվող այն հաղորդագրությունը, որ տաք ջուրը օգնում է խուսափել կորոնավիրուսից․ պետք է հնարավորինս շատ խմել տաք ջուր, ինչպես նաև հաճախ լինել արևի տակ և այդ դեպքում հավանաբար կորոնավիրուսը ձեզ չի հասնի։ UNICEF-ի աշխատակից Շարլոտա Գորնիցկան այս մասով ասել է․ «Վերջերս համացանցում տարածվել են կեղծ հաղորդագրություններ UNICEF-ի անունից այն մասին, որ պետք է հրաժարվել պաղպաղակից և սառը սննդից, ինչը կօգնի խուսափել կորոնավիրուսից։ Այդ ամենն իհարկե լիովին սուտ է։ Մենք գիտենք, որ ամռանը գրիպի վիրուս մարդու օրգանիզմում գույություն չի ունենում, սակայն չգիտենք, թե բարձր ջերմաստիճանն ինչպես է ազդում նոր կորոնավիրուսի վրա»։ «Սեփական մարմնի տաքացումը կամ արևայրուքը չեն օգնի ձեզ փրկվել կորոնավիրուսից»,- գտնում է Լոնդոնի հիգիենայի և  արևադարձային բժշկության պրոֆեսոր Սալլի Բլյումֆիլդը։ Նա ասում է, որ եթե վիրուսը մտնում է օրգանիզմ, ապա միայն օրգանիզմը կարող է հաղթահարել այն։ Բացի այդ՝  դրսում ջերմաստիճանի բարձրացումը չի բարձրացնում մարդու մարմնի ջերմաստիճանը։
19:33 - 13 մարտի, 2020
ԱՀԿ հայաստանյան գրասենյակը չի հաստատում մեծ հիվանդանոցներում մոնիթորինգի մասին «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը

ԱՀԿ հայաստանյան գրասենյակը չի հաստատում մեծ հիվանդանոցներում մոնիթորինգի մասին «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը

Այսօր «Հրապարակ» օրաթերթում գրվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) ներկայացուցիչները մի քանի օր է, ինչ Հայաստանում են և մոնիթորինգ են իրականացրել Հայաստանի մեծ հիվանդանոցներում: Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ մեծ հիվանդանոցներից մեկի պատասխանատուն ԱՀԿ-ի իրականացրած մոնիթորինգի մասին իրենց հայտնել էր հետևյալը․ «Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը։ Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա… բուն էպիդեմիան սկսվելու դեպքում չի լինելու 2-4 դեպք, կարող են լինել 100-200-ից ավելի։ Որոշել ենք, որ հիվանդանոցներն արտակարգ իրավիճակի ռեժիմով են աշխատելու՝ ինչպես պատերազմների ժամանակ»: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնից Infocom-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ եթե մոնիթորինգ լիներ, ապա պաշտոնական հաղորդում կներկայացվեր։  Այնուամենայնիվ, խնդրեցին պաշտոնական հարցում ուղարկել՝ տեղեկատվությունը վերջնական ստուգելու համար, որի պատասխանը կներկայացնենք առաջիկա օրերին։
18:20 - 13 մարտի, 2020
Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական համակարգի գործունեությունը կդադարեցվի, դասեր չեն լինի․ Նիկոլ Փաշինյան

Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական համակարգի գործունեությունը կդադարեցվի, դասեր չեն լինի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինայնն այսօր կառավարության նիստի ավարտից հետո ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարռձել է կորոնավիրուսի խանխարգելմանն ուղղված աշխատաքներին։ «Մեր քննարկման եզրակացությունն այն էր, որ կանխարգելիչ միջոցներից որևէ մեկը այս դեպքը չէր կանխարգելելու։  Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու լավագույն միջոցը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Ոչ մի ողերգություն չկա, եթե հանդիպելիս իրար չբարևենք, էլ չեմ ասում համբուրվելով չբարևենք։ Սրանք միջոցներ են որոնք վարչական որոշմամբ չենք կարող կարգավորել։ Դիմակների վերաբերյալ՝ դրանց գները անդրամաբանական ռեկորդներ են սահմանում։ Առողջապահության նախարարը և այլ մասնագետներ ասացին,  որ փողոցում ուղղակի քայլող մարդը դիմակ կրելու անհրաժեշտություն չունի, միայն ունեն այդ անհրաժեշտությունը ունեն միայն այն մարդիկ ունեն, ովքեր ունեն ախտանիշներ և նրանք, ովքեր  շփվում են այդ մարդկանց հետ»,-ասաց վարչապետը։ Փաշինանը նշեց , որ  այսօր կհետազոտվեն դեռևս մարտի մեկին մեկուսացված քաղաքացիները  և ամենայն հավանականությամբ նրանց մոտ կլինի բացասական եզրակացություն, նրանք կկարողանան վերադառնալ տուն։ «Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատաությունները աշխատանքը կդադարեցվի՝ դասեր չի լինի։  Ամսի 18-ին մենք կրկին կքննարկեն այս հարցը և անհրաժեշտության դեպքում այս ժամկետը կերկարաձգենք։ Կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց  և մասնակցելուց, մանավանդ այն հայրենակիցների, ովքեր ունեն որոշակի ախտանիշներ»,- տեղեկացրեց Փաշինյանը։ Ուղիղ եթերում վարչապետը անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսությանը, նա նշեց, որ այս իրավիճակը ոչ միայն կվնասի Հայստանի տնտեսությանը այլև կարող են այդ վերադասավորումները նոր հանրավորություններ բացել Հայաստանի տնտեսության վրա։ « Այս պահի դրությամբ նոր հաստատաված դեպքեր չունենք։ Կրկին կոչ ենք անում անհատական բարձր գիտակվցության և բարձր պատասխանատվության։ Մեր  ամենամեծ խնդիրն այն է, որ պարզենք Էջմիածնում տեղի ունեցած նշանադրության մասնակիցների և ախտահարված մարդկանց հետ շփում ունեցած անձանց ողջ շրջանակը։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են այդ միջոցառանը կամ շփում են ուենցել այդ մարդկանց հետ, ապա առաջին հերթին կոչ եմ անում ինքնամեկուսացվել և այդ մասին զգուշացնել համապատասխան մարմիններին։ Այս իրավիճակին մենք պետք է վերաբերենք հանդարդ»,- եզրափակեց Փաշինյանը։  
12:51 - 13 մարտի, 2020