Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց

«Ազգային օրակարգ» կուսակցությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, որում կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ Հայտարարությունում ասվում է. «Մեկ շաբաթ առաջ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր պաշտոնական հայտարարության մեջ ներկայացրեց ՀՀ Սահմանադրության և սահմանադրական օրենքների այն հիմնարար դրույթները, որոնց կոպիտ խախտումով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների և Ազգային Ժողովի նախագահի կողմից նախաձեռնվեց Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ հանրաքվեի գործընթացը։ Խախտելով դրանցով նախատեսված հստակ ընթացակարգերը և գերազանցելով սեփական լիազորությունները, նրանք ,ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու մասինե Ազգային ժողովի որոշման նախագիծն ուղարկեցին ՀՀ Նախագահին։ Վերջինս, ունենալով իրական հնարավորություն իրացնելու Սահմանադրության պահպանմանը հետևելու իր կարևորագույն լիազորությունը, այնուամենայնիվ ընտրեց հակասահմանադրական այս նախաձեռնությանը աջակցելու ճանապարհը։Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին գլխում ամփոփված են այն հիմնարար սկզբունքները, որոնք սահմանում են իրավունքի գերակայությունը, իշխանությունների բաժանումն ու հավասարակշռումը, ինչպես նաև ժողովրդի ինքնիշխանությունը։ Սահմանադրական կարգը ձևավորող վերոնշյալ սկզբունքները պաշտպանվում են նաև ՀՀ Քրեական օրենսգրքով, որով սահմանադրական կարգի տապալումը, այսինքն՝ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացումը, հանդիսանում է հանցագործություն։ Խախտելով այս նորմերը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունը, ՀՀ Նախագահի անմիջական թողտվությամբ, փաստացի սկսել է ապօրինի գործընթաց, և փորձում է նախորդ իշխանությունների դեմ պայքարի քողի տակ, երկրի ողջ բնակչությանը ներքաշել իրավական քաոսի և քաղաքական անկայունության տանող այս արկածախնդրության մեջ։Վստահ ենք, որ առերևույթ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման իրական վտանգ պարունակող այս գործընթացին և դրանում ներգրավված բոլոր անձանց արարքներին վաղ թե ուշ տրվելու են համապատասխան իրավական և քաղաքական գնահատականներ։ Նպատակ ունենալով կանգնեցնել սահմանադրական կարգի դեմ ծավալվող այս ուղղորդված արշավը, և վտանգավոր համարելով մեր հայրենակիցներին մոլորեցնելով դրա մեջ ներքաշելու իշխանության փորձերը, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ Միաժամանակ, բոլոր այն քաղաքացիներին, որոնք տարաբնույթ ճնշումների ներքո հարկադրված կլինեն ներկայանալ ընտրատեղամասեր, առաջարկում ենք քվեաթերթիկն անվավեր դարձնելու միջոցով իրենց վերաբերմունքն արտահայտել այս ապօրինի նախաձեռնությանը։Դրան զուգահեռ, կոչ ենք անում բոլոր շահագրգիռ քաղաքական և հասարակական ուժերին միավորել ջանքերը՝ երկրում համակարգային սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով, որով նախորդ իշխանությունների կողմից ստեղծված և գործող իշխանությունների կողմից պատրաստակամորեն կյանքի կոչած գերվարչապետական համակարգը կփոխարինվի հիրավի ժողովրդավարական և առաջադեմ, ժողովրդի աջակցությունը վայելող կառավարման համակարգով»։
11:09 - 18 փետրվարի, 2020
ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել |tert.am|

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել |tert.am|

tert.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում են ստացել։ «Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,-գրել է ԿԸՀ քարտուղարը։ Ավելի վաղ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին հայտարարել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը։ Նա այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը։ «Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,-գրել է նա։
10:41 - 18 փետրվարի, 2020
ԿԸՀ-ն հրապարակել է «ԱՅՈ» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը․ լիազոր ներկայացուցիչը Վահագն Հովակիմյանն է |armtimes.com|

ԿԸՀ-ն հրապարակել է «ԱՅՈ» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը․ լիազոր ներկայացուցիչը Վահագն Հովակիմյանն է |armtimes.com|

armtimes.com: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ հրապարակել է քարոզչության կողմերի լիազոր ներկայացուցչի ու քարոզչության կողմի պատգամավորների անունները։ Ըստ այդմ՝ «ԱՅՈ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը։ Քարոզչության թիմում են նույն խմբակցության 43 պատգամավոր՝ Մխիթար Հայրապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Վահե Ղալումյանը, Սարգիս Խանդայանը, Հայկ Կոնջորյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը, Մերի Գալստյանը, Արման Բոշյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Նարեկ Մկրտչյանը, Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հովիկ Աղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Մարիա Կարապետյանը, Տիգրան Ուլիխանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոս Ավետիսյանը, Արման Եղոյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Լիլիթ Մակունցը, Արմեն Խաչատրյանը, Սիփան Փաշինյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովհաննես Իգիթյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արգիշտի Մեխակյանը, Սոնա Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լիլիթ Ստեփանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Գայանե Աբրահամյանը, Մաթեւոս Ասատրյանը, Արեն Մկրտչյանը, Ռուբեն Ռուբինյանը, Անուշ Բեղլոյանն ու Արմեն Փամբուխչյանը։  
15:13 - 17 փետրվարի, 2020
Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան, մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս․ ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ․ Արուսյակ Ջուլհակյան |factor.am|

Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան, մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս․ ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ․ Արուսյակ Ջուլհակյան |factor.am|

factor.am: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ, այսպես թե այնպես, ՍԴ-ն կաթվածահար իրավիճակում է: Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ի աշխատանքը կաթվածահար չի լինի, երբ հանրաքվեից հետո սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն և դատավորների լիազորությունները կասեցվեն: «Փաստացի մենք չունենք Սահմանադրական դատարան: Մենք չենք ունենա Սահմանադրական դատարան 15 օր ավելի կամ պակաս: Ես կարծում եմ՝ տարբերությունը մեծ չէ: Բացի այդ՝ այն նախագիծը, որ մենք դրել ենք ժողովրդի սեղանին, նախատեսում է, որ ՍԴ-ի մասին օրենքը հրատապ կարգով պետք է ենթարկվի փոփոխության, և ՍԴ անդամներ պետք է ընտրվեն արտակարգ ռեժիմով: Այս պահին մենք ունենք ՍԴ երկու դատավոր, իսկ բնականոն գործընթաց ապահովելու համար մեզ անհրաժեշտ է առնվազն հինգ դատավոր»,- ասաց նա:
14:31 - 17 փետրվարի, 2020
«Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ |pastinfo.am|

«Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ |pastinfo.am|

pastinfo.am: «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ վաղը կդիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ այս պահին անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու գործընթացում են։ Հարցին, թե արդյո՞ք քարոզչություն կիրականացվի նաև մարզերում, Մելիքյանն ասաց, որ այս պահին դա արդիական չէ, բայց հայտարարությամբ ներկայացված դրույթներն ուժի մեջ են։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իրենց հայտարարությունը և հանրային հայտը վերաբերում է հարթակ հանդիսանալուն, այլ ոչ թե՝ քարոզչություն իրականացնելուն։ «Մենք քարոզչական այս հարթակը դիտարկելու ենք որպես հարթակ այն քաղաքական ուժերի համար, որոնք ասելիք ունեն այս հակասահմանադրական հանրաքվեի կապակցությամբ։ Եթե նախաձեռնող խմբի անդամները հրապարակային դիմեն նաև օրենքով սահմանված ձևաչափերում հանդես գալու համար, ապա բացառապես իրավական տիրույթում, այլ ոչ թե՝ քաղաքական»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։ Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե, որին ներկայացված փոփոխությունների փաթեթով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագծի հեղինակ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը, որը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Պատգամավորների կողմից «Ոչ»-ի շտաբ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. մինչ այս պահը խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել: Ինչպես հայտնի է՝ Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացին, իսկ մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստան»-ը ևս հայտարարել է, որ «Ոչ»-ի քարոզչություն չի սկսի։ Գործող օրենսդրության համաձայն՝ Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից: Ռուբեն Մելիքյանը փետրվարի 13-ին հայտարարել էր, որ թեեւ համոզված են, որ հանրաքվեն հակասահմանադրական է, այդուհանդերձ այն կայանալու է, ուստի մի խումբ իրավաբաններով ու իրավապաշտպաններով որոշել են ձեւավորել «Ոչ»-ի շտաբ։ «ժողովրդավարության ու իրավունքի գերակայության արժեքները պաշտպանելու հրամայականից՝ իրավաբանական համայնքի շրջանակում սկսում ենք խորհրդակցություններ՝ օրենքով սահմանված կարգով «ՈՉ» քարոզչական կողմ քաղաքացիական նախաձեռնությամբ ձևավորելու օրակարգով։ Նախաձեռնության նպատակներն են՝ 1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։ 2) ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի։ Այսպիսով, մեր նպատակն է ստանձնել «Ոչ» կարծիքների «հանրային պաշտպանությունը»՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների»,- նշել էր Ռ.Մելիքյանը։
14:23 - 17 փետրվարի, 2020
Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն է տարածել, որում ասվում է «Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի մեր երազանքների Սահմանադրական դատարանը տանող ճանապարհը չի կարող կառուցվել ո՛չ կեղծված առկա սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով նրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա: Ներկայիս իրավիճակում ապրիլի 5-ի ահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի: «Ժառանգությունը» համոզված է, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ ուղին իշխանության կողմից այս տարի Սահմանադիր ժողովի գումարումն է, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին օրինակարգ Սահմանադրության նախագծի մշակումը և նոր հանրաքվեի անցկացումը, որից հետո մենք կունենանք պետական հիմնական օրենք՝ համապատասխան դատարանով հանդերձ, մեր ազգային-պետական շահերին համապատասխան: Այս կարևորագույն խնդրի վերաբերյալ այլ մոտեցումները «Ժառանգությունը» համարում է պահի քաղաքական նպատակահարմարության, վտանգավոր հռետորաբանության և կարճատես հատվածապաշտության դրսևորումներ, որոնք չեն կարող որևէ աղերս ունենալ մեր հայրենիքի առաջընթացի հետ: Մեր երկիրը օտար ազդեցությունների կամ միջանձնային բախումների  փորձադաշտ չէ: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական և նվիրյալ հատվածների: Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ»:
12:58 - 17 փետրվարի, 2020
Հանրաքվեին ընդառաջ. քաղաքական օրակարգի ձեւավորման հրամայականը |acnis.am|

Հանրաքվեին ընդառաջ. քաղաքական օրակարգի ձեւավորման հրամայականը |acnis.am|

acnis.am: Հայաստանը, քաղաքական առումով, թեւակոխում է դրամատիկ ժամանակաշրջան` նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին հրամանագիր ստորագրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը ապրիլի 5-ին նշանակելու մասին: Ինչպես համապետական մակարդակի ցանկացած միջոցառում, հանրաքվեն առավել եւս` նոր մարտահրավեր է հասարակության կյանքում, որն իր հետ կարող է բերել նոր ցնցումներ ու բազում հարցեր, որոնց պատասխանները հանրությունը չունի։ Ի՞նչ հիմնանպատակ է հետապնդում հանրաքվեն, «հեղափոխության» հետագա ընթացքի հետ ի՞նչ առնչություն կարող է ունենալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամների կազմի փոփոխությունը, որքանո՞վ է նպատակահարմար ներքաղաքական օրակարգ բերված այդ հարցի լուծման գործընթացում ժողովրդի ներգրավումը` մանավանդ հասարակության ներսում խորացող հակասությունների հենքին. արդյոք սա վստահությո՞ւն է ժողովրդի հանդեպ, թե պատասխանատվության բեռը նրա ուսերին դնելու անխոհեմ քայլ: Այս եւ նմանատիպ մյուս հարցերի պատասխանները հանրությունը չունի։ Այդ պատասխանները բացակայում են նաեւ խորհրդարանական մեծամասնության` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներում: Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում կառավարող թիմի պատգամավորները «նախկին հանցավոր ռեժիմի» մնացուկների դեմ անողոք պայքարի, «ժողովրդի իշխանության» հաստատման անհրաժեշտության մասին փրփրաբերան խոսելուց եւ քարոզչական տարատեսակ կարգախոսներ հնչեցնելուց զատ` աշխարհայացքային, ծրագրային կամ, նույնիսկ, քաղաքական որեւէ հստակ միտք, հիմնավորումներ չարծարծեցին։ Փորձենք մի կողմ թողնել հանրաքվեի պարագան եւ հասկանալ, թե, առհասարակ, ինչպես եւ ով է որոշում երկրի առջեւ ծառացած խնդիրների հրատապությունը, դրանց ցանկն ու հաջորդականությունը, ինչպես նաեւ այն ասպեկտը, թե որոնք են օրակարգի ձեւավորման մեխանիզմները, քաղաքական բանավեճերի ու քննարկումների ձեւերն ու բնույթը, այսինքն` քաղաքական տեխնոլոգիաների խնդիրը: Կտեսնենք, որ այստեղ եւս անպատասխան հարցերը բազմաթիվ կան։ Փաստորեն` մեր հիմնական անելիքը քաղաքական օրակարգերի ձեւավորման ընթացակարգերն ու դրանց բովանդակության մշակումն են, առանց որոնց չեն կարող լինել քաղաքական կյանք ու այս ամենից բխող՝ երկրի առաջընթաց։ ԱՄՆ-ում օրվա քաղաքական օրակարգի ձեւավորումը դեռեւս 1960-ականներին արդեն քաղաքագիտության քննության լուրջ առարկա էր դարձել, եւ սկսել էին գիտականորեն ուսումնասիրել տվյալ օրակարգի ձեւավորման մեխանիզմները, հասարակական-քաղաքական գործընթացների մասին հանրության իրազեկության աստիճանը։ Քաղաքական օրակարգի ձեւավորման վրա, որոշ հետազոտությունների համաձայն, կարեւոր ազդեցություն ունի պետական ինստիտուտների, քաղաքական դերակատարների եւ քաղաքացիական հասարակության միջեւ քաղաքական բանավեճերի մշակույթի առկայությունը։ Շարունակությունը՝ acnis.am-ում
08:52 - 17 փետրվարի, 2020
Հանրաքվեին ընդառաջ. քաղաքական օրակարգի ձեւավորման հրամայականը |acnis.am|

Հանրաքվեին ընդառաջ. քաղաքական օրակարգի ձեւավորման հրամայականը |acnis.am|

acnis.am: Հայաստանը, քաղաքական առումով, թեւակոխում է դրամատիկ ժամանակաշրջան` նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին հրամանագիր ստորագրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը ապրիլի 5-ին նշանակելու մասին: Ինչպես համապետական մակարդակի ցանկացած միջոցառում, հանրաքվեն առավել եւս` նոր մարտահրավեր է հասարակության կյանքում, որն իր հետ կարող է բերել նոր ցնցումներ ու բազում հարցեր, որոնց պատասխանները հանրությունը չունի։ Ի՞նչ հիմնանպատակ է հետապնդում հանրաքվեն, «հեղափոխության» հետագա ընթացքի հետ ի՞նչ առնչություն կարող է ունենալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամների կազմի փոփոխությունը, որքանո՞վ է նպատակահարմար ներքաղաքական օրակարգ բերված այդ հարցի լուծման գործընթացում ժողովրդի ներգրավումը` մանավանդ հասարակության ներսում խորացող հակասությունների հենքին. արդյոք սա վստահությո՞ւն է ժողովրդի հանդեպ, թե պատասխանատվության բեռը նրա ուսերին դնելու անխոհեմ քայլ: Այս եւ նմանատիպ մյուս հարցերի պատասխանները հանրությունը չունի։ Այդ պատասխանները բացակայում են նաեւ խորհրդարանական մեծամասնության` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներում: Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում կառավարող թիմի պատգամավորները «նախկին հանցավոր ռեժիմի» մնացուկների դեմ անողոք պայքարի, «ժողովրդի իշխանության» հաստատման անհրաժեշտության մասին փրփրաբերան խոսելուց եւ քարոզչական տարատեսակ կարգախոսներ հնչեցնելուց զատ` աշխարհայացքային, ծրագրային կամ, նույնիսկ, քաղաքական որեւէ հստակ միտք, հիմնավորումներ չարծարծեցին։ Փորձենք մի կողմ թողնել հանրաքվեի պարագան եւ հասկանալ, թե, առհասարակ, ինչպես եւ ով է որոշում երկրի առջեւ ծառացած խնդիրների հրատապությունը, դրանց ցանկն ու հաջորդականությունը, ինչպես նաեւ այն ասպեկտը, թե որոնք են օրակարգի ձեւավորման մեխանիզմները, քաղաքական բանավեճերի ու քննարկումների ձեւերն ու բնույթը, այսինքն` քաղաքական տեխնոլոգիաների խնդիրը: Կտեսնենք, որ այստեղ եւս անպատասխան հարցերը բազմաթիվ կան։ Փաստորեն` մեր հիմնական անելիքը քաղաքական օրակարգերի ձեւավորման ընթացակարգերն ու դրանց բովանդակության մշակումն են, առանց որոնց չեն կարող լինել քաղաքական կյանք ու այս ամենից բխող՝ երկրի առաջընթաց։ ԱՄՆ-ում օրվա քաղաքական օրակարգի ձեւավորումը դեռեւս 1960-ականներին արդեն քաղաքագիտության քննության լուրջ առարկա էր դարձել, եւ սկսել էին գիտականորեն ուսումնասիրել տվյալ օրակարգի ձեւավորման մեխանիզմները, հասարակական-քաղաքական գործընթացների մասին հանրության իրազեկության աստիճանը։ Քաղաքական օրակարգի ձեւավորման վրա, որոշ հետազոտությունների համաձայն, կարեւոր ազդեցություն ունի պետական ինստիտուտների, քաղաքական դերակատարների եւ քաղաքացիական հասարակության միջեւ քաղաքական բանավեճերի մշակույթի առկայությունը։ Առանց քաղաքական օրակարգի ձեւավորման մեխանիզմների, միմյանց լսելու, քննարկումներ կազմակերպելու մշակույթի` մենք միշտ կհայտնվենք այսպիսի իրավիճակում, երբ սահմանադրական փոփոխության հանրաքվեի հարցը օրակարգ բերվելուց, ԱԺ-ում քվեարկության համապատասխան ընթացակարգ անցնելուց եւ նախագահի կողմից ստորագրվելուց հետո միայն առաջացավ խնդրի էությունը հանրության գիտակցությանը հասցնելու հրամայական: Սա պետք է արվի (անշուշտ, լավ կլիներ՝ նախապես արվեր), այն հաշվով, որպեսզի մարդիկ անսխալ կողմնորոշվեն իրենց նախընտրության մեջ, հստակ իմանան, թե ինչի համար է նախաձեռնվում այս հանրաքվեն, ինչ է, ընդհանրապես, այն իրենից ներկայացնում եւ իրականում ինչ խնդիր է լուծում։ Այս ամենը պետք է հանգամանորեն պարզաբանվի, եթե, իհարկե, հայտարարված հանրաքվեի իմաստն ու նպատակահարմարությունը, որքան էլ դա զավեշտական հնչի, որեւէ մեկը հանրամատչելի կերպով կարողանա բացատրել` նույնիսկ դրա նախաձեռնողները:
17:35 - 15 փետրվարի, 2020
ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների անցկացման գործընթացին

ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների անցկացման գործընթացին

Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին մասնակցության վերաբերյալ Այսօր տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի մեկնարկին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին խնդրել է ներկայացնել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ դիրքորոշումները: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մոտեցումները, որից հետո ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ դեպքում չի կարող մասնակից լինել օրինականության տեանկյունից վիճելի գործընթացներին:Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության: Մինչդեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես անընդունելի է եղել: Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման էջը և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայելու այդ ամենը կյանքի կոչելու համար:Կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:
17:38 - 14 փետրվարի, 2020
Հանրաքվեին «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին

Հանրաքվեին «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 17-ին: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:   Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից: Գրությունը (դիմումը) կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն: Գրությանը (դիմումին) կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության: Կենտրոնական ընտրական հանձնաժողով
15:00 - 14 փետրվարի, 2020
Դա ուղղակի անհնարին է, բացառում եմ, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի. ՍԴ նախագահի խորհրդական |aysor.am|

Դա ուղղակի անհնարին է, բացառում եմ, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի. ՍԴ նախագահի խորհրդական |aysor.am|

aysor.am: Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը բացառում է, որ մինչև հանրաքվե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի։ «Սահմանադրական դատարանի նախագահի մասով լիովին բացառում եմ, չեմ ուզում հիմա սա դիտարկվի, գիտեք, շահարկում են այդ հարցը, որ կարող է ճնշում լինել իրենց ազատ կամարտահայտության վրա, հանրաքվեն չի՞ դիտվում ճնշում, երբ հարկադրաբար դադարեցվում են իրենց լիազորությունները», - լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգոր Մուրադյանը։ Նա կրկնեց՝ իսպառ բացառում է, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա։ «Դա ուղղակի անհնարին է, բացառում եմ նաև այն դատավորների մասով, ովքեր հայտարարել են, որ դա իրենց համար անհնարին է, օրինակ, Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, մնացյալի մասով իրենք պետք է որոշեն՝ ինչ ճանապարհ են ընտրում», - ասաց ՍԴ նախագահի խորհրդականը։ Գրիգոր Մուրադյանի խոսքով՝  ՍԴ ներսում տեղեկություն չկա, որ ԱԺ նախագահը հանդիպումներ է ունենում ՍԴ դատավորների հետ։ «Սակայն, եթե չեմ սխալվում, մամուլում հրապարակվեց, որ ԱԺ աշխատակազմը հաստատել է հանդիպումների փաստը։ Ի՞նչ են իրենք քննարկում, ես չգիտեմ, բայց եթե պայմանական քաղաքական իշխանությունը ինչ-որ սակարկություններ է անելու, պետք է ևս մեկ անգամ զգուշացնել, որ սա շատ լուրջ խնդիր է դառնալու իրենց համար հետագայում», - ասաց Մուրադյանը։
13:14 - 14 փետրվարի, 2020
ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը |armenpress.am|

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը |armenpress.am|

armenpress.am: style="text-align: left;">«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը: Այս մասին փետրվարի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված իր դիրքորոշումը»,- ասաց Տոնոյանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:
12:24 - 14 փետրվարի, 2020

Չի կարելի միայն  Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել. Էդմոն Մարուքյան |lragir.am|

Չի կարելի միայն Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել. Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարությանը, թե կուսակցականացված Սահամանդրական դատարանը խոչընդոտում ու կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգը Հայաստանում: «Նրա հայտարարությունն իրականության հետ կապ չունի, չեմ կարծում, որ Գերմանիայում նստած՝ մարդիկ չգիտեն այդ մասին: Ես կոնկրետ հարց եմ տվել՝ օրինակ բերեք մի ռեֆորմ, որը դատարանը տապալել է: Չկա որևէ ռեֆորմ, ասել եմ՝ օրինակ բերեք վերջին երկու տարիներին քաղաքացիներին կեղեքելու դեպքեր, որևէ օրինակ չի բերվել: Ինչ վերաբերում է դատարանի կուսակցականացմանը, ապա դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, օրինակ, տիկին Ալվինա Գյուլումյանը, վստահ եմ, որևէ ձևով կուսակցականացված անձ չէ, նա ՄԻԵԴ դատավոր է եղել, համապատասխանում է բարձր դատարանի չափանիշներին: Եվ չի կարելի միայն  Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել»,- ասաց Էդմոն Մարուքյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ ՍԴ դատավորները տարբեր նախագահների օրոք նշանակված դատավորներ են: «Այսինքն՝ ըստ էության, եթե միայն Հրայր Թովմասյանին նկատի ունեն, որ, այո, ԱԺ դահլիճից դարձավ դատավոր, բա մնացա՞ծը: Մենք ուղղակի չգիտենք որևէ բարեփոխում, որը ՍԴ-ն այսօրվա դրությամբ տապալել է»,- ասաց Թանդիլյանը:
12:10 - 14 փետրվարի, 2020