Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

ԱՄՆ գլխավոր դատախազության նոր պահանջով Ասանժին կրկին ձերբակալել են |tert.am|

ԱՄՆ գլխավոր դատախազության նոր պահանջով Ասանժին կրկին ձերբակալել են |tert.am|

tert.am: Գաղտնի նյութերի սկանդալային հրապարակմամբ զբաղվող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը 2019-ի ապրիլից պահվում էր Բելմարշի բանտում (11 ամսվա ազատազրկման էր դատապարտվել գրավով ազատ արձակման կանոնները խախտելու համար), երկուշաբթի օրը կրկին ձերբակալվել է` կապված ԱՄՆ գլխավոր դատախազության գրասենյակի կողմից իրեն արտահանձնելու նոր պահանջի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Հարցումն ԱՄՆ իշխանությունները ներկայացրել էին հիմնական լսումների մեկնարկից երեք շաբաթ առաջ. լսումները մեկնարկել են երկուշաբթի օրը Լոնդոնի Օլդ Բեյլի կենտրոնական քրեական դատարանում: Հարցումն ինքնին պարունակում է արդեն ներկայացված մեղադրանքները: Ասանժի փաստաբանները նշել են, որ դա կարող է մեծացնել գործի քննության ժամկետը:Մեղադրյալը նշել է, որ արդեն ծանոթացել է հարցմանը, իսկ իրեն արտահանձնելու մասին համաձայն լինելու ֆորմալ հարցին բացասական պատասխան է տվել:2010թ. Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011թ. որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է: Ավելին՝ tert.am-ում
16:40 - 07 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ: Անգլիայի, Ֆրանսիայի և Բելգիայի միլիոնավոր աշակերտներ այսօր կվերադառնան դպրոց՝ չնայած Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների աճին: Շատ ուսուցիչներ և ծնողներ անհանգստացած են, որ դպրոցների վերաբացումը է՛լ ավելի կարագացնի COVID-19-ի տարածումը: Բայց կառավարությունները ցանկանում են ազատ թողնել ծնողներին, որպեսզի նրանք կարողանան աշխատել և վերականգնել տուժած տնտեսությունները: Նրանք նաև պնդում են, որ երեխաներին դպրոց վերադարձնելը լավագույնն է նրանց երկարաժամկետ զարգացման համար, և որ երիտասարդները բարձր ռիսկի չեն ենթարկվում COVID-19-ով վարակվելու դեպքում: Ֆրանսիայում 11-ից 18 տարեկան աշակերտները, նաև ուսուցիչները պարտավոր են դիմակներ կրել ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Երկրի կրթության նախարարը օգոստոսի 31-ին ասել էր, որ առանձին դեպքերում հնարավոր է որոշ դպրոցներ կրկին փակվեն, եթե կորոնավիրուսի դեպքերի թվի աճ նկատվի: Վեցամսյա դադարից հետո Անգլիայում նույնպես աշակերտները դպրոց են վերադառնում: Կառավարությունը հույս ունի, որ շփումները նվազագույնի հասցնելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու վերահսկողության համակարգը թույլ կտա խուսափել վարակի բռկումներից: Դպրոցներն ու բուհերը առկա ուսուցմամբ այսօրվանից բացվել են նաև Ռուսաստանում:
11:01 - 01 սեպտեմբերի, 2020
Մինսկում արևմտյան երկրների դեսպանատները դատապարտել են ոստիկանության գործողություններն ընդդիմության դեմ |azatutyun.am|

Մինսկում արևմտյան երկրների դեսպանատները դատապարտել են ոստիկանության գործողություններն ընդդիմության դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Եվրամիության (ԵՄ) դեսպանատները համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով ոստիկանության անհամաչափ գործողությունները ընդդիմության դեմ, ինչպես նաև հորդորել «անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անարդար ձերբակալված բոլոր ցուցարարներին»: Արևմտյան գերտերություններն ընդգծում են, որ Բելառուսում ստեղծված քաղաքական ճգնաժամը հնարավոր է հանգուցալուծել միայն ներազգային երկխոսության ճանապարհով, ինչը «հնարավոր կդառնա, երբ իշխանությունները կհետաքննեն չարաշահման բոլոր դեպքերն ու պատասխանատվության կենթարկեն դրանց համար մեղավոր անձանց»: «Անմարդկային» որակելով ոստիկանության գործողությունները ցուցարարների դեմ` արևմտյան երկրները իրենց համերաշխությունն են հայտնում կտտանքների ու բիրտ վերաբերմունքի զոհերին և ցավակցում զոհվածների հարազատներին: Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր, թե չի ճանաչում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ քվեարկությունը ազատ և արդար չի եղել: Դաշինքը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի մոտ երկու տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են ընտրակեղծիքներին ու ընդդիմության դեմ բռնություններին:
19:57 - 30 օգոստոսի, 2020
Գերմանացիները բողոքում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ |hetq.am|

Գերմանացիները բողոքում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ |hetq.am|

hetq.am:  Բեռլինում հազարավոր մարդիկ դուրս են եկել հակահամաճարակային սահմանափակումների դեմ ցույցերի։ Այս մասին գրում է «BBC»-ն։ Հնարավոր վտանգներից ելնելով՝ իշխանությունները չէին ցանկանում թույլատրել երթը, քանի որ մասնակիցները կարող են չպահպանել սոցիալական հեռավորությունը, սակայն օգոստոսի 29-ին դատարանը թույլատրել է անցկացնել հավաքն այն պայմանով, որ մասնակիցները պարտադիր կրեն դիմակներ և պահպանեն ֆիզիկական հեռավորություն։ Սկզբում բողոքի ցույցը խաղաղ ընթացք է ունեցել, սակայն վերջում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների։ Իրավապահների տվյալներով՝ փողոց է դուրս եկել մոտ 18 000 մարդ, այդ թվում երեխաներ։ Բողոքի ցույցի մասնակիցներից մեկը «Ֆրանս պրես» գործակալության թղթակցին հայտարարել է, որ ինքը դուրս է եկել փողոց պաշտպանելու իր ազատությունը։ Ոստիկանությունը երթի մասնակիցներից պահանջել է պահպանել սոցիալական հեռավորությունը։ Ավելի ուշ, Բեռլինի ոստիկանական վարչությունը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ցուցարարները չեն պահպանում անհրաժեշտ կանոնները, ուստի ոստիկանությունը ստիպված կցրի այն։ Ոստիկանությունը նաև հավելել է, որ ցուցարարների մեծ մասն իրենց կոչից հետո խաղաղ հեռացել է, սակայն նրանք, որոնք չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, բերման են ենթարկվել։ Օգոստոսի սկզբից ի վեր սա արդեն երկրորդ փողոցային ակցիան է, որը կազմակերպվել է «Querdenken» շարժման կողմից։ Ակցիային մասնակցել են նաև աջ ծայրահեղական խմբեր։ Ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ Ռոբերտ Քենեդու որդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը պատվաստման հայտնի ընդդիմախոսներից մեկն է։ Ավելի ուշ նրա ելույթը դատապարտել են իր իսկ ընտանիքի անդամները։ Համանման բողոքի ցույցեր են եղել նաև Լոնդոնում և Փարիզում, որոնք, ի տարբերություն Բեռլինի, մարդաշատ չեն եղել։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ հավաքվել են Տրաֆալգարյան հրապարակում, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ, որոնք ընդունվել են կառավարության կողմից։ Ցուցարարները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «COVID-ը խաբեություն է» և «Ոչ պարտադիր պատվաստմանը»։ Ինչպես Բեռլինի պարագայում, Տրաֆալգարյան հրապարակում ևս չեն պահպանվել սոցիալական հեռավորության պահանջները։ Փարիզում էլ մոտ 300 մարդ դուրս է եկել փողոց՝ պահանջելու չեղարկել հանրային վայրերում դիմակների պարտադիր կրման պահանջը։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 453 նոր դեպք։ Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, նա չի բացառում խիստ կարանտինի վերականգնումը։   Շարունակությունը՝ hetq․am-ում։
19:24 - 30 օգոստոսի, 2020
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան չեն կարողանա Brexit-ի շուրջը համաձայնագիր կնքել. ԵՄ |armenpress.am|

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան չեն կարողանա Brexit-ի շուրջը համաձայնագիր կնքել. ԵՄ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա հարաբերությունների շուրջը համաձայնագիր կնքել Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) հետո: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտարարել Է Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ բանակցությունների յոթերոդ փուլի արդյունքներն նվիրված մամուլի ասուլիսում: «Ամբողջությամբ վերցված Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա համաձայնագիր կնքել: Ես արդեն չեմ հասկանում, թե մենք ինչու ենք ժամանակ կորցնում (այդ բանակցություկնների վրա) բրիտանական կողմի այդ վերաբերմունքի դեպքում»,- նշել Է նա: Brexit-ի անցումային շրջանը կավարտվի դեկտեմբերի 31-ին, այդ պահին համաձայնությունը ոչ միայն պետք Է ձեռք բերված լինի, այլեւ մտնի ուժի մեջ ստորագրումից եւ վավերացումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:21 - 21 օգոստոսի, 2020
Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրլն ֆունտը |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրլն ֆունտը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրիլիոն ֆունտ ստեռլինգը (ավելի քան 2,6 տրիլիոն դոլարը)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամային իրավիճակի պատճառով կառավարության ծախսերի զգալի աճից հետո: Այդ մասին են վկայում Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության (ONS)՝ օգոստսի 21-ին հրապարակված տվյալները: Դրանով իսկ Բրիտանիայի պետական պարտքն անցյալ ամսին առաջին անգամ գերազանցել Է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափը: Վերջին 11 տարում առաջին անգամ բրիտանական տնտեսության ռեցեսիա մտնելուց հետո հարկային մուտքերի անկման եւ գործարարության օժանդակման ու սոցիալական կարիքների համար ծախսերի աճի ֆոնին հուլիսին բյուջեի պակասուրդը կազմել Է 26,7 միլիարդ ֆունտ (35 միլիարդ դոլար): 2020 – 2021 ֆինանսական տարվա (սկսվում Է ապրիլին) առաջին չորս ամսին փոխառությունների ծավալը հասել Է 150,5 միլիարդ ֆունտի (197,7 միլիարդ դոլարի): Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն Է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ թագավորությունում ախտահարվել Է ավելի քան 322 հազար մարդ, մահացու վախճանների թիվը հասել Է 41 403-ի: Զգուշանալով համաճարակի երկրորդ ալիքից՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում արտասահմանից վարակի բերման ռիսկը նվազեցնելու համար: Օգոստոսի 20-ին հայտարարվել Է այն երկրների եւ տարածքների ցանկի նոր ընդլայնման մասին, որոնցից ժամանելուց Միացյալ Թագավորությունում անհրաժեշտ Է երկու շաբաթ պահպանել ինքնամեկուսացման ռեժիմ: Այն համալրել են Ավստրիան, Խորվաթիան, ինչպես նաեւ Տրինիդադ եւ Տոբագո կղզի պետությունը: Ըստ որում ցանկից հանվել Է Պորտուգալիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:28 - 21 օգոստոսի, 2020
Բրիտանական նավերը վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում |armenpress.am|

Բրիտանական նավերը վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում: Այդ մասին հայտնել Է երկրի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: «Մեծ Բրիտանիան գործարկում Է ուկրաինական ռազմածովային ուժերի ամրապնդման բազմազգային վարժանքներ՝ արեւելքից սպառնալիքներին դիմակայելու համար»,-ասվում Է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ուկրաինա իր այցի ընթացքում Ուոլեսը հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը մտադիր Է աշնանը նավեր ուղարկել համատեղ վարժանքների համար: «Ծովային վարժանքներ անցկացնելու նախաձեռնությունը եւս մեկ քայլ առաջ Է պաշտպանության բնագավառում Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի հարաբերություններում: Մենք արդեն ուկրաինացի հազարավոր զինվորականների ենք օգնել մի շարք հմտություններում՝ սկսած առաջին օգնություն ցուցաբերելուց եւ ավարտված օպերատիվ պլանավորմամբ. այդ ամենը պաշտպանում Է նրանց տարածքային ամբողջականությունը»,-ասվում Է հայտարարության մեջ: «Ծովային վարժանքների նախաձեռնությունը Ուկրաինայի ռազմածովային ուժերին հնարավորություն կտա Էլ ավելի սերտորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ պաշտպանելու սեւծովյան տարածաշրջանը»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Հաղորդվում Է, որ Կիեւ կատարած իր այցի ընթացքում նախարարը հանդիպում Է ունեցել ուկրաինացի իր պաշտոնակից Անդրեյ Տարանի եւ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:21 - 19 օգոստոսի, 2020
Մեծ Բրիտանիան չի ընդունում Բելառուսի ընտրությունների արդյունքները

Մեծ Բրիտանիան չի ընդունում Բելառուսի ընտրությունների արդյունքները

Հետևելով օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունենացած նախագահական ընտրություններին ու երկրի իշխանությունների իրականացրած բռնություններին՝ ճնշելու խաղաղ ցուցարարներին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Դոմինիկ Ռաաբը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ․  «Աշխարհը սարսափած հետևում էր բռնություններին, որոնք կիրառել են Բելառուսի իշխանությունները՝ ճնշելու խախտումներով անցկացված նախագահական ընտրություններին հաջորդած խաղաղ բողոքի ակցիաները։ Մեծ Բրիտանիան չի ընդունում ընտրությունների արդյունքները։ Անհրաժեշտ է շուտափույթ անցկացնել անկախ հետաքննություն ԵԱՀԿ-ի միջոցով, որը կբահայատի տեղ գտած խախտումները, ինչպես նաև դրանց հետևած ահասարսուռ ճնշումները։ Մեծ Բրիտանիան կաշխատի իր միջազգային գործընկերների հետ՝ պատժամիջոցներ սահմանելու պատասխանատուների նկատամամբ և պատասխանատվության կանչելու Բելառուսի իշխանություններին»։
13:05 - 17 օգոստոսի, 2020
COVID-19. Եվրոպայում նոր սահմանափակումներ են սահմանվում |armenpress.am|

COVID-19. Եվրոպայում նոր սահմանափակումներ են սահմանվում |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական որոշ երկրների իշխանությունները փորձում են զսպել կորոնավիրուսի տարածումը: «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի կառավարությունը որոշել է հավելյալ միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, դիսկոտեկները, գիշերային բարերը փակել, ինչպես նաև սահմանել ծխելու արգելքը փողոցում և այլ հասարակական վայրերում, երբ չկա հնարավորություն պահպանելու երկու մետր սոցիալական հետավորություն: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության շուրջ 50 հազար նոր դեպք, օրվա կտրվածքով՝ 3 հազար 500:  Այս զարգացումների ֆոնին Գերմանիան Իսպանիային, բացառությամբ Կանարյան կղզիների, մտցրել է համաճարակային առումով ոչ բարենպաստ իրավիճակ ունեցող երկրների ցանկ:  Միացյալ Թագավորությունը կրկին մտցնում է երկշաբաթյա կարանտին Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և Մոնակոյից եկող քաղաքացիների համար: Ֆրանսիայի տարածքում ներկայում գտնվում է 160 հազարից ավելի բրիտանացի զբոսաշրջիկ:  Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվելու օրական դեպքերը մոտենում են 3 հազարին: Վերջին 3 օրվա ընթացքում երկրում նկատվում է վարակի տարածման տեմպի ակտիվացում: Փարիզն ու Մարսելը ներառվել են «կարմիր գոտում», և տեղական իշխանությունները ստացել են նոր սահմանափակումներ կիրառելու թույլտվություն: 
14:30 - 15 օգոստոսի, 2020
Մեծ Բրիտանիան պատմության վատագույն ռեցեսիան է ապրում |hetq.am|

Մեծ Բրիտանիան պատմության վատագույն ռեցեսիան է ապրում |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի տնտեսության արտադրողականությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 20,4 %-ով։ Այդ մասին հայտնում է Միացյալ Թագավորության ազգային վիճակագրական ծառայությունը (ONS)։ Ինչպես նշում են բրիտանական տեղեկատվական գործակալությունները, այս թվերը վկայում են այն մասին, որ երկիրն ապրում է ծառայության պատմության վատագույն տնտեսական ռեցեսիան (ONS-ը նման վիճակագրություն կազմում է 1955 թվականից)։ Առաջին եռամսյակի կտրվածքով (հունվար-մարտ) կրճատումը կազմում էր 2,2 %։ Տնտեսագետների գնահատականներով՝ կես տարվա ընթացքում նման բացասական տենդենցները թույլ են տալիս խոսել «տեխնիկական ռեցեսիայի» մասին։ Մեծ Բրիտանիայի գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարար Ռիշի Սունաքը «Sky News» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հարյուր հազարավոր մարդիկ կորցրել են աշխատանքը և առաջիկա ամիսներին այդ թիվը կաճի։  Ապրիլ-հունիս ամիսներին բաժին է հասնում սահմանափակող միջոցառումների մեծ մասը, որոնք Մեծ Բրիտանիայի իշխանությունները կիրառել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից մահացության ցուցանիշներով առաջատարն է Եվրոպայում։ Վերջին տվյալներով այստեղ գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 313 700 դեպք, որից շուրջ 46 700-ը մահացել են։
09:42 - 13 օգոստոսի, 2020
Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 18,5 միլիոնին |azatutyun.am|

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 18,5 միլիոնին |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 18,5 միլիոնին, զոհերինը՝ 700 հազարին: Եվրոպական երկրները շարունակում են պայքարել վարակի նոր բռնկումների դեմ: Ֆրանսիայի կառավարությանն առընթեր գիտական խորհուրդը նախազգուշացրել է, որ աշնանը կամ ձմռանը երկրին «մեծ հավանականությամբ» սպառնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Վերջին շաբաթների ընթացքում երկրում նոր դեպքերի թիվը սկսեց աճել, անցած մի քանի օրվա ընթացքում գրանցվել է մոտ 3,5 հազար դեպք, ավելացել է նաև վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը: Եվրոպական այլ երկրներից, վերջին շաբաթների ընթացքում նոր դեպքերի աճ գրանցվել է նաև Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Իսպանիայում: Միացյալ Թագավորությունում, օրվա կտրվածքով, վարակվածների միջին թիվը աճում է, իսկ կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերը նվազում են: Լոնդոնում հունիսի 15-ից հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է: Ավստրալիան 3,5 հազար դոլար տուգանք է սահմանել՝ կարանտինը խախտելու համար: Մոտ 500 զինծառայողներ փողոցներում կհսկեն կարանտինի պահպանումը: Վիկտորիա նահանգի ոստիկանությունը բողոքում է ագրեսիայի բազմաթիվ դեպքերից և անգամ բռնությունից այն մարդկանց կողմից, ովքեր հրաժարվում են հետևել կանոններին և թողնել իրենց անուններն ու հասցեները: Վիկտորիա նահանգը և հատկապես դրա մայրաքաղաք Մելբուրնը համարվում են երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հիմնական աղբյուրը: Կիրակի օրվանից Մելբուրնում վեցշաբաթյա կարանտին է սահմանվել՝ կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի պատճառով: Հնդկաստանը նոր դեպքերի ամենամեծ աճն է գրանցել համաճարակի սկզբից ի վեր: Թուրքմենստանում, որտեղ պաշտոնապես կորոնավիրուս չկա, սկսել են տուգանել դիմակ չկրելու համար:
10:17 - 05 օգոստոսի, 2020
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին ու լարվածությանը և ներկայացրել իր մտահոգությունները դրանց վերաբերյալ:
18:59 - 31 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 17,3 միլիոնին, մահացել է շուրջ 673 հազար, բուժվել՝ 10,1 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 17,3 միլիոնին, մահացել է շուրջ 673 հազար, բուժվել՝ 10,1 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 17,3 միլիոնին, համաճարակի սկզբից ի վեր մահացել ավելի քան 673 հազար մարդ, հիվանդությունից ապաքինվել է 10,1 միլիոնը: Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում: Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում: Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել կորոնավիրուսային ախտանշաններ ունեցող մարդկանց ինքնամեկուսացումը մինչև 10 օր: Նաև երեկ ուշ երեկոյան բրիտանական կառավարությունը նոր կարանտին է սահմանել Անգլիայի հյուսիսային մի շարք շրջաններում՝ ներառյալ Մեծ Մանչեսթրը: Սահմանափակումներով մասնավորապես արգելվում են հանդիպումները փակ տարածքներում: Երեկ Մեծ Բրիտանիայում COVID-19-ի 846 նոր դեպք է գրանցվել՝ սա օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է վերջին մեկ ամսվա ընթացքում: Մահացել է ևս 38 մարդ, մահացածների ընդհանուր թիվն անցել է 46 հազարը: Ավստրալիայում ևս դեպքերի թիվն աճում է, իսկ Պարագվայում կարանտինային միջոցառումների դեմ բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների:
10:26 - 31 հուլիսի, 2020
Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմարարի հետ

Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմարարի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին ու լարվածությանը և ներկայացրել իր մտահոգությունները դրանց վերաբերյալ:
17:59 - 30 հուլիսի, 2020