Կորոնավիրուս

Սպառողների էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումը չի դադարեցվի՝ նույնիսկ վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում. ՀԾԿՀ
 |aysor.am|

Սպառողների էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումը չի դադարեցվի՝ նույնիսկ վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում. ՀԾԿՀ |aysor.am|

aysor.am: Արտակարգ դրության ընթացքում մատակարար ընկերությունները չեն կարող դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը՝ վճարման պարտավորության չկատարման դեպքում, հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:  «Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։ Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից», - ասված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունում: 
19:28 - 25 մարտի, 2020
ՄԱԿ ՊՀԾ-ն Հայաստանին տրամադրելու է թոքերի արհեստական օդափոխության մեծ քանակությամբ սարքեր

ՄԱԿ ՊՀԾ-ն Հայաստանին տրամադրելու է թոքերի արհեստական օդափոխության մեծ քանակությամբ սարքեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին: Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված է արդյունավետ փոխգործակցություն: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ ստեղծված իրավիճակում զրուցակիցներն առաջնահերթություններից են համարել պարենի անվտանգության խնդիրները: Նախագահ Սարգսյանն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գործնական քայլերի իրականացումը՝ ընդգծելով, որ նախնական պայմանավորվածություններ ունի մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ: Նշելով, որ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնի է որպես արտակարգ իրավիճակներին առաջիններից արձագանքող միջազգային կառույց` նախագահ Սարգսյանն առաջարկել է բացի սննդին վերաբերող հարցերից, դիտարկել նաև Հայաստանին բժշկական սարքավորումներով ապահովելու հնարավորությունը: Ելենա Միլոշևիչն ի պատասխան նախագահի առաջարկի՝ ասել է, որ դիմել են միջազգային դոնորներին և առաջիկայում Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր:
19:16 - 25 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը դեմ է բոլոր վարկառուներին վարկային արձակուրդ տրամադրելուն

 |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը դեմ է բոլոր վարկառուներին վարկային արձակուրդ տրամադրելուն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է, որ արտակարգ դրության պայմաններում կառավարության որոշմամբ բոլոր այն անձանց, որոնք վարկեր ունեն, վարկային արձակուրդ տրվի կամ մարման տոկոսները չեզոքացվեն, նա նաև դեմ է հարկային արձակուրդի տրամադրմանը: Վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկին: Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց, որ արտակարգ դրության պայմաններում կառավարությունը որոշում ընդունի, որ սոցիալապես խոցելի անձանց, որոնք վարկ ունեն, օրենքի ուժով տրվի վարկային արձակուրդ, քննարկեն տոկոսների սառեցում կամ չեզոքացում: «Ես ուղիղ ասեմ` դեմ եմ նման որոշումներին` շատ պարզ պատճառով: Իսկ եթե մարդը անպարտաճանաչ գործընկեր է, իր վարկային պարտավորությունները խրոնիկ չի կատարում, ու մենք արձակուրդ ենք տալիս` ասելով մի 2 ամիս էլ մի կատարիր: Երկրորդը` այսօր բնականոն աշխատող մարդկանց, օրինակ նրանց, որոնք դիմակ, ալկոգել կամ սպիրտ են վաճառում, ինչու պետք է վարկային արձակուրդ տալ: Երրորդը` բարեհաջող առևուր իրականացնող մարդկանց, որոնց շահույթներն այս ընթացքում շատացել են, ինչու պետք է վարկային արձակուրդ տանք: Ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն, դրա համար էլ մենք այսօր աջակցության 5 փաթեթ արդեն պատրաստել ենք, մյուս շաբաթ կունենանք կրկին և այսպես շարունակ, որ մարդկանց աջակցենք»,-ասաց Փաշինյանը:
19:02 - 25 մարտի, 2020
Հեռավար դասապրոցեսներին մարզերից մասնակցում է աշակերտների 80 տոկոսից ավելին. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
 |tert.am|

Հեռավար դասապրոցեսներին մարզերից մասնակցում է աշակերտների 80 տոկոսից ավելին. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) |tert.am|

tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունին ասաց, որ հեռավար դասապրոցեսի կազմակերպման հետ կապված կան տեխնիկական սարքերի խնդիրներ, նաև ինտերնետ հասանելիության խնդիրներ, ապա հետաքրքրվեց՝ ինչպես է հնարավոր լուծել այդ խնդիրները: Նա նշեց, որ այսօր ամփոփում են մեկ շաբաթվա հեռավար դասապրոցեսը: «Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն մենք 80 և ավելի տոկոս աշակերտների ներգրավվածություն ունենք, ինչը մոտավորապես հավասար է հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին դպրոցներ: Ըստ էության՝ մենք մեծամասնությամբ կարողացել ենք ներգրավվածությունն ապահովել: Բայց, իհարկե, կան խնդիրներ. աշակերտների մի որոշ տոկոսի մոտ բացակայում են սարքերը, կամ ինտերնետ հասանելիության խնդիր կա»,- նշեց նա: Հարությունյանի խոսքով՝ դոնորների հետ վաղը հանդիպումներ ունեն սարքրեի հետ կապված, բացի այդ, ըստ նրա, շատ անհատներ, կազմակերպություններ դիմել են իրենց, որ կարող են համակարգիչներ և համաատասխան սարքեր տրամադրել, դիմողներից է նաև ԱԺ-ն:  
18:56 - 25 մարտի, 2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծվել են պահեստային խմբեր

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծվել են պահեստային խմբեր

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների հետ: Վերջիններս խորհրդակցությանը միացել են օնլայն տարբերակով, զեկուցել մարզերում առկա իրավիճակի և հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կատարվող ախտահանման աշխատանքների մասին: Մինչև մայիսի 1-ը կհետաձգվեն բոլոր վարժանքները: ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հանձնարարել է առավելագույն զգոնությամբ իրականացնել ամենօրյա հերթափոխերը, որպեսզի իրար փոխարինող խմբերը միմյանց հետ շփումներ չունենան, ինչպես նաև հաճախակի կատարվեն ջերմաչափումներ ու ախտահանումներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: ՓԾ տնօրենը ներկայացրել է ԱԻ նախարարի հրամանը՝ համաձայն որի ստեղծվել են պահեստային խմբեր: Անհրաժեշտության դեպքում նրանք ներգրավվելու են բարդ հրդեհաշիջման կամ ՃՏՊ-ների և կենցաղային կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր: Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդգծել է, որ վարակի տարածման հնարավոր վատագույն իրավիճակների համար մշակվում են գործողությունների հաջորդականության պլաններ, որպեսզի օպերատիվ և արդյունավետ իրականացնեն քաղաքացիների սպասարկումը:
18:47 - 25 մարտի, 2020
Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել․ ՏԱՍՍ
 |panarmenian.net|

Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել․ ՏԱՍՍ |panarmenian.net|

panarmenian.net: Ուկրաինայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարդ դրություն է սահմանել և երկարացրել կարանտինը մինչև ապրիլի 24-ը։ Որոշումը կայացվել է կառավարության մարտի 25-ի նիստում։ Պանդեմիայի պատճառով Ուկրաինայում մարտի 17-ից մինչև ապրիլի 3-ը կարանտին է գործում։ Փակ են առևտրի կենտրոնները, սրճարանները, բարերը, մարզասրահները, չեղարկվել են միջազգային և միջքաղաքային ուղևորափոխադրումները, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք երկարացնում ենք կարանտինն ապրիլի 3-ից մինչև ապրիլի 24-ը»,- ասել է վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա հավելել է, որ ապրիլի 24-ից հետո էլ կարանտինը կարող է երկարացվել։ Ըստ Ուկրաինայի օրենսդրության՝ արտակարգ դրությունը չի ենթադրում տնից դուրս գալու արգելք, բայց իշխանությունները կարող են սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը։ Ըստ Ուկրաինայի ԱՆ կից հանրային առողջության կենտրոնի՝ երկրում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակման 113 դեպք կա, 4 մարդ մահացել է։
18:36 - 25 մարտի, 2020
Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկելու են բեռնափոխադրումների խնդիրը

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկելու են բեռնափոխադրումների խնդիրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան` բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները քննարկելու և կարգավորելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին: «Այս պահի դրությամբ բեռնափոխադրումների հետ կապված ունենք խնդիր և Լարսում, և Բագրատաշենում: Բագրատաշենի անցակետում խնդիրը հիմնականում կապված է Մարնեուլի շրջանի կարանտինի հետ, և այդ հատվածում թողունակությունը բավականին դանդաղ է: Եվ նույն թողունակության խնդիրն ունենք նաև Լարսի անցակետում: Այնուամենայնիվ, այսօր նախատեսված է հեռախոսազրույց ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես կարող ենք արագ կարգավորումներ տալ և շարունակական հոսքն ապահովել»,-ասաց Ավինյանը: Նա նկատեց` կուտակումները և Հայաստան-Վրաստան սահմանին են, և Վրաստանի ներսում, և Լարսի անցակետում: Ավինյանի խոսքով` մոտական ժամաակներս հստակ կարգավորումներ պետք է մշակեն ու պայմանավորվեն, խաղի կանոններ սահմանեն, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն: Նա նկատեց` բեռնափոխադրումների հետագա արգելքները կարող են էլ ավելի խորացնել ճգնաժամը, և Հայաստանը տարբեր օղակներով աշխատում է իր ռուս և վրացի գործընկերների հետ` հարցերը օպերատիվ կերպով լուծելու համար:  
18:30 - 25 մարտի, 2020
Փոխոստիկանապետն ու ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենը պարետի որոշմանը հակասող մեկնաբանություն են արել․ լրագրողները եւս պարտավոր են լրացնել հատուկ ձեւաթուղթը

Փոխոստիկանապետն ու ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենը պարետի որոշմանը հակասող մեկնաբանություն են արել․ լրագրողները եւս պարտավոր են լրացնել հատուկ ձեւաթուղթը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոնյանը երեկ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով պարետի որոշմամբ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման առանձնահատկությունները, նշեց, որ սահմանված նորմերը վերաբերում են բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին։ Նա, մասնավորապես, ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի տնից դուրս գալիս պետք է լրացնի արտակարգ դրության ժամանակ իր տեղաշարժի մասին հատուկ ձեւաթուղթ, որի վրա պետք է նշված լինի անձի անունը, ազգանունը, հայրանունը, ելքի հասցեն, ելքի ժամը, այցելության վայրի հասցեն ու անվանումը, այցելության նպատակն ու վերադարձի ակնկալվող ժամը։ Սուրեն Քրմոյանը, պատասխանելով armeniasputnik.am կայքի լրագրողի ճշտող հարցին, թե՝ այդ սահմանափակումները նաեւ լրագրողների՞ն են վերաբերում, նախ նշեց, որ ցանկացած քաղաքացու պարագայում ցանկալի է նվազագույն տեղաշարժ։ Այնուհետեւ նա ընդգծեց, որ այս օրերին բոլոր պետական մարմինները չեն աշխատելու, ողջ ինֆորմացիան մաքսիմալ հասանելի է լինելու առցանց հարթակներում, եւ բոլոր սահմանափակումները կիրառվելու են նաեւ լրագրողների պարագայում։ Հարկ է նշել, որ սա ոչ թե Քրմոյանի անձնական մեկնաբանությունն է, այլ Պարետ Տիգրան Ավինյանի՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ N 16 որոշման հիման վրա արված պարզաբանում։ Նշյալ որոշման առաջին կետի համաձայն՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանված է անձանց պարտադիր ինքնամեկուսացում՝ իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։   Որոշմամբ լրագրողների համար որեւէ բացառություն սահմանված չէ։ Մնացած բացառություններին կարող եք ծանոթանալ փաստաթղթում։ Փոխվարչապետի խորհրդականի ասուլիսից հետո՝ երեկ երեկոյան, վարչպետի աշխատակազմին կից Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարեց գրառում՝ նշելով, որ առաջիկա օրերին աշխատելու ընթացքում լրագրողների տեղաշարժը չի սահմանափակվի, եթե նրանք ունենան բեյջեր։ Մովսիսյանը գրառման մեջ հավելել է, որ լրացրած ձեւաթուղթ, կամ ձեւաթղթի տրամաբանությամբ ձեռագրով գրված թուղթ պետք է լինի քաղաքացիների դեպքում։ Այսօր էլ ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, ի պատասխան լրագրողի հարցի, ասաց, որ եթե լրագրողները ցույց տան աշխատանքային բեյջերը, ձեւաթուղթը պարտադիր չէ․ իրենք այդպես են հրահանգավորել ոստիկաններին։ Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի հայտնած տեղեկությունները հակասում են պարետ-փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմանն ու վերջինիս խորհրդական Սուրեն Քրմոյանի մեկնաբանությանը։ Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք պարետատան մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանի հետ։ Վերջինս Infocom-ի հարցին ի պատասխան՝ հաստատեց Սուրեն Քրմոյանի մեկնաբանությունն ու եւս մեկ անգամ նշեց, որ Պարետի որոշման համաձայն՝ սահմանափակումները եւ հատուկ ձեւաթուղթը լրացնելու պարտադիր պահանջը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, անկախ նրանից՝ աշխատանքային բեյջ կա, թե ոչ։ Հովհաննես Մովսիսյանից եւ ոստիկանությունից այս պահին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Փաստացի ստացվում է, որ պաշտոնյաները կամայական մեկնաբանություններով են հանդես եկել։ Սակայն պաշտոնական փաստաթուղթն այս պարագայում Պարետի համապատասխան որոշումն է։ Ըստ այդմ՝ հիմնվելով այդ որոշման վրա՝ լրագրողները եւս պետք է լրացնեն արտակարգ դրության ժամանակ տանից դուրս գալու համար նախատեսված հատուկ ձեւաթուղթը։ Հետգրություն․ Ավելի ուշ Հովհաննես Մովսիսյանը մեր գրավոր հարցին, թե որ պաշտոնական աղբյուրի հաղորդած տվյալների հիման վրա է նման գրառում կատարել, պատասխանեց, որ քանի որ սահմանափակումների մասին հայտնի դառնալուց հետո բազմաթիվ լրատվամիջոցներից հարցնում էին՝ ինչպես են աշխատելու, այդ պահին որոշեցին լրագրողների աշխատանքը չխոչընդոտելու համար նրանց հնարավորություն տալ։ Բայց, Մովսիսյանի խոսքով, քանի որ պարզվեց վերջնական որոշումով նման առավելություն չի կարող լինել, հիմա լրագրողները նույնպես պետք է լրացնեն ձևաթուղթը։ Հայարփի Բաղդասարյան
18:28 - 25 մարտի, 2020
Արհեստական շնչառության 42 սարք ունենք առանձնացված, որոնցից հիմա միայն մեկն է օգտագործվում. Նախարար

Արհեստական շնչառության 42 սարք ունենք առանձնացված, որոնցից հիմա միայն մեկն է օգտագործվում. Նախարար

Պացիենտների թվի աճին զուգընթաց մոտեցումները փոխվում են, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հիվանդնոցներում կա՞ն համապատասխան քանակի մահճակալներ և թթվածնային սարքեր՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկելու համար։ «Երևանում այս պահին 4 մասնագիտացված բժշկական կենտրոններում են աշխատանքներ ծավալվում. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը և Սբ. Աստվածամայր կենտրոնի ծննդատան մասնաճյուղը, որոնց գումարային մահճակալային ֆոնդը կազմում է մոտ 650 մահճակալ», - ասաց Թորոսյանը։ Նա նշեց նաև, որ հնարավոր է մարզային բժշկական կենտրոններն էլ առանձնացվեն այդպիսի աշխատանքներ ծավալելու համար։ «Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներն այս պահին ներառված են և այնտեղ այս պահին պացիենտներ կան, որոնք սիմպտոմներ չունեն կամ թեթև սիմպտոմներ ունեն»։ Անդրադառնալով արհեստական շնչառական սարքավորումներին՝ առողջապահության նախարարն ասաց, որ այս պահին առանձնացված 42 սարք կա, որոնցից օգտագործվում է միայն մեկը։ «7 սարքի գնման գործընթաց ենք սկսել, ինչպես նաև աշխարհի բոլոր տեղերից ձեռքբերումներ ենք փորձում իրականացնել։ Բայց աշխարհում կա դրանց դեֆիցիտ», - ասաց նախարարը։ Թորոսյանը նշեց նաև, եթե եղած սարքերի քանակը չփոխվի, դրանք չեն բավականացնի բոլոր հիվանդների համար։
18:18 - 25 մարտի, 2020
Համագործակցություն կորոնավիրուսի դեմ պայքարում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին

Համագործակցություն կորոնավիրուսի դեմ պայքարում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին

Ի շարունակություն նախօրեին Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հեռախոսազրույցի՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին: Հանրապետության նախագահն անդրադարձել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ առաջիկա օրերի ընթացքում էմիրաթական կողմին կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-էմիրաթական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին, կարևորվել փոխգործակցության ակտիվացումը սննդի անվտանգության ոլորտում, ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում: Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին ասել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարին: «Կորոնավիրուսը մեծ մարտահրավեր է մարդկանց համար: Մենք պետք է համագործակցենք բոլոր երկրների հետ, խոսքը միայն ԱՄԷ-ի կամ Հայաստանի մասին չէ: Պետք է համատեղ աշխատենք այս վիրուսը կանգնեցնելու համար,- ասել է դեսպանը, նշելով, որ դրական արդյունքի հնարավոր է հասնել միայն տանը մնալով և սոցիալական հեռավորություն պահպանելով:- Շատ կարևոր է պահպանել սոցիալական հեռավորությունը ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլ նաև՝ տանը երեխաների, ընտանիքի մյուս անդամների հետ»: Հանրապետության նախագահի հետ դեսպանի հանդիպման ժամանակ նույնպես, ինչպես նախագահ Սարգսյանի նախորդ հանդիպումների դեպքում, համապատասխան սոցիալական հեռավորություն է պահպանված եղել:
16:58 - 25 մարտի, 2020
Շիրակի մարզում  ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբները |armenpress.am|

Շիրակի մարզում ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբները |armenpress.am|

armenpress.am:  Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել և ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբներ: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ  համայնքային շտաբները մարզային շտաբի հետ պահպանում են մշտական օպերատիվ կապ։Համայնքային շտաբների կողմից մշտապես իրականացվում է ազգաբնակչության անձնական հիգիենայի պահպանման և ինքնամեկուսացման պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում, կատարվում են հանրային նշանակության վայրերի, բազմաբնակարան շենքերի մուտքերի և հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքներ։Շիրակի մարզում  մանակապարտեզներում և դպրոցներում առկա սնունդը բաշխվում է տվյալ կրթական հաստատության սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին: Միևնույն ժամանակ, ինչպես պետական, այնպես էլ տարբեր ծրագրերի կողմից մեծ ծավալի մթերքի պահեստավորման խնդիրը լուծելու նպատակով, Շիրակի մարզում  արդեն հաստատաված է պարենային և ոչ պարենային ապրանքների պահեստավորման կենտրոն, որը գործելու է Գյումրու թիվ 30 դպրոցում: 
16:45 - 25 մարտի, 2020