armenpress.am: Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել և ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբներ:
Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ համայնքային շտաբները մարզային շտաբի հետ պահպանում են մշտական օպերատիվ կապ։
Համայնքային շտաբների կողմից մշտապես իրականացվում է ազգաբնակչության անձնական հիգիենայի պահպանման և ինքնամեկուսացման պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում, կատարվում են հանրային նշանակության վայրերի, բազմաբնակարան շենքերի մուտքերի և հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքներ։
Շիրակի մարզում մանակապարտեզներում և դպրոցներում առկա սնունդը բաշխվում է տվյալ կրթական հաստատության սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին:
Միևնույն ժամանակ, ինչպես պետական, այնպես էլ տարբեր ծրագրերի կողմից մեծ ծավալի մթերքի պահեստավորման խնդիրը լուծելու նպատակով, Շիրակի մարզում արդեն հաստատաված է պարենային և ոչ պարենային ապրանքների պահեստավորման կենտրոն, որը գործելու է Գյումրու թիվ 30 դպրոցում:
comment.count (0)